Օրվա լրահոսը

ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԸ «ԿՈՐՑՆՈՒՄ» ԵՆ ԻՐԵՆՑ ԴԵՄՔԸ

Գեղեցիկ լինել բոլորն են ցանկանում, բայց բնածին գեղեցկություն ոչ բոլորին է տրված։ Իսկ ինչե՜ր չեն անում գեղեցիկ լինելու համար։ Շատերը պատրաստ են մեծ ռիսկի դիմել. ասենք՝ զոհաբերել զգալի գումարներ, անցնել վախի բոլոր էտապներով, անգամ վտանգի տակ դնել սեփական կյանքը, միայն թե բարեփոխեն իրենց արտաքինը, դառնան ավելի գեղեցիկ եւ հմայիչ։ Իսկ ո՞ւմ է ավելի շատ դա

ԱՌԱՔՅԱԼՆԵՐ, ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ…

«Էս երկրին ոչ թե պատգամավորներ են հարկավոր, այլ այգեպաններ» Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանամերձ տարածքում իմ շրջագայությունը մեկ նպատակ ուներ՝ տեսնել եւ իմանալ, թե մի շարք աղետներ տեսած, հոգսերի բեռան տակ կքած ժողովուրդը ինչպե՞ս է վերաբերում ԱԺ պատգամավորության իր թեկնածուներին եւ ընդհանրապես այս ընտրությանը։ Իր խաղողի այգում աշխատող աչաջրեցին երկար եւ ուշադիր ինձ զննելուց հետո ասաց. –

ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԷՇԸ ՔՇԵԼ

Ամերիկյան խոշորագույն նավթային «Մոբիլ» ընկերությունը պայքարի նոր փուլ է սկսել ընդդեմ Իրանի հետ համագործակցելու ԱՄՆ արգելքների։ Ընկերությունը պնդում է, որ 1996 թ. Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը, համաձայն որի պատժամիջոցներ պետք է կիրառվեն Իրանի տնտեսության մեջ 20 մլն դոլարից ավելի ներդրումներ կատարող ձեռնարկությունների դեմ, հնացել է եւ այլեւս իր նպատակներին չի ծառայում։ «Մոբիլի» հավաստմամբ, նախագահ Մոհամեդ

Թե ինչո՞ւ փախա

Ստորեւ տպագրվող նամակի հեղինակը մարտի 23-ից առ այսօր փախուստի մեջ է գտնվում։ Իմ անձի նկատմամբ բոլոր օրենքները խախտվում են, հետապնդում են իմ եղբորը, անօրինական բռնագրավել են եղբորս ավտոմեքենան, խուզարկել բնակարանը, մոտ 2 ամիս անցկացրել ստուգումներ 6-րդ վարչության, դատախազության եւ հարկային տեսչության հետ համատեղ։ Ես նյութական պատասխանատու անձ չեմ, ոչ մի փաստաթղթի տակ չունեմ ստորագրություն, ոչ

«ԱՍԵԼ ԵՆ՝ ԾՄԱԿՈՒՏ ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄ ԿԱ…»

«ՀՀ սոցիալական ապահովության նախարարության մամլո կենտրոն» ստորագրությամբ «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է…» հոդվածի վերնագիրն իսկ լավագույնս բնորոշում է այդ նախարարությանը։ Սկսենք դարձյալ նպաստառու ընտանիքների թվից՝ 230 հազար։ Հոդվածում ասվում է, որ «այդ թիվը հիմնավորված է ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի ու վերլուծության նախարարության եւ Համաշխարհային բանկի 1996-97 թթ. Հայաստանի տնային տնտեսությունների կենսամակարդակի սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով։ Հայաստանի ընտանիքների

ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ 1991 ԹՎԱԿԱՆ

«Պետության հիմնական դերը սոցիալական պրակտիկայի ապահովումն է, որը կպայմանավորի ժողովրդավարական արժեքների կամ հիմնարար սկզբունքների անշրջելիությունը… 1998 թ. տեղի ունեցավ իշխանափոխություն, որի սոցիալական պատվերը, սակայն, նույնն էր՝ վերականգնել այն արժեքները (ժողովրդավարական արժեքները), որոնք ի չիք էին դարձել սոցիալական գործոնի անտեսման պայմաններում»։ Հանրապետության վարչապետ Արմեն Դարբինյանի վերջերս Երեւանի պետական համալսարանում ունեցած ելույթից սույն մեջբերումը, ինչ խոսք, համապատասխանում

Եզդիները եւ ընտրությունները

Հայաստանի ազգային փոքրամասնությունները արդեն մի քանի տարի է պայքարում են Ազգային ժողովում սեփական ներկայացուցիչ ունենալու համար։ Նրանց ներկայացուցիչները բացատրում էին, որ իրենք չեն կարող մեծամասնական ընտրակարգով մրցակցել հայ թեկնածուների հետ, իսկ համամասնական ընտրակարգով իրենք հաջողության հնարավորություն չունեն, քանի որ բոլոր ազգային համայնքների ներկայացուցիչները միասին կազմում են բնակչության ընդհանուր թվի 3-4%-ը։ Նրանք փորձում էին ընտրական օրենսգրքում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1999 թ. ՀՀ ԱԺ ընտրություններին Ազգային ժողովրդական միության (ԱԺՄ) կողմից առաջադրվել եմ ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու թիվ 22 ընտրատարածքում։ Հաշվի առնելով, որ 1. Մինչեւ այժմ չեն դատապարտվել 1995 թ. ԱԺ-ի, 1996 թ. նախագահական, 1996 թ. տեղական ինքնակառավարման մարմիների, 1998 թ. նախագահական ընտրությունների ընթացքում կեղծիքներ կազմակերպողները, 2. 1999թ. ընտրությունները նախապատրաստողները 1995-1998 թ. ընտրական հանձնաժողովներն

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ԱԺ պատգամավոր դառնալու համար ընտրահնարքները չափ ու սահման չեն ճանաչում։ Աստվածաշունչն էլ է ասում, որ ոչինչ ծածուկ չի մնա, 40 օրում կբացահայտվի։ Այդպես եղավ եւ Սերգո Նազինյան թեկնածուի պարագայում։ Ուշադրությամբ զննելով Տավուշի 75 տարածքի մեծամասնական ցուցակը, տեղեկանում ենք, որ թեկնածուի առաջադրմանը սատար է կանգնել Լյուդմիլա Հարությունյանի «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը։ Բայց երբ թերթում ենք հավակնորդների համամասնական

«ՄԵԾ ԵՂԲՈՐԸ» ԲԱՆԻ ՏԵՂ ՉԴՐԵՑԻՆ

Միլոշեւիչի համար սովորական բան է դարձել Ռուսաստանին կռվացնել Արեւմտյան պետությունների հետ։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի ռմբակոծումները հնարավոր եղան նաեւ Բելգրադի վարած քաղաքականության պատճառով, քանի որ Հարավսլավիայի նախագահի քայլերը շատ անգամ պատրվակ էին ամենակոշտ լուծումների համար, եւ ՆԱՏՕ-ի ղեկավարներն այդքան հեշտությամբ չէին կարողանա դրական հասարակական կարծիք նվաճել սեփական պետություններում, եթե հակառակ կողմը վարեր ավելի զգույշ, ճկուն

ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ ԷԼ ՕՏԱՐ

Երեկ ասուլիս էր հրավիրել ԱԺ պատգամավոր Արամազդ Զաքարյանը, որտեղ փորձեց պարզաբանել «Միասնության» դաշինքից իր դուրս մնալու շուրջ բազմազան լուրերը։ Նա այդ ցուցակում 25-րդն էր, բայց նաեւ մեծամասնական ընտրահամակարգով էր թեկնածու առաջադրվել թիվ 74 ընտրատարածքում, որտեղ դաշինքն ուներ 2 այլ թեկնածուներ։ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանն էլ Արամազդ Զաքարյանին առաջարկել էր հանել իր թեկնածությունը՝ հիշեցնելով, որ ցուցակում

ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ ԷԼ ՅՈՒՐԱՅԻՆ

Ասուլիս էր հրավիրել նաեւ Արշակ Սադոյանը, որտեղ կոչ հրապարակեց մեծամասնական ընտրահամակարգով ընտրվող թեկնածուներին՝ համատեղել իրենց ջանքերը հանուն ազատ եւ արդար ընտրությունների. «Վստահված անձանցից եւ համակիրներից ձեւավորենք հատուկ խմբեր, որոնք կկազմակերպեն ցուցակների ճշտումը, կմասնակցեն ընտրողների հետ քարոզչական աշխատանքներին մի ընդհանուր նպատակով՝ կոչ անել նրանց ակտիվորեն մասնակցել ընտրություններին, չենթարկվել ընտրակաշառքների» եւ այլն։ Նաեւ այնպիսի համատեղ հատուկ խմբեր

«Не виноваты мы, он сам пришел»

Այսուհետ կարող են ասել ՀՀՇ-ականները։ Քանզի Արմեն Դարբինյանը պնդում է, որ ՀՀՇ-ն չի իրեն Մոսկվայում գտել։ Ինքն է իր ծառայություններն առաջարկել։ Կարդացեք ապրիլի 13-ի թերթերը եւ համոզվեք, որ գրեթե բոլորը միանշանակ բացասաբար են անդրադարձել խորհրդարանում վարչապետ Արմեն Դարբինյանի ելույթին։ Գուցե նաեւ այդ պատճառով նա այս անգամ կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանից հետո միջանցք դուրս եկավ՝ երեւի

ՏԵՂԱՊԱՀԻ ՆՈ՞Ր ԹԵԿՆԱԾՈՒ

Ցավոք, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա կաթողիկոսի առողջությունը թույլ չի տալիս անմնացորդ նվիրվել կաթողիկոսական գործունեությանը։ Ուստի, Արարատյան թեմի հովվապետ Գարեգին Ներսիսյանին կարգեց Հայ առաքելական եկեղեցու ընդհանուր փոխանորդ։ Հաշվի առնելով, որ (նաեւ) ի պաշտոնե Գարեգին Ներսիսյանը փոխանորդի իր պարտականություններն ամենայն մանրակրկիտությամբ է կատարում, մահկանացուներիս կարծիքով հենց նրան Գարեգին Ա կաթողիկոսը կնշանակի իր տեղապահ։ Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոսին տեսակցելու

«Օրինաց երկրի» քավորությամբ

Հասարակությանը միշտ «ֆորմայի» մեջ պահելու համար մեր կուսակցությունները պատրաստ են ամեն ինչի։ Այդ պատրաստակամությունը դրսեւորվում է հատկապես ընտրություններից առաջ։ Բայց հասարակության ստվար մի մաս՝ տնային տնտեսուհիները (կանայք՝ առհասարակ), քաղաքականության նկատմամբ բուռն հետաքրքրություն չեն դրսեւորում։ Եթե, իհարկե, քաղաքական գործիչը աչքի չի ընկնում արտաքին բարեմասնություններով։ Բայց անգամ եթե դուք «տեղը տեղին» տղամարդ չեք (արտաքինից), բայց ցանկություն ունեք

ԼԱՎ ԼՈՒՐ

Արշակ Սադոյանն ԱԺ-ում հայտարարեց, թե այս կառավարությանը մեկուկես ամսվա կյանք է մնացել ընդամենը եւ իր հարցն ուղղեց հաջորդ կառավարությանը։ Եվ երբ այդ հաջորդ կառավարության անունից էլի Արմեն Դարբինյանը խոսեց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը ոգեւորված սկսեց ծափ տալ, բայց քանի որ միայնակ էր՝ արագ դադարեցրեց։ Իհարկե, նման ենթակաների պայմաններում հասկանալի է, թե ինչու են որոշ

ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻՆ՝ ՊԼԱԿԱՏԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Հենց որ սկսվի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, քաղաքի փողոցները, պատերն ու դռները կողողվեն թեկնածուների մեծադիր, փոքրադիր, կանգնած, նստած եւ այլ դիրքերով նկարներով։ Իսկ մինչ այդ ՄԱԿ-ը «Օժանդակություն ժողովրդավարությանը եւ լավ կառավարմանը» ծրագրի շրջանակներում որոշել է օժանդակել խորհրդարանական ընտրություններին։ Թե որքան գումար արժե այս օժանդակությունը, հայտնի չէ, բայց անշուշտ լուրջ գումար կարժենա։ Ծրագրի երկու նպատակներն են՝

ԸՆՏՐԱԲԱՆԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Բազմաթիվ խոսակցություններ եւ կանխատեսումներ կան, թե ինչպիսի ընթացքներ կստանան նախընտրական շարժերը, եւ թե ինչպիսին կլինի դրանց վերջնարդյունքը։ Բնականաբար, նախընտրական արշավի ամենակարեւոր հարցերից մեկն էլ այն է, թե ինչպիսի ակտիվություն կարձանագրվի ընտրություններում։ Արդեն կան առաջին կանխատեսումները, եւ եթե դրանք ի մի բերենք միջինացված թվերով՝ կստանանք կանխատեսվող մի պատկեր, թե ընտրություններին կմասնակցի մոտ 1 միլիոն 200 հազար

Մահ կամ խորհրդարան

ՀՅԴ-ն օրինապաշտ կուսակցություն է եւ մինչեւ քարոզարշավը սկսելու պաշտոնական օրը որոշել է «ծոմ ու պաս» պահել՝ հասարակությանը զրկելով նախընտրական խոստումներ տալու հաճույքից։ ՀՅԴ-ն նաեւ իրատես կուսակցություն է եւ միայն 200 հազար ստորագրության թերթիկ էր վերցրել, քանի որ նախորդ ընտրությունների փորձն ուսումնասիրելով համոզվել են, որ «ամենաօբյեկտիվ եւ ամենամաքուր ստորագրահավաքի» դեպքում միայն այդքան է հնարավոր հավաքել։ Բայց

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ՞Ց

ՆԳՆ Հրշեջ վարչության ստուգումների համաձայն, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում ամիսներ առաջ բռնկված հրդեհի վնասները կազմել են 700.000 դրամ։ Ըստ մեր աղբյուրների, իրավապահ մարմինները ստիպել են, որպեսզի այդ գումարը Տիգրան Լեւոնյանը վճարի իր գրպանից։ Հետո էլ ասում են, թե մեր իրավապահ մարմինները խելոք չեն. կա՛մ նրանք տեղյակ էին Լեւոնյանի գրպանի պարունակությանը, կա՛մ

ՈՒՐԵՄՆ ՄԻՇՏ ԱՅՍՊԻՍԻ՞Ն Է ԵՂԵԼ

«Մամուլում շատ է գրվում այն մասին, որ պաշտոնը փչացրեց Ձեզ. Դուք մեծամտացաք ու ինքնասիրահարված դարձաք»,- «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի այս դիտողությանը վարչապետ Արմեն Դարբինյանն առաջարկով պատասխանեց. «Հարցրեք իմ ընկերներից։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»։ «Այնուամենայնիվ, կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ Դուք վարակվել եք աստեղային հիվանդությամբ»,- հարցին ի պատասխան էլ ասաց. «Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։

ԹԱՐԽՈՒՆԻՑ «ՈՍԿԵ ՊԱՏԱՌԱՔԱՂ» ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Պռոշյան փողոցում վերջերս կառուցված խորովածանոց-ռեստորանը ոչ միայն իր անվանումով է յուրօրինակ՝ «Ոսկե պատառաքաղ», այլեւ ներքին հարդարանքի ու գների ճոխությամբ։ Խորովածասեր հասարակայնությունը վաղուց գիտի, որ «օբյեկտի» անվանումը հիմնականում որեւէ ուղղակի կապ չի ունենում բուն «օբյեկտի» հետ։ Ասենք, «Իսրայել Օրի» խորովածանոցը բոլորովին էլ Իսրայել Օրիինը չէ, եւ ոչ էլ, թող ներվի անպատկառ զուգահեռը՝ «Իսրայել Օրին» «ֆիրմային» խորոված

«Դու ցար ես, ժողովրդի հայր»

Պատմական դեպքերն ու դեմքերը կրկնվում են։ Այսօրվա միջազգային իրադրությունը մի շարք գծերով հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակը՝ 1914 թ. հունիս-հուլիսը։ Այն ժամանակ եւս միջազգային ոչ կառավարական ազդեցիկ ուժերը ի մի գալով՝ Բալկաններում եւ եվրոպական մայրաքաղաքներում ու արքունիքներում եռանդուն գործունեություն էին ծավալում՝ համաշխարհային կոնֆլիկտ հրահրելու ուղղությամբ։ Նպատակները մի քանիսն էին՝ խորտակել եվրոպական մի շարք հզոր

Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

Հարավսլավիայի ռմբակոծումները մի հետաքրքիր հետեւանք ունեցան. սկսվեց կանխագուշակումների մի յուրօրինակ մրցակցություն, թե էթնիկական «լոկալ» խնդիրներ ունեցող երկրներից որ մեկն է լինելու ՆԱՏՕ-ի հաջորդ թիրախը։ Այդպիսի մտավախություն հայտնողներ եղան մեր հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում, արաբական երկրներում ու Հեռավոր Արեւելքում, նույնիսկ Ռուսաստանում ու ՆԱՏՕ-ի հավատարիմ զինակից Թուրքիայում։ Հայաստանը եւս անմասն չմնաց։ Մեզ մոտ էլ գտնվեցին որոշ քաղաքական

ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՉԿԱՏԱՐՎԵԼ

Եվ ոչ ոք պատասխան չտա՞ Վարազդատ Ավագյանի անձնական փոխհարաբերությունները, մասնավոր ձեռնարկները դժվար թե մեզ գրավեին, առավել եւս, դրվեին հանրության ուշադրության կենտրոնում։ Սակայն հետաքրքրեց այն պարզ պատճառով, որ դատարաններից մեկի հերթական վճիռը չի կատարվում 1998 թ. օգոստոսից։ Եվ ստացվում է այսպես. դատարանը վճիռ է կայացնում, եւ չի կատարվում։ Մինչեւ օրս վճիռ չկատարելու հանգամանքը «միամտաբար» կապում էի

«ԿԱՆԱՉՈՒ» ՆՈՐ ՇՈՒԿԱՆ

Դիմում եմ Երեւանի այն բնակիչներին, ովքեր ցանկանում են գնել էժան կանաչեղեն։ Խնդրե՛մ, համեցեք Երեւանի կենտրոն, Գրիբոյեդովի արձանի մոտ, որտեղ ծաղիկների փոխարեն կտեսնեք կանաչեղեն վաճառողներին։ Որպես «իսկական» կանաչեղեն, այն վաճառվում է կոշիկի, ափսեների եւ տանը մնացած մյուս հնամենի իրերի եւ, իհարկե, փքաբլիթների հետ։ Դե, կանաչի վաճառողները հո քաղցած չե՞ն մնա։ Այս ամենը վաճառվում է ամենապատվավոր տեղում՝

«ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ» ՑՈՒՑԱԿՆԵՐԸ «ԲԻՍՏՐՈ» ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ

Աշխարհի բազմաթիվ երկրներ վերջին տասը տարիների ընթացքում իրենց դեսպանատները կառուցեցին մեր մայրաքաղաքում։ Ցավոք, ճարտարապետական ինքնատիպ կոթողներով հարուստ Երեւանի դեմքը օր-օրի աղավաղվում է առանձին մարդկանց ինքնագործունեության, պետական այրերի անտարբերության ու թողտվության պատճառով։ Բարձիթողի վիճակն այն աստիճանի է հասել, որ ոչ ոք չի բռնում Երեւանն աղավաղողների ձեռքը։ Ամենուր, նույնիսկ քաղաքի կենտրոնի շենքերի պատերին հաճախ կարելի է տեսնել

ՀԱՐԱԶԱՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԸ

1998 թ. ապրիլի 20-ին ձեւավորվեց Հայաստանի ներկայիս կառավարությունը։ Նշանակված 21 նախարարներից չորսը՝ արդյունաբերության եւ առեւտրի, առողջապահության, բնապահպանության եւ օպերատիվ հարցերի, պաշտոնազրկվել են, իսկ էներգետիկայի նախարարը, կարելի է ասել, առաջ է քաշվել։ Վարչապետ Ա. Դարբինյանը արդյունքների հասնելու համար խոստացավ 9 ամիս (որպես կենսաբանորեն ճշգրիտ ժամկետ), խոստովանելով, որ պայմանավորվածությունները կառավարության բոլոր անդամների հետ մեկ տարի ժամկետով է։

Գլոր -գլոր -գլորվիր, Քվեների մեջ մոլորվիր

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը կարելի էր անվանել (այնտեղ անվանեցին էլ) Վահե Վարսանյանի բենեֆիսը. օրակարգի յոթ հարցերից չորսի զեկուցողը նա էր։ Մինչեւ «գլխավոր դերակատարի» մուտքը քննարկվեց եւ քվեարկվեց «Առաջադրման պաշտոնաթերթիկներում ստորագրությունների ընտրանքային ստուգման համար վիճակահանության եւ ստուգման կարգը»։ «Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների քվեարկության նախապատրաստման, կազմակերպման եւ անցկացման կարգի

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ

Լրացավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահական երդման մեկ տարին։ Իրականում Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր դեռեւս երդումից երկու ամիս առաջ։ Իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները գնահատեցին նախորդներին՝ ցույց տվեցին նրանց մահացու մեղքերը եւ խոստացան, որ այսուհետ այսպես չի լինելու։ Այժմ ներկա իշխանությունների գործունեությունը գնահատելու հնարավորություն ունեն նախորդ իշխանությունների ներկայացուցիչները։ Առաջինը մենք դա խնդրեցինք անել Հայաստանի Հանրապետության ամենաերկար վարչապետ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930