Օրվա լրահոսը
ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԱԶԳԱՅԻՆԻ ԾԻՐԻՆ ՄԵՋ
Դաշնակցականների երեւակայությունն ազգային գաղափարախոսությունից դենը չի անցնում։ Կուսակցություններին, իշխանություններին, վայ թե ողջ մարդկությանը «ազգային»-ի ու «ապազգային»-ի բաժանած՝ չեն հոգնում այդ առնչությամբ «բացահայտումներ» անելուց։ Պատանի դաշնակցականներն էլ ի՞նչ պիտի սովորեին իրենց ավագ ընկերներից։ Իհարկե։ Գիտաժողով անել։ Ու անպայման՝ ազգային։ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնած հանրապետական ուսանողական գիտաժողովը խիստ սպասելի խորագիր
Գնչուները վերադարձել են
Տեղեկանք: Գնչուները բնակվում են գրեթե ամբողջ աշխարհում՝ Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, Ավստրիայում: Նրանց քանակը 2,5-ից 8 մլն-ի է հասնում: Իսկ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում 70-ական թվականների հաշվարկներով կազմում է 175 000: Բացի իրենց հարազատ լեզվից, սովորաբար տիրապետում են այն պետության լեզվին, որտեղ բնակվում են: Սովորական զբաղմունքը գողությունն է, ինչով զբաղվում են տղամարդիկ: Կանայք
ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ՝ ՍՏՐԱՏԵԳԻԱ, ՄԵԽԱՆԻԶՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ առողջապահության նախարարությունում երեկ կազմակերպված խորհրդակցության թեման առողջապահության ոլորտում ծրագրեր իրականացնող միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքների համակարգումն էր։ Ներկա էին մոտավորապես 70 կազմակերպությունների (եւ հայկական, եւ միջազգային), Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ, ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրթյանը։ Ծրագրային ելույթով հանդես եկավ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը։ Մինչեւ այդ հայտնեց, որ ՀՀ վարչապետն ինքն էլ էր
ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ԻՐԵՆ ԴՐԵԼ ԷՐ ԻՏԱԼԱԿԱՆ ՍԱՊՈԳԻ ՏԵՂ
Երեկ Ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում Լիբերալ դեմոկրատական կուսակցության հրավիրած հերթական բանավեճն էր «Արդյունավետ պետություն» թեմայով։ Օրվա բանախոսը ԱԺ պատգամավոր, մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Եղիազարյանն էր։ Արդեն ձեւավորվել է այս հավաքների մշտական մասնակից քաղաքական գործիչների եւ մասնագետների կազմը։ Մասնակցում էին Բ. Արարքցյանը, Կ. Ռուբինյանը, Դ. Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը, Ա. Բլեյանը, Հ. Դուրգարյանը, սոցիոլոգ Ա. Ադիբեկյանը։
Անհանդուրժողականության երկու մոդելները
Առաջինը. բոլոր բարբառները, բացի այն բարբառից, որով խոսում են իմ հայրենի գյուղում, անհեթեթ են եւ պարզապես ծիծաղելի։ Երկրորդը. Միայն օտարականներն են խոսում ուրիշ բարբառներով, քանի որ նրանք հոգիները ծախել են սատանային։ Հեղափոխության անթառամ գաղափարը Օրերս կոմունիստների առաջնորդը կարծիք է հայտնել, թե այսօր, երեւի, իշխանությունը ժողովրդի ձեռքը խաղաղ ճանապարհով անցնելու վերջին հնարավորությունն է։ Իսկ ի՞նչ է
Հոբելյանների տրամաբանական շղթան
Հոբելյանների տրամաբանական շղթան Այն, որ 2001 թ. Հայաստանում ազգովի տոնելու ենք քրիստոնեության՝ որպես պետական կրոնի ընդունման 1700-ամյակը, պարզ է բոլորիս. Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից ի վեր պետական հանձնաժողով է ստեղծված։ Այն, որ 2001 թվականին, այդուհանդերձ, Հայաստանի 3-րդ հանրապետության 10-րդ տարեդարձը պետք է նշվի, միանշանակ դժվար է ասել։ Ժամանակը գիտի։ 1998-ի փետրվարից մինչեւ 2001 թվականի գարուն ընկած
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
Առաջին համաշխարհային պատերազմի պաշտոնապես հայտարարված պատճառներից մեկը Սերբիա պետության իքնիշխանության պաշտպանության փորձն էր, երբ սերբերը մերժեցին (պատերազմի նախօրյակին, իհարկե, ընդունեցին) ավստրո-հունգարական քննչական խմբի մասնակցությունը արքայազն Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետաքննությանը: Մենք՝ հայերս, իբրեւ ավանդաբար խաղաղասեր ժողովուրդ, ինքներս ենք օտարներին հրավիրում ազգային անվտանգության հետ առնչվող հետաքննություններին մասնակցելու… ՏՂԵՔԻ սպանությունների շարքը խախտում է հանրապետության ներքաղաքական հովվերգությունը: Մեղադրյալներ ու
«Ով՝ ո՛վ է»
Փետրվարի 19-ին Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ) «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Հրանտ Մարգարյանի հետ։ Լրագրողներիս հետաքրքրում էին տարաբնույթ հարցեր, սկսած Հայաստանի ներքաղաքական իրավիճակից՝ վերջացրած Ղարաբաղի հարցով։ Հրանտ Մարգարյանն անդրադառնալով ներկա քաղաքական իրավիճակին, հայտնեց՝ «այն լարված է ոչ թե վտանգավոր լինելու առումով, կրքերի բորբոքման իմաստով, այլ նաեւ այն առումով,
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՇԱՑԱԾ Է ԵՎ ՉԸՆԴՈՒՆՎԱԾ
Երեկ, փետրվարի 19-ին, ԱԳ նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում նախարար Վարդան Օսկանյանը ներկայացրեց Եգիպտոս եւ Պարսից ծոցի մի շարք երկրներ կատարած իր այցելության արդյունքները, Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ շարունակվող բանակցությունների ընթացքը եւ սեպտեմբերին Ղարաբաղի հարցով Հայաստանում կայանալիք համահայկական խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Պրն Օսկանյանը խիստ կարեւորեց մեր հարաբերությունների զարգացումը Եգիպտոսի հետ, որը ազդեցիկ է ոչ միայն արաբական,
ԼԱՎ ԼՈՒՐ
Կադրային փոփոխությունը, որի անհրաժեշտության մասին երկու տարի շարունակ խոսում էր «Առավոտը»՝ իրականացվեց։ Խորտակվեց վերջապես անխորտակելի թվացող կոմունիստական հածանավերից մեկը, որը ֆանտաստիկ արագությամբ կարողացավ հարմարվել թե՛ ՀՀՇ-ական եւ թե՛ երկրապահական իշխանությանը։ Աշխատանքում տեղ գտած լուրջ թերությունների համար երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Տավուշի մարզպետի պաշտոնից ազատեց Պավլիկ Ասատրյանին։ Նշված «լուրջ թերությունների» մասին մենք գրել ենք տասնյակ հրապարակումներում։
Մոլորյալները թերեւս վերադառնան
Հայաստանի սոցիալ դեմոկրատական կուսակցության հայաստանյան կազմակերպության նորընտիր վարչությունն իր նորընտիր ատենապետ Ալեքսան Խաչատրյանի ղեկավարությամբ երեկ Ժուռնալիստների միությունում կրկին խոսեց կուսակցությունը պառակտելու Էռնեստ Սողոմոնյանի փորձերի մասին։ Հնչակյանները կարծում են, որ Էռնեստ Սողոմոնյանի թիկունքին կանգնած են ոչ միջին չինովնիկներ, այլապես նա միայն իր ԱԺ պատգամավոր լինելը օգտագործելով չէր կարող «Կրեդիտ Երեւան» բանկից ստանալ 7,6 միլիոն դրամը, այն
Ո՞ՒՄ Է ՀԱՍՆԵԼՈՒ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԵԾ ԴԱՀԼԻՃԸ
Կինոգործիչների համար այսօր մտահոգող հարցեր են դարձել Կինոյի տան դահլիճի շուրջ պտտվող մի շարք չպարզաբանված լուրեր։ Դեռեւս կես ամիս առաջ խոսակցություններ մտան շրջանառության մեջ, թե կինոյի դահլիճը տալիս են «ուրիշին»։ «Ուրիշ» ասվածի տակ շոշափվում էին «Շարմի» եւ «Մեշոկ պապի» խաղալիքների աշխարհի անունները։ Խնդիրն այսպիսին է. Կինոյի տան կինոդահլիճը (ինչպես եւ հանրապետության բոլոր «ողջ» մնացած կինոդահլիճները)
Արտաշես Գեղամյանը
Խաչիկ Ստամբոլցյանից հետո Հայաստանում Աստվածաշնչի լավագույն մասնագետը ատելության եւ ցասման այնպիսի ուժով խարազանեց նախորդ ռեժիմը ներկայացնող իր գործընկերներին, որ նրա ելույթը ԱԺ-ում վերածվեց հերոս-սիրահար օպերային տենորի մի անզուգական արիայի: Եթե մեր իշխանություններն այս անգամ էլ չգնահատեն պրն Գեղամյանի չարչարանքը, ապա, կարծում եմ, իշխանավորների առջեւ նրա հավաքած միավորները կբավարարեն գոնե օպերային թատրոնի տնօրեն նշանակվելու համար: Աղվան
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՋԵՎ ՍԵՊ ՉԿԱ, ԶԻՆՎՈՐՆԵՐ ԵՆ
ՀՀ Գերագույն դատախազության շենքը երեկ ժամը 12-ի մոտերքում մահակներով («դուբինկա») զինված մի դասակ պահում- պահպանում էր։ Պատահական անցորդին կամ արտասահմանցի հյուրին հնարավոր է թվար, թե հերթական ՀՀ գլխավոր դատախազին է ինչ-որ բան պատահել։Ավելի ուշադիր անցորդը, որ նաեւ հայերեն կարդալ գիտի, կկարդար եւ կիմանար, որ դատախազության մոտ արտառոց ոչինչ չէր պատահել։ Օրեր առաջ սպանված Ներքին զորքերի
ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԻՃԵԼ
Հակոբ Գասպարյանի գլխավորած ՌԱԿ կենտրոնական վարչությունը (մրցակից ռամկավարների բնորոշմամբ՝ «Բեյրութի խմբակ») դիմել է նամակով այն ՀՌԱԿ-ին, որի ատենապետն է Հարություն Կարապետյանը՝ հայտնելով իր աջակցությունը։ «Առավոտի» կանխատեսմամբ, մոտ օրերս մեկ այլ ՌԱԿ կենտրոնական վարչություն, որը ղեկավարում են Երվանդ Ազատյանը եւ Հայկաշեն Ուզունյանը նույնատիպ նամակով կդիմի այն ՀՌԱԿ-ին, որի ատենապետն է Ռուբեն Միրզախանյանը։ ԱՆՀԱՇՏ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆ Նոր հասցեում
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ
Վանո Սիրադեղյանին Հայաստան բերելու հարցի վերաբերյալ բացատրություններ տալով «Առավոտին», ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանն ասաց, թե խնդիրը կանոնակարգված չէ։ Անցյալում նման գործողությունների դիմելու կարիք չի եղել, ուստի օրենսդրությունը չի անդրադարձել խնդրին։ Այսօրվա օրենսդրությամբ, Վանո Սիրադեղյանը Հայաստան կարող է բերվել միայն դատարանի վճռի դեպքում։ ՀՀՇ-Ն ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ Երեկ կայացած ՀՀՇ վարչության նիստում վարչության փոխնախագահ Սեդրակ
ՀՀՇ-ն, խեցգետինը եւ գայլաձուկը
1999 թ. փետրվարի 16-ին մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Արամ Մանուկյանը երեկոյան ժամը 19.30-ին վերադարձել է իր աշխատասենյակ եւ… սեղանի վրա դրված է եղել ՀՀ վարչապետի՝ Ա. Մանուկյանին փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանի պատճեն։ Ա. Մանուկյանը ՀՀ կառավարության կառուցվածքում ՀՀՇ վարչության վերջին անդամն էր։ Երեկ Ա. Մանուկյանը ասուլիս էր հրավիրել իր վրդովմունքն արտահայտելու վարչապետի
ԿԱՖԿԱՅԻ ԵՎ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Ռուբեն Անգալադյանն էր։ Ռ. Անգալադյան. «52 տարեկան։ Մշակութաբան-գրող, 15 գրքի հեղինակ։ Թարգմանվել է 10-ից ավելի լեզուներով։ Զբաղվում է համաշխարհային մշակույթի համակարգման եւ 20-րդ դարի ամբողջացման պատկերով։ «Գարուն» ամսագրում տպագրել է 20-րդ դարի հայ մշակույթի նոր դասակարգման հոդվածաշար։ Հորոսկոպով՝ խեցգետին։ 20 տարի ապրել եւ ստեղծագործել է Սանկտ-Պետերբուրգում։ Ներկայումս ՀՀ վարչապետի խորհրդական
Լիզա Ճաղարյանին էլ դեռ տիկ չեն հանել Անհուշ բերդում
Խոսրով Հարությունյանը եկավ դատարան Դատական նիստի սկիզբը խոստումնալից էր։ Վահագն Մկրտչյանը ներկայանալով Արաբկիրի համայնքի դատարան, սպասասրահում կանգնած Լիզա Ճաղարյանին հաճոյախոսեց այսպես. «Ես գիտե՞ս, չէ, քեզ ինչքան եմ սիրում»։ Հետեւեց Լիզայի պատասխանը. «Ես էլ ինձ դժբախտ էի զգում, կարծում էի, չես սիրում»։ Պատասխանող կողմ ճանաչված ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, Վլադիմիր Նազարյանը, Վահագն Մկրտչյանն անմիջապես հրավիրվեցին դատավոր
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է «ԱՌԱՎՈՏԻՆ»
Մենք անդրադարձել ենք անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին, որի արդյունքում կյանքից զրկվեց Ալբերտ Ոսկանյանը։ Ինչպես վերոնշյալ դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի դատաքննության լուսաբանմամբ, այնպես էլ Ալբերտի հոր՝ Ռեխնիկ Ոսկանյանի դիմում-բողոքների համար թերթը էջեր տրամադրել է։ Ձեզ ենք ներկայացնում նաեւ ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ
Հեռախոսահաշվեհարդար
Հայ ժողովրդի գլխին փորձանք են դարձել ոչ միայն ավանդական պաշտոնյաները՝ ոստիկաններն ու հարկային տեսուչները, գործադիր ապարատի չինովնիկները, դատական մեծավորները։ Ժողովրդին նվաստացնող ու արհամարհողների այս հոծ բանակին միացել են նորերը, որոնց թվում են էլեկտրիկներն ու հեռախոսային ցանցի սպասարկուներն ու պաշտոնյաները։ Առաջներում «լույսի» մարդուն ու «հեռախոսի» մարդուն ո՞վ էր լուրջ նշանակություն տալիս, իսկ այսօր նրանք ժողովրդի համար
ՆԵՐԴՐՈՂ
ՆԵՐԴՐՈՂ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՁԵՎ Նախորդ տարվա նոյեմբերի 13-ի «Առավոտում» տպագրված «Սրետենկա»-ին ուզում են խաբե՞լ» հոդվածում խոսքը գնում էր Վանաձորի քիմիական համալիրի վերականգնման եւ աշխատեցնելու հնարավորության մասին։ Հիշեցնենք. «Սրետենկա Պետրոլիում» ֆիրմայի գլխավոր տնօրեն Գասպար Պետրոսյանը, որը «Սրետենկա» ասոցիացիայում ղեկավարում է էներգետիկայի եւ քիմիայի բնագավառներին առնչվող հարցերը, իր անհանգստությունն էր հայտնում Վանաձորի քիմիական համալիրի սեփականաշնորհման մրցույթում հնարավոր անհավասար
ՀԵՌԱԽՈՍԻ ՎԱՐՁԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ Է
Հեռախոսավարձի (սակագների) բարձրացման եւ րոպեավճարի համակարգի ներդրման առնչությամբ «Առավոտին» իր մեկնաբանությունները ներկայացրեց իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը։ «Եթե շուկա է, գույքիդ ինչ գին ուզես, կարող ես դնել։ Եթե շուկա չէ եւ անկախ «ԱրմենՏելի» հետ ունեցած իր հարաբերություններից պետությունն իր անունից է սակագինը որոշում, ապա գործում է ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածը։ Եթե շուկայում ինչ-որ մեկը շվեդական սառնարաններ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃԳՆԱԺԱՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այն ընդգրկել է հասարակության բոլոր շերտերը 1996թ. նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած իրադարձությունները Հայաստանում սկիզբ դրեցին լուրջ ճգնաժամի, որը մինչ օրս ոչ միայն լուծում չունի, այլեւ խորանում է եւ ընդգրկում հասարակության նորանոր շերտեր: Այն ժամանակ խոհեմության եւ հանդուրժողականության կոչերն անիմաստ ու նույնիսկ վտանգավոր էին. նույնիսկ իրադարձությունների մեջ ներքաշված շարքային քաղաքացին դիրքավորվել էր այս կամ այն
ԿԵՆՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արտահերթ նիստ հրավիրելու համար երեկ այդպես էլ պատգամավորների անհրաժեշտ քանակ չապահովվեց եւ առայժմ առկախ են ե՛ւ նախագահի պաշտոնանկության հարցը նախապատրաստող, ե՛ւ կոնյակի գործարանի, «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների, «Հայկական ավիաուղիների» սեփականաշնորհման ու գործունեության ուսումնասիրող հանձնաժողովների ստեղծման հարցերը։ Փոխարենն այս եւ խորհրդարանական վերջին բուռն իրադարձությունները խմբերն ու խմբակցությունները ճեպազրույցներում մեկնաբանեցին։ Ասպետների կյանքից Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Գագիկ Թադեւոսյանի
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացանք, որ Յուրի Սենկեւիչի «Հայաստանի ոսկին» հաղորդման շնորհանդեսը տեղի կունենա դեսպանատան շենքում եկող ուրբաթ օրը։ Հաղորդումն ինքնին ներկա փուլում շատ կարեւոր է, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ Ռուսաստանի հեռուստատեսությամբ ողջ ԱՊՀ-ին Հայաստանը ներկայացվում է ոչ որպես պատերազմական կամ քաղաքական բուռն իրադարձությունների գոտի։ Դրանից բացի, հաղորդումը Հայաստանը ԱՊՀ-ին ներկայացնելու եւ
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
Վարչապետ նշանակվելուց եւ կառավարություն կազմելուց անմիջապես հետո Արմեն Դարբինյանը ձեռնամուխ եղավ կադրերի (ենթադրաբար՝ արհեստավարժ) բանկի ձեւավորմանը։ Նման բանկը վարչապետին հնարավորություն էր տալու կատարել հաջողված եւ արդարացի կադրային նշանակումներ։ 1998-ի նոյեմբերին արդյունաբերության արհեստավարժ նախարար Գառնիկ Նանագուլյանը փոխարինվեց առավել արհեստավարժ Հայկ Գեւորգյանով։ Վերջինս էլ իր հերթին համակարգը թարմացրեց իրեն հայտնի արհեստավարժներով։ Այսպես, նախարարության արդյունաբերության օրենսդրության զարգացման վարչության
«Խրախուսանքը վատ բառ է, ավելին՝ «խուժանական»
Պետական կառավարման մարմինների կենտրոնական ապարատի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով այս տարվա բյուջեով ծրագրավորված է աշխատավարձի 20 տոկոս բարձրացում։ Ենթադրվում է, որ աշխատավարձի որոշակի բարձրացումը անհրաժեշտ է հատկապես վերահսկողություն իրականացնող մարմինների աշխատողներին։ Մասնավորապես՝ ՀՀ հարկային տեսչության, մաքսային վարչության եւ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատողների ժրաջանությունը տեղը պահելու համար։ Տվյալ դեպքում տրամաբանությունը, թե յուրաքանչյուր հիմնարկ ամեն
ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ Է ԵՐԳՈՒՄ
Ազատության օրվան՝ փետրվարի 18-ին նվիրված ամբողջ բեռն ու հոգսը ԻՄ դիվանը եւ ԻՄ անդամները վերցրել էին իրենց ուսերին։ Երեկ առավոտյան 22-25 ավտոմեքենաներից կազմված շարասյունն ուղեւորվեց Գառնիի տաճար, այցելեց Գառնիում գտնվող փետրվարյան նահատակների գերեզմանին, իսկ օրվա երկրորդ կեսին Ազատության հրապարակում արդեն թնդում էր Պարույր Հայրիկյանի խրոխտ երգը. «Դե, եկեք, եղբայրներ, մենք միանանք»։ Եղբայրներն իհարկե միացան, սակայն