Օրվա լրահոսը

«ՈՐԵՎԷ ԲԱՆԻՑ ԽԵԼՔԸ ՉՀԱՍՆՈՂ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ»՝ ՊԱՇԱՐՎԱԾ

Խորհրդարանի այս բնորոշումը մերը չէ, այլ Արշակ Սադոյանինը։ Իսկ խորհրդարանն իրոք պաշարված էր։ Եթե հիշում եք, Էդ. Եգորյանը, օրեր առաջ, Արշակ Սադոյանից «խլելով» թեմայի մենաշնորհը, հայտարարել էր, որ մարտի 15-ին ինքը պատրաստվում է խորհրդարանում հանդես գալ «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագծով։ Առաջարկվում էր էլէներգիայի գները ետ տանել դեպի 1998-ի գները։ Հիշեցնեմ նաեւ, որ Էդվարդ

Վերջինը լինի

Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը: Այդ ընտրությունները կոչված էին ձեւականորեն ամրագրել ավելի վաղ՝ 1998 թվականի հունվար-փետրվարին արդեն տեղի ունեցած պալատական հեղաշրջումը: Ինչպես սիրում է կրկնել Պարույր Հայրիկյանը, այդ ոչ այնքան բարի ծառն առանձնապես բարի պտուղներ չէր կարող տալ: Հավանաբար, ավելի երկարատեւ, բայց եւ ավելի գրագետ լուծում կլիներ, եթե երկրի քաղաքական

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԷՐ. ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԵՐԻՑ

Մարտի 11-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը Ղարաբաղի մասին, առաջին «ընթերցումից» կարելի է գնահատել ավելի շուտ հօգուտ «մեզ», քան՝ ի վնաս։ Սակայն մեր քաղաքական գործիչները, կուսակցությունների ղեկավարներն ունեն իրենց տեսակետները, որոնք միշտ չէ, որ համընկնում են։ Վազգեն Մանուկյան (ԱԺՄ նախագահ)– Որոշումը բավականին լավ է հնչում։ Կարեւոր են հատկապես երկու կետ։ Մի կետում, ճիշտ է, նշվում է, որ

Խ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

«Առավոտի» թղթակցի այն հարցին, մասնակցելո՞ւ եք արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը միանշանակ պատասխանեց՝ «ոչ»։ Ինչ վերաբերում է որեւէ մեկին պաշտպանելուն, Խաչատուր Սուքիասյանի կարծիքով, մոտեցումը շատ լիբերալ է լինելու։ ՆԱԽ ՀԱՐԲԵՑՈՂ, ՀԻՄԱ ԷԼ ԹՄՐԱՄՈ՞Լ Ըստ հավաստի աղբյուրներից ստացած տեղեկատվության, դատախազությունը բացահայտել է 1998-ի հունվարին Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձը կամ, ինչպես միշտ ուղղում

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ՀՈՎԱՆԱՎՈ՞Ր

«Երկրորդ ուժային նախարարը նման բացահայտ հայտարարություններ չի արել, որ ինքն իր վրա պատասխանատվություն է վերցնում որպես տվյալ կազմակերպության հովանավոր, եւ հնարավոր է, որ «Օրինաց երկրի» գործունեության արդյունքները վերագրվեն Հանրապետական կուսակցությանը»,- կանխատեսեց ՀԺԿ վարչության քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը։ Վերջինս պնդում էր, որ հենց «Օրինաց երկրի» հովանավորն է ՆԳ եւ ԱԱ նախարարը, եւ դրա հետեւանքն է, որ Արտաշատում,

ՄԱՆԿԱՏԱՆ ՊԱՏԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԿՈՒՇՏ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ

Բարեգործի անվան տակ ծպտված հողմաղացներ կան, որ հատկապես աշխուժանում եւ հասարակության աչքին «թոզ են փչում» ընտրարշավ կոչվածների ժամանակ։ Ասվածի ցայտուն օրինակ է նախորդ ընտրությունների օրերին Վանաձորում մանկատուն բացելու պատմությունը, որ հենց այդքանով էլ պիտի սահմանափակվեր՝ հոգսի իրական ծանրությունը թողնելով միայն ներսիններին։ Բայց, բարեբախտաբար, որբերի տեղը գիտեին նաեւ ուրիշները։ -Երբ ես պիտի ստանձնեի մանկատան տնօրենի պարտականությունը՝

Էներգետիկները շարունակում են թանկացնել էլեկտրաէներգիան

Մեր էներգետիկների ամենասիրելի պատմությունը էլեկտրաէներգիայի ինքնարժեքի 25 դրամանոց սակագնից թանկ լինելու մասին հեքիաթն է։ Արդեն մի քանի տարի է, այդ հեքիաթը պատմվում ու վերապատմվում է ամենատարբեր պաշտոնական ամբիոններից։ Ու որպեսզի այն թեկուզ մի փոքր ճշմարտանման լինի, էներգետիկներն ամեն ինչ անում են իրական ինքնարժեքը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով բարձրացնելու համար։ Ոչ մի ուրիշ հեքիաթասաց կամ

Ի ՎՆԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ

Ընթացող քաղաքական զարգացումները ցավոք ներազդում են նաեւ հասարակական, մշակութային իրադարձությունների վրա: Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանի տնօրենի հետագա պաշտոնավարության շուրջ ծավալվող աթոռապաշտական կրքերի արդյունքում, ի վերջո, տուժում են գրադարանի ընթերցողները՝ երեխաները: Մարտի 11-ին Արմենիա հեռուստաընկերության Օրը հաղորդաշարի թողարկումը, ըստ իս, ոչ այլ ինչ էր, քան միտումնավոր խեղաթյուրումների շարք գրադարանի հասցեին : Մի քանի տվյալ գրադարանի

Առեւանգվածն Իրաքում

Երեկ Ռաֆիկ Շամոյանը եւ Եզդիների ազգային միության փոխնախագահ Հասան Թամոյանը հերթական անգամ Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջեցին ավելի հետեւողական աշխատել Ռաֆիկ Շամոյանի առեւանգված որդուն՝ 17-ամյա Ռուստամ Շամոյանին գտնելու համար։ 1998-ի սեպտեմբերին անհետացած Ռուստամ Շամոյանը, ըստ ծնողների, գտնվում է Քրդական բանվորական կուսակցության՝ Իրաքում տեղակայված բազաներից մեկում։ Հայաստանում գործող Քուրդիստանի ազգային ազատագրության ճակատի ներկայացուցիչները չեն ժխտում, որ Ռուստամ

ՀԻՆ ՈՒ ՉՀՆԱՑԱԾ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում է գտնվում դիմածնոտային վիրաբուժության մասնագետ, պրոֆեսոր, ազգությամբ սերբ Բրանիսլավ Դիմիտրիեւիչը։ Իր առաքելության մասին մեր զրույցն ավարտվեց բոլորովին այլ թեմայով։ – Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն, Հարավսլավիայի ռազմական դաշնակիցը լինելով հանդերձ, ռմբակոծել է օկուպացված Բելգրադը։ Դուք հիշո՞ւմ եք դա։ – Ես այդ ժամանակ փոքր էի։ Դա տեղի է ունեցել 1944-ի ապրիլի 16-ին, Սուրբ Զատիկի նախօրյակին։

Հնարավոր տարբերակներ

Արմավիրի քաղաքապետ Նորիկ Մնոյանի հրաժարականից դեռ մի շաբաթ առաջ արդեն հայտնի էին այդ պաշտոնի հնարավոր հավակնորդները՝ համենայնդեպս, իշխանության աջակցությունը վայելող թեկնածուները։ Կառավարությունը, հաստատելով պրն Մնոյանի հրաժարականը, ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Արմավիրի մարզպետարանի քարտուղար Հարություն Մխոյանին։ Նման դեպքերում հակվածություն կա մտածել, որ կառավարությունը այդ պաշտոնում ուզում է տեսնել հենց պրն Մխոյանին։ Պրն Մխոյանը նաեւ Հանրապետական կուսակցության մարզային

«ԱՆՀԱՎԱՏԱՐԻՄ» ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Իմ բախտը չի բերել. երեք անգամ հանրապետության նախագահ եմ ընտրել, երեք անգամն էլ, հակառակի պես, իմ ընտրածներն են նախագահ դարձել։ Քանի որ ամեն «քաղցր բան» վերջ է ունենում, ես էլ վերջապես «հպարտությամբ» կարող եմ հայտարարել, որ ընդդիմադիր եմ ու «դեռ մի բան էլ ավելի»։ Այսինքն՝ ոչ թե միայն նախկիններին ու ներկաներին, նույնիսկ ապագա իշխանություններին չեմ

ՎԻՃԱՐԿՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ, ՎԻՃԱՐԿՎՈՂ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու՝ «Երկրապահի» հերաթական նախաձեռնությունն այս անգամ կրքերի տեղիք տվեց միայն ԱԺ քվեարկությունից հետո։ Դահլիճում ներկա էր 106 պատգամավոր, երբ կատարվեց անհրաժեշտ քվեարկությունը։ Արդյունքներն այսպիսին էին՝ 100 «կողմ», 0 «դեմ», 0 «ձեռնպահ»։ Առաջինը դրանց իսկությունը փորձեց վիճարկել Արա Սահակյանը։ Նա արձանագրեց, եւ նախագահությունն ընդունեց, որ այո՛, մեկ հոգու փոխարեն քվեարկել է

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտի 10-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել երկու ռազմագերիների եւ մեկ պատանդի փոխանակություն։ Ադրբեջանը Ղարաբաղյան կողմին է հանձնել 42-ամյա ռազմագերի Դավիթ Նազարյանին եւ 1938 թվի ծնված Բաբկեն Սահակյանին։ Իրենց հերթին ԼՂՀ իշխանությունները ազատ են արձակել ռազմագերի Ակիր Ահմեդովին։ Վերջինս, ԼՂՀ տարածքում դիվերսիոն գործողություններ ծավալելու համար, ղարաբաղյան դատական մարմիների կողմից ավելի վաղ դատապարտվել

Ոտքի ելան քուրդ երեխաները

Աբդուլլահ Օջալանին ազատագրելու պայքարի համար այս անգամ քրդերը որոշել էին ոտքի հանել երեխաներին։ «Թուրքիա՝ տեռորիստ», «Ամերիկա՝ ֆաշիստ» վանկարկումներով քուրդ երեխաները մեծահասակների դիրիժորությամբ մարտի 12-ին օպերայի հրապարակից շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Այստեղ նրանց կազմ-պատրաստ սպասում էին ոստիկաններն ու կարմիր բերետավորները։ Իրենց պահանջները ներկայացնելու համար երեխաները (կամ գուցե մեծահասակները) առանձնացրել էին 3 հոգու, որոնց ընդունեց ՄԱԿ-ի

ՁԻԱՀ-ի ահից բոլորը լռում են

«Պահպանվում է պետության կողմից» ցուցանակը հանգիստ խղճով կարելի է կախել ՍՊԻԴ-ի թեմայի վրա, թեպետ, ըստ հայտնի աղբյուրների, պետությունը հակասպիդի հայտնաբերման համար ոչ մի լումա չի ծախսել։ «Արմենիկումի» հայտնագործման մասին հայտարարությունից հետո որոշ ջրեր են հոսել եւ մեր ռուս եղբայրները առաջինն արձագանքելով որոշեցին առաջինն իրենց մաշկի վրա փորձարկել (հանձին Նիկոլայ Կոլեսնիկովի) հայկական հրաշքի ազդեցությունը։ Ռուս տղան

ԴՈՒ ԻՄ ՄԻԱԿԸ՝ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ ԵՎ ԻՄ ՎԵՐՋԻՆԸ՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

Պարույր Հայրիկյանի հոգեպարար երգերի ուղեկցությամբ դահլիճ էին մտնում ԻՄ կուսակցության 18-րդ համագումարի 2-րդ վեհաժողովի պատվիրակները։ Օրհներգ։ Տերունական աղոթք։ ՀՀ նախագահի ուղերձի ընթերցում։ «Եզդիխանա» կուսակցության ուղերձի հանձնում։ Ողջույնի կրակոտ խոսքեր։ Վաղօրոք որոշվեց, որ վեհաժողովը նախընտրական նպատակներին չի ծառայեցվի։ Ապա… ԻՄ-ական Մեխակ Գաբրիելյանը, մասնավորապես, կոչ արեց ժողովրդին բացատրել, որ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հաղթի ԻՄ-ը եւ ստանձնի

Վանո Սիրադեղյանը

Իր առաջնորդին պաշտպանելու Հայաստանում չափազանց տարածված ձեւ է կիրառել ՀՀՇ վարչությունը, ընտրելով Հայաստանից բացակայող Վանո Սիրադեղյանին այդ կուսակցության ղեկավար: Հիշեցնեմ, որ ժամանակին կալանավայրում գտնվող Վահան Հովհաննիսյանը ընտրվել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ /տվյալ դեպքում նշանակում է՝ նախագահ/: Նույն պրն Հովհաննիսյանին փորձեցին առաջադրել պատգամավորության թեկնածու: Այդպիսի փորձեր եղան նաեւ 89-ին՝ ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ: Հայ քաղաքական

«ԿՊԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԿՈՄՈՒՆԻՍՏ ՄԱԿԱՇՈՎԻ ԽՈՍՔԻՆ»

Երեւանում է գտնվում կոմունիստ, Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղար Ա. Ա. Ուվաեւը։ Ընկեր Ուվաեւը երեկ Հայաստանի կոմունիստների հետ հանդիպումից անմիջապես հետո հատուկ պատասխանեց «Առավոտի» հարցերին։ – Ինչ վերաբերում է Մակաշովին (հիշեցնեմ, որ Մակաշովը հայտնի է իր վերջին հակահրեական հայտարարություններով- Մ. Ե.), պետք է ասեմ, որ այդ բոլորը պատահաբար չի կատարվում։ Եվ արվում է միայն այն պատճառով,

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀՀՇ

Տեր Հուսիկ Լազարյանը եւ ՀՀՇ վարչության մի խումբ անդամներ մոտ օրերս պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ։ Նրանք եւս մտադիր են չմասնակցել ՀՀՇ վարչության նիստերին, բայց փոքր-ինչ այլ պայմանով՝ քանի դեռ Վանո Սիրադեղյանը չի վերադարձել Հայաստան։ «ՅԱՇԻԿՈՎ» ԴԻՄՈՒՄ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐՈՒՄ» Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը, հավանաբար, մարտի 19-ին տեղի կունենա իրենց կուսակցության համագումարը,

ԿԱՐԾԵՍ ԹԵ ՀԱՐՄԱՐ Է

Եվրոպայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որտեղ հավանություն է տրվում Հայաստանի կողմից ընդունված եւ Ադրբեջանի կողմից կտրականապես մերժված ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկներին։ Կարդացեք էջ 5։ ԲՈՒԺՈՒՄԸ ՍԿՍՎԵՑ Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, Երեւանի հիվանդանոցներից մեկում սկսվել է ՍՊԻԴ-ով հիվանդ Նիկոլայ Կոլեսնիկովի եւ 4 հայաստանցիների բուժումը «Արմենիկումի» միջոցով։ «Առավոտի» թղթակից Մարգարիտ Եսայանը այցելելով հիվանդանոց՝

ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱՐՁԱՆԸ՝ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ

Փետրվարի 25-ին Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում բացվեց Զորավար Անդրանիկի հուշարձանը։ Դեռ չբացված եւ բացումից հետո էլ մարդկանց մի խումբ ամպագոռգոռ բառերով աղաղակեց, որ սա մշակութային մեծ արժեք է, գլուխգործոց եւ քանդակագործին քիչ էր մնում հավասարեցնեին Վերածննդի ժամանակաշրջանի գործիչների հետ։ Գուցե դա իրոք այդպես է եւ արձանագործ վարպետը լավ քանդակագործ է, բայց նրա կերտած արձանն արդեն սկսել

Վա՜յ քեզ քաղաք, որ թագավորդ հայ է

Դարձեա՞լ հայու խասյաթ, թե ամենիմաց տքետի փայլուն մտքեր։ Մեծ հուզումով կարդացի մարտի 3-ին «Առավոտ» թերթի առաջի էջի վրա տպուած տքետութեան սահմանն էլ արդեն անցած ցափրտուքները երկքաղաքացիութեան մասին։ Սկզբից ասեմ, որ այս խնդիրը առաջին հերթին նայեւ ինձ է հետաքրքրում, որովհետեւ ես սփյուռքահայ եմ, ձեր մտքերից ու գրելաոճից ելնելով հասկանալի է, որ ձեզ համար «ախպար»։ Մի քիչ

ԴԻՄՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ

Կենտրոն համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ պրն Ժորա Վարդանյան, դիմում ենք ձեզ, կոչ անելով չեղյալ համարել «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի մի խումբ աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին որոշումը, ինչը հնարավորություն կընձեռի ընդհատելու «ՀՀ»-ի լրագրողների նկատմամբ անօրինական որոշումների շղթան եւ լիովին կհամապատասխանի մամուլի ազատության սկզբունքին։ Իրավացի չենք համարում թերթի աշխատակիցների վարքը որպես աշխատանքային կարգապահության խախտում գնահատելը, քանի որ

Այսպես խոսեց զինվորական նախկին դատախազը

Թե ինչո՞ւ էր Հայաստանի զինվորական նախկին դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գեւորգ Մարգարյանը լրագրողների հետ հանդիպելու ցանկություն հայտնել, բացատրվեց այսպես. «Վերջին 1,5 ամիսների ընթացքում հայտարարություններ են եղել ԶԼՄ-ով այն մասին, որ իմ աշխատավարության ժամանակ բանակում տեղի են ունեցել դիտավորյալ սպանություններ, որոնք կոծկվել են՝ որակվելով ինքնասպանություններ կամ դժբախտ պատահարներ»։ Սկզբում պրն Մարգարյանը փորձել է չանդրադառնալ այդ մեղադրանքներին,

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՏՈՒՆՆ ԷԼ ԿՌԻՎ ԸՆԿԱՎ

Շուրջ 410 հոգի ստացան վկայագիր՝ զբաղվելու փաստաբանական գործունեությամբ։ Որակավորման քննություններին վերջապես հաջորդեց ամենավճռական պահը՝ փաստաբանների միության ստեղծումը։ 1999 թ. մարտի 7-ին ՀՀ կառավարության դահլիճում տեղի ունեցավ փաստաբանների հիմնադիր ժողովը։ Օրակարգում դրված էին հետեւյալ հարցերը. բացման խոսք, ողջույնի խոսք, կանոնադրության հաստատում եւ, վերջապես, միության նախագահի, նախագահության անդամների եւ կարգապահական հանձնաժողովի անդամների ընտրություն։ Բացման խոսքով հանդես եկավ

MADE IN USA

Հայաստանի Անկախության օրը, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանում բացվեց Ամերիկյան համալսարանը։ «Մեզանում» արեւմտյան քաղաքակրթության նոր օրրան էր բացվել՝ իր հայտնի ու անհայտ նպատակներով ու ծրագրերով։ Համալսարանն արդեն շրջանավարտներ ունի։ Նրանք աշխատում են տարբեր միջազգային կազմակերպություններում, օտարերկրյա օֆիսներում եւ այլն։ Բնականաբար, լիարժեք տիրապետում են անգլերենին։ Սակայն, հետաքրքիր է, թե բացի ընտիր անգլերենից, է՛լ ինչ են սովորեցնում

Անհնարին ոչինչ չկա

Ասում են՝ բնությունն անթերի է եւ բնությանը խաբել չի ստացվի։ Պարզվում է, որ այնքան էլ անթերի չէ եւ խաբելն էլ այնքան բարդ բան չէ։ Օր օրի աճում է անպտղաբերությունը։ Այն արդեն հասել է 80 տոկոսի։ Եթե առաջներում պատճառը կինն էր, ապա մեր ժամանակներում տղամարդ- կին հարաբերակցությունը 50/50 տոկոս է։ Անպտղաբերության խնդիրն արդեն վաղուց պրոբլեմ չէ։

ՀԱՑՆ ՈՒ ԳԻՆԻՆ՝ ՏԵՐ ԿԵՆԴԱՆԻՆ

ՀՀ կառավարությունը, հատկապես Սոցապ նախարարությունը եւ ընտանեկան նպաստի համակարգի ներդրման հանրապետական շտաբը, բոլոր հիմքերն ունեն փառահեղորեն հաղթանակած համարելու իրենց մշակած եւ ներդրած ընտանեկան նպաստի հայկական տարբերակը։ Բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ բոլոր հաց չունեցողներն այսօր ունեն այդ հացը եւ դա՝ նպաստի շնորհիվ։ Հակառակը. հաց չունեցողն ինչպես չուներ, այնպես էլ շարունակում է չունենալ։ Պաշտոնապես էլ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վերջերս «Առավոտ» օրաթերթում հրապարակվեց «Ապառիկ վաճառքի հայկական տարբերակ» վերնագիրը կրող ակնարկը, որն արժանացել է «Արայ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Պետրոս Դադայանի ուշադրությանը։ Մեր զրույցի ընթացքում նա նշեց, որ առարկությունը ոչ թե ամբողջ հոդվածի մասին է, այլ այնտեղ տեղ գտած «Ապառիկ վաճառքի հայկական տարբերակ» եւ «կազմակերպիչները ցանկանում են միանգամից հարստանալ» արտահայտությունների։ Անդրադառնալով վերջին արտահայտությանը, նշեց, որ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930