Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր ԵՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Այս նախընտրական ծրագրում բումերանգի պես մի հայտարարություն կա. «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը հասարակության համար վտանգավոր է համարում երեսպաշտ ամբոխավարական խոստումները կենսամակարդակի աճի վերաբերյալ, երբ չի բացատրվում, թե ինչ կերպ է դա արվելու»։ Այս դաշինքը բնավ միակը չէ, որ ընդհանրական, որոշակիությունից զուրկ խոստումներ է ամրագրել։ Կուսակցությունների նախընտրական ծրագրերում հատուկենտ են այնպիսի խոստումները, որոնց համար ընտրողները հետո

Էվրիկա՜

Մայիսի 6-ին հեռուստաքարոզարշավին հետեւելով «Առավոտն» արձանագրեց, որ … Քարոզչական գյուտ է արել ՀՌԱԿ-ը, հնչեցնելով այս կարգախոսը. «Հայրենակիցներ, եթե ուզում եք ունենալ հզոր հայրենիք, օրինաց երկիր եւ արժանապատիվ ապագա՝ ձեր ձայնը տվեք Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությանը»։ Թերեւս հեռուստաեթերի ծավալը սուղ են համարել, որ նաեւ նշեն, թե նույն պարագայում մենք նաեւ ազատություն կունենանք, Հայքն ազատ կլինի, ամեն հայ

ՍԵՄԻՆԱՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԱՆԿԵՂԾ» ԿԱՏԵԳՈՐԻԱ

Լիբերալ արժեքների ջատագովները երեկ դարձյալ սեմինար էին հրավիրել։ Թեման՝ «Լիբերալ արժեքները հասարակական գիտակցությունում»։ Զեկուցողը Էմիլ Երիցյանն էր (նրա ով լինելը մոռացա ճշտել- Լ. Ա.)։ Վերջինս մանրակրկիտ ներկայացրեց իր ռեֆերատը այս թեմայով՝ օրինակներն ու ցիտատները բերելով հիմնականում բանավեճին ներկա քաղաքական գործիչներից։ Հասցնելով լրջագույնս եւ ողջ խորությամբ ուսումնասիրել հայ ժողովրդի հասարակական գիտակցությունը, մինչ այդ կարդալով տարբեր գրքեր,

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՉՔԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչ պրն Վուլչանովը, որը ընդհանրապես խուսափում է լրագրողների հետ շփումներից, շուրջ մեկ ամիս է Հայաստանում է իբրեւ դիտորդական առաքելության ղեկավար։ Մայիսի 6-ին նա հանդիպել է ԿԸՀ նախագահ Սահրադյանին, իսկ մայիսի 7-ին էլ հանդիպելու է հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Ենթադրվում է, որ քննարկումների թեման Վանո Սիրադեղյանն է։ ԱԿՆԿԱԼՈՒՄ

«ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՏԺԵԼՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ»

Այս հայտարարությունն արել էր նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անցած տարվա մարտին, Լեւոն Տեր-Պետրոսյանին անպայման պատժելու վերաբերյալ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունների առնչությամբ։ Այժմ, երբ ՀՅԴ-ն պատրաստվում է առաջին նախագահի վերաբերյալ քաղհայցով դիմել դատարան, փոխվե՞լ է արդյոք երկրորդ նախագահի դիրքորոշումը։ «Առավոտի» այս հարցին ի պատասխան, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասաց. «Նախագահը համարում է, որ անհատները եւ օրենքով

ԱԼԷՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՒԱԾ ՄԻ ԹԻՒՐԻՄԱՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Ալ. Պուշկինի ծննդեան 200-ամեակի առիթով վերջին ժամանակներս շատ է հոլովւում այս հսկայ բանաստեղծի անուանը յանիրաւի կապուած մի հին ու տարածուած թիւրիմացութիւն: Իբր թէ Ալ. Պուշկինը եղել է հայատեաց եւ նոյնիսկ իր գրական երկերում անարգական խօսքեր է գրել Հայերի մասին: Ի «հիմնաւորումն» այս ասուածի, վկայակոչւում են Պուշկինի յայտնի խօսքերը. «Ты трус, ты раб, ты армянин» («Վախկոտ

Քլինթոնի հաղթանակը, կայունությունը եւ առաջընթացը

Երբ Վիկտոր Չեռնոմիրդինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը առաջին անգամ խոսեց Հարավսլավիայի ռմբակոծումների ընդհատման հնարավորության մասին, նա ուրվագծեց Կոսովոյի շուրջ տեղի ունեցող ռազմական ակցիայի ավարտը: Քլինթոնի այդ խոսքերը, որքան անսպասելի էին, այնքան էլ՝ խորհրդանշական: Չեռնոմիրդինի ինքնաթիռն արդեն Վաշինգթոնի ճանապարհին էր այն ժամանակ, երբ Քլինթոնը եւս մեկ անգամ հայտարարեց ՆԱՏՕ-ի դիրքորոշման անփոփոխության մասին եւ

ԱՅՍՕՐՎԱ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 26-ից սկսվեց պաշտոնական քարոզարշավի փուլը: Նախընտրական պայքարի այս փուլում, ի տարբերություն 1998թ. նախագահական ընտրությունների, դեռեւս չի նկատվում անհրաժեշտ աշխուժություն. նախընտրական քարոզչությունը, կարծես, անուշադրության է մատնված: Մինչդեռ, սա ընտրապայքարի այն շրջանն է, երբ կուսակցություններն ու թեկնածուները պետք է նախընտրական հանդիպումներում, հրապարակային քննարկումներում, բանավեճերում, հանրահավաքներում, տպագիր նյութերում եւ այլ միջոցներով ընտրողներին ներկայացնեն իրենց գաղափարաքաղաքական դիրքորոշումները երկրի

Քանի դեռ «էս վիճակն» է, տիֆ շատ է լինելու

Լոռու մարզի հակահամաճարակային կենտրոնի եւ «Հայջրմուղ» ՓԲԸ ղեկավարների հետ մամլո ասուլիսը Վանաձորում գրանցված որովայնային տիֆի կապակցությամբ էր։ Հակահամաճարակային կենտրոնի մասնագետները գտնում էին, որ հիվանդության ծագման պատճառ կարող է լինել ջուրը, չնայած միաժամանակ տեղեկացնում էին, որ ջրի անալիզները մաքուր են եղել, եւ որեւէ բացիլ չի հայտնաբերվել։ Սրա հետ մեկտեղ, սակայն, նշեցին, որ հիվանդության «գաղտնի» շրջանում, որը

Արաքս Սաֆարյան, եկեք մոտիկից ծանոթանանք…

Երբ «Ազգ» թերթի ս. թ. ապրիլի 14-ի համարում հերքում էի Արաքս Սաֆարյանի հեղինակությամբ նույն թերթի ապրիլի 9-ի համարում տպագրված «Կիպրոսի չվերթը ախորժալի պատա՞ռ» թղթակցության մեջ մեր ավիաընկերության հասցեին արված հերյուրանքները, ինձ թվում էր, թե դրանով այդ տհաճ պատմությանը վերջ է դրվում (գոնե ես այդպես էի տրամադրված), մանավանդ որ չանսացի թղթակցին դատի տալու բազմաթիվ խորհուրդները։ Բայց,

«ՇՈՒՌԱ՛, ԹԱԼԱՆ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ»

Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը, հավանաբար, իր նախընտրական պլատֆորմի հիմնադրույթները կազմել է մինչ «Միասնություն» դաշինքի ստեղծումը։ Բանն այն է, որ պլատֆորմի եղած 9 հիմնադրույթներից զատ ավելացվել է եւս մեկը՝ 10-րդը՝ «Ազգային միասնությունը»։ Երեկ ՀՌԱԿ-ի անդամներին, մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողներին ու լրագրողներին ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը (որը նաեւ մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի դեկանն է- Լ. Ա.) ներկայացրեց

«Վերցրե՛ք ընտրակաշառքը, բայց ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը»

«Ժողովուրդ ջան»-ին դիմելով (չնայած լսում էինք Մամուլի ազգային ակումբի հրավերով հավաքված լրագրողներս ընդամենը)՝ քարոզելու առիթը բաց չթողեց ու առանց ավելորդ ձեւականության կոչ արեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ Քիչ ավելի ուշ նույն անհամեստությամբ, երեւի ծնված սեփական, այս դեպքում՝ ՀՅԴ-ի արժեքի անժխտելի գիտակցությունից, վստահություն հայտնեց, որ «կընտրեք նորմալ մարդկանց, այսինքն՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչներին»։ Համոզված էր, որ

ՈՒԺԵՂԻ ՈՒԺԵՂ ՏԱԿՏԻԿԱ

Երբ մինչեւ այցելությունը «Միասնություն» դաշինքի մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանին հարցրի, թե արդյո՞ք դաշինքի նախընտրական արշավի կազմակերպմանը դրսից եկած իմիջմեյքերներ չեն մասնակցել, վերջինս ասաց, որ դա անիմաստ է եւ ամեն ինչ արվել է միայն տեղական ուժերով։ Դաշինքի առաջնորդների առաջին հանդիպումն ընտրողների հետ Մասիս քաղաքում էր եւ սկզբից եւեթ պարզ դարձավ, որ արտասահմանյան լավագույն իմիջմեյքերներն անգամ չէին

Նախկին համախոհները տարբեր ճակատներում

Հրանտ Ոսկանյանը 1985-ից մինչեւ խորհրդային կարգերի փլուզումը եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ։ Դա ճիշտ եւ ճիշտ այն ժամանակաշրջանն էր, երբ Կարեն Դեմիրճյանը Խորհրդային Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն էր։ Հրանտ Ոսկանյանն ակտիվ քաղաքականությունից հեռացել էր, հիմա վերադառնում է։ Կոմկուսի համամասնական ընտրացուցակում նա չորրորդն է։ Ներկայացնում ենք հարցազրույց Հրանտ Ոսկանյանի հետ։ – Փաստորեն, դուք

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑ «Առավոտը» նախորդ օրվա համարում մանրամասն ներկայացրել էր Ավանի թիվ 3 ընտրատարածքում օրեր շարունակ ձգձգվող գզվռտոցը։ Երեկ ՍԻՄ-ի գրասենյակում «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի նախընտրական շտաբը մամուլի ասուլիս էր հրավիրել նույն թեմայով։ Թիվ 3 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվածները 17 հոգի են։ Նրանցից մեկը՝ Գագիկ Կոստանդյանը («Գոռ» ՍՊԸ-ի տնօրեն) ասուլիսի ժամանակ պատմեց, թե ինչպես են իրեն

ԿՈՄԿՈՒՍԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻՆ

Հայ կոմկուսը հրավիրել էր լրագրողներին իր տասնօրյա քարոզարշավի մասին հաշվետվություն տալու եւ տպավորությունները կիսելու։ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, պատգամավորության թեկնածու Սերգեյ Բադալյանը շարունակ շփոթվում էր եւ ասուլիս ասելու փոխարեն լեզվից դուրս էր թռչում հանրահավաք բառը։ Հավանաբար այն պատճառով, որ վերջին օրերին ընկեր Բադալյանը շրջել էր հանրապետության գրեթե բոլոր մարզերում (նրա ասելով՝ շրջաններում), մասնակցել էր իր

ԹՌՉՈՒՆԻՉԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՂԵՐՁԸ

ՀԿԿ կենտկոմի անդամ, ԱԺ պատգամավոր, պատգամավորության թեկնածու Խորեն Թռչունի Սարգսյանը իրեն հատուկ կոլորիտով դիմեց լրագրողներին։ Թռչունիչի խոսքը փորձել ենք ներկայացնել գրական տեսքի բերած. «Հարգելի լրագրողներ, միակ խնդրանքս այն է, որ ամեն ինչը գրվի անկեղծ, չասվի մի բան, լրագրողների կողմից ներկայացվի մեկ ուրիշ բան։ Մի քանի մասնավոր հեռուստակայաններ, օրինակ՝ «Արը», «Արմենիան», «Այգը», չգիտես ում կողմից թելադրված

ԼԱՎ ԼՈՒՐ

ԱԺ պատգամավոր, Նոյեմբերյանի անտառտնտեսության նախագահ Վասիլ Չիլինգարյանը լսելով իր համադասարանցի Վանո Սիրադեղյանի ձերբակալության լուրը, խիստ աշխուժացել է։ Անկախ այն բանից, որ նա 2 անգամ պատգամավոր է դարձել Սիրադեղյանի գործուն օգնությամբ, այսօր հպարտությամբ ասում է. «Ես ձեզ ասում էի, որ դա (Սիրադեղյանը) գա, բռնելու են»։ Պրն Չիլինգարյանը ավելի է ակտիվացրել իր նախընտրական գործունեությունը։ Դժվար է ասել,

«Բայց դու էլի Քյոռօղլին ես»

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկվա իր ասուլիսում զարմացել էր, որ ՀՀՇ-ի նախագահ Վանո Սիրադեղյանին օդանավակայանում այնպես էին եկել դիմավորելու, կարծես Քրիստոսին են դիմավորում։ Նախագահը, կարելի է ասել, դիպուկ էր նկատել։ Երեկ, ուշ երեկոյան, մոտ 100 հոգի ՀՀՇ վարչության շենքից շարժվեցին դեպի ՆԳ եւ ԱԱ նախարարություն։ Երթը կարելի էր եւ ավելի վաղ սկսել, եթե մասնակիցների նպատակը

ԱՄԵՆ ՕՐ ԱՅՍ ՏԵՂՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին անցկացված ամեն ընտրություն իրեն խորհրդանշող մի խախտում ուներ՝ 1991-ին՝ Պառավաքարը, 1995-ին՝ ՀՅԴ չմասնակցելը եւ Երկրապահների կազմակերպած ծեծուջարդը, 1996-ին՝ սեպտեմբերի 25-ը եւ 26-ը, 1998-ին՝ Արարատի դեպքերը։ Այս ընտրությունների համար խորհրդանիշ դառնալու հավակնություն առայժմ կարող է ունենալ միայն ՀՀՇ վարչության նախագահի հետ կատարվածը, որ արդեն 3-4 օր է լրատվամիջոցների գլխավոր թեման է։ Ով

Ընտրությունը հո Աստված չէ՞…

Ընտրությունը հո Աստված չէ՞… Հայ FM 105 ռադիոկայանի ուղիղ եթերում՝ «Տակառում», ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանն էր լրագրողների ու ռադիոլսողների հյուրը։ Դիջեյը լրագրող Աղասի Ենոքյանն էր։ Հանդիպումը կարելի է դասել նաեւ ընտրարշավային միջոցառումների շարքին։ Հարց ու պատասխանի նյութը նույնն էր՝ որքանո՞վ ազատ ու արդար կլինեն այս ընտրությունները, ազատ ու արդար լինելու համար ի՞նչ են անում

ԱՆԹԱՌԱ՜Մ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Մայիսի 5-ին հեռուստատեսությամբ քարոզարշավին հետեւելով, «Առավոտը» համոզվեց, որ գովազդային հոլովակների փուլին կամաց- կամաց փոխարինում են հեռուստաելույթները։ Երեկ այդ ժանրում հանդես եկան՝ … Պարույր Հայրիկյանը, որ Ազգային հեռուստատեսությանը թեթեւակի կշտամբեց իրենց ծրագիրը լավագույնս չմատուցելու մեջ։ Ժամանակները փոխվում են, հավակնությունները եւ պահանջները՝ նույնպես։ … Էդվարդ Եգորյանը, որի հեռուստաելույթով սկսվեց «Հայրենիք» դաշինքի քարոզարշավը՝ մի այսպիսի պատկերավոր համեմատություն արեց,

ՄԵԿ ՏԱՐԻՆ ՈՐՊԵՍ ՏԱՐԵԴԱՐՁ ՈՒ ԳՐՔՈՒՅԿ

Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց լրագրողների հետ։ Նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը թույլատրություն խնդրելով հիշեցրեց. «Ասուլիսը, ինչպես եւ խոստացված էր, նվիրված է նրա (ՀՀ նախագահի- Ա. Գ.) պաշտոնավարման մեկ տարվա արդյունքներին»։ Նախաբան-ներածականում նախագահ Ռ. Քոչարյանը նշեց, որ ասուլիսի ընթացքում բաժանված գրքույկում ներկայացված է իր պաշտոնավարման շրջանի բնութագիրը։ «Այդ գրքույկը կազմված է իմ նախընտրական

«ԵՐԿԻՐԻ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՎ ՈՒՆԻ

«Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Շաղիկ Մարուխյանը մտադիր է իր յուրաքանչյուր զույգ լրագրողին մեկական համակարգիչ հատկացնել։ Չնայած այս պայմաններին, աշխատանքը «Երկիրում» չի շարունակելու եւ «Ազգ» է վերադառնալու լրագրող Լիլիթ Պողոսյանը։ «Երկիր» օրաթերթի նոր խմբագրի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում։ ԲԱ՛ Մի քանի օր առաջ «Առավոտն» անդրադարձել էր 74-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Արամազդ Զաքարյանի նախընտրական կարգախոսին՝ «Հայրենիքը

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՆԳ ԵՎ ԱԱ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

Մայիսի 4-ին, 22.45-ին Երեւան-Սեւան մայրուղու 32-րդ կիլոմետրի վրա ավտովթարի է ենթարկվել եւ մահացել ՆԳ եւ ԱԱ նախարարի խորհրդական Գուրգեն Հարությունյանը։ Պրն Հարությունյանը ժամանակին զբաղեցրել էր ԱԱՊՎ հետախուզության վարչության պետի պաշտոնը։ ԿՈՄԿՈՒՍԸ ՓՈՂ ՉՈՒՆԻ Կոմունիստական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում գումար ծախսելու քիչ հնարավորություն ունի։ Կոմկուսը գնել է միայն ՀԱՀ-ի օրենքով հասանելիք վճարովի ժամերը (600 դոլարի չափով)

«Պ. Է. Ն.»-ը կպաշտպանի՞ գրող Սիրադեղյանին

1991 թվից արդեն Արդարադատության նախարարությունում գրանցված է եղել «Պ. Է. Ն.»- միջազգային «P. E. N.» գրողների ընկերակցություն հայկական կենտրոնը, որը վերագրանցվեց 1998 թ. դեկտեմբերին։ Հայկական «Պ. Է. Ն.» կենտրոնը 1991 թվից գրանցվել է նաեւ միջազգային «P. E. N.» Club-ի շարքերում։ Միջազգային «P. E. N.» Club-ը աշխարհի 133 երկրներում գործունեություն է ծավալում համանուն կենտրոնների միջոցով։ «Պ.

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԱԲԱՆԸ

Շավարշ Քոչարյանը ԱԺՄ-ից ասում է, թե երկքաղաքացիության խնդիրը նույնպիսի «մեծ աղմուկ է ոչնչից», ինչպես Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալու շարժումը։ Մինչդեռ նման անհոգ վերաբերմունքը մտահոգիչ է, մանավանդ «ՆԱՏՕ-ն ընդդեմ Հարավսլավիայի» ռազմական գործողության խորքի վրա, երբ Ռուսաստանում ցարիզմի ռուդիմենտերը զարթոնք են ապրել: Հայաստանը նույնպիսի far-post է Մոսկվայի արտաքին քաղաքական խաղաքարտում, ինչպես Տաջիկստանը։ Եթե Մոսկվան Տաջիկստանում մեկընդմիշտ հաստատվելու ճանապարհ

ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ՀԵՏ

ԱԺ ընտրությունների նախապատրաստական եռուն ժամանակներում, թվում է, այնքան էլ տեղին չէ խոսել դատաիրավական բարեփոխումներ կոչվող իրավական խառնաշփոթի մասին, սակայն ակնկալելով նոր ԱԺ-ի պրոֆեսիոնալ վերաբերմունքը նախկինում ընդունված օրենքները վերանայելու, մարդու իրավունքները պաշտպանելու նկատմամբ, իբրեւ ընտրող, ապագա պատգամավորների ուշադրությունն եմ փորձում հրավիրել դատական համակարգի վերջնական քայքայման ռեալ վտանգի վրա։ Ժամանակին Արեւմուտքն ամեն ինչ արեց ԽՍՀՄ կոչված միասնական

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

15 տարի։ Շա՞տ է, թե՞ քիչ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆենոմենը բացատրելու, վերլուծելու ու գնահատելու փորձ առայսօր, կարծես թե, չի արվել (թեեւ 2-րդ ծնունդ չկա)։ Գուցե խանգարել է տնօրենի ա՞նձը։ Աշոտ Բլեյան քաղաքական գործչի իմիջը իր իսկ ստեղծած դպրոցի համար ե՛ւ դրական, ե՛ւ բացասական դեր է խաղացել։ Դրական այն առումով, որ 15 տարի շարունակ այս հսկա

ԾՓՈՒՄ Է ՍԵՎԱՆԸ։ ԴԵ՛Ռ

«Հարեւաններին ջո՜ւր ենք տալիս, ջո՜ւր»,- «Ինչու է աղմկում գետը» ֆիլմում հնչող այս ավետիսը, խորապես կասկածում ենք, թե այսօր էլ իբրեւ ավետիս հնչի։ Ավելի շուտ՝ դրա հեղինակին (կոչի հեղինակին) ազգի, ժողովրդի, պետության (մանավանդ այսօր) դավաճաններ կորակենք ու կհիշեցնենք. «Հարեւանների մասին» ոչ այն է՝ մշակված, ոչ այն է՝ անմշակ նոր «հայեցակարգի» մասին։ Հանգստացեք, հանգստացեք. ոչ տարածքային կառավարման,

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930