Օրվա լրահոսը
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ վէրստին առաջինները դարձան վէրջիններ, եւ վէրջինները՝ առաջիններ, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ Հայոց աշխարհում սկսուեցին աւէլի քան արտասօվօր ընտրութիւններ, եւ բօլօրը սրտատրօփ սպասում էին, որ սոյն ընտրութիւնները կարող են ուղէկցուել բազում վտանգներով, քանզի ընտրութիւնների հէնց սկզբում մրցապայքարից դուրս մղեցին
ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԶՐՈՒՅՑ
Ֆիլմից դեպի գուլպաներ, հետո՝ Կոսովո Մի քանի անգամ արդեն տարբեր թերթերում խոսվել է Հայաստանում քրդերի վերաբերյալ ֆրանսիացիների կողմից նկարահանվող ֆիլմի մասին։ Շուտով կավարտվեն հայաստանյան նկարահանումները եւ խումբը կմեկնի Վենետիկում ու Փարիզում շարունակելու։ Որոշեցի հանդիպել ֆիլմի երկրորդական դերակատարներ Ժակի Ներսիսյանի եւ Անեմոնի հետ։ Ֆիլմն արեւելյան սիրո տխուր պատմություն է. Ժ. Ներսիսյանը ֆիլմում Փարիզում ապրող քրդի դերում
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒՄ ԵՐԵՔ ՄՈՒՐՃ ԿԱՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒՄ ԵՐԵՔ ՄՈՒՐՃ ԿԱՐ Դատավորները հաճախ են դատական նիստերի ժամանակ անցնում խորհրդակցական սենյակներ՝ միջնորդություններ քննարկելու, բացարկներ ընդունելու-չընդունելու, վճիռներ-որոշումներ կայացնելու համար։ Այս փակ, արգելված սենյակների համար ասում են, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով, լրագրողն իր գրչով չի կարող մտնել։ Հատկապես նիստերի ժամանակ, նիստերի օրերին։ Սակայն վերջապես ինձ հաջողվեց մտնել, օրինակ, ՍԴ խորհրդակցական սենյակ։ ՍԴ
ՓՈՔՐԻԿ ՍԱՇԱՆ ԱՐԴԵՆ ԽՈՍՈՒՄ Է
«Եթե տասը բալանոց համակարգով գնահատելու լինենք այս աշխատանքը, ես տասնմեկ կգնահատեմ»,- ասաց մոսկվաբնակ Ելենա Դեմիդյուկը։ Չորսամյա Ալեքսանդրա Դեմիդյուկը ծնվել է քիթ-ըմպանային անբավարարություն ախտորոշված խոսակցական ֆունկցիոնալ խանգարումով։ Երեխայի քիմքն ի ծնե պարալիզված է եղել։ Սա նշանակում է, որ խոսելիս քիմքն ու ըմպանն իրար չեն դիպչում, ի տարբերություն այդ արատը չունեցողների, եւ օդը բերանից քիթ է անցնում։
Արարատի մարզի մարզպետ Հովիկ Աբրահամյանին
Դիմում 1997-ի մայրամուտին գյուղում սկսվեց իրարանցում։ Անհայտ անձինք ցանել էին Ա. Մովսիսյանի հողակտորը։ 1998-ի օգոստոսին պարզվեց, որ ցանողը Սիսական գյուղի բնակիչ Գուրգենն է, իսկ դատարանում պարզվեց, որ թիվ 2 հողակտորի ակտը գտնվում է Գուրգենի մոտ Վ. Ա. Կարապետյանի անունով, որի անձը այդպես էլ չպարզվեց, ով է՝ կենդանի է, թե մեռած։ Մի բան պարզ դարձավ, որ
Ջուրը կյանք է
Ոչ հոդված գրելու մտադրություն եմ ունեցել, ոչ էլ ռեպլիկին պատասխանելու ցանկություն։ Բայց ապրիլի 23-ին բոլորի կողմից սիրված եւ շատ կարդացվող «Առավոտ» օրաթերթի 4-րդ էջում տպագրված «Ընտրակաշառքը ջրագիծ» ռեպլիկը ինձ այն աստիճան զայրացրեց, որ չպատասխանել չէի կարող։ Խեղաթյուրված անուն-ազգանուններով հանդես եկող Գուրգեն Ափեյան եւ Դերենիկ Սաֆարյան հորջորջվածները «Երեւի ծնված Աբաս-թուման կայարանում, կամ էլ գրական կեղծանուններն են,
ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ ԹԱԼԱՆՈՒՂԻՆԵՐԸ
Ապրիլի 24-ին գնացել էի «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Սանկտ Պետերբուրգ-Երեւան N 976 չվերթը։ Ինքնաթիռը 21.30-ին վայրէջք կատարեց, եւ քիչ անց ապակե պատից այն կողմ երեւացին ուղեւորները, որոնց մեջ էր եւ տղաս։ Ուղեբեռներն ստանալով՝ մարդիկ մի քանի անգամ ստուգման էին ենթարկվում եւ պարտադիր անցնում «կարմիր» գոտիով (կանաչը փակել էին), էլեկտրոնային ստուգումներով ու պայուսակներ բացելով։ Բոլոր ուղեւորներն անցան,
ՉԱՓԴ ՃԱՆԱՉԻՐ
Հավանաբար մեղքերը քավելու նպատակով (նախորդ օրը մամլո ասուլիսին «ընտրովի» լրագրողներ էին հրավիրվել) ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը ԱԺ-ում կամավոր ցանկություն հայտնեց մի խումբ լրագրողների հարցերին պատասխանել նախարարական իր առանձնասենյակում։ Ավելին՝ Էդվարդ Սանդոյանը ջենթլմենաբար իր մեքենան առաջարկեց լրագրողներին ԱԺ-ից ֆինանսների նախարարություն հասնելու համար։ Իսկ «Առավոտին» պարոն Սանդոյանն առանձնահատուկ վերաբերմունք խոստացավ. «Վաղվա ամբողջ օրս քեզ
Ընտրակաշառք կհասնի
Ընտրակաշառք կհասնի նաեւ հանգուցյալներին որոնց տրված ձայներն են որոշելու ընտրությունների արդյունքները Մեր ժողովրդին անշահախնդրորեն եւ մինչեւ վերջ ծառայել փափագող հարյուրավոր բարերարներ վերջապես տեսան այդքան սպասված կանաչ լույսը (այլապես ստիպված էին կարմիրի տակով անցնել)։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը ոչ մի վատ բան չի տեսնում ժողովրդին օգտակար լինելու ցանկության մեջ։Պատգամավորության թեկնածուների վճարունակ զանգվածն էլ սկսեց
ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԱ՞Ծ Է
ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԱ՞Ծ Է «Հզոր Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանի եւ Վահան Վարդապետյանի ասուլիսի հենց սկզբում ՄԱԱ-ում երկար-բարակ պարզաբանումներ գնացին, թե ով ում բարեկամն է, ինչ է իրենից ներկայացնում «բաջանաղ» ասվածը, Վահան Վարդապետյանը նախագահ Վարդապետյանի ի՞նչն է։ Եվ հենց տեղում, առանց փաստերն աղավաղելու ասվեց, որ հորեղբոր տղան է։ Քաղաքական թատերաբեմում նոր-նոր հայտնված այս կուսակցությունը
«Էժան կտամ, լավը կտամ»
ԱԺ պատգամավորության թեկնածուները՝ գործի դնելով իրենց ողջ հնարամտությունը, փորձում են նախընտրական գովազդի ՕԳԳ-ն հնարավորինս բարձրացնել։ Նրանք, ում բառապաշարը գրական խոսքերով այնքան էլ հարուստ չէ, չեն ընդունում ասուլիսի ժանրը։ Փոխարենը նպաստում են լուսանկարչական արվեստի ծաղկմանը՝ դրա համար զոհելով մեծ գումարներ եւ չխնայելով իրենց՝ որպես բնորդի։ Թեկնածուները նախընտրում են Ռոդենի «մտածողի» դիրքը։ Թեկնածուների «ոսկեբերան» մասը նախընտրում է
ԳԵՆԱԴԻ ԶՅՈՒԳԱՆՈՎ. «ՎԱՏ Է, ՈՐ ԿՈՂՔԻԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ ԵՆ ԴՆՈՒՄ»
«Առավոտի» հարցը Զյուգանովին -Գենադի Անդրեեւիչ, ինչպես եք վերաբերվում Ադրբեջանի նախագահի խորհրդական Վաֆա Գուլիզադեի այն հայտարարությանը, թե պետք է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ տեղակայել,- սա վերջին հարցն էր, որ տրվեց Ռուսաստանի կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովին ապրիլի 28-ին Ստրասբուրգում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։ -Վատ եմ վերաբերվում, որովհետեւ միշտ էլ լրացուցիչ վնաս է հասցնում այն հանգամանքը, որ սեփական
Ահազանգ կառավարությանը
Որպես կանոն, կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանին աշխատում ենք չանդրադառնալ, քանզի նախորդ օրն արդեն այդ նիստի ամբողջական տեսագրությունը հեռուստատեսությամբ ցուցադրված է լինում։ Սակայն երեկ, չգիտես ինչու, չցուցադրվեց Պարույր Հայրիկյանի՝ վարչապետին հասցեագրած հարցադրումը, ուստի եւ հարկ համարեցինք ներկայացնել այն։ Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ մտահոգություն կար, որ կուսակցությունները կարող են բոյկոտել ընտրական հանձնաժողովների աշխատանքը
ԼԱՎ ԼՈՒՐ
Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանից առաջ Մերուժան Տեր-Գուլանյանը որոշեց, իր բնորոշմամբ, մի անսովոր առաջարկ անել. «Մի ամիս հետո նախարարների մեծամասնությունը հաստատ նախարար չի լինի, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորների մեծամասնությունը պատգամավոր չի լինի։ Ուրեմն, եկեք ինչ անենք։ Եկեք անջատենք էս կամերաները, խոսափողները, նստենք, խելք-խելքի տանք՝ ընկերական։ Ու որոշենք, թե ոնց անենք, որ էս ժողովրդին էս դժվար վիճակից
Օրինակելին ինքդ ես
Օրինակելին ինքդ ես Երեւանի թիվ 11 ընտրատարածքում պատգամավորության մի քանի թեկնածուներ պայմանավորվեցին, որ քաղաքի կենտրոնում գտնվող այս ընտրատարածքը պետք է օրինակելի լինի։ Այս հարցում պայմանավորվածության հասնելու նպատակով օրեր առաջ նույն ընտրատարածքում թեկնածու առաջադրված Ռուբեն Թորոսյանի կողմից հրավիրվել էին բոլոր 11 թեկնածուներն էլ, սակայն հինգը չէին ներկայացել։ Նրանցից մեկը ԱԺՄ վարչության անդամ, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով
«Ինձ համար պարզեցի, որ արդարադատություն կա՛»
Ասում է Փարպիի գյուղապետ, «Հայրենիք» խմբի պատգամավոր Արմենակ Մկրտչյանը, որը դարձյալ պատգամավորության թեկնածու է առաջադրվել Արագածոտնի թիվ 28 ընտրատարածքում։ Ապրիլի 16-ին նա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էր դիմել Արագածոտնի մարզի Փարպի եւ Բազմաղբյուր գյուղերը թիվ 27 ընտրատարածքում ընդգրկելու մասին ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու եւ դրանք 28 ընտրատարածքում ընդգրկելու պահանջով։ Հիմնավորումներից էր,
ԱԺՄ-ՅԱՅԼԱ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՅԱ՜-ԼՅԱ՜- ԼՅԱ՜
ԱԺՄ-ն առաջարկել էր ընտրական հանձնաժողովներին մաս կազմող տասը կուսակցություններին վիճակահանությամբ բաշխել ընտրական հանձնաժողովների նախագահի, քարտուղարի եւ տեղակալի պաշտոնները տարբեր կուսակցությունների միջեւ։ «Առավոտն» արդեն անդրադարձել է այս հարցին եւ արձանագրել, որ դաշինքը չկայացավ, քանի որ «Միասնություն» դաշինքը, «Հզոր հայրենիքը», «Օրինաց երկիրը», ՀՀՇ-ն եւ «Շամիրամը» դեմ դուրս եկան այս նախաձեռնությանը։ Երեկ ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանը ասուլիս
ԱՐՁԱԳԱՆՔ-1
«Առավոտի» երեկվա համարում «Հինգն ընդդեմ հինգի» հրապարակման մեջ մեջբերվել էր Արարատ Զուրաբյանի պնդումը, թե վիճակահանությամբ ընտրական հանձնաժողովների ղեկավար պաշտոնները որոշելու նախաձեռնությունը, ըստ անգամ «Հայրենիքի» ներկայացուցիչ Սոս Գիմիշյանի, ի սկզբանե ծրագրված էր ոչ համաձայնության կայացման, այլ դրա ձեռքբերման անհնարինությունն արձանագրելու համար։ Այս առնչությամբ պրն Գիմիշյանը նշեց, թե իր խոսքը համատեքստից կտրվել էր. «Ես ասել էի, թե
ԷԴՔԱՆ ԷԼ ՃԻ՛ՇՏ
Ապրիլի 28-ին առաջին անգամ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը միասնաբար ելույթ ունեցան, որով եւ սկսվեց «Միասնության» քարոզարշավը։ … Պրն Դեմիրճյանն անկեղծորեն խոստովանեց՝ նախընտրական միջոցառումներից բոլորս արդեն հոգնել ենք։ Եվ սա՝ քարոզարշավի երրորդ օրն արդեն։ Բա շարքային ընտրողնե՞րն ինչ անեն, որ «Ալերգոդիլ» դեղամիջոցի գովազդում հնչող «Էդքան էլ ճի՛շտ» բարեմաղթանքն են ընկալում որպես ինչ-որ մեկի նախընտրական կարգախոս։
Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԸ ՀԱՀ-ՈՒՄ
«Սրանք խայտառակ գներ են։ Որպես ունեւոր մարդ եմ պնդում, սրանք որեւէ թեկնածուի համար ընդունելի չեն լինի։ Երբեք ՀԱՀ-ի այս գների նույնիսկ կեսն էլ չեմ վճարի։ Ավելի լավ է այլ հեռուստաընկերություններին վճարես, որոնց ծրագրերն ավելի հետաքրքիր են ու մատչելի»,- ասաց «Արարատ Լադա» ընկերության պատվավոր նախագահ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը, որն այժմ առաջադրված է Կոտայքի թիվ 55
«ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ» ԿԱՄ՝ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏՂԱՆ»
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների եւ նիստի հյուրերի հետ կառավարության նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել է, որ 3 եւ ավելի մլն դոլար ներդրում անողի համար ինքն անձամբ է պատասխանատու։ Դժվար չէ ենթադրել, որ մինչեւ 3 մլն դոլար ներդրում անողները ուրիշ պատասխանատու պետք է գտնեն։ Գոնե մինչեւ ընտրությունները։ ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱՆԵՐԻ ՎԵՃԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է 21-ՐԴ ԴԱՐ Խմբագրություն
ԶՅՈՒԳԱՆՈՎԻ ՍԵՎԵՌՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԸ
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, որպեսզի այն հնարավորինս շուտ կարգավորվի, մենք առաջարկություն արել ենք։ Բայց ես չեմ հավատում պրն Ելցինի ոչ բալկանյան, եւ ոչ էլ կովկասյան քաղաքականության հաջողությանը»,- Ստրասբուրգում «Առավոտի» թղթակից Արմեն Զաքարյանին ասաց ՌԴ կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը։ «Առավոտի» հարցազրույցը Զյուգանովի հետ կարդացեք 4-րդ էջում։ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՆՀԵԹԵԹ Է Ինչպես հայտնի է, Գառնիկ Իսագուլյանը հայտարարել
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔ Է
Մոտ երեք տարի է, ինչ Երեւանում գործում է «Մեկնություն» հոգեբանական կենտրոնը։ Այսուհետ ամեն շաբաթ մեր թերթի միջոցով կենտրոնի հոգեբանները հանդես կգան ընտանիքին, ամուսնությանը, սեռական եւ մարդկային փոխհարաբերություններին վերաբերող վերլուծություններով։ Ըստ Կարինե Նալչաջյանի, այն, ինչն անհնար է անել զենքով, կարելի է անել շատ հանգիստ՝ հոգեբանությամբ։ «Մեզ մոտ դեռ չեն հասկանում, թե որքան կարեւոր է կյանքում հոգեբանի
Մեր թուրք ախպերները
Հանդիպումը բացեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, այնուհետեւ խոսեց Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, որը կարդաց իր վերջին աշխատություններից մեկից մի հատված, որում պատմվում էր հայերի ցեղասպանությանը նվիրված Լիոնում կայացած հանդիպման մասին։ Նա մեջբերեց թուրքերի մի քանի ելույթ, եւ մի պահ թվաց, թե թանգարանի տնօրենը մոռացել է, որ ասուլիսը իրեն չի նվիրված։ Պրն Բարսեղյանի
ՈՐ ԳՆՈՒՄ ԵՍ, ԴԻՎԱՆ ԿԱ՞
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը վերջերս հանցավոր ճանաչվեց Քր. օրենսգրքի հոդվածներից մեկով՝ «դատապարտվելով ուղղիչ աշխատանքների՝ մեկ տարի ժամանակով, վաստակի 16 տոկոս բռնագանձմամբ»։ Համաներմամբ նա ազատվեց հետագա պատժի կրումից։ Ա. Հովհաննիսյանը մեղադրվում էր այն բանում, որ Գերմանիայի «Վտանգված ազգերի կազմակերպության» բլանկն է «կեղծել»՝ Բեռլինում իր կեցությունը երկարացնելու նպատակով եւ որ բլանկն էլ պատճենահանելով՝ «ձեւակերպել
ՄԵՆՔ ՄՏՐԱԿՆԵՐԻ ՈՒ ՔԱՂՑՐԱԲԼԻԹՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆՔ
Սեղանիս է հարազատ ինստիտուտիս անմիջականորեն վերաբերող երեք հոդված։ Եթե մեկը հասարակայնությանն է ներկայացնում ինստիտուտի ռեկտոր ——–ի աշխատանքային գործունեության մեջ տեղ գտած թերություններն ու սխալները, ապա վերջին երկուսը ջանք չեն խնայում վարկաբեկելու ինստիտուտի կոլեկտիվը՝ ներկայացնելով այն որպես զանազան ձեւերով շորթումներով զբաղվող ու ոչ թե գիտական ու պրոֆեսիոնալ, այլ բոլորովին ուրիշ «արժանիքների» համար ղեկավարության կողմից գնահատվող դասախոսներով
ՄԱՐԴԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻ Է
Համաշխարհային առողջապահական կազմակերպության Եվրոպական եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակների համագործակցության վրա է հիմնված «Շրջակա միջավայրի եւ առողջության ազգային ծրագրի մշակումը» Հայաստանում։ Սա ծրագրի անվան թարգմանությունն է մասնագիտական լեզվից՝ «Շրջակա միջավայրի հիգիենայի ծրագիր»։ Առավել մանրամասն այս մասին «Առավոտին» պատմեց Համաշխարհային առողջապահական կազմակերպության փորձագետ Յուլիուս Պտաշեկասը։ -Տնտեսական զարգացումն ուղղակիորեն ազդում է մարդկանց առողջության, սպասարկման մակարդակի, ջրամատակարարման, ջրի
ԻՆՖԼՅԱՑԻՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԻՆՖԼՅԱՑԻՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ Ինֆլյացիան, 1996 թ. պլանավորված 14 %-ի փոխարեն, կազմել է 5,7 %, 1997 թ.՝ 10,5 %-ի փոխարեն, 21,9 %, 1998 թ, 10%-ի փոխարեն տեղի է ունեցել 1,3 % դեֆլյացիա։ 1999 թ. առաջին եռամսյակում գներն աճել են 3,6 %-ով, որից հունվարին՝ 4%-ով, փետրվարին չեն փոխվել, մարտին արձանագրվել է 0,4 % դեֆլյացիա։ Ընդհանուր առմամբ, այս տարվա
«Ո՞վ է հիմա Սոլժենիցին կարդում»
Այս կարծիքին է Լեոնիդ Բրեժնեւի թոռը՝ Անդրեյ Բրեժնեւը, որը Համառուսաստանյան կոմունիստական շարժման առաջնորդն է։ Զյուգանովի եւ նրա կուսակցության մասին պրն Բրեժնեւն ակնհայտ տհաճությամբ է խոսում։ Նույն տոնով հիշատակում է նաեւ բոլոր այն այլախոհներին, որոնք իր պապի իշխանության օրո՛ք հենց հաջողությունների հասան։ Այն ժամանակ նրանցով գոնե ՊԱԿ-ը, իսկ ՊԱԿ-ի շնորհիվ էլ՝ հասարակությունը, հետաքրքրվում էր։ «Հիմա ովքե՞ր
ՁԵՎԱԿԱՆ ՊԱՏՎԻ ՀԱՐՑԸ
Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ հարգել է ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Այդ ավանդույթին էլ հավատարիմ մնալով, պարզվում է, ԱԺ առաջիկա խորհրդարանական ընտրություններում միայն եզդի ազգից գրանցվել են պատգամավորության երկու թեկնածու։ Թվում է արտառոց ոչինչ չկա, սակայն նրանցից Ջամալ Սադախյանը ներկայացվել է «Օրինաց երկիր» կուսակցությունից, իսկ Օմար Մամոյանը «Ազգային պետություն» կուսակցության կողմից։ Սա էլ երեւի թե նորմալ դիտվեր,