Օրվա լրահոսը

ՇԱՌՈՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆԵԼ

Չորեքշաբթի օրվա մեր թերթում «Վատ լուր» խորագրով տպագրեցինք ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության երեք աշխատակիցների՝ Ստեփան Դավթյանի (աշխատակազմի ղեկավար), Վարուժան Խաստուրի (նախարարի օգնական) եւ Սպարտակ Ղարաբաղցյանի (նախարարության Արտաքին կապերի եւ Սփյուռքի հետ մշակութային հարցերի վարչության պետի տեղակալ), Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի հետ ԱՄՆ հյուրախաղերի մեկնելու մասին։ Այդ լուրը տպագրելով՝ մենք բացատրեցինք, թե

ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԵՐԿԻՐԸ

Հայ ռոմանտիկ բանաստեղծները երազում էին, որ կգա երանելի ժամանակ եւ «ամեն աղախին կսովորի պետություն դարձնել», այսինքն՝ կառավարել։ Չեկավ։ Չէր գալու։ Որովհետեւ «պետություն դարձնելը», այսինքն՝ կառավարելը բարդ տաղանդ է, որ ներառում է աշխարհում ամեն ինչ՝ հակադրամիասնության բոլոր կատեգորիաներով նախատեսված ու չնախատեսված։ Իսկ «պետություն դարձնելը» անհրաժեշտություն է։ Ահա եւ սովորում ենք պետություն դառնալ, լինել, ստեղծել… Եվ ինչքան

ՊԱՐՏԱՃԱՆԱՉ «ՄՈՒԾՈՂ» ԾՆՈՂԻ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ

Ամենապարտաճանաչ «մուծող» ծնողներից եմ։ Դպրոցն ու ուսուցիչն այնքան խեղճ վիճակում են, որ նրանց վճարած գումարը ոչ միայն տեղին եմ համարում, այլեւ ամեն մեկիս սուրբ պարտքը, պետական հարկի նման մի բան։ Զանազան միջոցառումների, տոների ու հանդեսների համար վճարած գումարներից բացի, երկու դպրոցահասակ զավակիս համար ամեն ամիս 400 դրամ եմ վճարում դպրոցին։ Չնչին գումար, որը, սակայն, ոչ

Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր

Ստանալով Էներգետիկայի նախարարության, Ավտոմատ կառավարման համակարգերի, ոչ ստանդարտ տեխնիկական միջոցների վարձակալական ձեռնարկությունում (նախկինում Հայէներգոպրոեկտ ինստիտուտ) աշխատող պահակների բողոք-նամակը, փորձեցինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Նամակագիրները բողոքում էին, որ 1997 թ. մայիս ամսից աշխատավարձ չեն ստացել (այն դեպքում, երբ այն կազմում է չնչին գումար՝ 3200 դրամ)։ Այդ տարիներին աշխատելիս են եղել 4 հոգով, եւ նույն

ԻՆՉՔԱՆ ՀԱՇՎԻՉ ՈՒՆԵՍ՝ ԱՅՆՔԱՆ ՄԱՐԴ ԵՍ

Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Զինյաթ Օրդուխանյանը եւ նրա եղբայրը իրենց մոր մահվանից հետո զբաղեցրել են նրա տունը, որտեղ որպես առաջնահերթ ժառանգորդներ արդեն իսկ գրանցված են եղել։ Գյուղապետարանի կողմից Զ. Օրդուխանյանը շուտով գրանցվել է իբրեւ առանձին ծուխ, զբաղեցրել է առանձին մուտք եւ վարել առանձին տնտեսություն։ 69-ամյա երկրորդ կարգի հաշմանդամը, չկարողանալով հոգալ ձմեռվա սնունդը եւ վատառողջության

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՆԵՐ ԵՎ …

Արդյոք Հայաստանում կձեւավորվի՞ երկկուսակցական քաղաքական համակարգ «Ժողովրդականներ»՝ վստահաբար ոչ հեռու ապագայում այսպես կկոչվեն Կարեն Դեմիրճյանի հիմնադրած Հայաստանի ժողովրդական կուսակցության հետեւորդները, որոնց առաջին համագումարը հրավիրվելու է օրերս։ Որքանո՞վ է հավանական, որ «Ժողովրդականը» դառնա Հայաստանում երկկուսակցական քաղաքական համակարգի ձեւավորման անկյունաքար։ Հայաստանի քաղաքական քարտեզը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված են շուրջ 60 հասարակական-քաղաքական կազմակերպություններ։ Դրանց ճնշող մեծամասնության անվանումները հայտնի

Մեծ լռություն

 ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը՝ Հայաստանում հայտնաբերված ՍՊԻԴ-ը բուժող դեղամիջոցի մասին, առայժմ զուսպ արձագանքի է արժանացել։ Նախագահի մամուլի խոսնակն այդ մասին թերահավատ ժպիտով արտահայտվեց, առողջապահության նախարարը որեւէ դիրքորոշում առայժմ չդրսեւորեց։ Ասպարեզից անհետացավ նաեւ ՍՊԻԴ-ի կենտրոնի տնօրենը։ Հաշվի առնելով աշխարհում ՍՊԻԴ-ի տարածման տեմպերը, հիվանդների չափազանց մեծ թիվը, գոնե լրագրողներս, ակնկալում էինք մեծ հետաքրքրություն՝

«- Լիլի՜թ,- տնքաց Մհերը…»

Ձեռքս դանդա՜ղ սահեցնելով գրքի ողորկ կազմով՝ տենդագին բացեցի սկզբից առաջին էջը, ապա՝ երկրորդը, երրորդը, չորրորդը, մինչեւ հասա նպատակիս՝ բացելով վերջին՝ 121-րդ էջը։ Այրվող դեմքս սուզելով վերջին էջի մեջ՝ անհուսալիորեն փորձում էի հասկանալ՝ մի՞թե սա է հայկական առաջին սիրավեպը՝ Կարինե Աղաբեկյանի «Սիրո հասունացումը»։ Սիրավեպի համաշխարհային պատմության մեջ 20-րդ դարավերջին այս ժանրը ամենաընթերցվողն է։ Ու այս թեմայով

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՊԱՏԵՀԱՊԱՇՏՆԵՐ, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ԿԱՆ

Հանրապետության նախագահն արդեն սկսել է իր հանդիպումները «խոշոր» կուսակցությունների հետ։ Շարքի առաջին հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էր, որի նախագահ Անդրանիկ Մարգարյանը երեկ «Մամուլի ազգային ակումբի» հյուրն էր։ Պրն Մարգարյանի ասածի եւ նախագահի լրատվական ծառայության պաշտոնական տեղեկատվության միջեւ էական տարբերություններ (ոճական եւ բովանդակային առումներով) չեղան։ Հանդիպման ընթացքում հանրապետականները նախագահին հայտնել են իրենց անհագուրդ ցանկությունը առաջիկա ընտրություններին

ԼԱՎ ԼՈՒՐ

Քաղաքականացված մուրացկան Գեւորգ Հրանտի Մելքոնյանը (ՀՀՇ-ի Գեւորիկը) պատրաստվում է իր թեկնածությունը դնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ «Ինքնակենսագրական եւ ծրագրահենքային» իր հայտում նա, մասնավորապես, նշում է, որ պատրաստվում է նպաստել ԱԺ ընտրությունների օրինականությանը (լեգիտիմիզացիային) եւ հրապարակայնությանը։ «Ծրագրահենքն» ավարտվում է հետեւյալ պնդումով. «Վստահեցնում եմ, որ իմ խոսքի եւ գործի ուժի մեջ դուք դեռ կհամոզվեք»։ Վատն այն է, որ

Արժանի պատասխան

Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց Անգլիայում Wilton Park-ի կազմակերպած միջազգային խորհրդաժողովին՝ «Turkey։ A Future in Europe?» Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 25 փետրվարի, 1999թ.- Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ս/թ.փետրվարի 15-21-ը մասնակցեց Մեծ Բրիտանիայի Արտգործնախարարության Wilton Park կենտրոնի կազմակերպած տարեկան խորհրդաժողովների շարքին մաս կազմող «Թուրքիա՝ ապագա՞ Եվրոպայում» թեմայով միջազգային գիտաժողովին։ Ներկա էին նաեւ եվրոպական երկրների

ՄԵԶԱՆՈՒՄ ԵՎ ՄԵՐ ՇՈՒՐՋ

Հարցազրույց ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետ, այդ կառույցի քաղաքական հակահետախուզության վերջին պետ Գեւորգ Սարգսյանցի հետ։ Նկատի առնելով նրա աշխատանքային փորձը, զրույցի հրավիրեցինք Աբդուլլահ Օջալանի ձերբակալմանը հետեւած իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար։ -Նախ ասեմ՝ հետեւելով ԶԼՄ-ներին այն տպավորությունն եմ ստացել, որ Թուրքիան անմիջապես իմանում էր, թե ինչ շարժեր էր կատարում Աբդուլլահ Օջալանը։ Թեպետ նա, ասենք մեկ երկրից մյուսը

ԴԵԺԱ ՎՅՈՒ

Չնայած կոնյակի գործարանի, «Արմենիայի» եւ ՀԱՈՒ-ի վերաբերյալ Վահագն Խաչատրյանը որոշակի խնդիրներ էր մատնանշում, որոնց առկայությունը հավաստել էր նաեւ սեփականաշնորհման նախարարը, այնուամենայնիվ, քննարկումներում հնչեցին ընդհանուր քաղաքական փաստարկներ։ Ի վերջո, անցած տարվա հունիսից են այս հարցերը քննարկվում եւ բոլորովին էլ կեղծ հիշողության արգասիք չէ, որ թվում էր, թե այս ամենը բազմիցս լսել ենք։ Մեր կասկածներն իզուր էին,

ՈՎ Է ԳԼԽԱՎՈՐԸ

Աշխատանքից Գեղարքունիքի մարզպետ Ռուդիկ Ղուկասյանն ազատվեց շատ ավելի մեղմ բնորոշումներով, քան Տավուշի մարզպետ Պավլիկ Ասատրյանը։ Քաղաքական դիտորդներն այն կարծիքին են, որ Գեղարքունիքում ֆինանսական ստուգումներ կատարելու խնդիր չի առաջացել, քանի որ Ռուդիկ Ղուկասյանը մարզպետի պաշտոնում փոխարինել է մինչեւ հիմա էլ ջրի վրա գտնվող Վլադիմիր Մովսիսյանին։ Հայտնի է դարձել նաեւ, թե ովքեր էին հավակնում Պավլիկ Ասատրյանի տեղին։

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ, ԻՐՈՔ, ԼՈՒԾԱՐԵԼ Է ԱԺ-Ն

Դավիթ Շահնազարյանն «Առավոտին» հայտնեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցը նախապատրաստող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին իր նախաձեռնությունը պատրաստվում է քվեարկության դնել այնժամ, երբ որեւէ քվեարկության համար պատգամավորների անհրաժեշտ քանակ կապահովվի։ Նշենք, որ պաշտոնանկության խնդիրը մեջտեղ գալուց հետո ԱԺ-ում եւ ոչ մի քվեարկություն չի կայացել։ ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ «Ես լսել եմ (չգիտեմ որքանով է

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ

«Պոետի հոգին լսում է ճշմարտությունը, ինչը բացվում է նրա առջեւ այն ոգեշնչված վիճակում, երբ ոգին վեր է հառնում սահմանափակ ու մակերեսային տրամաբանությամբ իմացողությունից» ՌԱԴՀԱԿՐԻՇՆԱՆԱ Դիվանագիտության պատմությանը թեկուզեւ մակերեսորեն ծանոթ ցանկացած մեկը տեղյակ է թուրքական, որքան հմուտ, նույնքանեւ նենգ քաղաքական ավանդույթների մասին: Ժամանակին, Բարձր Պորտան հսկայածավալ կայսրությունում ազգամիջյան ընդհարումները կամ էթնո-կրոնական միավորների ապստամբությունները մարելու յուրօրինակ մեթոդաբանություն

ԵՊՀ-ՈՒՄ ՎԱՏ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՑ ԱԶԱՏՎՈ՞ՒՄ ԵՆ

Մայր բուհի ուսանողները, որ միշտ իրենք են ստիպված եղել պատասխանել իրենց դասախոս՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հարցերին, երեկ բացառիկ հնարավորություն էին ստացել հենց նրան «հարցաքննելու»։ Էս գլխից փաստենք, որ առիթից օգտվելու այնքան շնորհք չունեցան, թե նախարարին մի լավ նեղը գցեն։ Դեռ հակառակը, նախարարից, ընդ որում՝ արդարացիորեն, իրենց «բաժին հասավ»։ ԵՊՀ-ի ուսանողական արհկոմի եւ

Անջուր, անլույս,… անխիղճ

Անջուր, անլույս,… անխիղճ Մեր հանրապետությունում վերականգնվել է կոռ ու բահրայի ժամանակաշրջանը։ Մեր հանրապետության քաղաքացին չգիտի՝ ի՞նչ անի, ո՞ր հարկը վճարի եւ ո՞րը չվճարի։ Ջրի վարձը իշխանությունները սահմանել են 420 դրամ։ Ըստ քաղաքաշինության նախարարության՝ կազմակերպված կոմունալ քաղաքականության վարչության պետ Արշակ Նազարյանի, 420 դրամը քաղաքացին պարտավոր է վճարել այն ժամանակ, երբ օրվա ընթացքում ստանում է 250 լ

ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԳԱՌՆԻՆ՝ ԱՆՈՒՍՈՒՑԻՉ

Նշանավոր բնակավայրերի ցանկում Գառնին մի առանձնահատուկ տեղ է գրավում։ Հայաստանի մեծ գյուղերից է, ունի 1700 տնտեսություն։ Գյուղն ունի երկու դպրոց, երկու գրադարան։ Մեկի գրապահոցում պահպանվում է 16.000 կտոր գիրք, իսկ մանկականում՝ 10.000։ Մանկական գրադարանի շենքային պայմաններն այնքան էլ մխիթարական չեն, այն առայժմ տեղավորված է նախկին սովխոզի գրասենյակի շենքում։ Գրադարանի վարիչ Մանյա Կարապետյանի հավաստմամբ, 1993-ից ի

Կոնյակի գործարանի ֆրանսիացի տնօրենը նախընտրում է ռուսերենը

«Փետրվարին մոսկովյան վեցերորդ միջազգային «Պրոդէքսպո-99» տոնավաճառում բրենդիի «Արարատ» գործարանի «Նաիրի» եւ «Դվին» կոնյակները նվաճեցին «ոսկե» եւ «արծաթե» մեդալներ։ «Դրսում՝ մրցանակներ, իսկ ներսում՝ տակավին լուծված չէ բրենդիի «Արարատ» ապրանքանիշի նկատմամբ մեր մենաշնորհի խնդիրը»,- ասաց տնօրեն Պիեռ Լառեչը։ Չկա իրավական դաշտ, որն էլ խթանում է կեղծարարությունները։ Որպես ապացույց ներկայացրեց տարբեր վաճառակետերից, խանութներից արկղերով բռնագրավված տարաձեւ դիզայնի կոնյակի

ՄԱՆՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԽՈՍՔԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ

ՄԱՆՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԽՈՍՔԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԵՆ ՀԱՐԳՈՒՄ «Հայագրոբանկին» դիտելով որպես վայելուչ, պետական օրենքներն ու կարգը հարգող, ֆիրմայի արժանապատվությունն ամեն ինչից վեր դասող լուրջ կազմակերպություն, համապատասխան պայմանագիր կնքելով, Ապարանի շրջկոոպը 1995 թ. ընթացքում ձեռք բերեց 750,0 հազար դրամի արժեթղթեր (ակցիա), որի տարեկան շահույթը (դիվիդենդ) կազմեց 180 տոկոս։ Պարտավորությունների նկատմամբ բարեխիղճ լինելու դեպքում բանկը 1996 թ. մարտ ամսին

Ընտրությունների մեխանիկան

Ընտրությունների մեխանիկան Իսկ մեզ պե՞տք են ազատ, արդար ընտրություններ Արդեն հինգ տարի է՝ Հայաստանի թիվ 1 խնդիրը ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է: Այս խնդիրն այն աստիճան է սրվել, որ մարդկանց արդեն թվում է, թե դա ինչ-որ անհասանելի, անհնարին բան է: Եվ մարդիկ այդպես մտածելու իրավունք ունեն, որովհետեւ իրենց աչքով են տեսել ու իրենց մաշկի վրա

ԱՅԼԵՎՍ ՆՄԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԻ՛ ԳՆԱՑԵՔ

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահին Միանգամայն հեռու ենք մեր սոցիալական դժվարությունների արմատները Ձեր եւ երկրի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարման մեջ տեսնելուց։ Նույնքան հեռու ենք մեր պետականության վերականգնումն ու ութնամյա գոյությունը նախագահներիդ իմաստնությամբ կամ շարժման տրամաբանությամբ պայմանավորելուց (դարասկզբին Հայաստանի հետ անկախություն ստացած տարածաշրջանային երկրները մեզ հետ էլ կորցրին այն, իսկ դարավերջին չենք կորցնում դարձյալ մյուսների

Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ եւ ՀՀՇ-ն համագումար կանի՞

ՀՀՇ առաջիկա համագումարը նախատեսված է մարտի 5-ին։ Անկասկած, եթե ՀՀՇ-ն իշխանություն լիներ, վաղօրոք հեռուստատեսությունն ու ռադիոն վերոհիշյալ համագումարի նախապատրաստական աշխատանքները կլուսաբանեին, մի քանի գովազդի վարպետներ եւ մուլտիպլիկատորներ էլ հատուկ համագումարային հոլովակներ կպատրաստեին։ Բայց անցան այն ժամանակները, երբ «անոնք ներկա էին», իսկ ՀՀՇ-ն կանգնեց շարասյան վերջում։ Անկախ այս ամենից, արդեն ընդդիմադիր կուսակցություն ՀՀՇ-ն պատրաստվում է իր

ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆ. «ՍԼԱՔԱՎԱՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ»

«Այն, ինչ տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի հետ, արտառոց երեւույթ է ոչ միայն մեր խորհրդարանի, այլեւ պառլամենտարիզմի պատմության մեջ ընդհանրապես»,- այսպես սկսեց իր դատողությունները նշյալ փաստաթղթին վերաբերող մեր զրույցում ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը։ «Առաջին իսկ պահից ԸՕ-ի ընդունման գործընթացը ուղեկցվեց Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումներով»։ Կար ԸՕ-ի 3 նախագիծ։ Դրանցից մեկը պաշտպանում էին ԱԺ-ում ներկայացված

ԼԱՎ ԼՈՒՐ

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ԵՊՀ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ կտրականապես հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե Հայաստանի ո՞ր ոչ պետական բուհերը կստանան պետական կարգավիճակ։ Ի արդարացում նախարարը սրտնեղեց, որ բավականին լուրջ շահարկվել է անզգուշորեն ասված իր այն կանխատեսումը, թե ութսունչորս ոչ պետական բուհերից լավագույն դեպքում 4-5-ը կստանան պետական կարգավիճակ։ Շահարկման գործում իրենց լուման են

Արտակարգ իրավիճակ Արաբկիրի դատարանում

Ժամը 12։00-ին նշանակված քրեական դատավարությանը երեկ սպասեցինք մինչեւ 15։30-ը։ Հարգելով մեզ՝ վերադարձանք խմբագրություն։ Պիտի շարունակվեր ՆԳ եւ ԱԱ նախարարության առաջին գլխավոր վարչության բաժանմունքի պետ Աշոտ Խաչատրյանի եւ երրորդ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ Լեւոն Աբրահամյանի նկատմամբ հարուցված քր. գործի դատավարությունը։ Նախորդ օրը դատարանը (դատավոր Ս. Հովսեփյան) մերժել էր որպես վկա դատարան հրավիրելու ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունները,

«Ֆլեշը» եւ «Փնթին» պաշտպանության

Չենք կասկածում, որ մեր վարչապետ Արմեն Դարբինյանը մտահոգ է հայ գործարարների պաշտպանվածությամբ, եւ թերեւս այդ է պատճառը, որ հավաքելով նրանց առաջարկեց «մուծվել»՝ երաշխավորելով, որ այդ դեպքում նրանց այլեւս ոչ ոք չի անհանգստացնի։ Ոչինչ, որ այդ մտահոգությունը մինչեւ վերջ չըմբռնեցին պետական մտահոգություն չունեցող որոշ գործիչներ եւ գործարարներ։ Դրա մասին արդեն մասամբ գրվել է։ Սակայն նույն հանդիպման

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՐԵԹԵ ԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Երեկ վերջապես հաջողվեց շարունակել շուրջ երկու շաբաթ առաջ ընդմիջված արտահերթ նիստը։ Քննարկվեց «Տիգրան Նաղդալյանի մասին» օրենքը Շարունակեցին մտքեր փոխանակել «Հայաստանի ազգային հեռուստատեսություն, Հայաստանի ազգային ռադիո» ՊԲԸ կառավարման մասին» չարչրկված օրենքի շուրջ, որն առավել ՀԱՀ-ի վերաբերյալ գնահատականների առիթ էր։ Խոսրով Հարությունյանը գտնում էր, որ վերջին շրջանում հեռուստատեսության մակարդակը բավական բարձրացել է. «Այն լրատվությունը, որ ստանում ենք՝

«ԲՐՆՁԱԾ ԵՐԿԻՐ»

Ըստ «Առավոտ» հասած լուրերի, վերջին օրերին Կոտայքի մարզի Արամուս, Կոտայք եւ էլի մի քանի գյուղերում բնակիչներին իրավաբանական խորհրդատվությունների ծառայությամբ է ներկայացել «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Գյուղացիները լավ էլ գոհ են, որովհետեւ խորհրդատվությունից բացի, նաեւ բրինձ է բաժանվել։ ՀՆՉԱԿՆԵՐԸ՝ ԲՆԱՊԱՀՊԱՆ Ս. թ. փետրվարի 23-ին ՀՍԴՀԿ կենտրոնական գրասենյակում ատենապետ Էռնեստ Սողոմոնյանը, փոխատենապետ Ն. Սիմոնյանը, աշխատակազմի ղեկավար Հ. Աբրահամյանը

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930