Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ ԳԵՂԱՄՅԱՆԸ

Եթե ասեմ, որ ընտրական շրջապտույտը մեր հանրապետության բնակչությանը չափազանց հոգնեցրել է, դրանով ոչ մեկին չեմ զարմացնի։ Մանավանդ, վերջին մեկ տարվա ընթացքում սունկի պես աճող կուսակցությունները, որոնց թիվը, եթե չեմ սխալվում, անցել է յոթ տասնյակի սահմանը, բազմապիսի խոստումներով ու մեքենայություններով աշխատում են իրենց կողմը գրավել ամեն մի ընտրողի։ Նրանց մեջ կան շատ հարգելի եւ հեղինակավոր թե՛

ԼԱՎ ԼՈՒՐ

«Մեր գաղտնի ծառայությունների միջոցով ենք իմանում, թե ով ում հետ է»,- կուսակցությունների իշխանական հովանավորների առնչությամբ ճեպազրույցում հայտարարեց Վազգեն Մանուկյանը։ «Առավոտին» խիստ հետաքրքրեց՝ ուրեմն ԱԺՄ-ն գաղտնի ծառայությո՞ւն ունի։ «Իհա՛րկե,- ծիծաղելով հաստատեց պրն Մանուկյանը։- Մի մարդ ունենք, որն ինքն իրեն գաղտնի ծառայություն է համարում»։ Անունը հրաժարվեց տալ, բայց իրազեկ լրագրողներից մեկը հետո «Առավոտին» ասաց, որ խոսքը ԱԺՄ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ «ՋԵՐՄՈՒԿ»

ԱԺՄ վարչության մասնաշենքում երեկ սովորական նախընտրական եռուզեռ էր։ Օրվա երկրորդ կեսին Երեւանի ընտրական տեղամասային շտաբների պատասխանատուների հավաք էր։ Հավաքը, բնականաբար, մամուլի համար փակ էր։ Մյուս սենյակներում շարքային աշխատակիցներ էին, որոնք, ինչպես բոլոր նախընտրական շտաբներում, որեւէ հարցի չէին պատասխանում։ Բոլոր շտաբներում էլ նրանք անգամ «ժամը քանիսն է» հարցին չեն պատասխանում Զոյա Կոսմոդեմյանսկայայի համառությամբ։ ԱԺՄ-ի շտաբն էլ

Հանգուցալուծումները՝ ըստ սոցիալիստների

Ռուսական մեծ արջն անհանգստության նշաններ է դրսեւորում, սակայն, չցանկանալով հանձնվել սեփական ուժի ցուցադրման հերթական շոուն ներկայացրեց լուծարելով Եվգենի Պրիմակովի գլխավորած կաբինետը։ ՌԴ վարչապետի հրաժարականը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց։ Հայաստանի կուսակցական եւ քաղաքական գործիչները այս հրաժարականի առիթով շարունակում են իրենց կարծիքները հայտնել։ Ներկայացնում ենք սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միության կարծիքը։ -Դեռեւս սկզբում, երբ ՆԱՏՕ-ն սկսեց ռմբակոծել

СВАДБА, СВАДБА – В ЖИЗНИ ТОЛЬКО РАЗ

«Վերջը էդ հարցը ես պիտի իմ ձեռը վերցնեմ։ Վազգեն Սարգսյանին պսակեմ, պրծնեմ»,- ուսանողների հետ «Միասնություն» դաշինքի հետ հանդիպման ժամանակ «հայրաբար» երիտասարդներին դիմեց Կարեն Դեմիրճյանը։ Այս ազգանվեր նախաձեռնությունը Կարեն Սերոբիչը որոշեց ստանձնել այն բանից հետո, երբ պաշտպանության նախարարը ցանկացավ այդ հանդիպումից հետո առանձին տեսնել բանակում ծառայել ցանկացող աղջիկներին։ Վազգեն Սարգսյանը ուսանողներին փորձեց համոզել, որ «այս հանդիպումը

ԴՈ՛Ւ ԵՍ ԴԵՄՔԸ, ԴՈ՛Ւ, ԴՈ՛Ւ, ԴՈ՛Ւ

Մայիսի 14-ին հեռուստաքարոզարշավին հետեւելով, ցանկանում ես մանավանդ նորելուկ եւ անհայտնի քաղաքական ուժերին խորհուրդ տալ, որ ձեռք բերեն այդքա՜ն երկար սպասված «Զսպանակ» տեսաերիզը, համոզվեն, որ իրենք են դեմքը։ Եվ իրենց այդ դեմքը տեսահոլովակներում ցուցադրելով օգնեն կողմնորոշվել ընտրողներին։ Այլապես վերջիններս ի՞նչ պատկերացում պիտի կազմեն … «Հզոր Հայրենիքի» մասին, դիտելով նրանց տեսահոլովակը, որտեղ ցուցադրվում են մեր Հայկ Նահապետի,

ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԸ

Երեկ տեղեկացանք, որ ձերբակալվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ «Աշոտ Բլեյանը խախտել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները եւ խոչընդոտել մինչդատավարական վարույթի քննությունը»։ Ղեկավարվելով քր. դատ. օրենսգրքի 131 հոդվածով նա ձերբակալվել է, նրա նկատմամբ ընտրվել է կալանքը։ Միաժամանակ, քր. դատ. օրենսգրքի 151,

ԱՐՏԱԿԸ, ՈՐ ՄԵԾԱՆԱ՝ ԱՐԹՈՒՐ ԿԴԱՌՆԱ

«Օրինաց երկիր» կուսակցությունը շա՜տ հարմար պահ էր ընտրել կուսակցության երիտասարդական միության համաժողով անցկացնելու համար։ Միաժամանակ եւ քարոզչություն արվեց, եւ համաժողով։ Այսօր ոչ ոքի չես զարմացնի «Օրինաց երկրի» անդամների քանակով՝ նրանք բազում են եւ գրեթե անհաշվելի։ Հիմա էլ հերթը երիտասարդներինն է. երիտասարդական միության անդամների թիվը մայիսի 1-ի դրությամբ 3865 է։ Թե որքանով է սա համապատասխանում իրականությանը՝

ԱՅՍ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ԲՆԱՎ ՍՈՒՐԲ ՉԷ

Տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ քարոզչական նյութերում տվյալներ չնշելու համար երեւի չեն ազատազրկի։ Այնուամենայնիվ, զարմանալի է, որ թեկուզ նման մանր օրինախախտում կատարողը մի կուսակցություն է, որը ղեկավարում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Բաղդասարյանը։ Մի կուսակցություն, որ տեղի-անտեղի անընդհատ նշում է, թե շումերները Հայաստանը «Սուրբ Օրինաց երկիր» էին անվանում։ Ավելի մանրամասն՝ հաջորդ

ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ-1

Երեկ «ԱԻՄ+» դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Գրիգորյանն իր հեռուստաելույթը եզրափակեց մի նախազգուշացմամբ, թե ում եւ որ կուսակցությանը չի կարելի ձայն տալ։ ԻՄ կուսակցության անդամի ակնարկը խիստ թափանցիկ էր եւ ակնհայտորեն «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին էր վերաբերում։ Հայտարարվեց, թե չի կարելի ձայն տալ «նրանց, ովքեր խորհրդարան են ուզում մտնել Արցախի պաշտպանության, Արցախում ծառայող հայ զինվորի մի կտոր

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Հայոց աշխարհում առաջինները վէրստին դարձան վէրջիններ, եւ վէրջինները՝ առաջիններ, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, եւ երբ արդէն սկսուել էին յուրեանց նախադէպը չունեցող ընտրութիւններ, ահա մօտաւորապէս այդ շրջանում բնապահպանութեան նախարար նշանակուեց արժանայիշատակ Ժօկօն, եւ որօշ գիտնականներ իսկոյն սկսեցին աղաղակել առ այն, որ Սեւանա լիճը սկսել է ճահճանալ։

Ո՞րն է հաջորդը

1939 թվականի ամռանը Հիտլերի եւ Գեբելսի պրոպագանդան խոսում էր ի պաշտպանություն խեղճ գերմանական ընտանիքների, որոնք ապրում էին Լեհաստանում, հատկապես Գդանսկում (Դանցինգ)։ Ռադիոառասպելներ, կինոառասպելներ, արցունքներ, ճիչեր եւ այլն։ Խեղճ գերմանացիներ… Սեպտեմբերին Ռայխի առաջին ջոկատները ներխուժեցին Լեհաստան։ Այդ պահին ոչ ոք չէր հավատում, որ 2-րդ համաշխարհային պատերազմը սկսվել է։ Դա ընդամենը դիտվում էր մի վատ միջադեպ, իսկ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Լքենք էգ մողեսների երկիրը Սկիզբը՝ թիվ 86, 87 Պահն այս կարող է եւ այլեւս երբեք չկրկնվել: Ու այդ դեպքում անդարձ ու հավետ կորցրած կլինենք երկիր էլ, ազգ էլ, ոգի էլ: ՈՒ դրանց կորստից հետո հայտնվելու ենք էնպիսի մի տեղ, ուր ունեւորների համար ամեն ինչ ոսկուց է լինելու, չունեւորների համար՝ քարից. օդն էլ, հացն էլ, ջուրն

ՄԻ ԳԼԽԱՇՈՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի խորհրդարանի իսլամական գլխաշոր կրող պատգամավորուհու պատմությունը, զարգանալով, աստիճանաբար ձեռք է բերում լատինաամերիկյան լավագույն սրտաճմլիկ սերիալներին բնորոշ բոլոր հատկանիշները, տարբերակվելով միայն մեկ առումով՝ թուրքական սցենարը փոքր-ինչ միջազգայնացված է։ Ինչպես ընդունված է, սերիալի հերթական մասը ներկայացնելիս անհրաժեշտ է հիշեցնել նախապատմությունը։ Ահա այն։ Ապրիլի 18-ին Թուրքիայում տեղի ունեցած պառլամենտական ընտրություններում իսլամական «Առաքինություն» կուսակցության ցուցակով Ազգային Մեծ Ժողովի

«ՈՐ ԱՅԴՊԵՍ Է՝ ՕՐԵՆՔՈՎ ԵՄ ԴԱՏԵԼՈՒ»

1100 դրամ խնայբանկ մուծելով՝ անդորրագիրը դրեցի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Կարախանյանի սեղանին՝ խնդրելով, որ դատավորը քննության առնի իմ հայցադիմումն առ այն, որ 1997 թ. նոյեմբերի 13-ին Կանարյան կղզիներից որդուս ուղարկած 100 դոլարի փոխարեն «Կրեդիտ-Երեւան» բանկն ինձ առաջակում է 65 դոլար, պնդելով, որ այդքան է ստացել Նյու-Յորքի «Նացիոնալ Ռեսպուբլիկ» բանկից։ Որդիս բազմիցս

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ՝ ՎԱՐՔԻ ՆՈՐՄԱ

«Առավոտ» թերթում տպագրված երկու հոդվածներ («Դեւիդ Կոպերֆիլդի աշակերտուհին» -6.02.99 թ. եւ «Ողբ երեք հասցեով» -4.05.99 թ.) առնչվում են իմ անձին եւ անդրադառնում իմ աշխատանքին։ Հոդվածների հեղինակը Սուրեն Անտոնյանն է։ Հեղինակ, որն իր երկու հոդվածների նախապատրաստման ընթացքում ոչ մի անգամ չի այցելել Գավառի սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ուսումնասիրելու եւ լուսաբանելու ծառայության աշխատանքն ըստ իր հայեցողության։ Հոդվածի

ԻԳԻԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԱՌ ԻԳԻԹՅԱՆԸ

«Առավոտ» թերթի խմբագիր պրն Ա. Աբրահամյանին Հարգարժան խմբագիր. խնդրում եմ ձեր թերթում տպագրել սույն հայտարարություն-հոդվածը։ Հուսով եմ՝ խնդրանքս չեք մերժի։ Վերջերս տպագրվել է ՀՀՇ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու Հովհաննես Իգիթյանի նախընտրական ծրագիրը, որը վերնագրված է «Օրենք եւ արդարություն»։ Ծրագրում, «Ներքին պրոբլեմներ» բաժնում ի թիվս այլ «ազգանվեր» գործերի ասվում է, որ պրն Իգիթյանը «բարձրացնելով 98-99

ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԴԵՊՈՒՏԱՏԸ ՊԻՏԻ «ՏՐԱՅՆՈՅ» ՆՍՏԻ»

«Միասնություն» դաշինքի քարոզարշավի փուլերը, ըստ ժամանակացույցի, եթե բաժանելու լինենք մեծ եւ փոքր էտապների, կարելի է ասել, որ երկրորդ մեծ էտապն ավարտվեց։ Դաշինքին ուղեկցող լրագրողներն արդեն լրիվ անգիր են սովորել թե՛ Կարեն Դեմիրճյանի, թե՛ Վազգեն Սարգսյանի ճառերը, թեպետ կարելի է ասել, որ դաշինքի ղեկավարները, ըստ տեղի պրոբլեմների, բավական համարձակ դիմում են իմպրովիզների՝ պահելով շաբլոնի բոլոր կետերը։

«Ժողովուրդը զրկվել է հիվանդանալու իրավունքից»

Երեկ «Միասնություն» դաշինքը հանդիպեց առողջապահության համակարգի աշխատողների հետ։ Հանդիպումը մեկ ժամով հետաձգվեց, քանի որ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը կարեւոր հանդիպում ունեին, հետո եկան Կարեն Դեմիրճյանը, Դավիթ Զադոյանը եւ Ալբերտ Բազեյանը։ Կարեն Սերոբիչը խոսեց հանդարտ, ռուսերենն ու հայերենը տեղը-տեղին համադրելով. «Հայերենը եւ ռուսերենը խառնում եմ, իրավունք ունեմ», քանի որ երկու լեզվին էլ տիրապետում է եւ

ՊՐԻՄԱԿՈՎԻ ՀՐԱԺԱՐԵՑՈՒՄԸ՝ ՄԵՐՈՆՑ ԱՉՔԵՐՈՎ

Ի՞նչ գործընթացների արդյունքում առարկայացավ Ռուսաստանի նախագահ Եվգենի Պրիմակովի հրաժարականը, եւ դա ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի, մասնավորապես, նաեւ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացների վրա։ Այս երկու հիմնական հարցադրումներով եւ զրույցի հրավիրեցինք մի խումբ քաղաքական գործիչների։ Մեր առաջին զրուցակիցն է «21-րդ դար. Ժողովրդավարական-ազգային կուսակցության» նախագահ Դավիթ Շահնազարյանը։ Նրա մատուցմամբ, Եվգենի Պրիմակովի հրաժարականը միանգամայն

«Մենք քաղաքականապես ռաբիս ազգ ենք»

Ինչպես նաեւ՝ «աբորիգեն, սովորական ազգ» Թե չէ՝ ինչպե՞ս բացատրել Մասիսի ֆոնի վրա՝ Սասունցի Դավթի կամ երեխաների պատվերով՝ նախընտրական գովազդները։ Այս կարկառուն մտքերի տերը Շահեն Պետրոսյանն է։ Իսկ դրանք նա հնչեցրեց երեկ Լիբերալ դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) կազմակերպած խորհրդարանական ընտրություններին նվիրված բանավեճի ընթացքում։ Բանավեճին մասնակցելու ցանկություն դրսեւորել էին դարձյալ (ու միայն) ընտրությունները բոյկոտած կուսակցությունները։ ԼԴԿ նախագահ Վիգեն

ԲԱԺԱՆՈՒՄԻ ՏԽՈՒՐ ԽՈՍՔԵՐ

Արձանագրենք, որ իրականացավ շատ-շատերի երազանքը՝ այս խորհրդարանը փաստացի վաղաժամկետ ինքնալուծարվեց։ Ակնհայտ է, որ մայիսի 24-26-ի եռօրյան առավել եւս չի կայանա։ Եվ հարցական է, թե արդյոք դրանից հետո էլ խորհրդարանական ճեպազրույցները կլինեն, քանզի արդեն երեկ խմբեր-խմբակցություններից միայն 4-ը եկան լրագրողների հետ նախավերջին հանդիպմանը։ «Հանրապետություն» խմբակցությունը ներկայացնող Վահագն Խաչատրյանի համար սա իրոք կարելի էր որպես ԱԺ պատգամավորի

ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ»…

Երեկ, ժամը 12։40, տեղի ունեցավ Երեւանի թիվ 21 ընտրատարածքի 0256 տեղամասային հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Սակայն նախընտրական գերլարված մթնոլորտում շատերի նյարդերն են տեղի տալիս։ Այս ընտրատարածքում աշխատող «Օրինաց երկիր» կուսակցության անդամներն ու համախոհները տեղամասային հանձնաժողովի անդամների վկայությամբ, երեկ իրենց խիստ անհանգիստ էին զգում։ Թիվ 21 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներ են առաջադրված Արթուր Բաղդասարյանը («Օրինաց երկիր»), Մուշեղ Ղազարյանը

ՁՈ՜ՒԿ, ՁՈ՜ՒԿ, ԹԱՐՄԸ ՁՈ՜ՒԿ

Մայիսի 13-ի հեռուստաքարոզարշավը մոտավորապես հիշեցնում է առավոտյան ժամերին ձկնավաճառների վերոնշյալ բացականչությունը։ Վստահված անձինք՝ իրենց թեկնածուի առավելություններն ավելի ցայտուն դարձնելու համար, դիմում են այնպիսի գրոտեսկային «էպիտետների», որ «աչքը շինելու տեղը ունքն են քանդում»։ Օրինակ՝ Հայաստանի առաջադեմ կոմկուսի անդամ Ռոբերտ Հովսեփյանը սոցիալիստ թեկնածու Սարգիս Խաչատրյանի արժանիքներն այսպես գնահատեց. «Լեգենդներ, առասպելներ են պատմում ընկեր Խաչատրյանի… երկար ճտքավոր կոշիկների,

ԴԻՄԱՎՈՐԵԼԸ ՄԻՇՏ ՀԱՃԵԼԻ Է

Հայտնի առած է. «Гостем быть хорошо а дома лучше». Եռօրյա հյուրընկալությունից հետո Հունաստանի Հանրապետության նախագահի մեկնումի ժամանակը եկավ։ Մինչ այդ, օրվա առաջին կեսին Երեւանի պետական համալսարանի գրադարանում կայացավ Հունական սրահի բացումը եւ Հունաստանի նախագահին դոկտորի պատվավոր աստիճանի շնորհման արարողությունը։ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսի խոսքերով ասած, երբեք չզբաղվելով գիտությամբ, երկրորդ անգամ է արժանանում նման պատվի։ Այս

ՉԱՐՏԱՍԱՆՎԱԾ ԱՆՈՒՆՆԵՐ-1

Վազգեն Մանուկյանը ճեպազրույցի ընթացքում մի ակնարկ արեց, որն, ըստ ամենայնի, վերաբերում էր հզոր հայրենական կուսակցություններից մեկի ներկայացուցչին. «Նոր կուսակցություն է առաջանում, որի ղեկավարներից մեկի մասին գիտես, որ նա ամբողջ նախորդ ժամանակաշրջանում եղել է կագեբեի ագենտ եւ ընդունելության քննություների ամենախոշոր կաշառակերը։ Ինչպես Պանիկովսկին էր ասում, գնացեք բանասիրական ֆակուլտետ եւ հարցրեք՝ ում մասին եմ խոսում»։ ՉԱՐՏԱՍԱՆՎԱԾ ԱՆՈՒՆՆԵՐ-2

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ «ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ» ՉԿԱՆ

Եվգենի Պրիմակովի՝ Ռուսաստանի վարչապետի պաշտոնից հրաժարականի առիթով «Առավոտին» տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր Կտրիճ Սարդարյանն ասաց. «Համենայնդեպս, ռուսական կողմնորոշում ունեցող երկրները պիտի տեսնեն եւ հասկանան, որ վճռական պահերին, նախագահից բացի, «հայտնի ուժեր» չեն լինում»։ Պրիմակովի հրաժարականին մեր քաղաքական գործիչների արձագանքը՝ 4-րդ էջում։ ԼԵՆՍԵՐ-ՍԱՄՍԵՐ Հերթական բացառիկ նմուշն է արտադրել ժողովրդական ֆոլկլորը։ Պարզվում է, որ Սամվել Բաբայանի կողմից

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Հայոց աշխարհում առաջինները վէրստին դարձան վէրջիններ, եւ վէրջինները՝ առաջիններ, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, եւ արդէն սկսուել էին բօլօրովին նօր ընտրութիւններ, ահա այդժամ Արամազդը դուրս մղուեց Սէրօբիչի ցուցակի 25-րդ տէղից, եւ դորա շնօրհիվ սոյն ցուցակի 26-րդ յօրիզօնականից 25-րդ յօրիզօնական տէղափօխուեց բանաստէղծ Դաւիթ Յօվհաննէսը, եւ սոյն իրողութիւնը

Նախընտրական խորհրդանիշ՝ Ղարաբաղ ու Մասիս

Մայիսի 12-ին լրացավ ղարաբաղյան հրադադարի 5-րդ տարին. 1995 թ. Բիշքեկում ԱՊՀ երկրների գագաթաժողովը նշանավորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարով: Տարօրինա՞կ է, արդյոք, որ մեր հայրենակիցները 1999-ին բնավ չհիշեցին այդ մասին, թե՞ օրինաչափ: Նկատի ունենք 1998-ի իշխանափոխությունից հետո ստեղծված եւ նախընտրական այս օրերին էլ ավելի ընդգծված հասարակության վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի հանդեպ: Նախընտրական պաստառներում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Երեւան-Բոմբեյ-Լոնդոն թունելը Սկիզբը՝ թիվ 86 Կոմունիստական հասարակարգը, որը միակ ազգային-պետական կառույցն է բոլորիս հիշողության մեջ, կարոտախտով է հիշվում բնավ էլ ոչ էժան երշիկի շնորհիվ: Հիշվում է արժանապատիվ կյանքի գոնե հնարավորությամբ, հետեւողական զարգացմամբ ու առաջին հերթին՝ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ: Ճիշտ թե սխալ, լավ թե վատ՝ այս պարագայում էական չէ: Որովհետեւ լավ թե վատ, ճիշտ թե սխալ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ,

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930