Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՍՏԱՇՐՋԱՆ

Վարչապետի ելույթից հետո արտահերթ նստաշրջանի անցկացումը ձախողման եզրին հայտնվեց։ Երեկ նիստը ժամը 13-ին հազիվ սկսեցին։ Ովքեր էին ուզում տապալել նստաշրջանը «Հայրենիք» խումբն «Առավոտին» մի ցուցակ տրամադրեց, որտեղ այն պատգամավորների անուններն են, որոնք իրենց բացակայությամբ քիչ էր մնում տապալեին նստաշրջանը։ Առավոտյան բացակա 94 պատգամավորներից 50-ը «Երկրապահ» խմբի անդամներ էին։ Ընդ որում, ինչպես պնդում էին «Հայրենիքի» անդամները՝

ԼԱՎ ԼՈՒՐ

«Ես ասել էի, որ մեծ հարգանք ունեմ հնդիկ ժողովրդի նկատմամբ, բայց այդ մարդը, որ եկել է այստեղ, տնօրինում է մեր ազգային արժեքը՝ թող բարի լիներ իր երկրում մի շենք կառուցեր, որ իր ժողովուրդը փողոցում չքներ»,- կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանն այսպես վերաշարադրեց «Արմենիա» հյուրանոցի կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ իր խոսքերը, որոնց առնչությամբ իր վերջին հարցազրույցում դժգոհեց

«Ամեն անգամ հո ոտքերիս չե՞ն կրակի»․ Ութ երեխայի տեր գեներալը դժվար թե ինքնասպանություն գործեր

Ուզում էր թողնել համակարգը. «Մի գործ լինի ես իմ էրեխեքին կարողանամ պահել, էստեղից դուրս գամ։ Ախր իրենց ասում եմ՝ ամեն անգամ հո ոտքերիս չե՞ն կրակի…»։ «Իրենքը» չմանրամասնեց։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի Մեծ բազմություն էր հավաքվել ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի հուղարկավորության արարողությանը։ Կեսօրին մոտ արդեն նրա հարազատներն ու զինակից ընկերները մայրաքաղաքի Սպայի տանն էին, ուր եւ հրաժեշտի համար դրվել էր գեներալ- մայորի աճյունը։ Բազմաթիվ խոսակցություններ էին պտտվում հավաքվածների մեջ, եւ բոլորն էլ համարյա բացառում էին ինքնասպանության հնարավորությունը՝ միմյանցից

«ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԺՎԱՐ Է ԲԱՑԱՏՐԵԼ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

«ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԺՎԱՐ Է ԲԱՑԱՏՐԵԼ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ» Ինչ-ինչ, սակայն իրադարձությունների անակնկալ զարգացումների պակաս հանրապետությունը չի զգում։ Չբացահայտված սպանությունների շղթան, ինչպես երեւում է, դեռ փակված չէ։ Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության առիթով զրուցեցինք ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բադալյանի հետ։ Կատարված սպանության մասին որեւէ վարկած պրն Բադալյանը

Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՎՍՏԱՀԵԼ

Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՎՍՏԱՀԵԼ ԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն իր վերջին ասուլիսի ժամանակ ընդունեց խորհրդարանի՝ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու տրամաբանությունը։ Իրար հաջորդող չբացահայտված սպանությունները, գլխավոր դատախազի վրա հնարավոր ճնշումներն են նման տրամադրությունների պատճառը։ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Հովհաննես Վարյանի համար վերոնշյալ տրամաբանությունը ընդունելի չէր. -Եթե Սերժ Ազատիչին անվստահություն հայտնեն, ապա ո՞ւմ

«ՎԱՆՈՅԻ ՄԵՐԿԱՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

«ՎԱՆՈՅԻ ՄԵՐԿԱՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ «Իրավունքի» փետրվարի 5-11-ի համարում «Ովքեր խափանեցին Վանոյի մերկացումը 1994-ին» հրապարակման մեջ նշված էր, թե բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնական դիրքի չարաշահումների փաստերի վերաբերյալ հայտարարություններն ուսումնասիրող Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի նախագծի առնչությամբ 9 քվեարկությունից 8 կամ 9 անգամ «կողմ» չէր քվեարկել նաեւ ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանը։ Եվ նրա վրա էլ էր տարածվում երկօրյայի

Չմարսվող շոկոլադ

Չմարսվող շոկոլադ Հայաստանի զարգացումը կարող է ապահովել միայն ժողովրդի կողմից ձեւավորված եւ հասարակության վստահությունը վայելող իշխանությունը: Այդ միտքն այնքան է ծամծմված, որ նույնիսկ անհարմար է կրկնել: Ես կարծում եմ նույնիսկ, որ կարեւոր չէ՝ այդ իշխանությունը կոմունիստական կլինի թե ՀՀՇ-ական, դաշնակցական թե երկրապահական, միայն թե գործելու մանդատ ունենա: Առանց այդ մանդատի, նույնիսկ ամենաբարի ցանկություններ եւ զարմանահրաշ

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՍԻՑԻԼԻԱ»

-1992 թվականից ի վեր, երբ սկսվեցին եւ դեռ չեն ավարտվել գործող ու նախկին պաշտոնյաների առեղծվածային, չբացահայտված սպանությունները, գեներալ-մայոր Մարգարյանի սպանությունն իր ողբերգականությամբ ցնցող էր։ Առաջին անգամ անհաջող (կամ՝ նախազգուշական) մահափորձին մարդասպանների կողմից սահմանված պայմանաժամից հետո ի կատար ածվեց մահավճիռը։ Եվ ցինիզմով քննչական, նաեւ լրագրողական էթիկայի խախտումներով, դեպքից ընդամենը 24 ժամ հետո հրապարակ նետվեց միակ վարկածը՝

ԾԱՆՈԹ ՍՑԵՆԱՐ

Ըստ չճշտված լուրերի, բանակի հրամանատարները եւ ղարաբաղյան պատերազմի վետերանները պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ՝ հանուն երկրում կարգուկանոնի հաստատման: ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է «Առավոտ» հասած տեղեկությունների համաձայն, ՀԺԿ նախագահ Կարեն Դեմիրճյանն աննպատակահարմար է համարում կուսակցության պատգամավորական խմբի բացահայտումը խորհրդարանում։ Ու թեպետ մեկ տասնյակից ավելի պատգամավոր կա, որոնք անդամագրվել են ՀԺԿ-ին, սակայն մինչ այս ԱԺ-ի լիազորությունների ավարտը, Կարեն

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ

Երեկ «Հայլուրին» տված իր հարցազրույցում ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը կտրականապես հերքեց նախորդ օրը դատախազության կողմից ակտիվորեն շրջանառության մեջ դրվող իր տեղակալ Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը։ Ըստ նախարարի, պետք է մի քանի անհնարին բաներ հնարավոր լինեին, որպեսզի այսօր լուրջ խոսվեր ինքնասպանության վարկածի մասին։ ՀԱՄ ԷԼ ԳՆԱՑԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Բացի այն, որ մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան

ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՔՈՒՐ ՍԻՐՈ

Մարդկային զգացմունքներից, թերեւս մեծագույնը՝ սերը, բոլոր ժամանակներում եղել եւ մնում է մեր կյանքի ուղեկիցը, բայց եւ յուրաքանչյուր ժամանակաշրջանում այն այլ կերպ է ընկալվել եւ արտահայտվել։ Դեռեւս 60-ական թվականներին աշխարհում երիտասարդական հեղափոխություն սկսվեց, որի սանձարձակ կազմակերպիչները սիրո ազատություն էին պահանջում, ինչն էլ հանգեցրեց բազմաթիվ ընտանիքների կազմալուծման, ՍՊԻԴ-ի, թմրամոլության եւ այլ արատավոր երեւույթների ի հայտ գալուն։ Այս

«Բա որ Ազգային ժողովը լուծարվի՞»

Երբ հերթական անգամ հետաձգվեց Արաբկիրի համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ հրավիրված դատական նիստը՝ ընդդեմ ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանի, այս հարցը դատավոր Արթուր Առաքելյանին թռուցկախոսքով տվեցին հայցվոր, «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Լիզա Ճաղարյանին շրջապատած լրագրողները։ Ակնհայտ էր, որ Ա. Առաքելյանը խուսափեց տեսականորեն հնարավոր համարվող այդ տարբերակից (մի բան, որ չի բացառել նույնիսկ հանրապետության նախագահը)։

ԻՆՉԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՂԱԼՄԱՂԱԼԸ

-Այսօր շատ է խոսվում, որ ամերիկյան TWT-ի կազմակերպության թիկունքում իրականում հայաստանցի բաժնետերերն են։

-Ես դա չեմ կարող հաստատել կամ բացառել։

Գայթակղություն

Հասարակության մեջ, ինչպես նրա բարձր, այդպես էլ ցածր հարկերում, ժամանակ առ ժամանակ գայթակղություն է առաջանում դիմել կոշտ, վճռական քայլերի: Հոգեբանորեն դա հասկանալի է: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել. խարխուլ, ջրի վրա իրեն հազիվ պահող նավակում պետք չէ կտրուկ շարժումներ անել: Զարմանալի նմանություն Երկու հայտնի կուսակցություններ արդեն մեկ դար շարունակ պայքարում են իրար դեմ: Պայքարը մեկ

Բարդ-ամենաբարդ-բարդագույն

Երեկ ՀՀ նախագահը պետք է մասնակցեր ՔԽ-ի հերթական նիստին։ Հանդիպումը տեղի պետք է ունենար նախագահի առաջարկով, այդ պատճառով թեման նախագահինն էր լինելու։ Իսկ մինչ այդ, ՔԽ-ի սոցիալ-տնտեսական հարցերի պատասխանատու Ալեքսանդր Աղամալյանը երեկվա բրիֆինգում շատ արագ եւ շատ շտապ լրագրողներին ներկայացրեց ՔԽ-ի սոցիալ-տնտեսական խմբի աշխատանքները։ Սրանով ՔԽ-ը լրագրողների հետ աշխատանքի նոր ոճ է որդեգրում։ Այսուհետեւ խորհրդի

ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՒ ԴԱՌՆԱԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Կամ ի՞նչ ենք ուզում այս աշխարհից Հայաստանի ներքաղաքական եւ հասարակական կյանքի ամենաարծարծվող թեմաներից մեկը, մասնավորապես, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններն են: Այս մասին խոսակցությունները հաճախացել են մանավանդ վերջերս, երբ անդրկովկասյան հանրապետություններից առաջինը Վրաստանը դարձավ ԵՄ անդամ: Ներքաղաքական բանավեճում մի կողմը դա համարում է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ձախողումը, մյուսները դա կապում են Ղարաբաղի հարցի հետ: Քննարկման թեմա

«ՆԱ ՎԱԽԵՑԱՎ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆ ԷԼ ԿՍՊԱՆԵՆ, ԻՆՉՊԵՍ ՄՈՆԹԵԻՆ»

Ազգությամբ հայ Երջանիկ Չոլաքյանը Հորդանանի հանգուցյալ թագավոր Հուսեյնի անձնական օդաչուն էր։ Այժմ նա թագավորի ավագ որդու՝ Աբդալլայի օդաչուն է։ Այս մասին մեզ պատմեց Երջանիկ Չոլաքյանի եղբայրը, Երեւանի շտապօգնության բժիշկ Սարգիս Չոլաքյանը։ Իսկ ամեն ինչ սկսվել է այսպես… – Մենք ծնվել ենք Լիբանանում։ 70-ականներին բնակվում էինք Անգլիայում, ուր եղբայրս ընդունվեց եւ ավարտեց Օքսֆորդի համալսարանի օդաչուական բաժինը։

Վլադիմիր Նազարյան. «Ձեւավորվել է տեռորի միջավայր»

Հանրապետության նախկին գլխավոր դատախազ, ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանի հետ զրույցը սկսեցինք ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության վերաբերյալ հարցադրումով։ Վլադիմիր Նազարյանը փաստում է, որ իրավապահ մարմինների աշխատանքն առաջին հերթին գնահատվում է սպանությունների բացահայտմամբ։ Գոնե այդպես է բոլոր զարգացած իրավակարգ ունեցող երկրներում։ Մյուս կարեւոր հանգամանքը, որ ընդհանուր իրավիճակի բնութագրման համար հարկ համարեց ընդգծել Վլադիմիր

«ԶԻ ՔՈ Է ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԵՎ ԶՕՐՈՒԹԻՒՆ ԵՎ ՓԱՌՔ»

Չկարողանալով երկու բառով չանդրադառնալ Արծրուն Մարգարյանի սպանությանը, մարդու իրավունքների հարցերով ՀՀ նախագահին առընթեր հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը նշեց, որ ինքն ու իր կուսակցությունը դատապարտելի են համարում այս սպանությունը։ Եվ սպանություններն՝ առհասարակ։ Իսկ լրագրողներիս իր գրասենյակ Հայրիկյանը հրավիրել էր՝ ներկայացնելու ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հանձնաժողովի 98 թվականի տարեկան զեկույցը։ Իրենց աշխատանքը 5 բալանոց համակարգով գնահատելու

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը ավետեց «Առավոտին», որ, ի հեճուկս պատգամավորական շրջանակներում շրջող լուրերի, չի պատրաստվում հրաժարական տալ: «Այդպիսի բան չկա,- ասաց պրն Սանդոյանը,- եւ չի կարող լինել»: Կարելի է միայն պատկերացնել, թե որքան է այդ լուրն ուրախացրել բյուջետային ոլորտի աշխատողներին, մասնավորապես, ուսուցիչներին, բժիշկներին եւ գիտնականներին, որոնք անցյալ տարի ամիսներով աշխատավարձ չէին ստանում:

ՀԵ՞Չ ԲԱՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ

Մեր այն հարցին, թե որեւէ կապ տեսնում է ՀՀ դատախազի հայտնի միջնորդության, Վանո Սիրադեղյանի մեկնելու եւ ԱԱ եւ ՆԳ փոխնախարար Արծրուն Մարգարյանի սպանության միջեւ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանն ասաց. -Այնքան թարմ է, որ չեմ հասցրել մտածել, այն ինֆորմացիան ունենալ, որ ինքս ինձ համար գոնե մշակեմ։ Դեռ չեմ մշակել։ -Իսկ ԱԺ-ի հնարավոր լուծարման մասին

«Ոչինչ չեմ բացառում»

Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, ԱԺ պատգամավոր, 21-րդ դար ժողովրդավարական- ազգային կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանն Արծրուն Մարգարյանի սպանության առիթով համաձայնեց ճեպազրույց տալ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզան Խաչատրյանին եւ «Առավոտի» թղթակից Արմեն Զաքարյանին։ -Արդյոք, դուք որեւէ վարկած ունե՞ք սպանության դրդապատճառների վերաբերյալ։ – Ես զերծ կմնամ որեւէ վարկած արտահայտելուց։ Կասեմ միայն, որ Արծրուն Մարգարյանի սպանությունը հերթականն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Հրաչ Մելքումյանը ներքին գործերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության վերաբերյալ զրուցել է ՀՀ գլխավոր դատախազության լրատվության ծառայության ղեկավար Գուրգեն Ամբարյանի հետ։ Թղթակիցը հաղորդում է, որ դատախազությունում չեն բացառում նաեւ ինքնասպանության վարկածը։ Բայց, նախեւառաջ, թղթակիցը նախաքննության ընթացքի մանրամասները փորձել է պարզել ՆԳ եւ ԱԱ նախարարության լրատվության վարչության պետ Միքայել Գրիգորյանից։ Վերջինս ասել է, որ

ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԻՃԵԼ

Փետրվարի 9-ին տեղի ունեցավ ՀՌԱԿ մարզային եւ տարածքային ակումբների ատենապետերի եւ ներկայացուցիչների խորհրդակցությունը։ Քննարկելով ՀՌԱԿ վարչությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ չհամաձայնվելով ՀՌԱԿ Հ. Վ. ատենապետ Հարություն Կարապետյանի հրաժարականին եւ դատապարտելով Հանրապետական վարչության մի խումբ անդամների անօրինական եւ հակակուսակցական գործելակերպը եւ քայլերը, որոնք փաստորեն կարող են բերել պառակտման, խորհրդակցության մասնակիցները միաձայն առաջարկեցին հրավիրել արտահերթ հանրապետական

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ «ՀԱՅՐԵՆԻՔԻ»

Անկեղծ ասած, առանձնակի հետաքրքրությամբ չէինք հետեւում «ԱրմենՏելի» հիմնադրման եւ սեփականաշնորհման օրինականությունը ստուգող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ քննարկմանը, քանի որ վստահ էինք, թե այս օրինագիծը եւս տապալվելու է։ Նախապես արդեն ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն ասել էր, թե սա ԱԺ կանոնակարգին հակասում է եւ չի կարելի քննիչ հանձնաժողով ստեղծել «այն փաստերի եւ իրադարձությունների առնչությամբ, որոնց վերաբերյալ քրեական

Արդարացումներ

«Հեռահաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու նախաձեռնության քվեարկության արդյունքները երեկվա «Առավոտում» հրապարակելուց հետո՝ ցուցակում հիշատակված պատգամավորներից մի քանիսը հարկ համարեցին պարզաբանումներ ներկայացնել։ Հիշեցնենք, որ սրանք այն պատգամավորներն են, որոնք հեռահաղորդակցության ծառայությունների առավելագույն սակագներն օրենքով սահմանելու օրինագծի երեք քվեարկությունների ժամանակ տարբեր կերպ են քվեարկել։ Անդրանիկ Մանուկյանն ասաց. «Եթե ես առաջին երկու քվեարկությունների ժամանակ «կողմ» էի քվեարկել՝ երրորդի

ԿԲ ՓՈՂԸ՝ ԱԺ

Ըստ չճշտված լուրերի, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը տեղի է տվել կառավարության ճնշումներին ու իր տրամադրության տակ եղած միջոցներից փոխանցել կառավարության գործածության համար։ Մինչդեռ, սկզբից պարոն Սարգսյանը համառել է եւ չի ցանկացել փող տալ, ասելով, թե Միջազգային արժութային հիմնադրամը կփակի վարկերի ճանապարհը։ Այնուամենայնիվ, կառավարությունը գումարները ստացել է եւ արդեն որոշ ծախսեր կատարել՝ ԱԺ պատգամավորները ստացել

ՆԱԽԱԳԱՀԸ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ռոբերտ Քոչարյանը Քաղաքական խորհրդում կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Արծրուն Մարգարյանի սպանությանը, ասել է. «Սա նախորդ դեպքերից տարբերվում է։ Այստեղ հանգամանքներն ավելի պարզ են»։ Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ գործը շուտով կբացահայտվի, իսկ հանրապետության դատախազությունն էլ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ ՈՉ ՀԱՍՏԱՏԵՑ, ՈՉ ԷԼ ԲԱՑԱՌԵՑ «Ես չեմ կարող հաստատել կամ բացառել՝ ամերիկյան TWT-ի

«ՏԱՍՆՅԱԿԻ» ԳՈՐԾԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ Վճռաբեկ դատարանում քրեական «ամենահնչեղ» գործի «դատաքննությունը» սկսելու համար մեզնից պահանջվեց սպասել մեկուկես ժամ։ Բայց Արմեն Տեր- Սահակյանի գործից առանձնացված տասնյակի գործը կրկին հետաձգվեց, այս անգամ միակ կին ամբաստանյալ Էսմա Զաքարյանի պաշտպան Աշոտ Ադիբեկյանի հիվանդության պատճառով։ Տեղեկացնենք, որ մինչեւ ուրբաթ օրը, եթե պաշտպանական կողմից որեւէ մեկը դարձյալ չհիվանդանա (ի դեպ, դատական պրակտիկայում ընդունված պաշտպանական տակտիկա

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930