Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՍ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ

«Պաշտոնապես կարող եմ ասել, որ ոչ մի առաջարկություն Սամվել Բաբայանի կողմից չի եղել, ոչ մի այդպիսի խոսակցություն չի եղել։ Մի խոսակցություն է եղել, երբ որ ինքը եկավ մեր կուսակցություն, եւ խոսակցության 99 տոկոսը Ղարաբաղի հարցի մասին էր եւ տնտեսական հարցի մասին, իսկ համագործակցությունը… ցանկացած պատերազմական վիճակ լինի, բոլորս բոլորի հետ կհամագործակցենք, նորմալ վիճակ լինի՝ բոլորս

ԲԱՆ-ՄԱՆ

ԲԱՆ-ՄԱՆ «Այն մարդիկ, որոնք նոր են մտել քաղաքական ասպարեզ, այն մարդիկ, որոնք նոր են տեսել «սոտովի» հեռախոս, «պադավատ» մեքենա, բան-ման, իրանք կարող է այդպես մտածեն։ Այն մարդիկ, որոնք 60-ական թվականներից քաղաքական ասպարեզի մեջ են, իրանց առջեւ ուրիշ խնդիրներ են դրված, կապված պետության հետ, կապված ազգի հետ»։ Վազգեն Մանուկյանի ասուլիսի մասին կարդացեք 4-րդ էջում։ ԱՇՏԱՐԱԿԻ ՊՈՊՈՔԸ,

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱՅՍ ԱՄԵՆԸ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»

Կամ աշխարհաքաղաքականության ու ԱԺ ընտրությունների մասին -Հայտնի է, որ Բալկանյան թատերաբեմում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները աշխարհաքաղաքական զարգացումներում սկզբնավորեցին նոր գործընթացներ, ստեղծվեց նոր իրավիճակ: Այսօր Հայաստանի ներքաղաքական դաշտում խորհրդարանական ընտրությունների շեմին նկատվում են նախորդ ժամանակաշրջանից տարբեր խմորումներ, եւ ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում կարձանագրվի ներքաղաքական միանգամայն նոր կացություն: Ձեր տեսանկյունից ինչպիսի՞ն է ԱԺ ընտրությունների նշանակությունը վերոնշյալ

ՍՊԱՍՎՈՒՄ Է «ԼԵԴԻ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ

ՍՊԱՍՎՈՒՄ Է «ԼԵԴԻ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ Ապրիլի 24-ի երեկոյան, երբ ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված միջոցառման մասնակիցները կհավաքվեն ԱՄՆ նախագահի եւ նրա տիկնոջ անունից կազմակերպվող տոնական ճաշկերույթի ժամանակ եւ շամպայնի բաժակները կբարձրացնեն՝ շնորհավորելու ալյանսի 50-ամյա հոբելյանը, ուղիղ մեկ ամիսը կլրանա այն պահից, երբ ՆԱՏՕ-ն առաջին ռումբերը գցեց Հարավսլավիայի վրա: Այսօր Վաշինգթոնում բացվում է ՆԱՏՕ-50 գագաթաժողովը:

«ՀԱՐՑՐԵՔ ԱՅԴ ԴԱՏԱԽԱԶԻՆ»

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ Թե՛ նախկին զինվորական դատախազ Գեւորգ Մարգարյանի, թե՛ ներկայիս դատախազ Գագիկ Ջհանգիրյանի իրար հաջորդած մամուլի ասուլիսները հարցականներ թողեցին գոնե մեր տպավորություններում, ուստիեւ հանդիպեցինք նախկին զինվորական դատախազ Գ. Մարգարյանի հետ որոշ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով։ -Պարոն Մարգարյան, հասարակության մեջ լայն արձագանք գտավ Վ. Խորխոռունու սպանության բացահայտման գործում Գ. Ջհանգիրյանի «դերի» մասին մարտյան ասուլիսում

«ՄՏՐԱԿԸ ԵՎ ԽԱՐԱԶԱՆԸ» ՇԱՐՔԻՑ

«ՄՏՐԱԿԸ ԵՎ ԽԱՐԱԶԱՆԸ» ՇԱՐՔԻՑ ՀՀ սոցիալական ապահովության նախարար Գագիկ Եգանյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին: -Պարոն Եգանյան, լրացավ ձեր պաշտոնավարման մեկ տարին։ Դա շնորհավորելո՞ւ բան է։ – Կարծում եմ, երեւի՝ չէ։ Իհարկե, լավ է, երբ քեզ նկատել են, քեզ ճանաչել են, քեզ վրա են դրել այդ պատասխանատվությունը։ Որպես անձ, այդ առումով ցանկացած մարդ իրեն շոյված կզգա։

Պետդուման փորձում է

Պետդուման փորձում է փրկել Եվրոպան Երեկ Պետդումայի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Լուկինի («Յաբլոկո») նախաձեռնությամբ Դուման նոր դիմում հղեց ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ Հարավսլավիայի ռմբակոծությունները դադարեցնելու համար։ Ռուսաստանի քաղաքական վերնախավը Հարավսլավիայի ռմբակոծությունները սկսելուց ի վեր ցույց տվեց իր իրական պատկերը. անսպառ հիստերիա եւ գործնական ոչ մի քայլ։ Այսինքն, երբ Ռուսաստանը հայտարարում էր, որ Հարավսլավիայի ռմբակոծությունները Ռուսաստանի

«Արդյո՞ք բարոյական մարդ էր թեկնածուն»

«Արդյո՞ք բարոյական մարդ էր թեկնածուն» Ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիներս ստիպված ենք լինում լսել (ավելին՝ հիշել) քաղաքական գործիչ-թաղային հեղինակությունների մականունները։ Իսկ նախընտրական այս շրջանում մականուն առ մականուն հիշատակում ենք նրանց։ Այլ կերպ հնարավոր էլ չէ՝ նրանք մեր ապագա պատգամավորներն են։ «Ես ումից եմ պակաս, որ» սկզբունքով եւ հիմնականում առանց մտավոր հարուստ պաշարի՝ հեղինակությունները եթե

ԿԳՆԱ՞ ՆՎԵՐ ՉԱԽՈՅԱՆԸ ՅՈՒԳՈՍԼԱՎԻԱ

Օրերս վերստին խորհրդարան էր այցելել պատգամավոր Նվեր Չախոյանը։ Ի՞նչ եք կարծում, որեւէ օրենսդրական ակտի վրա աշխատելո՞ւ։ Միգուցե։ Սակայն մենք նրան տեսանք շատ ավելի երկրային գործի մեջ՝ Նվեր Չախոյանը աշխատավարձ էր ստանում։ Գանձապահուհին մի տեսակ անհարմար վիճակի մեջ էր, որովհետեւ Սարյանի պատկերով 20 հազար դրամանոց թղթադրամներ պետք է տար նրան, որոնք ոչ ոք չի համաձայնում վերցնել։

Ամբողջ կյանքում՝ ԿԳԲ-ի դեմ

Ապրիլի 20-ի «Պատգամավորներն արդեն հայտնի են» հրապարակմանը հետեւած բազմաթիվ արձագանքներից մեկն էլ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանից էր։ Նա այդ հրապարակման մեջ նշված փաստերը համարում է «սուտ, հերյուրանք եւ զազրախոսություն»։ Արթուր Բաղդասարյանը մեծահոգաբար հրաժարվում է դատի տալ ինձ «ստահոդ, չփաստարկված լուրեր տարածելու համար», եւ դա այն պատճառով, որ կարեւորում է «Առավոտ» օրաթերթի դերը հայաստանյան

ՌԱԿ-Ը ՄԵՏԱՍՏԱԶՆԵՐ Է ՏԱԼԻՍ

Ընտրություններից առաջ քաղաքական գործիչներն ասուլիսներ տալիս նախընտրում են չքմեղ, խիստ ազնիվ եւ սկզբունքային մարդու դեմքի արտահայտությունը։ Փորձում են սրամտել, պարբերաբար ժպտալ՝ ի ցույց դնելով եղած ատամները։ Իսկ երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրը ՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանն էր։ Նա նախ անդրադարձավ ՌԱԿ-ի ստորագրահավաքի ուռճացված թվերին՝ ասելով, որ դրանք ամենեւին էլ ուռճացված չեն։ Որպես դրա վառ ապացույց

ՀԱ-ՅԵ՜Ր

Հայերը լինում են բազմատեսակ։ Հայերի մի տեսակ կա, որ կոչվում է կոմունիստ։ Նրանք պատրաստ են հանուն կոմունիզմի վերադարձի վառել-այրել ու ջարդել ամեն ինչ։ Նրանք կարող են հավատարմություն խաղալ գաղափարների որոշակի շրջանակի համար եւ քարկոծել-հայհոյել այն իշխանությանը, որն իրենցը չէ։ Հայերի մեկ այլ տեսակ՝ նախկին ֆրանսահպատակների որդիներ, դուստրեր, հարսներ ու փեսաներ կարող են օրերով հերթ կանգնել

ԼԱՎ ԼՈՒՐ

Ամեն օր խմբագրություն են զանգահարում հարյուրավոր ընտրողներ եւ անհանգստացած հայտնում են, որ, չնայած հանրապետական մամուլն ամեն օր գրում է ճոխ ընտրակաշառքների մասին, բայց առ այսօր պատգամավորության որեւէ թեկնածու իրենց չի մոտեցել եւ որեւէ բան չի առաջարկել։ Այս առթիվ մեր թղթակիցը հանդիպեց պատգամավորության մի քանի «պուզատի» թեկնածուների (անուններն իրենց խնդրանքով չենք նշում), եւ նրանցից ստացավ մոտավորապես

Գեներալ Բուդո. Նախա«մշակութային» հանդիպումից առաջ

Այս պատասխանից հետո քննիչը խնդրեց «երանգներ» չտալ ասվածին, իմիջիայլոց, հարցնելով, թե «Առավոտը» ինչո՞ւ չի կատարում իր խոստումը՝ Ռ. Ղազարյանի խոստացված հարցազրույցը տպագրելու առումով։ «Պաշտպանվելով»՝ թե դա «խմբագրական գաղտնիք է», հետեւեց նրա մի այլ հարցը. «Հետաքրքիր է, ինչի՞ մասին պիտի հարցազրույցը լիներ»։ Ես էլ անմեղ-անմեղ պատասխանեցի. «մշակույթի»։

Ընտրակաշառք՝ մնայուն արժեքով

Ընտրակաշառքն, ըստ իս, այնքան էլ վատ բան չէ։ Վատն այն է, որ տվյալ «օգնությունը» վերջանում է ընտրություններից անմիջապես հետո։ Բայց, բարեբախտաբար, բոլոր թեկնածուները չեն, որ այնպիսի «անցողիկ» նվերներ են բաժանում, ինչպես մեկ կիլոգրամ շաքարն ու կարագն են։ Կան թեկնածուներ, որոնք անցողիկի տեսքով լավ էլ մնայուն արժեքներ են նվիրում իրենց պոտենցիալ ընտրողներին։ Օրինակ, մեր պատգամավորներից մեկը

ԼԵՆԻՆԻ ԿԵՆԴԱՆԻ ԿԵՆԱՑԸ՝ ԱԶԱՏԱԿԱՆ ՕՂԻՈՎ

Երեկ հեղափոխության բոցաշունչ առաջնորդ, պրոլետարիատի հայր Վլադիմիր Իլյիչի ծննդյան օրն էր։ Մի պատմաբան ժամանակին ասել է՝ եթե Ալեքսանդր Ուլյանովը չլիներ, Վլադիմիր Ուլյանովին ոչ ոք չէր հիշի։ Մի լրագրող էլ ուզում է ասել՝ եթե Էջմիածնի շրջանի Լեռնամերձ գյուղը (Հայաստանի Կարմիր Կուբանը) չլիներ, Վլադիմիր Ուլյանովին դարձյալ ոչ ոք չէր հիշի։ Չէր հիշի, ու՝ վերջ, թեկուզ քայլում ենք

Սոցիոլոգիայի նոր հորիզոններ

Երեկ Արմենպրեսի սրահում տեղի ունեցավ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, տնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի ասուլիսը, որը երկար էր սպասվել լրագրողների կողմից եւ բազմիցս գովազդվել էր մեր թերթում։ Օրվա բանախոսը ներածական խոսքում համառոտ վերլուծեց աշխարհաքաղաքական իրավիճակը երկրում, անբռնազբոսիկ հետադարձ հայացք նետեց ներքաղաքական զարգացումների վերջին դեպքերին։ Այնուհետեւ ընդհանուր գծերով ներկայացվեց մեր արժանապատիվ ապագան։ Տիկին Հարությունյանը, կարեւորելով

ՍԱԴՈՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Նախորդ օրը տպագրել էինք Եվրոպայի խորհուրդ մեկնող ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությունները, թե ինչու Արշակ Սադոյանը ընդգրկված չէ Ստրասբուրգ մեկնող՝ իրենց խմբի կազմում։ Այսօր իր տեսակետներն է ներկայացնում Արշակ Սադոյանը։ – Ճիշտն ասած, դեռ մինչեւ հիմա էլ ես հստակ պատասխան չեմ ստացել եւ պաշտոնապես միայն «Առավոտ» թերթից իմացա, որ ընդգրկված չեմ պատվիրակության կազմում։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՌՄՓՈՑԸ

1997-ին Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակությունը մեկնեց Հնդկաստան։ Պաշտոնական հանդիպումների շարքում նախատեսված էր նաեւ հանդիպում այդ երկրի վարչապետի հետ։ Հայկական պատվիրակությանը վարչապետն ընդունեց հողաթափերով եւ կիսավարտիքով։ Ջերմ ձեռքսեղմումից եւ հայերի մասին մի քանի բարի խոսքեր արտասանելուց հետո, վարչապետը խնդրեց, որ Բաբկեն Գուրգենիչը ներկայացնի Հայաստանի վիճակը։ Պրն Արարքցյանը սկսեց ներկայացնել հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, խոսեց երկար ու

ՏՈՆԵԼՈՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր բացվում է ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված գագաթաժողովը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երեկ «New York Times»-ը ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված մի հոդված է տպագրել, որը կոչվում է «Տոնելով պարտությունը»։ «Առավոտի» վերլուծությունը, կապված «ՆԱՏՕ-50» գագաթաժողովի հետ, կարդացեք 10-րդ էջում։ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԵՌՎԻՑ Հերթական նամակն է Դուբայից ուղարկել Վանո Սիրադեղյանը։ Նրանում մասնավորապես գրված է. «Տեր-Պետրոսյանի հրաժարականը

Վասն միասնության

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին զուգահեռ հրաժարական տված սակավաթիվ պաշտոնյաների ցանկում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը։ Այս հրաժարականն առիթ տվեց մի շարք հայտարարությունների. այս հրաժարականը ցույց տվեց, որ հիմնադրամը քաղաքականացված կառույց է եւ, որ այսուհետ այն պետք է իրոք միավորի ողջ հայության ջանքերը։ Մինչդեռ վերջին մեկ տարվա փորձը լրիվ ուրիշ իրողություններ բացահայտեց։ Հիմնադրամին հաջողվեց

ՏՈՒՆԴ ՇԻՆՎԻ

«Ես ձեզ խնդրում եմ, մի հատ եկեք էդ շենքը նկարեք, տպեք, որ պարզ լինի, թե քանի կոպեկ արժեն Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումները»,- հեռախոսով խնդրեց Արարատ քաղաքի մի բնակիչ։ Զուտ մայրաքաղաքային կաղապարներից դուրս գալու համար էր, որ որոշեցինք անդրադառնալ Արարատի այդ առանձին վերցրած մեկ շենքի ճակատագրին։ Չնայած, չի կարելի ասել, թե Երեւանում էլ բնակարանային շինարարությունը մի

ԵԶԻ ՏԱԿ ՀՈՐԹ ՉԿԱ

Բաց նամակ Ռադիկ Մարտիրոսյանին, Սերգեյ Աբրահամյանին, Լենդրուշ Խուրշուդյանին, Վլադիմիր Խոջաբեկյանին, Գեւորգ Ղարիբջանյանին, Վարդգես Միքայելյանին, Հրաչիկ Սիմոնյանին, Ռաֆայել Ղազարյանին, Լենսեր Աղալովյանին, Կիմ Բալայանին, Սերգեյ Սարինյանին եւ Սեւակ Արզումանյանին Մեծարգո եղբայրներ, ցավով կարդացի «Հայոց աշխարհում» տպագրված ձեր «Վերջ տալ ազգը պառակտող տեղայնամտությանը» հոդվածը եւ զարմանքից ապշած եմ, թե այդ բանիմաց մարդկանց ձեր մեկ դյուժինանոց բանակը ինչպե՞ս կարողացավ

ՀՅԴ-ի տեսլականը Աղվան Վարդանյանի ծիրին մեջ

ԱԺ առաջիկա ընտրությունների ժամկետի մոտենալուն զուգընթաց ավելանալու են պատգամավորության թեկնածուների ասուլիսները, անկախ այն հանգամանքից՝ նրանք որեւէ կոնկրետ ասելիք ունեն, թե՝ ոչ։ Մանավանդ որ նրանց համար որոշ լրատվամիջոցներ սիրահոժար սրահ են տրամադրում։ Ու թեպետ ապրիլի 21-ին Հայ FM 105,5 ռադիոկայանի «Տակառիկ» հաղորդման հյուր Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե սա ՀՅԴ ներկայացուցչի ասուլիս է, այլ ոչ թե պատգամավորության

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ԱՌԱՆՑ ՍԱԴՈՅԱՆԻ

Այնպես ստացվեց, որ հարցազրույցի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցի ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ, որը պիտի գլխավորի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին մասնակցելիք Հայաստանի պառլամենտական պատվիրակությունը, սակայն մինչ հանդիպման օրը կգար, նա արդեն փոխարտգործնախարար էր։ Արմեն Մարտիրոսյանը 38 տարեկան է եւ արտգործնա- խարարությունում համակարգելու է Եվրոպայի խորհրդի հետ կատարվող աշխատանքներն ու տնտեսական ոլորտը։ Այս դեպքում, մեր զրույցը

ԼԱՎ ԼՈՒՐ

ՎԱՀԱԳՆԻ (Խաչատրեան) ԾՆՈՒՆԴԸ (40-րդ)  Երկնէր «Երկիր», Երկնէր «Հայոց աշխարհ», Երկնէր եւ «Օրագիր»-ն Բլէի. Երկն ի թերթունք ունէր Եւ զ,դեղինն «Առաւօտ». … Մինչ այդ ցուրտ ու մութ լիներ, Պարօն Վահագն Խաչատրեան Դառնար Երեւանի քաղաքապետ. Ընդ փայտե վառարան ծուխ ելանէր, Ընդ նավթե վառարան բոց ելանէր, Եվ ի բոցոյն վազէր ԱԺ պատգամաւոր. Նա պաշտոնանկ լինէր, (Ապա թե) պահանջէր

Մուրադ Պետրոսյանը արմատների մասին

Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր Մուրադ Պետրոսյանը փորձում է տալ իրավիճակի քաղաքական գնահատականը։ Նրա ընկալմամբ՝ Հայաստանում ղարաբաղցիների նկատմամբ վերջին ժամանակներս ստեղծված անբարյացակամությունն ունի երկու ծագում։ Առաջինը՝ մայրաքաղաքի մտավորականության, մայրաքաղաքի բնակչության անհանդուրժողականությունն է, առհասարակ, գավառների կամ խոշոր քաղաքների նկատմամբ, որոնք ձգտում կամ արդեն հասել են հրամանատարական պաշտոնների։ Դա, Մուրադ Պետրոսյանի կարծիքով, ամեն տեղ էլ եղել է ու

Միամիտ կոմունիստական պահվածք

Որքան հեռանում են իշխանության երբեմնի բարձունքներից, այնքան կոմունիստները միամիտ են դառնում։ Կոմունիստական հերթական միամտությունը դրսեւորվեց երեկ, երբ ՀԿԿ Կենտկոմի որոշմամբ մի խումբ կոմունիստներ եկել ու հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմացի այգում։ Պարտիզանական հիշողություններով ոգեւորված կոմունիստներն այգում պարտիզանական ժողով անցկացրին եւ որոշեցին՝ մի խումբ ճերմակահեր կոմունիստներ ուղարկվեցին ՀՀ նախագահին հյուր։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը առաջիկա ժամերի

…ԴՈՒ ՀԵՆՑ ԷՍՏԵՂ, ՆՈՒՅՆ ՕՐԸ ՀԱՅՀՈՅԵՑԻՐ ԻՄ ՀՈՐԸ

Ընտրություններից առաջ մարդիկ, հատկապես ընտրական հանձնաժողովների անդամները, լարվում են։ Թեեւ հիմնականում ոչ շատ բարի արտահայտություններով հիշատակվում է ԿԸՀ-ն, սակայն մարզային հանձնաժողովներն էլ՝ հեռո՜ւ, աննկատ մի շինությունում տեղավորվելով, սկսում են գործել իրենց ճաշակի շրջանակներում։ Հանձնաժողովի որոշ կանայք ու տղամարդիկ պատրաստ են զրպարտել այս կամ այն թեկնածուին, ի տես ամենքի ցույց տալ իրենց մարմնի այն կապտուկները, որոնք

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՑՆ ՈՒՇԱՆՈՒՄ Է

Ապրիլի 6-ին հանդիպելով պետհամալսարանի ուսանողության հետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե «հաջորդ շաբաթ» (այսինքն արդեն՝ անցած շաբաթ) ՀՅԴ-ն քաղհայցով դատարան է դիմելու՝ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի։ Զրպարտության համար հայցը վերաբերելու էր 1994-ի դեկտեմբերի 28-ի նրա հեռուստաելույթին եւ դրան հաջորդածին, 1995-ի մայիսին եւս դաշնակցությանը ահաբեկչության եւ այլնի մեջ մեղադրելուն եւ վերջապես նրա վերջին հարցազրույցում

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930