Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրատարածքներում իրենց թեկնածություններն են պատրաստվում դնել լրագրողներ Նարինե Դիլբարյանը («Ազգ»), Նարինե Մկրտչյանը (Մամուլի ազգային ակումբ), Գեւորգ Հարությունյանը («Երկիր»), Ալեքսանդր Իսքանդարյանը (TV L Radio), ինչպես նաեւ արդեն որպես քաղաքական գործիչներ հայտնի Հայկ Բաբուխանյանը (ԱԻՄ), Սերգո Երիցյանը եւ Արթուր Բաղդասարյանը («Օրինաց երկիր»)։ Ընդհանուր առմամբ դեմ լինելով քաղաքականացված լրագրությանը, «Առավոտը» այնուամենայնիվ, գործընկերներին բարի երթ

ԽՈՍՏՄՆԱԶԱՆՑԸ

Չնայած «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության համակարգող Աղասի Արշակյանը դեռ ամիսներ առաջ «Առավոտում» հայտարարել էր, թե հեռանում է քաղաքականությունից ու նաեւ հետո իր վերջին ասուլիսը հրավիրեց, այնուամենայնիվ, նա այժմ պատրաստվում է Աջափնյակում մեծամասնական ընտրահամակարգով պատգամավոր առաջադրվել։ ԼԱՎԻՑ ԼԱՎՆ ԷԼ ԿԱ Մի քանի օր առաջ «Առավոտը» գրել էր, թե Հանրապետական կուսակցության ցուցակում առաջին երկրապահը Ռազմիկ Մարտիրոսյանն է։

ԳիԱրՔՄի-ի քանդված օջախում

ԳիԱրՔՄի-ի բոլոր դժբախտությունների հիմնական պատճառները երկուսն են՝ ֆինանսական սուղ միջոցներ («անգամ մի քանի հարյուր դոլար չունենք»- Աղասի Արշակյան) եւ կոմունալ անհարմար պայմաններ («4 վարչապետի եւ 4 քաղաքապետի ենք դիմել, որ տարածք ստանանք, բայց…»- Ա. Ա.)։ Ընդ որում կուսակցության ղեկավար Ալեքսանդր Աղամալյանը համոզված է, որ իրենց տարածք կտրամադրեին, եթե ԳիԱրՔՄի-ն պակաս քննադատեր իշխանություններին։ Բյուջեից էլ կուսակցությունն

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ՝ ԵԼԵԼ Է ՇԱԼԱԿՆ ԱՇԽԱՐՀԻ

Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի օդուժի ռազմական գործողությունները դարձյալ ստիպեցին քաղաքագետներին արդեն բարձրաձայն խոսել ԱՄՆ կառավարության եւ նրա հեռահար նպատակների մասին։ Աշխարհի բոլոր երկրների ամերիկյան դեսպանատների վրա ջարդվեցին հազարավոր ձվեր եւ թանաքամաններ։ Բայց դա ամենեւին չխանգարեց ԱՄՆ պետքարտուղար տիկին Օլբրայթին՝ աչքերը չռած եւ սարսափազդու հայացքով հայտարարել ռազմական նոր եւ ավելի ուժգին հարվածների մասին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն էլ

ՎԱՆՈՆ ՀՈԴՎԱԾ Է ԳՐՈՒՄ

Շատերն են այսօր հարց տալիս. ինչո՞վ է արտասահմանում զբաղվում Վանո Սիրադեղյանը։ Պարզվում է՝ ստեղծագործական աշխատանքով։ Նա մի հոդված է գրել եւ ուղարկել «Հայք» թերթին, ուր մասնավորապես ասվում է. «Եվ այսպես հայ քաղաքական միտքը մտնում է հերթական փակուղին՝ չի ստացվում Ռուսաստան-Իրան-Չինաստան առանցքը»։ ՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱՎ ԵՎՐՈՊԱ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի որոշմամբ, Վրաստանը դարձավ այդ կազմակերպության 41-րդ անդամը։ Այդ

ԱԺՄ-Ն ԷԼԻ ՀՈՒՍԱԽԱԲ

Վիճում, վիճում, բայց գլուխները չեն կորցնում Մարտի 24-ին «Հայլուրի» հաղորդավարը կարդաց «Սնարքի» լրատվությունը, ըստ որի ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ վարչության անդամ Դավիթ Վարդանյանի միջեւ հակասություններ կան։ Վերջինս մասնավորապես համաձայն չէ ԱԺՄ կուսակցական ցուցակում որոշված հաջորդականության հետ։ Այս տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք Դավիթ Վարդանյանին։ – Բացարձա՛կ սուտ է։ Վեճեր միշտ լինում են տարբեր հարցերի շուրջ,

ԿԿՎԻ ՁԱԳԵՐԻ ՊԵՍ-1

ԱԺ մի քանի պատգամավորներ «Առավոտին» փոխանցեցին նույն տեղեկությունը, որ Սամվել Շահինյանի «Ազգային պետություն» կուսակցության հովանավորն այս ընտրություններում նույնպես ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն է։ Կուսակցությունն այժմ ոչ միայն իր «Շրջան» պաշտոնաթերթն է վերահրատարակելու, այլեւ 2 ավտոմեքենա է ձեռք բերել։ ԿԿՎԻ ՁԱԳԵՐԻ ՊԵՍ-2 Այս ընտրությունների երկրորդ անակնկալը «Հզոր հայրենիք» կուսակցությունն է, որն անհայտությունից հառնելով, զարմացրեց իր

ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԻՆՔՆ ԷՐ ԻՐ ՈՏՔԻՆ ԿՐԱԿԵԼ

ՀՀ դատախազության լրատվության ծառայությունում հաստատեցին «Առավոտի» այն տեղեկությունը, որ 1998-ի հունվարին Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձը բացահայտված է։ Նախաքննությամբ հաստատված է, որ Արծրուն Մարգարյանն ինքն էր կազմակերպել իրեն մարմնական վնասվածքներ պատճառելը։ Առկա են ոմն Հրանտի՝ ՄՀՕՋ-ի գնդի բուժծառայության պետի ցուցմունքները, որը վկայել է, թե Արծրուն Մարգարյանն էր սեփական ոտքին կրակել, երկրորդին ինքը՝ Հրանտը։ Կան նաեւ հաստատող

«ՀՀ իշխանությունները վարակված են սպիդով»

ԵՊՀ-ի Չարենցյան սրահում մարտի 24-ին տեղի ունեցավ «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանի հանդիպումը ուսանողության հետ։ Մինչ կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնելը, նա եղել է առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծողը, ինչպես նաեւ 1990-95 թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ Ս. Շահինյանն այս հանդիպումը համարեց դասախոսություն եւ ի լուր ամենքի հայտարարեց թեման՝ «Ազգային պետությունը որպես գերխնդիր»։

Գրում եմ՝ չգիտեմ ում

4 ամիս է՝ բողոքում ենք ու գրում՝ է՛լ առողջապահության նախարարություն (2 անգամ), է՛լ վարչապետին (3 անգամ), է՛լ նախագահին, է՛լ Ա.Բաղդասարյանին (2-ական անգամ), է՛լ Պ. Հայրիկյանին (քանի որ մարզպետը շատ սեղմեց մեր իրավունքների շրջանակը), է՛լ Ազգային ժողով… Ձայն բարբառո հանապատի… Եվ, վերջապես, եթե քո ընտրած պատգամավորը քեզ չի ուզում լսել, ինչի մասին է խոսքը… 1988 թ.

ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՁԵՎԵՐԸ

Առողջապահության յուրաքանչյուր նոր նախարար, նշանակման հաջորդ իսկ օրը առաջ է քաշում Հայաստանի առողջապահությանը հարություն տալու իր ծրագիրը։ Նոր նախարարը եւս հայտարարեց հանրային առողջապահության ազատականացման, հիվանդանոցայինի համեմատությամբ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության գերակայության մասին։ Սակայն։ Թմրամոլության դեմ ծավալված դոնկիխոտյան պայքարը վերածվել է թմրամոլների, հոգեհիվանդների, բժիշկների, դեղագործների դեմ ծավալված եկամտաբեր պայքարի։ Արդյունքում թմրամոլները խուսափում են բուժվելուց, հոգեհիվանդները ի վիճակի չեն

ՄԻ ԶԱՅՐԱՑՐԵՔ ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻՆ.

ՄԻ ԶԱՅՐԱՑՐԵՔ ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻՆ. ՆՐԱՆՔ ՇԱՏ ԵՆ, ԲՅՈՒՐ՝ ՄՈՏ 25 ՀԱԶԱՐ Ամեն դեպքում հենց այս թիվը հենց իրենք էներգետիկներն են հրապարակել։ Մարտի 22-ին նրանք համակարգի արհմիութենական կազմակերպությունների ժողով են հրավիրել։ Հրավիրել են ու հայտարարել իրենց թիվը։ Ցավոք, միայն դրանով չեն սահմանափակվել։ Նրանք նախ համոզված են, որ բոլորս անխտիր պարտավոր ենք հիշել իրենց «նվիրական աշխատանքը»։ Ճիշտն ասած,

Հայրերի անեծքը

Ամերիկայում երբեւէ չեմ եղել, բայց ծանոթս, որ բազմիցս եղել է այնտեղ, մի շատ հետաքրքիր պատմություն պատմեց Նյուպորտ քաղաքի մասին։ Քաղաքի լրիվ անվանումը Նյուպորտ Նյուզ է, գտնվում է Վաշինգթոնից քիչ հարավ, Նորֆոլկի մատույցներում։ Փոքրիկ ծովափնյա նավահանգստային քաղաք է, առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող։ Քաղաքը 20-րդ դարասկզբին դարձավ Եվրոպայի ամենահարուստ մարդկանց նախընտրած վայրը։ Այստեղ իրենց հոյակերտ տները

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԺՊԻՏՈՎ ԼԻՆԻ, ԵՎ ՈՉ ԹԵ ԽԱԽՏՈՒՄ ՈՒ ԿԵՂԾԻՔՈՎ

Այս գեղեցկատես աղջկա լուսանկարը, ռեբուս չենք առաջարկի, չի արտապատկերում որեւէ դերասանուհու։ Լուսանկարում ֆիննուհի է, որի նկարի վրա գրված է՝ «Ամեն մարդ երջանկության իրավունք ունի»։ Այդ կարգախոսով է նախորդ կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել Ֆինլանդիայի Կոնսերվատիվ կոալիցիան՝ գրավելով երկրորդ տեղը։ Ֆինլանդիայի խորհրդարանի, որի անդամ է 200 պատգամավոր, մոտ չորս տասնյակը հենց այդ Կոնսերվատիվ կոալիցիայի ներկայացուցիչներն

Աթոռակռի՞վ

Աթոռակռի՞վ Արմավիրի քաղաքապետ Ն. Մնոյանի հրաժարականին հաջորդեց կառավարության կողմից Հ. Մխոյանի պաշտոնակատար նշանակվելը։ Եվ միանգամից, տեղացած անձրեւից հետո, սնկի նման սկսեց աճել թեկնածուների քանակը։ Հաշվված օրեր են մնացել, կրքերը բորբոքվում են, մինչդեռ քաղաքապետ դառնալու հույսն ու ցանկությունը չի լքում թեկնածուներից շատերին։ Ոմանք ամենուրեք ասեկոսեներ են տարածում, որ իրենք արդեն քաղաքապետ են, դրանով իսկ հոգեբանական ճնշման

Փաթաթեք այս տարածքը, ես այն գնում եմ

Բուսաբանական այգու դեմ-դիմաց, քաղաքի կենտրոնից դեպի Ավան-Առինջ եւ Նորքի Մասիվ գնացող ճանապարհի գրեթե հատման կետում թփերը գարնանային զարթոնքի հենց սկզբում արմատախիլ արվեցին։ Տեղը կառուցվում է բենզալցման կայան։ Ծառ է, կկտրեն, տեղը նոր ծառ կտնկեն, հնարավոր է Հունաստանից կամ Աֆրիկայից արմավենի կբերեն կամ էլ բանանի թուփ։ Թող քանդեն-սարքեն, արմատախիլ անեն, տեղը նորը տնկեն (կամ՝ ոչ)։ Հայի

ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամները գնահատում են սեփական գործունեությունը Թերեւս նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի գործունեությունը գնահատելու համար պիտի այլ՝ այս հանձնաժողովում ներկայացուցիչ չունեցող իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներին դիմեի։ Սակայն թերեւս գերագնահատում էի հանձնաժողովի անդամների ինքնաքննադատության աստիճանը, երբ նրանց առաջարկում էի մի տեսակ կողքից գնահատել իրենց աշխատանքների արդյունավետությունը։ Չնայած նույն հանձնաժողովի մեջ էր

ԼՅԱՎ ԼՈՒՐ

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն իր երեկվա մամուլի ասուլիսում անդրադառնալով ԱՄՆ կատարած այցելությանը, տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ։ Նրա խոսքերով, կաթողիկոսն իրեն այնքան լավ է զգում, որ մինչեւ ամսվա վերջը կվերադառնա Էջմիածին։ Հաստատ մի պեն գյուդում ա։ ՓԻՍ ԼՈՒՐ Իր հանրահավաքներում ԱԺՄ-ն հավաքված հազարավոր մարդկանց թերթիկներ է բաժանում՝ դրանով

ՆԻՍՅԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

«Առավոտի» ունեցած տվյալներով, Երեւանի մի շարք համայնքներում, ինչպես նաեւ Հայաստանի շրջաններում, իշխանամետ թեկնածուները փակում են բնակչության հացի պարտքերը։ Երկրապահ հեղինակությունների թիմակիցները շրջում են հացի խանութներում՝ լիովին վճարելով բնակչության պարտքերի դիմաց եւ խնդրելով խանութպաններին հիշեցնել պարտքատերերին, թե ով է արել այդ բարեգործությունը։ ԲԱՐԱՔՅԱԹՈՎ ՄԵԿԵՆԱՍՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը դեռ Արտաշատի քաղաքապետ եղած ժամանակ հովանավորել է

«Մեղադրանքներն անհիմն են եւ սարքովի»

Երեկ «Առավոտը» գրել էր, որ Աշոտ Բլեյանը մարտի 23-ին հրավիրվել էր Երեւանի դատախազություն եւ որ նրա նկատմամբ մեղադրանք է հարուցվել «Մխիթար Սեբաստացի» կրթօջախում կատարված ստուգումների տվյալների առնչությամբ։ Մանրամասներ իմանալու ցանկությամբ երեկ, ի դեպ, դատախազություն հերթական հրավերից հետո հանդիպեցինք պրն Բլեյանին։ Ներկայացված մեղադրանքների մասին մանրամասն խոսելու մեր խնդրանքին ի պատասխան Աշոտ Բլեյանն ասաց. «Նախաքննության ոչ մի

… ԵՎ ԹՈՂ ՄԻՇՏ ԼԻՆԵՄ ԵՍ

ԱԺՄ նախընտրական շտաբի նախկին եւ բազմավաստակ պետ Սեյրան Ավագյանը փոխարինվել է Սեմեոն Բաղդասարյանով։ Վերջինս այսպես հիմնավորեց փոփոխությունը. «Նախագահական ընտրությունները էապես տարբերվում են խորհրդարանական ընտրություններից։ Եվ հարմար գտանք, որ հիմա լինեմ ես»։ Ա՛յ իսկական հիմնավորումը։ Թե չէ ասում են՝ Վազգեն Մանուկյանը նախագահական ընտրություններին դժգոհ է մնացել իր նախընտրական շտաբի աշխատանքներից ու նրա ղեկավար Սեյրան Ավագյանից։ ԱԺՄ

Անինքնուրույն ժողովուրդ

Ըստ Ռուսաստանի նախկին վարչապետ Կիրիենկոյի, երկրի քաղաքացիները բաժանվում են երկու խմբի՝ ինքնուրույն եւ ոչ ինքնուրույն: Առաջինները միշտ իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը սեփական ճակատագրի համար՝ այն երբեք չդնելով պետության վրա: Այդ ինքնուրույն մարդիկ կամ կարողանում են իրենց եւ իրենց ընտանիքների նվազագույն նյութական պահանջներն ապահովել սեփական աշխատանքով, կամ էլ, եթե նույնիսկ չեն կարողանում, համենայնդեպս չեն սպասում,

ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՈՒ ՄԻՏԻՆԳ, ՄԻ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը կատակում է, թե միտինգները Երեւանի համար քիչ թե շատ օգտակար դարձնելու ճանապարհ է մտածել՝ կուսակցություններին առաջարկվելու է պայմանավորվածություն՝ երկու միտինգի թույլտվության դիմաց պարտավորվում են քաղաքում մի շաբաթօրյակ անցկացնել։ Մինչդեռ խորհրդարանում տարակուսանքի եւ սրամտությունների առիթ էր տվել քաղաքապետի ստորագրությամբ ԱԺ հասած 01/190 գրությունը, որը, հենվելով Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Սովետի նախագահության 1988

ՃԱՆԱՉԵԼ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, որպեսզի մայիսի 19-ը ճանաչվի Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ ցեղասպանության օր։ ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանը դա համարել է ՀՀ օրենսդրությանը համապատասխանող, իսկ խորհրդարանի մեկ այլ ծառայության ղեկավար՝ Վ. Բոստանջյանը նշել է, թե դա ՀՀ օրենսդրությանը չի համապատասխանում։ Արդյունքում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Բալայանը եզրակացրել

Ի ՉԱՐԸ

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանն «Առավոտին» հայտնեց, որ Աշոտ Բլեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի 90 հոդվածով (գույքի հափշտակում՝ յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով) եւ 182 հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը ի չարը գործադրելը)։ Կարդացեք նաեւ էջ 4։ ՊԱՏԱՀԵՑ Ըստ որոշ լուրերի, մի քանի օր առաջ, «Երկրապահ» պատգամավորական

«ՎԻԱԳՐԱ» ՈՒՆԵՆԱՄ՝ ՍԻՐՈՒՀԻ ԷԼ ԿՊԱՀԵՄ, ՀԱՐԵՄ ԷԼ

Այնքան է քաղաքականացված մեր կյանքը, որ հաճախ մոռանում ենք, ավելի ճիշտ, չենք էլ հիշում, որ պատգամավորն ու իշխանավորն էլ մարդ է եւ մեզ նման ապրելու, սիրելու ու սիրվելու իրավունք ունի։ Հավանաբար, վերջերս մեր թերթում տպագրված «Իշխանավորը սեքսի ժամանակ չունի» հոդվածն էր առիթ հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներից մեկի անկեղծ խոստովանությանը։ Օրեր առաջ հանդիպեցի պատգամավոր X. X.-յանին,

«ԵՍ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍՏԱՑԵԼ»

Հայաստանի նկարիչների միության խնդիրների հետ կապված հարցերին սպառիչ պատասխաններ ստանալու նպատակով, դիմեցինք Նկարիչների միության նախագահ, նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ, պրոֆեսոր Կարեն Աղամյանին։ -Նկարիչների միությունն ունի մոտ 950 անդամ, որոնցից 300-ը ինչ-ինչ պատճառներով բացակայում են։ Հայաստանում մշտապես ապրող եւ ստեղծագործող շուրջ 600 անդամից կարեւորում եւ նշանավորում եմ այն արվեստագետներին, ովքեր իսկապես զբաղված են կերպարվեստով։ Ես ցանկանում

Ընտրազանգված

Մոտենում են 1999 թ. խորհրդարանական ընտրությունները եւ վստահաբար կարելի է արձանագրել. հանրապետության ներքաղաքական կյանքը շուտով վերածվելու է յուրօրինակ կաթսայի, որի մեջ «եփվելու» են ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր քաղաքական ուժեր, դեմքեր։ Թե ի՞նչ «կեփվի» եւ ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը, ժամանակը ցույց կտա։ Անդրադառնանք ընտրողներիս. ինչպիսի՞ն է հայաստանյան ընտրազանգվածը, որի շուրջ խոսակցությունները, բնականաբար, հաճախակիանում են

«ԵՐԿԳԼԽԱՆԻ» ՀՐԵՇՏԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԵՔԻԱԹ ՉԷՐ ԿԱՐԴԱՑԵԼ

Նիկոլ Փաշինյանը նախորդ դատական նիստից դուրս էր եկել Բաբկեն Արարքցյանի հետ «Օրագրի» վաղօրոք ծրագրած հանդիպման կապակցությամբ։ Պետական լրատվամիջոցների եւ դատարանի կողմից այն որակվել էր որպես «ոչ հարգալից վերաբերմունք», ինչի կապակցությամբ միաժամանակ եւ հայցվոր եւ պատասխանող կողմ ճանաչված «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը պահանջեց. «որակումը փոխել»։ Դատավոր Ժ. Վարդանյանը հայտնեց. «Մենք ի գիտություն կընդունենք» եւ անցավ հակընդդեմ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Բայց առայժմ դատարկ կլինիկա Առողջապահության ազգային ինստիտուտի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնին կից ստեղծվել է համապատասխան կլինիկա, որը հայ-սերբական համագործակցության արդյունք է։ Կարելի է ասել՝ բազմաչարչար համագործակցության։ Այսօր կարիք չկա մեկ անգամ եւս ներկայացնել պրոֆեսոր Սարգիս Անանյանի՝ զանազան ատյաններով կատարած ոդիսականը. թերթի 16 էջը չի բավականացնի, բացի այդ, շատ էլ գրվել է այդ մասին։ Վերջերս այդ համագործակցության

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930