Օրվա լրահոսը
ԲԱԶԱԼՏԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾԵՍ ՍԿՍՈՒՄ Է ՁԵՎԱՓՈԽՎԵԼ
Այլապես դժվար կլիներ ենթադրել, որ կուսակցական խիստ կարգապահություն ունեցող ՀՅԴ ցուցակում կարող են նաեւ անկուսակցականներ հայտնվել։ Նախագահի խորհրդական Արտաշես Թումանյանին ավելի շուտ կարելի էր, ասենք, ԱԺՄ-ի համամասնական ցուցակում պատկերացնել, քանզի ե՛ւ ԳԽ փոխնախագահ, ե՛ւ հարկային տեսչության պետ աշխատելու ընթացքում ընկերական կապերը չէր խզում Դավիթ Վարդանյանի հետ։ -Ուրեմն, ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք հենց ՀՅԴ-ի, այլ ոչ
ՎԱԽԸ ՉԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե արդյոք ժողովուրդը, Դաշնակցությունը ու անձամբ Վահան Հովհաննիսյանը բարոյական ճնշում չե՞ն գործադրել «Շամիրամի» վրա՝ որպեսզի այս կուսակցությունը նույնպես բոյկոտի ընտրությունները, այդ կուսակցության նախագահ Շողեր Մաթեւոսյանն ուղարկեց գրավոր տեքստ. Որ հատկանիշներն են, որոնք կարող են ազդեցություն ունենալ «Շամիրամի» վրա։ 1. Ինտելեկտ եւ հումոր 2. Հայերեն լեզվամտածողություն 3. Հայոց պատմությունն իմանալու եւ մեկնաբանելու
Շեֆը հայտնվում է վերջին րոպեին
«Միկա Արմենիա» ընկերությունը քաղհայց էր ներկայացրել ընդդեմ «Օրագիր» օրաթերթի, ըստ որի՝ թերթում տպագրված որոշ նյութերի հետեւանքով ընկերությունը 25000 ԱՄՆ դոլարի վնաս է կրել։ Դատարանը բավարարել է հայցը։ «Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկ հիմնավորեց հայցի բավարարման ապօրինությունը։ Այսպես՝ «Միկա Արմենիան» վրացական «ԱՆՏԻ» ընկերության հետ 1000 տ վառելիքի գործարք պիտի ունենար եւ, իբր, «Օրագրի» հրապարակումների պատճառով
ԼԱՎ ԼՈՒՐ
«Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանն ասուլիսում հայտարարել էր, թե ԱԻՄ-ականները ստորագրություններ են հավաքել Հրանտ Բագրատյանի կուսակցության համար։ Այս լուրը ճշտելու՝ «Առավոտի» խնդրանքին ի պատասխան՝ ԱԻՄ-ի քաղաքական բաժնի պատասխանատու Ռուբեն Վարդանյանն ասաց. «Հնարավոր է, որ ԱԻՄ-ականներն իրենց ընկերներին տեղերում օգնեին ստորագրահավաքի ժամանակ։ Մենք, որպես քրիստոնեավարներ, օգնության հարցերում չենք արգելում ԱԻՄ-ականներին, մանավանդ, որ կողմնակից ենք ժողովրդին
ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԿՌՎԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Հարցազրույց «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության խորհրդի անդամ Աղասի Արշակյանի հետ -Պարոն Արշակյան, որքան գիտեմ, օրերս Ձեր կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որպեսզի կամավորներ հավաքագրվեն՝ Կոսովոյում սերբերի կողմից կռվելու համար։ Սակայն կարծես արձագանք չի եղել։ – Ձեր հարցը սադրանք է։ Մենք նման կոչով հանդես չենք եկել, բայց մի քանի օր առաջ մենք արդեն տեղեկատվություն բաժանել ենք,
Խաչատուր Բեզիրջյանը
ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանի պնդմամբ, հինգշաբթի ուշ երեկոյան ռամկավարները հետ վերցրեցին ԿԸՀ ներկայացված իրենց ստորագրությունների մի մասը՝ այդպիսով զիջելով Դաշնակցությանը 5-րդ տեղը ընտրական հանձնաժողովներում: Եթե դա ճիշտ է, ուրեմն, մենք գործ ունենք երկու ավանդական կուսակցությունների ողջունելի համագործակցության հետ: Եթե սուտ է, ուրեմն ՀՀՇ-ական Բեզիրջյանը կատարում է Դաշնակցության պատվերը՝ ռամկավարներին վարկաբեկելու ուղղությամբ: Գուցե պրն Բեզիրջյանը նո՞ւյնպես,
«ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏԱԿԱՆ ԲԼԵՖ»
Այսպիսի անխնա որակման արժանացրեց Բաբկեն Արարքցյանը Աղասի Արշակյանի՝ Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու հայ ժողովրդի բուռն իղձը հավաստող մեկ միլիոն ստորագրահավաքը։ Լրագրողներիս ներկայությունից օգտվելով՝ պարոն Արարքցյանը ցանկացավ, որ «մի բան հստակ իմանանք». այդ «իբր թե հավաքված մեկ միլիոն ստորագրության պատճենները ոչ մի պաշտոնական մարմին չի տեսել»՝ չնայած դրանք ներկայացնելու ԱԺ-ի առաջարկին։ Իսկ եզրակացությունն Աղասի Արշակյանի համար շատ
20 ԺԱՄՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
Մամուլի հրապարակումների համաձայն, ՀՌԱԿ-ը շուրջ 300 հազար ստորագրություն էր ներկայացրել, բայց հետո ԿԸՀ-ից մատյանները դուրս էին հանել եւ իրենց ստորագրությունների թիվը 190 հազար 562 հայտարարել՝ իրենց տեղը ԿԸՀ-ում, այսպիսով, ՀՅԴ-ին «զիջելով»։ Այս ամենը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան ՀՌԱԿ վարչության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը հիշեցրեց «Առավոտի» ապրիլի 15-ի համարում հրապարակված իր հարցազրույցը, որը ստորագրությունները ԿԸՀ ներկայացնելուց
ԻՍԿ ԻՆՉԻ՞ ՀԵՏ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
«Առավոտը» փորձեց ՆԳ եւ ԱԱ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Միքայել Գրիգորյանի միջոցով ստուգել մեր այն լուրի հավաստիությունը, թե Խորխոռունու սպանության առնչությամբ ՆԳ եւ ԱԱ 6-րդ վարչությունը ձերբակալել է 2 ղարաբաղցիների, իսկ 3-րդ մասնակիցն էլ սպանված է։ Պատասխանը հետեւյալն էր. «Այդ երկու ձերբակալվածները որեւէ առնչություն չունեն Խորխոռունու սպանության հետ»։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ը ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ Արգենտինայի
ԲՈԼՈՐԻՍ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ
Վերջը Ապրելը դժվար է, մեռնելը՝ հեշտ։ Ավտովթար, ինֆարկտ, ծերություն կամ հավանական մի այլ պատճառ, եւ դու հայտնվում ես «հարյուր տարվա մեռելների» կողքին։ Առոք-փառոք Հանգուցյալի համար գուցեեւ կարեւոր չէ, թե ում հարեւանությամբ ինքը կհանգչի (այդ կարգավիճակում պիտի լինես, որ հասկանաս), բայց հարազատները, մոռացած սուգ ու ցավ, սկսում են իրենց բյուջեին ու դիրքին համապատասխան (բնականաբար՝ հարեւաններին չզիջող)
«Ռեսպուբլիկան» Ֆորշին նեղացրել է
«Ռեսպուբլիկան» Ֆորշին նեղացրել է Ու Ֆորշը «ռեսպուբլիկայի» դարդից մինչեւ մայիսի 20-ը 6 ամսով մեկնում է Արգենտինա։ Իր ասելով՝ շատ սոլիդ պայմանագիր ունի Արգենտինայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի կողմից (դիրիժորը հայ չէ, հաստատ իսպանացի է)։ Ֆորշը, ինչպես գիտեք, ջութակահար է եւ Արգենտինա է մեկնում որպես ջութակահար։ – Հայ շատ երգիչներ քո պես ասում են՝ կոնտրակտ ունեմ, հետո
ԴԱՐՁԻՐ ԳԵՆԵՐԱԼ ԿԱՄ ԳՈՆԵ ԳԵՆԵՐԱԼԻ ՈՐԴԻ
Գեներալ Միքայել Հարությունյանը ՊՆ գլխավոր շտաբի պետն է։ Արդյունքներից դատելով, կարելի է ասել, որ նա իր երեխաներին սովորեցրել է, որ «Ուժն է ծնում իրավունք» կամ ավելի պարզ՝ ճիշտը միշտ ուժեղի իրավունքն է։ Այդ է պատճառը, որ սույն գեներալի որդին՝ Արսեն Հարությունյանը դեկտեմբերի 9-ին սղոցել է Կիեւյան 18 հասցեում գտնվող Երքաղկոոպառի թիվ 11 խանութի փականը եւ
ԿԳՆ-Ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է՝ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է
Ամեն տարի, բուհական ընդունելության քննությունների նախաշեմին առիթ ենք ունենում հաղորդակցվելու մի տարօրինակ երեւույթի, երբ գրախանութներն ու փողոցային գրասեղանիկները զարդարվում կամ պարզապես տնքում են ամենատարբեր առարկայական արցարան-հարցաշարերի, ձեռնարկ-շտեմարանների, ուղեցույց-ժողովածուների նախանձելի առատությունից։ Զարմանալ կարելի է հրատարակիչների հնարամտությունից, որոնք, օգտագործելով տպագրության համակարգչային հնարավորությունները, վաղուց իրենց սպառած, ոչ մի քննադատության չդիմացող, գործնականում արդեն իսկ նախկինում փորձարկված եւ դիմազրկված հարցարան-ժողովածուները՝
ՈՐԲԻ ԱՉՔԵՐՆ ԷԼ ԵՆ ԺՊՏՈՒՄ
«Որբ մանուկներին» բարեգործական միությունը հիմնադրվել է անցյալ տարվա մայիսին եւ այս ժամանակահատվածում հասցրել է բազմաթիվ բարեգործություններ կատարել, օգնել ծնողազուրկ, կարիքավոր երեխաների։ Միության պատվավոր անդամներից են Ալբերտ Մկրտչյանը, Գեւորգ Խանջյանը, Սոս Սարգսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ այլք։ Իսկ այս բարի առաքելության կրողն ու իրագործողը միության նախագահ, նկարիչ Սամվել Երեմյանն է։ Այն հարցին, թե ինչպես ծնվեց բարեգործ դառնալու
Գեշ անեկդոտ մինչեւ մայիսի մեկը
Հայտնի բան է՝ վիճակախաղում երբեմն կարելի է շահել։ Համենայնդեպս օրինակներ կան, որ որեւէ մեկին խոշոր շահում է բաժին ընկնում։ Օրինակ՝ Դիլիջան քաղաքի բնակչուհի Դունյա Բեգլարյանին։ Նա TV-LOTTO հեռուստավիճակախաղով երեւանյան երկուսենյականոց բնակարան է շահել։ Դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 24-ին TV-LOTTO-ի 124-րդ խաղարկության ժամանակ։ Հետո տիկին Բեգլարյանը եկել է Երեւան՝ շահումը ստանալու։ 1998 թ. դեկտեմբերի 10-ին
ՆԱՄԱԿ «ԱՌԱՎՈՏԻՆ»
ՆԱՄԱԿ «ԱՌԱՎՈՏԻՆ» Գրիչ վերցնելու պատճառը անհարգալից, անհոգի վերաբերմունքն է մարդկանց հանդեպ։ Բագրատունյաց փողոցում, Երեւանյան լճի հարեւանությամբ, ամենքս բենզինի մի փոքրիկ կրպակ ունենք (խոսքը թվով յոթ կրպակի մասին է)։ Յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս երեքից- չորս ընտանիքի ապահովելու ընդամենը իր հաց հանապազօրյան։ Ճգնաժամային, սոցիալական անապահով այս իրավիճակում, երբ պետությունը ոչինչ չի տալիս եւ հնարավորություն էլ չունի աշխատանքով
ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ
Միջպետական համաձայնագրով 1994-ին Հայաստանում բացվեց ռուսական «Ռոսվնեշտորգ» միավորման ներկայացուցչությունը։ Հիմնական նպատակն էր՝ վերականգնել կորցրած շուկաները եւ գտնել նորերը։ Այդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության պահանջով Հայաստան էր ներկրվել 1 մլն 85 հազար դոլարի ապրանք (ծխախոտ, շաքարավազ)։ Համագործակցող կողմն էր ՊՆ-ի «Ձիրավ» փոքր ձեռնարկությունը։ «Ձիրավի» չգործելը պատճառ էր, որպեսզի ՀՀ կառավարության հանձնարարականով սույն ձեռնարկության պարտքը՝ 1 մլն
ԱՄՆ-ի դեսպանը ՀՀ կառավարության հաջողություններն է տեսնում
Վերջին շաբաթների ընթացքում, ըստ ԱՄՆ դեսպանի, մի քանի կարեւոր այցելությունները եւ իր մեկնումը ԱՄՆ առիթ են հանդիսացել մամուլի ասուլիսի հրավիրման համար։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Լեմոնը կարեւոր այցելությունների շարքում թվարկեց Վրաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ պետություններին տրամադրվող օգնության գծով ԱՄՆ պետքարտուղարի ու տարածաշրջանի հարցերով զբաղվող ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները
Սովորեցնողը նա՛ չէ
Սովորեցնողը նա՛ չէ Ընտրատարածքներում թեկնածուների բաժանումը խայտաբղետ պատկեր ունի։ Ընտրատարածքներից մեկում կարող է միայն մեկ թեկնածու լինել, իսկ մյուսներում՝ 10-12 եւ այլն։ Ամենաշատ թեկնածուներ են քվեարկվելու թիվ 3 ընտրատարածքում։ Այստեղ 19 թեկնածու կա, մեկը մեկից մտավորական, մեկը մեկից կուսակցական, մեկը մյուսից հակադիր։ Այս բազմամարդ ընտրատարածքում, ի թիվս այլոց, իր թեկնածությունն է դրել նաեւ ԵՊՀ-ի ամբիոնի
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԿԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Կարծիք կա, որ քաղաքականություն են մուտք գործում իրենց հիմնական մասնագիտությունների մեջ չկայացած մարդիկ։ Վիճելի է, բայց ճշմարտությանը մոտ։ Սակայն պատահում են նաեւ դեպքեր, երբ առաջին ճակատագրական քայլի խթանիչը ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը սեփական ուսերին վերցնելն է։ Նման մարդիկ ստվերում են մնում։ Այդպիսի «աշխատող մեղուներից» է Ազգային ժողովի պատգամավոր Անժելա Բակունցը։ Նա սոցիալական հարցերի, առողջապահության եւ շրջակա
Մեծ համաձայնագրի փոքրիկ ռահվիրան
Մեծ համաձայնագրի փոքրիկ ռահվիրան Սամվել Շահինյանը երեկ կրկին փորձեց հիշեցնել, որ կա «Ազգային պետություն» կուսակցություն, որի համամասնական ցուցակը նույնպես քվեարկվելու է ԱԺ ընտրություններում։ Նաընտրություններին մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին եւ նախագահին առաջարկեց քաղաքական մեծ համաձայնագիր կնքել, որով բոլոր կողմերը կպարտավորվեն նպաստել ընտրությունների ազատ եւ արդար անցկացմանը։ Քաղաքական համաձայնության կայացման համար «Ազգային պետությունը» առաջարկում է մի միջնորդական
… ԲԱՅՑ ԼՈՒՅՍՆ ԻՄ ՀՈԳՎՈՒՅՍ ՔԻՉ-ՔԻՉ ԿՄԱՇԻ
Բանաստեղծության այս հրաշալի տողն իզուր արժեզրկեցի՝ ինչ է, թե պիտի նշեի, որ խորհրդարանական ճեպազրույցների այս անգամվա գլխավոր թեման, բնականաբար, էլեկտրաէներգիայի սակագների սառեցման վերաբերյալ տապալված օրինագիծն էր։ Սակայն այս օրերին նաեւ բացառվում է, որ մի տեղ քաղաքական գործիչներ ու լրագրողներ հավաքվեն ու ընտրությունների մասին չխոսեն։ Բոյկո՛տ, բոյկո՛տ, մինչեւ… «Հանրապետություն» միավորումը ներկայացնող Վիգեն Խաչատրյանի եւ Կարապետ Ռուբինյանի
«Ինձ բոբոյի տեսք են տվել»
«Վատ եմ զգում, որ նեղություն եմ տալիս հազարավոր՝ ինձ հարազատ մարդկանց։ Բայց, կներեք, սա նաեւ ինքնապաշտպանություն է»։ Այս նրբանկատ խոսքերի հեղինակն Աշոտ Բլեյանն է։ Դրանք ուղղված էին նաեւ երեկ նրա հետ հանդիպման գնացած լրագրողներիս։ Իր նկատմամբ հրապարակային դատաքննությունն ու նաեւ պաշտպանությունը նա հիմնավորեց այս կերպ. «98-ին դաշնակցական-ղարաբաղյան կազմակերպությունը գրավեց Հայաստանը, նրա լիդերը՝ Ռոբերտ Քոչարյանը, կատարեց
ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ
Երեկ՝ ժամը 18-ին Երեւանի Նորքի զանգվածի շտապօգնության հիվանդանոցում մահացավ 20-ամյա Ստեփան Գեւորգյանը։ Դասալքության եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին դիմադրելու համար Ստեփան Գեւորգյանը դատապարտվել էր ութ տարի ազատազրկման։ Վեց ամիս նա գտնվում էր Նուբարաշենի գաղութում, ապրիլի 4-ին նրան տեղափոխել են Արթիկի գաղութ։ Ապրիլի 6-ին Երեւանում բնակվող նրա մորը կանչել են Արթիկ, որդին անգիտակից վիճակում էր, մոր պատմելով
ԼԱՎ ԼՈՒՐ
«Շատ միամիտ պիտի լինեին ենթադրելու համար, որ Արշակ Սադոյանի բերանը կարող են պաշտոնով փակել»,- վարչապետի եւ էներգետիկայի նախարարի առաջարկների առնչությամբ ճեպազրույցում հայտարարեց ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանը։ «Առավոտի» այն հարցին, թե իսկ ինչով կարելի է փակել, պատասխանեց. «Եթե նա մի բանում համոզված է՝ ոչ մի բանով, փորձ ունենք»։ Եվ խոստովանեց, որ Սադոյանի բերանը փակել չի
ՄԻ ԿԵՂԾԵՔ, ՈՐ ՀՅԴ-Ն ՄԱՍՆԱԿՑԻ
Ավարտվել է ստորագրահավաքը, ինչի առիթով «Առավոտին» խոսք ասաց ՀՅԴ նախընտրական շտաբի պետ, ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը։ -Օրեր առաջ լրացնելով մեր պաշտոնաթերթիկները, դիմեցինք՝ նոր բլանկներ ստանալու, որոնք չտրվեցին մեզ։ Մենք իրապես զբաղվել ենք ստորագրահավաքով։ Վերջին տետրերը ստացել ենք Ալավերդիից եւ Մեղրուց։ Բայց ուզում եմ փաստել, որ այս ստորագրահավաքի ժամանակ ի հայտ եկան շատ վատ նախանշաններ։
«Ապտակով սնված տղեն առանց աստիճան չի լինի»
«Ապտակով սնված տղեն առանց աստիճան չի լինի» ԱԺ պատգամավոր Արամազդ Զաքարյանի՝ «Միասնություն» դաշինքից դուրս մնալու բազմազան խոսակցությունների ու գնահատականների շարանը փորձեցինք թարմացնել։ Մտադիր էի լսել հատկապես Պարույր Հայրիկյանի գնահատականը, սակայն վերջինիս զբաղվածության պատճառով իր վերաբերմունքի մասին պատմեց ԱԺ պատգամավոր Ներսես Զեյնալվանդյանը։ Ն. Զեյնալվանդյանին Արամազդ Զաքարյան անունը սկզբում ոչինչ չասաց, օտար թվաց։ Հիշեցրի։ – Հա՜… Երեկ
ԱՍՈՒՄ-ԽՈՍՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ
Շարունակելով հեքիաթի թեման, արձանագրենք, որ վարչապետ Արմեն Դարբինյանը երկու օր առաջ «Սիփան-Շինուժ» ձեռնարկության բանվորներին տված խոստումը կատարեց։ Նա իսկապես իր ոտքով իջավ արդեն երեք օր հացադուլի մեջ գտնվող մարդկանց մոտ եւ ասաց, թե խոստումը կատարել է եւ բանվորների չվճարված աշխատավարձի մի մասը կվճարվի։ Ճիշտ է, վարչապետն իջավ բավականին ուշ ժամը 18-19-ի սահմաններում, երբ բոլորն արդեն
ՈՒԺԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, եւ արդեն ժամանակն է մեկնաբանել նախընտրական կամպանիայի մեկնարկը: Հիմնական մրցակցությունը ծավալվելու է, բնականաբար, ազգային ուժերի միջեւ: Այստեղ լավ շանսեր ունեն Ավանդապաշտ մոտոհրաձգային դաշինքը, որը հովանավորում է Հարավ-արեւելյան պաշտպանական շրջանի 10-րդ կորպուսի հրամանատարի տեղակալը, «Միասնական համազարկ» հրթիռային կուսակցությունը՝ գլխավոր շտաբի մի շարք գեներալների գլխավորությամբ, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության եւ զինվորական դատախազության համակրանքը
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ. ՄԵԽԱՆԻԶՄԸ ԿԱ
«Կարելի՞ է արդյոք նկարել ստորագրությունները»,- հարցրեց «Առավոտը» ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանին։ «Չի բացառվում»,- պատասխանեց նա։ «Իսկ եթե դա որոշակի թի՞վ է կազմում»։ «Դա ուղղակի պետք է հայտնաբերել»,- պատասխանեց պրն Բեզիրջյանը՝ հավանաբար կարծելով, որ մենք հակառակն ենք ուզում։ «Իսկ ինչքա՞ն է դեպքերը հայտնաբերելու հավանականությունը»։ «Հայտնաբերելո՞ւ։ Պետք է ստուգել, եթե ընտրողը հայտարարի, որ ինքը չի ստորագրել, դա