Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՄԻԱՅՆ ԴԻՍԿՈՏԵԿԱՆԵՐՆ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Իսկ Արա Երնջակյանը վախենում է, որ պատմության մեջ կմնա որպես գեղեցկուհիներ «հայթայթող» Եթե ցանկանում եք հանդիպել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետ կամ, ինչպես ժողովուրդն է ճանաչում, գեղեցկուհիներ «մեյդան հանող» պրն Երնջակյանի հետ, պետք է հաղթահարեք լաբիրինթոսը։ Լաբիրինթոսի սիրահարներին խորհուրդ եմ տալիս այցելել Երեւաննախագիծ ինստիտուտ։ Այս բազմաճյուղ շենքի քարուքանդ եղած, ամայի սրահներն ու սենյակները,

«ՖԻԶԻԿՆԵՐԻ ՈՒ ԼԻՐԻԿՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃ»

Այսպիսի բնորոշում էլ ստացավ երեկվա հանդիպումը, որտեղ, ֆիզիկներ ու լիրիկներ չգիտենք, բայց՝ բավականին «բազմերանգ» պաշտոնյաներ էին հավաքվել՝ ԳԱԱ նախագահ, կրթության եւ գիտության փոխնախարար, բուհերի ռեկտորներ, բուհերի հայոց լեզվի ամբիոնների վարիչներ եւ այլն։ Քննարկված հարցերի շրջանակն էլ աղքատ չէր՝ չնայած հանդիպման թեման բուհերում հայոց լեզվի դասավանդումն էր, իսկ նախաձեռնողը՝ Լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհուրդը։ Նման

ԽՈՍԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամլո ասուլիս հրավիրելը պարտադիր չէր համարում։ Այդուհանդերձ հրավիրել էր «ոչ միայն իր մտքերը հայտնելու», այլեւ լրագրողների միջոցով «ձեռքը հասարակության պուլսի վրա պահելու»։ Իր բնորոշմամբ, նախարարն այս «երկկողմանի գործընթացի» ժամանակ խոստացավ պատասխանել երեք հարցերի՝ ինչ է արվել, ինչ չի արվել, ինչ է արվելու։ Նախեւառաջ առողջապահության նախարարը

Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԸՆԴԳՐԿԵԼ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ

Գալիք խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով առաջադրվելու են հայտնի կամ անհայտ մի շարք կուսակցություններ։ Համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները իրենց նկատառումներն են արտահայտում կուսակցությունների նախընտրական ցուցակներ կազմելու սկզբունքների վերաբերյալ։ Ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ ընտրական ցուցակներում առաջին հերթին կընդգրկվեն մարդիկ, ովքեր մեծ հեղինակություն ունեն ժողովրդի մեջ եւ օժտված են բարոյական բարձր հատկանիշներով։ Թեկնածուների

«Հաստ ու բարակ մի գի՞ն է»

ՀՀ երկրորդ նախագահի ընտրությունից հետո լրագրողական «քարտեզը» նկատելիորեն փոխվեց։ Իշխանամետ լրագրողների մի խումբ իշխանամետ էլ մնաց, մի մասն էլ թարմացրեց ընդդիմադիրների շարքերը, իսկ ընդդիմադիր լրագրողների մի պատկառազդու «բանակ» իշխանամետ դարձավ։ Եւ այսպես, եկան նրանք անաչառ, անբասիր, ըմբոստ ու կտրիճ ընդդիմադիրները, ու «վաստակավոր» իշխանամետներիս սիրտը դող ընկավ. «Ինչե՜ր են անելու, անաչառության ու ըմբոստության ի՜նչ դաս են

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՍՏԱՆԱ

Արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանած քաղաքական ուժերը միաբերան եւ վստահաբար պնդում էին, որ նախկին վարչապետն առաջադրելով իր թեկնածությունը՝ չի խախտում Սահմանադրությունը, քանի որ Ղարաբաղը 1989 թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ միացել է Հայաստանին։ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը հակասահմանադրական համարելը դիտվում էր իբրեւ հայ ժողովրդին երկու մասի բաժանելու, ազգային միասնությունը խաթարելու եւ թշնամացնելու

Ո՛չ ոչ լեգիտիմ խորհրդարանին

Ընտրական օրենսգիրքը մարտի 9-ին նորից ԱԺ քննարկումների առանցքում էր։ Նորից նրանում փոփոխություններ կատարելու առաջարկով խորհրդարան էր ներկայացել «Երկրապահը», սակայն այդ գործը ոչ թե Վիկտոր Դալլաքյանին, այլ Գագիկ Մինասյանին վստահելով։ Ելույթները շատ չէին, ընդամենը՝ 5-6-ը։ Արշակ Սադոյանն, օրինակ, սկսեց թվարկել վրիպակների վրիպակները, որ ասենք, եղել է մի բան, հետո պարզվել է, որ չպետք է լիներ այդ

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԱԾՆԵՐԸ ՀԵՌԱՆՈԻՄ ԵՆ

Վանո Սիրադեղյանի՝ ՀՀՇ վարչության նախագահ դառնալը կուսակցության պառակտման պատճառ կարող է դառնալ։ Այդ փաստի հետ չհամակերպվողներն ընտրեցին ՀՀՇ վարչության աշխատանքներին չմասնակցելու ճանապարհը, եւ առաջինները Սամվել Գեւորգյանն ու Կարապետ Ռուբինյանն էին, որոնք պարզաբանումներ ներկայացրին «Առավոտի» եւ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցներին։ «Դեռ շաբաթ օրը ՀՀՇ վարչության առաջին նիստում ես հայտարարել էի, որ համաձայն չեմ այդ գործելակերպին։ Համաձայն չեմ

ԼԱՎ ԼՈՒՐ

Հայաստանում «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից Վարդան Ալոյանից տեղեկացանք, որ սկսվել է Նիկոլայ Կոլեսնիկովի բուժման գործընթացը։ Երեկ, Նիկոլայն ընդհանուր բուժհետազոտությունների է ենթարկվել դիագնոստիկ կենտրոնում։ Ինչ վերաբերում է նրան ուղեկցող՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից Ալեսիա Նոսովային, ապա նա մոտ օրերս կմեկնի Մոսկվա, երկու շաբաթ անց Երեւան վերադառնալու պայմանով։ Իսկ թե որ լաբորատորիայում կանցկացվի Նիկոլայ Կոլեսնիկովի բուժումը՝ ազգային

Պատասխանատվություն մեկնաբանությա՞ն համար

ԱԺ «Բարեփոխումներ» խմբի նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնել էր, որ ինքը եւ ԱԺ նախագահը դատախազությանն են դիմել՝ առաջարկելով քրեական գործ հարուցել «Օրագրի» երկու հրապարակումների առնչությամբ. դրանք վերաբերում էին Հայէկոնոմբանկի վարչության նախագահ եղած ժամանակ Արմեն Մարտիրոսյանի գործունեությանը, որը կոծկվում է Խոսրով Հարությունյանի միջամտության շնորհիվ։ Վերջինս հավելյալ մանրամասներ ներկայացրեց «Առավոտին». «Ես ուղղակի նամակով պաշտոնապես դիմել եմ դատախազին։ Փաստել

Կարապը, խեցգետինը, շնաձուկը եւ մյուսները՝ Սեւանի ափին

Սեւանի հարցը շատերն են շահարկում եւ շատերն են այդ հարցից օգուտ քաղում։ Սեւանի խնդիրը շատ էլ շահութաբեր է։ Խնդիրը կա, մնում է ծաղկեցնել, այսինքն՝ սեմինար եւ գիտաժողով անցկացնել, հանձնաժողովներ ստեղծել, որոշման նախագծեր կազմել եւ հարցն ի ցույց դնելով, ըստ էության մտցնել փակուղի Գյուղատնտեսության, էներգետիկայի, բնապահպանության նախարարություններն արդեն վաղուց իրար հետ կռիվ են տալիս, կողքից մի

«ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՆ ԷԴ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ»

«Հանրապետական» մարզադաշտը սիրո արդյունք է, այլ ոչ բռնաբարության»,- հավաստիացրեց Սուրեն Աբրահամյանը։ Չնայած երկու դեպքում էլ մարզադաշտ հաստատ չի ծնվում։ Կարծես թե գործարարներին հարկադրելը, որ ինչ-ինչ բարի նպատակների համար գումարներ հատկացնեն, մի տեսակ՝ օրինականացված ռեկետը, վաղուց ավանդույթ է դարձել։ Եվ եթե Վանո Սիրադեղյանը դա անում էր Լաչինի միջանցքը պահելու համար, ապա որոշ գործարարների վկայությունների համաձայն (անունները,

Տիգրանը իսկական մտավորական էր

«Հաջորդ անգամ, հավանաբար, մի լիբերալի են խփելու»,- ասաց ինձ Տիգրան Հայրապետյանը Արծրուն Մարգարյանի սպանությունից հետո: Իր հոդվածաշարը, որի 6-րդ հոդվածը դուք կարդում եք այս էջում, նա վերնագրել էր «Ընդդեմ նոր սպանությունների, հանուն արդար ընտրությունների»: Հոդվածաշարը Տիգրանը սկսել էր տպագրել գեներալ Մարգարյանի սպանությունից մեկ ամիս առաջ՝ զգուշացնելով իշխանությանը, ընդդիմությանը եւ հասարակությանը նոր աղետներից: Վերջին անգամ հանդիպեցինք

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

«Ահա Նա խփեց քարին եւ հոսեցին ջրեր, եւ հորդեցին առուներ…» ՍԱՂՄՈՍ 77/20 Դուք որեւէ մեղավոր ճանաչո՞ւմ եք: Չկա հերթական զոհը՝ չկա խնդիրը: Կարելի է անգամ մոռանալ, որ ապրելու հրամայական կա: Կարելի է նաեւ ապշահար հետեւել սեփական սպասումին: Ընտրությունը դժվարությամբ է տրվում, սպասումը մնում՝ ռոմանտիկ: Գուցեեւ ռուսական ռուլետկայի հայկական ձեւն է դա՝ ձգձգված, դանդաղ, տանջահար՝ ինչպես

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

«Տիգրանի դեմ ահաբեկչությունն առաջինը չէր՝ մինչ այդ էլի դեպքեր են եղել։ Փաստորեն, սկսվել են ազատ խոսքի եւ մամուլի դեմ հալածանքներ»,- ասաց Սամվել Գեւորգյանը։ «Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց սա սովորական բան չէ եւ քաղաքական արձագանք կլինի։ Իշխանությունները պարտավոր են անմիջապես կտրուկ գործողություններ անել, որ հասարակությունը հաստատ իմանա, որ սա քաղաքական հերթական հետապնդման նշան կամ հարված

ԶՈՀՎԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

Երեկ գիշեր մահացավ տաղանդավոր քաղաքագետ, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, «Առավոտի» մշտական հեղինակ Տիգրան Հայրապետյանը։ ՆԳ եւ ԱԱ նախարարության պաշտոնական ամփոփագրում ասված է, որ Բաղրամյան փողոցում նրան վրաերթի է ենթարկել մի անհայտ ավտոմեքենա, եւ կատարվում է նախաքննություն։ Երկուշաբթի Տիգրանը եկել էր խմբագրություն եւ բերել իր վերջին հոդվածը, որը կարող եք կարդալ 2-րդ էջում։ ՀՀԿ-Ն

ԱՐԹՈՒՐ ՓԱՓԱԶՅԱՆԻ ՆՈՐ ՇՐՋԱՆԸ

ԱՄՆ-ում ապրող նշանավոր դաշնակահար Արթուր Փափազյանի համերգները Հայրենիքում կարեւոր իրադարձություն են՝ այնքան կարեւոր, որ դրանց արժե անդրադառնալ: Ցավոք, հնարավորություն չունեցա նրա կատարմամբ լսելու Շոպենի կոնցերտները դաշնամուրի եւ նվագախմբի համար, ուստի մի քանի նկատառում նրա մենահամերգի մասին, որում հնչեցին լեհ կոմպոզիտորի 24 պրելյուդը եւ 24 էտյուդը: Նման ծրագիր մեկ համերգում կատարելու համար, բացի զուտ երաժշտական օժտվածությունից,

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

1998 թ. մարտի 8-ի երեկոյան, հանցավոր խումբը մասնավոր ձկնալճի դաշտային տնակում ոգելից խմիչքներ կոնծած վիճակում, զինված մարտական «Կալաշնիկով» եւ «Մակարով» տեսակի զենքերով, հարյուրից ավելի կրակոցներով, բազմաթիվ մարդկանց կյանքին ռեալ վտանգ սպառնացող պայմաններում կյանքից զրկել է նախկին զինվոր, երեք մանկահասակ երեխաների հայր, 37-ամյա, կյանքի գարունն ամբողջությամբ չճաշակած, Գրիգոր Վաղարշակի Մկրտչյանին։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքի՝ հիմնականում

Այնտեղ, ուր պետությունը քիթը չի խոթել

Վերնագիրը թող շփոթության մեջ չգցի, սա այն դեպքը չէ, երբ անցանկալի է պետության վերոհիշյալ գործողությունը։ Ընդհակառակը՝ շատ էլ ցանկալի է, որ պետություն կոչվածը գնա Արցախի 4 հասցեում գտնվող հանրակացարանը, տեսնի, թե այնտեղ մարդիկ ինչպե՞ս են ապրում, ի՞նչ են ուտում, ի՞նչ են շնչում, ինչո՞ւ են ուրախ կամ տխուր։ Հանրակացարան կոչվող խորհրդային ժամանակների գերցածր առաստաղով այս շենքում

ԷՍ ՍԱՐԸ Ո՞ՒՄՆ Է, ԷՍ ԾԱՌԸ Ո՞ՒՄՆ Է

Մի քանի օր առաջ Նորքի I զանգվածի բնակիչներից ահազանգ ստացանք, որ Գայի արձանի մոտ ինչ-որ մարդիկ անխնա կտրում են ծառերը։ Յուրաքանչյուր հատված ծառ անմիջապես տեղափոխվում է, իսկ տեղը՝ բետոնապատվում։ Բնակիչներին այդպես էլ չի հաջողվել «անտառահատներից» եւ շինարար-բանվորներից որեւէ ստույգ պատասխան ստանալ, թե ո՞րն է այդ ամենի նպատակը։ Մի անգամ ասել են, թե երեխաների համար կարուսել

ԵՂԱՆԱԿԻ ՊԵՍ ՓՈՓՈԽԱԿԱՆ

Կապի մենաշնորհը վաճառել ենք։ Պետություն ներկայացնող բոլորս՝ նախկին ու ներկա բոլոր դեմքերով, այդ գործարքը համարել ենք տնտեսական հրաշք։ Հրաշքի դիմաց այդ դեմքերը չեն վճարելու։ Վճարելու են հեռախոսի շարքային տերերը (բաժանորդները)։ «ԱրմենՏել» հանրահայտ ձեռնարկությունը գոնե հեռախոսային կապի ոլորտում ունիկալ է։ Կամ՝ ժամանակակից շուկայական հայկական տերմինով ասած՝ մոնոպոլիստ։ Նա կարող է հանգիստ փոխել ձեր հեռախոսահամարը։ 57 եւ

ՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՏՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Գրելով այս հոդվածը՝ ես ելնում եմ այն իրողությունից, որ հայկական իրավունքը պատկանում է գրված իրավունքի համակարգերին։ Որեւէ պաշտոնյա չի կարող բանավոր հայտարարություններով կամ համաձայնություններով հավակնել սահմանելու իրավունքի նորմեր։ Երբ փետրվարի 13-ին Ա. Դարբինյանը հայտնի խորհրդակցությունում առաջարկեց հարկատուներին պայմանագրեր կնքել, որով վերջիններս ստանձնում են որոշակի հարկային պարտավորություններ, իսկ կառավարությունը պարտավորվում է ստուգումներ չանցկացնել, մենք բոլորս համակվեցինք

ԵՐԿԽՕՍՈՒԹԻՒՆ

Երեկ «Առավոտի» խմբագրությունը հետեւյալ բովանդակության նամակ ստացավ. «Յարգելի Պարոնայք, Յետադարձ ակնարկ մը, որը կը վերաբերի ազնիւ Տիկ. Կասիա Աբգարիանին. Կը փափաքինք Ձեր ուշադրութեան հրաւիրել հետեւեալը, Երբ Տիկ. Կասիա Աբգարեանը Հայաստան եկաւ ունէր բաձառիկ դիրք Ուաշինկդոնի ամէնաբարձր խաւին մէջ, չափազանց գնահատուած եւ յարգուած։ Օտար թերթեր Տիկ. Աբգարեանը անուանած են Երիտասարդ Հայ Մարկարէթ Թաչըրը։ Տիկ. Աբգարեանը Հայաստան

Սեւ բիզնես ծննդատանը

Ծնողներին ստիպում են հրաժարվել երեխայից՝ ասելով, թե նա մահացել է Երեխա ունենալու երջանկությունը մարդու կյանքի ամենաուրախալի պահերից մեկն է, հատկապես, երբ այդ երեխան առաջնեկն է։ Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ մանկան ծնվելուն հաջորդում է խորին տխրությունը՝ կապված ինն ամսվա սպասումը չարդարացրած անշունչ էակի կամ ծանր պաթոլոգիայով մանկան լույս աշխարհ գալու հետ։ Վերոնշյալ ոչ մի

ՔՈՂԱՐԿՎԱԾ ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈ՞ՒՆ

ՀՀՇ 11-րդ համագումարը հանդես եկավ բանաձեւով, որի երկրորդ մասը՝ «Իշխանափոխության եւ ներկա իրավիճակի մասին» կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։ 1997-ին առաջարկվող հնարավոր տարբերակով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմամբ հաստատվում էր վերջնական խաղաղություն, ԼՂՀ-ն ստանում էր փաստական անկախություն, անվտանգության զարգացման եւ հարատեւման միջազգային երաշխիքներ, ինչպիսիք նա չէր ունեցել երբեւէ։ Հայաստանն ազատվելով շրջափակման կապանքներից, տնտեսական զարգացման եւ հզորացման պայմաններ

ԹՈՂ ՊԱՅԹԵՆ

Բոլորս դատավոր ենք, ու մեր հավակնոտ ծանրությունից էս անտեր հողը ճկռել ու տնքում է։ 88-ի փետրվարից էս կողմ լեզուներս բացվել է, ու հույս չկա, որ մի պահ գոնե կլռենք ու հայելու մեջ ամեն մեկս մեզ կնայենք։ Չէ, ժամանակ չունենք լռելու. փոխադարձ «մերկացումների» պատմական ժամանակաշրջան ենք ապրում։ Բոլորս առանձին-առանձին անմեղ ենք նորածնի պես, միասին՝ մեղսագործների մեծ

Ի գործ՝ հանուն դատախազության

Աչքը միշտ ուրիշի գրպանին պահելը մեր ազգային մենթալիտետի ամենակարեւոր հատկանիշներից է։ Իրավապահ մարմիններին հնարավորություն է տրված ոչ միայն հաշվելու, այլ նաեւ վերցնելու այդ գրպաններից։ Ցավոք, ոչ միշտ է, որ այդ գրպանները լիքն են լինում։ Երկրի սոցիալական վիճակը ծանր է, եւ մարդիկ, որոնք, ի դժբախտություն իրենց, առնչվում են իրավապահ մարմինների հետ, իրենք են ուրիշի գրպանին նայում։

ԿՈՐԱԾ ՄԱԶՈՒԹԻ ԵՎ ՍԵՎԱՆԻ ՋՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Պետրոս Մաքեյանը լրագրողներին առաջարկել էր պատկան մարմիններից բացատրություններ պահանջել էներգակիրների վերաբերյալ իրենց բացահայտումների առնչությամբ։ Այդպես էլ արեցինք եւ դիմեցինք 1993-ին էներգետիկայի նախարար, հետո՝ «Հայէներգոյի» գլխավոր տնօրեն Մելս Հակոբյանին։ Նրա ներկայիս պաշտոնը՝ ստորեւ։ Ջրի գործը ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Պետրոս Մաքեյանը տարբերություններ էր արձանագրել

ԼԱՎ ԼՈՒՐ

Վահագն Խաչատրյանը հաստատեց այն տեղեկությունը, որ երբ Բենուր Փաշայանը ռեկետի համար ձերբակալված էր՝ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ԱԺ պատգամավորների ստորագրություններն էր հավաքում Ալեքսան Ավետիսյանը։ Մինչդեռ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանի դիրքորոշման կամ այս նախաձեռնության մասնակից լինելու վերաբերյալ պատգամավորը չկարողացավ որեւէ տվյալ մտաբերել։ Իրավիճակի փոփոխությանը զուգահեռ ոչ միայն հանցագործություններն են դառնում բարեգործություններ, այլեւ

Ամոթ այս իշխանավորներին

Դառնանք կոմունիստաբար ամոթանք տանք «այս երկրի իշխանավորներին, որ մեր կանայք ու աղջիկներն անպտուղ են»։ Դառնանք կոմունիստաբար ամոթանք տանք «Տեր-Պետրոսյան Լեւոնին եւ Ռոբերտին», որ այս երկիրը կոմունիստական լուսավոր ուղուց շեղեցին ու տարան «խաբեբաների, սանձարձակների» ճանապարհով։ Դառնանք կոմունիստաբար փառք տանք Կլարա Ցետկինին, որ տարվա 365 օրերից մեկը միայն հռչակեց կանանց տոն եւ ոչ թե բոլոր մնացած օրերը։

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930