Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈ՛Ւ, ՈՐՔԱՆ ՓՈՂ ՈՒՆԵ՞Ս

Ըստ երեւույթին վիճակված է, որ մարտի 16-ն ակտիվ գործունեության օր լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար։ Անցյալ տարի այդ օրը անցկացվում էր նախագահական ընտրությունների առաջին փուլը, իսկ այս տարի՝ ի շարս այլ հարցերի, ԿԸՀ-ն քննարկում էր, թե ինչ կարգով պետք է հայտարարագրվեն ԱԺ պատգամավորության թեկնածուների ունեցվածքն ու վերջին մեկ տարվա ընթացքում նրա եւ իր ընտանիքի անդամների

Վերջին ուղեւորությունը «Կադիլակ»-ով

Նրանց, ում դեռ չի վիճակվել «Կադիլակ» նստել, կարող են բոլորովին չհուսահատվել։ Դեռ ուշ չէ։ Մեքենայի այս տեսակը հանրապետություն չի ներմուծվում մասսայաբար։ Բերվում է միայն մեկ-երկու հատ։ «Երկարատեւ ուղեւորության մեկնողների» համար (խոսքը այն ուղեւորության մասին է, որ միայն ֆիզիկապես մեռածներին է հասու) մեքենայի այս տեսակի պակաս չկա։ Պակասողն, ինչպես միշտ, գումարն է, այն էլ գտնվում է,

Ինչուներ, որոնց պատասխանելու է հանձնաժողովը

Երեկ ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպեցին նախագահի վերահսկիչ ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը եւ կապի նախարար Արտակ Վարդանյանը։ ՀՀ նախագահի հրամանով մարտի 3-ին ստեղծվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հիմնադրման գործունեության եւ սեփականաշնորհման գործընթացի օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով։ Հանձնաժողովը իր կարծիքը պետք է ներկայացնի 3 ամսվա ընթացքում։ Դ. Վարդանյանը ներկայացրեց հանձնաժողովի կազմը եւ գործունեության ծրագիրը։ Նա նաեւ

ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ԵԳՈՐՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

«Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը նախորդ շաբաթ Մոսկվայում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել «Մեր տունը Ռուսաստանն է» խմբակցության նախագահ Վլադիմիր Ռիժկովի եւ «Յաբլոկո» խմբակցության փոխնախագահ պարոն Գրունովի հետ։ Պարոն Եգորյանը ներկայացնելով իր հանդիպումների բովանդակությունը, ասաց, թե համագործակցության եւ տեղեկատվության փոխանակության պայմանավորվածություններ են ձեռք բերվել այն հիմքով, որ Հայաստանում եւ Ռուսաստանում ընթացքներն ու վիճակները բավականին

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՐՈՏԻԿ ԷՋԵՐԻՑ-1

1993-ին ատոմակայանի վերաբացման վերաբերյալ ԳԽ փակ նիստում զեկուցողը Սեպուհ Թաշճյանն էր։ Նրան ուղղված բազմաթիվ հարցերից մեկն էլ սոցապ նախկին նախարար Նարինե Բալայանինն էր։ Նշենք, որ երկուսն էլ հայերենի իմացությամբ առանձնապես չէին փայլում՝ մեկը անգլիական կրթությամբ սփյուռքահայ, մյուսը՝ ռուսական կրթությամբ ղարաբաղցի։ Տիկին Բալայանի հարցն էր. «Պրն Տաշչյան, Դուք որ կանգնացրած լինեիք՝ հիմա կսեղմեի՞ք»։ «Հարկավ կսեղմեի»,- պատասխանել

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելեց Էջմիածնի հեղինակություն Ճոյտ Հակոբը՝ ԱԺ ապագա պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Նա դժգոհություն հայտնեց մեր թերթում տպագրված ՀԺԿ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հարցազրույցից։ Երբ նրան բացատրվեց, որ պրն Հովհաննիսյանն է պատասխանում իր խոսքերի համար, նա խմբագրությունից զանգահարեց վերջինիս եւ խոստացավ «ամեն ձեւի նրա հարցերը լուծել»։ «Առավոտը» չի կասկածում, որ ա) Ճոյտը մեծ բարեգործ է

«Ես կատարում եմ ընկերներիս խնդրանք-պահանջը»

Ասում է Արմավիրի քաղաքապետի թեկնածու, փոխգնդապետ Ռուստամ Գասպարյանը Շաբաթ օրվա «Առավոտում» տպագրված «Հնարավոր տարբերակներ» հոդվածում, որը վերաբերում էր մարտի 28-ին Արմավիրի քաղաքապետի ընտրություններին, այլ հարցերի հետ, արծարծվել էին նաեւ ԵԿՄ Արմավիրի տարածքային կազմակերպության նախագահ Ռուստամ Գասպարյանի առաջադրման եւ ընտրության հնարավոր հետեւանքները։ Երկուշաբթի օրը ԵԿՄ Արմավիրի մարզային կազմակերպության նախագահ, ՊՆ թիկունքի վարչության պետ Մուրադ Կիրակոսյանի հրավերով

ՀՀՇ-Ն ԿՀԱՂԹԱՀԱՐԻ՞ ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

ՀՀՇ վարչության նախագահի ընտրությունից հետո վերջին տարիներին պարտված հավակնորդի թիմը հեռանում էր կազմակերպությունից՝ պատճառաբանելով գաղափարները, այլ ոչ անձնական հավակնությունները։ Այս անգամն էլ բացառություն չէր, բայց վերջին տրոհումը գուցե ճակատագրական լինի։ ՀՀՇ վարչության անդամների արդեն մի ստվար խումբ՝ շուրջ 10 հոգի, հայտարարել է, թե մինչեւ Վանո Սիրադեղյանը Հայաստան չվերադառնա՝ վարչության նիստերին չեն մասնակցելու։ Կան նաեւ այլ

Թռչունիչին ձեռնափայտով բզբզում էին

Խորհրդարանը ամբողջ կազմով ակնհայտորեն սկսել է ժողովրդին դուր գալու նախընտրական կոկետությունը։ Արտահերթ նիստում 96 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունված «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագիծը նախընտրական առաջին ասֆալտի դեր կատարեց։ Եթե օրենքն ընդունվի ամբողջությամբ, ապա հանրապետության տարածքում կրկին կսահմանվի էլեկտրաէներգիայի եռաստիճան համակարգ։ Այս դեպքում մինչեւ 100 կվտ/ժ էներգիա սպառած քաղաքացիները 1 կվտ-ի դիմաց կվճարեն 15 դրամ։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԿԻՐԱՌԻ ՎԵՏՈՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Դժվար չէր կռահել, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանի բրիֆինգի ամենասպասելի հարցը վերաբերելու էր երկուշաբթի օրը ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագծին։ Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, պարոն Գաբրիելյանը տվեց սահուն եւ պատրաստի պատասխան. «Նախագահը գտնում է, որ այդպիսի օրենքը անթույլատրելի է, որովհետեւ նախ ամբողջովին երկրի էներգետիկ համակարգը… եւ

ՀՆՉԱԿՅԱՆ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նոր ատենապետ է ընտրվել։ Ինչպես հայտնի է, մի քանի օր պաշտոնավարելով ընդամենը, մահացավ Եղիա Նաճարյանին փոխարինած Ա. Խաչատրյանը։ Այժմ այդ պաշտոնում է ընտրվել ԿԸՀ անդամ, հնչակյան Ջորջ Հակոբյանը, որը Վազգեն Կասեմճյանի թիմից է։ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ Օրերս ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում ժողով է անցկացվել՝ մարզադպրոցները բաժնետիրականացնելու խնդրով։ Հերթը

ՁԱԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը կոմունիստների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում մեծամասնություն կկազմեն ձախ, սոցիալիստական կողմնորոշման ուժերը։ ՉԻ ԼԻՆԻ Ըստ որոշ տեղեկությունների, Եվրոպայի խորհրդում (Ստրասբուրգ) Հայաստանի ներկայացուցիչ դառնալու լուրջ հավակնություններ է դրսեւորում Քրիստիան Տեր-Ստեփանյանը, որը Հայաստանի քաղաքացի չէ։ Տեղյակ աղբյուրները պնդում են, որ նրան երբեք չի

ԻՇԽԱՆԱՎՈՐԸ ՍԵՔՍԻ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ

Ինչ ուզում եք ասեք, հասարակ ժողովրդի եւ իշխանավորների միջեւ հսկայական անջրպետ կա։ Ու էս հասարակ ժողովուրդը սխալ պատկերացում ունի «խեղճ» իշխանավորների մասին։ Հիմա կհարցնեք, թե ինչո՞ւ են իշխանավորները «խեղճ»՝ բացատրեմ։ Բայց մինչ այդ՝ հասարակ ժողովրդի պատկերացումների մասին։ Հարկավ, ամեն մեկս էլ երազում ենք իշխանավոր դառնալ։ Հսկայական առանձնասենյակ ունենալ, ծառայողական ավտոմեքենա, ժողովրդական լեզվով ասած՝ բազմաթիվ նազիր-վեզիրներ,

ԷՐՈՏԻԿ ԹԵՔՄԱՄԲ ՄԱՆԿԱԿԱՆ ԴԱՆՍ-ՄՐՑՈՒՅԹ

Սկիզբը խոստումնալից է, այնպես չէ՞։ Բայց այդ մասին՝ հետո… Խոսքը, որքան էլ զարմանալի է, վերջերս Երիտասարդության պալատում տեղի ունեցած պոպ ու ռեպ պարի հանրապետական յոթերորդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա-համերգի մասին է։ Մրցույթի անփոփոխ կազմակերպիչներին՝ մշակույթի եւ արվեստի, «Արայ» ստուդիայի դանս-շոուի գծով կենտրոնին արդեն երկու տարի միանում է Հայաստանի ազգային ռադիոն, որը նաեւ տեղեկատվական աջակցությունն է ապահովում։

Կա-չկա՞

Տուժող, Իրանի քաղաքացի Վարուժ Անդրեասյանը երեկ չէր ներկայացել Արաբկիրի 1-ին ատյանի դատարան, ինչը ՆԳ եւ ԱԱՆ աշխատակիցների, սույն գործով մեղադրյալներ Լեւոն Աբրահամյանի եւ Աշոտ Խաչատրյանի պաշտպանների արգահատանքին արժանացավ։ Հիշատակվեց քր. դատ. օր. 476 հոդվածը, որով օտարերկրացին իր համաձայնությամբ կարող է ներկայանալ դատաքննություններին եւ նրան բերման ենթարկել չի կարելի։ Դատավոր Ս. Հովսեփյանն իր հերթին կոչ արեց

Ո՞ր յուրահատուկ արժանիքների համար

Ազգային ժողովում քննարկվող Կոնյակի գործարանի, ԱրմենՏելի, «Արմենիա» հյուրանոցի գործարքների օրինականության վերաբերյալ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների արդարացի վրդովմունքը մեծ արձագանքի է արժանացել հասարակության մեջ։ Հարկ է նշել, որ հիշյալ քննարկումների ընթացքում պատգամավոր Արտաշես Գեղամյանը իրավացիորեն նկատել է, որ Երեւանի քաղաքապետարանի Նորքի այգիներ-275 հասցեի հանգստյան տունը ապօրինաբար հատկացվել եւ այնուհետեւ ծիծաղելի գնով սեփականաշնորհվել է ԱՐՄԱ ընկերության

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՔ ԿԱ՞ ՄԱՖԻԱ

Մենք վարժվել ենք այն բանին, որ առհասարակ երեւում են նրանք, այն հանցագործները, որոնք սպանում են, պայթեցնում, հրկիզում, թալանում, սակայն ավելի քիչ ենք հանդիպում նրանց, ովքեր աշխատասենյակներում նստած՝ սպանությունների հրամաններ են արձակում։ Իսկ կա՞ այդպիսի հրամայող ոչ թե գրքերում ու կինոնկարներում, այլ իրական կյանքում։ Համոզված եմ, որ կա։ Դա մեծ մաֆիան է։ Համաշխարհային չափանիշներով Հայաստանն առաջիններից

ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑՆԵՐԸ՝ ՄԻԱ՞Կ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

Սոցիոլոգիական հետազոտությունները, ուսումնասիրությունները թանկ հաճույք են,հատկապես, Հայաստանի նման երկրի համար։ Սակայն հաճախ դրանք անհրաժեշտություն են, եթե պիտի հիմք ծառայեն շատ կարեւոր պրոբլեմների լուծման համար։ Արդեն տեղեկացրել ենք, որ կրթության ու գիտության նախարարությունը կրթական համակարգի ամենակարեւոր եւ, թերեւս, ամենախոցելի օղակներից մեկի՝ գիշերօթիկ հաստատությունների բարեփոխման ծրագիր է մշակում։ Դժվար է պատկերացնել նման ծրագրի կազմումը՝ առանց այդ համակարգի

ԲՅՈՒՋԵ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ

Օրեր առաջ մեր թերթում տպագրվեց մի թոշակառու կնոջ հոդվածն այն մասին, որ նա իրեն հասանելիք էլեկտրաէներգիայի փոխհատուցումն ուղարկել է ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանին։ Եվ այլեւս չի կարողանում տեղեկանալ, թե իր ուղարկած գումարը հասցեատիրոջը հասե՞լ է, թե՞ ոչ։ Երեկ էլ զարմացած՝ խմբագրություն էր զանգահարել ու հարցնում էր, թե արդյո՞ք հետաքրքրվող, արձագանքող չի եղել։ Մեր բացասական պատասխանն

ԽԱԽՏՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Եթե հայերին իրար հետ «կռվացնելու» այլ առիթ չգտնվի, ապա փախստական-տեղացի երկվությունը լիուլի բավարար է դրա համար։ Փախստականները քաղաքացիություն չեն ուզում ընդունել, որովհետեւ տուն են ուզում, աշխատանք են ուզում եւ մարդավայել կյանք։ Եթե այս բոլորը չկա (փաստորեն՝ չկա), ուրեմն հանրապետությունից հեռանալու իրավական, «միջազգային չափանիշներին» համապատասխան պայմաններ են ուզում։ Տեղացիներն էլ իրենց հերթին դժգոհում են՝ իբր թե

Ձվերը միայն վատ պարողին չէ, որ խանգարում են

Դրանում համոզվելու կարիք էլ չկա։ Եվ ընդհանրապես մեր ամեն ինչն է ուրիշ, սկսած թթվասերից, վերջացրած ծխախոտով։ Բայց, չգիտես ինչու, մերն ուրիշ լինելով հանդերձ, ապրանքատեսակների մի որոշ խմբաքանակ եւ հատկապես սննդատեսականին ներմուծում ենք Թուրքիայից եւ Պարսկաստանից։ Այսօրվա դրությամբ Թուրքիան եվրոպական պետություններ սննդամթերք չի կարող արտահանել։ Նաեւ որակի պատճառով։ Եվ Թուրքիան սննդատեսականու մի որոշ մասը ջրի գնով

ՏԱՆԵԼ-ԲԵՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Անգամ շրջափակման պարագայում որոշ ձեռնարկություններ ու գործարարներ շարունակում են զբաղվել տանել-բերելու գործով։ Երկիրը չի կարող ապրել առանց արտաքին առեւտրի։ Հետեւաբար, անընդհատ ինչ-որ բաներ են դուրս տարվում, ինչ-որ բաներ են ներս բերվում։ Տնտեսագետներն այդ տանել-բերելուն ապրանքաշրջանառություն են անվանում, տարածին արտահանում են ասում, բերածին՝ ներմուծում։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի եւ լրատվության բաժինը կպած հաշվում

ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻՆԵՐ

Նոր ընտրությունները անխուսափելիորեն մոտենում են, եւ ամեն մեկիս համար հետաքրքիր է դառնում, թե ովքե՞ր են այս անգամ դառնալու ժողովրդի ընտրյալներ, եւ ինչպե՞ս են ներկայացնելու ժողովրդի ընդհանրական կարծիքը խորհրդարանում: Ցավոք, նախորդ երկու փորձերը ցույց են տալիս, որ հուսադրող քիչ բան կարող է տեղի ունենալ: Ընդամենը հետադարձ հայացք է պետք նետել նախկին ընտրությունների ցուցակին, եւ շատ բան

Ապազգային ուժերի դեմ

Շաբաթ օրը տեղի ունեցած ՍԻՄ-ի կոնֆերանսում ընդունվել է միության ընտրական պլատֆորմը, որի առաջին բաժնում ասված է. «Սահմանադրական իրավունք» միությունը՝ – արձանագրելով համազգային ջանքերի գնով եւ վարչակարգի դիմադրությունը հաղթահարելու ճանապարհով ձեռք բերված պատմական նվաճումները եւ դրանց խորացման անհրաժեշտությունը, – վերահաստատելով իր հավատարմությունը երկրի քաղաքական եւ տնտեսական ազատականացման, ազգային-ժողովրդավարական հանրապետություն կայացնելու, Արցախի հարցի խաղաղ, միջազգային իրավունքի ազգերի

ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ

ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ Քանի որ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին մամլո ասուլիսում շատ կարեւոր խնդիրներ արծարծեց՝ հիմքում ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաեւ խոստացավ այդ հարցերին այլեւս չանդրադառնալ, նպատակահարմար համարեցինք ներկայացնել խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետները նրա արտահայտած մտքերի վերաբերյալ։ Վիգեն Խաչատրյան, ԼԴԿ նախագահ.- Ըստ էության, պետության ղեկավարի պաշտոնում աշխատող մարդը հրահանգ

«Օրինաց երկիրն» իրոք նոր «Շամիրա՞մն» է

«Մենք այնքան մտահոգված չենք Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեությամբ եւ հնարավոր ազդեցությամբ ընտրությունների արդյունքների վրա՝ որպես, այնուամենայնիվ, իշխանամետ կուսակցության, որքան, այսպես կոչված, «Օրինաց երկիր» կուսակցության ծավալած բուռն գործունեությամբ։ Քանզի Հանրապետական կուսակցության դեպքում մի դրական բան կա. պաշտպանության նախարարը հստակ ու միանշանակ հայտարարել է, որ ինքն այդ շարժման առաջնորդն է,- ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Հմայակ

ԻՆՉՈՒ Է ՀԵՌԱՆՈՒՄ ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ

Թեպետ ընթացիկ նստաշրջանում ԱԺ-ում բավականին հետաքրքիր ընթացքներ գոյություն ունեն՝ մանավանդ «Երկրապահ» պատգամավորական խմբի վերահսկողությունից խորհրդարանական որոշ գործընթացների դուրս մնալու առումով, սակայն, այսօրվա մեր զրույցն այդ խմբի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանի հետ հիմքում ուներ միանգամայն այլ երկու հարցադրում։ Քանի որ դրանք միմյանց սերտորեն առնչվում են՝ սկսենք մասնավոր հարցադրումից՝ գնալով դեպի ընդհանուրը։ Ուրեմն՝ առաջին հերթին այն

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտի 14-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետական 9-րդ (արտահերթ) պատգամավորական ժողովի երկրորդ փուլը, որին մասնակցում էին ՀՌԱԿ բոլոր ակումբների ներկայացուցիչները։ ՀՌԱԿ պատգամավորական ժողովը քննության առավ կուսակցության Կանոնադրության մեջ մասնակի փոփոխություն կատարելու եւ ՀՌԱԿ մասնակցության մասին Ազգային ժողովի ընտրություններում օրակարգային հարցերը։ Պատգամավորական ժողովը համալրեց ՀՌԱԿ Հանրապետական վարչության եւ Դիվանի կազմը։ Այսուհետեւ կուսակցության

ՉՈՐՍ ՍԻՄԱԿԱՆ

Հակառակ նրան, որ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն ասել էր, թե իրենց կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով ընդամենը երկու թեկնածու է ներկայացնելու՝ իրեն եւ Հայկ Բաբուխանյանին, կուսակցությունը որոշել է մեծամասնական ընտրակարգում հանդես գալ չորս թեկնածուով՝ երկու ՍԻՄ-ական կառաջադրվեն շրջաններում։ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Ի ԴՈՒԲԱՅ Այսօր ՀՀՇ վարչության անդամներ Շահեն Պետրոսյանն ու Անդրանիկ Հովակիմյանը մեկնում են Դուբայ՝ տեղում Վանո Սիրադեղյանին իրավիճակը

ԱԺ-ի կինդերսյուրպրիզը մենք ենք լինելու

Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) նախագահ Սարգիս Ասատրյանը մարտի 15-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ։ Հետո չասեք՝ Սաքոն եկավ գող-գող գնաց «Երեւի թե մենք համակերպվել ենք այն մտքին, որ ՀԵԿ-ը զբաղեցնելու է խորհրդարանում մեծամասնություն։ Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս համակերպվել այս մտքին, որպեսզի ավելի թեթեւ ընդունեք սա, առանց անակնկալի լինի եւ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930