Օրվա լրահոսը
ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ- ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի նոր նշանակված տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ է հարցազրույցս։ Զրույցի բուն թեման առայժմ թատրոնի շենքի ընդհանուր վիճակն է։ Դեռեւս թատրոնում հին տնօրենի ստեղծած լարված մթնոլորտը շարունակվում է, սակայն Կ. Հովհաննիսյանը, որը հստակ տեսնում է այդ թատրոնում իր անելիքը, ուսումնասիրում-ծանոթանում է թատրոնի ներքին եւ արտաքին կառուցվածքին, ինչպես նաեւ արդեն
ԾՈՒՌ ՔԱՆՈՆՈՎ ՈՒՂԻՂ ԳԻԾ ՉԻ ՔԱՇՎԻ
Գրեթե մեկ տարի առաջ, իր պաշտոնավարության 100 օրը բոլորած նախագահը նշեց, որ 100 օրում ոչ մի ծառ էլ բերք չի տալիս։ Պտղաբուծության բնագավառում իմ գիտելիքներն ավելի քան համեստ են, ուստի չեմ վիճարկում հիշյալ բնորոշումը։ Սակայն եթե այդ նույն ծառը տարվա բոլոր չորս եղանակներին էլ պտուղ չի տալիս, ուրեմն կամ այգեպանն իր գործից ոչինչ չի հասկանում,
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՀԵՔԻԱԹ Է
Համաձայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարի վարչության կողմից Ժնեւում հրատարակված զեկույցի, մարտի 24-ին սկսած ՆԱՏՕ-ի ռմբակոծումներից հետո անցած օրերի ընթացքում Կոսովոն լքել է 315 հազարից ավելի մարդ։ Փախստականների հիմնական մասը հանգրվանել է Ալբանիայում, Մակեդոնիայում եւ Չեռնոգորիայում։ Վարչության տվյալներով, միայն ապրիլից մինչեւ հունիս փախստականների պահանջները բավարարելու համար անհրաժեշտ կլինի ծախսել մոտ 71 մլն դոլար։ Սա այն
Վկայակոչվում էին կնոջ դիսկոտեկայի շորերը
«Առավոտի» իրավական բաժինը սույն հրապարակումը նվիրում է ապրիլի 7-ի՝ մեր կին ընթերցողներին Վերջին տասը տարիներին աղետի գոտում տեղի ունեցող ամուսնալուծությունների պատճառներից է սոցիալ-կենցաղային, բնակարանային նորմալ պայմանների բացակայությունը։ Մեկ կամ երկու սենյակից բաղկացած տնակներում ստիպված էին տարիներ շարունակ բնակվել ազգակցական կապ ունեցող մի քանի ընտանիքներ։ Դա խանգարող հանգամանք է երիտասարդ ամուսինների լիարժեք փոխհարաբերությունների համար։ Հնարավորություն չունենալով
ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ՝ ՕՎԿԻԱՆՈՍԻ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ
Երախտագիտություն բառի իմաստն ու բովանդակությունը լավ գիտեմ, քանզի աղետի գոտում ապրող մարդն իր զգայարանների վրա է տանում բարեգործությունները՝ մշտապես երախտագետ լինելով նրանց, ովքեր սատարեցին ավերված հողին, ովքեր փորձեցին հույս ու հավատ ներարկել լավատեսությունը կորցրած մարդկանց։ Հետեւաբար, թող խոսքս բնավ էլ երախտագիտության հետ անհաշտ ապրողի, երախտամոռի կերպարը չստեղծի։ Պարզապես այսօր ստեղծվել է մի կացություն, երբ բարեգործություն
«ԱՐՄԵՆԻԿՈՒՄ». ԱՌԱՍՊԵ՞Լ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Արմենիկումի» հայտնաբերման լուրը սոսկ գիտական կամ բժշկական ինֆորմացիա չէր, քանի որ նմանատիպ պրոբլեմը համամարդկային նշանակություն ունի եւ նրա շուրջ անմիջապես կենտրոնացավ հանրության ուշադրությունը։ Հասկանալի պատճառներով, ժամանակը նստեցրեց «պոպուլիստական փոշին», որը բարձրացվել էր «Արմենիկումի» «հայտնագործության» հայտարարությունից հետո, եւ հիմա եկել է ժամանակը հանգիստ զատել գովազդային թեփուկը իրականության սակավաթիվ հատիկներից։ «Արմենիկումի» ծնունդը աշխարհին մատուցվեց «բրազիլական սերիալների» դասական
ՔԱՆԻ ՍԱՂ ԵՆՔ՝ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԻՆ ՊԱՐՏՔ ԵՆՔ
Խորհրդային Սահմանադրության վեցերորդ կետը ամրագրել էր ԽՄԿԿ-ի ղեկավար եւ ուղղորդիչ դերը հասարակական կյանքում։ Անցած տարի ստեղծվեց Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը։ Այսօր մտավախություն կա, որ վեցերորդ հոդվածի վերափոխված տարբերակը կմտցվի ՀՀ Սահմանադրություն։ Այն կամրագրի էներգահամակարգի ղեկավար եւ ուղղորդիչ դերը հասարակական կյանքում։ Ի վերջո, մեր կենսական բոլոր հարցերը պլանավորվում են էլեկտրացանցի մակարդակում։ Եթե դուք վստահ եք, որ
Զինվորների եւ լրագրողների մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 6-ին գումարեց հերթական նիստը՝ իր քննարկումների հիմնական մասով անդրադառնալով զինծառայողներին ընտրացուցակներում ընդգրկելու եւ նրանց քվեարկության կարգը սահմանելու հարցին։ Պետք է արձանագրել, որ բավականին հետաքրքիր լուծումներ գտան ԿԸՀ-ի անդամները։ Ընտրական օրենսգիրքն ընդհանրական վրիպակազերծումից հետո նոր պահանջներ է դրել եւ հենց այս շրջանակում էլ ընդունվեց փաստաթուղթ, որը սահմանում է ԿԸՀ հանձնարարականները ստորագրված քվեաթերթիկները
«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂԻՆ»
Հարցազրույց Հրանուշ Հակոբյանի հետ -Տիկին Հակոբյան, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 121 կին։ Դուք խորհրդարանում մի քանի անգամ եք եղել եւ կրկին առաջադրվում եք։ – Դուք ճիշտ նկատեցիք, ես խորհրդարանում նոր մարդ չեմ, բավականին փորձ ունեմ, գիտելիք, առավել եւս՝ իրավաբանական գիտելիք։ Խորհրդարան պետք է գան պրոֆեսիոնալները։ Ես զարմացած եմ, որ այսքան մեծ թվով հայտ
Շատ չհամարվի
Պետհամալսարանում ուսանողների հանդիպումից հետո Վահան Հովհաննիսյանն առանձին լրագրողների հարցերի էլ պատասխանեց։ Զրույցի ընթացքում դժգոհություն հայտնեց հետեւյալ առիթով, թե այս փուլում լուրջ եւ տխուր հանգամանք է, որ «Խորհրդարանական ժամ» կոչված խորհրդարանի այսօրվա խմբակցություններն ամեն կիրակի օգտագործում են որպես նախընտրական արշավ վարելու միջոց, հնարավորություն, որից ուրիշ կուսակցություններ՝ օրինակ Դեմիրճյանինը կամ մերը զրկված են։ Սա արդար չի»։ Ավելի
ԿԱՄԱԿՈՐ ՀՅԴ-Ի ՍԱՆՁԱՀԱՐՈՒՄԸ
Հանրահայտ էր, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը բավական կնամեծար է։ Բայց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հրավերով հյուրընկալվելով պետհամալսարանում՝ նա գերազանցեց ինքն իրեն։ Ներկա եւ բացակա աղջիկներին շնորհավորելով մարտի 8-ին գումարված ապրիլի 7-ի առնչությամբ նա կանխատեսեց, թե ամեն մի նոր իշխանություն եւս մի օր կավելացնի եւ վերջապես «կհասնենք իդեալական իրավիճակի, երբ 365 օր
ԼԱՎ ԼՈՒՐ
«Բոլորիս մտահոգող, նյարդայնացնող հարցը կրթական համակարգում կաշառքն է, այսինքն փողով քննություն ստանալը։ Սա ամենաանթույլատրելի բանն է։ Սրա համար պետք է ծեծել։ Անգամ այլ քրեական պատիժների մասին չեմ խոսում՝ ապտակել է պետք ուղղակի մարդկանց, որոնք այդ բանը թույլ են տալիս»,- Վահան Հովհաննիսյանի այս հայտարարությունները համալսարանում մտատանջությունների պատճառ դարձան նույնիսկ «Հայոց աշխարհի» աշխատակից Արմեն Հակոբյանի համար։ Ծեծի
«Ի վերջո, դա երկրի նախագահն է»
Խոստովանեց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանը ապրիլի 6-ին կայացած բրիֆինգի ընթացքում։ Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե մեկ տարի առաջ ժողովրդին իր կուսակցությունը համարող նախագահը ինչո՞ւ չընդունեց վերջերս նստավայրի մոտ հավաքված իր կուսակցության անդամներին, այլ մի քանի տասնյակ լավ զինված ոստիկաններ ուղարկեց նրանց մոտ՝ Վահե Գաբրիելյանը նշեց, որ այն չեզոք հարց չի համարում։
«ԱՅԼԱՆԴԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ»
«Գնո՞ւմ ենք ընտրությունների, թե՞ չենք գնում, դա չէ խնդիրը»,- համլետաբար փիլիսոփայեց ՀՀՇ նախընտրական կենտրոնը, ավելի կոնկրետ՝ այն երեկվա ասուլիսում ներկայացնող Հովհաննես Իգիթյանը՝ Արարատ Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի «թիկնապահությամբ»։ Բայց լրագրողներիս հրավիրել էին ավետելու, որ «ՀՀՇ կուսակցությունը պատրաստ է գնալ ընտրությունների»։ Այնքան պատրաստ էին, որ նույնիսկ կուսակցական ցուցակն էին մանրամասն «կինդեր»-ային ու գենդերային հետազոտության ենթարկել. առաջադրված
ԱՌԱՋԻՆԸ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ» Է
Ամենից շատ պաշտոնաթերթիկ՝ 500 հազար ստորագրություն հավաքելու համար, ԿԸՀ-ից ստացել է «Միասնություն» դաշինքը։ Մյուսները ամենաշատը, իրենց ստացած քվեաթերթիկներով, 400 հազար ստորագրություն կարող են հավաքել։ ԱՌԱՋԻՆԸ Երեւանի մարզային հանձնաժողովում երեկ առաջինն իր պաշտոնաթերթիկը՝ 1000 ստորագրությամբ, հանձնել է 5-րդ ընտրատարածքում թեկնածությունը առաջադրած Արմեն Մկրտչյանը։ Վերջինս ներկայացնում է Պահպանողական կուսակցությունը։ ԻՄՆ ՈՒՐԻՇ Է Երեկ խմբագրություն զանգահարեց «Միասնություն» դաշինքի
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԱՅՍ ԴԱՇԻՆՔԸ ՀԱՎԱՆԵԼ Է
Ժողինստիտուտի դահլիճի շեմով անցնող-դարձող ուսանողներին բարձրագույն մաթեմատիկայի դասախոս Վլադիկ Դավթյանը երեկ ստիպում էր մտնել դահլիճ։ Ու այլեւս դուրս չգալ։ Այս ակտի նպատակն ուսանողներին ու «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին նույն դահլիճում հանդիպեցնելն էր։ Բայց ստացվեց այնպես, որ դահլիճում լրագրողներիս ու դասախոսների հետ որոշ ուսանողներ էլ կային։ Քանի որ Արտաշես Գեղամյանը չկար, դաշինքը ներկայացնելու գործը ստանձնեց ՍԻՄ
ԻՆՉՊԵՍ ՀԵՔԻԱԹՈՒՄ
ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Միասնություն» դաշինքը պաշտպանելու է 40 թեկնածուի։ Նրանցից 20-ը հանրապետական է, մյուս 20-ը՝ ժողովրդական։ 15 ընտրատարածքում «Միասնությունը» չի պաշտպանելու որեւէ թեկնածուի, որովհետեւ այդ ընտրատարածքներով պետք է անցնեն կուսակցությունների ղեկավարները։ ՎԱՐՔ ՄԵԾԱՑ Ըստ «Առավոտի» տեղեկությունների, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը միասին տեղ են գնացել։
ՓԱԽԱԾ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐ
ՆԳ համակարգի նախկին աշխատակիցներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, «Առավոտին» հայտնեց, որ վարչապետ Արմեն Դարբինյանի նշանակած կադրերի մեծամասնությունը 1993-ին եռամսյա զինվորական հավաքներից խուսափելու համար հետախուզման մեջ է եղել։ ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄՏԵՐԻՄՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ «Ես Արծրուն Մարգարյանին մոտավորապես այնպես էի ճանաչում, ինչպես ինքս ինձ։ Եվ անցած տարվա դեպքերի եւ այս տարվա «ինքնասպանության»
Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԿԻՆՈՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը որոշակի քաղաքականացված կառույց է դարձել, որն այսօր կոնկրետ ծառայություն է մատուցում միության նախագահ Սերգեյ Իսրայելյանին։ Վերջինս համոզված է, որ ապագա խորհրդարանում ունենալու է իր տեղը։ Ուրբաթ օրը, արտահերթ համագումար պահանջող նախաձեռնող խումբը հանդիպեց Ս. Իսրայելյանին եւ միության վարչության անդամներին՝ համագումարի օրը ճշտելու նպատակով։ Նախաձեռնող խումբը մտադիր էր փոխհամաձայնության գալ, սակայն Ս. Իսրայելյանի
Հիշողությունը կորցրած վկան
Արմավիրի մարզի Առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Տ. Պետրոսյան) շարունակվում է Գրիգոր Մկրտչյանի սպանության կապակցությամբ հարուցված քր. գործի դատաքննությունը։ Դատարանում ամենահետաքրքիր պահվածքը դրսեւորեց Արշակ (Արտաշես) Միրոյանը։ Նա թե՛ նախաքննությամբ, թե՛ նախորդ դատարանում (Ա. Վարդապետյանի գլխավորությամբ) տված ցուցմունքներում առանձնապես չէր դժգոհել գոնե հիշողությունից։ Ընդհակառակը, նա նկարագրել էր, թե ինչպես իր ընկերներ Հարությունի (Արտյոմի), Խոսրովի (Հոծոֆի), Արթուրի (Смерть),
ԱՎՏՈՏԵՍՈԻՉՆԵՐԸ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Մարտի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում ԳՈՒՄ-ի տարածքում պետավտոտեսչության աշխատակիցները ծեծի ենթարկեցին ամուսիններ Թերեզա Ասատրյանին եւ Լյովա Խաչատրյանին։ Թերեզայի շատ հրապարակումներ ծանոթ են նաեւ «Առավոտի» ընթերցողներին։ Տեղեկացնենք, որ նա Էրեբունու ՀԺԿ սկզբնական կազմակերպության քարտուղարն էլ է։ Մենք հանդիպեցինք Թ. Ասատրյանին, երբ նա արդեն տանն էր եւ դուրս էր գրվել հիվանդանոցից։ Ահա թե ինչ պատմեց նա դեպքի
Մտորումներ ընտանեկան նպաստի շուրջ
Վաղուց եմ ուզում գրել, բայց հարմար չեմ գտնում. գիտեմ՝ ոչինչ չի փոխվի։ Մեր «արհեստավարժ» կառավարությունը ինչ որոշում է, այն էլ կիրառում է։ Ինչպես նախագահական ընտրությունից առաջ անընդհատ թմբկահարում էին ազատ, արդար, թափանցիկ բառերը, այնպես էլ ընտանեկան նպաստի նշանակումից առաջ էին եթերով անընդհատ արդար ու հաջողված համարում այդ որոշումը։ Սակայն իրականում, ցանկացած շքամուտքի հինգ նպաստառուից չորսը
ԱՄԵՆ ՓԱՅԼՈՒՆ ԲԱՆ ՈՍԿԻ ՉԷ
Գնալով ավելի ու ավելի ենք հեռանում կոմունիզմի «ճահճային» սպասումից ու հնարավորինս արագ յուրացնում զարգացման նոր՝ կապիտալիստական համակարգը։ Ինչպես եւ ենթադրում էին մեր ղեկավարները՝ մեզ մոտ աստիճանաբար եւ ոչ ցավագին պետք է ծնունդ առնեին նոր առաջնորդներ, նոր կապիտալիստներ, բուրժուաներ, որոնք կկարողանան երկիրը ֆինանսա- ապրանքային հարաբերությունների նոր էտապ բերել։ Որտե՞ղ են նոր ռոկֆելլերները, օնասիսները եւ ֆորդերը, որոնք
«Էն օրն եկան թովջի արին»
Հարկ են ուզում տերության Վանաձորի առեւտրական որոշ օբյեկտներում օրերս խուճապային իրավիճակ էր։ Պատճառը հարկային բարձր մակարդակի ստուգումներից թաքնվելն էր՝ այդ օբյեկտների տերերի կողմից։ Մի քանի խանութներ պինդ ու պինդ կողպել էին դռները, վաճառողները՝ անհետացել։ Առավել աչալուրջներն իրենց իսկ խանութի տարածքը հսկում էին 2-3 մետր շառավղով հեռավորությունից եւ դրանից ավելի չէին մոտենում՝ իրենց «չբացահայտելու» նպատակով։ Փակ
ԳԱՌՆԻԻ «ԳԱԼԱԿՏԻԿԱՅԻ» ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Հանրապետության արդյունաբերական հզորությունները մի ժամանակ հպարտության թեմա էին։ Հպարտանում էինք, որ ոչ մի լուրջ գործ առանց հայերի մասնակցության գլուխ չէր գալիս։ Անգամ՝ տիեզերքի ուսումնասիրությունը։ 1978 թ. Հայաստանում գործում է «Գրանիտ» հատուկ կոնստրուկտորական բյուրոն (ՀԿԲ)։ Բյուրոն զբաղվել է տիեզերական սարքաշինությամբ։ Աշխատակիցները պարգեւատրվել են պետական մրցանակներով։ 1983 թ. ուլտրամանուշակագույն աստղադիտակի պատրաստումը խորհրդա-ֆրանսիական ծրագրի շրջանակներում մինչեւ հիմա էլ
ՆՈՐ ՇԵՆՔ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
Ըստ «Առավոտի» տեղեկությունների՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոր շենք է փնտրում, որն ավելի մեծ կլինի եւ ավելի օտարված հասարակական շարժման վայրերից։ Ըստ նույն աղբյուրի, հավանաբար, ամերիկացիներին Երեւանյան լճի հարեւանությամբ տարածք կտրամադրվի, որպեսզի նրանք կառուցեն նոր դեսպանատուն։ ՀԱՐԱԶԱՏ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ Փարիզյան այցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչները Ֆրանսիայի Ազգային ժողով էին այցելել։ Մեր պատգամավորները հետո «Առավոտին» փոխանցեցին իրենց տպավորությունները,
Գրեք ու հանգիստ քնեք
Այս հոդվածը գրել եմ՝ հետապնդելով մեկ նպատակ։ Ընտրություններից առաջ մենք բոլորս պետք է իմանանք, թե ով ով է, մասնավորապես ընդդիմության որ մասն է իրական ազնիվ ընդդիմություն, եւ որն ընդամենը գովազդում է, որ ինքը ընդդիմություն է։ Խոսքը գնալու է ԱԺՄ կուսակցության վարչության անդամ պարոն Դ. Վարդանյանի մասին, որը ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավարի
ԱՊՀ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԲԱՐԴ Է
Մոսկովյան «Պրեզիդենտ-օթելում» արտգործնախարարների հանդիպումով սկսված գագաթաժողովն ակնհայտորեն բարդ ընթացք էր ենթադրում։ Այս տարվա սկզբից պարզ էր, որ ԱՊՀ երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը շարունակում է խորանալ եւ ավելի ու ավելի լայն ոլորտներ է ընդգրկում։ Գագաթաժողով Բնականաբար, ուշադրության կենտրոնում էին հայտնվել Ուզբեկստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, որոնք ցանկություն են հայտնել դադարեցնել իրենց մասնակցությունը ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագրին, սակայն
Նշանակովի՞… ընտրություններ
Ընդդիմադիր եւ պարզապես ո՛չ իշխանամետ գործիչներից շատերը բուռն վրդովմունք են հայտնում ընդունված ընտրական օրենսգրքի շուրջ։ Կոնկրետ փաստարկներով բազմաթիվ անարդարացի կետեր ու կողմեր են նշանակում վերոնշյալ օրենսգրքի հոդվածներում։ Սակայն որքան էլ ընդունված օրենսգիրքը լավ լիներ, եթե ընտրությունները վերահսկող ուժերը որոշել են այն կեղծել կամ իրենց ուզածի պես անցկացնել, միեւնույն է կատարյալ օրենսգիրքն էլ չէր փրկելու ընտրական
Չկան մշտական թշնամիներ եւ մշտական բարեկամներ
Կամ 1998 թ. մարտի 30-ից 1999 թ. մարտի 30 Կարեն Դեմիրճյանին մեր ժողովուրդը շատ է սիրում։ Հանուն այդ սիրո եւ սիրեցյալի հաղթանակի առավել կրքոտ սիրահարները պատրաստ են գնալ զոհողությունների։ Էմմա Խուդաբաշյանը Կարեն Դեմիրճյանին սիրում էր բոլորից շատ։ 1998 թ. մարտյան արտահերթ ընտրություններում նա հերոսացավ՝ կրծքով փակելով ի վնաս Կարեն Սերոբիչի քվեատուփ լցվող քվեաթերթիկների ճանապարհը։ Տիկին