Օրվա լրահոսը
ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԵՆ
«Առավոտի» տրամադրության տակ է ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի «Ազգային գաղափարախոսության էությունը եւ բովանդակությունը» 11 էջանոց աշխատությունը, որը որպես ուսումնական ձեռնարկ, բաժանվում է պատմության ֆակուլտետի ուսանողներին եւ որով այդ ուսանողները քննություն են հանձնում։ Ստորեւ ներկայացնում ենք այդ աշխատության վերջին՝ 10-րդ մասը, որը կոչվում է «Ազգային թշնամու կերպարը»։ Պատերազմները, նվաճումները, հարստահարությունները ժողովուրդների հազարամյակների պատմության մեջ սովորական երեւույթ են։
«4000 ԴՐԱՄ ՉՏՎԻՐ՝ 20 ՀԱԶԱՐ ԿՏԱՍ». ԵՎՍ ՄԵԿ ԶՈՀ
Ամիսներ շարունակ մենք հետեւում էինք նախ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Ռ. Թովմասյան, մեղադրող՝ Է. Աստվածատրյան), ապա քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում (դատավորներ՝ Ա. Խաչատրյան, Ե. Դարբինյան, Մ. Արղամանյան) ընթացած մի դատաքննությանը։ Սպանվել էր 27-ամյա Կարեն Մկրտչյանը։ Սպանվել էր դաժանաբար, 1998 թ. հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, Մալաթիայի տարածքում։ Սպանողների մեջ էին
Ո՞Վ ԵՔ ԴՈՒՔ «ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
Եթե անգամ փորձ արած էլ լինեի, միեւնույն է, չէի կարող պատկերացնել, որ Վանո Սիրադեղյանի անձը եւ երեւույթն առհասարակ, այդքան կարեւոր նախընտրական գործոն է։ Սակայն՝ այդպես է, գոնե «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի դեպքում, որը անցյալ օրը քարոզարշավի համար ընտրել էր Արագածոտնի մարզի մի մասը եւ Շիրակի մարզի հարավը։ Հրանտ Խաչատրյանի եւ Արտաշես Գեղամյանի առաջին կայանատեղին Պռոշյան
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐ
Սասունցի Դավթի կուսակցական պատկանելության մասին էպոսը լռում է։ Այդ բացը լրացնելն իրենց քաղաքական պարտքն են համարում ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ն ու «Օրինաց երկիրը»։ Ոչ ոք չի հաստատել, որ Հայաստանի եռագույն դրոշը, գերբը «Օրինաց երկրի», «Միասնություն» դաշինքի, «Հզոր հայրենիքի» եւ խորհրդարան մտնելու ցանկությամբ տոչորվող մեծ ու փոքր մյուս կուսակցությունների ձեռքբերումն են։ (Փոխարենը Ընտրական օրենսգիրքը մի կետ ունի, ըստ
«ԼՍԵՔ ՁԵՐ ՍՐՏԻ ՁԱՅՆԸ ԵՎ ՉԵՔ ՍԽԱԼՎԻ»
«Սոցուժեր եւ մտավորականներ» միությունն իր քարոզարշավը սկսում է «սեփական տնից»։ Երեկ Հայկական բաց համալսարանի երկու ֆակուլտետների (որոնք ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում են) ուսանողները բախտ ունեցան հանդիպելու իրենց ռեկտոր Լորիս Քալաշյանի, պրոռեկտոր Գրիգորի Ասատրյանի հետ։ Նրանց հետ էին նաեւ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ, այժմ՝ թոշակառու (ինչպես անընդհատ ներկայացվում էր) Դմիտրի Ադբաշյանը եւ «Ռոսիա» միության նախագահ Գալինա Չեռնոուսովան։
Քարոզարշավն անցնում է դատարանում
Ավանի թիվ 3 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված, գրանցված Գագիկ Կոստանդյանը երեկ հրավիրվել էր Կենտրոն-Նորք Մարաշի առաջին ատյանի դատարան (նախագահող դատավոր՝ Գայանե Կարախանյան)՝ որպես պատասխանող կողմ։ Մարզային ընտրական հանձնաժողովը նրա գրանցումը ուժը կորցրած էր ճանաչել եւ դիմել էր դատարան։ Թե ինչո՞ւ էր հանձնաժողովը նման որոշում կայացրել, լսեցինք հանձնաժողովի պայմանագրային իրավաբան պրն Գալյանին։ Պարզվեց. բախում է
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ԱՄԵՆԱՀՄԱՅԻՉՆ ՈՒ ԷՄՈՑԻՈՆԱԼԸ»
«Հայ FM»-ի «Տակառում» այսպես հաճոյախոսեց «Շամիրամ» կուսակցության նախագահ Շողեր Մաթեւոսյանին լրագրող Աղասի Ենոքյանը։ Վերջինիս այն հարցին, թե հատուկ 1995 թ. ընտրությունների համար ստեղծված «Շամիրամը» ինչո՞ւ է մասնակցում 1999 թ. ընտրություններին, տիկին Մաթեւոսյանը պատասխանեց, որ հիմա շարունակում է պայքարել 1995 թ. ընտրությունների համար։ Չնայած «Շամիրամ» խմբակցությունը բոյկոտել էր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի ընդունման հարցով քվեարկությունը, սակայն ընտրություններին
«ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ԱՅԼԵՎՍ ԻՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ»
Առիթներ էինք ունեցել համոզվելու, թե ինչ բարձր գնահատականներ էին տալիս Տիգրան Հակոբյանի խմբագրած «Հայքին», անձնապես նրան ու ՀՀՇ-ին բավական վատ վերաբերվող զանազան գործիչները։ Տիգրան Հակոբյանը վստահ է, որ հեռուստատեսությունում եւ «Արմենպրեսում» տասնապատիկ ավելի է գործ արել, «բայց դա չէր նկատվում, քանի որ պետական պաշտոնյա էի համարվում»։ Նա այժմ որոշել է հեռանալ լրագրությունից։ Որոշումը կարծես վերջնական
Պատասխան խոսքի իրավունքով
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր պարոն Արամ Աբրահամյանին Հարգելի Արամ, գրում եմ Ձեր թերթի ապրիլի 30-ի համարում Աննա Իսրայելյանի հեղինակած «Չուզեցին մի կիսաընդդիմադիր թողնել, այն էլ՝ Սյունիքում» հրապարակման առիթով։ Ինչում-ինչում, բայց երեւակայության պակասի մեջ սիրելի «Առավոտին» ոչ ոք չի կարող հանդիմանել։ Սյունիքի մարզպետի դիրքերը բավականին խախուտ համարելով, թերթը, անտարակույս, նոր բնագիծ նվաճեց հենց մտապատրանքի ժանրում։ Ինչեւէ,
ԼԱՎ ԼՈՒՐ
«Թիվ 75 ընտրատարածքում ես՝ Սամվել Խաչիկյանս, գրանցված եմ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Նույն ընտրատարածքում առաջադրված է նաեւ իմ համագյուղացի Վանո Սիրադեղյանը։ Հաշվի առնելով նրա երկարամյա քաղաքական աշխատանքի փորձը, անձամբ ճանաչելով նրան, գնահատելով նրա հնարավորությունները թե՛ ընտրողների, թե՛ հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում, նպատակահարմար եմ համարում հանել իմ թեկնածությունը եւ իմ ընտրողներին կոչ եմ անում քվեարկել
Նրանք նորաթուխ չեն եւ սեւ օրվա փող ունեն
ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը ՀՀ նախագահին թողել է առանց արտաքին հարցերի խորհրդականի եւ պատրաստվում է պատգամավոր դառնալ։ Ինչե՜ր են կատարվում հանրապետությունում, ինչպես պետք է առանց խորհրդականի երկիր ղեկավարի նախագահը։ Մյուս կողմից էլ, եթե սոցիալ-դեմոկրատ Արամ Սարգսյանն օրենքով արձակուրդ չվերցներ, լրագրողներն էլ օրենքով կգրեին, թե նախընտրական շրջանում նա իր դիրքը չարաշահում է։ Բայց նույնիսկ արձակուրդում գտնվող
«ԼԱՎ ԿԱՊՐԵՍ, ԱՐՏԱՇԵՍ ՋԱՆ»
Հայ անվանի հռետոր եւ մեծն անմիջական, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի նախագահ, անկեղծ հայրենասեր Արտաշես Գեղամյանին տեսնելու եւ լսելու նպատակով ԵՊՀ դահլիճում երեկ հ ավաքվել էին համալսարանի ուսանողներն ու «պրոֆեսորադասախոսական» կազմը: Պրն Գեղամյանը նախ (իբր չհամաձայնելով) հիշեցրեց, որ Վանո Սիրադեղյանը մի լավ առիթով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին «պատերազմի հանցագործներ» է անվանել, իսկ Դավիթ Շահնազարյանը ՀՀ
ՀԻՆ ԸՆԿԵՐ, ԻՄ ԱԶՆԻՎ ԸՆԿԵՐ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ թիվ 20 ընտրատարածքում ԱԻՄ-ը պաշտպանելու է Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի թեկնածությունը, թեեւ այդ ընտրատարածքում գրանցված է նաեւ ԱԻՄ-ի ամենաստաժավոր անդամներից մեկը՝ Գեւորգ Միրզոյանը։ Դիտորդների կարծիքով, պատճառը ընդհանուր տնտեսական շահերն են։ ՍՏԱՑԱՆ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Կառավարությունում մայիսի 11-ին քննարկվեցին Ավստրալիայի քաղաքացի Արդեմիս Գրիգորյանի, ԱՄՆ քաղաքացիներ Վազգեն Անիվյանի եւ Ալիս Անիվյանի դիմումները
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԿԵՐՊԱՐԱՍՏԵՂԾ
Թերեւս այդպես կարելի է թարգմանել իմիջմեյքըր բառը։ Մայիսի 12-ի հեռուստաքարոզարշավին հետեւելով կարող ենք պնդել, որ եթե սույն ոչ ազգային զբաղմունք ունեցող մարդիկ ընդգրկվեին հայկական ընտրարշավում, նրանք խորհուրդ կտային՝ … Վազգեն Սարգսյանին, որ եթե, այնուամենայնիվ, չի սափրվելու, գոնե հեռուստախցիկի առջեւ ատամները չմերկացնի եւ քիթը կնճռոտելով դեմքին այնպիսի ահարկու արտահայտություն չտա, որ ենթադրվի, թե խորհրդանշում է վայրենի,
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՇԻՆՔ ՉԷ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ «ԴԵՄ»
Այսօր ավարտվում է Հունաստանի Հանրապետության նախագահ Կոստանտինոս Ստեֆանոպուլոսի պետական այցը Հայաստան։ Նախորդ օրերի ընթացքում ակնհայտորեն արձանագրվում էր 2 ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու միմյանց նկատմամբ մեր 2 երկրների անձնական համակրանքը։ Այդ մասին մայիսի 12-ի մամուլի ասուլիսի ընթացքում շեշտեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Հունաստանի նախագահ Կոստանտինոս Ստեֆանոպուլոսը։ Մինչ լրագրողներս դռների ետեւում սպասում էինք մամուլի ասուլիսին՝ ՀՀ
ՔԱՐՈԶԵ՞Լ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
«Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ զինվորականներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել։ «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչների Գեղարքունիք կատարած այցի մասին տեսանյութը դիտելով համոզվեցինք, որ նրանց հետ էր նաեւ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, որը նախկինում այդ տարածքի ռեգիոնալ ոստիկանության ղեկավարն էր։ Չի կարելի պատկերացնել, թե այդ այցի ընթացքում զինվորական կոչում եւ աստիճան ունեցող պրն Գասպարյանը
ՀԱՅԵՐԸ՝ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐ, ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ՝ ՄԱՖԻՈԶԻ
-Մենք տեսնում ենք, թե հայերն ինչ հաջողությունների են հասել արտասահմանում,- «Առավոտին» ասաց Եվրախորհրդում Հայաստանի հարցով զեկուցող, իտալացի պատգամավոր Դեմիտրեո Վոլչիչը։ -Մենք էլ նույնը իտալացիների մոտ ենք տեսնում,- եղավ պատասխանը։ -Չէ, ձերոնք արտասահմանում միլիոնատերեր դարձան, իսկ մերոնք մաֆիոզիներ,- եզրափակեց հանրաճանաչ իտալացին։ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն Նոր Հաճընի 56 ընտրատարածքում կրքերը հատկապես շիկանում
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Հայոց աշխարհում առաջինները վէրստին դարձան վէրջիններ, եւ վէրջինները՝ առաջիններ, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ սկսուեցին բօլօրովին նօր ընտրութիւններ, որոնք յուրեանց նախադէպը չունեին, քանզի սոյն ընտրութեանը յուրեանց մասնակցութիւնն էին բէրում ոչ միայն աւանդական բօրէնիներն ու այլ վայրի եւ ընտանի կէնդանիները, այլեւ՝ բուսականութիւնն ու ծաղկունքը, եւ
ԱՊԱԳԱՆ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՆ Է
Բալկանյան երրորդ պատերազմը տակավին շարունակվում է։ ՆԱՏՕ-ի օդային գրոհներն օրեցօր սաստկանում եւ դառնում են ավելի ու ավելի հանդուգն։ Ահավասիկ, մայիսի լույս 8-ի գիշերը Հարավսլավիայի (Բելգրադի) հերթական օդային գրոհի ժամանակ հրթիռակոծվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը։ Դեպքն ինքնին աննախադեպ է։ Բանն այն է, որ ըստ միջազգային իրավունքի՝ օտարերկրյա պետության դեսպանատունը համարվում է տվյալ պետության տարածք։ Օտարերկրյա
«Առաջին քարտուղարների» քաղաքական ոճը
Խորհրդային հանրապետությունների կենտրոնական կոմիտեն նախկին առաջին քարտուղարների իշխանությունը, ինչպես հայտնի է, լայնորեն ներկայացված է հետխորհրդային տարածքում։ Փոքր տեղ չի հատկացված այդ առեղծվածային հրապարակախոսության եւ վերլուծության ասպարեզում։ Գուցե այդ երեւույթը կարելի է մեկնաբանել իբրեւ տիրակալող վերնախավերի իշխանության փոխադարձման եղանակ։ Փոխադարձության եղանակի սկզբունքն ինքնին ոչ թե ինչ-որ «հասարակական պայմանագիր» կամ ազգային միասնություն է ներկայացնում, այլ ավելի շուտ
ԿԱՏԱԿԱՍԵՐ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՄՈՏ ՍՐՎՈՒՄ Է ՀՈՒՄՈՐԻ ԶԳԱՑՈՒՄԸ
«Ինչ է, քաղաքական գործիչները կատակ չե՞ն անում»,- այդպես խոսեց Վրաստանի Նախագահ Էդվարդ Շեւարդնաձեն մոսկովյան «Վրեմյա» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր կողմից արտահայտած ցանկությանը: «Բա այդպսի հարց տալիս են հսկայական ամբոխի ներկայությամբ, լրագրողների հսկայական քանակության ներկայությամբ»,- այնուհետեւ պարզաբանեց նա, վերհիշելով Վաշինգթոնի ՆԱՏՕ-50 գագաթաժողովում տեղի ունեցած դրվագը, երբ ինքը հարց տվեց Սոլանային, թե ե՞րբ
ԴԱՏԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ-2
Ապահարզանային բիզնես «Առավոտի» մայիսի 4-ի համարում տպագրվել էր «Դատական սերիալ՝ «հաշմանդամ սկեսուրը» հրապարակումը, կապված հարս-սկեսուր դատական մի վեճի հետ։ Հասկանալի պատճառներով, ոչ հարսի, ոչ սկեսուրի անուն-ազգանունները չէինք գրել։ Հաջորդ օրն իսկ խմբագրություն եկան հինգ սկեսուրներ, որոնցից յուրաքանչյուրն ասում էր, որ հրապարակման «հերոսը» կամ նախատիպը ինքն է։ Ավելի արժանահավատ գտնվեց, մեր կարծիքով, սույն պատասխանը (փաստերի եւ
Անհասկանալի եւ անկանխատեսելի շահեր
Տնտեսական ոլորտում աշխատող լրագրողների համար կյանքն անհամեմատ ավելի տխուր է։ Բնականաբար, ոչ այն պատճառով, որ տնտեսական գործիչներն, ի տարբերություն քաղաքական կամ մշակութային դեմքերի, ավելի խելոք են։ Տնտեսական դեմքերը, պարզապես ավելի քիչ են խոսում, հետեւաբար հասարակական քննարկումների ու զվարճապատումների հերոս անհամեմատ ավելի քիչ են դառնում։ Այնուամենայնիվ, տնտեսության ոլորտի հրամանատարների կատակները շատ ավելի խոր հետք են թողնում։
ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ
Երեկ ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն ներկայացրեցին «Միասնություն» դաշինքի տնտեսական քաղաքականության հայեցակարգը։ Ասուլիսին մասնակցում էին ակադեմիկոս Մ. Քոթանյանը, ՀՀԿ փոխնախագահ Տ. Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հ. Նաղդալյանը, տնտեսագետ Ադոնցը։ Հավերժական վեճը շարունակվում է Միանգամից նշենք, որ բոլոր բանախոսները խստագույնս քննադատեցին, թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների վարած տնտեսական, ֆինանսական, սոցիալական քաղաքականությունը։ Քննադատության իրենց բաժնից ոչ ոքի չհաջողվեց խուսափել. ո՛չ
Տաթեւը երկընտրանքի առջեւ
Ըստ հավաստի աղբյուրների Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան բլոկի Սյունիք այցելության ժամանակ սաստիկ ցուրտ էր, ինչը սակայն ժողովրդի ոգեւորության վրա, ասում են, ազդեցություն չունեցավ: «Միասնության» ընտրարշավից առաջ /ու նրա հետ որեւէ կապ չունեցող/ Սյունիքի մարզ մեր այցելության օրերին, հակառակը՝ տաք էր, նույնիսկ՝ շոգ: Հինավուրց Տաթեւի համալիր բերված գառն էլ նախընտրական զոհերից չէր, այլ նախկինում տաթեւցի Գագիկ Մնացականյանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Դարեր ի վեր մեզ տանջող միակ հարցը. «Ինչո՞ւ դանիացիք սպանեցին իրենց իշխան Համլետին» Առաջին հանրապետությունը չկայացավ: Որքան էլ այսօր կարոտախտով հիշենք ու նշենք նրա ծննդյան օրը, միեւնույն է՝ չկայացավ ու հենց այդ պատճառով էլ կարճ կյանք ունեցավ: Որքան էլ «օբյեկտիվ» պատճառներ ու պատճառաբանություններ փնտրենք ու փորձենք գտնել, մեկ է՝ այսօր եթե մենք ինչ-որ բան էլ
Ոչ միայն հացիվ, այլ նաեւ դաշիվ
Մարտունու թիվ 43 ընտրատարածքում ծավալված նախընտրական անցուդարձին նվիրված «Ընտրակաշառք կհասնի նաեւ հանգուցյալներին» հրապարակումից հետո խմբագրությունը բազմաթիվ արձագանքներ ստացավ այս ընտրատարածքի ընտրողներից եւ հատկապես թիվ 43 ընտրատարածքի այն թեկնածուներից, որոնք, ի տարբերություն նշյալ երեք թեկնածուների, հնարավորություն չունեն ընտրակաշառք բաժանել։ Այս մարդկանց անհանգստությունը լիովին հասկանալի է, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես են երեկվա իրենց ընտրողները
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է»
Հունվար-փետրվար սահմանագլխին Հայաստան կատարած փաստահավաք առաքելության ավարտին իտալացի պառլամենտական, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով զեկուցող Դեմիտրեո Վոլչիչը պատրաստել է անհրաժեշտ փաստաթուղթը եւ շուրջ երկու ամիս հետո ներկայացրել Եվրոպայի խորհրդին։ – Այն դրական բովանդակություն ունի,- մեզ հետ զրույցում ասաց նա,- բայց շատ նախնական։ Ուստի, երբ ես ներկայացնում էի փաստաթուղթը, հայտարարեցի, որ զեկույցը հարկավոր է ամբողջացնել
ԼԱՎ ԼՈՒՐ
ԱԻՄ-ի գրասենյակից «Առավոտին» հայտնեցին, որ Բրիտանիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանը չէր ներկայացել որպես նախագահի խորհրդական եւ երկու հանձնաժողովների նախագահ, չնայած դրա մասին մեր թերթին հայտնեց հայկական կողմից հանդիպմանը մասնակցողներից մեկը։ Իսկ «Ազատություն» կուսակցությունից հայտնեցին, թե իրենք չեն «նաղդում» մարդկանց վրա նախընտրական բուկլետները կապոցներով, եւ այսպես գրելը հերյուրանք է, կուսակցությունը վարկաբեկելու փորձ, etc,
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԻՐ ԵՐԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Առավոտի» երեկվա համարի «Քոչարյանը փոշմանե՞լ է» հրապարակմանն ի լրումն նախագահի մամուլի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը հայտնեց. «Նախագահն իր դիրքորոշումը չի փոխել։ 1997-ին եւ 1999-ին նրա արտահայտած մտքերի միջեւ որեւէ հակասություն չկա։ 1997-ին «Ընտրական օրենսգիրքն» ընդունված չէր, եւ կառավարության ցանկությունն էր որեւէ լուրջ դեր չունենալն ընտրությունների ամբողջ գործընթացում։ Իսկ 1999-ին նախագահն արդեն փաստի առջեւ էր կանգնած՝