Օրվա լրահոսը

«ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ +30»-ԻՑ ՄԵԿԸ

«Երկրապահ» խմբի ղեկավար Ալբերտ Բազեյանի ունեցած տեղեկություններով, ԱԺ ընտրություններում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն առաջադրելու է իր թեկնածությունը, եւ նրան պաշտպանելու է ՀՅԴ-ն։ ՆԱԽԿԻՆ ՄԻԼՊԵՏԸ ՆԱԽԿԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԴԵՄ Ազատություն եւ Կոմիտաս պողոտաների Արաբկիրի համայնքի ընկած տարածքում մտադիր է դեպուտատության թեկնածու առաջադրվել տարածքի նախկին միլպետը՝ Արմեն Մխիթարյանը։ Նրա ամենալուրջ մրցակիցները, ըստ երեւույթին, Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունից

ՀԱՂԹԵՑ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ

Մարտի 8-ի ուշ երեկոյան ավարտվեց ՀՀՇ վարչության նիստը, որը վարչության նախագահ վերընտրեց Վանո Սիրադեղյանին։ Նա ստացավ 22 ձայն, իսկ նրա մրցակից Բաբկեն Արարքցյանը՝ 14։ ՀՀՇ-ում առկա զարգացումների մասին՝ 3-րդ էջում։ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԻԹԸ ԲԱ՞ՆԿՆ ԷՐ 1993-ի մարտին օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի նույն նիստին մասնակցած տարբեր պաշտոնյաները հակասական տեղեկություններ էին «Առավոտին» հայտնել։ Մի մասը պնդում

Անփոխարինելի միջակությունը

Բազմիցս է խոսվել այն տխուր ու խայտառակ վիճակի մասին, որ տիրում է օպերային թատրոնում։ Բոլորիս է հայտնի այն տագնապալի վիճակը, որին հասել է Ազգային կոչվող օպերան, այն էլ՝ ակադեմիական, որ տարիներ ի վեր ունի հաշված ներկայացումներ։ Բոլորին էլ հայտնի է մեղավոր-հանցագործը, ումից շատ շատերը բողոքեցին եւ ում «շնորհիվ» դարձանք այս իրավիճակի տերը, զրկվեցինք օպերային արվեստից։

ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳՈՐԾԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ

Մարտի 5-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում ավարտվեց Արմեն Տեր-Սահակյանի գործից առանձնացված 10 անդամների դատավարությունը։ Ի վերջո, երկար ձգձգումից հետո ՀՀ Վճռաբեկ դատարանը (դատավոր՝ Տարիել Մանուկյան) վճռեց՝ Դերենիկ Խուրշուդյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, ամբողջ գույքի բռնագրավմամբ, Արտակ Հակոբյանին՝ 3 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվեց ՀՀ նախագահի համաներման մասին որոշումը, եւ դատարանի դահլիճից ազատ արձակվեց, Հայկազ Աշխատոյանին՝

ԱՊԱԿԻՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԳՆԱՀԱՏՎԵՑ

Քան ուսուցչուհու ձեռքը Երկար տարիներ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում մայրենի լեզու եւ գրականություն է դասավանդել Մարգարիտ Մարտիրոսյանը։ Նա ապրել է ուսուցչի իր համեստ աշխատանքով, ոգեւորել, ոգեւորվել, չփորձելով երբեք բեռ դառնալ որեւէ մեկի համար։ Ճակատագի՞ր էր, թե՞ մի այլ սցենարով կանխորոշված ճանապարհ, որ ուսուցչուհին պիտի լիներ մենակ, պատեհ-անպատեհ կրելով իր վրա մենակին բաժին հասած հարվածները (ծաղր,

Մոսկովյան այցի արդյունքները

Խոստացել էինք, որ ԱՊՀ կրթության նախարարների մոսկովյան հանդիպման արդյունքների մասին կտեղեկացնենք՝ հենց նախարար Լեւոն Մկրտչյանը վերադառնա Մոսկվայից։ Վերջինս չթողեց, որ խոստումնազանց լինենք, իսկ հնգամյա ընդմիջումից հետո կայացած հանդիպումը շատ բարձր գնահատեց։ Ընդունվել է երեք որոշում եւ մեկ բանաձեւ։ Ամենակարեւորը, ըստ նախարարի, բուհերի մասնաճյուղերի փոխադարձ ճանաչման եւ գործունեության մասին որոշումն է։ Երկրորդ որոշումը վերաբերում է գիտական

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱԶԳԱՅՆԱՄՈԼԱԿԱՆ ԺԽՏՈՒՄ

Երեկ «Առավոտ», «Հայոց աշխարհ» եւ «Երկիր» օրաթերթերի թղթակիցները հրավիրվել էին կրթության եւ գիտության նախարարի մոտ հանդիպման՝ «մի շատ նուրբ հարցի» առնչությամբ։ Խոսքն ԵՊՀ պատվիրակության փետրվարի 16-19-ը Թուրքիա կատարած այցի եւ ԵՊՀ-ի ու Անկարայի Միջին Արեւելքի տեխնիկական համալսարանի միջեւ համաձայնագրի հուշագիր կնքելու մասին էր։ «Առավոտին» միայն երեկ հայտնի դարձավ, որ, պարզվում է, դա միանշանակ չի ընդունվել

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՉԷ

Միջազգային կազմակերպությունների գործունեությունն Արցախում, գնալով ավելի է ակտիվանում։ Ընդ որում, պետք է նշել՝ նրանց մի մասը գրասենյակ չունենալով Արցախում, փորձում է Ղարաբաղում ծրագրեր իրականացնել երեւանյան մասնաճյուղերի միջոցով։ Դրանց թվին է պատկանում նաեւ «Ֆելմիքեռ» (թարգմանաբար՝ «Հոգատարություն ընտանիքի նկատմամբ») կազմակերպությունը։ Այն նպատակ ունի որոշակիորեն օժանդակել առողջապահության ոլորտին, մասնավորապես՝ կյանքի կոչել մոր եւ մանկան առողջությանը միտված ծրագրեր։ Վերջերս

Պատի՞վ, թե՞ պատիժ

Վերջապես Հայաստանի կառավարությունը 1998 թ. դեկտեմբերին ընդունեց որոշում Հայրենական պատերազմի վետերանների մասին։ Բացի գործող արտոնություններից, վետերանների սոցիալական վիճակը «բարելավելու» համար առատաձեռն կառավարությունը որոշում ընդունեց վետերաններին վճարել ամսական 1750 դրամ՝ անվանակոչելով «պատվավճար», ի դեպ, արդեն երրորդ ամիսն է՝ ոչ միայն չի վճարվել գումարը, այլ հայտնի չէ, թե ով պետք է վճարի եւ երբ։ Ընտանեկան նպաստի անցնելու

ԱՆՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆԸ

Շտապօգնության ծառայության մասին հաճախ են ասում, որ այն տուգանային զորամասի նման մի բան է՝ ֆիզիկական եւ հոգեբանական ծանրաբեռնվածության առումով։ Իրենք՝ շտապօգնության բժիշկներն ու բուժքույրերն այնքան էլ համաձայն չեն այս համեմատության հետ՝ երեւի ինչ-որ տեղ վիրավորական համարելով այն։ Փոխարենը 03-ից օգտվելու անհրաժեշտությունը հաճախ «տուգանային» են համարում դրանից օգտվողները՝ հասարակ, ավելի ճիշտ անսպասելիորեն ու հանկարծակի (եւ ոչ

Ինչ անել թափոնների հետ

Թափոնները բռնել են աշխարհի «կոկորդից»: Չնայած այն հանգամանքին, որ ի հայտ են գալիս թափոնների մշակման եւ օգտագործման արդի շատ եղանակներ, այնուամենայնիվ, դեռեւս չկան դրանցից ազատվելու կատարյալ տեխնոլոգիաներ: Իհարկե, ցանկալի է հնարավորին չափ պակասեցնել թափոնների քանակը, անցնել դրանց մշակման առավել կատարյալ տեխնոլոգիաների: Արդյունաբերությունում դա նշանակում է թանկարժեք տեխնոլոգիաների ներդրում, իսկ կենցաղում՝ հնարավորին չափ զերծ մնալ թափոններից:

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՄ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋ

Մակրոտնտեսության, ռազմաքաղաքական ռազմավարության առումով Հայաստանում իրավիճակն անմխիթար է, թեպետ, կառուցվածքային բարեփոխումների նախարար պրն Ավանեսյանն ընդհանուր առմամբ գոհ է իրականացված տնտեսական բարեփոխումների, մասամբ՝ ապապետականացման պրոցեսից, նշելով, որ ձեւավորվեց սեփականատերերի որոշակի դաս։ Բայց ձեւավորված սեփականատերերի միլիոնավոր բանակը դեռեւս դինամիկ կապիտալի կատեգորիա չէ։ Իրոք, մի՞թե լրջորեն կարելի է հուսալ, որ հիմնականում արժեթղթերի ընդամենը 2-5 տոկոս փաթեթները տնօրինող բաժնետերերի

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊԱՆՐԻ ՄԵՋ ՄԱՀԱԲԵՐ ՄԱՆՐԷ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

«Իզվեստիայի» ս.թ. փետրվարի 26-ի համարում պատմվում է հազվադեպ հիվանդության համաճարակի մասին, որի մեղավորն են փայտանման մանրէները՝ «լիստերիա» անվանումով: Դրանք հայտնաբերվել էին ֆիննական «Միլկա» ընկերության փաթեթավորված կարագի տուփերում: Հիվանդությունը հայտնաբերվեց 18 մարդկանց մոտ, որոնցից երեքը մահացան: Շտապ միջոցներ ձեռնարկվեցին՝ կարագն արտադրող գործարանը փակվեց, հատուկ քննություն էր անցկացվում: Սակայն ողբերգական պատմությունը դրանով չավարտվեց՝ լիստերիաները հայտնաբերվել են «էպուազ»

Ովքե՞ր են լինելու 20-րդ դարի 16 ծանրաքաշերը

Ովքե՞ր են լինելու 20-րդ դարի 16 ծանրաքաշերը Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն էր, որը Պետական գրական մրցանակներ շնորհող հանձնաժողովի նախագահն է։ Պետական գրական մրցանակներ շնորհելու գաղափարն առաջացել է Ծաղկաձորում, ԳՄ հանգստյան տանը։ Երբ ՀՀ նախագահը մի քանի ժամով հանդիպեց հայ գրողներին, առաջարկություն եղավ նման մրցանակներ սահմանել։ Ռ. Դավոյանը պետական այս մրցանակների գաղափարը

ԻՆՉՈ՞Ի ՉԻ ԳԱԼԻՍ ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Վերջերս Դավիթաշենի համայնքապետ Ռուբեն Գեւորգյանը հարցազրույցում այսպես խոսեց. ժողովրդի ծոցից ելած մարդիկ, այդ թվում նաեւ ինքը, իրենց պահել են ստվերում, որպեսզի ավելի խելոքները զբաղվեն քաղաքականությամբ, կառավարեն երկիրը: Բայց քանի որ նրանք կործանել են երկիրը, իրենք ստիպված են իրենց վրա վերցնել երկրի ղեկավարումը: Եւ իսկապես, 1998-ի հայտնի դեպքերից հետո երկրի կառավարման առաջին գծում հայտնվեցին մարդիկ, թաղապետի

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԻՄ ԸՆԿԵՐՆ ԻՄ ԹՈՌՆ Է»

ՀՀՇ 11-րդ համագումարին ներկա էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը պատասխանեց «Ազատություն ռ/կ-ի, «Ա1+»-ի եւ «Առավոտի» հարցերին։ Տեքստում կա նաեւ «Ազգ» թերթի հարցերից մեկի պատասխանը։ «Առավոտի» հարցերը -Պարոն Տեր-Պետրոսյան, կվերադառնա՞ք ակտիվ քաղաքականություն։ -Երբ վերադառնամ՝ կիմանաք։ -Իսկ ե՞րբ եք մտադիր վերադառնալ։ -Քաղաքականություն թաքուն չեն վերադառնում։ -Վազգեն Սարգսյանը թվարկեց իր ընկերների շրջանակը՝ Լեւոնը, Ռոբերտը, Սերժը, Վանոն, Բաբիկը… Դուք

«ՏՂԱՍ ԼԱՎ ԷՐ, ՎԱՏ ՉԷՐ»

Ինչպես արդեն գրել էինք, Արծրուն Մարգարյանի թիկնապահներից մեկի՝ Արմեն Խաչատրյանի մայրը դիմում էր ներկայացրել ՀՀ նախագահին՝ որդուն տեսակցելու թույլտվություն ստանալու համար։ Նախագահը չէր արձագանքել։ Փոխարենը տիկին Վարդուհուն երեկ առավոտյան զանգահարել են ՆԳ եւ ԱԱ նախարարությունից եւ ասել, որ ինքը կարող է տեսակցել որդու հետ։ Թույլտվությունը տվել էր ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, որին

ԼԱՎ ԼՈՒՐ

ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանը ընդունել է հայոց ցեղասպանությունը եւ հրաժարվել թուրքագիտական ամբիոն բացելու առաջարկից։ Սա որակվում է որպես տեղի հայ համայնքի հաջող լոբբինգի արդյունք։ Անշուշտ, Հայ դատի այս խոշոր նվաճումը Հայաստանի իշխանությունների հստակ արտաքին քաղաքականության արդյունք է եւ ՄԱԿ-ում նախագահ Քոչարյանի ելույթի արձագանք։ Վստահ ենք, որ այդ քայլով նոր զարկ է տրվելու հայ-միչիգանյան ռազմավարական դաշինքի ամրապնդմանը։

Բոլորս դեպի համագումար

Առջեւում խորհրդարանական ընտրություններ են, ու մենք ստիպված ենք ընթերցողներին «ձանձրացնել» անցկացվող բազմաթիվ համագումարների մասին հրապարակումներով։ Հայաստանում ինչն է շատ, հասարակական կազմակերպությունները, ու բոլորն էլ, պարզվում է, որոշել են այս ընտրություններին լրջորեն նախապատրաստվել։ Իսկ որպես դրա առաջին քայլ՝ համագումար անցկացնելն է։ Մի այդպիսի համագումար էլ մարտի 5-ին գումարեց «Կաիսա» Հայկական սոցիալիստական կոնգրես հասարակական-քաղաքական կազմակերպությունը։ Սա էլ

ՎԱՆՈՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՉԷ

Մարտի 5-ին աշխատանքը սկսած ՀՀՇ համագումարն ամենից բուռն ծափահարեց Աշոտ Բլեյանի ելույթի ժամանակ, բայց ոչ թե վերջինիս արտահայտած մտքերն անվերապահորեն ընդունելու պատճառով, այլ այն հանգամանքով պայմանավորված, որ նրա խոսքի ընթացքում ՀՀՇ 11-րդ համագումարի դահլիճ մտավ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ասենք, որ համագումարի ելույթներում շեշտադրումներն այնքան էլ շատ չէին։ Բաբկեն Արարքցյանը խոսեց քաղաքացիական հասարակության ատրիբուտիկայի եւ Հայաստանում դրանց

ՀՀԿ վարչապետի թեկնածուն

ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանն անցած շաբաթ հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունն ունի վարչապետի իր թեկնածուն, բայց հրաժարվեց բացահայտել նրա անձը, նշելով, թե դա քաղաքական գաղտնիք է: Ըստ «Առավոտի» փորձագետների, այդ անձնավորությունն ունի Հրանտ Բագրատյանի տնտեսագիտական գիտելիքները, Կարեն Դեմիրճյանի փորձը, Աշոտ Մանուչարյանի պալատական խարդավանքներին ծանոթության աստիճանը, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյանի վճռականությունն ու մորուքը: Համայնքապետերը Տարբեր ձեւով են

«ԱՌԱՎՈՏՆ» ԷԼ «ТАКИЕ ВОПРОСЫ ЗАДАЕТ»

Պահպանողականների միջազգային երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Հանրապետական կուսակցության «երաշխավորագրով» հանդիպեցին հանրապետության լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ։ Հենց սկզբից ասեմ, որ ասուլիսը հավակնություն ուներ ձանձրալի դառնալու, քանի որ բոլոր լրագրողների բոլոր հարցերին մի տեսակ միագույն ու անգույն պատասխաններ էին տրվում։ «Առավոտը» փորձեց մի փոքր աշխուժացնել պատմական պահը եւ ոչ ավել ոչ պակաս երկու հարց տվեց։ Նախ, արդյո՞ք հյուրերի

ՄԱՅՐ ԱՐԱՔՍԻ ԱՓԵՐՈՎ

Ժամանակին բավական աղմուկ հանեց «Արաքս-94» ընկերությունը, որը ծխախոտ եւ խմիչք էր ներկրում եւ որի աշխատանքները համակարգում էր «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Գագիկ Սաֆարյանը։ «Առավոտին» հայտնի դարձավ, որ այժմ «Արաքս-94-ը» մի քանի այլ կազմակերպությունների է բաժանվել՝ «Արգիշտի», «Դելտա», «Ռեւ», «Գրադ», որոնք էլի շարունակում են նույն գործի՝ խմիչքների եւ ծխախոտի ներկրումը։ ՀԵՏՈՂՈՐՄՅԱ՞ «Հայկական ավիաուղիների» վերաբերյալ խորհրդարանական քննարկումների

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ

«Ես հայտարարություն եմ անում. ես խոսում եմ այն ժամանակ, երբ ինքս եմ ուզում։ Ես հիմա ձեզ նման ազատ մարդ եմ, եւ դուք իմ իրավունքները պետք է հարգեք»,- հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպեսզի խուսափի լրագրողներից։ Այնուամենայնիվ, ավելի ուշ նա պատասխանեց լրագրողների հարցերին, իսկ մինչ այդ «Առավոտին» ասել էր, որ լավ է գնահատում Հայաստանի ներկա

ԴԻՄՈՒՄ ՀՀ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ։ Մեր դիմումը թելադրված է հայ կինոյի ներկայի եւ ապագայի, մեր բոլորի ընդհանուր ապագայի նկատմամբ խորին անհանգստությամբ։ Նոր դարի շեմին հայ կինեմատոգրաֆը ծանր նյութական, գաղափարական ճգնաժամի մեջ է հայտնվել։ Ակնհայտ է կինոարտադրանքի քանակական եւ որակական աննախադեպ անկումը, սերունդների միջեւ աճող ճեղքվածքը, ստեղծագործական կապերի խզումը։ Փլուզման եզրին է Միության նյութական եւ տեխնիկական բազան։

ԿՈՐԱԾ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

80-ականների սկզբին Երեւանում աղբի խնդիրն արդեն շատ էր լրջացել։ Քաղաքի արվարձաններից մեկում այն այրելը համարվում էր վայրենություն։ Այդպես էլ կար, մերձակայքի թաղամասերը ստիպված էին լինում ապրել անընդմեջ գարշահոտի պայմաններում։ Եւ որոշվեց, որ Երեւանը պետք է ունենա ժամանակակից աղբավերամշակման գործարան, որտեղ թափոնները ոչ թե պարզապես ոչնչացվելու են, այլ մշակվելու են երկրորդական շրջանառության համար։ Եվ սկսվեց շինարարություն։

Հայը հային բարեկամ է, իսկ կարծեցյալ ճշմարտությունը ավելի՞ն է…

Լեւոն Մկրտչյան-Քյուխանցը «Առավոտի» 19.02.99 թ. համարում («Տեղանունների պատմական արժեքները») ինձ հասցրել է մեծագույն վիրավորանքը, որ կարելի է հասցնել. հային՝ համեմատել է թուրքի հետ։ Իմ մի հոդվածում (4.09.98 թ. «Հայաստանի Հանրապետութիւն») ես առաջարկել եմ Ղարաբաղ անվանման իմ ստուգաբանությունը. պատմական որոշակի ժամանակաշրջանում Հայքի Արցախ ու Ուտիք նահանգները կոչվեցին Ղարաբաղ, որը ես ստուգաբանում եմ Կարա+բագ= կարեւոր մաս։ Անվանման

«ՋԱՀԵԼՆԵՐԸ ՀԻՄԱ ԹԵՐԹ ՉԵՆ ԿԱՐԴՈՒՄ»

Ընթերցասերի համբավը հպարտորեն շալակած ազգիս, իհարկե, ոչինչ չի կարող խանգարել՝ հագեցնել իր կարդալու ծարավը։ Թերթերի պահանջարկը երբեք չթուլացավ. դրա վկայությունը մշտապես ավելացող տեսականին է։ Սակայն անգամ նման առատ ընտրանու դեպքում առանձնանում են 3-4 թերթ, որոնց պահանջարկը շատ ավելի մեծ է, քան մյուսներինը։ Ամենեւին նպատակ չունենալով Երեւանի մամուլի ակումբի «հացին վայիս լինել» եւ մոնիտորինգ անցկացնել՝ քառակուսի

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ։ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ»

Մեր կառավարությունը ձգտում է հնարավորինս ոտնահարել մեր սոցիալական իրավունքները. նկատի ունեմ գների պարբերաբար բարձրացումը։ Մշտական պատճառաբանությունը հետեւյալ սերտած արտահայտությունն է՝ «Բյուջեն դատարկ է»: Ես բազմաթիվ անգամ բողոքներով դիմել եմ հնարավոր բոլոր բարձր ատյաններին՝ կոչ անելով դադարեցնել թալանը, քանի որ մեկ բյուջեի փոխարեն կլցնեն նույնիսկ տասը, եթե … եթե առգրավեն, այսպես կոչված, էլիտայի ունեցվածքը, այն «էլիտայի»,

«Երեւանը» վաճառվում է իտալացիներին

Երեկ Սեփականաշնորհման նախարարությունում կայացած միջազգային մրցույթում մասնավորեցման էին դրված «Երեւան» հյուրանոցը եւ «Սեւանի ծիծեռնակ» ՓԲԸ-ն։ Հանձնաժողովի նախագահը սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանն էր։ Հենց սկզբից հանձնաժողովի անդամ, Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի պնդմամբ, չհայտարարվեցին նախորդ շաբաթ տեղի ունեցած մրցույթի արդյունքները, երբ մասնավորեցման էր դրվել քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող անավարտ շենքը, որովհետեւ քաղաքապետը նոր պայման է առաջադրում գնորդներին։ Հիշեցնենք,

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930