Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ՉԳԻՏԵՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԵՆՔ ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ

ՀՅԴ նախընտրական ծրագրում էլ մի բումերանգ-հայտարարություն կա. «Առաջնահերթ կարեւորություն ունի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների իրական տարանջատման ապահովումը, նրանց գործառույթների հստակ սահմանազատումը»։ Գործառույթների իրական տարանջատման եւ հստակ սահմանազատման այս խնդիրը ՀՅԴ-ն իր համար կարծես չի լուծել եւ նրա ծրագրի միայն 1-2 դրույթներից է երեւում, որ սա օրենսդիր մարմնում տեղ գրավել փորձողի հայտ է։ Առավել գործադիր

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱՅԻՆ ԱՌՈՒԾԱԽԻ ԵՎՍ ՄԻ ՆՄՈՒՇ

Թիվ 17 ընտրատարածքի տեղամասային հանձնաժողովներում իրենց տեղերը ՀՀՇ-ն ու «Շամիրամը» տվել են պատգամավորության թեկնածու, անկուսակցական Ռաֆիկ Պետրոսյանին, իսկ «Հզոր հայրենիքն» ու «Միասնությունը», որոնք այս ընտրատարածքում նույնպես թեկնածուներ չունեն՝ անկուսակցական Ռոմիկ Բալոյանին։ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ Թիվ 59 ընտրատարածքի վրա, ինչպես ժողովուրդն է ասում՝ գալովի է։ Մի քանի օր առաջ ձորաղբյուրցի թեկնածու Վրեժ Շահգելդյանի նախընտրական բուկլետում դարձած բառը

ՀՀՇ-Ն ՄԵՂՄԱՑՐԵՑ ԻՐ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀՇ-ի երկու նոր տեսահոլովակներում այլեւս չի հնչում այն նախընտրական կարգախոսը, թե իրենք պահանջում են Ռոբերտ Քոչարյանի եւ արհեստավարժ կառավարության հրաժարականը։ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանն «Առավոտին» այսպես բացատրեց այս իրողությունը. «Ամեն տեսահոլովակ իր ներազդելու ժամկետն ունի։ Այս մեկն իր դարն ապրեց, իր գործն արեց»։ Պրն Հովակիմյանը նաեւ նշեց, թե դեռ չեն որոշել՝ արդյոք այդ կարգախոսը

ԹԱՏԵՐԱԽԱՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«Առավոտի» այս տարվա ապրիլի 10-ի համարում «Լավ կլիներ՝ համատեղ լիներ» վերնագրով հոդվածի հեղինակը գրում է, որ ինքը ճանաչում է քաղցկեղ բուժող շատ մասնագետների եւ դրանց թվում չկա օնկոլոգ Զավեն Մանվելյանը։ Վերջինս, փաստորեն, իբր դրանով անլեգալ է զբաղվում՝ մի խումբ այլ բժիշկների հետ։ Հարկ եմ համարում նրան տեղեկացնել, որ ես ընդհանրապես երբեւէ որեւէ խումբ չեմ ունեցել

Ինչո՞ւ վարչապետը չի ուզում

Անցյալ տարվա հուլիսին, «Երեւանի էլեկտրացանց» ՊՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղի հարավային հենակետից հայտնեցին, որ 1997 թվի վերջին ամիսների վարձերը լրիվ չեմ մուծել։ Համոզված, որ մեղադրանքն անհիմն է, փետրվարի 15-ին դիմեցի էներգետիկայի նախարար պրն Մերուժան Միքայելյանին։ Մանրամասը նկարագրելով եղելությունը՝ խնդրեցի հանձնարարել «լույսի աշխատողներին» ապացուցել ինձ, որ հավելագրված էլեկտրաէներգիան իրենք չեն գողացել։ Դիմելուց մեկ շաբաթ հետո, էներգետիկայի նախարարության վերահսկիչ

ՀԱՅՈՑ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՍՏԱՐԱՆԻՆ

Կուսակցություններն ընտրապայքարի արահետ ելնելով ճոխ-ճոխ ծրագրեր են գրել։ Գրել ու ձրի-ձրի բաժանում են ժողովրդին, որի դերն այս օրերին խիստ կարեւորվել է։ Ժողովուրդն այսօր էթնոս չէ, ոչ էլ ազգ։ Ժողովուրդն այսօր ընտրող է։ Քաղաքական ուժերն ընտրողի վրա ազդելու կարճ ճանապարհ են համարում նախընտրական պլատֆորմ գրելը։ Այդ պլատֆորմ-ծրագրերում ինքնուրույն կողմնորոշվելը շատ դժվար (կամ համարյա անիրականանալի) խնդիր է։

ԵՍ ԱՆՄԵՂ ԵՄ

Մայիսի 8-ի «Առավոտում» «Գողություն ենք արել» վերտառությամբ լուր էր տպվել։ Այդ կապակցությամբ ասելիք ունի Արամազդ Զաքարյանը. «Նախ՝ Արամազդ Զաքարյանը չի վտարվել» «Միասնություն» դաշինքից։ Իմ առջեւ պայման էր դրվել՝ մնալով ցուցակում՝ 74-րդ ընտրատարածքից հանել թեկնածությունս, որը, բնականաբար, չէի կարող ընդունել։ Գտնում եմ, որ պատգամավորության թեկնածուները ուղղակի պիտի մեծամասնական ընտրատարածքում հանդիպեն բնակիչներին եւ նրանց վստահությամբ ստանան քվեն։

Մեր հույսերն առ «Միասնություն» կամ տաճար տանող ճանապարհի ջրափոսերը…

Մեր վստահությունը, հավատին ու ձայնին սպասող քաղաքական դաշինքների եւ անհատ թեկնածուների բազմահազար ու բազմադեմ լեգեոնի շարքերում անշուշտ առանձին թափով են շողշողում «Միասնություն» դաշինքի առաջնորդները, որոնք ժողովրդի մտապատկերում զուգորդում են երկու տարբեր ժամանակափուլ, միահյուսում են երկու տարբեր ու իրարամերժ կենսակերպ, միասնականացնում երկու տարաբնույթ էություն եւ պատվար մեր ապագայի գոյության։ Կիսելով բազմահազար հայրենակիցներիս հույսն ու հավատը, նաեւ՝

ՔՆԵՑԻ՝ ԿԱՐԾԵԼՈՎ, ԹԵ ԹԱԳԱՎՈՐՍ ԱՐԹՈՒՆ Է

Սովոր ենք, որ նախընտրական ելույթներում խտացված լինի քաղաքական լեքսիկոնը, ուր գրեթե նախադասություն չի լինում, երբ չասեն՝ սոցիալ-տնտեսական իրավիճակ, ազգային խնդիրներ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, ապազգային իշխանություններ, եւ չօգտագործեն էլի ծամծմված, նմանօրինակ, վաղուց արդեն հոգնեցնող տերմինաբանություն։ Այս ամենից շահեկանորեն տարբերվում էր Աշտարակի շրջանի Ուջան գյուղում նախընտրական միավորներից մեկի հանրահավաքում արտասանված մի ելույթ, որի հեղինակն էր 75-ամյա մի

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

Պետական համալսարանում շարունակվում են թեկնածուների հետ հանդիպումները։ Այս անգամ ուսանողների հյուրն էր «ԱԻՄ+» դաշինքի նախագահ Պարույր Հայրիկյանը։ «Պարույր Հայրիկյանն անկախության ինքնորոշման ճանապարհով գաղափարի հեղինակն է» խոսքերով սկսվեց քարոզը։ Քարոզում էին ինչպես բոլորը, խոստանում էին՝ ինչպես բոլորը. թերեւս ջուրծեծոցից կարելի է կարեւորել հետեւյալները։ Ըստ Պարույր Հայրիկյանի, մենք, որպես, հասարակություն չենք գնահատում մեր պատմական անցյալը։ Եվ դա

Նախընտրական լուսանկար

Վանաձորի «Արցախ» պուրակում «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի հանրահավաքին կային այնքան մասնակիցներ, որքան կոմունիստական հանրահավաքի ժամանակ, այն տարբերությամբ, որ այս անգամ մտավորական «ներուժը» ավելի շատ էր։ Բացի ներկա իշխանություններից «տուժածներից», կային նաեւ մի քանի ներկա պաշտոնավորներ, որոնք «հեռատեսորեն» եկել էին ապագայում հնարավոր իշխանավորներին նախօրոք հարգանք հավաստելու։ Դաշինքի ներկայացուցիչները հիմնականում ասացին այն, ինչ որ մշտապես հնչում է

ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ԱԺՄ-Ի

ԱԺՄ-ն չի սիրում թվեր հրապարակել, չնայած կուսակցության վարչությունը մաթեմատիկների պակաս չունի։ Թվեր չհրապարակեց, բայց իր ունեցած թվերի հիման վրա Շավարշ Քոչարյանը անկեղծորեն խոստովանեց, որ ԱԺՄ-ի ռեյտինգը շատ բարձր է. «Թող ոչ ոք չփորձի ներկայացնել, որ մեր ժողովուրդը լրիվ բարոյալքված է, միայն կաշառքով է ընտրելու, որ կանխորոշված են այս ընտրությունների արդյունքները»։ ԱԺՄ-ի կարծիքով, ժողովուրդն ավելի իմաստուն

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՋՐԱՊՂՏՈՐՈՒՄ

Մամուլն անընդհատ արձանագրում է ընտրական օրենքի մեծ ու փոքր խախտումներ։ Դա, իհարկե, չի խանգարում, որ պատգամավորության թեկնածուները հանգիստ ու անվրդով շարունակեն իրենց ընտրարշավը։ Նրանց մի մասն, ասենք, բուկլետի վրա տպաքանակը չի նշում։ Սա գործող օրենքի խախտում է։ Օրենքի խախտումների գնում են միայն նորաթուխ քաղաքական դեմքերը։ Հները փորձված են, հները օրենք չեն խախտում։ Գոնե՝ բանավոր։ Հները

ԼԱՎ ԼՈՒՐ

Տեղամասային հանձնաժողովների ձեւավորման խնդիրները ներկուսակցական առեւտրի եւ բախումների անսպառ աղբյուր էին։ Ասենք, Շիրակի մարզի թիվ 67 ընտրատարածքում «Հայրենիք» դաշինքն իր թեկնածուի՝ Պետրոս Մաքեյանի համար փորձել էր հանձնաժողովում եւս մի տեղ փոխառել ԱԺՄ-ից, քանի որ այն այդ տարածքում թեկնածու չունի։ ԱԺՄ-ն մերժել էր՝ պատճառաբանելով այլ պայմանավորվածությունները։ Ըստ որոշ լուրերի, խոսքը ՀՅԴ-ի մասին է, որի թեկնածուն այստեղ

Ապրենք մինչեւ 2001 թվականը

Կվերանա՞, արդյոք, բնակարանային հիմնահարցը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Վանաձորում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կայացել էր մոտ մեկ տարի առաջ, եւ Լոռու մարզպետարանում մայիսի 15-ին հանդիպման ժամանակ նա մեկ տարվա կտրվածքով ներկայացրեց այն ձեռքբերումները, որոնք արվել են բնակարանաշինության եւ դպրոցաշինության բնագավառում։ Քննադատության կարգով նախագահը նշեց, որ աղետի գոտում երկրաշարժից տուժած շատ շենքեր քանդեցին, որ կարելի էր

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՀԱՎԱՏԱԼ ՈՒ ՎՍՏԱՀԵԼ ՄԱՆՐ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՍՏՈՂԻ ՄԵԾ-ՄԵԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ

Նախապես նշել էինք, թե «Առավոտը» պատրաստվում է անդրադառնալ կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերին։ Եվ «Օրինաց երկրի» նկատմամբ որեւէ հատուկ վերաբերմունքը չէր առիթը, որ «Իրավունք եւ միաբանությունից» հետո ծրագրել էինք նրանց անդրադառնալ։ Սակայն այս կուսակցության մամուլի ծառայության՝ «Առավոտ» ուղարկած գրությունը ստիպեց բավական փոփոխել ծրագիրը։ Մեր առաջին տեղեկությանը, թե «Օրինաց երկիրը» խախտել է «Ընտրական օրենսգրքի» 21-րդ հոդվածի

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԱՎՍԵԼ ԵՆ

Երբ թիվ 1 դաշնակցական Վահան Հովհաննիսյանը բողոքում էր, թե «կա մի քաղաքական շրջանակ, որը ամեն կերպ ցանկանում է դաշնակցության դեմ պատնեշներ ստեղծել», հաստատ երկրային ուժերին նկատի ուներ։ Բայց երեկ երկնային ուժերն էլ էին «թարսվել» դաշնակցականների հետ՝ ձախողելով Մայր բուհի 80-ամյակին նվիրված դաշնակցական համերգը, որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն էր կազմակերպել։ Ու չնայած բանտերով ու աքսորավայրերով

ԵՐԲԵՔ ԱՅԴՔԱՆ ՉԵՆ ՍՏՈՒՄ, ՈՐՔԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՈՐՍԻՑ ՀԵՏՈ

Այս հանրահայտ ճշմարտությունը մտաբերեցինք մայիսի 17-ի հեռուստաքարոզարշավին հետեւելով, երբ … Երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը հայտարարեց, թե իրենք թույլ չեն տա, որ իրենց հովանավորեն. «Մենք ինքներս կարող ենք տանիք դառնալ ցանկացած քաղաքական ուժի համար»։ Այս երիտասարդի ոչնչով չհիմնավորված ինքնավստահությունն արդեն նյարդայնացնում է։ Ավելի վաղ ազդարարել էր, թե արդեն համակերպվել են ԱԺ-ում իրենց մեծամասնություն կազմելու հեռանկարին։

«ԷՆՔԱ՜Ն ՍԽԱԼՆԵՐ ԵՄ ԱՐԵԼ»

«Այսօր Հայաստանում չկա գաղափարական որեւէ բլոկ»,- կարծում է «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը։ Բայց միասնության փաստն առհասարակ (որն «ուսուցողական է եւ ճիշտ»), պրն Բագրատյանը ողջունում է։ Իսկ, առհասարակ, «Ազատություն» կուսակցության բախտը այնքանով է բերել, որ իր անվանման առաջին տառը համընկնում է այբուբենի առաջին տառին։ Ավելին, երկրորդը «զ»-ն է։ Բանն այն է, որ «մշակութային խորհրդարան» կազմակերպությունն

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ՝ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Երեկ մարզային ընտրական հանձնաժողով դիմեց ԱԺ պատգամավոր Ջեմմա Անանյանը, որպեսզի արձանագրվի՝ հանում է իր թեկնածությունը։ Տիկին Ջեմման դա բացատրեց այսպես. «Ինչ-որ երկար ստացվեց իմ լինելը Ազգային ժողովում։ Մի տեսակ կարոտել էի առօրյա, կենդանի, կոնկրետ աշխատանքին։ Եվ երբ հնարավորություն ստեղծվեց նման մի գործի անցնելու՝ հանձն առա»։ -Իսկ ճի՞շտ է, որ սկզբից գլխավոր խորհրդական, իսկ հետո տեղակալ

ԲՈՅԿՈՏՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԸ

ԼԴԿ կուսակցության ամենհինգշաբաթյա հանդիպումներն ապարդյուն չէին։ Հիմնականում դրանց մասնակից քաղաքական ուժերն ու գործիչները միաբանվելով այժմ ստեղծում են մի նոր հասարակական կազմակերպություն։ Ըստ ամենայնի, այն կգլխավորի Բաբկեն Արարքցյանը, որն «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց, թե այն կոչվելու է «Ժողովրդավարության եւ հասարակության զարգացմանը նպաստող հասարակական կազմակերպություն»։ Անվանումը վերջնական չէ եւ այլ հարցերի հետ միասին կճշտվի ուրբաթ, այս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիան չլիներ, միջազգային եւ հայ կինոգործիչները չէին քննարկի կինոշուկայի ձեւավորման եւ զարգացման խնդիրները։ Իսկ հայ կինոգործիչներն ընդհանրապես չէին հավաքվի ու կինո-տեսաշուկայի զարգացման հեռանկարների հարց չէին բարձրացնի։ Հիշեցում Օրեր առաջ գրեթե աննկատելիորեն բացվեց եւ փակվեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 75-ամյակին նվիրված փառատոնը։ Մրցանակներ շնորհվեցին կինոռեժիսորներ Ռուբեն Գեւորգյանցին, Ռոման Բալայանին եւ Ա. Կայդանովսկուն (հետմահու)՝

ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ

Արքայությունը լքած արքայի ողբերգությունը 1996-ի սեպտեմբերի 25-ից հետո Հայաստան հրավիրված, պատեհապաշտական նպատակներով օգտագործված եւ անժամանակ վարչապետությունից օտարված Արմեն Սարգսյանի պարագան արդեն այն ժամանակ հուշում էր, իսկ այսօրվա դիրքերից հաստատում է մի պարզ քաղաքական հաշվարկ, որ 1997-ի սեպտեմբերին Երեւանում բարձրացվելիք «խաղաղապաշտության» ալիքի կիզակետում երկրորդ «քաղաքակիրթն» ու «չափավորականը» չպետք է լիներ, այն էլ վարչապետի պաշտոնում: Մնացյալները, որոնք,

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՄԱՀԸ ՈՐՊԵՍ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՁԵՎ

1998 թ. սեպտեմբերին իր նշանակման առաջին օրերից սկսած, հասարակական հարցումները ցույց են տալիս, որ Եվգենի Պրիմակովը հանրության համակրանքը շահող ամենաազդեցիկ քաղաքական մարդն է Ռուսաստանում՝ երկրորդ տեղ մղելով անգամ նախագահ Ելցինին: Անցյալ տարվա նոյեմբերին հարցվածների 68%-ը հավանություն է տվել Պրիմակովի՝ փոխնախագահի արտականությունները կատարելու գաղափարին, իսկ դեկտեմբերին հարցման արդյունքները ցույց տվեցին, որ վարչապետի գործունեությունը դրական գնահատողների թիվը

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ՍԻՐՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք չի սիրում, եթե չհաշվենք «Իրավունք եւ Միաբանությանը», որը նույնպես նրան չի սիրում: Նախագահն իր վերջին ասուլիսում արտահայտեց իր սերն առ Դաշնակցություն եւ Միասնություն, սակայն այս խոստովանությունն էլ անպատասխան մնաց: Քոչարյանին չի սիրում անգամ Արմեն Դարբինյանը՝ նա գերադասում է երիտասարդներին ու նրանց Արժանապատիվ ապագան: Որքան էլ որ ազգի մեծերը ժամանակին ջայլամի պարաքայլով

ՉՈՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է

Եթե հեռուստաէկրանին որեւէ փոքրիկի անուշ մռութիկ է հայտնվում, ուրեմն առանց կասկածի՝ նախընտրական գովազդ է։ Իսկ եթե էկրանին այդ նույն կամ մի ուրիշ պստիկի տուտուզիկն ենք տեսնում, ուրեմն գովազդվող ապրանքը ալոէով կամ առանց դրա փամփերս է։ Վերջինիս գոյությունը երկնային մանանայի պես մի բան է. մայրերն իրենց նորածիներին «զրահավորում են» դրանցով եւ այլեւս անհոգ են «մանկական անսպասելիության»

Հարկային տեսչության պետը չի բացառում իր հովանավորչությունը

Հարցազրույց ՀՏ պետ Սմբատ Այվազյանի հետ – Վարչարարական ի՞նչ փոփոխություններ եք նախատեսել։ – Կազմել ենք բարեփոխումների ծրագիր։ Մինչեւ օգոստոսի 1-ը նախատեսել ենք Երեւան քաղաքի տարածքային տեսչությունների ավտոմատացումն ավարտել։ Արդեն ստացված է համապատասխան համակարգչային տեխնիկա եւ հաջորդ ամսից կսկսվեն Արաբկիրի եւ Մյասնիկյանի տարածքային տեսչության աշխատանքները։ Ընդհանրապես նախատեսել ենք Երեւանի տարածքային տեսչությունները միացնել կենտրոնական ապարատին, որպեսզի ավտոմատ

Հրանտ Բագրատյան՝ բռնությունների կնքահայր

Մայիսի 10-ին, ժամը 22-ի սահմաններում իր նախընտրական շտաբում դաժան ծեծի է ենթարկվել թիվ 38 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Հովհաննես Պետրոսյանը։ Ստացած ծանր մարմնական վնասվածքներով պարոն Պետրոսյանը տեղափոխվում է Մեծամորի քաղաքային հիվանդանոց։ Արմավիրի թիվ 38 ընտրատարածքում գրանցված են 17 պատգամավորության թեկնածուներ։ Նրանցից երեքը՝ Հովհաննես Պետրոսյանը, Սամվել Մարտիրոսյանը եւ Կարեն Գաբրիելյանը սույն ընտրատարածքի մեջ ընդգրկված Մրգաշատ գյուղից են։

ԹԵԿՆԱԾՈՒ, ՈՐ ՉԻ ՈՒԶԵԼ ՊԱՐՏՎԵԼ

Վերջերս մամուլում մի շարք հրապարակումներ եղան Գրիգոր Մելքումյանի մասին, որը պատգամավորության թեկնածու էր առաջադրվել թիվ 58 ընտրատարածքում։ Մի տեղեկատվությամբ հաղորդվում էր, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձնապես խնդրել էր նրան հանել թեկնածությունը նույն տարածքում քվեարկվելիք կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի համար, իսկ մեկ այլ հրապարակմամբ էլ տեղեկացվում էր, թե ի թիվս այլոց, Գրիգոր Մելքումյանը նույնպես՝ թեկնածությունը հանել է

Այդ քաղցր բառը. ընտրակաշառք

Բոլոր գողացողները ճիշտ են խոսում։ Մարդասպանները՝ նույնպես։ Դատարաններն ու դատավորները՝ առավելապես։ Քննիչը ճիշտ է խոսում։ Դասախոսը ճիշտ է խոսում։ Ճիշտ է խոսում նույնիսկ այն պատգամավորության թեկնածուն, որը վարկային գումարներ է լափել, որի նկատմամբ դատավճիռ է կայացվել, բայց որը պնդում է, թե ինքը ճիշտ է խոսում։ Հերյուրանքներ տարածողը, սուտ խոսողը… լրագրողն է։ Մենք ահազանգեր ենք ստանում

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930