Օրվա լրահոսը
ԱՆՍՊԱՍԵԼԻ ԿԱՄ ՍՊԱՍԵԼԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Վ. Սիրադեղյանի մեկնումը Հայաստանից թեժացրեց նրա վերաբերյալ վերջերս ծայր առած ասեկոսեների առանց այդ էլ հրաբորբ կրակը։ Հնչում են բազմաբնույթ կարծիքներ ու ենթադրություններ։ Ստորեւ ընթերցողին ենք ներկայացնում այդ խնդրի շուրջ իրավաբան Նորիկ Եղիազարյանի մտորումները։ Իրարամերժ տեսակետներից յուրաքանչյուրը բովանդակում է երկու հարցադրում՝ ունե՞ր Վ. Սիրադեղյանը տվյալ պահին Հայաստանից մեկնելու իրավունք, կարո՞ղ էին, արդյոք, ՀՀ իշխանությունները չթույլատրել նրա
ԱԱՆ աշխատակիցները դռնփակ նիստ են պահանջում
Արաբկիրի 1-ին ատյանի դատարանում (դատավոր՝ Սիմիզար Հովսեփյան) երեկ շարունակվեց ՆԳ եւ ԱԱՆ աշխատակիցներ Աշոտ Խաչատրյանի եւ Լեւոն Աբրահամյանի նկատմամբ հարուցված քր. գործի դատաքննությունը։ Վկաներից մեկի համար բերման որոշումը դարձյալ չգործեց։ Դատարանը հրապարակել սկսեց վկա Գրիշա Առաքելյանի նախաքննական ցուցմունքները, որի մեքենայով էլ (չնայած մեքենան անձնագրով պատկանելիս է եղել Հրաչ Քոլոզյանին) տեղի էր ունեցել անցյալ տարվա մայիսին
«Արաբո» ջոկատի անհայտ կորածների ծնողները խմբագրությունում
Երեկ խմբագրություն էին եկել «Արաբո» ջոկատի անհայտ կորածների ծնողներից՝ Շամիրամ Մովսիսյանը (Հրաչյա Մովսիսյանի մայրը), Ժենյա Էվանյանը (Ռոմա Միքայելյանի մայրը), Սոֆիկ Հարությունյանը (Արտյոմ Հակոբյանի), Ալվարդ Ղարիբյանը (Արթուր Ղարիբյանի), Սուրեն Ավետիսյանը (Գոռ Ավետիսյանի հայրը), կապված ջոկատի տղաների ծնողներից՝ Մաքսիմ Գալստյանի «Ոմանք հաշտվեցին՝ կարիքից դրդված» (28 հունվարի, 99 թ.) հրապարակման հետ։ Ահա թե ինչ ասացին նրանք. – Հրապարակման
ՍՏԵՓԱՆԸ ՀԱՏՈՒՑԵՑ ԿՅԱՆՔՈՎ
Տասնհինգ հազար դրամ չեղած պարտքի դիմաց Տասնութամյա Ստեփան Կարապետյանին տասը օր էր մնացել բանակ զորակոչվելու համար։ Ծանուցագիր էր նույնիսկ ստացել եւ կարող էր բանակում լինել՝ բարեխղճորեն կատարելով հայրենիքի նկատմամբ իր պարտքը։ Սակայն դաժան ծեծի արդյունքում նա սպանվեց 1998 թ. հոկտեմբերի 7-ին։ Սպանությունից մեկ շաբաթ առաջ Ստեփանը տուն եկավ ընկճված ու խեղճ։ Հանդիպել էր Արտյոմ Աշուղյանին,
300 ՀԱԶԱՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՐ
Հայկական սփյուռքը վերջին տարիներին Հայաստանին տրվող օգնությունը հիմնականում կատարում էր զանազան հիմնադրամների միջոցով։ Գործողությունների մեծ մասը հիմնականում իրականացվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Հիմնադրամների մի մասը փորձում է հնարավորին չափ հեռու կանգնել քաղաքականությունից։ Սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է։ Հունահայ համայնքը տարիներ առաջ 300 հազար դոլար գումար էր հավաքել Հայաստանին տրամադրելու համար։ Քաղաքական պատճառներով
ԻՆՖԼՅԱՑԻՈՆ ԽԱՂԵՐ
Ֆինանսական կայունությունը Հայաստանում այսօր հանգեցվում է ինֆլյացիայի լինել-չլինելուն։ Մի կողմից՝ կառավարությունը բյուջեն ֆինանսավորելու համար դիմում է ԿԲ-ի վարկերին, որի հետեւանքով տեղի է ունենում էմիսիա։ Մյուս կողմից՝ կոշտ դրամավարկային քաղաքականությունը հակաինֆլյացիոն արդյունքների համար զոհաբերում է տնտեսական աճը եւ բնակչության գնողունակությունը։ Ասա ի՞նչ ինֆլյացիա ունես… Ինֆլյացիան Հայաստանում 1993 թ. կազմել է 10800%, 1994 թ.՝ 1700%, 1995 թ.՝
ԱԲԴՈՒԼԼԱՀ ՕՋԱԼԱՆ. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԹՈՒՐՔ ՄԻ ՌՈՒՄԲ Է»
Քուրդ ժողովրդի պայքարը հանուն ՔԲԿ հիմնադիր եւ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) շարունակվում է։ Կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես հայտնվում է, թե քուրդ ժողովուրդը շարունակելու է իր քայլարշավները եւ բողոքի ցույցերն աշխարհի բոլոր երկրներում։ Երեկ, Երեւանի քրդական կենտրոնում հրավիրված ասուլիսում Սաբրի Թաշը, որն այլեւս ներկայացավ որպես կուսակցության ներկայացուցիչ, հայ լրագրողներին հայտնեց, որ իրենց պայքարում
ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ
«Ես կատարում եմ իմ աշխատանքը, իսկ համապատասխան որոշումները կայացնում է քաղաքական ղեկավարությունը» ԶՎԻ ԶԱՄԻՐ, 1973 թվականին ՄՈՍՍԱԴ ծառայության ղեկավար 1973 թվականին, «Միխդալի» կամ, այսպես կոչված, «Վերջին դատաստանի օրվա պատերազմում» Իսրայելը կորցրեց 3000 զինվոր, 900 տանկ եւ 250 մարտական ինքնաթիռ: Այդ երկրի համար չլսված եւ չտեսնված կորուստներ: Ողբերգության պատճառը պաշտպանության նախարար Մոշե Դայանն էր, որը նախորդ
ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵԼՔ՝ ԱԺ-Ն ԽՈՒՍԱՓԵՑ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ
ԱԺ նիստերի դահլիճում երեկ 20.40-ին ներկա 152 պատգամավորներից 103-ը մասնակցեցին Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քվեարկությանը. 102-ը «կողմ» էին, «դեմ» չկար, «ձեռնպահ» էր ընդամենը 1-ը։ Ենթադրաբար կարելի է ասել, որ քվեարկությունը բոյկոտած 49 պատգամավորները «Հանրապետությունից» եւ «Շամիրամից» էին։ Քանզի մնացած խմբերն ու խմբակցությունները գլխավոր դատախազի միջնորդության բավարարման կողմնակիցներ էին։ Ինչ նոր տվյալներ հայտնի
Քվեարկություն խղճի կոճակով
Նախորդ համարում «Առավոտը» գրել էր, որ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը հյուրանոց է կառուցում «Հրազդան» կամրջի հարեւանությամբ։ Այդ մասին վերջինս կամեցավ բացատրություններ տալ։ «Առավոտ» թերթը գրել է, որ ինչ-որ փոս կա, որտեղ շինարարություն է ծավալվում, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանին, որտեղ նա կառուցում է «Հաղթանակ» անունով հյուրանոց, եւ այդ տարածքն ինձ հատկացրել է Վանո
ԾՆՈՂՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼ ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻՆ
Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արմեն եւ Արսեն Խաչատրյանների ծնողները, հարազատները, ծանոթներն ու հարեւանները երեկ բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Ծնողները թերթերից են իմացել իրենց որդիների ծանր վիճակի մասին եւ եկել էին դատախազությունից պահանջելու որեւէ լուր իրենց զավակների ճակատագրի վերաբերյալ։ Հարեւաններն ու ազգականները պնդում էին, թե տղաները մարդասպան չեն եւ իշխանությունները ճիշտ կանեն,
ԼՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲԱԺԱԿ ՆԱՅԵԼՈՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ
ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը պատասխանում է «Ազատություն» ռ/կ-ի եւ «Առավոտի» հարցերին -Պարոն Սարգսյան, մեկ տարի առաջ «Հետագիծ» ծրագրին տված հարցազրույցում դուք հայտարարեցիք, որ ճիշտ է, Արծրուն Մարգարյանի դեմ կատարված հանցագործությունը դժվար բացահայտվող գործ է, բայց այն անպայման կբացահայտվի։ Ի՞նչն էր պատճառը, որ մեկ տարվա ընթացքում գործն, այնուամենայնիվ, չբացահայտվեց։ Հետաքրքիր է նաեւ՝ արդյո՞ք Արծրուն
Սայթաքումներ
Ծերուկ Զիգմունդ Ֆրոյդը լեզվի սայթաքումների վերաբերյալ ուներ մի ամբողջ տեսություն: Նման սխալները, գտնում էր հոգեվերլուծության տեսության հեղինակը, ջրի երես են բերում մարդու ենթագիտակցության մակարդակում գտնվող բնազդները: Երբ, օրինակ, Զյուգանովն ասում էր, որ նախագահ Ելցինը սիրավեպ էր ունեցել Մոնիկա Լեւինսկու հետ, նա բացահայտում էր իր՝ նաեւ սեռական ատելությունը քաղաքական գլխավոր հակառակորդի նկատմամբ: Կամ երբ նույն «քեռի
ԱԽՐ ԵՍ ԻՆՉՊԵՍ ՎԵՐ ԿԵՆԱՄ, ԳՆԱՄ
Նվեր Չախոյանին վիրավորել էր «Ջոկողություն ԱԺ-ում» իմ հոդվածը։ Պրն Չախոյանը գտնում է, որ այնտեղ իր մասին սխալ ինֆորմացիա է գրվել՝ իբր ինքը Դուբայում է։ Քանի որ հոդվածում այդ վարկածներն առաջադրել էին հենց մի քանի պատգամավորներ, ընդ որում՝ իբր հումորով, պրն Չախոյանին հորդորում ենք պարզապես գնահատել այդ հումորը։ Իսկ թե ճի՞շտ է, որ իր գործը կարճվել
ՀԱՆԿԱՐԾ ՉԼԻՆԻ՝ ԻՐԱՐԻՑ ՀԵՏ ՄՆԱՆ
Պատգամավորների՝ Վանո Սիրադեղյանին դատախազության դատին հանձնելուց անմիջապես հետո պատգամավոր Դավիթ Շահնազարյանը հանդես եկավ «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցը նախապատրաստող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» առաջարկով։ Դա լսելուն պես պատգամավորների մեծ մասը միմյանց հրելով եւ դրանով իսկ պատասխանատվությունից խուսափելով՝ լքեց դահլիճը։ Թեեւ՝ լքողների մի մասը մինչ դուրս գալը աննկատ, բայց խրախուսական սեղմում էին Դավիթ Շահնազարյանի ձեռքը։
ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵ՞Ր
Բաբկեն Արարքցյանը երեկ ԱԺ-ում հրապարակեց ձեռագիր մի գրություն, որի տակ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի ստորագրությունն էր։ Գրությունն ԱԺ նախկին նախագահին էր ուղղվել 1995-ին եւ ուներ այս բովանդակությունը. «Առաջինը չեք՝ երկրորդն եք Համբարձում Գալստյանից հետո»։ ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ ԱԺ պատգամավոր Նվեր Չախոյանն «Առավոտի» հարցին ի պատասխան հերքեց գլխավոր դատախազի հայտնած այն տվյալը, որ Արթուր Հովհաննիսյանը
ԱՊՏԱԿ
Անկախ պատգամավոր Դավիթ Մաթեւոսյանը ԱԺ-ում հայտարարեց, թե Արծրուն Մարգարյանն իր մտերիմ ընկերն էր, եւ ինքը մասնակցել էր նրա որոնման աշխատանքներին: Նա դատախազությանը մեղադրեց դեպքի վերաբերյալ «անտրամաբանական մոտեցում» ունենալու մեջ. «Այնքան էին ոգեւորված ինքնասպանության վարկածով, որ շատ-շատ հանգամանքներ անտեսվեցին»։ Դավիթ Մաթեւոսյանի գնահատականով նման տրամաբանություն եւ բարոյականություն ունեցող մարդիկ չպիտի ԱԺ-ին միջնորդություն ներկայացնեն. «Ուստի, պրն դատախազ, Ձեզ
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ վէրստին ազատ արձակուեց Դաշնակցութիւնը, եւ Հայոց մէջ վէրստին աշխուժացավ կուսակցական կեանքը, եւ յատկապէս վէրածնունդ ապրեցին այն կուսակցութիւնները, որոնք շէփօրում ու տարփօղում էին Նալբանդեանի եւ Զեյնալվանդեանի, Փարամազի եւ Արամազդի գաղափարները։ Դորանք մօտաւորապէս այն ժամանակներն էին,
Էս էն տարածքն է, որ ԱԺՄ-ին է տվել ուսուցչի տունը
Դեռեւս 1998 թ. գարնանը ԱԺՄ Վանաձորի կազմակերպության գրասենյակում, որ այն ժամանակ նոր էր հիմնադրվել Թումանյան – 5 հասցեում եւ ընդամենը նախընտրական շտաբի դեր էր կատարում, իբրեւ քարոզչության գլխավոր միջոց կարելի է տեսնել միայն կուսակցության պաշտոնաթերթի տարբեր համարներ։ Այս տարվա հունվարից գրասենյակը սկսել է ստանալ հանրապետական մի քանի օրաթերթեր եւ շաբաթաթերթեր։ Փաստորեն, ինչ-որ չափով վերածվելով նաեւ
ՓԱՍՏԱԲԱՆՆԵ՛Ր, ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փետրվարի 12-ին տեղի էր ունեցել փաստաբանների որակավորման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որտեղ որոշվեց, թե ի՞նչ կարգով են անցկացվելու փաստաբանների քննությունները. որտե՞ղ, ե՞րբ։ Նիստի աշխատանքներին մասնակցել է նաեւ արդարադատության նախարարը։ Մենք դիմեցինք ՀՀ փաստաբանների կոլեգիայի նախագահության նախագահ Միշա Փիլիպոսյանին։ Զրուցակիցս ասաց, որ այս քննություններն ինչ-որ ձեւով պետք է տարբերվեն դատավորների թեստային քննություններից, դարձյալ համակարգիչների միջոցով։ Մ. Փիլիպոսյանը
ԱՄԵՆԱՄԵԾ ՄԵՂԱՎՈՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
Ով հաճախակի զբոսնում է Օղակաձեւ այգում, հնարավոր չէ, որ տեսած չլինի մուրացկան, թափառաշրջիկ երեխաների խումբ, որոնց բարեհամբույր ժպիտով մի աղջիկ ինչ-որ բան է բացատրում։ Աղջիկը «Նոր Հայաստան» հումանիտար աջակցության կենտրոնի տնօրեն Էլեոնորա Մանանդյանն է։ Կենտրոնը ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է եւ ստեղծվել է 1995 թ.։ 1996 թ. զբաղվում է խնամազուրկ եւ թափառաշրջիկ երեխաների դաստիարակությամբ։ Աշխատանքների
ԱՍՈՒԼԻՍ՝ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ
Կամ համարյա «բիրիքով» հարցազրույց Երկշաբաթյա ընդմիջումից հետո առողջապահության նախարարությունում երեկ նյարդեր քայքայելու հերթական օրն էր։ Իհարկե, դրան մամուլի ասուլիս անունն էր տրված։ Արդեն երրորդ անգամն է լրագրողներով հավաքվում, դժգոհում ենք ասուլիսների կազմակերպման եւ անցկացման նման կարգից, հետո գնում եւ գրում ենք ամեն ինչի մասին, միայն թե ոչ դրա։ Երկու շաբաթ հետոյի հեռանկարը աչքի առաջ ունենալով՝
ԲԼՈԿՈՎ ՍՏՈՒԳՎԱԾ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ
Հայոց աշխարհում ավարտվեց եւս մեկ դարակազմիկ ստուգում։ 1997 թ. ՀՀ հերթական վարչապետի որոշմամբ չորրորդ անգամ հանձնաժողով էր ստեղծվել Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքների ստուգման համար։ Ուժային ու ֆինանսական նախարարությունները բլոկով ստուգում էին էներգաբլոկը։ Ի տարբերություն նախորդ ստուգումների, այս անգամ կարծես ստուգող կազմակերպությունները որոշակի եզրակացության են հանգել։ ՀՀ վարչապետի որոշմամբ, հանձնաժողովը ստեղծվել է «ՀՀ դատախազության գլխավորությամբ»։
Էռնեստ Սողոմոնյանը «ուտող-ուրացող է»
Վազգեն Կասեմջյանին խիստ վրդովեցրել էին Էռնեստ Սողոմոնյանի հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցները։ Նրան խնդրեցինք պատասխանել նաեւ «Առավոտում» հնչած մեղադրանքներին: -1995 թ. հոկտեմբերից-նոյեմբեր Հայաստանում տեղի ունեցավ Հնչակյան կուսակցության համագումար, որի կազմկոմիտեի նախագահն էի։ Դա միջազգային համագումար էր, որի կազմակերպման վրա միայն ես ծախսեցի 65 հազար դոլար։ Համագումարում ընտրվեցի ՍԴՀԿ առաջին փոխատենապետ։ -Ըստ պրն Սողոմոնյանի, Դուք հեռացված
Արդարադատության հնարավորությունները անսահմանափակ չեն
Պատժի մեջ ամենակարեւորը նրա անխուսափելիությունն է, ասում են իրավաբանները: Հրաշալի բացատրություն է: Մնում է պարզել, անխուսափելի՞ է արդյոք պատիժն այն անձանց, որոնց հանցագործությունները հնարավոր չէ /ոչ մի կերպ հնարավոր չէ/ բացահայտել: Վերաբերմունք անցյալի հանդեպ Զարմանալի չէ, որ ցանկացած նոր երեւույթ կարիք ունի իր գրաված դիրքերի հաստատման: Այլ բան է զարմանալի. նորին սովորաբար հատուկ է այն
Ի ՎԵՐՋՈ, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՀԱՎԱՏԱԼՈ՞Ւ Է ԱՅՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻՆ
Անկախությունը լուրջ փորձություն է ցանկացած ժողովրդի համար: Դա ոչ թե պատմականորեն թելադրված վիճակ է, այլ տվյալ ժողովրդի կամքը՝ ազատ ապրելու եւ ստեղծելու սեփական կուլտուրա: Այսինքն՝ տեր Աստծո ամենամեծ պարգեւը։ Ինչո՞ւ փորձություն: Որովհետեւ, երբ այլեւս ոչ ոք չի որոշում քո փոխարեն, երեւում է քո իսկական դեմքը՝ սկսած կենցաղի կազմակերպումից մինչեւ աշխարհի հետ հարաբերությունները: Սրանով է որոշվում
«Մեր տղանե՛րը չեն սպանել Արծրուն Մարգարյանին»
Բոլոր հիմնավորումներն ունեն այսպես կարծելու սպանված Արծրուն Մարգարյանին ուղեկցող Արմեն եւ Արսեն Խաչատրյանների մայրերը։ Արծրուն Մարգարյանի սպանությունից անցել է մեկ շաբաթ։ Նրան ուղեկցող տղաներին մեկուսացման 3-րդ օրն արդեն պետք է մեղադրանք ներկայացվեր։ Հակառակ պարագայում պետք է ազատ արձակեին։ Երեկ լրագրողներիս հրավիրած Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը հայտարարեց. «Արմեն եւ Արսեն Խաչատրյաններին խոշտանգում են քննչական մեկուսարանում։
ՔՐԴԵՐԸ ՈՏՔԻ ԵՆ ԵԼԵԼ ՀԱՆՈՒՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՋՆՈՐԴԻ
Ըստ քրդական աղբյուրների, Աբդուլլահ Օջալանի ազատագրության համար վերջին երկու ամսում աշխարհում 65 մարդ է ինքնահրկիզվել։ Երեկ աշխարհի գրեթե բոլոր երկրներում քուրդ ժողովրդի ներկայացուցիչները կազմակերպել էին բողոքի ցույցեր։ Հայաստանում հունական դեսպանատան շենքը եւս երեկ առավոտ շրջապատվել էր քրդերով։ Ականատեսների վկայությամբ՝ նրանցից մի քանիսը ներխուժել են հունական դեսպանատուն, այնտեղից նրանց դուրս են արել եւ մի քանիսին ձերբակալել
Ստվերային իրավահայրը
Ժամանակին Ստենդալը գրել է. «Արդեն 200 տարի է Ֆրանսիայում նախարար են անվանում այն պաշտոնյային, ով օրական 400 փաստաթուղթ է ստորագրում եւ հրավերք-ճաշկերույթ տալիս»։ Մենք առայժմ չենք ճշգրտել, թե գործունեության ինչ քանակի կամ ծավալի դեպքում է պաշտոնյան Հայաստանում նախարար համարվում։ Հնարավոր է նաեւ այն պատճառով, որ նախարարները մեզանում իրենց գործունեության ողջ ընթացքում չեն հասցնում 400 փաստաթուղթ
ՆԳ եւ ԱԱ նախարարի պարզաբանումները
Փետրվարի 16-ին Ազգային ժողով էր եկել ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, որին միջանցքում անմիջապես շրջապատեցին լրագրողները։ Ակտիվ էր հատկապես «Ա1+» հեռուստաընկերության թղթակցուհին, որը ՆԳ եւ ԱԱ նախարարից հետեւողականորեն պարզաբանումներ էր ջանում ստանալ Արծրուն Մարգարյանի թիկնապահներից մեկի փաստաբանի հայտարարությունների վերաբերյալ։ Սերժ Սարգսյանն ասաց, որ Արմեն եւ Արսեն Խաչատրյանները որեւէ ֆիզիկական ներգործության չեն ենթարկվել եւ չեն