Օրվա լրահոսը
ԳՈՄՑՅԱՆԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ՈՒ ԿԼԻՆԻ
Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը՝ ի տարբերություն որոշ այլ մարզպետների, բավական քաջ է ու խիզախ։ Մեր այն հարցին, թե դատախազությունից իրեն չե՞ն այցելել՝ ստուգումներ անցկացնելու նպատակով եւ, առհասարակ, ինքը իր ո՞ր կարգավիճակին է կողմնակից՝ մարզպետ լինելո՞ւ, թե՞ չլինելու, ասաց. – Էդ հարցն՝ ուղղված Շիրակի մարզպետ Գոմցյանին՝ կմնաք, թե ոչ, սխալ հարց է։ Շիրակի մարզպետն՝ ընդհանրապես եւ
ԼԱՎ ԼՈՒՐ
«Առավոտի» նախորդ համարներից մեկում նշել էին, որ Վիկտոր Դալլաքյանի օկրուգը գծվել է ըստ իր ցանկության։ Մինչդեռ ԿԸՀ-ի մի աղբյուրից հայտնի դարձավ, որ այդ ընտրատարածքից դուրս են մնացել Դսեղը, Գուգարքը եւ պարոն Դալլաքյանի համար ցանկալի եւս մի քանի գյուղեր։ Եթե նույնիսկ օկրուգը ձեւավորվեր Վիկտոր Դալլաքյանի ցանկությամբ, ապա նա ընտրվելու քիչ հնարավորություն ունի, քանի որ այդ ընտրատարածքում
Նոր լուսավորիչ, որն առաջարկելու է հետ գնալ դեպի 1998-ի սակագները
Էլեկտրաէներգիա ասում ենք, թե չէ Սադոյան Արշակ ենք պատկերացնում։ Էլեկտրաէներգիան այն սուրբ թեման է, որի մասին միայն պրն Սադոյանը «իրավունք» ուներ խոսել։ Սակայն երկու օր առաջ խորհրդարանում «Հայրենիք» պատգամավորական խումբը, Էդվարդ Եգորյանի բերանով «խլեց» թեման եւ գրեթե սադոյանաբար առաջարկեց ժողովրդական վերահսկողություն սահմանել ԱԺ-ի աշխատանքների նկատմամբ, հատկապես մարտի 15-ին, երբ «Հայրենիքը» կառաջարկի ընդունել էլեկտրաէներգիայի սակագները 1998-ի
«Комсомолка»-Ն ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒՂԱՐԿԵԼՈՒ 20 ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱՄԱՐԴ՝ ՍՊԻԴԻՑ ԲՈՒԺՎԵԼՈՒ
Հաշվի առնելով, որ հանրապետությունում «շիկացած» խնդիրներից 2-ի մասին հնարավորինս լիարժեք ինֆորմացիա ունի ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը (Արծրուն Մարգարյանի սպանություն, «Արմենիկումի» հայտնագործում), մի քանի հարցերով նրանից փորձեցինք ճշտել այս հարցերի որոշ մանրամասներ։ -Պրն Սարգսյան, Արծրուն Մարգարյանի թիկնապահներից մեկի՝ Արսեն Խաչատրյանի մայրը որդու հետ տեսակցելու թյուլտվություն էր ստացել։ Արմեն Խաչատրյանի մայրը մինչ օրս որդուց
ՎՐԻՊԱԿՆԵՐ. 4 ՏԱՐԻ ԱՌԱՋ
«Առավոտի» տրամադրության տակ են որոշ փաստաթղթեր, որոնք վկայում են, թե 1995-ին ինչպես էր պատգամավոր ընտրվել Վիկտոր Դալլաքյանը։ Վանաձորի թիվ 61 ընտրատարածքի թիվ 423 տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է՝ ճիշտ է, ստորագրությունների հիման վրա 470 ընտրող է գրանցվել քվեարկությանը մասնակցելու համար, բայց քվեատուփում առկա քվեաթերթիկների թիվը 715-ն է։ Սակայն 245 կեղծված
ՃՇՏՈՒՄ
Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության պետ է նշանակվել Արմեն Ազիզյանը։ Նրա վերջին պաշտոնն էր՝ կառավարության աշխատակազմի ղեկավար եւ օպերատիվ հարցերով նախարարի տեղակալ։ Պրն Ազիզյանը իրավապահ ոլորտում չի աշխատում 1992 թվից։ Ցավում ենք երեկվա ոչ ստույգ տեղեկատվության համար։ ИНЫХ УЖЕ НЕТ, А ТЕ ДАЛЕЧЕ ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի որոշմամբ՝ հնարավոր բոլոր մեղքերը գործած լինելու պատճառաբանությամբ, իրենց
ՏԱՐԲԵՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ
ՌԱ(ԼԴ)Կ նախագահ Վիգեն Խաչատրյանը եւ Գյումրվա քաղաքապետ Միքայել Վարդանյանը «Առավոտին» հայտնեցին, թե մտադիր չեն իբրեւ թեկնածուներ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Մինչդեռ, ԱԺՄ-ական պատգամավոր Սեյրան Ավագյանը հավաստեց, որ ինքը ներգրավվելու է ընտրապայքարի մեջ, իր թեկնածությունը կրկնելով այն տարածքում, որտեղ 95-ին մրցել է Ռազմիկ Դանիելյանի հետ։ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՄԱՐՏԸ Հակառակ տարածված կարծիքին, թե Գեղարքունիքի մարզպետի պաշտոնի հիմնական հավակնորդը
ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԱՏԸ՝ ՇՈՒՏՈՎ
Արմեն Տեր-Սահակյանի փաստաբանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե երբ է տեղի ունենալու դատավարությունը, ասաց՝ իրեն պարզաբանել են, որ, հավանաբար, գործը չի լսվի Կենտրոնի դատարանում, իսկ թե ինչպես կլուծվի հարցը, պարզ կդառնա ընթացիկ շաբաթում։ Նրա պարզաբանումները կարդացեք 4-րդ էջում։ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԻՆ ԱԺ-ն երեկ ստիպված եղավ արտահերթ նիստ հրավիրել՝ երկու շաբաթ կուտակված շուրջ 10 քվեարկությունները
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ 1988 թուականին Հայոց աշխարհում վէրջինները վէրստին դարձան առաջիններ, եւ առաջինները՝ վէրջիններ, ահա այդ իսկ օրերից սկսեալ Հայոց աշխարհից շատ բան անհէտացաւ եւ շատ բան պակասեց։ Պակասեց մարդկանց ձէռքի փօղը, պակասէց նաեւ մարդկանց դէմքի ժպիտը, պակասեցին Կօնեակի գօրծարանն ու «Արմէնիա» հիւրանօցը, ինչպէս նաեւ՝ այլեւայլ գօրծարաններ եւ հիւրանօցներ։ Այդ պահից
Մինի տարբերակ
Երեկ ՀՀ Վճռաբեկ դատարանում տեղի ունեցավ Արմեն Տեր-Սահակյանի հանցախմբի անդամների ընդհատված դատավարության շարունակությունը։ Մարտի 2-ին վերջին խոսք ասելու հնարավորություն տրվեց երեք ամբաստանյալների՝ Հովհաննես Գաբրիելյանին, Մհեր Գալստյանին եւ Գուրգեն Մանուկյանին։ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ ասելու բան չունի, եւ հույսեր հայտնեց, որ դատարանն արդար վճիռ կկայացնի։ Մհեր Գալստյանը շեշտեց, որ նախաքննության ժամանակ քննությունը միակողմանի է կատարվել եւ
ԱՆԱԽՐՈՆԻԶՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի 1-ին ատյանի դատարանը (դատավոր՝ Արթուր Առաքելյան) առանց բուռն եւ երկարատեւ ծափահարությունների, վճռեց մերժել Լիզա Ճաղարյանի հայցն ընդդեմ Խոսրով Հարությունյանի՝ աշխատանքում վերականգնվելու, հարկադիր պարապուրդի եւ բարոյական վնասի հատուցման մասին։ Վճիռը կարող է բողոքարկվել քաղգործերով վերահսկիչ դատարանում հրապարակման օրվանից 15 օրվա ընթացքում։ «ՀՀ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Լիզա Ճաղարյանը մտադիր է այդպես էլ վարվել.
ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մրցույթներ անցկացնելու խասիաթ մենք չունեինք։ Էդ արտասահմանցիները մեզ սովորեցրին, ավելի ճիշտ՝ պարտադրեցին, քանի որ միամիտ-միամիտ կարծում են, որ մրցույթով է որոշվում լավագույնը։ Ու մենք էլ «համաձայնվեցինք», քանի որ փողն իրենք էին տալիս։ Բայց էդ միամիտ արտասահմանցիները չգիտեին, որ Հայաստանը փոքր երկիր է, հայերս էլ մի բուռ ազգ ենք ու էս փոքր երկրում մեկս մյուսին կամ
Հասարակության մոդելը
Մի քանի տարի է, ինչ հնարավորություն ունեմ հետեւելու «Քոչարի շուկայի» կյանքին, որը «Նահապետի» հեղինակի հետ ոչ մի կապ չունի։ Նախօրոք ասեմ, որ միշտ էլ բացասական եմ վերաբերվել առեւտրականներին։ Սակայն վերջերս փոխեցի իմ վերաբերմունքը՝ եթե ոչ դրականի, ապա գոնե չեզոքի։ Այսօր ես կարող եմ պնդել, որ շուկան մեր պետության մոդելն է եւ որ այն ոչ միայն
ՆԱՅԱԾ՝ ՈՐ ԿՈՂՄԻՑ ՆԱՅԵՍ
Խմբագրություն էր այցելել Երեւանի բնակչուհի Նվարդ Քեշիշյանը։ Նա պատմեց հետեւյալը։ 1998 թ. օգոստոսի 28-ին Երեւանի քաղաքացուհի Լենա Դարբինյանը (Նվարդի մայրը) իր ամուսնուն՝ Մովսես Քեշիշյանին բժշկական կոնսուլտացիայի եւ անհրաժեշտության դեպքում նրա բուժումը պետպատվերի սահմաններում կազմակերպելու համար ստացել է ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության եւ դեղորայքի ապահովության վարչության պետ Հ. Պողոսյանի միջնորդությունը։ Այն ուղղված է եղել Երեւանի
Որքան գումար ենք կորցրել «ԱրմենՏել» ստեղծելով
Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի տնտեսական հանձնախմբի պատասխանատու Թաթուլ Մանասերյանի հետ։ -Ռոբերտ Գրինի հայցի հետ կապված սկանդալը, Ձեր կարծիքով, իսկապե՞ս կարող է գցել մեր երկրի հեղինակությունը։ -Այո, արդեն բացասական վերաբերմունքն առկա է։ ԱՄՆ Սենատը եւ Առեւտրի դեպարտամենտը 2-րդ անգամ դիմում են Ամերիկայի իշխանություններին՝ ՀՀ կառավարության վրա ճնշում գործադրելու նպատակով։ Ամերիկյան 2 խոշոր կազմակերպություններ՝
ԵՆԹԱԴՐՎՈՂ ՈւՐԲԱԹԱԶՐՈՒՅՑ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՄԱՍԻՆ
Նախարարների մասնակցությամբ Հայաստանի կապի համակարգի սեփականաշնորհումը սակագների անշեղորեն բարձրացող ֆոնի վրա դառնում է յուրաքանչյուրիս ողբերգությունը։ Այն նաեւ «ԱրմենՏելում» աշխատած ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գրինի համար էլ է դառնում խիստ դառը մի խնդիր։ Գրինը չի կարողանում ստանալ իր հասանելիք 200 հազար դոլար աշխատավարձը։ «ԱրմենՏելի» դեմ նրա հայցը մեր դատարանները մերժում են։ Մոտ մեկ ամիս առաջ իր ասուլիսի
Երկու կուսակցություն, երկուսն էլ նույն խելքի
Երկու կուսակցություն, երկուսն էլ նույն խելքի «Եվրասիա» հիմնադրամի դրամական շնորհի միջոցներով գործող հասարակական խնդիրների հետազոտման եւ աջակցման խումբը հիմնվել է 1998 թ. հոկտեմբերի 29-ին «Ավանգարդ» հումանիտար հետազոտությունների կենտրոնի եւ Սոցիալական հետազոտությունների խմբի նախաձեռնությամբ, որին աջակցել է ԱՄՆ-ում գործող հայ իրավաբանների միությունը։ Ընտրությունների վրա Հայաստանի կուսակցական համակարգի ազդեցությանը նվիրված հիշյալ կենտրոնի անցկացրած հետազոտությունների արդյունքները երեկ հայ
СИЛА ЕСТЬ, УМА НЕ НАДО
Փետրվարին Ռ. Քոչարյանը ստորագրեց Ընտրական օրենսգիրքը, որով տրվեց 1999 թ. խորհրդարանական ընտրությունների մեկնարկը։ Քաղաքական մեծ ու փոքր կուսակցությունները ակտիվորեն սկսում են նախընտրական արշավը։ Ճշտվում են գաղափարական ուղղությունները, հրավիրվում համագումարներ, արխիվներից հանվում հակառակորդների կամ նախկին դաշնակիցների մասին ունեցած ճիշտ կամ սուտ վարկաբեկիչ նյութերը եւ այլն, եւ այլն։ Ամեն ինչ ժողովրդավարական երկրներին հատուկ նախընտրական կանոններով։ Այս ֆոնի
«Ինչ սկսել եմ զբաղվել քաղաքականությամբ, բիզնեսով չեմ
«Ինչ սկսել եմ զբաղվել քաղաքականությամբ, բիզնեսով չեմ զբաղվում» ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին կրկին Հայաստանում է։ Անցյալ անգամվա այցից եւ հակա-ՍՊԻԴ-ի մասին հայտարարությունից հետո լուրեր պտտվեցին, թե պարոն Բերեզովսկի հատուկ եկել էր հակա-ՍՊԻԴ-ը գնելու, նույնիսկ առաջարկվող գումարն էր նշվում։ Մինչ լրագրողները բաց դռների մեջ սպասում էին փակ դռների հետեւում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱՊՀ
ՊՏՏՎԻՐ, ՊՏՏՎԻՐ ԿԱՐՈՒՍԵԼ ԵՍ ՔՈ ԵՐԳԸ ՎԱՂՈՒՑ ԵՄ ԼՍԵԼ
Ինչ-որ պահի այս ամենն, իրոք, թվում է ձանձրալի պատմություն։ Շատ անգամ ուղղակի հաջողվում է անսխալ գուշակել, թե ԱԺ ամբիոնին մոտենալով՝ ինչ հայտարարություն է անելու այս կամ այն հռետորը։ Երեկ, այսօր, վա՞ղը Մարտի 1-ից ԱԺ-ն քննարկում է օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի տեղեկանքը։ Այն «Առավոտը» ժամանակին հրապարակել
Օրենքների «լեգիտիմությունն» է՞լ է կասկածելի
ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի հետ զրուցել էինք մինչեւ այն պահը, երբ Արա Սահակյանն ինքը հրապարակավ հանձն առավ, որ ժամանակին մի օրենքի քվեարկությունից հետո փոփոխության համար Լեւոն Տեր-Պետրոսյանին էր դիմել։ Այս հարցը պարզաբանելու «Առավոտի» փորձը նախապես ապարդյուն էր եղել՝ Արա Սահակյանը հմտորեն շրջանցել եւ ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր այդ փաստը։ Տեղյակ էինք, որ եւ
ԼԱՎ ԼՈՒՐ
Օրերս աշխատանքից ազատվեց Գեղարքունիքի մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը։ «Առավոտին» հավաստի աղբյուրները վկայեցին, որ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանին։ Այս փուլում Արարատ Դվինիչի հետ բանակցություններ են ընթանում, թե վերջինիս ինչ պաշտոն հարմար կգա։ Ստիպված ենք հիշել Ազատ Արշակյանի այն պայծառատեսությունը, որ մեզանում, իրոք, կա չխորտակվող մի հածանավ՝ «Արարատ Գոմցյան» անունով։ Դա ասվել է
ԵՐՐՈՐԴԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է
Արսեն եւ Արմեն Խաչատրյանների ծնողներն ու հարազատները երթերը դեպի հանրապետության նախագահի նստավայր առժամանակ կդադարեցնեն։ Փոխարենը նստացույց կկազմակերպեն արդեն հանրապետության դատախազության առջեւ։ Արսեն Խաչատրյանի մորը նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ նրա որդու հարցը նախագահի ուշադրության կենտրոնում է։ Մարտի 4-ին նախաքննության ժամկետն ավարտվում է. այդ օրն առավոտյան Ազատության հրապարակից երթը դարձյալ կշարժվի նախագահի «դուռը»։ Արմեն Խաչատրյանի մոր
Սպիդ-ո-մետր ժամանակի եւ տարածության այս կետում
Սպիդի հակադեղի հայտնագործման մասին լուրը, դրա շուրջ ծագած աղմուկն ու բացատրությունները դեռ երկար կշողշողան սենսացիաների սիրահարների սրտերում։Ու մինչեւ առաջին բուժվողները որեւէ կերպ իրենց ի ցույց չդնեն եւ չապացուցեն, որ իրենք, իրոք, իմունային անբավարարություն ունեին եւ բուժվել են դրանից, հարցականները կմնան։ Հակասպիդի հայտնաբերման մասին լուրի բառացիորեն հաջորդ օրը խմբագրության դուռը թակեցին միանգամից մի քանի «լեյտենանտ Շմիդտի
ՄԵՐ ՕՐԵՆՍԳԻՐՔ. ԹՇՎԱՌ, ԱՆՏԵՐ…
«Ես հարգում եմ «Առավոտ» թերթին, առավել եւս նրա խմբագրին, եւ Արմեն Զաքարյանին։ Ընդունում եմ նրանց հումորը, ուստի ուզում եմ տեղյակ պահել, որ զմուռս կոչվածը ընդամենը փոքրիկ թուղթ է, որով փակվում է քվեատուփի ճեղքը եւ այդ թղթի վրա են ստորագրում։ Այդ թուղթը կոչվում է զմուռս։ Ուրեմն մեխ պետք չէ»,- սա ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակի հեղինակ Վիկտոր
Պարզվեց՝ շրջողը սոցիալիզմի՛ ուրվականն է
Հայաստանի քաղաքական կյանքում երեկ եւս մեկ պատմական պահ արձանագրվեց. ստորագրվեց Սոցիալիստական միության համաձայնագիրը։ Դրա տակ իրենց ստորագրությունները դրեցին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը, Հայաստանի բազմազավակների «Շիրազ» բարեգործական միությունը, «Ռոսիա» ընկերությունը, Հայաստանի հույների «Պատրիդա» հասարակական կազմակերպությունը, Ազատ մանկավարժների միությունը, սոցիալապես անապահով խավերի «Զարթոնք» միությունը, «Ավանգարդ» կենտրոնի մարքսիստական ակումբը, Հայկական սոցիալիստական կոնգրեսը։ Այս համաձայնագրի կնքման նպատակը,
«ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՖԻԳՈ՞ՒՐ, ԹԵ՞ ՀԱԿԱԿՇԻՌ»
Խորհրդային Հայաստանի Կենտկոմի նախավերջին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի մասին հիշողությունները մինչեւ վերջերս խամրած էին։ Անցած տարի նախագահական ընտրություններին պարոն Հարությունյանի անունը դարձյալ Հայաստանում շրջանառության մեջ մտավ։ Անգամ ասում են, որ նրան համոզել են դնել իր թեկնածությունը որպես նախագահի թեկնածու։ Ընտրություններից հետո, մինչեւ նախագահի վերջին հրամանագիրը (նրան ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ
ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ ՀԱՋՈՐԴ ՕՐՆ ԻՍԿ ԴԻՄԵԼ
«Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդեն դիմե՞լ է դատախազությանը կոնյակի գործարանի, «Արմենիա» հյուրանոցի եւ ՀԱՈՒ-ի վերաբերյալ փետրվարի 25-ի քննարկումներում հրապարակված որոշակի փաստերի առնչությամբ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց. «Այժմ աշխատակազմը նախապատրաստում է ելույթներից որոշակի քաղվածքներ, որոնք այդ նամակի հիմքը կդառնան։ Եվ անկասկած, նամակն ուղարկվելու է դատախազություն»։ ՆԳ ԵՎ ԱԱ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՄԻ ՈԼՈՐՏ ՆՎԱՃԵՑ «Ժողովրդավարական
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՎԱՐԿԱԾԻ՞Ն
Մարտի 1-ին Արծրուն Մարգարյանի տանը խուզարկություն է կատարվել։ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՉԵ՞Ն ԲԱՐԻՇԵԼ «Փարիզում, փետրվարի 26-ից սկսված, բանակցությունները ՌԱԿ երկու թեւերի միավորման շուրջ ավարտված չեն եւ շարունակվում են։ Բանակցություններում ՌԱԿ հայաստանյան կառույցի հարցը չի քննարկվել, առավել եւս, չի շոշափվել Ռ. Միրզախանյանի մասնակցությամբ ՀՌԱԿ միավորման խնդիրը՝ այդ հարցի լուծումը համարելով բացառապես Հայաստանի ռամկավարների իրավասությունը»,- «Առավոտին» հայտնեց
«ՀԵՉ ԷԼ ԱՄՈԹ ՉԻ»
Դժվար թե այսօր գտնվի մի տղամարդ, որն ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինի կանանց «ներքին խոհանոցի» բոլոր ատրիբուտներին։ Ամեն տեսակի միջադիրներից, կներեք, տակաշորերից ու չգիտեմ էլ ինչերից սկսած՝ բալզակյան հասակի կանանց կնճիռները ծածկող քսուքներով վերջացրած։ Այս ամենի հանրամատչելիությունն ապահովում են գովազդները։ Սակայն, համաձայնեք, իմանալը մեկ բան է, գիտելիքների ողջ պաշարը ցուցադրելը՝ այլ։ Հետաքրքիր է, որ տոնավաճառներում հատկապես