Օրվա լրահոսը
ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նկատի ունենալով, որ տարիների անցման անշրջանցելի փաստին եւ ի հետեւանս ծավալվող կնճիռներին, հերաթեփակալմանը, ատամնաթափումին, անջո-սկլերոտիկությանը, դաշտանադադարին եւ այլեւայլ դիլխորություններին հակադարձ համեմատական՝ նվազում եւ տակավին նվազելու է փեսացուներիս քանակական դրսեւորումը, Նկատի ունենալով, որ հավանականության տեսության կամեցողական ընդառաջման դեպքում գալիք նախագահական ընտրություններին իմ թեկնածության առաջադրումը թեպետեւ փեսացուներիս քանակական աճ կարձանագրեր, սակայն՝ ի հաշիվ որակական տեղատվման, ալֆոնս-կարիերիստների կուտակում
ԵՐԿՈՒ ՀԱՅՑԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանը, նախագահությամբ Ժորա Վարդանյանի, երեկ շարունակեց «Օրագիր» օրաթերթի եւ ՆԳ եւ ԱԱՆ հայցերի քննությունը։ Օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատարանին ներկայացրեց հակընդդեմ հայցի անհիմն լինելու մասին իր միջնորդությունը, ասելով, որ հակընդդեմ հայցը նպատակ է հետապնդել դատարանի ուշադրությունը շեղել, «քանի որ չի երեւում վեճի առարկան»։ Դատարանը պատճառաբանեց, որ «երկու հայցերի միջեւ
ՀՈՆՔԸ ՇԻՆԵԼՈՒ ՏԵՂ…
Հայտնի է, որ բուհական ընդունելության պետական կենտրոնացված քննությունները մեր մատաղ սերնդին քիչ թե շատ կրթելու, գիտելիք տալու, թերեւս, վերջին լծակն են։ Այդ է վկայում այն փաստը, որ բուհ չդիմող երիտասարդության շրջանում սկսել է տարածում գտնել անգրագիտության երեւույթը։ Նույնիսկ խնդիր է դրվում անգրագետ զորակոչիկների համար բանակում լիկկայաններ ստեղծել, որ անկախ Հայաստանի խրոխտ զավակները գոնե իրենց անուն-
«ՊԱՇՏՊԱՆՎԱԾ» ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
ՀՀ առողջապահության նախարարությունում դեռեւս նախկին նախարարի օրոք սկսված կառուցվածքային փոփոխությունները հանգեցրին ուժային նախարարությունների հետ կապերի եւ արտակարգ իրավիճակներում հատուկ ծրագրերի հարցերով փոխնախարարի պաշտոնի ստեղծման։ Այն, որ առողջապահության հարցերում անհրաժեշտ է «հատուկ» կապ ստեղծել ուժայինների հետ, «Արմենիկում»-ից հետո առանձնապես զարմանալի չի թվում։ Սակայն շարունակում է «գայթակղիչ» մնալ գոնե որպես թեմա՝ լրագրողների համար։ Այս մասին է հարցազրույցը
Մեր «մաքուր քաշը»
Երեւանյան շուկաներում մի բավական հետաքրքիր երեւույթ կա, որը, թերեւս, աշխարհի որեւէ այլ երկրում անհնարին է։ «Դախլաների» վրա դրված կշեռքին գրվում է «մաքուր քաշ»։ Այսինքն՝ դա նշանակում է, որ եթե դուք ուզում եք գնել 1 կգ միս կամ պանիր, ապա վաճառողը խոստանում է ձեզ չխաբել եւ մեկ կիլոգրամի փոխարեն չտալ 700 կամ 750 գրամ միս կամ
ՕՐՎԱ ՄԵԽԸ, ՕՐՎԱ ԳՈՌԳՈՌՈՑԸ, ՕՐՎԱ ՀՅՈՒԹԸ
Երկու օր առաջ քաղաքական թեմաներով բանավեճի ամբողջ ընթացքում ՀՀՇ վարչության անդամ, խորհրդարանի «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանը, «ծխե՜ց-ծխե՜ց, մինչեւ վերջ» (մեջբերումը «Առավոտի» մարտի 19-ի համարից), իսկ երեկ, «Օրագիր» օրաթերթի հյուրասրահում նույն ինքը՝ Բաբկեն Արարքցյանը, խոսե՜ց-խոսե՜ց մինչեւ վերջ (առանց ծխելը դադարեցնելու)։ Պարոն Արարքցյանը հանդիպման էր եկել հավուր պատշաճի՝ իրենց խմբակցության հայտարարության, ինչպես նաեւ ՀՀՇ-ի 11-րդ համագումարի
Դարձյալ ընտրությունից առաջ
Հայրիկյանի ընտրարշավը սկսվել է 4 ամիս առաջ։ Չորս տարվա ընդմիջումից հետո, Մովսես Գորգիսյանի քրոջ տանը ժամանակավոր հյուրընկալած զոհված ընկերոջ մորը, իր «սրբազան պարտքը» կատարելու նպատակով, բակում հավաքված բնակիչներին ցուցադրական այց-շոուն մատուցելով, գրկախառնվել է որդեկորույս մորը (ընտրությունից առաջ), ինչ-որ ցուցակում պլյուս դրել՝ «վերականգնել» իր ընկերասիրությունը, նվիրել իր այցետոմսն ու բազում խոստումները։ Տարօրինակ էր, բայց Հայրիկյանն այս
ՎՐԻՊԱԿՆԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ
Մարտի 19-ին Ազգային ժողովն իր պատմության մեջ այս էլ որերորդ անգամ անդրադարձավ ընտրական օրենսգրքին։ Ըստ երեւույթին, սա վերջին դեպքն է, եւ գուցե թե ընտրական օրենսգիրքն այլեւս խորհրդարանական խնդիրներ չհարուցի։ Սակայն մինչեւ քվորումը կարձանագրվեր, իսկ այս անգամ դրա համար առանձնակի ջանքեր չպահանջվեցին, որովհետեւ պատգամավորների ներկայությունը տեղը-տեղին ապահովվել էր, նիստը սկսվեց ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանի հաղորդած տեղեկատվությամբ։
ԼԱՎ ԼՈՒՐ
Մարտի 18-ին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովը լսումներ անցկացրեց «Ճանապարհ դեպի ԵԱՀԿ ստամբուլյան համաժողով եւ մարդու իրավունքները Թուրքիայում» թեմայով։ Հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Սմիթն այդ լսումների ժամանակ հայտարարեց, որ Թուրքիայի պետության կողմից խրախուսվող մարդկանց խոշտանգումներին պետք է վերջ տրվի համաժողովից առաջ։ Հակառակ դեպքում այդ երկիրը արժանի չի լինի ընդունել նման բարձր համաժողով։ Առավել մանրամասն այդ քննարկումների
Հայ բեմի մեծ կորուստը
Թեպետ վաղուց արդեն համաշխարհային թատերարվեստը նախընտրում է պարզ, հանդարտ ոճը, սակայն որոշ բեմադրիչներ դեռեւս նախապատվությունը տալիս են խորհրդային պաթետիկ ոճին։ Դրա վառ ապացույցն է մարտի 19-ի ԻՄ «ասուլիսը»։ Կոնֆերանսիեի դերում հանդես եկող ԻՄ դիվանի փոխխոսնակ Նորայր Խանզադյանը նախ ներկայացրեց ԻՄ պատասխանատու քարտուղար Սուսաննա Զորանյանին, ապա նրա «ապառաժ ժայթքող» ելույթից հետո՝ զգուշացրեց մեր ու իրենց զբաղվածության
ԱՐՏԱՇԵՍ ՈՍԿԵԲԵՐԱՆ
«Մեր հող ու ջրի վրա արդարությունը պետք է հաղթի։ Ընտրությունները կռիվ են խոշտանգողների եւ խոշտանգվողների, անարգյալների ու անարգողների, կեղեքյալների ու կեղեքիչների, նվաստյալների ու նվաստացնողների միջեւ»,- «անոնք միս են, մենք՝ բանջարեղեն» տոնով երեկ ասաց ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը։ Իր ճարտասանության ցուցադրման առիթը ՍԻՄ-ի եւ «Ազգային միաբանության» դաշինքը հրապարակայնացնելն էր։ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» Նա իր մտքերի
Լիսկան
Ընդամենը 4 րոպե մտածելուց հետո Գորիսի քաղաքապետը եկավ այն եզրակացության, որ դեմոկրատիան հենց այն է, երբ ժողովուրդն ընտրելու հնարավորություն չունի եւ նախօրոք գիտի, թե ում է քվեարկելու: Պետք է ընդունել, որ Լիսկան շատ արագ է մտածում. Լենինն ու Ստալինը այդ հարցի շուրջ տարիներով են խորհել, բայց եկել են ճիշտ նույն եզրակացության: Կարծում եմ, ժամանակն է,
«ՑԱՐ ԼԻՍԿԱ»
Գորիսեցիներն այսպես են անվանում իրենց քաղաքապետին՝ Սուրեն Խաչատրյանին։ «Լիսկա» մականվան բացատրությունը կամ աղվեսի արտաքին որոշ նմանությունն էր, կամ նրա մանկությունը. «Շատ շուստրի երեխա է եղել»։ Այնուամենայնիվ, մեծ մասը նրան «Լիցկա» է անվանում, որի մեկնաբանությունը՝ ստորեւ։ Սուրեն Խաչատրյանը «պատմական սխալ» է համարում մարզկենտրոնը Կապանը դարձնելը եւ այն Գորիս տեղափոխելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել։ Մի 10
ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԱՌԱՋԱՐԿ
Ըստ որոշ տեղեկությունների, ԱԺ պատգամավոր Ալեքսան Հակոբյանը ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանին առաջարկել է Շենգավիթի տարածքում չառաջադրվել պատգամավորության թեկնածու, ինչը իրեն հնարավորություն կտա հաղթել Ղռերի Ավոյի հետ մրցապայքարում։ ՎԱՆՈՅԻ ՀԱՐՑՈՎ Մարտի 20-ին տեղի է ունենալու ՀՀՇ հանրապետական խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի Վանո Սիրադեղյանի՝ վարչության նախագահի պաշտոնում հաստատել-չհաստատելու հարցը։ Այդ նախաձեռնությամբ մտադիր են հանդես գալ Բաբկեն
ԱՐԵՎ, ԱՐԵՎ ԴՈՒՐՍ ԵԿ
Օրերս «Առավոտ»-ում տպագրվել էր «Հայրենիք» խմբի նախագահ Էդուարդ Եգորյանի տեսակետը, թե իրենք նույնպես կբոյկոտեն ընտրությունները, եթե ոստիկանությունը եւ պաշտպանության նախարարությունը ստորագրություններ հավաքեն իրենց նախընտրելի կուսակցությունների համար։ Այս առիթով ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանն «Առավոտ»-ին ասաց. «Անկեղծորեն հաջողություն եմ ցանկանում պարոն Եգորյանին, բայց նա ասում է մոտավորապես հետեւյալը՝ եթե արեւը ծագի Արեւելքից, մենք ընտրությունները կբոյկոտենք»։ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Լեւօն Պ-ն ի լուր ողջ ժօղովրդի յայտարարեց եւ յօրդորեց, որ մարդիկ գօյատեւելու նպատակով միմեանցից պարտքով փօղ վէրցնեն, ահա այդժամ հայոց աշխարհում բազմաբիւր մարդիկ սկսեցին պարտքով փօղ տալ յուրեանց բարէկամներին եւ ոչ միայն բարէկամներին, իսկ առաւէլ խօրագէտները ոչ միայն պարտքով էին փօղ տալիս, այլեւ տալիս էին տօկօսաւ։ Եւ այդպէս
ԱՐԴՅՈՔ ԼՍՈ՞ՒՄ Է ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ
ԿԱՄ ՊԵ՞ՏՔ Է ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ Հասարակության հիվանդության ախտորոշումը միանգամայն ճշգրիտ արտացոլում է արվեստը։ Հին հասարակարգերի պատմությունն ուսումնասիրելիս առաջնակարգ նշանակություն ունի նրա ստեղծած մշակութային արժեքների ուսումնասիրումը։ Տարիներ առաջ Հանրապետության (այն ժամանակ՝ Լենինի) անվան հրապարակում գտնվող գրախանութում երկու հաճախորդի միջեւ վիճաբանություն էր ծագել։ Վիճաբանողներից մեկը շատ ակտիվ էր, մյուսը՝ վստահ։ Երբ ակտիվն ավարտեց տեղատարափը, վստահն ասաց՝ «ժողովուրդ,
Կողոպո՞ւտ, թե՞ տուրք
Արդարադատության նախարարությանն առընթեր նոտարական գրասենյակները մեծ ցավով եւ դժգոհությամբ «ծառայություններ» են կատարում ՀՀ սնանկացած ազգաբնակչության ծանր հոգսերն առավել ծանրացնելու համար։ ՀՀ կառավարությունն օգտվելով մենաշնորհային իրավունքից՝ սահմանել է կատարվող ծառայությունների անհամեմատ բարձր գնացուցակ, որը համարժեք է բազային տուրքի տասնապատիկին՝ 10 հազար դրամ։ Օրինակ, բնակելի շենքերը, տները եւ այլ շինություններ հավասարեցվում են փոքր տնակի կամ հողակտորի օտարման
ՑԻՆԻԿԱԲԱՐ ԾԱՂՐԵԼՈՎ, ՈՏՆԱՀԱՐԵԼՈՎ ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ԾՆՈՂԻՍ
Հարցը, որը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, բազմիցս չարչրկվել է ՀՀՎ Գյումրու (նախկին) դատախազություններում, իրավաբան կոչվածների կողմից ցինիկաբար ծաղրվել՝ ոտնահարելով որդեկորույս ծնողի եւ ՀՀ քաղաքացու մարդկային իրավունքները, բարոյական չափանիշները։ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածով հաստատված է, որ Հայաստանն իրավական պետություն է, մինչդեռ Գյումրու նախկին դատախազությունում, Մոսկովյան նախկին ժողդատարանում, ապա նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունում արհամարհվեց տարրական հարգանքը իրավական
ԱՆԼՈՒՐՋ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՐՋ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Չնայած ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովում հնչած ելույթները ՀՀ նախագահի դուրը չէին եկել, քանի որ «լուրջ խոսակցություն» չէին ապահովել, այնուամենայնիվ, մի քանի ելույթներից հատվածներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ ՀՀ վարչապետի ելույթի արձանագրությունը վստահելով պետական լրատվամիջոցներին՝ կանդրադառնանք մյուսներին։ Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի ելույթը, մեր սուբյեկտիվ կարծիքով, ամենաիրատեսականն էր։ Պրն Աղալովյանի կարծիքով, պրոբլեմը ոչ թե երիտասարդ կադրերի պատրաստման, այլ
ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՄԻՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Լիֆտի լյուֆտը Վերելակից օգտվող ՀՀ յուրաքանչյուր ընտանիք ամեն ամիս վճարում է 600-1000 դրամ։ Միջին հաշվարկներով յուրաքանչյուր նրբանցքից հավաքում են 100 դոլար։ Ասում են, Երեւանում 1200 վերելակ է աշխատում։ Հեշտ հաշվելու համար այդ թիվը կլորացնենք, վերցնենք 100-ը։ Ստացվում է, որ վերելակների վրա ծախսվող էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչներն ամեն ամիս 100 հազար դոլար են վճարում։ Տարեկան 1 մլն
ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՄԵՐ ՀԱՑԻՆ «ՎԱՅԻՍ» ԼԻՆՈՒՄ
Բաց նամակ «Առավոտի» խմբագրությանը Հարգելի պարոն Աբրահամյան, վերջերս մամուլում, հատկապես՝ Ձեր թերթում, շատ հաճախ է օգտագործվում «ընտրակաշառք» բառը։ Մեկ հայհոյում եք Արթուր Բաղդասարյանին, մեկ՝ երկրապահներին, մեկ էլ՝ «թաղային հեղինակություններին»։ Եթե Դուք նրանց հայհոյեիք տարբեր տիպի լկտիություններ անելու կամ իրենց պաշտոնը չարաշահելու համար, դա շատ հասկանալի եւ ընդունելի կլիներ։ Բայց արի ու տես, որ Դուք նրանց
Չալպուտուրիկ գազոններ՝ կենտրոնում
Դասական բնորոշման անգլիական գազոնը այն է, որը ամեն օր ջրվել է առնվազն վերջին երկու հարյուր տարվա ընթացքում եւ մշակվել գոնե շաբաթը մեկ անգամ։ Նման դասակարգում եթե մտցնելու լինենք երեւանյան գազոնների համար, ապա կստանանք մոտավորապես հետեւյալ բանաձեւը. երեւանյան գազոնն այն գազոնն է, որը ջրվում է դեպքից դեպք, չի մշակվում ո՛չ գարնանը, ո՛չ ամռանը, աճում է ինչպես
ԱՉՔԻՑ ԷԼ, ԱՉՔԱՑԱՎԻՑ ԷԼ, ԿԱՐԿՈՒՏԻՑ ԷԼ
ԱՉՔԻՑ ԷԼ, ԱՉՔԱՑԱՎԻՑ ԷԼ, ԿԱՐԿՈՒՏԻՑ ԷԼ Բնական երեւույթները, լինեն մթնոլորտային, թե այլ կարգի, սովորություն ունեն ժամանակ առ ժամանակ գործելու ոչ թե հօգուտ, այլ ի վնաս մարդկության։ Խոսքը մարդկային անխոհեմության, անփույթ եւ անհեռատես գործունեության արդյունքում բնական աղետների «նախազգուշական- դաստիարակիչ» միջոցների մասին չէ։ Տվյալ դեպքում, շեշտը դրվում է մթնոլորտային մի՝ բնավ ոչ անմեղ, ծեծված բառապաշարով՝ միանշանակորեն միայն
Դեֆիցիտը շարունակում է աճել
Անցած տարում Հայաստանի առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է 600,6 մլն դոլար. արտահանումը՝ 232,4 մլն դոլար, ներմուծումը՝ 833 մլն դոլար (առանց մարդասիրական օգնության, հաշվարկված Սիֆ համակարգով)։ 1997 թ. համեմատ, առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը աճել է 6,2%-ով կամ 35,4 մլն դոլարով, որից 34,4 մլն դոլարը բաժին է ընկնում ներմուծման աճին, իսկ 1 մլն դոլարը՝ արտահանման նվազմանը։ Հիշեցման կարգով
Մարդու իրավունքների ցածրաձայն պաշտպանություն
Մարդու իրավունքների ցածրաձայն պաշտպանություն ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերին մասնակցելը լրագրողի համար խիստ լարված իրավիճակ է ստեղծում։ Հարգարժան Պարույր Արշավիրին, համառորեն պահպանելով բարեկիրթ մարդու կեցվածքը, շատ ցածրաձայն է խոսում, հանձնաժողովի մյուս անդամներն էլ դրանով ներշնչված գրեթե կիսաձայն, արդյունքում՝ խեղճ լրագրողները նապաստակի պես սրում են ականջները թանկագին խոսքի ոչ մի հյուլե բաց չթողնելու համար։
Քաղաքական նորաձեւություն
Վերջին մեկ տարում գրեթե մոդայիկ (նորաձեւ) է դարձել տալ նախորդ իշխանությունների գնահատականը։ Ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում վերոհիշյալին հավատարիմ կրկին հավաքվել էին արդի քաղաքական մտքի կարկառուն ներկայացուցիչների լիբերալ-դեմոկրատական թեւի (նաեւ մի քանի բացառություններ, ինչպես, օրինակ, Շանթ Հարությունյանը) ներկայացուցիչները եւ լրջորեն վերլուծելով ներկա քաղաքական իրավիճակը, հասան մինչեւ հնարավոր զարգացումները։ Վերջին ելույթ ունեցողներից էր Աշոտ Բլեյանը, որը հիշեցրեց
ՃՈՅՏԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ
Հակոբ Հակոբյանը պատրաստվում է ԱԺ-ում բանավիճել հարկային տեսուչների հետ Հայջրշին միավորման Էջմիածնի տարածքային կազմակերպության ղեկավար, բազմաթիվ գյուղատնտեսական եւ «զվարճացնող» (կազինո, սաունա, ռեստորան, հյուրանոց) օբյեկտների տեր, բարգավաճող բիզնեսմեն Ճոյտ Հակոբը (Հակոբ Հակոբյան), ինչպես 1995-ին, այնպես էլ այս անգամ ցանկանում է ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր։ Թե ինչի համար է նրան պետք պատգամավորական անձեռնմխելիությունը եւ ԱԺ-ի լծակները. կարելի
ԼԱՎ ԼՈՒՐ
«21-րդ դար» կուսակցության առաջնորդ Դավիթ Շահնազարյանը երեկ հայտարարեց, որ իրենց կուսակցությունն անիմաստ է համարում խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելը։ Նման հայտարարություն արեց նաեւ ՌԱ(ԼԴ)Կ կուսակցության ղեկավար Վիգեն Խաչատրյանը։ Նրա կարծիքով, ընտրությունները պետք է բոյկոտել։ ՌԱ(ԼԴ)Կ-ի դեպքում վերջնական քննարկումից հետո ամեն ինչ պարզ կլինի։ Ըստ պրն Խաչատրյանի՝ «կուսակցությունը կբոյկոտի ընտրությունները ոչ թե նրա համար, որ չի ուզում
ՄԵԿԸ՝ 7 ԵՐԵԽԱ Է ԲԵՐԵԼ, ԻՍԿ ՄՅՈՒՍԸ՝ ՉԲԵՐ Է
Ճեպազրույց Հայկոմկուսի 2-րդ քարտուղար Վլադիմիր Դարբինյանի հետ – Իմ կուսակցությունը, Հովհաննես Թումանյանի խոսքերով ասած՝ օխտը երեխա է բերել։ Եվ թեպետ դրա արդյունքում մի քիչ խախտվել է նրա գեղեցկությունը, ֆիգուրան, կառուցվածքը, արտաքինն է մի քիչ տուժել, բայց կուսակցությունը յոթ երեխա է պարգեւել աշխարհին։ Մեկն էլ որ չբեր է, եկել է կանգնել ու հպարտանում է՝ թե, տեսնում