Օրվա լրահոսը
ԱԴԱՄԱՆԴ ՈՐՈՆՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ
Բելգիան եւ Իսրայելը՝ աշխարհի ադամանդագործության խոշորագույն կենտրոնները, թե՛ տարածքով, թե՛ բնակչության քանակով շատ չեն տարբերվում Հայաստանից։ Ճիշտ է, կան աշխարհագրական, պատմական, քաղաքական, էթնիկական եւ այլ շատ տարբերություններ, բայց փաստը մնում է փաստ, Հայաստանն ունի եւ արդյունաբերական հզորություններ, եւ ավանդույթներ։ Թանկարժեք քարերի շուկան շատ կոնսերվատիվ է. գիտելիքները, փորձը, կապերը եւ կապիտալը՝ ամեն ինչ փոխանցվում է ժառանգաբար։
ՀՍԴՀԿ-ն համագումարով հակադրվեց կենտրոնին
Փետրվարի 14-ին գումարված Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հայաստանյան կազմակերպության չորրորդ համագումարը կրկին ներկուսակցական պառակտումների եւ անհամաձայնությունների արդյունք էր։ Դեռեւս 1998 թ. փետրվարյան իշխանափոխությունից հետո կուսակցության ցկյանս նախագահ Եղիա Նաճարյանը, որն անվերապահորեն նվիրված էր «ազգընտիր նախագահ» Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա վարած քաղաքականությանը, առժամանակ կասեցրեց կուսակցության ակտիվ քաղաքական գործունեությունը, եւ կազդուրվելու նպատակով մեկնեց Լիբանան։ Իրավիճակը հօգուտ իրեն օգտագործեց
ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՉԷ, ՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց 10-15 եզդի էին հավաքվել։ Ասում են՝ մեր գյուղից 9 անասուն են գողացել։ Ամբողջ գյուղը գիտի, թե ով է տարել։ Գողացողն ասում է, որ ինքն է տարել, բայց դատախազության կարծիքով, գողը նա չէ։ Երեւի դա են պահանջում նախաքննության շահերը Նախաքննության շահերի ձեռքից, մեղմ ասած, կրակն ենք ընկել։ Այս 10 տարվա մեջ մի
Որտե՞ղ են ձմեռում եւ ժողովվում ՌԱԿ-երը
ՀՌԱԿ-ի բազմացման գործընթացը շարունակվում է։ Վերջին տաս օրերի ընթացքում առավել բեղմնավոր աշխատանք թերեւս այլ ոլորտում նախանձ կշարժեր։ ՀՌԱԿ նախկին ատենապետ (մինչեւ երեկ առավոտ՝ նախկին) Հարություն Կարապետյանը եւ նրա կողմնակիցները Պետական կոնսերվատորիայի դահլիճում հրավիրել էին ՀՌԱԿ 9-րդ արտահերթ պատգամավորական ժողով։ Թեպետ այս մեկում, ի տարբերություն ՀՌԱԿ մյուս թեւի (չգիտեմ՝ աջ, թե՝ ձախ), կուսակցության գլխին կախված նավսի
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ ԵՎ ԶՈՒԳԱՀԵՌ
Երեկ լրագրողների հետ հանդիպեցին ՀՌԱԿ հանրապետական վարչության նորընտիր ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, փոխատենապետ Հարություն Առաքելյանը, վարչության անդամներ Հակոբ Ավետիքյանը եւ Շամիրամ Աղաբեկյանը՝ պատմելու շաբաթ օրը գումարված 9-րդ արտահերթ պատգամավորական ժողովի արդյունքների մասին։ Հանրապետական վարչության ատենապետ ընտրված Ռուբեն Միրզախանյանն այդ նույն պաշտոնում աշխատել է 1991-ի դեկտեմբերից մինչեւ 1996-ի հուլիսը։ 96-ի հուլիսին պրն Միրզախանյանը հրաժարական է տվել, երբ
ԱՐՁԱՆԱԳՐԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ինչպես էր կոփվում «Երկրապահը» «Առավոտում» այս տարվա փետրվարի 4-ին հրապարակվել էր Կարապետ Ռուբինյանի հարցազրույցը, որտեղ նա 1998-ի փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցածը «ներքին հեղաշրջում» էր որակել. «Մի ամբողջ խումբ պատգամավորներ տարբեր մեթոդներով, թե՛ քաղաքական, թե՛ այլ, ենթարկվեցին զանգվածային մշակման՝ ուժային կառույցների անմիջական մասնակցությամբ եւ տեղափոխվեցին «Երկրապահ» պատգամավորական խումբ»։ Այս հայտարարության առնչությամբ ԱԺ փոխնախագահ, «Երկրապահ» խմբի ղեկավար
ՀԺԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ
Վերջնականապես ճշտվել է, թե երբ տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության համագումարը։ Ժողովրդականները որոշել են, որ համագումարն անցկացնելու ամենահարմար ժամանակը փետրվարի 27-ն է։ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՂԵԿԱՎԱՐ ԴԻՐՔՈՒՄ Ինչպես «Առավոտին» հայտնեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը, Արա Սահակյանի կուսակցությունում վերականգնվելը նրան մեխանիկորեն ՀՀՇ վարչության անդամի իր լիազորությունները վերստանալու հնարավորություն է տվել։ Արա Սահակյանը հիմա ՀՀՇ
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ, ժամը 15։10 րոպեին, քաղաքի կենտրոնը չցնցվեց հզոր պայթյունից։ Այդ ժամին ֆիլհարմոնիայի մուտքի դիմացի մասում, Սայաթ-Նովայի փողոցի վրա, սկսեց այրվել «Զապորոժեց» մակնիշի մի սպիտակ մեքենա։ «Զապորոժեցի» տերը խիստ շփոթված սկսեց ձեռքն ընկածով հարվածել կրակին եւ փողոցով մեկ բղավել. «Մի հատ «ագնետուշիտել» տվեք»։ Բերանբաց հետաքրքրասերների բազմությունը մեքենայից հեռու էր կանգնել, ըստ երեւույթին, վախենալով հզոր պայթյունից։ Ֆիլհարմոնիայի
Սա կառավարության հերթական բլե՞ֆն է
Կամ էլ հարցականը «հերթական» բառի վրա ՀՀ կառավարությունն՝ ի դեմս վարչապետ Արմեն Դարբինյանի, ԱԺ ամբիոնից «ԱրմենՏելի» հիմնադրման եւ սեփականաշնորհման օրինականությունը ստուգող հանձնաժողով ստեղծելու կոչ արեց։ Իհարկե, կոչը սպառնում էր ստուգել նաեւ սեփականաշնորհված այլ ձեռնարկությունների օրինականությունը, որոնց գործարքն իրականացրել էին նախկին իշխանությունները։ Վարչապետի անկեղծությանը գոնե այդ պահին հավատացին 90 հոգի («Երկրապահները», որոնք չէին քվեարկել եւ Խոսրով
ԱՅ, ՀԻՄԱ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԹՈՂՆԵՆՔ ԵՎ ԿԶԲԱՂՎԵՆՔ «ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՆՎՃԱՐ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ
Կանգնեցրեք այս ձնագունդը ԱԺ-ի այս վերջին ողջ նստաշրջանն անգամ դժվար հերիքի, որ սպառվի փետրվարի 15-17-ի եռօրյայի նիստերի օրակարգը, որով նախատեսվում է քննարկել շուրջ 103 օրինագիծ։ Ընդ որում, ամեն անգամ լրացուցիչ նոր հարցեր են ընդգրկվում, այնպես որ, լիովին տեղին էր օրակարգի վերաբերյալ Երջանիկ Աբգարյանի դիտողությունը, թե «հարկավոր է այս ձնագունդը կանգնեցնել ինչ-որ տեղ»։ Ճիշտ է, այս
ՊԱՅՔԱՐԸ ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
Հարցազրույց Հայաստանի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարիչ-մարմնի ատենապետ Էռնեստ Սողոմոնյանի հետ – Պարոն Սողոմոնյան, ձեզ հեռացրել են Հնչակյան կուսակցության շարքերից, եւ այնպես է ստացվում, որ դուք հիմա ինքնակոչ ղեկավա՞ր եք։ – Ես երբեք ինքնակոչ չեմ եղել։ Այն, ինչն ակնարկում եք, ապօրինի կառույցի հավաք էր, որին մասնակցել են Հնչակյան կուսակցությունից հեռացված ընկերներ։ Թող որեւէ համեմատություն չլինի այլ
ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի դաժան սպանությունը ցնցեց ողջ հանրապետությունը։ Բարձրաստիճան պաշտոնյաների, անվանի մարդկանց սպանությունների նոր շարքում այն արդեն 5-րդն է մեկ տարուց պակաս ժամանակահատվածում, ինչը խոր մտահոգություն է առաջացնում։ Զայրույթ է պատճառում հատկապես այն, որ քննչական մարմինների կողմից անմիջապես ցինիկ փորձ արվեց բացահայտ ոճրագործությունը ներկայացնել որպես ինքնասպանություն։ Ամենից առաջ դա վիրավորում է հայրենասեր եւ
ԲՈՒԴՈՆ ՏՎԵՐՈ՞ՒՄ ԷՐ, ԹԵ՞ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
«Առավոտն» արդեն հաղորդել է, որ Տվերում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ոմն Արմեն Թունյան, որի մոտ հայտնաբերվել է Հայաստանի ՆԳ եւ ԱԱ նախարարության աշխատակցի վկայական եւ զենք։ Պատկան մարմինները որեւէ կերպ չարձագանքեցին «Время МН»-ից քաղված այս տեղեկությանը։ Այժմ իրազեկ անձինք հավելյալ հայտնեցին, որ այդ Թունյանը Դաշնային անվտանգության ծառայությանը (ФСБ-ին) հարցաքննության ժամանակ հայտնել է, որ Տվերում էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍԻՐԵԼԻ ՊՐՆ ՍԱԴՈՅԱՆԸ
«Ոչ իմ կրթությունը, ոչ էլ էթիկետի պատկերացումներս ուղղակի թույլ չեն տալիս այս որակի բանավիճել։ Ես պատրաստ եմ ձեր ցանկացած հարցադրումն ընդունել, բայց բարի եղեք՝ իմ լավ բարեկամ՝ մի քիչ կոռեկտ լինել։ Գիտեք, իմ ինքնասիրությունն էլ սահման ունի վերջին հաշվով։ Եվ համբերությունը եւս՝ ի դեպ»,- ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը երեկ այսպես փորձարկեց Արշակ Սադոյանին զսպելու եւս
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ. ՈՒՐՎԱԿԱՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐ
(Հուշ)արձաններ կառուցելու եւ տեղադրելու իներցիայից ու մտածողությունից դեռ չենք ձերբազատվել։ Վերջին շրջանում բազմաթիվ հուշարձաններ են տեղադրվել եւ կտեղադրվեն Երեւանի (եթե ոչ ամբողջ հանրապետության) տարածքում, մասնավորապես հասարակականորեն ակտիվ, կենտրոնական վայրերում։ Եթե հիշում եք՝ տեղադրվեցին Խորենացու, Ենգիբարյանի, Կարաբալայի, Անդրանիկի (եւ այլոց) արձաններն ու կիսանդրիները, եւ նախատեսվում են, որ կտեղադրվեն Ա. Խաչատրյանի, Հովհ. Բաղրամյանի, Արգիշտիի (…) արձանները։ Մայրաքաղաքի
ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ. «ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ»
Անցյալ դեկտեմբերին հանրապետության հարկային տեսչության պետ նշանակվելուց ի վեր այդ կարգավիճակով առաջին անգամ է, որ Սմբատ Այվազյանն իր գործունեությունը ներկայացնում է հասարակությանը։ Բնականորեն, մեր զրույցը սկսվեց այն հարցից, թե որքանով են կատարվել նախորդ տարվա հարկային պարտավորությունները։ Պատասխանն այսպիսին էր. «Նախատեսվածից հարկային մուտքերը 3% ավելի են եղել։ Հարկային բյուջեն կատարվել է 103%-ով»։ Հարկային մուտքերը, ինչպես Սմբատ
ԳԻՏԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Էն օրին ենք հասել, որ մեր գիտնականները եթե վիճում են, ապա իրարից տարածքներ, պաշտոններ, գրանտներ խլելու համար, եւ ոչ թե՝ գիտական թեմաներով։ Եթե գլուխ են կոտրում, ապա՝ բառացիորեն, ոչ թե գիտական հայտնագործությունների ու գյուտերի վրա։ Ու արժեքների նման վերաարժեվորման եւ մեր գիտական այրերի «վերադաստիարակման» գործում անուրանալի դեր ունեցող մեր անկախ պետությունը թե մի բան էլ
Մի նեղացրեք երեխաներին
Մասնագիտությամբ ռեժիսոր Սամվել Սմբատյանը 27 տարի աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում։ 1998 թ. սեպտեմբերից գործազուրկ է։ Ս. Սմբատյանի՝ 6 հոգուց (ոչ մի տեղ չաշխատող կինը եւ 4 անչափահաս երեխաները) բաղկացած ընտանիքը մնում է երեխաների նպաստի հույսին։ Այս տարվա հունվարին ընտանեկան նպաստի ներմուծմամբ իսպառ վերանում է ավանդական այս օգնությունը եւս, որը եւ առիթ է դարձել նրա
ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ՝ ՏԵՍԱԿԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Երեկ ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանը լրագրողներին հրավիրել էր կլոր սեղանի՝ զրուցելու ընտանեկան նպաստների մասին։ Ներկա լրագրողների համար սեղանին դրված են թերթեր՝ ընտանեկան նպաստի մասին «տիպային հարցազրույցով»։ Նախարարությունում փորձել էին կանխագուշակել լրագրողների հարցերը կամ, ինչպես այդ «հարցազրույցի» նախաբանում էր նշված, լրագրային հրապարակումներից եզրակացրել են, որ դրանց հեղինակ լրագրողներն «ամբողջությամբ չեն պատկերացնում սկզբունքային մի քանի հարցեր»
Արտադրանքն արտահանվում է դժվարությամբ
Գյումրիի «Հղկող հաստոց» ՓԲԸ-ն աշխատում է արտադրական հզորության 30 տոկոս ծանրաբեռնվածությամբ։ Ձեռնարկության թողարկած բարձր ճշտության հղկման հաստոցները առաքվում են Հունաստան։ Մետաղական սղոցներն ու ավտոմատները, քարերի մշակման եւ կտրման հաստոցները մեծ պահանջարկ են վայելում Ռուսաստանի Դաշնությունում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Արտահանման ուղղությամբ բանակցություններ են վարվում։ Իսկ մինչեւ համագործակցության վերսկսումը հանրապետությունն էր ապահովում իրացման հիմնական շուկան, որն
«Երազը»՝ որպես դիվանագիտական հարաբերությունների առաջամարտիկ
Երեք տարի առաջ, երբ «Մոլորակ» օրաթերթի թղթակից Նիկոլ Փաշինյանը սոցիոլոգիական հարցում էր անցկացրել «Երազի» վարորդների շրջանում, նրանց մեծ մասը իրենց մեքենայի հիմնական հատկանիշը համարել էին «էշի պես ավտո» լինելը։ Հայ մեքենաշինական- կոնստրուկտորական միտքը, թերեւս, ոչ մի այլ բնագավառում այնպիսի ծաղկման եւ բարձունքների չի հասել, ինչպես «Երազ» ավտոմեքենայի կառուցման մեջ։ Ճիշտ է, ոմանք կպնդեն, որ Միկոյանի
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՄՏԱԾԵԼ ՈՒ ԿԱՍԿԱԾԵԼ
Վերջին ամիսներին «ԱրմենՏելի» թեման ամենահրապուրիչն էր մամուլի համար։ Վերջին օրերին այն հրապուրիչ դարձավ նաեւ իշխանության տարբեր թեւերի համար։ Նրանք իրար պարզապես հերթ չեն տալիս: Ավելին, պատվեր (կամ գործ) են տալիս: Այս ոլորտում պաշտոնապես կատարվող քայլերը որչափ անսպասելի, նույնչափ էլ ակնկալելի էին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «1994թ. հունվարի 14-ից ՀՀ վարչապետ Ա. Դարբինյանի առաջարկությամբ, ինչպես նաեւ մամուլում
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՌԱԿՏՈՒՄ
ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Կարապետյանի եւ նախկին փոխատենապետ Համլետ Դալլաքյանի մամուլի ասուլիսը սկսվեց ուղիղ կես ժամ ուշացումով։ Պատճառը, հավանաբար, այն էր, որ կես ժամ կողքի շենքում գտնվող պարոն Հարությունյանին խնդրում էին մասնակցել ասուլիսին, սակայն նա այդպես էլ չեկավ։ Թերեւս նա համակերպվել է իր պարտությանը, եւ կշարունակի պաշտոնավարել տեղեկատվության եւ գրահրատարակչության պետի պաշտոնում։ Պարոն Դալլաքյանն էլ
Վանո Սիրադեղյան «Այսպես գնում են դեպի ոչինչ»
Սահմանադրական լեզվով այդ ոչինչը կոչվում է սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետություն, որի ճանապարհով գնում ենք արդեն ութ տարի եւ հիմա հասել ենք մի տեղ, ուր ուզենք-չուզենք պիտի կանգ առնենք։ Առջեւում ճահիճ է։ Ով խրվելու մտադրություն չունի, շրջանցելուց առաջ կանգ կառնի մի պահ ու կնայի ետ։ Որտեղի՞ց սկսեցինք։ Ո՞ւր հասանք։ Ի՞նչ կա առջեւում։ Սկսեցինք Շարժումից, հասանք Խեղվածության,
ՎԱՐԿԱԾՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ երեկ հանդիպեց դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստից անմիջապես հետո։ Բնականաբար, հարցերի հարցը Արծրուն Մարգարյանի հետ կապված առկա 2, մի դեպքում դատախազության նախնական՝ ինքնասպանության եւ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված սպանության վարկածներն էին։ Այդ կապակցությամբ գլխավոր դատախազն ասաց. «Ա. Մարգարյանը անբասիր աշխատանքով ապրող անձնավորություն էր, չուներ մասնակցություն որեւէ տնտեսական, մասնավոր
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՌԱԿՏՈՒՄ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՌԱԿՏՈՒՄ ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Կարապետյանի եւ նախկին փոխատենապետ Համլետ Դալլաքյանի մամուլի ասուլիսը սկսվեց ուղիղ կես ժամ ուշացումով։ Պատճառը, հավանաբար, այն էր, որ կես ժամ կողքի շենքում գտնվող պարոն Հարությունյանին խնդրում էին մասնակցել ասուլիսին, սակայն նա այդպես էլ չեկավ։ Թերեւս նա համակերպվել է իր պարտությանը, եւ կշարունակի պաշտոնավարել տեղեկատվության եւ գրահրատարակչության պետի պաշտոնում։ Պարոն
Ընտրողը պատրաստ չէ ընտրության
Հայաստանի ԶԼՄ ընկերակցությունը «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ հանրապետությունում սոցիոլոգիական հարցում է անցկացրել եւ փորձել է պարզել, թե ինչ դիրք եւ դեր ունեն կուսակցությունները եւ զանգվածային լրատվամիջոցները առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ։ Հարցումը կատարվել է Երեւան քաղաքում եւ մարզերում, լրացվել է 1014 հարցաթերթիկ։ Սոցիոլոգների կարծիքով, երկրի հասարակական կառուցվածքը խառնված է, հասարակությունը ագրեգատային վիճակում է, եւ չափազանց դժվար է
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՐԿԻՐ
Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը հաջորդ շաբաթ ԱԺ-ին կներկայացնի իր ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված հաշվետվությունը։ Բայց մինչ այդ, երեկ նույն թեմայով բանավեճի էր հրավիրել Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը։ Զեկուցող Վահագն Խաչատրյանը ներկայացրեց, որ կնքված պայմանագրերով Հայաստանը ստացել է 1 միլիարդ 200 միլիոն դոլարի վարկ, որից օգտագործված է 800 միլիոնը։ 1999
Մինչեւ Հայաստանը չապաքինվի
Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում հետեւյալ հայտարարությամբ հանդես եկավ Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանի տեղակալ պրն Մարդումյանը. «Ելնելով վերջերս Հանրապետության որոշ զանգվածային լրատվամիջոցների կողմից Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանի անձին վերաբերող եւ համառորեն սփռվող բամբասանքներին, վայրահաչության հասնող, ջղաձիգ «վերլուծություններին» մեկընդմիշտ վերջ տալու անհրաժեշտությունից, պաշտոնապես հայտարարում եմ. 1. Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է հերթական արձակուրդում ս/թ հունվարի 12-ից։
Դարձյալ Հայրիկյանին ունկնդիր
ԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահին առընթեր մի շարք հանձնաժողովների նախագահ Պարույր Հայրիկյանը վերջերս խիստ հանրամատչելի է դարձել։ Գրեթե երկու օրը մեկ պրն Հայրիկյանը լրագրողների հետ խոսելու, նրանց որեւէ բան հաղորդելու ցանկություն է դրսեւորում։ Լրագրողներն էլ համբերատար լսում են եւ լուսաբանում։ Ինչը կանենք հենց այս պահին։ ԻՄ ներկայացուցիչները մեկ օր առաջ պատիվ էին ունեցել հանդիպել