Օրվա լրահոսը
ԱԺՄ-Ն ԵՎ ՍԱԴՈՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ
Հայաստանում վերջին տարիներին որեւէ ընտրություն լուրջ վերլուծության չի ենթարկվել։ Բոլոր ընտրությունների արդյունքներն էլ վստահության չեն արժանացել։ Գուցե այս պատճառով չզարգացավ հայկական սոցիոլոգիան։ Հենց այս պատճառով նախընտրական այս օրերին սոցիոլոգիական հետազոտությունների պատվերները քչություն են անում։ Փաստորեն հասարակական տրամադրությունների մասին շատ քիչ բան է հայտնի։ Կամ՝ համարյա ոչինչ հայտնի չէ։ Քաղաքական ուժերը որքան էլ կարեւորեն իրենց ծրագրերի
ՊԱՐԱՆԻ ԵՐԿԱՐՆ Է ԼԱՎ, ՀԱՅՐԵՆԻՔԻ՝ ՀԶՈՐԸ
Նախարարներից՝ ուժայինը Ինչպես բոլորիս է հայտնի, հանրապետությունում գործող եւ ոչ մի կուսակցություն «տանիք» չունի։ Նրանք գոյատեւում են բացառապես իրենց կուսակիցների անդամավճարների հաշվին։ Այս կուսակցությունները բազմանդամ են, անդամները՝ ազնիվ, բարի ու թափանցիկ։ Անանձնական մղումներով առաջնորդվելով՝ նրանք ազնիվ պայքարի են ելել՝ հանուն պրոֆեսիոնալ խորհրդարանի։ Իսկ «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը երեկ հանդիպեց լրագրողներին։ Մինչ գրանցումն այս
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ, ԲԱՅՑ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Այս կարգավիճակն է իր համար նախանշել ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանը -Ընտրություններից 10 օր առաջվա համար, այնուամենայնիվ, իրավիճակը համեմատաբար հանգիստ է այժմ, այդպես չէ՞։ -Քաղաքական վիճակը խիստ անկանխատեսելի է, քանի որ խաղի կանոններ չկան։ Օրենքների խախտումները սովորական երեւույթ են եւ սպասելի են ցանկացած լուծումներ։ Եթե հաշվի առնենք, որ խառնված են նաեւ
«ԼԻԿԲԵԶԻ» ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵ՛Մ ՏԱ»
Հուսադրեց Ազգային գրադարանում հավաքվածներին ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ Իսկ ընդհանրապես ընկերներ Վահան Հովհաննիսյանի, Կիմ Բալայանի եւ Աղվան Վարդանյանի հանդիպումը ընտրողների (մի քանի տասնյակ գրադարանի աշխատակիցներ ու լրագրողներ) հետ լրիվ համապատասխանում էր նախընտրական հանդիպումների ավանդական սցենարին ու թարմ «հայտնագործություններով» առանձնապես աչքի չընկավ։ Բայց «հայտնագործություններ», այնուամենայնիվ, եղան։ Վահան Հովհաննիսյանը մերժում չընդունող տոնով ու մի քանի
«ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԱԶՆԵՐ» ՇԱՐՔԻՑ
Ռոբի երազը Կոմունիստական միջոցառումներից հոգնած եւ ուժասպառ Ռոբը տուն է գալիս, ուզում է հեռուստացույցի ալիքը փոխել եւ «Հայլուր» դիտել, բայց մայրն արգելում է, քանի որ «Նոր զոհը» բազմասերիալն էր դիտում։ Խեղճ Ռոբին ավելի ուշ եւս չի հաջողվում լուրերը դիտել, քանի որ այդ պահին մայրիկը «Սանտա-Բարբարա»-ն էր դիտում։ Հուսահատված Ռոբը քնում է եւ երազ է տեսնում։
Փարիզում 150 կոմկուսի անդամ կա
Նշան Խաշխաշյանը Հայաստան է եկել Հայ կոմկուսի հրավերով եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում կոմկուսի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուների եւ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանի հետ շրջում է հանրապետության մի քանի շրջաններում։ Պարոն Խաշխաշյանը ֆրանսահայ գաղութի կոմունիստական առաջադիմական կազմակերպության նախագահն է։ – Ի՞նչ վիճակում է կոմունիստական կուսակցությունը Ֆրանսիայում ընդհանրապես, եւ ֆրանսահայ կոմունիստները մասնավորապես։ – Պետք է
ԼԱՎ ԼՈՒՐ
Բազմաթիվ են հրապարակումները, թե «Միասնության» հավաքներին մարդկանց ներկայություն ապահովելու հանձնարարականներ են տրվում համայնքապետերին, որ դաշինքի ներկայացուցիչները մարզեր են մեկնում 70-100 մեքենաներով եւ այլն։ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս լուրերը, «Միասնության» մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանը նշեց, թե 10-15 ավտոմեքենաներով են մարզեր մեկնում։ «Երբեմն պատահում է, որ տեղերում մեզ համայնքապետեր են ուղեկցում։ Բայց սխալ կլիներ ասելը, թե նրանք
ՃԱՄՓԱ ԵՆ ԵԼԵԼ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ
Հայաստանի կոմկուսը հանրապետության տարբեր մարզերում հանդիպումներ է ունենում ընտրողների հետ։ Երեկ կոմունիստական նախընտրական շարասյունը ուղեւորվեց Արարատի մարզ։ Գաթան կերանք Մարմարաշենում Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում (Մասիսի շրջան) կարմիր սփռոցի վրա գաթա եւ քաղցրավենիք էր դրված, օղի եւ բաժակներ։ Պիոներիայի օրը շնորհավորեցին։ Կենացները նախընտրական բնույթի էին. «Մարդիկ փափագում են, որ Հայաստանը լինի սովետական, սոցիալիստական, (…) կամ սոցիալիստական
ԱՐՁԱԳԱՆՔ-1
Էդվարդ Եգորյանի այն պնդմանը, թե «Շամիրամը» տեղամասային հանձնաժողովներում իր բոլոր տեղերն իշխանությանն է հանձնել, «Շամիրամի» նախագահ Շողեր Մաթեւոսյանն այսպես արձագանքեց. «Եգորյանը թող իր կուսակցության արշինով մեզ չչափի՝ մեկ։ Եվ երկրորդը, «Հայրենիքը» մեզնից տեղեր է խնդրել, մենք չենք զիջել։ Քանի որ, բնականաբար, նրա կուսակցության շահերը «Շամիրամի» շահերին չեն համընկնում»։ ԱՐՁԱԳԱՆՔ-2 Էդվարդ Եգորյանի մյուս պնդմանը, թե ՀՀՇ-ն
Ձեռքդ սեղանին մի՛ խփիր, մարքսիստ ջան
Մայիսի 19-ի հեռուստաքարոզարշավի ամբողջ քայլը խամրեց մի ելույթի առջեւ. … Անէական թվաց դեմոկրատական կուսակցության կարգախոսը, թե «խորհրդարանը խելքի ուժ է պահանջում եւ այդ ուժը մենք ենք», որից կարելի էր եզրակացնել, որ մնացյալ կուսակցություններն անխելքների միավորումներ են։ … Չնչին թվաց ՀՅԴ նոր հոլովակը, որն իրենց առաջնորդի «Վերցրեք բոլորից, բայց տվեք միայն Դաշնակցությանը» հանճարեղ մտքի էկրանավորումն էր։
ԾԱԽԵ՞Լ ԵՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ
Դաշնակցության հարյուրամյա պատմությունը շա՜տ փառահեղ ու հերոսական էջեր ունի։ Ու նախընտրական այս «գովք-արշավում» իրեն փառաբանելու առավել հարմար առիթ, քան Առաջին հանրապետության ծնունդն է, չէր կարող երազել։ Սույն փառապանծ իրողությանը նվիրված տոնախմբություններ դեռ կլինեն։ Իսկ Ազգային գրադարանի դաշնակցական տնօրեն Դավիթ Սարգսյանը ճշմարիտ դաշնակցական չէր լինի, եթե իր հարկի տակ այս սուրբ թեմայով գոնե մի ցուցահանդես չբացեր,
ԱՌԿԱԽ
Մի քանի օր առաջ «Առավոտը» տեղեկացավ, որ թիվ 24 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, «Հայմամուլի» գործադիր տնօրեն Հայկարամ Մխիթարյանին առաջարկել են հանել իր թեկնածությունը, այսպիսով նպաստավոր պայմաններ ստեղծելով ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ընտրվելու համար։ Երկուշաբթի հեռախոսազրույց ունեցանք պրն Մխիթարյանի հետ եւ նա հաստատեց, թե մտադիր է ինքնաբացարկ հայտնել։ Սակայն վերջնական որոշում չէր ընդունել, ուստի խոստացավ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԵՆ
Նախորդ օրը «Հայլուրը» հաղորդել է, թե մայիսի 25-ին Ստրասբուրգում տեղի կունենան Ղարաբաղի հարցով լսումներ՝ զուտ ադրբեջանական կողմի մասնակցությամբ։ Ներկա կլինեն ադրբեջանական պառլամենտի ղեկավարությունը եւ Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները»։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Շմավոն Շահբազյանն այս առումով «Առավոտին» պարզաբանեց, որ դա տեղի է ունենալու պարզապես ԵԽ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի հերթական նիստում,
ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻՍՏ ԾՆՎՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ԴԱՌՆՈՒՄ
Հոմոսեքսուալիզմի խնդիրը հոգեբանական առումով բավականին խրթին է եւ բազմագործոն։ Ինչ վերաբերում է դրա բնածին լինելուն, Կարինե Նալչաջյանն ասաց, որ մարդու հոգեկան աշխարհի դրսեւորման գործում շատ մեծ է անձի զարգացման վաղ շրջանի՝ վաղ մանկության դերը։ Այս խնդրի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար նախեւառաջ հարկավոր է նկատի առնել մեկ իրողություն, այն է՝ անձը, փաստացիորեն ինչ սեռի էլ
ԲՈՒԺՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ «ԱՌՈՂՋԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԵՐ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Հայաստանի բժիշկների եւ ճարտարագետների միությունը՝ UDE-ն, որ որպես հասարակական կազմակերպություն գրանցված է 1998 թ. հուլիսից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի հետ այս տարվա մարտ ամսից իրականացնում է «Լոռու մարզի բուժսարքավորումների վերանորոգում» ծրագիրը։ Միության հիմնական նպատակներն են՝ պահպանել եւ ավելացնել բժշկական սարքավորումների քանակը, այն մատչելի դարձնել ավելի մեծ թվով բժիշկների համար (այստեղ արդեն կարեւորվում է նաեւ բժիշկների
ԳՆԱՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՄ ԷԼ ԽՈՐՈՎԱԾ ԿՈՒՏԵՆՔ
Հարցազրույց պատգամավորության Իքս թեկնածուի հետ Նախընտրական կրքերը գնալով ավելի են բորբոքվում։ Հուզված են պատգամավորության թեկնածուները, նրանց հարազատները, սատարողները։ Իսկ կիզակետը հեռու չէ։ Գինեկոլոգներից մեկը, որը բարձր կարգի մասնագետ է, պնդել է, որ ԱԺ-ն արդեն սաղմնային վիճակում է եւ մեծանում է ժամ առ ժամ։ Այդ բարձր կարգի մասնագետը ճշտել է նաեւ, որ ծնունդը պլանավորված է մայիսի
Հերթական անակնկալը «ԱրմենՏելում»
Մայիսյան մի գեղեցիկ օր Վանաձորի քաղաքային կապի հանգույցի երկարամյա մի բաժանորդ, որպես ՀՀ օրինավոր քաղաքացի, սովորականի պես ուղեւորվեց հեռախոսի վարձավճարը մուծելու։ Կապի հանգույցում, ինչպես միշտ, նրան անակնկալ էր սպասվում։ Վարձավճար գանձողները ոչ թե հայտնեցին, թե դեռեւս ապրիլ (այսինքն՝ նախորդ) ամսվա հաշվարկը չի կատարվել, այլ… ընդհանրապես այդպիսի հեռախոսահամար գոյություն չունի, եւ ասվածը շատ տեսանելի ու թափանցիկ
«ԳԱՌԶՈՒՆԵՐՆ ՈՒ ԳՌԶՈՆԵՐԸ ՊԻՏԻ ՓԱՌԱՎՈՐԵՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆ ՄԵՐ ԱԶԳԸ»
Նախընտրական շրջանում հասարակական կարծիքը կարեւորվում է։ Քաղաքական ուժերն ու պատգամավորության թեկնածուները փորձում են քարոզարշավի ընթացքում կողմնորոշվել սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով։ Այս շրջանում մի քանի հետազոտություն է անցկացրել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ -Ինչո՞վ կտարբերվի ապագա խորհրդարանը։ -Նախորդ խորհրդարանն արհեստականորեն համապատասխանում էր որոշ չափանիշների։ Հիմնականում այնպես, որ ընդդիմությունը նվազագույն դեր խաղա։ Այսօր քաղաքական ուժերն իրենց ավելի ազատ են դրսեւորում,
«ԱՆԱՉԱՌ ԵՂԵՔ, ՍԻՐԵԼԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ»
Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչները մամլո ասուլիս էին հրավիրել։ Ասուլիսը կրում էր ոչ թե բանավեճային, այլ՝ ճանաչողական բնույթ։ Մինչ ասուլիս սկսվելը, լրագրողներին ծանոթացրին կրթահամալիրին ու կից պարտեզներին։ Ուսուցիչները շատ կարեւորեցին համալիրի մի պատ, որտեղ «երեխաները գրում են ինչ սիրում ու ցանկանում են»։ Պոնչո, պահո, այ քեզ բան. այս գրածների մեջ առանձնանում էր մեծ տառերով Բլեյան
Իսկ վաղը լավ կլինի
Ընտրություններից առաջ մարդկանց ընկած տրամադրությունը բարձրացնելու եւ բարձրացմանը զուգահեռ իրենց կուսակցությունների առավելությունը ներկայացնելու փորձեր այսօր արդեն շատ կուսակցություններ են անում։ Քանի որ խոստումներով տրամադրություն չես բարձրացնի, ընտրվում է երգի (համերգի) ժանրը։ Օպերայի հրապարակում երեկ, ուշ երեկոյան համերգ ու հրավառություն եղավ։ Ու այս ամենը «Արժանապատիվ կուսակցության» պատվին (ու ջանքերով)։ Մինչ համերգը զրուցեցի հավաքված մարդկանց հետ։ Պարզվեց,
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԳԻՏԵՆ ԲՈԼՈՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ, ԲԱՅՑ ՉԵՆ ԱՍՈՒՄ
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԳԻՏԵՆ ԲՈԼՈՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ, ԲԱՅՑ ՉԵՆ ԱՍՈՒՄ Դեռեւս հայաստանյան քաղաքական միջավայրը գնահատական չի տվել այն իրողությանը, որ մինչեւ օրս էլ նախընտրական միավորներից որեւէ մեկը կամ որեւէ սոցիոլոգիական ծառայություն չի հրապարակել որեւէ տվյալ։ Այս հանգամանքը կարելի է պատճառաբանել, մեր կարծիքով, 2 հիմքով։ Նախ, այն մարդիկ, ովքեր հասարակական գիտակցության մեջ սոցիոլոգի համարում կամ նաե՛ւ սոցիոլոգի համարում ունեն.
ԷՋՄԻԱԾՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌՈՒՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ
ԷՋՄԻԱԾՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌՈՒՄ Մայրաքաղաքի նախընտրական զարգացումների եւ մրցակցային որոշ չափով կանխատեսելի իրավիճակին հակառակ, հանրապետության մարզերում Ազգային ժողովի նախընտրական «քարտեզը» շատ ավելի միօրինակ ու ընդհանրական տեսք ունի։ Արմավիրի մարզում, հատկապես Էջմիածնում, պայքարն ավելի շատ տեղական բնույթ է կրում, քանի որ ցուցակներում չկան հայտնի քաղաքական գործիչներ։ Սակայն մարզի վեց ընտրատարածքներից երեքը Էջմիածին քաղաքում են, ընտրատարածքներում ամենահավանական շանսեր
«Այդ մե՛նք էլ կանենք»
«Այդ մե՛նք էլ կանենք» Եթե կարծում եք, թե կուսակցություններից միայն Դաշնակցությունն է ի վիճակի ժողովրդական «լայն» ընտրազանգվածի համար համերգ կազմակերպել, «տաշի-տուշի» անել եւ այլն, ապա չարաչար սխալվում եք։ Երեկ Դաշնակցության ձեռքից համերգային փոխանցիկը վերցրեց «Սոցիալիստական ուժերի եւ մտավորականների» միությունը եւ Ազատության հրապարակում հավաքված մի բուռ ահել-ջահելի համար մշակութային անվճար միջոցառում անցկացրեց։ Մայիսյան անձրեւն ու ամպրոպը
ՆԱ ԺՊՏԱՑ ԵՎ ԱՍԱՑ. «ԱՅՆՔԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է»
«Արմենպրեսի» մամուլի սրահի երեկվա հյուրը «Սիլ Գրուպի» նախագահ Խաչատուր Սուքիասյանն էր։ Լրագրողները, որ սովորաբար հոգնած ու ձանձրացած են նախընտրական քարոզարշավի անցուդարձից, երեկ մի փոքր ավելի ակտիվ էին։ Հյուրին խոսեցնելու լրագրողների ջանքերը մի թեթեւ արդյունք տվեցին։ Խաչատուր Սուքիասյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել Երեւանի թիվ 12 ընտրատարածքում։ Նա կրկին բացատրեց, թե ինչու է որոշել պատգամավոր դառնալ. «Հաշվի
ՏԵՂԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՀՅԴ-Ի ԵՎ ԱԻՄ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ՀՅԴ Կոտայքի մարզային կոմիտեի նախագահ, թիվ 59 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Պետրոս Մեղրյանը մամուլում հայտարարել էր, թե ԱԻՄ-ն իրենց ընտրատարածքում մեծ գումարներ է ծախսում եւ իր ընտրական շտաբն ահազանգեր ունի բնակիչների անձնագրերը հավաքելու եւ ապա՝ 5 հազարական դրամ բաժանելու մասին։ Քանի որ թիվ 59-ում է առաջադրված ԱԻՄ-ի փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը, «Առավոտը» նրան դիմեց մեկնաբանության համար. «Պետրոս
ԼԱՎ ԼՈՒՐ
Մի քանի օր առաջ «Առավոտի» հարցին, թե արդյոք թիվ 74 ընտրատարածքում Արամազդ Զաքարյանը կրում է, նրա մրցակից, ԱԺ պատգամավոր Վարդան Պետրոսյանը պատասխանել է. «Ջո՞ւր»։ Սրան ի պատասխան, Արամազդ Զաքարյանն ասաց. «Ես Վարդանի հետ հարց չունեմ լուծելու։ Եթե իր հետ հարց կա՝ ընտրողները ունեն լուծելու, որ 4 տարի երեսը չեն տեսել։ Իսկ ինչ վերաբերում է ջուր
«Օրանգուտանին պիտի սատկացնես։ Է՛տ ա»
Ոմանք այն տպավորությունն ունեն, թե Դեմոկրատական կուսակցությունն այնքան ինտելիգենտ է, որ չի կարող իր շահերը պաշտպանել։ Բայց դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը երեկ պնդեց, որ դա այնքան էլ այդպես չէ: Ամեն դեպքում, գոնե մեկ ընտրատարածքում դեմկուսն արդեն ասել է իր «տղամարդկային խոսքը» (թիվ 25 ընտրատարածքում- Լ. Ա.)։ Նույնը պատրաստվում է ասել (կամ անել) նաեւ թիվ 22
ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Չպատվիրված հարցում Մեկ խորհրդարանական եւ երեք նախագահական ընտրությունները հայերիս սովորեցրին բազմաթիվ ընտրական գործողությունների. մարդկանց ձայները գնելու, կաշառելու, վախեցնելու ու ահաբեկելու, ինչպես նաեւ քվեարկության արդյունքները կեղծելու բազմաթիվ հնարքների։ Այս առումով նախընտրական «շտաբները» բավականին մեծ փորձ են ձեռք բերել եւ շարունակում են կատարելագործել այդ փորձը։ Ցանկացած ընտրությունների նախորդող եւ հաջորդող աղմուկ-աղաղակը սովորական երեւույթ է դարձել։ Մարդիկ արդեն
ՆՎԻՐՎՈՒՄ Է «ՕՐԱԳՐԻՆ»
«Օրագիր» օրաթերթի 18.05.99 թ. համարի «Սերժ Սարգսյանը Օհանավանում առանձնատուն ունի» հրապարակման հավաստիությունը եւ մանրամասները ճշտելու նպատակով մեր թղթակիցը դիմեց ՆԳ եւ ԱԱՆ։ Նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից տրվեց հետեւյալ պատասխանը. «Մենք նույնպես «Օրագիր» օրաթերթի այդ հերթական «հայտնությունից» տեղեկացանք, որ ՆԳ եւ ԱԱ նախարարը շուտով առանձնատուն է ունենալու Օհանավանում, այն էլ՝ թենիսի խաղահրապարակով, ռեստորանով,
ՀԱՐՑԵՐ ՇԱՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ, ՀԱՐՑԵՐ ԱՄԵՆ ՏԵՍԱԿ
Մայիսի 18-ի հեռուստաքարոզարշավը դիտելով փորձում էինք գտնել պատասխաններ ու ստանում էինք այս հարցերը … Ինչո՞ւ է ՀՀՇ-ի նոր տեսահոլովակներում ազդարարվում «Քվեարկիր Վանո Սիրադեղյանի եւ իր կուսակցության օգտին»։ Ինչ է, սա արդեն սեփականաշնորհված ու մեկ անձի կուսակցությո՞ւն է։ … «Արժանապատիվ ապագայի» նոր գովազդը Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ նկարահանելով ի՞նչ զուգահեռ են ակնկալել։ Մի՞թե արժանապատիվ ապագան մեր