Օրվա լրահոսը

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԵՎ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ

Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում, նախընտրական շրջանը մարդկանց խանդավառության եւ աշխուժության չի մղում։ Ավերակ շենքերի պատերին թեկնածուների չպատճառաբանված ժպտացող դեմքերն են։ Փողոցներում անկապ ասելիքով պաստառներ են՝ այս կամ այն թեկնածուի օգտին։ Ըստ նախորդ խորհրդարանական ընտրություններին առաջադրված եւ չընտրված թեկնածուների՝ Գյումրիում ակտիվ նախընտրական կյանքը սկսվում է մայիսի 10-ից հետո։ Շիրակի մարզում կա 7 ընտրատարածք՝ 73 թեկնածուներով։ Նրանցից

ЖДЕМ-С!

ՀՅԴ-ն էլի խոստումնազանց եղավ, իսկ պատճառաբանությունը՝ «զուտ տեխնիկական պատճառներով», երեւի ավանդական կդառնա այս հարցով հետաքրքրվողների համար։ Խոսքը Վահան Հովհաննիսյանի՝ դեռեւս ապրիլի 6-ին ԵՊՀ-ում հնչեցրած այն սպառնալիքի մասին է, թե ՀՅԴ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ քաղհայցով դիմելու է դատարան։ Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն մեղադրում է ՀՀ նախկին նախագահին զրպարտության մեջ՝ վկայաբերելով 1994 թ. դեկտեմբերի 28-ի նրա հեռուստաելույթը, դրան

Նախընտրական պայմանագիր. «տուր՝ տամ»

Շուկայական հարաբերությունները չէին կարող չսպրդել նաեւ նախընտրական քարոզարշավի մեջ։ Նախընտրական խոստումները եւ ընտրակաշառքների տեսականին իհարկե նույն հարաբերությունների արդյունք են՝ «տուր՝ տամ» սկզբունքով, բայց այն, ինչ անցել է Ինքնորոշում միավորման մտքով, գրեթե զավեշտի է հասնում։ Կուսակցությունը որոշել է (եւ իրագործում է) պայմանագիր կնքել իր ընտրողի եւ կուսակցության միջեւ։ Պայմանագիրը հենց այդպես էլ կոչվում է. «ԱԻՄ-ի եւ

ԵՎՐՈՊԱՆ՝ ԱՌԱՆՑ ԲԱԺԱՆԱՐԱՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Այսօր մայիսի 5-ն է։ 50 տարի առաջ հիմնադրվել է Եվրոպայի խորհուրդը, ինչի առիթով եւ ուղերձով եվրոպացիներին է դիմելու ԵԽ Գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսը։ Այսօր այդ ուղերձ-հոդվածը տպագրելու են Եվրոպայի բոլոր կարեւոր թերթերը, այդ թվում եւ «Առավոտը»։ Ի դեպ, մեր խմբագրությանը հոդվածը հատուկ տրամադրվել է Եվրախորհրդի հասարակական կապերի բաժանմունքից։ Դանիել Տարշիս. «Եվրոպայի խորհրդի 50 տարին» Երբեմն

Հայտարարություն՝ հանուն հայտարարության

Ինչպես եւ կարելի է ենթադրել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում երեկ ասեղ գցելու տեղ չկար. լրատվամիջոց չկար, որ իր ներկայացուցչին չէր ուղարկել այնտեղ։ Հետաքրքրության առարկան բնավ էլ հարուստ՝ տասներկու հարց պարունակող, օրակարգը չէր, այլ օրակարգից դուրս՝ ԱԺ պատգամավոր, ԱԺ պատգամավորության թեկնածու Վանո Սիրադեղյանի հարցը։ Օրակարգի յուրաքանչյուր հարց պատշաճ մանրամասնությամբ քննարկվում էր, նշվում էր յուրաքանչյուրի խիստ կարեւոր լինելը։

Զգուշացեք կեղծ մարգարեներից եւ քարոզիչներից

Հեռուստաքարոզարշավում «Առավոտի» վերջին հայտնագործություններից էին, որ … Հանձին Սերգո Երիցյանի՝ կորցրել ենք մի մե՜ծ խմբավարի։ Ա՜խ, ինչպես էր նա տատիկներին ու պապիկներին խմբով երգացնում։ «Կքվեարկե՞ք «Օրինաց երկրի» օգտին»,- բարձր նոտայով հարցնում էր նրանց եւ տարեցների երգչախումբը միաձայն արձագանքում էր «Այո, այո, անպայման։ Բա ո՞նց չենք քվեարկի»։ «Հավատո՞ւմ եք «Օրինաց երկրին»։ Հավատո՞ւմ եք Սերգեյ Երիցյանին»՝ վերջինս

ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ՉՈՐՍ ՔԱՅԼ ՀԵՏ

Թերեւս արդեն ակնհայտ է, որ գոնե մինչեւ 4-օրյա ձերբակալության ժամկետի ավարտը Վանո Սիրադեղյանն ազատ չի արձակվի։ Այս պայմաններում կողմերից յուրաքանչյուրն օրինաչափ եւ ենթադրելի իր քայլերն է անում։ Իշխանությունների քայլերը ՀՀՇ գործիչները պնդում էին, որ երեկ խուզարկվել է Վանո Սիրադեղյանի տունը։ ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված էր, թե Վանո Սիրադեղյանը «ՀՀ

ՈՎ ԱՅՆՊԻՍԻ ՍՈՒՏ ԱՍԻ, ՈՐ…

Ժողովուրդն ասի սուտ է, ձայնազուրկ չի մնա Մի շարք հայտնի ստախոսներ միանգամից ոգեւորվեցին՝ դրանից էլ հեշտ բան։ Սուտ կասեն, սուտ խոստում կտան, ու խցկվելով խորհրդարան, այնտեղից դուրս ու ներս կանեն ծառայողական մեքենաներով եւ պատգամավորին տրվող այլեւայլ շնորհներով։ Բայց սա հետո, այսօր դեռ սուտ խոստումների ժամանակն է։ Ու քարն արդեն գլորված է։ Պատգամավորության շուրջ 2000 թեկնածուների

ՍԿՍՎԵՑ

Մայիսի 5-ից հանրապետությունով մեկ իր նախընտրական շրջագայություններն է սկսում Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքը։ Այսօր միասնականների հանգրվանը կլինի հիմնականում Արարատի մարզը։ Ե՛վ Կարեն Դեմիրճյանը, ե՛ւ իր կողմնակիցները կշրջագայեն ինչպես մարզի գյուղերով, այնպես էլ՝ քաղաքներով։ ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՊՄԱՆ, ԱՌԱՆՑ ԲՈՂՈՔԻ ԿԸՀ նիստի ժամանակ անդամներից մեկին հետաքրքրում էր, թե պահպանվո՞ւմ է արդյոք ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու

ԵՐԵԿ ՀՅԴ-Ն, ԱՅՍՕՐ ՀՀՇ-Ն, ՎԱ՞ՂԸ…

Դաշնակցական մամուլը ներկայացնող լրագրողներից մեկն ասուլիսում ՀՀՇ գործիչներին հիշեցրեց, որ քաղաքական կուսակցություններին ընտրարշավից դուրս մղելու առաջնությունն իրենց է պատկանում։ «Տասը տարեկանը չպիտի կրկնի հինգ տարեկանի սխալները»,- հակահարված տվեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանը։ Իսկ Արամ Մանուկյանը հավելեց. «Վերջին հաշվով, ես կուզեի հարցնել. ի՞նչ են ուզում ՀՀՇ-ից։ Էդքան վախենալո՞ւ ենք, էդքան բոբո՞ ենք, էդքան կե՞ղտ ենք»։

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԿՈՒՄԲԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ

Շվեյցարահայ գործարար Հարություն Սիմոնյանը, լինելով սասունցի, որոշել է Աշնակ Գյուղի մշակույթի ակումբը վերականգնել։ Եվ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի գրասենյակի տնօրեն Վիգեն սրբազանին խնդրել է հանձն առնել այդ աշխատանքը։ Ըստ սրբազանի, Հարություն Սիմոնյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ, Ոսկեվազում իր տված գումարներով դպրոց կառուցելուց հետո, վստահությունը կորցրել է. «200 հազար դոլար պիտի ծախսեր եւ 120000 $ ծախսած

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻՉԸ

Ասում են՝ գալիս է ժամանակը, երբ աշխարհի ժողովուրդները հին աստվածներին են հիշում։ Տեխնոգեն ու խելագար 20-րդ դարի վերջում աստվածների բացակայության պարագայում հիշում են նաեւ հին ղեկավարներին։ Ի՞նչ իմանաս, ինչն է դրա պատճառը՝ «Կոլայից» հագեցած նոր սերունդը ռետրո՞ն է ընտրում, թե՞ գործում է այն բնազդը, որը ստիպում է սեփական ինքնավստահության եւ չարության պատճառով անելանելի վիճակի մեջ

ԴԱՏԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ՝ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ՍԿԵՍՈՒՐԸ»

1996 թ. մարտի 16-ին եկեղեցական հարսանեկան արարողությամբ ամուսնություն է տեղի ունենում, եւ այդ օրվանից, նորահարսը՝ որպես ընտանիքի անդամ, բնակություն է հաստատում սեփականության իրավունքով ամուսնու մորը պատկանող երկու սենյականոց բնակարանում։ Ամուսնությունը զագսում գրանցվում է 1996 թ. հուլիսի 4-ին։ Երեք հոգիանոց այդ փոքրիկ ընտանիքում կարծես թե գեղեցիկ համերաշխություն է տիրում։ Արդեն հղի երիտասարդ կինը վիժման վտանգ է

«ԴՊՐՈՑԻԿՈՒՄ» МОЯ, Я ТВОЯ «ԲՈՒՀԻԿՈՒՄ»

Կրթության եւ գիտության նախարարության կոլեգիայի որոշմամբ՝ այս տարվա բուհական ընդունելության ոչ մրցութային քննություններում առաջնորդվելու ենք դպրոցական պետական քննությունների կամ ավարտական վկայականի գնահատականներով։ Ազգային ժողովի ձեւավորումից հաշված օրեր անց, հասարակությունը հայտնվելու է դպրոց-բուհ չհայտարարված պատերազմի պայմաններում, որից խուսափելու համար առաջարկում ենք հակամարտությունը տեղափոխել ազատ մրցակցության դաշտ՝ ապահովելով առերեսման քիչ թե շատ նպաստավոր եղանակային պայմաններ։ Մրցամարտի արդարացի

«Մենք՝ ամերիգացիներս թոլլարին գըսենք տանձի քորիզ»

Հարցազրույց Միավորված ազգերի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Բիրաթի հետ։ – Շուտով փախստականներով զբաղվող նոր կառույց է ստեղծվելու։ Տեղյա՞կ եք արդյոք եւ ինչպե՞ս եք դրան վերաբերվում։ – Իհարկե, մենք գիտեինք, որ այդ կառույցը ստեղծվելու է՝ սոցիալական ապահովության նախարարությունից առանձին։ Բայց բոլոր դեպքերում այս համաձայնագիրը ՀՀ կառավարության ներկայացուցիչն է ստորագրել, որի հետ մենք համագործակցում

ՈՒՇԻ, ՆՈՒՇԻ, ԶԳՈՒՅՇԻ ՄԱՍԻՆ

1993-ից սկսած յուրաքանչյուր տարի Միացյալ ազգերի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքվում է համաձայնագիր՝ Հայաստանում ապրող փախստականների հիմնախնդիրների մասին։ Այդ հիմնախնդիրների շարքում ՀՀ սոցիալական ապահովության նախարար Գագիկ Եգանյանը առաջնային է համարում բնակարանային շինարարությունը (ժամանակավոր կացարաններում ապրող փախստականների համար բնակարանների կառուցում), քաղաքացիության ընդունումը։ Նաեւ սոցիալական աջակցության, իրավական օգնության հարցերը կարեւորվեցին։ Այս ոլորտներում

ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ԴԵՍԱՆՏ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Մամուլն արդեն տեղեկացրել է վարչապետի այն որոշման մասին՝ համաձայն որի նախարարներն աշխատանքային այցեր պետք է կազմակերպեն՝ հանրապետության մարզեր։ «Առավոտը» արդեն հասցրել է որոշ նախարարների ուղեկցել նմանատիպ այցերի ընթացքում։ Այս անգամ «Առավոտը» հատուկ հրավեր ստացավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանից։ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը ֆինանսների նախարարը գնում էր հանդիպելու Լոռու մարզի աշխատավորության հետ։ Շեֆը

ԱՍՊԱՐԵԶՈՒՄ՝ ՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՍ

Արցախի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր ժողովն անցկացվեց ապրիլի 30-ին։ Հրավիրված էին ԱԺ նախագահը, վարչապետը, Պաշտպանության նախարարը, հյուրեր Մոսկվայից եւ Երեւանից։ Ժողովին մասնակցում էին ինչպես նախաձեռնող խմբի անդամները, այնպես էլ հանրապետության 4 շրջանների՝ Մարտունու, Շուշիի, Ասկերանի եւ Շահումյանի սկզբնական կուսկազմակերպությունների ներկայացուցիչները։ Լսվեց նախաձեռնող խմբի ղեկավար, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արկադի Սողոմոնյանի զեկույցը։ Ներկայացնելով

Երկրապահ Հերոյանի «խալյավան»

Կոնյակի գործարանը կորցնելուց հետո երկրապահ Ալբերտ Հերոյանը ձեռք բերեց Արմավիրի մարզը։ Եթե կոնյակի գործարանում տարիներով խնամքով հավաքված կոնյակ կար, ապա մարզում՝ ընդամենը խղճուկ բյուջե։ Խնդիրը Ալբերտ Հերոյանը շատ բարդ դրեց։ Ի տարբերություն այլ իշխանավորների, որոնց նպատակը այդ բյուջեն առավելագույնս անձնականացնելն է, Ալբերտ Հերոյանը որոշեց նաեւ ժողովրդականություն (պոպուլիզմ) խաղալ։ Ինչ-որ պահի դա նրան հաջողվեց։ Նա ընդունում

«ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Գլուխ հայժողպատմության դասագրքից Տավուշի թիվ 75 ընտրատարածքը (ուր գրանցվել է 16 պատգամավորության թեկնածու) հանրապետության մյուս ընտրատարածքներից շատ չի տարբերվում։ Այն ընդգրկում է Տավուշը, Նոյեմբերյանն ու Իջեւանը։ Հետաքրքիրը թերեւս այն է, որ Նոյեմբերյանում առաջադրվել ու որպես ԱԺ թեկնածու գրանցվել է ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյանը։ Շաբաթ օրը «Առավոտը» եղավ Նոյեմբերյանում՝ ծանոթանալու նախընտրական անցուդարձին, մարդկանց տրամադրվածությանը (եւ առհասարակ)։

ԵՎՐՈՊԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍԻ ԿՈՂՔԻՆ

Այս տարվա փետրվարի վերջից Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մշտական ներկայություն ունի նաեւ Հայաստանի ազգային ժողովը, ի դեմս խորհրդարանի արտաքին հարաբերությունների վարչության պետ Շմավոն Շահբազյանի։ Նրա խոսքերով. «Հայաստանի խորհրդարանի համագործակցությունը Եվրախորհրդի եւ նրա խորհրդարանական վեհաժողովի հետ իրականացվում է մեր երկրի՝ Եվրախորհրդին անդամագրվելու կոնտեքստում», որի քաղաքական եւ իրավական հարցերի հանձնաժողովներում նախապատրաստվում են Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելու զեկույցները։ Իր

ԱՄԵՆԱԷԺԱՆ ԱՇԽԱՏՈՒԺԸ

Կուսակցություններն ու պատգամավորության թեկնածուները սկսեցին քարոզարշավը։ Այն ենթադրությունը, թե ընտրարշավում կատաղի փողեր են պտտվելու, մասամբ չարդարացան։ Պատգամավորության թեկնածուներն ակնհայտ ժլատություն են անում։ Պլակատների ու տեսահոլովակների պատրաստման համար համարյա բոլորն անխտիր ամենաէժան՝ անչափահաս երեխաների աշխատուժն են շահագործում։ Ոչ ոքի չի հետաքրքրում, որ դա «Գովազդի մասին» ՀՀ օրենքի խախտում է։ Անգամ՝ ՀՀ դատախազությանը, որը կարծես պիտի վերահսկեր

ԼԱՎ ԼՈՒՐ

Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Գեւորգյանի (Դավիթաշենի նախկին համայնքապետ) նախընտրական գովազդային պլակատին պատկերված կլինի նախկին ծաղկավաճառի գլուխը՝ ծաղկեփնջի մեջ։ Այս մասին իմանալով, ընտրողներից մեկը, որն այսօր հավաքարար է, նկատեց. «Դե, ծաղիկ ծախող է եղել, գլուխը ծաղիկների միջից է դուրս գալիս, վաղը, երբ ես էլ թեկնածու դառնամ, ինձ էլ իմ ցախավելի հետ կնկարեն»։ ՎԱՏ

Փոխանցիկ ծաղկեփունջ

Երեկ Երեւանի մանկավարժական ինստիտուտի շենքում Հյուսիսային համալսարանի ուսանողների հետ հանդիպեցին ԱԺ պատգամավորության թեկնածուներ, ԱԺՄ վարչության անդամներ Արշակ Սադոյանը եւ Սեյրան Ավագյանը։ Նրանց հետ միասին իր բուհի ուսանողներին հանդիպեց Հյուսիսային համալսարանի ռեկտոր, դարձյալ ԱԺ պատգամավորության թեկնածու Բորիս Մակիչյանը։ Դահլիճում բավականաչափ ուսանողներ էին հավաքվել (հիմնականում՝ աղջիկներ)։ Ամբիոնում բոլորը տեղավորվել էին, իսկ պրն Սադոյանն ուշանում էր։ Հետո, երբ

ԹԱԿԱՐԴԻ ՄԵՋ

Ենթադրելի է, որ մինչեւ Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադարձը ՀՀՇ-ն պիտի փորձած լիներ երաշխիքներ ստանալ, որ արդեն եռակի անձեռնմխելիություն ունեցող իրենց նախագահը չի բանտարկվի։ Համազգային խորոված այս անգամ չստացվեց ՀՀՇ-ում անգամ տոնական խնջույքի էին պատրաստվել։ Ինչ-որ պահի հայտնվելով վարչության շենքում տեսանք՝ այնքան լավաշ էին բերել, որ մի հարսանիքի կհերիքեր։ Դեպի «Զվարթնոց» օդանավակայան ուղեւորվող շարասյունն իրոք այդպիսի

Ինչե՜ր ասես, որ չեն անի կուսակցությունները խելագարված

Վերջին օրերին հեռուստատեսությամբ քարոզարշավին հետեւելով՝ «Առավոտը» տեղեկացավ, որ … Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը թեեւ քաղաքական գործիչ չէ, բայց զգում է «Արժանապատիվ ապագայի» ձգող ուժը։ … Հեռուստադիտողի աչքի առաջ շալվարն իջեցնող ու մերկ հետույքը ցուցադրող տղան իր հետույքով փաստորեն գովազդեց «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին։ Տառապալից-զառամած մի ձայն էր ուղեկից հիշյալ պատկերին. «Այստեղով անցել է թուրքը»։ Հետաքրքիր է

ԿՈՄԿՈՒՍԸ ԲԱՑՎՈՒՄ Է ՄԱՅԻՍԻՆ

Բոլոր երկրների աշխատավորների տոնը Ազատության հրապարակում հոտնկայս նշեցին Հայաստան երկրի գրեթե բոլոր չաշխատողները։ Կոմունիստական հրով բորբոքված, մայիսյան երբեմնի կոչերով խռպոտած Հայկոմկուսի ներկայացուցիչները մայիսի 1-ի արդեն չեղած տոնն օգտագործեցին նախընտրական քարոզարշավի համար։ Ելույթ ունեցողները բացառապես կոմունիստ պատգամավորության թեկնածուներն էին։ Բոլորն էլ՝ պատրաստի հռետորներ, մեկը մեկից՝ կոմունիստ, մեկը մեկից՝ հակադեմիրճյանական։ Թալինի շրջանից մի անկուսակցական թեկնածու, որը «հարում

ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՇՐՋՈՒՄ Է

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ավարտից հետո հայկական խորհրդարանական պատվիրակությունը մասամբ վերադարձավ Հայաստան, իսկ պատվիրակության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը մնաց Ստրասբուրգում։ Նա այնտեղից մեկնեց Բուդապեշտ, որտեղ պետք է մասնակցի ԵԽ հիմնադրման 50-ամյակի տոնակատարություններին, իսկ այնտեղից էլ՝ Լոնդոն, որտեղ էլի նույն առիթով հանդիսություններ են կազմակերպվելու մայիսի 5-ին։ ՉՀԱՄԵՄԱՏՎԵՔ Եվրախորհրդում է գտնվում նաեւ ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Վահե Վահրամյանը։ Նա տեղում

ԵՌԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՀԻՄՔ ՉԻ՞

Վանո Սիրադեղյանին կալանավորելու համաձայնություն առաջին հերթին պիտի ԱԺ-ն տա, քանի որ նա պատգամավոր է։ Երկրորդ հերթին՝ ԿԸՀ-ն, քանի որ նա ընդգրկված է ՀՀՇ-ի համամասնական ցուցակում։ Եվ երրորդ հերթին՝ Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովը, քանի որ նա թիվ 75 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու է։ Թերեւս 4 օրով ձերբակալելով Վանո Սիրադեղյանին, իրավապահ մարմինները պիտի փորձեն այս 3 մարմինների հավանությունը

70-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՎԵՉԵՌՆԵՐԻ» ԿՈՆՖԵՏ՝ ԴԵՄԻՍ ՌՈՒՍՈՍ

Դեմիս Ռուսոսն արդեն հայ ժողովրդին ճաշակած է եկել Հայաստան։ Ու մեր համը տեսել է սփյուռքահայերի միջոցով։ Թաթուլ Մանասերյանը՝ ՀՅԴ ԳՄ տնտեսական բաժնի պետը (նաեւ՝ Տուրիզմի զարգացման հայկական միության նախագահը), որ ներկայացնում էր պարոն Ռուսոսին, ասաց, որ վերջինս Հայաստանն ու հայերին ճանաչում է սփյուռքահայերի հետ շփումներից։ Դ. Ռուսոսը շնորհավորեց մեզ լավ ազգ լինելու կապակցությամբ՝ հիշեցնելով, որ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930