Օրվա լրահոսը

Էջեր ձուլարանի պատմությունից

Ավելի քան երկուսուկես դար առաջ է ձեւավորվել Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը։ 1971-ին ալավերդցիները մեծ շուքով տոնեցին Լեռնամետալուրգիական կոմբինատի 200-ամյակը։ Իսկ նրանից առա՞ջ։ Պատմական հնագույն աղբյուրներում հիշատակումներ կան, որ Լոռվա լեռնաշխարհը մեր թվագրությունից առաջ 9-7-րդ դարերում պղինձ է տվել (ժամանակակից բառապաշարով՝ արտահանել է) Բաբելոնին, Ասորեստանին, Եգիպտոսին, Բյուզանդիային։ Հնագիտական պեղումները հաստատել են, որ Լալվար գետի ափին մեր թվագրությունից

«ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀՈՒՅՍԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ է

Այսօր կոլեկտիվը կանգնած է հյուրանոցի կատարված վաճառքի փաստի առջեւ։ Կոլեկտիվը հասկանում եւ պարզ գիտակցում է, որ օրենքը հետադարձ ուժ չունի, որ հնարավոր չէ փոխել 1994 թ. ԱԺ որոշումը՝ ոչ լիովին հասկանալի եւ ոչ լիովին բանական, որի համաձայն անմասն թողնվեց սեփական ժողովուրդը։ Այսօր կոլեկտիվը չի պատրաստվում վիճարկել վիթխարի, թափ ստացած սեփականաշնորհման պրոցեսը, չի պատրաստվում դիմակայել կառավարական

ՍՈՒՄԳԱՅԻԹ. ՈՉ ՄԻԱՅՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

11 տարի է բաժանում փետրվարյան այն օրերից, երբ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ ահավոր ոճրագործություն։ Քաղաքի հայ ազգաբնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի ադրբեջանական ղեկավարության աչքի առաջ, նրա անմիջական մասնակցությամբ, Մոսկվայի լուռ համաձայնությամբ։ Փետրվարի 28-ին մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, կրթօջախների կոլեկտիվներ այցելեցին մայրաքաղաքի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։ Առավոտից մինչեւ երեկո մարդկանց հոսքը չէր

ՀԱՆՈՒՆ ՈԼՈՐՏԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ

ԱԺ-ն վերջապես, արտահերթ նստաշրջանում շարունակեց «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» եւ «Հայաստանի ազգային ռադիո» ՊԲԸ կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի օրեր առաջ ընդհատված քննարկումը: Քվեարկություն, սակայն, չեղավ: Օրենքի նախագծի շուրջ պարզաբանումների համար դիմեցինք խորհրդարանում «Հայրենիք» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ օրենքի նախագիծը ներկայացնող Այդին Մորիկյանին: -Օրենքի նախագիծը ներկայացնելիս ես արդեն բացատրեցի դրա ի հայտ գալու դրդապատճառները: Տեղեկատվության եւ քարոզչության

Նախընտրական տրամադրություն

Ազգային ժողովի Ընտրությունների օր նշանակվեց մայիսի 30-ը։ Թե ինչպես է պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին ԳիԱրՔՄի կուսակցությունը, որոշեցի պարզել կուսակցության նախագահ Ալեքսանդր Աղամալյանից, որն էլ նախօրոք հայտարարեց, որ իր ժամանակը շատ սուղ է, որովհետեւ NTB հեռուստաընկերությունից նկարահանող խումբ է գալու։ Ինչեւէ։ Փորձեցի տեղավորել իմ հարցերը այդ սուղ ժամանակի մեջ եւ պարզել ընտրությունների հնարավոր կանխատեսումները եւ իրենց՝

Անբավարար լեգիտիմության ախտանիշ

1990 թ. – ձեւավորվեց լեգիտիմ օրենսդիր իշխանություն՝ ԳԽ։ 1991 թ. – ընտրվեց ՀՀ լեգիտիմ նախագահ, բայց ոչ լեգիտիմ լիազորություններով։ 1992-95 թթ. -կատարվեցին չբացահայտվող սպանություններ, տնտեսական հանցագործություններ, թալան։ Երկու իշխանություններն էլ արագ վարկաբեկվեցին՝ իրենց միջոցով վարկաբեկելով բոլոր այն վեհ գաղափարները, որոնց ալիքի վրա իշխանության եկան։ Գործադիր իշխանությունը վերածվեց հանցավորի։ 1995 թ. կաթողիկոսի, ԱԺ ընտրությունների եւ Սահմանադրության

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «Ի ԳՈՐԾ»

Իշխանությունը վերադարձնել ժողովրդին Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության առաջին համագումարը ներկաների հագուկապով իսկ արդեն որոշակի ընդհանրացումների հնարավորություն տալիս է։ Չգիտեմ, թե որքանով է օբյեկտիվ տպավորությունս, սակայն, կարծես, սափրված տղամարդկանց ու կոկված-սոկված կանանց այդ բազմության մեծամասնությունը ոչ այնքան Դեմիրճյանի կողքին տքնելու ու աշխատելու համար է հավաքվել, որքան Դեմիրճյանին հասանելիք դափնիները վայելելու։ Թեպետ, ինչպես ՀԺԿ նախագահը հարկ

ԼԱՎ ԼՈՒՐ

ՀԺԿ համագումարը դռնփակ նիստում միաձայն նախագահ է ընտրել Կարեն Դեմիրճյանին։ Ընտրվել է նաեւ կուսակցության վարչություն 96 անդամով։ 53-ը ՀԺԿ տարածքային կազմակերպությունների ղեկավարներն են։ Ասենք նաեւ, որ ՀԺԿ համագումարի առաջին օրը զուռնա-դհոլ էին նվագում այն դահլիճի առջեւ, որտեղ ընթանում էին այդ ատյանի աշխատանքները։ Երաժիշտներն Արմավիրի մարզի Նորապատ գյուղից էին։ Դա այն գյուղն է, ուր նախագահական ընտրարշավում

Իրադրությունը փոխվել է. այլեւս հանցանք չէ ԱԺ նախագահի ծեծը կազմակերպելը

«Հետագիծ» հեռուստածրագրին տված հարցազրույցում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հաստատել էր, որ 1996-ի սեպտեմբերի 25-ին Բաբկեն Արարքցյանի դեմ հարձակումը կազմակերպելու մեղադրանքով քրեական գործը Արշակ Սադոյանի դեմ կարճվել է՝ իրադրության փոփոխման պատճառով։ Սա արդեն ուղղակի զավեշտ է դառնում։ Ուրեմն, նախորդ իշխանությունների օրոք դատապարտելի էր ԱԺ նախագահի գլուխը ջարդելը, իսկ այժմ այդ արարքն այլեւս հասարակական վտանգ չի՞ ներկայացնում։

Ակնկալվում է նախագահի արդարամտություն

Սպանված գեներալ Արծրուն Մարգարյանի թիկնապահներից հատկապես մեկի՝ Արսեն Խաչատրյանի ծնողներն ու հարազատներն են ամեն օր հավաքվում Ազատության հրապարակում։ Երեկ էլ նրանք դարձյալ երթ էին կազմակերպել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայր՝ այս անգամ շնորհակալական մղումներով. նախագահը թույլ էր տվել Արսեն Խաչատրյանի մորը կես ժամով տեսակցել որդու հետ։ Թե ինչու նման թույլտվություն չստացավ Արմեն Խաչատրյանի մայրը՝ Վարդուհի

25 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ, 50-Ը ՄԱՐԶԵՐՈՒՄ

Անկախ նրանից, Ընտրական օրենսգիրքը քաղաքական որ շրջանակում որքանով է ընդունելի կամ մերժելի, այդ փաստաթուղթն ըստ գործող օրենքների, փետրվարի 28-ից արդեն մտել է ուժի մեջ։ Դա համընկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը նպատակաուղղված առաջին նիստին, որի ժամանակ եւ որոշումներ ընդունվեցին։ Նշյալ կառույցի նախագահ Խաչատուր Բեզիրջյանը մեզ հետ զրույցում ծանուցեց, որ նախապես ստեղծվել էր աշխատախումբ՝

«Արմենիկումը» հրաշքներ է գործում

«Արմենիկումի» մասին ժողովրդի մեջ արդեն առասպելներ են սկսում պտտվել։ Դժվար է ասել, թե ներքոշարադրյալը որքանով է առասպել, այնուամենայնիվ, այն, ինչ լսեցինք, իսկապես հրաշքի էր նման։ Ըստ ոչ այնքան հավաստի տեղեկությունների, օրերս «Արմենիկումի» գործած հրաշքները ցուցադրելու համար մի մեծ խումբ գիտնականներ հրավիրվել են այն լաբորատորիան, որտեղ «Արմենիկումի» փորձարկումներն են կատարվում։ Նրանց ցույց են տրվել մի շարք

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ Է՞Լ ԱՌԱՋԻՆԸ ՉԷՐ

Եվ նույնիսկ երկրորդն էլ չէր. խորհրդարանի ընդունած օրենքներում փոփոխություններ անելով իրազեկներին չես զարմացնի։ «Առավոտին» մի շարք տեղեկություններ փոխանցեցին, թե նախորդ շրջանում էլ են օրենքների մեջ փոփոխություններ կատարվել։ Ըստ այդմ, 1995-ին գործող ընտրական օրենքն էլ, արդեն ԱԺ-ում ընդունվելուց հետո, նախագահի աշխատակազմում փոփոխությունների էր ենթարկվել։ «Նման բան չի եղել,- մեր հարցին ի պատասխան ասաց Էդվարդ Եգորյանը։- Չգիտեմ,

ՉԱՍԵՆՔ, ԹԵ ՈՎ Է ՆԱ, ՉՆԱՅԱԾ ՆԱ ԳԻՄԻՇՅԱՆՆ Է

Խոսրով Հարությունյանն ԱԺ-ում երեկ հայտարարեց, որ «Արմենիա» հյուրանոցի աշխատակիցներին փաստաբան է առաջարկել, որ կարողանան աշխատանքային օրենսդրության շրջանակներում լուծել իրենց վիճահարույց խնդիրները հյուրանոցի սեփականատերերի հետ։ Սակայն կոլեկտիվը մերժել է այդ առաջարկը, քանի որ որոշ պատգամավորներ «նրանց հույս էին ներշնչել, որ օրենքով իրենց վերապահված 20% անհատույց սեփականաշնորհման իրավունքից դեռեւս օգտվելու հնարավորություն ունեն. մի բան, որ անիրականանալի է»։

ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻԱՑԱՆ

Փարիզում փետրվարի 26-ից սկսված բանակցությունները՝ ՌԱԿ-ի երկփեղկումը դադարեցնելու նպատակով՝ խիստ արդյունավետ ավարտվեցին։ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Հակոբ Գասարջյանի եւ Հայկաշեն Ուզունյանի գլխավորած ՌԱԿ վարչությունները հաշտվել եւ Հայաստանում համագործակցության համար ռամկավարական բոլոր կազմակերպություններից էլ ընտրել են Ռուբեն Միրզախանյանի գլխավորած ՀՌԱԿ վարչությունը։ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանը, իր գլխավորած մարմինը կաշխատի մինչեւ

«ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Երեք օր առաջ, անդրադառնալով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ասամբլեայի նախապատրաստությանը, մենք ընթերցողներին տեղեկացրել էինք, որ հանրապետության տարբեր տարիների օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները՝ դժգոհ ՀԱՕԿ-ի ներկայիս ղեկավարությունից, մտադիր են վճռական քայլեր ձեռնարկել ասամբլեայում ղեկավարության կազմը փոխելու ուղղությամբ, իսկ վերջինս, հրաժարվելով նախապես որեւէ հայտարարություն անելուց, «Առավոտին» ասել էր, որ ինքը կարտահայտվի ասամբլեայում։ Այնպես

ՏՈՒԺՈՂԻՆ ԽԵՂՃԱՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՁԵՎ ԳՏԱՆ

ՏՈՒԺՈՂԻՆ ԽԵՂՃԱՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՁԵՎ ԳՏԱՆ «Գժի թուղթ» պահանջելը Ամիսներ առաջ մենք անդրադարձանք Ավանի Դուրյան թաղամասում 1992 թ. մարտի 21-ին տեղի ունեցած գողության պատմությանը։ Դավիթ Դանիելյանի եւ Զոյա Տոռոզյանի բնակարան էին զինված ներխուժել մի քանի անձինք, որոնց սպառնալիքի տակ բնակարանից դուրս էր հանվել 1 միլիոն 529 հազար խորհրդային ռուբլու ընդհանուր արժողությամբ գույք։ Այդ կապակցությամբ քրեական գործ

Տրանսպորտային էսքիզներ

Տրանսպորտային էսքիզներ Տղան վճարեց երեք ուղեւորի համար եւ մեկ տոմս խնդրեց, որպեսզի փոխանցի։ Վարորդի մոտ տոմս չկար։ -Վարդան ձյաձյա, վճարել եմ, չվերցնես։ Շիրվանզադեի անվան դպրոցի մոտ հիշյալ ուղեւորը իջավ թիվ 25 երթուղային ավտոբուսից։ Վարորդը ուղեվարձ պահանջեց։ Վերջինս հիշեցրեց, որ ինքը «Վարդան ձյաձյան» է, որի համար «Արագած» կինոթատրոնի մոտ իջած երիտասարդը վճարեց։ -Նախ «Արագած» կինոթատրոն չկա՝

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱԳԱ ԴԻԿՏԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ

Տնտեսական ճգնաժամը պաշտոնապես ընդունվեց։ Բայց ընդունվեց կիսաբերան։ Ինչպես ցանկացած անախորժ փաստ, որ վերաբերում է երկրի ներքին կյանքին։ Նման փաստերի մասին միշտ էլ գերադասում են չխոսել՝ հատկապես տնտեսագետները։ Տնտեսագետների, հատկապես հասարակությանը ծանոթ, խումբն, այսօր բոլորովին այլ գործով է զբաղված։ Նրանց դարդն ուրիշ է։ Իշխանափոխությունից հետո լիբերալ տնտեսական բարեփոխումների գաղափարախոսները փորձում են հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին։ Իշխանության

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ Երեկ ՀՀ սեփականաշնորհման նախարարությունում տեղի ունեցավ Գրիգոր Լուսավորչի փողոցի վրայի, քաղաքապետարանի եւ Ռուսաստանի դեսպանության հարեւանությամբ գտնվող կիսակառույց շենքի սեփականաշնորհման մրցույթը։ Ինչպես տեղեկացանք նախարարության մրցույթների կազմակերպման բաժնի պետ Վարդան Առաքելյանից, հանձնաժողովի նախագահը եղել է սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը։ Հանձնաժողովի կազմում են եղել Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, ֆինանսների փոխնախարար Էդուարդ Մուրադյանը, քաղաքաշինության փոխնախարար Գագիկ Խաչատրյանը

Անաղմուկ թռիչքներ աղմկահարույց ինքնաթիռով

Անաղմուկ թռիչքներ աղմկահարույց ինքնաթիռով Հայի մի տեսակ կա, որին եթե որեւէ տեղ դժվարանաս գտնել, ապա հարկավոր է օգտվել «Հայկական ավիաուղիների» ծառայություններից, նստել այնքան աղմուկ հանած «Էյրբաս Ինդուստրի» Ա310-200 տիպի օդանավը, թռչել որեւէ ուղղությամբ, ասենք՝ Փարիզ եւ սրտիդ ուզածի չափ նայել մեր հայերին։ Այնպես պատահեց, որ վերոհիշյալ ինքնաթիռում իրարից անկախ հանդիպեցին մի մեծ խումբ ՀՀ քաղաքացիներ,

ՄԻ-Ա-ՑՈՒՄ ՓԱՐԻԶԻ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ

ՄԻ-Ա-ՑՈՒՄ ՓԱՐԻԶԻ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ Սփյուռքի ՌԱԿ-ի երկփեղկմանը վերջ տալու նպատակով Փարիզում երեկ հանդիպեցին կուսակցության երկու թեւերից՝ չորսական ներկայացուցիչ։ ՀՌԱԿ վարչության անդամ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւս մասնակցում էր հանդիպմանը, սակայն ոչ թե որպես Հայաստանի ներկայացուցիչ, այլ՝ Լիբանանյան թեւի։ Վերոհիշյալ հանդիպումը որոշվեց անցկացնել Հայկաշեն Ուզունյանի եւ Հակոբ Գազարջյանի պայմանավորվածության արդյունքում։ Պարոն Ավետիքյանի հետ զրուցեցինք

Այսքա՜ն ջահել, ու այսքա՜ն… պետական ծառայող

Այսքա՜ն ջահել, ու այսքա՜ն… պետական ծառայող Հարգարժան պրն Աբրահամյան Անցյալ, ներկա, պարզորոշ է՝ նաեւ ապագա, ԱԺ խոսնակների աջ թեւ Վահագն Մկրտչյանը փետրվարի 25-ին «փայլատակել» է Ձեր թերթի էջերում իր ողջ բարոյական նկարագրով։ Գնահատելի կեցվածք է. հասարակությանը զգուշացրել է, թե ով է ինքը եւ ինչերի է ընդունակ։ Այնուամենայնիվ, քանի որ սույն հրապարակման մեջ քանիցս «անմահացրել է»

ԸՆՏՐԱՀԱՃՈՒՅՔԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ

Ընտրական խնդիրներին նվիրված ՌԱ(ԼԴ)Կ սեմինարը իր ավարտով շատ ավելի հետաքրքիր էր, քան մնացած ընթացքները։ Խոսք առավ եւ այն այսպես սկսեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ թե ամերիկյան բանակում ծառայող կանանց ծառայողական կանոնակարգում խորհուրդ է տրվում. եթե թշնամին փորձում է ձեզ բռնաբարել, ապա ոչ թե դիմադրեք, այլ թուլացեք եւ ստացեք առավելագույն հաճույք։ Քանի որ այս ելույթը նախավերջինն էր,

«ՄԱՄԱ, ԵՍ ՉԵՄ ՍՊԱՆԵԼ»

ՀՀ նախագահին ուղղված Արծրուն Մարգարյանի թիկնապահ Արսեն Խաչատրյանի ծնողների դիմումը անպատասխան չի մնացել։ Երեկ Արսենի մայրը կես ժամով որդուն տեսակցելու թույլտվություն է ստացել։ «Առավոտին» տիկին Աիդան պատմեց հետեւյալը. Արսենը ասել է, որ իրեն ձերբակալելուց հետո, 6-րդ վարչությունում նոր իմացել է, որ գեներալ Մարգարյանը սպանված է։ Արսենին ՊԱԿ-ի մեկուսարանում ծեծել են (բայց այնպես, որ մարմնի վրա

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվարի 25-ին Երեւանում լույս տեսավ Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնաթերթ «Դրօշակ»-ը։ Այսուհետ երկշաբաթյա պարբերականությամբ Աթենքում հրատարակվող «Դրօշակ»-ը այս տարվա երրորդ համարից (12-25 փետրվար, 1999 թ.) սկսյալ լույս կտեսնի Երեւանում («Այբ գրաֆիկ» տպարան, Տերյան 72)։ Այսպիսով, իր հրատարակության 109-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ «Դրօշակ»-ը լույս է տեսել հայրենիքում։ ՀՅԴ պաշտոնաթերթը կհրատարակվի Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված պարբերականի կարգավիճակով՝

«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՆՈՐԻՑ ԽՈՒՄԲ Է

«Արմենիա» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Գրիգոր Գրիգորյանի «Հայրենիք» պատգամավորական խմբից դուրս գալուց հետո խումբը համալրվել է նոր անդամով։ Նրանում ընդգրկվել է նախկինում Բաղրամյանի խոզաբուծական ֆերմայի տնօրեն Էդիկ Ասատրյանը, որը Վանո Սիրադեղյանի հարցում ձեռնպահ է քվեարկել։ ԴԵՊԻ ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍ՝ ԷԺԱՆԱՑՐԱԾ ԳՆԵՐՈՎ «Հայկական ավիաուղիներում» նախապատրաստվում է մի ծրագիր, որը եթե առաջիկա օրերին հաստատվի, ապա Երեւանից Լոս-Անջելես եւ հակառակը

Չինաստանը հետաքրքրվեց «Արմենիկումով»

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Չժու Չժաոշուն՝ ի տարբերություն այլ դեսպանների, որոնք դեռեւս լռում են, շատ խանդավառված է սպիդի բուժման նոր դեղամիջոցով։ Չինական կողմը, ավելին, գտնում է, որ դեղամիջոցի հեղինակներին պետք է ներկայացնել Նոբելյան մրցանակի։ – Պրն Չժաոշու, Չինաստանն աշխարհի ամենամարդաշատ երկիրն է։ Եթե դժվար չէ, ներկայացրեք, խնդրում եմ, մարդահամարի վերջին տվյալները։

«ԵՐԿՈՒ ԳԼՈՒԽ ՄԻ ՂԱԶԱՆՈՒՄ ՉԻ ԵՓՎԻ»

Ցիտատ ԱԺՄ երեկվա հանրահավաքից ԱԺՄ-ի երեկվա հանրահավաքի հիմնական նետերն ուղղված էին Վազգեն եւ Սերժ Սարգսյանների, Ռոբերտ Քոչարյանի եւ, էպիզոդիկ էլ, վարչապետ Արմեն Դարբինյանի դեմ։ Սակայն հանրահավաքի լեյտմոտիվը ժողովրդի սոցիալական անհուսալի վիճակի արտացոլումն էր՝ ելույթների միջոցով։ Շավարշ Քոչարյանը բացեց միտինգը հիշեցումով, թե «ի՜նչ խղճուկ, ի՜նչ կեղծ վիճակում ենք» բոլորս։ Վանո Սիրադեղյանին դատախազության ձեռքը հանձնելը, ըստ պրն

Խորհրդարանական մեծամասնությունը

Այն պահից, երբ փետրվարի 17-ին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը առաջարկեց քննարկել նախագահի իմպիչմենտով զբաղվող հանձնաժողով ստեղծելու հարցը, ԱԺ մեծամասնության ջանքերով խորհրդարանը ոչ մի անգամ չապահովեց քվորում՝ քվեարկելու համար եւ այդպիսով չքվեարկեց ոչ մի հարց: Օրինաստեղծ աշխատանքը կազմալուծված է՝ ահաբեկված երկրապահները փախչում են կոճակներից, ինչպես Շերխանը՝ կրակից: Վախենում են, հավանաբար, որ պրն Շահնազարյանը նորից հանդես գա իր

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930