Օրվա լրահոսը

Լեոնիդ Հակոբյան. «Կոմունիստները գալիք ԱԺ-ում կկրկնապատկվեն»

«Ես կատարելապես տիրապետում եմ ռուսերենին։ Իմ կրթությունը ռուսական է։ Պառլամենտն ինձ օգնեց, որ հայերեն սովորեմ։ Խորհրդարանում ելույթ եմ ունենում հայերեն։ Սակայն ամենակարեւորն այն է, որ ճիշտ մտքեր արտահայտվեն, իսկ թե որ լեզվով՝ համարում եմ երկրորդական հարց»,- այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր, Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Լեոնիդ Հակոբյանն «Առավոտի» հարցին, որը տրվեց հարցազրույցի ավարտին՝ թե ինչու պրն Հակոբյանը

«ԱՅՍ ՄԻՈՒԹՅԱՄԲ ՀԺԿ-Ի ՓՈՒՉԻԿԸ ՊԱՅԹԵՑ»

ՀԺԿ-ՀՀԿ «Միասնություն» դաշինքի ստեղծումը խիստ հակասական տրամադրություններ է առաջացրել դաշինքի ներսում եւ նրա շուրջ։ Դաշինքի համամասնական ցուցակում իրար կողքի են հայտնվել մարդիկ, ովքեր ժամանակին խիստ հակադիր բեւեռներում էին։ Թույլերը երբ միանում են, մեծանում է նրանց ուժեղանալու հավանականությունը, սակայն, երբ ուժեղներն են միանում, վտանգ կա, թե երկուսն էլ կթուլանան։ «Միասնության» դաշինքի ստեղծման մասին իր կարծիքն է

ԼԱՎ ԼՈՒՐ

Մալայզիայի մայրաքաղաք Կուալալումպուրում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիան ռմբակոծելու դեմ։ Ամերիկյան դեսպանատան մոտ հավաքված ուսանողները նարինջ են շպրտում շենքի ուղղությամբ։ Սակայն ԱՄՆ հատուկ ծառայությունները մշակել են մի շարք միջոցառումներ՝ դեսպանատունը պաշտպանելու ուղղությամբ։ Դեսպանատան բակում շուրջօրյա աշխատում են մի խումբ սփյուռքահայ երիտասարդներ, որոնք խնամքով հավաքում են նարինջները եւ ուղարկում Հայաստան՝ որպես մարդասիրական օգնություն։ «Կփափագիմ

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՀԱՍՈ՞ՒՆ ԵՔ, ԹԵ ՈՉ

Թեսթ նրանց համար, ովքեր ցանկանում են պատգամավոր դառնալ 1. Քանի՞ կուսակցություն եք փոխել. ա) երբեք կուսակցական չեմ եղել-1 միավոր, բ) փոխել եմ 3 կուսակցություն, այժմ պատրաստվում եմ դառնալ ՀԺԿ անդամ-5 միավոր։ 2. Պետական եւ քաղաքական ո՞ր գործչին եք համակրում. ա) Նապոլեոն-1, բ) Լեդի Հակոբ-5։ 3. Կարո՞ղ եք ձեր արժանապատվությունը վիրավորող հրամանները ժպտալով լսել. ա) երբեք

Նիստը նորից ձախողվեց

Ազգային ժողովի մուտքի մոտ՝ չնայած հորդացող անձրեւին, երեկ բազմահազարանոց զանգված էր հավաքվել։ Շենքի ներսում էլ քվորումից ասեղ գցելու տեղ չկար։ «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմանը եկել էին ոչ միայն բոլոր պատգամավորները՝ բացի Խոսրով Հարությունյանից (նա այդ պահին Լուվրում դիտում էր Ջոկոնդայի նկարը), այլեւ կառավարության բոլոր անդամները՝ բացի Վազգեն Սարգսյանից (նա այդ պահին

ԸՆԴՄԻՇՏ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հայ ազգի համար կարեւորագույն նշանակության իրադարձություններից մեկի՝ դարիս մեծագույն ու ամենաազգային բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառումները լայն թափով շարունակվում են եւ, հավանաբար, մինչեւ տարվա վերջ կձգվեն՝ իրենց շուքով նսեմացնելով այլ շատ հանդիսություններ։ Նման մեծարանքի, անտարակույս, արժան հայուհուն երեկ իրենց անսահման սիրո ու երախտիքի տուրքն էին որոշել մատուցել Նոր Նորքի համայնքի ազգասեր բնակիչները։ «Հայրենադավ,

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մարտի 31-ին ՀՀ ԱԺ էր ժամանել Հայաստանում Հունաստանի դեսպան Պանայոտիս Զոգրաֆոսը եւ փակ դռների հետեւում շուրջ 1,5 ժամանոց առանձնազրույց ունեցել ԱԺ պատգամավոր, «21-րդ դար» ԺԱԿ-ի նախագահ Դավիթ Շահնազարյանի հետ։ Չնայած «Առավոտի» հետաքրքրությանը, Դավիթ Շահնազարյանը զլացավ որեւէ տեղեկատվություն հաղորդել կամ մեկնաբանություն անել առանձնազրույցի վերաբերյալ։ ԽԱՎԻԱՐԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ Վերջին օրերին խորհրդարանում խոսվում է, թե սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի գլխավորությամբ գրանցված

«ԶԱՐԿ ՏԱԼ ՃՅՈՒՂԵՐԻՆ»

Ինչպես հայտնի է, վարչապետ Արմեն Դարբինյանը՝ լինելով Բագրատյանի գաղափարական ժառանգորդը, իր ուսուցչի նման որդեգրել է մամուլի հետ աշխատելու չափազանց խելամիտ եւ հեռանկարային ձեւ՝ պատերազմել, բոյկոտել, լրատվություն եւ հարցազրույց չտալ, միջոցառումների չկանչել այն լրատվամիջոցներին, որոնք իրեն դուր չեն գալիս: Ցավոք, «Առավոտն» էլ այն թերթերի թվում է, որոնք պրն Դարբինյանի քիմքին չեն: Սակայն ապրիլի 1-ի համաժողովրդական տոնի

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Հայոց աշխարհում առաջինները վէրստին դարձան վէրջիններ, եւ վէրջինները՝ առաջիններ, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, եւ արդէն մօտենում էին Ազգային ժօղօվի նօր ընտրութիւնները, ահա այդժամ Տիրօջ Հրէշտակը երազի մէջ այցէլեց նաեւ Դաւիթ Շահնազարեանին եւ ասաց նորան. «Չդնե՛ս»։ «Մէծամասնականով է՞լ չդնեմ»,- հարցրեց եւ ասաց Դաւիթը։ «Մէծամասնակա՞նս որն ա,

Բերեզովսկին խոստանում է

Բերեզովսկին խոստանում է Ձախերի-օլիգարխների ռուսաստանյան պատերազմը վարագույրների հետեւում շարունակվում է։ Հանրությունը, որն աչքի ծայրով մերթընդմերթ նկատում է չերեւացող այդ ճակատամարտի գործողությունները, ապշած նայում է, եւ դժվար թե ի վիճակի է ճիշտն ու սխալը իրարից զատել։ Օրինակ, բոլորովին վերջերս Ռուսաստանի ռազմական ոստիկանության կողմից ձերբակալվել է փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն, որի անունը հայտնի է դարձել այն բանից հետո,

«ԱՐԵՎՄՏՅԱՆ» ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ «ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»

Նպատակը կամ դիտավորությունը չեն սրբագործում միջոցը։ ՀԵԳԵԼ Քաղաքակրթությունը տվյալ ժամանակաշրջանում հասարակության պատմության բնութագրական՝ բարոյական նորմերի, նյութական եւ հոգեւոր կուլտուրայի ներդաշնակ զարգացման տրամաբանական արտահայտիչն է։ Իսկ բարոյականությունն ինքնին բանականության հավերժական օրենքն է։ Պետք չէ տրամաբանություն փնտրել Բալկանները «սրբագրելու» Արեւմուտքի գործողություններում, քանզի եթե այն գոյություն ունի, ապա չափազանց մերկ է։ Այնքան «մերկ», որ շփոթեցրել է անգամ Եվրոպայի

Մի «անկեղծ»

Մի «անկեղծ» զինվոր չգտնվեց «Թե իմանայի, որ Մեղրի եք հասնելու, խորհուրդ կտայի անպայման Մեղրիի գունդն էլ մտնել»,- պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանին կարծես քիչ թվաց Սյունիքում լրագրողների՝ միայն մեկ զորամասին ծանոթանալը։ Բայց ընտրությունն այս անգամ ընկել էր տանկայինի վրա։ Լրագրողների մի մեծ խումբ Մելիքսեթ Պողոսյանի հյուրն էր։ Մեր բանակի սպաների մեծ մասն անցել է պատերազմով եւ

Ո՞Վ ԿԶՈՐԱՑՐԻ ԵՐԿՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈՐԸ

Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետեւեք, որպեսզի դրանք կատարվեն։ Ջոն Լոկ Հարեւան մի ընտանիքի ծանր վիճակը հարկադրեց ինձ՝ լրագրողիս, գրիչ վերցնել եւ ուղարկել այս նամակը «Առավոտին»։ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Արարատ Անտոնյանն արդեն 23 տարի տառապում է փտախտով, 1984 թ. զրկված է ձախ ոտքից։ Ծանր է տեսնել, թե ինչպես երկրորդ կարգի զինվորական հաշմանդամը դժվարությամբ, ոտքը քարշ տալով՝

ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱԽՆ ՈՒ ՄԱՏԸ

ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱԽՆ ՈՒ ՄԱՏԸ Ամեն տարի, գարնան նորամուտն անհանգիստ զգացողությամբ է համակում բոլոր այն ընտանիքներին, որոնք ակամայից ապրում են իրենց զավակների դիմորդացավ հոգսերով՝ աչքն ու ականջը հառելով ՀՀ «բուհական ընդունելության քննությունների» (ասել է թե ԿԳ) նախարարության հերթական նորամուծություններին, կցկտուր եւ ուշացած տեղեկատվությանը, անիրագործելի ու դեկլարատիվ խոստումներին։ Մյուս կողմից էլ, եթե հավատանք ԿԳ նախարարին, ապա

«ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է 60-Ն ԱՆՑ…»

Կամ օրենքով ծերերն ու մեր երկրի ապագան Երկար ապրած մարդիկ մեծարվում, համարյա թե մշակութային արժեք են դառնում։ Գիտությունն անվերջ երկարակեցության բանալիներն է որոնում, մարդու օրգանիզմի թաքնված հնարավորությունները բացել է փորձում։ Մի խոսքով, մարդը երկար ապրել է ուզում։ Կարո՞ղ եք ասել, Հայաստանում ծերությունը ո՞ր տարիքից է սկսվում։ Դժվար չէ պատասխանել, ընդամենը պիտի հետեւել աշխատանքի հրավերներին։ Պահանջվում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը խորապես մտահոգված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Հարավսլավիայում տարվող ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք իրականացվում են միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ, հղի են ծանր աշխարհաքաղաքական հետեւանքներով, կարող են ապակայունություն խթանել այլ տարածաշրջաններում։ «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը պաշտպանում է Կոսովոյի բնակչության ինքնորոշման իրավունքը, դատապարտում է Հարավսլավիայի նախագահ Միլոշեւիչի ռեժիմը, որը մեծ պատասխանատվություն

Երկակի ստանդարտների հետեւանքները

Երկակի ստանդարտների հետեւանքները Ադրբեջանը Կոսովոյի հակամարտության հարցում շուտ կողմնորոշվեց։ Բաքվի օդանավակայանում ՄԻԳ-եր տեղափոխող ռուսաստանյան ինքնաթիռի բռնագրավումը եւ այդ ինքնաթիռի՝ Հարավսլավիա ուղարկելու մասին լուրի տարածման արագությունն ինքնին միանշանակորեն վկայում է, թե ով ում բարեկամն է։ Ռուսաստանի ակնթարթային արձագանքը՝ Ելցինի առաջարկը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեղմել Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ երեւույթին, ուշացած էր եւ չբավարարեց մեր ըմբոստ հարեւանին։

ԱՐԴՅՈՔ ԴՈ՞ՒՔ ԵՔ ԱՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Ովքե՞ր են վերահսկում ապրանքների ներմուծումն Իրանից Քաջարանի քաղաքապետ Հովսեփյանը Սյունիք այցելած լրագրողներին հայտնել էր, որ, չնայած տրանսպորտային մեծ ծախսերին, Սիսիանում որոշ ապրանքներ կարող են ավելի էժան լինել, քան Մեղրիում։ Առաջարկել էր այս հանելուկի լուծումն ԱԺ-ում փնտրել. պատգամավորներից շատերը զբաղվում են Իրանից Հայաստան ապրանք տեղափոխելով եւ իրար մեջ բաժանել են թե՛ ներմուծվող ապրանքների տեսականու, թե՛ դրանց

Գրեթե «Ավարայրի» կոչ

Գրեթե «Ավարայրի» կոչ Երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի վաճառականների միության հերթական հավաք-խորհրդակցությունը։ Մինչեւ խորհրդակցության սկսվելը միության փոխնախագահ Հովսեփ Պողոսյանին, երբ հարցրինք, թե պատգամավոր դառնալու մտադրություն չունի՞, նա խիստ խուսափողական պատասխանեց. «Չէ, ի՞նչ պատգամավոր, ի՞նչ բան»։ Հավաք-խորհրդակցությունը բացեց միության նախագահ Մակիչ Դեմիրյանը, որն այն կարծիքը հայտնեց, որ դահլիճի դատարկությունը մեր գործարար աշխարհի վերջնականապես հիասթափվածության

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՄԱՑԵԱԼ ՄԱՀ

ՆԳ եւ ԱԱ աշխատակիցները երեկ այնպիսի խտությամբ էին շրջապատել ԱԺ շենքը, թվում էր՝ ներսում բուռն քննարկումներ են ընթանում։ Ընդ որում՝ էլեկտրաէներգիայի սակագների սառեցման թեմաներով։ Սակայն խորհրդարանի ներսում լռություն էր։ Տապալված էր հերթական նիստը։ ԱԻՄ պատգամավորական խմբի դուռն ամուր փակված էր։ «Երկրապահների» դուռը թեեւ բաց էր, բայց ներսում մարդ չկար։ Մեկ էլ, ըհը, եկավ Արամազդ Զաքարյանը։

Վաղը վաճառքի է հանվելու Հայաստանը

Աշոտ Մանուչարյանը «Ոսկե ձկնիկ» է բռնում, որը, ըստ սովորույթի, պատրաստակամություն է հայտնում կատարել «Սոցիալիստական ուժեր» միության քաղաքական քարտուղարի ցանկությունները։ Աշոտ Մանուչարյանը խնդրում է չինացիներին տեղափոխվել Հնդկաստան, հնդիկներին՝ Ամերիկա, իսկ աֆրիկացիներին՝ Ավստրալիա։ Այս երեք ցանկությունները հերթականությամբ կատարելուց հետո Ոսկե ձկնիկը հարցնում է, թե նրա ինչին է պետք նման տեղափոխությունը, ինչի՞ն վերջինս պատասխանում է. «Անձամբ ինձ, ոչ

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՉԵՐՆՈՎԻԼԻ ԹԱՂՄԱՆԸ

Մարտի 29-ին Կիեւում տեղի ունեցավ Ուկրաինայի ազգային ազատագրական պայքարի առաջնորդներից, Ուկրաինայի ժողովրդական ճակատի (ՌՈՒԽ) նախկին նախագահ Վյաչեսլավ Չերնովիլի հուղարկավորությունը։ Նախկին խորհրդային քաղբանտարկյալ, 1976 թվականից Հայաստանի ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, 70-ականների վերջերին «Ոսկե գրիչ» միջազգային մրցանակի արժանացած հանրահայտ գործչի հուղարկավորությանը մասնակցեց նաեւ նրա քաղաքական պայքարի ընկեր, ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ ՊՐԻՄԱԿՈՎԸ՝ ԿԱՇԱՌԱԿԵՐ ԱՄՆ մամուլում մեղադրանքներ

ՎԱՏ ԼՈՒՐ

Մարտի 28-ին «Առավոտի» թղթակիցը ոչ հաճելի հեռախոսազրույց ունեցավ ՆԳ Վանաձորի բաժանմունքի մի ղեկավար պաշտոնյայի հետ, որը զայրացած պահանջում էր հայտնել մարտի 26-ի «Առավոտում» տպագրված հրապարակման աղբյուրը՝ կապված անձնագրերի փոխանակման հետ։ Նշենք, որ «աղբյուրը» այն քաղաքացիներն են, որոնք անձնագրերը հանձնել են հունվարին, եւ նրանց հայտնել են, որ պետք է նորերը վերադարձվեն հունիսին, այսինքն՝ մայիսի 30-ին կայանալիք

Բաբելոնի կործանումը, «Իրավունք եւ միաբանությունը» եւ բոլո՜ր-բոլո՜րը

Բաբելոնը կործանվեց, որովհետեւ մարդիկ դադարեցին իրար հասկանալ, ասում է «Իրավունք եւ միաբանություն» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արտաշես Գեղամյանը։ Նույն ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Խաչատրյանը հայտարարեց, թե «ՍԻՄ-ին հաջողվել է ձեւավորել այն ընտրական միավորը, որի մասին մենք մտածում էինք եւ երազում էինք»։ Դաշինքի հրավիրած ասուլիսում մարգարեաբար հիշվեց՝ «ոչ միայն հացիւ», ուստի դաշինքը

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ- ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ»

Մարտի 30 քաղաքական օրվա երկրորդ կեսին Գիտությունների ազգային ակադեմիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ նախընտրական թերեւս ամենալուրջ դաշինքի ձեւավորումը։ Նրանում ընդգրկված են Կարեն Դեմիրճյանի ղեկավարած Ժողովրդական եւ Վազգեն Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունները։ Այս երկու հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավար մարմինների համատեղ նիստի ժամանակ, որոշակի ծանուցումներից եւ քննարկումներից հետո ընդունվեց միասնական որոշում, որը բաղկացած էր երեք կետից։ Առաջին դրույթով

Բոյկոտում են ընտրությունները

Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրական կարգը խաթարված է։ Ընտրությունների ինստիտուտը, որպես իշխանությունների ձեւավորման իրավական հիմք, չի գործում։ 1995 թ. Ազգային ժողովի եւ 1996 թ. նախագահական ընտրություններին հասարակության, քաղաքական ուժերի մի մասի, միջազգային հանրության կողմից տրվել է քաղաքական գնահատական՝ դրանք համարվել են անարդար։ Այդ ամենի իրավական հետեւանքի բացակայությունը, այն է՝ նոր օրինական ընտրություններով իշխանության ձեւավորում եւ Հայաստանի Հանրապետությունում

ՕՐ ՎԵՐՋԻՆ. ՀԱՅՏԵՐԸ ԲԵՐԵՔ

ԿԸՀ-ի համար սկսվեցին գերլարված աշխատանքային օրերը։ Համամասնական ընտրացուցակներով խորհրդարանական ընտրություններին մասնակցել կամեցողները երեկ մինչեւ ժամը 18-ը պարտավոր էին ներկայացնել հայտերը։ Առաջին պարտաճանաչը եղել էր «ԻՄ-Սփյուռք-Հայաստան» դաշինքը, իսկ վերջինը՝ «կոմունիստների եւ սոցիալիստական կուսակցությունների միությունը» ԿԸՀ-ի շենք մտավ երեկ՝ ժամը 17։55-ին։ Հայտերի ընդունման պահին յուրաքանչյուր կուսակցություն եւ դաշինք յուրովի էր ներկայանում։ Օրինակ, ՀՀՇ-ն անաղմուկ եկավ եւ անաղմուկ

ՉԻ ԼԻՆԻ

ԱԺՄ վարչության անդամներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, «Առավոտին» ասաց, թե գրեթե բացառված է դաշինքը ՀՅԴ-ի հետ, որովհետեւ դաշնակցական խմբակցության կեսը բոյկոտեց սակագների հարցով նիստ գումարելու առաջարկը։ ԱԺՄ-ականը նկատի ուներ ՀՅԴ համամասնական ցուցակում թվով 10-րդ Արտաշես Թումանյանի չգրանցվելը խնդրո առարկա նիստի կայացման համար։ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՈԳԻՆ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կարծում են, որ ինչպես

ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ

Հանրապետական կուսակցության վերջին խորհրդակցությունը ՀԺԿ-ՀՀԿ դաշինքի վերաբերյալ տեղի ունեցավ մարտի 30-ի կեսօրին, Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ։ Ավելի ուշ տեղի ունեցած ՀԺԿ-ՀՀԿ ղեկավար մարմինների համատեղ նիստի մասին 3-րդ էջում։ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ԱԺ ԴԱՐՊԱՍԻՑ Թերեւս երբեք ԱԺ պատգամավորներն ու, առավել եւս, ԱԺ դարպասն այնքան ապահով չէր, որքան երեկ։ ՆԳ եւ ԱԱ բազմաթիվ աշխատակիցներ եկել էին ապահովելու նրա պաշտպանությունը։

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Հայոց աշխարհում վէրստին առաջինները դարձան վէրջիններ, եւ վէրջինները՝ առաջիններ, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ Տիրօջ Հրէշտակը երազի մէջ այցի եկաւ ՍԻՄ-ի նախագահ Հրանդ Խաչատրեանին՝ ապսպրելով, որ վէրջինս Ազգային ժողովի ընտրութիւններին մասնակցի Գէղամեանի «Միաբանութեան» հէտ միասին։ Եւ Հրէշտակը, ծօցից հանելով եւ Հրանդին մատուցանելով միասնական յամամասնական

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930