Օրվա լրահոսը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ԿԱ Աշխարհի շատ լուրջ ու հարուստ պետություններ, որպես իրենց տնտեսական զարգացման ստրատեգիական ուղղություններից մեկը, նշում են տուրիզմի զարգացումը (միտումնավոր չենք օգտագործում «զբոսաշրջիկություն» բառը, քանզի, կարծում եմ, որ այն այնքան էլ չի համապատասխանի հարցին, գոնե այս հոդվածին)։ Տուրիզմի նկատմամբ պետական հոգածությունը բացատրվում է նրանով, որ այն ոչ միայն եկամտի լուրջ աղբյուր է
«Մենք սարի պես
«Մենք սարի պես կանգնած ենք» Հայաստանյան թերթերից մեկում ահազանգ էր հնչել Խոջիվանքի գերեզմանատան հայոց շիրմաքարերը եւ շիրմաթմբերը պղծելու մասին։ Անհապաղ գնացինք Խոջիվանք։ Պանթեոնն ու շիրիմները իրենց տեղում էին։ Նույն պատկերը՝ ինչ սրանից 5-10 տարի առաջ։ Եվ դա այն բանից հետո, երբ վերջերս մի քանի «շաբաթօրյակ» էին կազմակերպել Վրաստանի հայ երիտասարդների միության անդամները։ Վանդալիզմի, ապականումի ու
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԸ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀՀ կառավարության 19.11. 1998թ. թիվ 727 որոշմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն տրվեց ընտանեկան նպաստների ցուցակներում կատարել լրացումներ 5% քվոտայի սահմաններում: Առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ տալու գործընթացին՝ համայնքներին մասնակցելու հնարավորություն տալը ՀՀ սոցապ նախարարը հիմնավորում է այն փաստարկով, որ համայնքներում ավելի լավ գիտեն անապահով ընտանիքներին եւ եթե հիմնական ցուցակներում
«ՌԵԼՍԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ԿՍԿՍՎԻ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ
Հետխորհրդային ու հետսոցիալիստական տարածքներում պրոլետարիատը շարունակում է մնալ որպես կազմակերպված կառույց։ Այդ երկրներում քաղաքական բոլոր ուժերը փորձում են սիրաշահել բանվորներին։ Անցած տարի հանքափորները լուրջ «ցնցեցին» Ռուսաստանի տնտեսությունը։ Կառավարող շրջանակներին բյուջետային ոլորտի (բժիշկներ, ուսուցիչներ եւ այլն) աշխատակիցների հացադուլ-գործադուլները համարյա չէին անհանգստացնում։ Մեծ Ռուսաստանը միայն հանքափորները կարողացան ցնցել՝ ռելսային պատերազմ հայտարարելով իշխանություններին։ Պատերազմի արդյունքները մի փոքր անսպասելի
Փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում են
Եվ այս փաստն ընդունում է նույնիսկ Վահան Հովհաննիսյանը Նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը երեկ հանդիպեց Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների հետ։ Ի սկզբանե ասենք, որ պրն Հովհաննիսյանը խտրականություն էր դրսեւորել նրանց նկատմամբ։ Ինչպես մեզ հայտնեց «Եզդիխանա» հասարակական քաղաքական կազմակերպության ղեկավար Սիաբանդ Բաքոյանը, պրն Հովհաննիսյանի աշխատակազմը մերժել է այդ հանդիպման հիմնական նպատակը, որը փոքրամասնություններին Կորյունի փողոցում տրամադրվող
ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է»
Վերջին 2 շաբաթվա ընթացքում Հայաստանը փոթորկած իրադարձությունների խորապատկերի վրա առաջիկա քաղաքական զարգացումների առումով հատկապես կարեւորվում է Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության համագումարը, որը տեղի է ունենալու փետրվարի 27-ին։ Հասարակությանը հայտնի կդառնան նաեւ այս ուժի տեսակետներն առկա զարգացումների վերաբերյալ, ինչի համար եւ այսօր զրույցի ենք հրավիրել Ժողովրդական կուսակցության փոխնախագահ, վարչության քարտուղար Հմայակ Հովհաննիսյանին։ Մեր զրույցում
ՅԱՓՆՋԻ՝ ԴԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բա չոմբախը Հայաստանի Հանրապետության կառավարության ՈՐՈՇՈԻՄ 20 հունվարի 1999 թվականի թիվ 30 քաղ. Երեւան Դատավորի պատմուճանի (թիկնոցի) նկարագիրը հաստատելու մասին Ղեկավարվելով «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել դատավորի պատմուճանի (թիկնոցի) նկարագիրը՝ համաձայն հավելվածի։ Հավելված ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 20-ի թիվ 30 որոշման Դատավորի պատմուճանի (թիկնոցի) նկարագիրը
ՀՀ նախագահի հումորի զգացումը տեղն է
Վահե Գաբրիելյանինը՝ առավել քան Փետրվարի 5-ին ԱԺ-ի ընդունած Ընտրական օրենսգրքի եւ փետրվարի 18-ին այն ՀՀ պաշտոնական տեղեկագրում տպագրվելուց հետո օրենսգրքում հայտնված որոշակի տարբերություններին էր նվիրել երեկվա իր ասուլիսը ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը։ Համարյա դետեկտիվ ժանրին հավակնող այս պատմությունը եզրափակվեց տեղեկագրում «Նկատված վրիպակներ» գլխով։ Թվով 49 վրիպակները նկատվել էին պատգամավորների ջանքերի շնորհիվ։ Ամեն դեպքում,
ՎԵՐԵՎՈՒՄ ԱՍՏՎԱԾՆ Է, ՆԵՐՔԵՎՈՒՄ՝ ՀԱՖԵԶ ԱՍԱԴԸ
Այսպես են գտնում բոլոր սիրիացիները Վերջերս Սիրիայի Արաբական Հանրապետությունում նախագահական ընտրություններ էին։ Միակ թեկնածուն ներկայիս նախագահ Հաֆեզ Ասադն էր, որին էլ ժողովուրդը երգուպարով վերընտրեց։ Այս առիթով «Առավոտը» հարցազրույց ունեցավ Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր նախարար պարոն Համեդ Հասանի հետ։ -Պրն Հասան, դուք թերեւս միակ դիվանագետն եք, որը մինչ օրս չի հանդիպել լրագրողներին։ Ի՞նչն է պատճառը։
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ ՍԴՀԿ Վարիչ մարմինը հայտարարեց. «Եթե աշխարհն արդարացիորեն զայրացած է ու դատապարտում է Օջալանի ձերբակալությունը, այն դիտում որպես մարդու իրավունքների ոտնահարում, ինչո՞ւ աշխարհը եւ համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչներն ամեն անգամ խոչընդոտում են դարասկզբին հայերի նկատմամբ կատարվածին գնահատական ու որակում տալը։ Կշարունակվի այսպես՝ կդատապարտվեն տասնյակ օջալաններ, Աստված մի արասցե, ժողովուրդներ։ Մենք հասկանում ենք քուրդ ժողովրդին, որովհետեւ մենք
«ԱՐՄԵՆԻԿՈՒՄԸ» ՍՏԵՂԾՎԵՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
«Առավոտի» տրամադրության տակ է «Արմենիկում» պետական փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին որոշումը, որը ներկայացնում ենք ստորեւ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Ստեղծել «Արմենիկում» պետական փակ բաժնետիրական ընկերություն։ 2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի
Չկայացած ասուլիսի հետագիծը
ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանը երեկ հայտարարել էր, որ ասուլիս է հրավիրելու, բայց հետո փոխել էր մտադրությունը։ Այնուամենայնիվ, առանձին լրատվամիջոցների ու նաեւ «Առավոտին» պատմեց, թե այդ ասուլիսում պիտի խոսեր տնտեսական առկա իրավիճակի եւ «Հետագիծ» հեռուստածրագրում գլխավոր դատախազի որոշ պնդումների մասին։ Առանձնացնենք վերջին խնդրի վերաբերյալ պարզաբանումները։ -Հիշեցնեմ, որ այս խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ «Առավոտին» տված հարցազրույցում
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԻՏԻ ՀՌԱԿ-Ի ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՈ՞Վ ԱՌԱՋԱԴՐՎԵՐ
Լուրը սկզբում բոլորովին անհավանական թվաց, որ Հարություն Կարապետյանը Խոսրով Հարությունյանին առաջարկել էր գլխավորել ՀՌԱԿ-ը։ Այս խնդրի վերաբերյալ հանրապետական վարչությունում անգամ քննարկում էր տեղի ունեցել, որին մասնակցել էին 6 հոգի։ Սակայն խաղաքարտերը խառնել էր ՀՌԱԿ եզրաբանությամբ ասած՝ վերջին տագնապը։ Այդ լուրը մասնակիորեն հաստատեց ՀՌԱԿ շրջանակներին մոտ կանգնած մի անձ, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի։ Որոշ
ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵ՞Ր
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, արձագանքելով մեր թերթի երեկվա համարում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեջբերված խոսքերին՝ ասաց, որ ինքը՝ Քոչարյանն է Բոզ գյուղից։ ՈՉԻՆՉ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՈՐԹ ՉԷ ՆՐԱՆ Սոցիալական արդարության անխոնջ պաշտպան Արշակ Սադոյանին դժվար էր պատկերացնել աշխարհիկ վայելքներ ճաշակելիս։ Այս էր պատճառը, որ լրագրողները խիստ զարմացան, երբ իրենց ներկայությամբ պրն Սադոյանը մի կնոջ համբուրեց։ Ավելին, այդ կինը
ՈՉՆՉԻ՞Ց ՄԵԾ ԱՂՄՈՒԿ
Այնուամենայնիվ հետաքրքիր է. ԱԺ ղեկավարությունը չի՞ ցանկանում, թե՞ չի կարողանում նիստերին պատգամավորների բավարար ներկայություն ապահովել։ Ակնհայտ է, որ սա միայն կառավարությանն է միշտ հաջողվում՝ իրենց հարկավոր օրինագծերի քվեարկության դեպքում եւ շատ էլ չեն ցանկանում իրենց այս հնարավորությունը չարաշահել։ Ինչ որ է, այս մթնոլորտում լիովին պատճառաբանված թվաց նորընտիր մի պատգամավորի նախաձեռնությունը՝ ԱԺ-ի ինքնալուծարման նպատակով ստորագրություններ հավաքելու
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ
Մարտ ամսվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լսումներ է կազմակերպելու Թուրքիայում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ։ Ընդհանուր առմամբ քննվելու է 9 հայց՝ ընդդեմ Թուրքիայի եւ մեկ՝ ընդդեմ Ֆրանսիայի։ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ ՊԻՏԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԻ «Առավոտի» հարցին, թե արդյոք իրեն հիմնավոր է թվում այն վարկածը, որ Արծրուն Մարգարյանի սպանությունն իր թիկնապահներն են իրականացրել՝ ե՛ւ կատարողների, ե՛ւ շարժառիթների առումով, պաշտպանության
ՏԱՔԱՑՆՈՂԻՆ ԿԾԵՑ
ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի հայտնի ելույթը աննկատ չմնաց: Նրան լավ ճանաչող մի նախկին պատգամավոր մեզ տեղեկացրեց, որ 1995 թ. ընտրություններում Դավթաշենի տեղամասում Գեղամյանը չէր հաղթել, ինչը արձանագրվել էր փաստաթղթերով: Սակայն Լ. Տեր-Պետրոսյանի միջամտությունից հետո նա, այնուամենայնիվ, դարձել էր ժողովրդի ընտրյալ: Մի քանի օր առաջ Գեղամյանը հրապարակավ «շնորհակալություն» հայտնեց իրեն մարդամեջ հանողին: ՍՐԱՆ ԷԼ ՀԱՍԱՆ Դատախազությունը
ԳՅՈՒՂԱՑԻՆ ՏԱՆԸ ԿՔՆԻ, ՍՏԱՑԻՈՆԱՐՈՒՄ ԿԲՈՒԺՎԻ
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը ներկայացրեց իր ծրագրերը՝ այս ոլորտում իրականացվելիք քաղաքականությունը։ Դրանց մի քանի կետերի շուրջ պարզաբանումների խնդրանքով դիմեցինք նախարարին։ -Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ոլորտում ձեր սկսած քաղաքականությունը կարող է ավարտվել այս ասպարեզից ձեր հեռանալով, ինչպես լինում էր նախորդների դեպքում։ Դա կործանարար չի՞ լինի համակարգի համար։ –
Արդյունաբերական համակարգի ճգնաժամը
Հետխորհրդային տարածքներում տնտեսությունը դարձել է հասարակության դեմոկրատացում անվանվող քաղաքական ֆարսի պատանդը։ «Դեմոկրատացման» գլխավոր հետեւանքը տնտեսության ճգնաժամն է եւ բնակչության կենսամակարդակի անկումը։ Հանրապետության ձեռնարկությունները մի քանի տարի չեն գործում։ Պետությունը այս հարցում ողջ պատասխանատվությունը բարդել է ձեռնարկությունների ղեկավարության վրա։ Հետեւաբար, այսօրվա աղետալի վիճակն ամենեւին էլ զարմանալի չէ։ Ձեռնարկությունների զգալի մասը սնանկ է եւ մեծ պարտքեր ունի
ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԱՎԱՆՏՅՈՒՐԻԶՄ
Պետական կարճաժամկետ պարտատոմսերի շուկան Հայաստանում առաջացել է 1995 թ. սեպտեմբերից։ Իր ժամանակին այն ուղեկցվեց հիացական հայտարարություններով, որ հատուկ է կառավարության բոլոր հերթական նախաձեռնություններին, որոնք հետո դատապարտվում են ձախողման։ ՊԿՊ-երի «Ոսկե ժամանակաշրջան» կարելի է համարել 1997 թ. հունվարից հունիսը, երբ միջին եկամտաբերությունը գերազանցել է 60%-ը, իսկ մի շարք աճուրդներում՝ անգամ 80%-ը։ Այդպիսի տոկոսներով այդ ժամանակահատվածում, տարբեր
Համանախագահների որոշումը՝ դիվանագիտական մեծ գաղտնիք
Փետրվարի 15-ին Վիեննայում, այնուհետեւ, 2 օր անց Մոսկվայում տեղի ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումներ։ Ընդհանրապես, նման աշխատանքային հանդիպումներից հետո մամուլին է հասցվում տեղեկատվական որեւէ թողարկում, որտեղ համանախագահները հանդես են գալիս հարցի խաղաղ լուծման, իսկ հակամարտության կողմերը՝ իրենց շահը հաշվի առնելու հույսի արտահայտմամբ։ Վերոնշյալ հանդիպումներից հետո նման բան տեղի չունեցավ։ Ավելին, Վիեննայի հանդիպման հաջորդ
Նորերը հներից «նալոգ» են վերցնում
Փետրվարի 21-ին «Երեւաննախագիծ» ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի հետ։ Չնայած դահլիճը մարդաշատ չէր, բայց, այնուամենայնիվ, քաղաքական գործիչը հարկ համարեց ներկայացնել իր տեսակետներն այսօր հանրապետությունում տիրող իրավիճակի շուրջ։ – Պրոբլեմը նա է,- այսպես սկսեց ԱԺՄ անդամը,- որ բոլորի աչքի առաջ, երբ երկաթուղային եւ օդային հաղորդակցությունն էլ լավ է աշխատում,
«ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄԵՆՔ ԱԻՄ-Ը ԴԻՏԱՐԿՈՒՄ ԷԻՆՔ ՈՐՊԵՍ ՆՈՒՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Փախստականների վարչության նախկին պետը, ՀՅԴ նախկին անդամն այժմ Ինքնորոշում միավորման անդամ է։ Մեխակ Գաբրիելյանի հետ զրույցում կփորձենք պարզել, թե ինչպես է լինում, որ քաղաքական գործիչը մի կուսակցությունից մյուսն է տեղափոխվում։ -Պրն Գաբրիելյան, մոտ 4 կամ 5 ամիս է, դուք ազատվել եք փախստականների վարչության պետի պաշտոնից։ Ձեզ որեւէ այլ պաշտոն առաջարկվե՞լ է։ -Չէ, չի առաջարկվել, եթե
ԱԺՄ սիրեցյալ
ԱԺՄ սիրեցյալ Դավիթ Վարդանյան ԱԺ-ը վտանգավոր էր, քանի որ, անկախ դրդապատճառներից, քննարկում էր հասարակության համար հետաքրքրական՝ սեփականաշնորհման գործարքները։ Նախագահին հաջողվեց ապացուցել խորհրդարանի անգործունակությունը եւ իր հրամանագրով ստեղծել այդ գործարքների օրինականությունը ստուգող հանձնաժողով։ Նախագահն այդ հանձնաժողովում մեծահոգաբար ԱԺ-ին տրամադրեց 3 տեղ, որոնցից 2-ն՝ ընդդիմադիր փոքրամասնությանը։ Ընդդիմությունը հանձինս ԱԺՄ-ի, «Հանրապետության», «Հայրենիքի», հրաժարվեց մասնակցել այդ հանձնաժողովին, սակայն «ընդդիմադիրները»՝
ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՇՓՈԹ
Կամ «նախաձեռնությունների վերածածկում» Վերջին նորաբանության հեղինակը ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանն է, որն այսպես բնորոշեց այն վիճակը, երբ նախորդ արտահերթ նիստն այդպես էլ չավարտված՝ նորն է սկսվել։ Անցած շաբաթ երկու օր շարունակ քվորում չապահովվեց, որպեսզի քննարկվեին «Հայրենիքի» նախաձեռնությունները եւ քվեարկության դրվեր նախագահի պաշտոնազրկումը նախապատրաստող հանձնաժողովի ստեղծման հարցը։ 2 ժամ 15 րոպե երեկ պահանջվեց, որպեսզի հաջողեցնեն քվորում
«Կոմպրոմատ» նախկինների դեմ
Շաբաթ օրը հանրապետության դատախազ Աղվան Հովսեփյանը հարցազրույց է տվել «Ար» հեռուստաընկերության «Հետագիծ» ծրագրին։ Պրն Հովսեփյանը հաստատեց, որ ըստ իր միջնորդության, Վանո Սիրադեղյանի հրահանգով սպանված Արթուր Հովհաննիսյանը («Կյաժ» մականունով) ինքը մեղադրվում էր 4 սպանությունների մեջ։ Դատախազը փաստորեն խուսափեց պատասխանել, թե ինչպես է ստացվել, որ նույն գործով Սերժ Ջիլավյանի սպանության փորձում ինքնախոստովանած Նորայր Թադեւոսյանն առ այսօր շարունակում
ԼԱՎ ԼՈՒՐ
«Դեղ» գործակալության տնօրեն Էմիլ Գաբրիելյանի հետ բացառիկ հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ ՍՊԻԴ-ի դեմ հայտնաբերված դեղամիջոցը փորձարկվել է 13 հիվանդ եւ վիրուսակիր անձանց վրա։ Բոլոր 13 դեպքերում էլ ստացվել է դրական արդյունք, որը համեմատելի չէ մինչ այժմ աշխարհում հայտնաբերված որեւէ արդյունքի հետ։ ՎԱՏ ԼՈՒՐ Ընդամենը 4 օր պաշտոնավարելով իբրեւ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, փետրվարի 21-ին
ՎԻԿՏՈՐԸ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵ՞Ց ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Խորհրդարանական օրվա ավարտին պարզվեց եւս մի հետաքրքիր դետալ. ե՛ւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, ե՛ւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել են ընտրական օրենսգրքի այն տարբերակը, որը խմբագրումներով ու վրիպակներով իրենց է ներկայացրել Վիկտոր Դալլաքյանը։ ՎԻԿՏՈՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ «Կանոնակարգված չէ, թե ինչպես պետք է Ազգային ժողովից փաստաթղթերն ուղարկվեն պրեզիդենտի ապարատ, բայց կա տրադիցիա, որը գործել է
Դու անմեղ ես, նախագահն է մեղավոր
ԻՄ նախագահ (համատեղությամբ՝ նախագահի խորհրդական) Պարույր Հայրիկյանի վերջին ասուլիսից հսկայական ժամանակ էր անցել (մոտ մեկ շաբաթ), իսկ նոր ասուլիս այդպես էլ չէր հրավիրվում։ Բայց չկորցնելով պատմական պահը (խորհրդարանական առաջիկա ընտրությունները)՝ Պարույր Արշավիրին երեկ հրավիրեց ավանդական ասուլիսը։ Ճիշտ է, պրն Հայրիկյանն ասուլիսին անձամբ չկար, սակայն նրա շունչը թեւածում էր ողջ ցուրտ դահլիճով։ ԻՄ աշխատակցուհին հայտարարեց, որ
ՍԵՆՍԱՑԻԱ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«13-ը փոքր թիվ է, բայց արդեն թիվ է» ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի՝ ՀԱՀ-ի «Դեմքեր» ծրագրում արված հայտարարությունը եթե ճիշտ է, ապա կարելի է դարի սենսացիա հռչակել։ Սակայն այն հանգամանքը, որ առողջապահության ոլորտին (թեկուզ եւ խիստ կարեւոր) վերաբերող հայտարարությունն արվեց ՆԳ եւ ԱԱ նախարարի կողմից, մի տեսակ տարակուսանք առաջացրեց։ Շատերը մտածեցին՝ հայ ենք, «առուն