Օրվա լրահոսը
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՉՀՈՒԶԵՑԻՆ
1998 տնտեսական տարվա հիմնական բնութագիրը բարձր ատյաններից հնչող հայտարարություններն էին ներդրումների եւ շինարարության ծավալների աճի մասին։ Անցած տարվա տնտեսական ցուցանիշներն արդեն ամփոփվել են։ Հետեւաբար, հնարավոր է գնահատել արված հայտարարությունները։ Կապիտալ շինարարության վիճակը երկրի տնտեսությունը բնութագրող հիմնական ցուցանիշներից է։ Եթե երկիրը տնտեսական աճ է ապրում, միանշանակ մեծանում են նաեւ շինարարության ծավալները։ Այս իմաստով Հայաստանում հետաքրքիր (ու
ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԻԱԿ ԱՐԺԱՆԻՔԸ՝ ՆՐԱ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԵՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ իրավաբանական բաժնի պատասխանատու Կիմ Բալայանի հետ այս հարցազրույցի մասին պայմանավորվել էինք Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գլխավոր դատախազի առաջին միջնորդությունից մեկ օր առաջ։ Հետաձգելու նախաձեռնությունն իրենն էր. համոզված էր, որ այն ժամանակ Աղվան Հովսեփյանի դեմ խոսելը հավասարազոր կլիներ Վանո Սիրադեղյանի ակամա պաշտպանությանը։ Ինչեւէ, անհրաժեշտ դադարը պահելուց հետո համաձայնեց որոշ բացահայտումներ անել
ԻԺ-Ծ – հ!
ԻԺ-Ծ – հ! «Անի» հյուրանոցն էլ սեփականաշնորհվեց։ Նոր տերերը ամերիկահայեր են, որոնք իրենց սեփականությանը պատրաստվում են տեր կանգնել մարտի 28-ին։ Իսկ մինչ այդ «Անի» հյուրանոցի տնօրեն Ադամ Փափազյանը (որը նաեւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի փեսան է) եւ առեւտրի ու արդյունաբերության նախարարը հրաման են տվել փակել հյուրանոցի ռեստորանները, սենյակներից հավաքել սպիտակեղենը, մի խոսքով՝ հյուրանոցը «կազմուպատրաստ» հանձնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հետեւյալ նամակով. Պարոն նախագահ, մեզ մտահոգում են լրագրող Տիգրան Հայրապետյանի մահվան հանգամանքները։ Ըստ մեր տեղեկությունների՝ մարտի 9-ին, կեսգիշերին մոտ, Տիգրան Հայրապետյանը ավտոմեքենայի հարվածի զոհ է դարձել։ Ծանր վնասվածքներով նա հիվանդանոց է տարվել, որտեղ եւ մահացել է քիչ ժամանակ անց։ Տիգրան Հայրապետյանը 35 տարեկան էր,
Ի՞ՆՉ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ Է ԱՐՎՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույց Դավթաշենի թաղապետ Ռուբեն Գեւորգյանի հետ – Պարոն Գեւորգյան, ձեր կառուցած առանձնատունը դավթաշենցիների (եւ ոչ միայն նրանց) խոսք ու զրույցի թեմաներից մեկն է։ Ի՞նչ միջոցներով եք կառուցել, ինչո՞ւ այդքան ճոխ, ի՞նչ են նշանակում այն քանդակները, որ արված են տան դիմացի մեկ այլ շինության պատերին։ Իսկապես, ի՞նչ հնարավորություններ պետք է ունենա մի մարդ՝ այդպիսի ճարտարապետական կառույց
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեւանի թիվ 11 պոլիկլինիկայի աշխատակիցներին վճարել են դեկտեմբերի աշխատավարձը՝ չվճարելով հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար։ Ենթադրում ենք, որ սույն հնարքով ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը խորհրդարանում կարող է ասել, որ վճարումների գծով ուշացումները ընդամենը 1-2 ամիս են կազմում։ Հիրավի, արհեստավարժությունը որեւէ չափ ու սահման չունի։ Հաճելի է հետեւել, թե ինչպես է ամսեամիս թռիչքաձեւ աճում մեր երիտասարդ նախարարների
ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ ՆԱ, ՈՎ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆՈՒՄ
Ռուբեն Խուրշուդյանին Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղարի պաշտոնում միաձայն վերընտրելու փաստը ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ, ՔԽ-ում Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսպես մեկնաբանեց. «Ըստ ՔԽ-ի կանոնագրի, ամիսն առնվազն մեկ անգամ պիտի հավաքվենք։ Որոշեցինք հենց այդպես անել, քանզի մինչ օրս շաբաթը մեկ էինք հավաքվում։ Նախընտրական այս շրջանում ավելի հաճախ չէինք կարող հավաքվել։ Ուստի որոշեցինք նրան վերընտրել»։ Միթե կուսակցությունները
Զգուշացիր ավտոտնակից
Լրագրողներս շա՜տ «թիթիզ» ժողովուրդ ենք. ով որտեղ կանչում է, ծանր տեղներս թեթեւացնում՝ գնում ենք։ Այս անգամ էլ Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրին, թե կենտրոնից ապօրինի շինություններ են հանում։ Մենք էլ ոգեւորված վեր կացանք (5-6 հեռուստաընկերությունով, թերթով ու ռադիոյով), գնացինք Աղայան 9 հասցե։ Գնացինք-գնացինք, շատ, թե քիչ, մեկ էլ տեսանք երեք ավտոտնակ՝ երկուսում մեքենա ընդհանրապես չկար, մինն էլ
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
ՀՀՇ-ում կատարվողի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում, մանավանդ այն պատճառով, որ կազմակերպությունը կարող է պառակտվել՝ զրկվելով իր ազդեցիկ որոշ դեմքերից։ «Առավոտին» հաջողվեց ձեռք բերել ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանի հայտարարությունը, որը, հավանաբար նա կտպագրի «Հայք» թերթում։ Ստորեւ՝ հայտարարության տեքստն ամբողջությամբ։ «Հայոց համազգային շարժման 11-րդ համագումարն ընդունեց բանաձեւ, որում հստակեցվում են նաեւ ներկա իրավիճակում կազմակերպության քաղաքական դիրքորոշումը
Ո՞վ է հիմա հրեշը
Հայտնի ֆրանսիական ֆիլմում մեծահարուստ Ռամբալ-Կոշեն ստիպում է իր ստորադասին հանվել եւ հարցնում է. «Ո՞վ է հիմա հրեշը՝ ե՞ս, որ ստիպում եմ ձեզ վարտիքն իջեցնել, թե՞ դուք, որ պատրաստ եք դա անել»: Հավերժական հարց է, որը միանշանակ պատասխան չունի: Մի կողմից, այո, ուժեղներն են մեղավոր: Իրենց շրջապատելով շողոքորթ առնետների ստվար բանակով, նրանք շատ կարճ ժամանակահատվածում կորցնում
ՔԽ-Ն ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ՞
Երեկ տեղի ունեցավ նախագահին կից Քաղաքական խորհրդի նիստը, որի օրակարգում էին ա/ տեղեկատվությունը, բ/ խորհրդի գործունեության մասին հաշվետվությունը, գ/ գործադիր քարտուղարի հաշվետվությունը: Նիստին մասնակցում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին ներկայացվել էին եզրակացություններ չորս թեմաներով, ընդ որում, չորսն էլ տնտեսական: Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, նախագահը տարակուսանք էր հայտնել, որ Քաղաքական խորհուրդը կենտրոնացել է ավելի շատ տնտեսական
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՑՈՒՑԱԿ ՉՈՒՆԻ
«Առավոտի» նախորդ համարում տպագրվել էր տեղեկատվություն Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի վերաբերյալ։ Այդ կապակցությամբ Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանն ասաց հետեւյալը. «Այն, ինչ տպագրված է «Առավոտ» թերթում, չի համապատասխանում իրականությանը։ Դուք դրա մասին երեկ հարցրեցիք ինձ, ես պատասխանեցի՝ եթե դուք այդպիսի ցուցակ ունեք, խնդրում եմ, ինձ էլ փոխանցեք։ Դուք դա անձամբ տալու փոխարեն, տպագրել եք թերթում։
ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
«Առավոտին» հայտնի դարձավ, որ մարտի 8-ին Կարեն Դեմիրճյանը եւ նրա կուսակիցները հանդիպել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ասում են՝ հանդիպումն անցել է փակ դռների հետեւում եւ պրն Դեմիրճյանի խնդրանքով գաղտնի է պահվել։ ՉԽՐԱՏՎԱԾԸ ԱԺ նախորդ ընտրությունների ժամանակ Կիմ Բալայանն ընտրվեց առաջին փուլում, ԿԸՀ-ն չգրանցեց նրան։ Պրն Բալայանը դիմել էր դատարան, բայց այդ հարցը մինչեւ
ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵՔ ԳՈՎԱԶԴԻ ՈԳԻՆ
Եթե Ուիլյամ Ֆրիզ Գրինը ժամանակին գլխի ընկներ իր ներկայացրածի համար գումար վերցնել, ապա կինոյի ծնունդը կապված կլիներ ոչ թե 1895-ի, այլ շատ ավելի վաղ ժամանակի հետ։ Բայց այս դեպքում կխախտվեր գովազդի հիմնական օրենքը՝ դիտման համար գումար չի վճարվում։ Ժապավենի հայտնագործմանը զուգահեռ, գովազդի կարեւորությունն աճում էր, բայց այդ ժամանակ կինոն հնարավորություն ունեցավ գովազդել ինքն իրեն։ Շուտով
«Շամիրամ» հասարակական- քաղաքական կազմակերպության հայտարարությունը
Հաշվի չառնելով անգամ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահին արած հայտարարությունը՝ «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը 1998 թ. փետրվարյան, այսպես կոչված, իշխանափոխությունից հետո չդարձավ ծայրահեղ ընդդիմություն, որովհետեւ հարգում է պետականությունը, պետության շահը, պետական ինստիտուտները։ Պետականության գաղափարը կազմակերպության գործունեության հիմնաքարն է։ Սակայն մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքերն ապացուցում են, որ վտանգված են ոչ միայն լիբերալ-դեմոկրատական արժեքները, այլեւ
ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄ
Միամտություն կլինի կարծել, թե երկրի սոցիալական իրավիճակի պատասխանատուն միայն սոցապ նախարարությունն է, սակայն այս կառույցը վաղուց զրկվել է իր ֆունկցիոնալ նշանակությունից՝ վերածվելով անկարեւոր եւ ավելորդ օղակի։ Պատճառները բազմաթիվ են, սակայն հիմնականն այն է, որ այս նախարարությունը կորցրել է պետության հնարավորությունների սահմաններում սոցիալական վիճակի կայունությունն ու առաջընթացը ապահովող մարմնի ֆունկցիան, հայտնվելով այդ ունեցվածքը բաժանողի (լավ կամ
Քաղաքապետը չի կատարում ավագանու որոշումը
Անցած տարի Արտաշատում քաղաքապետի ընտրություններին մենք՝ Ռ. Հայրապետյանս ու Վ. Սաֆարյանս, մեր ձայնը չենք տվել Հովակիմյանի օգտին։ Քաղաքապետ ընտրվելուց հետո նա սկսեց հետապնդել մեզ եւ հաշվեհարդար տեսնել մեր ղեկավարած ձեռնարկությունների աշխատակիցների նկատմամբ, բնականաբար, թույլ տալով օրենքի կոպիտ խախտում։ Քաղաքապետը հաշվի չառնելով ինքնակառավարման օրենքը, 98-ի հոկտեմբերի 5-ին որոշում է ընդունում միավորել «Արտաշատ» եւ «Իսակով» ՊԳՏՁ-երը։ Ստեղծվում
Կառավարությունը գտնվում է քաոսային իրավիճակում
Հանրապետությունում արդեն 6-7 ամիս տեւող մեկը մյուսին հաջորդող աղմկալից իրադարձությունները, սոցիալ-տնտեսական կյանքի վատթարացումները, ԱԺ-ում ընթացող թեժ քննարկումները, ինչպես նաեւ նախընտրական փուլում ուժերի վերադասավորման հարցերում առկա անորոշությունները կառավարության ներսում ստեղծել են քաոսային գործելավիճակ, որը արտաքնապես փորձում են ծածկել։ Սակայն այն դրսեւորվում է նախարարների ու վարչապետի ասածների եւ արածների մեջ հակասությունների առկայությամբ։ Մասնավորաբար, դա դրսեւորվեց տարածաշրջանային ինտեգրացիոն
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Որեւէ հերքման ենթակա չէ, որ պետական այլեւայլ հաստատությունները տարբեր տվյալներ են ներկայացնում, թե 1993-94-ին որքան մազութ է ներկրվել Հայաստան, որքան է Սեւանից ջրի բացթողումների քանակը։ Այս խնդիրների վերաբերյալ «Առավոտի» մարտի 9-ի համարում հրապարակել էինք «Սեւան-Հրազդանյան կասկադի» գործադիր տնօրեն Մելս Հակոբյանի պարզաբանումները, բնականաբար, հետո մեկնաբանությունների համար դիմեցինք վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նախագահ Պետրոս Մաքեյանին։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԻՆ» ԿԱՐՈՂ Է ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԻՔ ՏԱԼ
Վերջերս Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ «Ճանապարհորդների ակումբ» հաղորդաշարով ցուցադրված Յուրի Սենկեւիչի «Հայաստանի ոսկին» ֆիլմը, բնական է, մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում։ Սակայն, ցավոք, հայկական որոշ հեռուստաընկերություններ, առանց OPT-ի կամ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր PA&PA ֆիրմայի համաձայնության ֆիլմը ցուցադրել են իրենց եթերում։ Համենայնդեպս, դրանում համոզված է PA&PA-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը։ Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում Մարտիրոսյանը նշեց, որ
«Հայկական դեմոկրատիա» չի նշանակում «ազգային ժողովրդավարություն»
Արամ Սարգսյանը «ձախ կուսակցությունների», «ձախ լարանցումների» եւ այլնի մասին «Մենք այդպես էլ մնացինք ընդդիմախոս այս կառավարությանը»,- Վանաձորի կենտրոնական գրադարանի դահլիճում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Արամ Սարգսյանը։ Կառավարության կողմից տարվող քաղաքականությունը նա անվանեց լիբերալ, եւ նշեց, որ լիբերալ քաղաքականությամբ ոչինչ չի փոխվի։ Նրան մտահոգում էր այն, որ հայտնի
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Մի խումբ լրագրողների խնդրանքով ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն անդրադարձավ խորհրդարանական ոլորտին առնչվող մի շարք զարգացումների, որոնք այս կամ այն չափով միջազգային բեմում վերաբերում են Հայաստանին։ Նախեւառաջ անդրադարձ եղավ Եվրոպայի խորհրդի Հայաստանի հարցով զեկուցող Դմիտրի Վոլչիչի ներկայացվելիք զեկուցմանը։ ԱԺ խոսնակն ասաց, թե որեւիցե մեկը չգիտե՝ ինչպիսին կլինի զեկույցի բովանդակությունը, սակայն, այն ընդգրկելու է Հայաստանին վերաբերող ողջ
ԳՈՄՑՅԱՆՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ Է
Երբ Դավիթ Զադոյանին դիմեցի տարածքային կառավարման որոշակի հարցեր պարզաբանելու համար, նախարարը կատակով ասաց, թե նախընտրում է, որպեսզի օպերատիվ խնդիրների մասին հարցում արվի։ Այնուամենայնիվ, հարցը հետեւյալն էր՝ խոսակցություններ կան, թե շուտով ազատվելու են Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը եւ Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանը։ – Ճիշտ ասած, ես չգիտեմ, թե ո՞վ որտե՞ղ ի՞նչ է խոսում։ Եթե ավտոբուսում
ԼԱՎ ԼՈՒՐ
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն «Առավոտին» ասաց, թե իր տպավորությամբ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու է նույնպիսի մի անակնկալ, ինչպիսին էր Կարեն Դեմիրճյանի հաջող մասնակցությունը նախորդ տարվա նախագահական ընտրություններին։ Հրանտ Խաչատրյանը տեսակետ հայտնեց, թե այդ անակնկալը մատուցողն իրենք են լինելու, այսինքն՝ ԳիԱրՔՄի-ի, ՍԻՄ-ի եւ Արտաշես Գեղամյանի «Միաբանություն» կազմակերպության միացյալ դաշինքը։ Հրանտ Խաչատրյանն ասաց նաեւ, թե այդ միությունը,
Արամ Սարգսյանը գիտի, բայց դեռ չի ասի
Ըստ երեւույթին, դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանն իր կուսակցությունը դասում է «խոշորների» շարքը։ Հակառակ դեպքում երեկ իր ասուլիսի ժամանակ չէր ասի, թե բանակցում են «Միաբանություն», ՍԻՄ, ԳիԱրՔՄի, ՌԱԿ, Հնչակյան կուսակցությունների հետ։ Որ նախատեսում են նույնն անել նաեւ Հանրապետականի եւ ՀՅԴ-ի հետ (կարող էին, չէ՞ չանել)։ Չի բացառվում, որ դեմկուսը համաձայնի բանակցել նաեւ Ժողովրդական կուսակցության հետ: Բայց
ԿՄԵԿՆԻ՞ ՍԱԴՈՅԱՆԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Այսօր օրակարգային հարց է Հայաստանի Եվրոպայի խորհրդին անդամագրվելը, եւ այն հիմքով, որ առաջիկայում այդ կառույցի շրջանակներում քննարկվելու են մեզ վերաբերող մի շարք խնդիրներ, զրույցի հրավիրեցինք ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանին, որը մասնակցել է ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանին։ Հենց սկզբից Արշակ Սադոյանը ներկայացրեց իր այն դիտարկումը, թե Եվրոպայի խորհրդում որոշակի նախատրամադրվածություն կար Հայաստանի անդամակցության
ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄՈՐ ԽՈՍՔԸ
Ես՝ Ֆրիդա Ավետիսի Մադոյանս, Տիգրան Հայրապետյանի մայրն եմ։ Հեռուստատեսությամբ հաղորդել են, որ իմ տղայի մահվան պատճառը սովորական ավտովթար է եւ կոչ են արել խուճապի չմատնվել։ Ես այդ վարկածին կտրականապես դեմ եմ եւ ժողովրդին կոչ եմ անում չհավատալ, որովհետեւ սա պատվիրված քաղաքական սպանություն է։ Մանրամասն տեղեկություններ ես կհաղորդեմ տղայիս հուղարկավորությունից հետո։ Ես կասեմ, թե ինչպես են
«Я ТА՛К ДУМАЮ»
Այն, որ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը Հայաստանում առաջին դեմքն է (հայցում ենք մյուս հավակնորդների ներողամտությունը)՝ նույնիսկ իր հանդեպ ուշադրության առումով, մի անգամ եւս փաստեց ուսանողների հետ երեկվա հանդիպումը։ ԵՊՀ-ի մեծ դահլիճն այնքան լիքն էր, որ այնտեղ հայտնվելը, թեկուզ ոտքի վրա, արդեն մեծ բարեբախտություն կարելի էր համարել։ «Բախտավորված» ուսանողների ու նախարարի փոխադարձ հաճոյախոսությունները բաց թողնելով՝
ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Ըստ որոշ լուրերի, պատգամավորության թեկնածու առաջադրվելու նպատակ ունի Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ Նա մտադիր է մրցակցել Արմավիրի մարզում, հավանաբար, այն հիմքով, որ տարածքի խաղողագործները գոհ լինելով «Պեռնո Ռիկարի» մթերումներից, կքվեարկեն իր օգտին։ ԳԵՐԵԶՄԱՆԱԳՈՂԵՐ Քաղաքային պանթեոնում Սիփան Շիրազի շիրիմի վրայից գողացել են քարե առագաստը, որի վրա փորագրված էր նրա՝ առագաստին նվիրված բանաստեղծությունը։
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ
«Առավոտն» արդեն հայտնել է, որ Արմեն Կիրակոսյանն ու Էդվարդ Եգորյանը նախաձեռնել են արտահերթ նիստ հրավիրել՝ վերջին տարվա ընթացքում հայտնի գործիչների սպանությունների գործերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի հաշվետվությունները լսելու համար։ Արտահերթ նիստ հրավիրելու փոխարեն, նախաձեռնողները ստորագրություններ են հավաքում այդ հարցը եռօրյայի ընթացքում արտահերթ քննարկելու համար։ Նախաձեռնությանն առայժմ միացել են ՀԿԿ-ն, «Շամիրամը», «Հանրապետությունը»։ «Երկրապահը» դեռ