Օրվա լրահոսը
«ԴԵԲԵԴԻՑ ՁՈՒԿ ԲՌՆԵԼՈՎ ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵՍ ՊԱՀԻ»
Մարտի 27-ին լրագրողների մի խումբ «Մանես եւ Վալլեքս» ՓԲԸ հրավերով մեկնեց Ալավերդի՝ տեղում պղնձաձուլական գործարանի եւ այն տնօրինող ՓԲԸ-ի առջեւ ծառացած պրոբլեմներից եւ իրավիճակներից դուրս գալու հեռանկարային ծրագրին ծանոթանալու համար։ «Մանես եւ Վալլեքսը» Տարօրինակ այս անվանումով ֆիրման հիմնադրվել է 1997-ին՝ Մանեսի գունավոր մետաղների գործարանի եւ Լիխտենշտեյնի VALLEX F.M.Establishment-ի կողմից։ ՓԲԸ-ն 1997-ից Ալավերդու պնղձաձուլական գործարանի սեփականատերն
НАТО АГРЕССОР
Կոմունիստները ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու եւ արյունակից հարավսլավացիներին սատարելու համար այս անգամ էլ հավաքվեցին 1988-ին Քասախ գետի շրջանում վթարված հարավսլավական օդանավի անձնակազմի սխրանքը հերոսացնող հուշարձանի մոտ։ Պետք է սակայն նկատել, որ 1988-ին Հայաստան բերված օգնության հիմնական մասն իրականացվել է ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի օդուժի միջոցով։ Ուղղակի այն ժամանակ այդ օգնությունը յուրացնող կոմունիստական իշխանությունները չէին կարող գլխի
Ճշմարտությունը վեր է ամեն ինչից
Բաց նամակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին Սիրելի Արամ. Ցանկանում եմ ողջունել «Առավոտ»-ին՝ «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանը պարբերաբար անդրադառնալու համար, եւ ներկայացնել որոշ նկատառումներ։ Նախ. ցանկանում եմ հատկապես անդրադառնալ Ձեր թերթում տպագրված Լ. Ճաղարյանի հայտնի հոդվածին եւ հետեւյալ եզրահանգումներին։ Առաջին, հավատացնում եմ, թե՛ տիկին Ճաղարյանին, եւ թե՛ բոլոր հետաքրքրվողներին, որ որեւիցե «ստվերային» հզոր ձեռք
ՀՅԴ -Ն ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ
Թեպետ լրատվամիջոցները շտապեցին հաղորդել, որ ՀՅԴ մամլո ասուլիսին ներկա լրագրողները նշյալ կուսակցության համամասնական ցուցակի վերաբերյալ գրեթե հարցեր չեն ունեցել, սակայն, մեր տպավորությամբ գոնե, այն մի շարք հարցադրումների տեղիք է տալիս։ Այդ շրջանակում առաջնային խնդիրներից մեկն էլ թերեւս այն է, թե ինչու ՀՅ Դաշնակցության ցուցակում ընդգրկված չէ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանը։ Հենց այս հարցի պարզաբանմամբ էլ
ԼԱՎ ԼՈՒՐ
Հայտնի է, որ ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանն ու ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը մտադրություն են հայտնել մրցակցել թիվ 11 ընտրատարածքում, որը Երեւանի կենտրոնում է։ Ըստ «Առավոտի» լուրերի, այդ ընտրատարածքում քվեարկվելու են նաեւ Ալվարդ Պետրոսյանը (ՀՅԴ) եւ Արտաշես Գեղամյանը։ Հաճելի է, երբ այդպիսի քանակով մտավորականներ հավաքվում են մեկ ընտրատարածքում։ Ընդ որում, ոչ ոք չի ձգտում հեշտ
Դատավորի սանկցիան
Երեկ Աշոտ Բլեյանի բնակարանում իսկական ֆիլմային իրադրություն էր։ Գործը լսող դատավոր Ժ. Վարդանյանը, որը վերջերս իրեն «փայլուն» էր դրսեւորել ՆԳ եւ ԱԱ նախարարին «Օրագիր» օրաթերթից պաշտպանելու գործում, Բլեյանի գործը վարող քննչական խմբի ղեկավար, Երեւանի գլխավոր դատախազի օգնական Հովհաննես Պետրոսյանի միջնորդությամբ սանկցիա էր տվել Աշոտ Բլեյանի բնակարանում խուզարկություն անցկացնելու համար։ Մի շարք լրատվամիջոցներ, որոնք լուսաբանում են
Եթերային գրաքննություն
Մարտի 28-ի «խորհրդարանական ժամ» հաղորդումը գրաքննության է ենթարկվել։ Արշակ Սադոյանն «Առավոտին» հայտնեց, որ ԱԺՄ-ին հատկացված 3 րոպեից հազիվ 2-ն են թողել՝ կրճատելով արդյունաբերության ու գյուղատնտեսության վրա էլեկտրաէներգիայի բարձր սակագների վերաբերյալ հատվածները եւ այլն։ Եթերից ընդհանրապես է հանվել «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանի խոսքը։ Իր խնդրանքով հրապարակում ենք այն։ Կարծում ենք, թե որեւէ մեկի մոտ տարակույս
ԵՍ ԷԼ ԴՈՒ ԵՄ՝ ԵՍ ՉԿԱՄ
«Ժողովուրդ հավաքելու» իրենց կարողությամբ չեն զլանում տեղի- (հիմնականում)անտեղի հպարտանալ թե պատգամավորները, թե կառավարությունը (հանձինս վարչապետի)։ Բայց թե պատգամավորները, թե կառավարությունն, ըստ էության, չեն վայելում ժողովրդի վստահությունը։ Ուստի անգամ էլեկտրաէներգիայի սակագները սառեցնելու մղումով հավաքում են լավագույն դեպքում 1000 հոգի, այն էլ՝ երբ նրանց մեծ մասը ՆԳ աշխատակիցներ են։ Ինչը եւ տեղի ունեցավ երեկ։ Անվայել խոսքեր հղելով
ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ՆՈՐԻՑ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Ում եւ ինչ կարող է տալ ՀՀՇ-ՀԺԿ հնարավոր դաշինքը Ոչ ոք չի պատրաստվում գյուղի պառավների նման ձեռները ծնկներին խփել եւ հառաչել, թե՝ ախ, ինչ ցինիկ բան է քաղաքականությունը: Այնուամենայնիվ արձանագրենք. Ազգային միացյալ կուսակցության ժառանգորդներից մեկը հանդիսացող Աշոտ Նավասարդյանի հիմնադրած ՀՀԿ-ի դաշինքը ՀԽՍՀ կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ /եթե այդպիսին կայանա/ որեւէ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԱԺ պատգամավոր, «Երկրապահ» խմբի անդամ Սիմոն Գրիգորյանը, որը մինչեւ վերջերս «Հայգազ» ձեռնարկության փոխտնօրենն էր, եւ ազատվել է աշխատանքից սակագների իջեցման օգտին քվեարկելուց հետո, մտադիր է դատի տալ էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանին եւ վերականգնվել իր պաշտոնին։ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԶԴ «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագծին եկել էր «կողմ» քվեարկելու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ -Շատ մեծ խելք չի
ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Թեպետ Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը գրեթե բացառել էր Ժողովրդական կուսակցության հետ իրենց նախընտրական դաշինքը, սակայն Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին մոտ կանգնած աղբյուրները «Առավոտին» վկայեցին, որ նման դաշինքի հնարավորությունը դեռեւս առկա է։ ԱՆՕՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Դեռեւս մի քանի օր առաջ «Առավոտի» խմբագրություն էր զանգահարել Արմավիրի մի բնակիչ եւ հայտնել, որ մարտի 28-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունները
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽԱՂԱՂ ՍԵՔՍ
Լրագրողի հիմնական անելիքը տեղեկատվության արձանագրումն է։ Մեր երկրում սա նշանակում է պաշտոնյայի խոսքի (ներեցեք՝ անկապ բառերի) խմբագրում։ Ես, իհարկե, կողմ չեմ դրան, բայց հնազանդորեն ընդունում եմ, քանի որ այդպես են մտածում մեր լրագրողական մտքի մի քանի կարկառուն ներկայացուցիչներ։ Դե, եթե այդպես է, նվաստս պիտի լռի։ Բայց բերեք ձեր ականջը, ու կասեմ. լրագրողը ոչ միայն արձանագրող
Ի ՍԿԶԲԱՆէ ԷՐ ԲԱՆԸ: ԵՎ ԲԱՆՆ ԷՐ՝ «ՊԵՐԵՍՏՐՈՅԿԱ»
Հետո փլուզվեց Բեռլինյան պատը, երկաթե վարագույրը բարձրացավ եւ քաղաքական բեմահարթակ նոր մարդիկ դուրս եկան: Նրանք իրենց դերերն էին կատարում չեխովյան թատրոնի լավագույն ավանդույթներով՝ խղճի կոչերով, հրապարակային ինքնափնովումով եւ դեպի լավը փոխվելու խոստումներով, իրար ձեռք ջերմ սեղմելով եւ հավերժ ընկերության երդումներով… Բայց անցած տարիների ընթացքում աշխարհում մեծ քանակությամբ հիմնահարցեր եւ զենքեր կուտակվեցին, իսկ նույն այդ չեխովյան
«ՎԵՑԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄԻՍԻՈՆ ԽԱՆՈՒԹ ՉԷ»,-
«ՎԵՑԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄԻՍԻՈՆ ԽԱՆՈՒԹ ՉԷ»,- ասում է տուժողի պաշտպանը, իսկ Ռուբեն Սահակյանը հակառակ կարծիքի էր Այս տարվա հունվարի 11-ին Էրեբունու տարածքային դատարանի դատավճռով (դատավոր Լեւոն Սիմոնյան) Արման Դանգոյանցը Քր. օրենսգրքի մի քանի հոդվածներով դատապարտվեց ազատազրկման 8 տարի ժամանակով, անձնական գույքի 50 տոկոս բռնագրավմամբ։ Դատարանը «հաստատված» համարեց այն, որ Արմանը 1996 թ. ապրիլի 7-ին Լեհաստանում սպանել
ՄԻ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
«Առավոտի» փետրվարի 10-ի համարում մի փոքրիկ թղթակցություն գրավեց ուշադրությունս։ Վերնագիրը գայթակղիչ էր՝ «Թե ինչ չգիտի նախագահը»։ Մարդը գրիչ է վերցրել եւ թղթին հանձնել իր մտքերը, որոնք, ըստ էության, վաղուց էին խմորվել նրա ուղեղում, միայն թե… առիթը չէր ներկայանում։ Եվ ահա եկավ այն՝ վաղուց սպասվածը… Նախագահը զրուցում է լրագրողների հետ, եւ մենք՝ հեռուստադիտողներս, ուշադրությամբ հետեւում ենք
ԵՐԵԽԱՆ ՉՊԵՏՔ Է ՄԵԿՈՒՍԱՑՎԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ
Ոչ ոք չի կարող հասարակությունից դուրս ապրել։ Հասարակության մեջ լիարժեք ապրելու կարողությունն էլ մեծ հմտություն է ու, թերեւս, ամենակարեւոր հմտությունը, որը պետք է մարդու մեջ դաստիարակվի վաղ մանկուց։ Հիմա շատ են խոսում այն մասին, որ դպրոցը միայն գիտելիքներ չպիտի տա, այլեւ կյանքի հմտություններ։ Հենց այդ անվամբ նոր ուսումնական առարկա պիտի մոտ ապագայում դպրոց մտնի։ Բայց
Վատ վիճակից հանողը
Վատ վիճակից հանողը ԱԻՄ-ի կենտրոնական գրասենյակում երեկ տեղի ունեցավ Մեխակ Գաբրիելյանի հանդիպումը լրագրողների հետ։ Նա ներկայացրեց «Հայրենիք-սփյուռք» կոչվող նոր դաշինքի առաջնորդներից մեկին՝ Հրաչ Տեր-Եսայանին։ Այստեղ լիդերները երեքն են, բայց ներկա էր միայն մեկը։ Մնացածը կանայք են՝ Քնարիկ Հարությունյանը («Արմենիա» ասոցիացիայի փոխնախագահ) եւ Հասմիկ Մխիթարյանը («Ալյումինի դիզայն»-ի փոխնախագահ)։ Պարոն Գաբրիելյանը հայտնեց, որ ստեղծված է «ԱԻՄ+» դաշինք։
Ե՛վ պատերազմ, ե՛վ խաղաղություն
Եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գալիս սարի մոտ։ Եթե Պրիմակովը չի գնում Կամդեսյուի մոտ՝ Կամդեսյուն է գալիս Պրիմակովի մոտ։ Այսօր առավոտյան Միջազգային արժութային հիմնադրամի համակարգող տնօրենն իր ծանր տեղից վեր կացավ եւ ուղեւորվեց Մոսկվա։ Օրվա երկրորդ կեսին կսկսվեն պաշտոնական բանակցությունները, որոնք, վերլուծաբանների կարծիքով, վերջակետ կդնեն համաշխարհային կապալառուի եւ նրա սնանկացած պարտատեր տերության
«ՋԵՐՄՈՒԿԻ» ՄԵՋ ԱՐՅՈՒՆ ԿԱ
1998 թ. դեկտեմբերի 3-ին Ջերմուկի «Արարատ» մոր եւ մանկան առողջարանի ճաշարանի նկուղում կուտակված գազի պայթյունը պատճառ դարձավ 12 մարդկային զոհերի եւ բազմաթիվ վիրավորների։ Վթարի պատճառները պարզելու համար արտակարգ իրավիճակների վարչությունը ստեղծում է հանձնաժողով, որի պատրաստած եզրակացության արդյունքում ձերբակալվում են «Վայոցձորգազ» միավորման տնօրեն Գագիկ Ստեփանյանը, Ջերմուկի գազի շահագործման ծառայության պետ Կնյազ Մովսիսյանը եւ վթարների վերականգնման ծառայության
ԽԱԲԱՐԲԶԻԿՈՒԹՅՈՒՆ՝ ՔՆԱԾ ԵՎ ԱՐԹՄՆԻ
Արդարադատության նախարարությունը վերջերս սկսել եւ բարեհաջող ավարտել է հնչակյան կուսակցության ստուգումները։ Հնչակները չեն կարող հպարտանալ միմյանց հանդուրժող եւ հաշտ կեցությամբ։ Ու արդեն հասցրել են բաժանվել «մարմինների»։ Մարմնի մի մասն այսօր արդեն գլխավորում է Ջորջ Հակոբյանը, մյուսը՝ Էռնեստ Սողոմոնյանը։ Վերջինս էլ մի «փոքրիկ» դիմում էր հղել առ Արդարադատության նախարարություն՝ թե գնացեք, տեսեք ինչե՜ր են անում մյուս
Ծրագիր ունեն, կառավարությունը չունի
Մեր կուսակցությունները սիրում են համախմբվել, միմյանց գնահատել ու «բանի տեղ դնել» միայն այն դեպքում, երբ այդ համախմբումը ինչ-որ մեկի դեմ է։ Եվ այդ ինչ-որ մեկն անպայման հայ է։ Տվյալ դեպքում համախմբվել են ՀՅԴ-ն, ԳիԱրՔՄի-ն, ՍԻՄ-ը, Մտավորականների միությունը, Դեմկուսը՝ ընդդեմ հայրենի կառավարության։ Բանն այն է, որ կառավարական հանձնաժողովը (մասնագիտական անլիարժեք կազմով) բանի տեղ չի դրել 11
ՀՀՇ-Ն ԿՀԱՎԱՔԻ 80 ՏՈԿՈՍ
Հակառակ քաղաքական որոշակի շրջանակների սպասումների, թե ՀՀՇ-ն առաջիկա խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու որոշման կհանգի, այդ կուսակցությունում այսօրվա դրությամբ գերիշխող տրամադրությունները միանգամայն տարբեր են։ Դրա օգտին է թեկուզ այն փաստարկը, որ ՀՀՇ-ում օրերս կազմավորվել է նախընտրական շտաբ, ուր ընդգրկվել են վարչության 5 անդամ։ Նրանք են՝ Հովհաննես Իգիթյանը, Արամ Մանուկյանը, Վահագն Հայոցյանը եւ ՀՀՇ վարչության վերընտրված փոխնախագահներ Արարատ
ՈՒ ԱՆՁՐԵՎԸ ԼՎԱՑ ԱԺՄ-Ի ՀԵՏՔԵՐԸ
Ռեպորտաժ չկայացած հանրահավաքից Ոչ ոք չի կարող պնդել, թե ԱԺՄ վարչության անդամները շաքար չեն եւ անձրեւից չեն հալվի։ ԱԺՄ-ն ինքն էլ չի կարող այդ բանը պնդել, սակայն իրեն հալվելուց փրկելու, իսկ իրենց ասելով՝ ժողովրդին թրջվելուց փրկելու նպատակով նախօրոք հայտարարված հերթական միտինգը չանցկացվեց։ Ազատության հրապարակում բավականին լուրջ բազմություն էր հավաքվել, եկել էին նույն դժգոհն ու բողոքավորը,
ԼԱՎ ԼՈՒՐ
Կոմկուսի անդամ եւ պատգամավոր Խորեն Սարգսյանից փորձեցինք ճշտել՝ Կոսովո մեր հայերից Կոմկուսը կամավորներ ուղարկելու նպատակ ունի՞, թե՞ ոչ։ -Հավաքագրումներ չենք կարող անել, որովհետեւ մեր ազգը երեկ է արյունից դուրս եկել։ Ուրիշ բան, ես՝ իբրեւ կոմունիստ- անհատ, կարող եմ գնալ իմ կյանքը վտանգել, բայց մեկ ուրիշին ինձ հետ տանելու իրավունքը չունեմ։ Կարծում ենք՝ իր վեր կենալ
ՀԱՐՎԱԾԻ՛Ր ՄՐՑԱԿՑԻԴ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ
Այն, որ Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի Ժողովրդական կուսակցությունն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի գաղափարական առաջնորդը Վազգեն Սարգսյանն է, կարող են միասնաբար մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այլեւս զուտ չճշտված լուրեր չես համարի։ Այդ հեռանկարի հավաստումը մեզ հետ զրույցում տվեց Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը. «Այդպիսի միտումներ կան։ Դրանք աստիճանաբար որոշակիանում են, եւ, ըստ երեւույթին, մոտ
Զորի Բալայանը
Բոլոր քիչ թե շատ նշանակալից իրադարձությունները՝ Լիգաչովի հակաալկոհոլային կամպանիան, էկոլոգիական եւ ղարաբաղյան շարժումը, ամերիկահայ /՞/ տիեզերագնացի թռիչքը կամ ուզբեկահայ բռնցքամարտիկի հաղթանակը իր չափազանց արդյունավետ ներկայությամբ զարդարող հրապարակախոսը, բնականաբար, չէր կարող անտարբեր անցնել ՍՊԻԴ-ի կողքով: Ժողովրդի անգիտակից ներկայացուցիչների տարակուսանքը՝ թե ի՞նչ կապ ունի Զորի Բալայանը Հայաստանում ՍՊԻԴ-ի բուժման հետ, նրան պետք է որ նեղացնի: Մի սրտնեղեք,
ԱՌԱՋԱԴԵՄՆԵՐԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՀԻՇԱՉԱՐ ՉԵՆ
Նախընտրական կրքերը առանց համապատասխան դեղամիջոցի էլ շիկանում են։ Կուսակցությունները աստիճանաբար բացում են իրենց խաղաքարտերը եւ ախորժակը։ Բոյկոտային տրամադրություններ ունեցողները քարկոծում են ընտրություններն ու ընտրական օրենսգիրքը։ Խորհրդարան սպրդելու ախորժակ ունեցողները հնարավոր եւ անհնարին դաշինքներ են մոգոնում, հայտարարելով, թե հավատում են ազատի, արդարի եւ թափանցիկի կայացմանը։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը (այսուհետ՝ ՀԱՄԿԿ) կամերային երաժշտության տանը հրավիրել
ՃԵՆԱՑ ԵՐԿԻՐ
Տեղեկություններ են ստացվել, թե Չինաստանի դեսպանատունը բողոքի նոտա է ուղարկել «Օրինաց երկիր» կուսակցությանը, որը երկու շաբաթվա ընթացքում մեծացավ 9 հազար անդամով՝ իր թվակազմը հասցնելով մոտ 30 հազարի։ Այս առիթով «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանն «Առավոտ»-ին ասաց. «Այո, 20 օրվա ընթացքում մենք այդ ճանապարհն անցանք։ Սակայն հոգ չէ, որ բողոք կա։ Մեր կուսակցության քաղաքական խորհրդի անդամներից
ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱ՞Ն
Թեպետ «Առավոտը» հաղորդել էր, որ հարցազրույց կտպագրի ՀԺԿ վարչության քարտուղար Արմեն Խաչատրյանի հետ՝ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան հնարավոր դաշինքի մասին, սակայն ՀԺԿ-ի ներկայացուցիչը խնդրեց մի քանի օրով հետաձգել խոսակցությունը, քանի որ այդ հարցով. «դեռեւս հստակ պայմանավորվածություններ չկան»։ Բոլոր դեպքերում, ՀԺԿ-ՀՀԿ հնարավոր դաշինքի մասին ընթերցողը կարող է կարդալ 3-րդ էջում։ ՄԱՐԶՊԵՏ ՊԱՆԴՈՒԽՏԻ «ՔՍԻՖԸ» Վայոց ձորի առաջին ատյանի
«ԷՍ ՍՐՏԻ ՏՈՒԶԸ ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՍ»
Հանդիպում Նոստրադամուսի թոռնիկների հետ Ինչպե՞ս են գնում «Նոստրադամուս» գուշակության կենտրոն։ Կարելի է նախապես զանգել եւ հերթագրվել կամ էլ ուղղակի այցելել՝ տեղում կերեւա։ «Նոստրադամուսը» բնակելի շենքի նկուղային հարկում է գտնվում։ Դուռը բացելով՝ հայտնվում ես ոչ շատ մեծ սենյակում, որը միջինից փոքր-ինչ ցածր մակարդակի սրճարան է հիշեցնում։ Դիմավորում են բարյացակամ եւ նստեցնում սեղանի մոտ՝ 15 րոպե սպասելու