Օրվա լրահոսը

Դեմիրճյանն ու Քոչարյանը խոսել են 2 ժամ

Մի քանի օր առաջ «Առավոտ» օրաթերթում հրապարակվել էր տեղեկատվություն, ի դեպ, թերթի ամենաշատ աչքի ընկնող մասում՝ առաջին էջի «Սուրհանդակ» բաժնում, որ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Կարեն Դեմիրճյանը հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սակայն խնդրել, որ այն գաղտնի մնա եւ հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն չհաղորդվի։ Մարտի 18-ին մեզ հաջողվեց այդ հարցով մի փոքրիկ զրույց ունենալ Կարեն

«ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ» ԱԺ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ. «ԼԿՏԻ՛»

Ընտրություններից առաջ թե ԱԺ-ի, թե հատկապես կառավարության նյարդերը սարսափելի պրկված են։ Միմյանց հանդեպ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների անհանդուրժողականությունը թեւակոխել է քմծիծաղի ու խայթող սրախոսությունների փուլը։ Մտել ենք բացահայտ վիրավորական որակումների, մարտակոչի փուլ։  Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման՝ ԱԺ-ի որոշումը կատաղության էր հասցրել նաեւ էներգետիկայի նախարարին, որը հեռուստատեսությամբ ամենեւին չփայլեց զսպվածությամբ եւ բարեկրթությամբ։ Այս ամենն էլ դարձավ երեկ

«ԱՐԺԱՆԻ Է ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ»

Երեկ Սոցիալիստական միությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Աշոտ Մանուչարյանն անդրադարձավ Ժիրայր Լիպարիտյանի վերջին այցելությունների հետ կապված որոշ մեկնաբանություններին։ «Առավոտի» տվյալներով, չլինելով պրն Լիպարիտյանի կրքոտ երկրպագուն, նա, այնուամենայնիվ, անթույլատրելի համարեց վերջինիս Բաքու կատարած այցի շուրջ Հայաստանի մամուլում բարձրացրած անհանդուրժողական աղմուկը։ Պրն Մանուչարյանի խոսքերով, «անկախ Լիպարիտյանի հայացքների, կեցվածքի, վարքի նորմերի գնահատականից, պետք է փաստել, որ նա հայտնվել

ԽՆԴԻՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ Է

Բաց նամակ Արթուր Բաղդասարյանին Սիրելի Արթուր: Եթե դու կարծում ես, որ քեզ դիմում եմ «Օրինաց երկրի», Սերժ Սարգսյանի եւ նախընտրական բրնձի կապակցությամբ, ապա չարաչար սխալվում ես: Կան ավելի վեհ նպատակներ, հրատապ ազգային խնդիրներ, որոնց իրականացմամբ դու՝ որպես խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի նախագահ պետք է զբաղվես հենց վաղվանից: Խոսքս ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի ազգաշահ նախաձեռնության մասին է՝ ազգային

ՊԱՅԹՈՒՑԻԿ ԼՈՒՐ

Սյունիքի մարզպետ Ռոման Նավասարդյանը վկայեց, որ Սյունիքում շուրջ 1500 հեկտար հող ականապատված է։ ԼԵՅՏԵՆԱՆՏ ՇՄԻԴՏԻ ՈՐԴԻՆԵՐԸ Քաջարանի քաղաքապետ Հովսեփյանը լրագրողներին հայտնեց, որ Մեղրիում նույն ապրանքն ավելի թանկ է, քան, ասենք, Սիսիանում՝ չնայած տրանսպորտային մեծ ծախսերին։ Եվ խորհուրդ տվեց այդ հանելուկի արմատները խորհրդարանում փնտրել։ Լուծումն այս էր, ԱԺ պատգամավորներից շատերը շատ մեծ շահեր ունեն Իրանից Հայաստան

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԼԻՍԿԱՅԻ» ԸՆԿԱԼՈՒՄԸ

Տեղաբնակներից մեկի վկայությամբ՝ 1996-ի նոյեմբերին Գորիսի քաղաքապետի ընտրություններում միակ թեկնածուն «Լիսկան» էր՝ Սուրեն Խաչատրյանը։ Հեռուստահաղորդման ընթացքում նրան հարց ուղղեցին, թե ինչո՞վ է բացատրում, որ ժողովրդավարական ներկա պայմաններում ինքը մենակ է առաջադրվում։ Երկար, շուրջ 4 րոպե մտածելուց հետո Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Իսկական դեմոկրատիան հենց դա՛ է, որ ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի»։ Նրա հետ հարցազրույցը կարդացեք վաղվա համարում։

ՀԱՅԱՍՏԱՆԸ 2005 ԹՎԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻՑ ԱՆՑՆԵԼՈՒ Է

Առանց օգտագործելու կոմունիստների հանրահայտ լոզունգը՝ «Հասնել եւ անցնել Ամերիկայից», Հայաստանը 2005 թվին ծերության թոշակի գնալու տարիքային սահմանով հասնելու է Ամերիկային։ Իսկ անցնելու մասին մեր ղեկավարները անպայման կմտածեն 2005 թվին, եթե որոշ «պնդաճակատ» մեծահասակներ հանդգնեն անցնել 65 տարեկանի սահմանը։ Համաշխարհային բանկի պահանջները հեշտությամբ կատարելու համար Հայաստանի կառավարությունները՝ օգտվելով թշվառ թոշակառուների անպաշտպանվածությունից, ինչպես նաեւ Գերագույն խորհրդի եւ

«ԱՆԻՆ» ԱՅԼԵՎՍ «ԻՆՏԵՐՓՐԱՅՍԻՍ» Է

ՀՀ առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության նախարարի հրամանով մարտի 28-ից «Անի» հյուրանոցի աշխատանքային կոլեկտիվը (211 հոգի՝ ներառյալ՝ տնօրենը) պետք է ազատվի աշխատանքից։ «Անի» հյուրանոցը սեփականաշնորհվել է, եւ պայմանագրում նշված է, որ հյուրանոցը գտնվում է առանց աշխատողների, առանց վարձակալների եւ առանց հյուրերի։ Մարտի 1-ից արդեն սկսվել է հյուրանոցի «ընդունում-հանձնումը»։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, «Անի» հյուրանոցի

ԼԱՎ ԿԱՊՐԵՍ… ԱՌԱՆՑ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ԷԼ

Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին «Առավոտի» թղթակիցը մարտի 12-ի խորհրդարանական նիստի նախասրահում հանդիպեց այն ժամանակ, երբ կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանը՝ մասնագիտությամբ ժուռնալիստ, գարաժի տեղ էր ուզում։ Անմիջապես փորձեցինք պարզել, թե բանն ինչումն է։ Առաջինը խոսեց Նորիկ Պետրոսյանը. «Ես՝ ԱԺ պատգամավոր՝ կոմունիստական ֆրակցիայից, Նորիկ Պետրոսյանս, դիմել եմ քաղաքապետ պարոն Սուրեն Աբրահամյանին, խնդրելով եւ առաջարկելով, եւ պահանջելով, որ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԼՍԵՑԻՆՔ

Մայրաքաղաքի քաղաքական կյանքը բավական հագեցրել էր, եթե չասենք ավելին։ Ուստի Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության նախաձեռնած «Հայաստան, մարզեր» ծրագրի շրջանակում Սյունիք այցելելու հնարավորությունը փրկարար օղակ էր։ Քաղաքականությունը փչացնում է մեզ Երկու օր շարունակ հանդիպումների եւ զրույցների շարանից յուրաքանչյուր մասնագիտացման տեր լրագրող իր համար լիուլի նյութ կհայթայթեր, քանզի, Հայաստանի այս ցամաքային տարածքով ամենամեծ մարզում, տնտեսական, սոցիալական եւ

Որքանով խոզը… տուռնիկին

Այս արտահայտությունը, որը լսել ենք մեր մանկության տարիներին, այս անգամ, ժամանակների զգալի հեռավորությունից, նորից «բախտ» ունեցանք լսելու «Ար» հեռուստաալիքով, երբ «մենամարտի» էին ելել հնչակյան նախկին առաջնորդներ Եղիա Նաճարյանն ու Էռնեստ Սողոմոնյանը։ Հեռուստավեճի ողջ ընթացքում մեկ անգամ չէ, որ առիթ ունեցանք ունկնդրելու ժողովրդի երկու ընտրյալ-առաջնորդների «գոհարակերտ» մտքերն ու արտահայտությունները։ Ինչի՞ մասին էր վեճը։ Երեւի կենթադրեք բարձր

Անհաշտություն հնչակների մեջ

Անկեղծ ասած, նույնիսկ լրագրողներիս էլ այնքան հասկանալի չի լինում, թե պառակտումներից հետո ինչպիսի մարմիններ են առաջանում հայաստանյան կուսակցություններում. է՛լ վարիչ մարմին, է՛լ հանրապետական վարչություն, է՛լ կենտրոնական գրասենյակ, է՛լ քաղաքական խորհուրդ, է՛լ ատենապետություն… եւ այսպես շարունակ։ Այնպես ստացվեց, որ մարտ ամիսը բարերար ազդեցություն ունեցավ Ռամկավար-ազատական կուսակցության համար՝ միավորվեցին Հարություն Կարապետյանի եւ Ռուբեն Միրզախանյանի հետեւորդները, ինչպես նաեւ

ՇԱՀ՝ ԱՆԱՆՁՆԱԿԱՆ, ԲՈԼՈՐԱՆՎԵՐ

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի ցանկությունը՝ հանդիպել ԵՊՀ ուսանողների հետ, ուզում էի ներկայացնել որպես նախընտրական արշավի մաս։ Սակայն պրն Մանուկյանը հենց սկզբից մեղադրեց ԶԼՄ-ներին՝ քաղաքական գործիչների բոլոր քայլերը նախընտրական արշավին կամ անձնական շահին վերագրելու համար։ «Եթե անգամ մի քաղաքական գործիչ գնա իր կրծքով փակի թնդանոթի բերանը, զոհվի, էլի թերթերը կգրեն՝ տեսնես ի՞նչ շահ ուներ, որ էս

ԼԱՎ ԼՈՒՐ

Վանաձորի քիմիական համալիրը, ըստ ամենայնի, վաճառվելու է «Պրոմեթեւս» ֆիրմային, որը ղեկավարում է մոսկվահայ հայտնի բիզնեսմեն Սենիկ Գեւորգյանը։ Սեփականաշնորհումը հնարավորություն կտա սեղմ ժամկետում ներդրումներ կատարել եւ վերագործարկել համալիրը, որի մեջ մտնում են 3 ձեռնարկություններ՝ «Ռուբինը», Քիմիական մանրաթելերի գործարանը եւ ՋԷԿ-ը, ստեղծելով մոտավորապես հինգ հազար աշխատատեղ։ Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների, կառավարությունը սեփականաշնորհումից առաջ առաջարկում է ազատել համալիրը

ՍՊԻԴ-Ո-ԹԵՐԱՊԻԱ

«Արմենիկում»-ի հայտնաբերման լուրը թեթեւ շոկի մեջ է պահում ՍՊԻԴ-ի գիտակներին։ Այս անվան յուրաքանչյուր հիշատակումը խստորեն դատապարտված է հանրության ուշադրությանը։ Հասկանալի է, որ որեւէ տեղեկություն ՍՊԻԴ-ի դեմ մղվող պայքարի մասին լայն հասարակայնությանը պարտավոր են լրագրողները հասցնել։ Սակայն հայաստանցի լրագրողներին Հայաստանում սրտացավորեն պաշտպանում են այս թեմայից։ Որեւէ տեղեկություն հնարավոր չէ պարզել առաջին, նույնիսկ՝ վերջին աղբյուրից։ Փոխարենը մեր

«Օրինաց երկրի» դեմ շեմ չկա

Մարտի 17 քաղաքական օրվա գլխավոր խոսակցություններից մեկն էլ այն էր, թե Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը կարող է միավորում կազմել ԱԻՄ-ի հետ եւ միասնական ցուցակով գնալ խորհրդարանական ընտրություններին։ Տեղեկատվության ստույգությունը ճշտելու նպատակով դիմեցինք Արթուր Բաղդասարյանին՝ հավելելով եւս մեկ հարց՝ թե, արդյոք, այդ երկու կուսակցությունները միասնաբար կհաղթահարե՞ն 5 տոկոսի շեմը։ Մեր զրուցակիցը նախեւառաջ հարկ համարեց

«ՆՄԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԸ ՁԵԶ ԴՈ՞ՒՐ ԵՆ ԳԱԼԻՍ»

Համարյա նախատեց ազգիս ակադեմիկոսներին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովի բոլոր ելույթները համբերատար լսելուց հետո։ Մինչդեռ ակադեմիկոսներն այնքա՜ն շոյված ու խանդավառված էին ՀՀ նախագահի՝ ժողովն իր ներկայությամբ պատվելու աննախադեպ քայլից, որ տեղի-անտեղի իրենց հուզումնալից երախտագիտությունն էին հայտնում այդ առթիվ։ Իր նախատինքը մեղմելու ցանկությամբ երեւի՝ Ռոբերտ Քոչարյանը փորձեց մեղադրողի պատասխանատվությունը ներկաների հետ կիսել. «Համոզված

Մեզնից յուրաքանչյուրին ճնշում է մթնոլորտի սյունը

Մթնոլորտի սյունը ճնշում է առաջին հերթին պատգամավորներին։ Այս ճնշումը օրենսդիր այրերն զգացին հատկապես այն բանից հետո, երբ խորհրդարանական ընտրություններից առաջ համարձակվեցին սառեցնել էլեկտրաէներգիայի սակագները։ Այս որոշումն անթաքույց դուր չեկավ ՀՀ նախագահին, եւ նա իր մամուլի խոսնակի միջոցով հաղորդեց, թե տվյալ օրենքի ընդունումը ճիշտ չէ եւ ինքը պատրաստ է իր վետոն դնել համապատասխան տեղում։ ՀՀ նախագահի

ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ ԱՍԵԼ Է…

«Առավոտի» նախորդ հրապարակումներից մեկի մեջ նշել էինք, որ կոմունիստները չէին դիտել նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսը, սակայն խոստացել էին պատմել, թե ինչ հարցեր են արծարծվել Հայկոմկուսի պատգամավորական ֆրակցիայի եւ նախագահի միջեւ կայացած հանդիպման ժամանակ։ Մեր զրուցակիցն է Գագիկ Թադեւոսյանը։ – Մի քանի օր առաջ մենք ամբողջ կազմով հյուրընկալվեցինք նախագահի մոտ։ Հիմնականում շոշափվեցին ընտրություններին առնչվող հարցեր։

ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ ՎԱՅԵԼ ՉԷ

Ըստ որոշ աղբյուրների, որոնց իսկությունը ստուգելու հնարավորություն չի եղել, 5 տոկոսը հաղթահարելու հնարավորություն ունեցող հինգ հիմնական կուսակցություններից չորսի ղեկավարները, հավանաբար, մեծամասնական ընտրակարգով չառաջադրվեն պատգամավորության թեկնածու։ Խոսքը Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի եւ Սերգեյ Բադալյանի մասին է։ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվել է Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Արդյո՞ք

ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ

Հայոց գիտնականներին երեկ հյուրընկալված ՀՀ նախագահը համաձայնեց պատասխանել «Առավոտի» հարցերին միայն այն ժամանակ, երբ համոզվեց, որ դրանք էլեկտրաէներգիայի սակագներին չեն առնչվում։ Իսկ մենք միայն ցանկանում էինք ճշտել ՀՀ նախագահի կարծիքը ԵՊՀ-ի եւ թուրքական համալսարանի միջեւ կնքված համաձայնագրի վերաբերյալ՝ մասնավորապես եւ նման համագործակցությունների նկատմամբ՝ ընդհանրապես։ Պատասխանն այս էր. «Ընդհանրապես ես համարում եմ, որ կապեր ստեղծելու եւ

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Հայոց աշխարհում վէրջինները վէրստին դարձան առաջիններ, եւ առաջինները՝ վէրջիններ, ահա այդ ժամանակներում սկսուեցին միանգամայն նօր ընտրութիւններ, որոնք բօլօրովին տարբէր էին նախօրդներից, եւ, չնայեած զգալիորեն պակասել էին պատգամաւորական տէղերը, բայց եւ այնպես շատերն էին վստահ, որ կընտրուեն։ Եւ այս անգամ պատգամաւոր դառնալու մէծ հոյսեր ունեին ոչ միայն թաղային հէղինակութիւններն

ՓՈՔՐ ԵՐԿՐՈՒՄ ԾՆՎԱԾԻ ՏԵՂԸ ՆԵՂՎԱ՞ԾՔ Է

Իսկ երկիրը չի կառուցվում ու չի կառուցվում  Գուցե ընդհանրացնելը ճիշտ չէ՞ եւ խնդիրը միայն հայի՞նն է։ Համեմատական դիտարկումներ չունեմ, բայց ոչ մեկիդ համար նորություն չէ հարցի էությունը։ Փոքր երկրի քաղաքացի հայն իր երկրում շատ ավելի վատ է դրսեւորում իր կարողությունները, քան ուրիշ, բայց մեծ երկրում։ Մեծ երկրի ընդարձակ տարածքներում նրա շնչառությունը լիաթոք է, նա ե՛ւ

ԱՐՅԱՆ ԳՆՈՎ

«Միայն իմ եւ կոլեկտիվիս արյան գնով կտամ կնիքը»,- այսպես էր հոխորտացել Տիգրան Լեւոնյանը, երբ Մշակույթի նախարարության աշխատակիցները, նոր նշանակված տնօրեն Կամո Հովհաննիսյանին արդեն երկրորդ անգամ տարել էին ներկայացնելու թատրոնի կոլեկտիվին։ Լեւոնյանը, բացի այն, որ Կ. Հովհաննիսյանին դուրս էր վռնդել իր սենյակից (մեղմ ասած՝ սենյակից, ավելի ճիշտ կլիներ ասել՝ հյուրասրահից, ինչ նպատակով որ այդ սենյակն ի

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այդ դեպքում ինչի՞ համար է այդ նախարարությունը Անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին տպագրվեց իմ մի հրապարակումը՝ «Վիեննայի կոնվենցիան «խանգարում» է կատարել ժողդատարանի վճիռը», ուր անդրադարձել էի Այգեստան 9 փողոցի 2ա տան բնակիչների՝ Հակոբյան ընտանիքի բնակարանի հետ կապված ոտնձգությանը։ Ոտնձգություն բառը հարմար է օգտագործել եւ այս պահին, իսկ Հակոբյանների սեփական միջոցներով, ջանքերով, ուժերով 1959 թ. կառուցած սեփական

ԱՆԻՐԱՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞…

ԱՆԻՐԱՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞… Կրթության եւ գիտության նախարարությունն այս տարի որոշել է հայոց լեզվից բուհական ընդունելության քննությունը իր ոչ մրցութային (ստուգարքային) մասով տեղափոխել դպրոց՝ նույնացնելով դպրոցի ավարտական պետական քննության հետ, այսինքն՝ դիմորդներին իրավունք է տրվել դպրոցի ավարտական քննության գնահատականով մասնակցել բուհի ընդունելության մրցույթին։ Նույնը վերաբերում է նաեւ «ֆիզիկա», «մաթեմատիկա» առարկաներին։ Իսկ «կենսաբանություն», «քիմիա» առարկաների համար բավարար է

ԻՄ-Ը ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԻՄ-ի՝ օրերս տեղի ունեցած հերթական վեհաժողովում իր մշակած տնտեսական ծրագրով հանդես եկավ տնտեսագետ, նախկին պատգամավոր Գոռ Թովմասյանը։ Փորձ արվեց, որպես լուրջ կռվան, ծրագիրը դնել առաջիկա ընտրապայքարի հիմքում։ Դրանում նշվում է, որ հնարավոր է կարճ ժամկետում, առանց լրացուցիչ կապիտալ ներդրումների, փրկել Հայաստանի կործանվող տնտեսությունը, հարկերի կտրուկ իջեցմամբ հնարավորություն տալ ձեռնարկություններին օրինական ճանապարհով հարստանալ եւ, որպես նվազագույն

ՏՎԵՔ ՄԵԶ ՄԵՐ ՀԱՇՎԻՉՆԵՐԸ, ԵՎ ՎԵՐՋ Էլեկտրահաշվիչային օնանիզմ

ՏՎԵՔ ՄԵԶ ՄԵՐ ՀԱՇՎԻՉՆԵՐԸ, ԵՎ ՎԵՐՋ Էլեկտրահաշվիչային օնանիզմ Էլեկտրաէներգիայի գների հերթական թռիչքից հետո, երբ, կարելի է ասել, դրա հեղինակները սպասվածից ավելի խաղաղ եւ փափուկ վայրէջք կատարեցին, հակառակորդ կողմը (այսուհետեւ՝ բնակիչ) ինքնապաշտպանության (այսուհետեւ՝ էլեկտրագողություն) առավել բացահայտ միջոցների անցավ։ Սույն ծառայության՝ Շենգավիթի թիվ 4 հենակետի պետի առարկություն չհանդուրժող կարծիքով, ենթակայանից մինչեւ բնակարաններն ընկած մի քանի տասնյակ մետրերի

ՏԺԺՈՒՄ ԵՆ ՈՍՏՐԵՆԵՐԸ ՍՆՎՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԸ՜Ս

Հայ եւ չին ժողովուրդների դարավոր բարեկամությունը երեկ եւս մի փաստով նշանավորվեց. Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Չժու Չժաոշուն իրենց դեսպանատուն այցելելու եւ չինական խոհանոցին անմիջականորեն ծանոթանալու հրավերներ էր ուղարկել լրագրողներին։ Հրավիրյալների թվում էին հայ դասական ժուռնալիստիկայի գիգանտներ Հակոբ Ավետիքյանը, Սերգեյ Երիցյանը, Ռոբերտ Մավիսակալյանը։ Գորտի տոտիկներ, խխունջներ, բրինձ ու ջրիմուռներ սեղանին չկային։ Փոխարենը՝

Ազատ, արդար եւ թափանցիկ

Ազատ, արդար եւ թափանցիկ 1990 թվականին ՀՀՇ-ն անցկացրեց Հայաստանի պատմության մեջ առաջին ժողովրդավարական՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները։ ՀՀՇ-ական ակտիվիստները, ոգեշնչված ազգային իշխանություններ ձեւավորելու հեռանկարով, ծեծ ու ջարդով, ահաբեկումներով կարողացան ընտրատարածքների մեծ մասում ապահովել իրենց պաշտոններին կառչած նախկին ռեժիմի մնացորդներից, որոնց միակ նպատակը Հայաստանի անկախությանը եւ ժողովրդավարացմանը խոչընդոտելն էր։ Կոմունիստ թեկնածուները չբողոքեցին կատարված ընտրական խախտումների

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930