Օրվա լրահոսը
«ԽԺ»-Ն «ԽՈՍՐՈՎԻ ԺԱՄԸ» ՉԷ
ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը հերքեց այն հայտարարությունները, թե «Խորհրդարանական ժամ» հաղորդման վրա գրաքննություն է հաստատվել. «Ընդունված պայմանավորվածությունների շրջանակներում յուրաքանչյուրն ազատ է արտահայտելու իր տեսակետը»։ «Առավոտին» հիշեցրեց, որ այդ հաղորդմանն առնչվող հարցերն ի սկզբանե կանոնակարգված են եղել եւ սահմանված, որ «ԽԺ»-ի թեման որոշվում է ԱԺ նախագահի հրավիրած խորհրդակցության ընթացքում, որին պիտի մասնակցեն խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչները։
ԷԼ ՎԱՏԱՌՈՂՋ ՉԻ՞
«Ռոյթըր» գործակալության հաղորդման համաձայն՝ Գառնիկ Նանագուլյանն ընդգրկվել է «Ինտերգոլդի» տնօրենների խորհրդում։ Հիշեցնենք, որ արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջիկության նախարարի պաշտոնից Գառնիկ Նանագուլյանն անցած տարի հրաժարական էր տվել՝ մասնավորապես պատճառաբանելով առողջական խնդիրները։ ԷՍ Ի՜ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ ԱԽՊԵՐՆԵՐՈՎ «Ազատություն» կուսակցության ցուցակը գլխավորում է, բնականաբար, Հրանտ Բագրատյանը, որը ներկայացված է նաեւ որպես 1995 թ. տարվա մարդ, 1999 հազարամյակի մարդ
ՆԱԽԱՐԱՐԻ ԵԼՈՒՅԹԻՑ
Ապրիլի 10-ին տեղի է ունեցել «Միասնություն» դաշինքի համատեղ նիստ, որին մասնակցել են թե ՀՀԿ-ի, թե ՀԺԿ-ի անդամները։ Ելույթ է ունեցել Վազգեն Սարգսյանը, որի խոսքը 6 անգամ ընդմիջվել է ծափահարություններով։ Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է՝ գիտեմ, որ հետաքրքրվում եք, թե ինչպես է, որ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին էի, հետո Ռոբերտ Քոչարյանի, իսկ հիմա էլ՝ Կարեն Սերոբիչի։
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
Մի ուրվական է շրջում Հայաստանում, ազգային գաղափարախոսության ուրվականը Հայաստանում ազգային գաղափարախոսության շուրջ ծավալված առաջին բուռն բանավեճը տեղի է ունեցել 1991թ-ին, երբ փորձ արվեց ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ վարչապետ Վազգեն Մանուկյանի մրցակցությունը տեղափոխել գաղափարախոսական դաշտ: Ազգային գաղափարախոսության մասին եղած առաջին բանավեճը պայմանավորված էր իշխանության համար ծավալված պայքարով: Փորձագիտական տեղեկանք. «Իմացության սոցիոլոգիայի» հիմնադիրներից մեկը՝ գերմանացի
Խայթոցները սկսվեցին
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն էր։ Հանդիպումը հրատապ հարցադրումներ էր ենթադրում, որոնք չեղան եւ ստացվեց այսպես. մեր բանակը մարտունակ է, մեր բանակում 1998 թ. 1-ին եռամսյակի համեմատ 53%-ով նվազել են մահվան դեպքերը եւ այլն։ Գործընկերներիցս մեկի այն հարցին էլ, թե ինչ պատճառներով չի հայտնվում մահվան ելքերով ավարտված դեպքերի թիվը բանակում, զինդատախազն
ՈՐ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՒՆԵՄ ՇԱՏ ԲԱՆ, ՄԻՏՔ ԵՄ ԱՆՈՒՄ՝ ԷՍ, ԹԵ ԷՆ
Ռուսաստանի շարունակական ճգնաժամերն անդրադարձան ոչ միայն մեր ֆինանսական շուկայի, այլեւ Հայաստանում ընթացող միգրացիոն գործընթացների վրա։ Հայ ժողովուրդը մինչեւ 1995 թիվը հիմնականում ռուսամետ էր։ Մեկնում էին հիմնականում տղամարդիկ՝ աշխատանք գտնելու։ 1995-ից սկսեցին մեկնել Եվրոպա, առավելապես Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա։ Երկրներ, որոնք գաղթականներին ժամանակավոր կացության իրավունք էին տալիս։ Բայց՝ ոչ ավելին։ Քաղաքական ապաստան կամ քաղաքացիություն ստանում էր մեկնածների
ՏՆԱՇԵՆՆԵՐԻ ՈՒ ՏՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բնակարանների վաճառքը սպասված ու անսպասելի բոլոր ոլորտներում գլխացավանք է։ Երեւանում այն, առնվազն մի քանի հատվածում, պարզապես ապականում է քաղաքի տեսքը։ Մի քանի տասնյակ մասնագիտացված գրասենյակների համար այն պարզապես բիզնես է։ Անշարժ գույքի շուկայում ընթացող պրոցեսները հետաքրքիր են նաեւ մասնագետների համար։ Դրանցով հնարավոր է որոշակի պատկերացում կազմել երկրի տնտեսական ու հասարակական կյանքի վերաբերյալ։ Տնտեսության աճը կամ
Հարաբերականության տեսությունը եւ հանդիպում կազմակերպելու արվեստը
Ֆիզիկայի մասին գիտելիքներս, ցավոք, հարաբերականության տեսությամբ սահմանափակվում են։ Իսկ ֆիզիկոսների մասին մինչեւ երեկ մտածում էի, թե քչախոս են։ Կամ չարաչար սխալվեցի, կամ էլ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանն այնքան վառված էր կրթության ու գիտության արդի վիճակով, որ ստիպված էր մի քիչ շատ խոսել։ Պրն Չիլինգարյանն այնքան շատ խոսեց, որ մոռացավ ներկայացնել իր հյուրին՝
Անորոշության նոր շրջան
Գեներալ Արծրուն Մարգարյանի սպանության գործով ձերբակալված Արմեն եւ Արսեն խաչատրյանների նախաքննությունն ապրիլի 11-ին պիտի ավարտվեր։ Նույնիսկ հոռետեսներն էին համոզված, որ մինչեւ ամսի 11-ը գոնե Արմեն Խաչատրյանն ազատ կարձակվի։ Տղաներն անցել էին բոլոր տեսակի փորձաքննությունները (ընդ որում՝ հաջող) եւ, ինչպես Արմենի փաստաբան Ամալյա Ավագյանն ասաց, մնացել էր միայն նրանց առերեսումը։ Սակայն երեկ Սպանդարյանի ժողդատարանում (դատավոր՝ Ավետիսյան)
«ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱԺ ՉԵՍ ՄՏՆԻ»
Ալբերտ Բաղդասարյանը ծնվել է 1960 թ. Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում։ 1990-95 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992-ին աշխատել է Մեղրու եւ Կապանի շրջաններում հատուկ դրության ներկայացուցիչ պարետ։ 1996 թ. սեպտեմբերյան դեպքերի ակտիվ մասնակիցներից է։ 1997 թ. Ազգային առաջադիմություն կուսակցության վարչության նախագահն է։ Պատրաստվում է մասնակցել ԱԺ ընտրություններին Գեղարքունիքի մարզի թիվ 42 ընտրատարածքում։ -Պրն Բաղդասարյան,
«ԼԱՎ ԷՐ, ՇԵՖ։ ԱՄԵՆ ԻՆՉ ՄԱՔՈՒՐ ԷՐ»
ԵՊՀ միացյալ արհկոմիտեի եւ բանասիրական ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնած «Հանդիպումներ» շարքի հերթական հյուրը «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն էր, թեման էլ՝ «Պետության եւ հասարակության փոխհարաբերությունները»։ Թեմատիկ Բանախոսը հիմնականում կրկնեց իր «Հասարակությունը եւ պետությունը» աշխատության որոշ թեզերը։ Հնչած դրույթները զուտ մասնագետների ականջների համար էին նախատեսված թերեւս։ Չարենցի անվան սրահում այդպիսիք էլ կային։ Ասենք, մի ուսանող հորդորեց պրն
Ուժային փոխնախարարը ուժի կիրառմանը դեմ է
Մեր ժողովուրդն, Աստված տվել, չի խնայել, միտինգասեր ու պիկետասեր է վերին աստիճանի։ Հանրահավաքներին, որպես կանոն, առաջինը ոստիկաններն են հավաքվում, մեկ էլ՝ լրագրողները։ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Հովհաննես Վարյանի հետ «Առավոտի» բացառիկ հարցազրույցը տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան մոտ՝ կոմունիստներին սպասելիս: -Պարոն Վարյան, ստացվում է, որ հանդիպման վայրը փոխել չի կարելի. ինչ բազմություն էլ հավաքվի, լրագրողների հետ
ՆԱԽԱԳԱՀԻ ԽՐՏՎԻԼԱԿԸ ՉԱՅՐԵՑԻՆ
Բայց իրենք տաք-տաք խոսեցին Առավոտից սենսացիայի էինք սպասում, մեզնից ոմանք նույնիսկ հատուկ պատրաստվել էին ԱՄՆ նախագահի խրտվիլակի հետ նկարվելու, բայց շատերիս տաք սպասելիքների վրա կոմունիստները սառը ջուր լցրեցին։ Պարզվեց, որ այս պահին ոչ մի խրտվիլակ էլ չի այրվելու եւ «Խարույկով խարկվենք» ոչ ոք չի երգելու։ Իմ հա՜լ, ձեր խրտվիլակ ՀՀ քաղաքացիների մի տեսակ կա, որն
ԼԱՎ ԼՈՒՐ
«Առավոտին» փոխանցված տեղեկությամբ Հայկոմկուսի մամլո քարտուղար Ռոբերտ Ահարոնյանը (հենց նա էր ԱՄՆ դեսպանատան վրա ձվեր շպրտում) սեփական վարսավիրանոց ունի։ Այս լուրը փորձեցինք ճշտել իր՝ պրն Ահարոնյանի հետ։ «Գործի հետ ի՞նչ կապ ունի», «լրագրողներին ինչո՞ւ է դա հետաքրքրում» «հո «Առավոտի» խմբագիրն էլ վարսավիրանոց չի՞ եկել» արտահայտությունների արանքում նա այնուամենայնիվ ասաց, որ գեղեցկության 2 սրահներ ունի եւ
ԼԱՎ ԷԼ ԱՍՈՒՄ- ԽՈՍՈՒՄ ԷԻՆՔ։ ՄԻԱ՛ՅՆ։
Ցանկացած (նախ)ընտրական շրջանում մամուլի առավել բուռն ուշադրության կենտրոնում հայտնվելու բարեբախտությունը հակադարձելու ազնիվ մղումով երեւի, երեկ քաղաքական գործիչներն էին որոշել գնահատել մամուլի գործունեությունն անցած ընտրություններում։ Հենց այդպիսի նպատակ ուներ Ֆ. Էբերտի հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչության եւ «Համաձայնություն» իրավական եւ քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնած սեմինարը, որին լրագրողներս հրավիրվել էինք ոչ թե դիտորդի, այլ մասնակցի իրավունքով։ Լրագրող էր նաեւ
«Իրավունք եւ միաբանություն» դաշինքը
Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավար, ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, տուրք տալով վերջերս Հայաստանում ձեւավորված մոդային, երբ ամեն մի գեներալ պարզապես պարտավոր է ունենալ իր նախընտրական միավորումը, որոշեց հովանավորել «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը: Առավել հետաքրքիր է պրն Բաբայանի բացատրությունը, որով նա հիմնավորում է հենց այս դաշինքի ընտրությունը. պարզվում է, նա միշտ պաշտպանել է թույլերին եւ տկարներին:
ԻՆՉՆ Է ՆՐԱ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ
«Կարծում եմ, որ Սամվել Բաբայանը ավելի լուրջ մտահոգություններ ունի իր պոստում, քան Հայաստանի պառլամենտում պատգամավորներ ունենալն է եւ նրանց հովանավորելը»,- թե ինչ հիմնատեքստում այս հայտարարությունն արեց «Միասնություն» նախընտրական բլոկի համանախագահ, ՀԺԿ վարչության քարտուղար Արմեն Խաչատրյանը, կարող եք կարդալ «Առավոտի» հաջորդ համարում։ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Կոտայքի մարզում պատգամավորության թեկնածու առաջադրված նախկին արտգործնախարար Մարատ Ալեքսանյանը, որի եղբայրները տնօրինում
ԴՈՒ ՄԵՆՁ ՄԱՐԹ ԻՍ, ԲԱԳՐԱՏՅԱՆ
Դժվար է կռահել, թե ինչ հասկացան պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները Հրանտ Բագրատյանի զեկուցումից, որը հարուստ էր պարադիգմա, դիվերսիֆիկացիա, աբսորբցիա եւ նման տերմիններով։ Ավելի պարզ ձեւակերպված մտքերն էլ պակաս դժվարամարս չէին։ Այսպես, Հայաստանի նախկին վարչապետն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Ըստ իս, նախնադար կոչվածը չի եղել»։ Բագրատյանի՝ սովորական մահկանացուներին փոքրիշատե ըմբռնելի դատողությունները կարդացեք 4-րդ էջում։ ՉԱՐ ԵՎ ՕՏԱՐ
«ԱՐՓԻ» ԵՎ «ԼՈՌՈՒ ՄԱՐԶ»
Արդեն մի քանի ամիս է՝ Վանաձորում շաբաթական 2 անգամ լույս է տեսնում «Արփի» անկախ թերթը, որ հաճախակի անդրադառնում է ԱԺ նիստերին, կառավարական քննարկումներին եւ առհասարակ քաղաքական անցուդարձին։ Քանի որ թերթի խմբագիրը միաժամանակ «Եղինջ» երգիծական հանդեսի խմբագիր, արձակագիր-լրագրող Սամվել Խալաթյանն է, ապա թերթը շարունակում է «Եղինջի» ավանդույթները եւ երբեմն նյութերը համեմում երգիծանքով. «Կառավարությունն այսօր դարձել է
«Յոթ նիստին մեջ բան մը չըրինք»
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-Անահիտ Ֆերջուլյան դատական գործը ծամոնի պես ձգվում է, ու վերջը չի երեւում։ Եթե նախորդ նիստում որոշում է կայացվում, գրավոր հաստատվում է՝ թե այսինչ վկան (այս դեպքում՝ Արտակ աբեղան) հաջորդ նիստին անպայման կներկայանա դատարան, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում։ Դատարանն ինչ կուզի թող որոշի, ում կուզի՝ թող հրավիրի, չեկողը չի գալիս եւ
ԶՈՐԱՄԱՍԸ ԼՔԵԼ ԷՐ, ԲԱՅՑ՝ ԴԱՍԱԼԻՔ ՉԷՐ
Նորայր Ղազարյանը դեռեւս 1992 թ. նոյեմբերի 27-ին ծառայության է ուղարկվում Վանաձորում տեղակայված N զորամաս։ Ծառայության մեջ մնալով 4 օր, նա ինքնագլուխ լքում է զորամասը եւ մեկնում Գորիս՝ իր մշտական բնակության վայրը։ Գորիսում նա երկրապահ ջոկատի կազմում մասնակցում է սահմանամերձ դիրքերում մարտական հերթապահության եւ միեւնույն ժամանակ հոգում իր ընտանիքի հոգսերը։ Եվ, այդուհանդերձ, շուրջ երկու տարի նա,
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԸ ՓԱԿՄԱՆ ԵԶՐԻՆ
Մեկ շաբաթ առաջ «Առավոտն» անդրադարձել էր Ալավերդու պղնձաձուլական գործարանի առջեւ կանգնած խնդիրներին։ Հիշեցնենք, որ 10 օր առաջ Ալավերդի էին ժամանել ՀՀ արդյունաբերության, բնապահպանության նախարարները, մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, որպեսզի տեղում գտնեին «Մանես եւ Վալլեքս» ՓԲԸ-ի պրոբլեմների լուծման բանալին, որպեսզի պղնձաձուլարանը, որ Ալավերդի քաղաքի միակ գործող ձեռնարկությունն է, շարունակի աշխատել։ Այն ժամանակ նախարարները լրագրողներին եւ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵՐ ՕՐԵՐԻ ԳԵՂԱԴԻՏԱԿ
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնում անցյալ տարեվերջին իրականացված համանման ծրագրի արդյունքները ներկայացնում է հետազոտության ղեկավար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։ Մեր իրականության մեջ ամենամասսայական լրատվամիջոցը վերստին հեռուստատեսությունն է։ Այն տեղեկատվության հուսալի աղբյուր է հարցմանը մասնակցած երեւանցիների 88%-ի համար։ Նրանց 50%-ն օրվա ընթացքում 3-5 ժամ, իսկ 26%-ը՝ դրանից էլ ավելի
«Հայրենիք» պատգամավորական խմբի հայտարարությունը
«Հայրենիք» պատգամավորական խումբը հայտարարում է. Ազգային ժողովի նիստերը բարձրագույն իշխանության եւ «Երկրապահ», «Բարեփոխումներ» խմբերի կողմից մտածված տապալելու հեհեւանքով մենք չենք կարողանում լուծել ինչպես էլեկտրաէներգիայի, ջրի, հեռախոսակապի սակագների հարցերը, այնպես էլ ՆԳ եւ ԱԱ նախարարության կողմից անթիվ, անհաշիվ, անվերջ ստուգումների կանոնակարգման խնդիրը, ինչպես նաեւ քաղաքական սպանությունների մասին դատախազի հաշվետվության հարցը։ Անօրինական ստուգումների վերացմանն առնչվող օրենքը եռօրյա
Կայացա՛վ
Վերջապես, երկար սպասումներից հետո, մայրամուտից առաջ, մի աննկատ տեղ կայացավ Ազգային Բրոունյան շարժում (ԱԲՇ) կուսակցության հիմնադիր ժողովը։ Շարժման ինտենսիվությունը երկար ժամանակ թույլ չէր տալիս ժողովը սկսել։ Միայն երեկոյան, ջերմաստիճանի անկման հետ, երբ նվազեց մասնակիցների միջին արագությունը, բացման խոսքով հանդես եկավ համընթաց շարժման հին ջատագով Վլադիմիր Քրիստափորի Դելակրույանը։ Համառոտ ներածական խոսքից հետո, երբ ներկաների համար պարզ
ԿԵՐԵՔ ԵՎ ՈՒՐԱՑԵՔ
Ձոն առ ընտրակաշառք Հայերի հավաքական մտածելակերպի մեջ «ուտող-ուրացող» արտահայտությունը գրեթե հայհոյանքի պես բան է, ու հայերը վրդովվում են, երբ նման խոսքի են արժանանում։ Համենայնդեպս, մինչ վերջերս այդպես էր։ Սակայն, երբ վերջերս որոշվեց, որ միասին հաց ուտելը քաղաքական կատեգորիա չէ, ակնհայտ դարձան «ուտել-ուրանալու» առավելությունները արդի քաղաքական բարքերում։ Գիտակցելով դա, բոլորը սկսեցին առաջնորդվել այդ նոր կանոնով՝ նախկին
«Աշխատանքային տետրի» գաղտնիքը
Մեր ուժային նախարարություններից մեկի ստորաբաժանումներից մեկում վերջին ամիսներին տարօրինակ իրավիճակ էր ստեղծվել։ Պատճառը՝ նրանց ղեկավարի, այսպես կոչված «աշխատանքային տետրն» էր։ Վերջինս, լինելով նախարարության շատ բարձր եւ շատ հեղինակավոր պաշտոնյա, միշտ խորհրդակցությունների ժամանակ բացում է վերոհիշյալ չարաբաստիկ տետրը եւ այնտեղ արագ-արագ ինչ-որ գրառումներ է անում։ Բնական է, խորհրդակցությանը մասնակցող ստորադասների մոտ խիստ հետաքրքրություն է առաջանում «տետրի»
Ինչեր ասես, որ չեն անի…
Պատգամավորության թեկնածուների թվով յուրահատուկ ռեկորդ է սահմանել Արագածոտնի մարզի Փարպի գյուղը։ Միայն թիվ 27 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով այստեղից առաջադրվել է միանգամից երեք թեկնածու՝ Պավել Եդիգարյանը (ԱԺՄ վարչություն), Արամայիս Ավետիսյանը (Աշտարակի Կենսաթոշակային ապահովման տարածքային կենտրոնի առաջատար մասնագետ) եւ ՀՀ օպերատիվ հարցերի եւ տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ռաֆիկ Մկրտչյանը։ Եթե Պավել Եդիգարյանն իր համագյուղացիներից բացի ակնկալում է
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒՂՂՎԱԾ ՉԷ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ
Նախորդ օրը մամլո ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել էր, թե հակառակ մամուլում եղած պնդումների, Էդվարդ Եգորյանը չի մասնակցել «Միասնություն» դաշինքի կազմավորման բանակցային պրոցեսին։ Հենց այս հարցով էլ սկսեցինք հարցազրույցը «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանի հետ։ -Այդ մասին, իհարկե, Թորոսյանը կարող էր եւ չիմանալ։ Բանակցություններ եղել են, իսկ դրանց նյուանսներն այդքան էլ էական չեն,
Բերիկյանը պատրաստ է
ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանը մի քանի օր առաջ «Առավոտին» բողոքով անդրադարձավ, թե՝ անուղղակիորեն սկսել ենք իր մրցակիցներ՝ Լեոնիդ Հակոբյանի եւ Կիմ Բալայանի քարոզարշավը։ Ասենք, որ մենք դեմ չենք որեւէ մեկին։ Համակրություններ, անշուշտ, ունենք, սակայն, հետապնդելով խիստ նեղ անձնական շահ, որպեսզի այս երկրում ազատ եւ արդար ընտրություններ տեղի ունենան, փորձելու ենք նաեւ հնարավորինս զուսպ լինել