Օրվա լրահոսը

Выходи, подлый трус

Ի պատասխան թերթի երեկվա համարում տպագրված «ՀՀ սուրհանդակային ծառայության վաստակավոր աշխատակից Ալեքսան Համբարձումյանի» նամակի (այդպես էր ներկայացել նամակագիրը), վարչապետի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը թերթին հայտնեց, որ այդպիսի անուն-ազգանունով Երեւանում գոյություն ունի երեք հոգի, սակայն ոչ մեկը չի ապրում Թումանյան փողոցում, չի աշխատել սուրհանդակային ծառայությունում եւ չի կարող առնչություն ունենալ նամակում շարադրված պատմությունների հետ, որոնք, ըստ

ՑԻՆԻԿ ԲԱՆԵՐ ՉԱՍԵՍ

Ընտրողների հետ իր հանդիպումներում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նույն ընտրատարածքում քվեարկվող Արտաշես Թումանյանի մասին հայտարարեց. «Ինքը, հասկանում եք, Դաշնակցությանն է հարում, Դաշնակցությանը հարող է, այսինքն՝ դանակահար»։ Արտաշես Թումանյանն արձագանքելով ասվածին, «Առավոտին» ասաց. «Ե թե դա, իրոք, այդպես է, ուրեմն նա ցինիկ է եւ անդաստիարակ»։ Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ քվեարկվում են Վանաձորում: Մեր թղթակցի ռեպորտաժը

ԽՈՍՔ` ՉԳԻՏԵՄ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ

ԽՈՍՔ` ՉԳԻՏԵՄ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ «Իսկ դուք չե՞ք հոգնել քաղաքականությունից»: Երբ տարիներ առաջ այս հարցը տալիս էի «Երկիր Նաիրիի» էջերից, չէի կարծում, որ կգան «ժամանակներ ավելի դաժան ու դժնի»: Ու այդ «հոգնությունը» կհասնի ճգնաժամային մի ջերմաստիճանի, երբ փոխվում է նյութի (հասկացության, երեւույթի) որակն ու բովանդակությունը: Չէի կարծում, որ տնտեսական տեղապտույտը այնպիսի փակուղի կդառնա, ուր մոլորվում են

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Այժմ Հռոմի պապից մինչեւ Ռուսաստանի պետդումայի անգրագետ պատգամավորները, ցենտրիստական ընկերությունները հայտարարում են համաշխարհային Քաոսի մասին, ինչը պատկերավոր ճշգրտությամբ կանխագուշակված է նաեւ իշխանությունը պահպանողների հոգեւոր ուսուցիչ Ալիստոր Քրոուլի այլապատումներում։ Սակայն կանխագուշակվող Քաոսի հարձակումը համընկնում է «համաշխարհային նոր աշխարհակարգի» ենթադրվող ուղղահայաց եւ հորիզոնական հարձակմանը։ Նախեւառաջ, ենթադրվող կարգուկանոնը ընդգրկում է պետական սահմանների անքակտելիությունը, ֆինանսական մուլտիպլիկատորների որոշակի մակարդակը, համաշխարհային

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՉԷ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՉԷ Խոսրով Հարությունյանը պետական պաշտոնյա չէ Այսպես ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը Ազգային ժողովին եւ նրա նախագահին՝ դատական քննության ժամանակ։ Այդպես էլ գնահատեց դատարանը՝ իր վճռով մերժելով Ռ. Թորոսյանի դիմումը։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ռուբեն Թորոսյանը դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան, ՀՀ ԱԺ պատգամավորացու (վերջին բառի հեղինակը

Մարդու եւ սոխի գլուխների միջեւ տարբերություն կա

Մարդու եւ սոխի գլուխների միջեւ տարբերություն կա Ձեզ է դիմում Հայաստանի սուրհանդակային ծառայության 26 տարվա աշխատակից, ծառայության փոխգնդապետ, ՀՀ վաստակավոր սուրհանդակային ծառայության աշխատակից Ալեքսան Համբարձումյանը։ Վստահելով Ձեր օրաթերթի անկողմնակալությանը եւ անաչառությանը, ինչպես նաեւ հավատալով Ձեր թերթի խիզախությանը՝ ինձ հույս եմ ներշնչում եւ միայն Ձեզնով եմ տեսնում իմ եւ իմ ընտանիքի հետ կատարվածի հարցի լուծումը։ Ես

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԺԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԺԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ «Հազարամյակներ առաջ Սահարան կանաչ է եղել եւ, հնարավոր է, որ դարձյալ այդպիսին դառնա»,- ասում են Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի աշխատակիցները՝ ներկայացնելով երկրաբանական արխիվներից վերհանված մի բուսաբանական քարտեզ։ Կլիմայի փոփոխությունը եւ աշխարհը Այնտեղ պատկերված է երկիրը 8500 տարի առաջ, երբ միջին ջերմաստիճանը 2-ով բարձր էր այժմվանից։ Քարտեզը մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհում,

ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ

ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ Երեկ Ակադեմիայի շենքում հրավիրված գիտաժողովը կարելի է դասել այն միջոցառումների շարքին, որոնք կոչվում են հույժ ձանձրալի։ Թեման հետաքրքիր էր՝ «Միասնություն» դաշինքի ծրագրի սոցիալ-տնտեսական դրույթների քննարկում։ Բացելով սեմինարը, Տիգրան Թորոսյանը ցանկություն հայտնեց, որ ծրագիրը պետք է լայնորեն քննարկվի, թարմացվի, եւ դա լինի շարունակական գործընթաց։ Այնուհետեւ խոսքը տրվեց ակադեմիկոս Քոթանյանին եւ դոկտոր Ադոնցին։ Քոթանյանը ավելի

Սակագինն, այնուամենայնիվ, 30%-ով բարձրանալու է

Շուրջ մեկ ամիս առաջ «Հայրենիք» խմբի պատգամավոր Արմեն Կիրակոսյանը հայտարարեց, թե ամռանը 1 կվտ էլեկտրաէներգիայի սակագինը դառնալու է 30 դրամ, դեկտեմբերից՝ 35 դրամ։ Իսկ էներգետիկայի նախարարի հերքումներից հետո խոստացավ ներկայացնել իր հայտարարությունների համար հիմք դարձած փաստաթղթերը։ Քանի որ բավական ժամանակ էր անցել, հետաքրքրվեցինք, թե երբ է վերջապես կատարելու խոստումը, գուցե նման փաստաթղթեր չկա՞ն։ Արմեն Կիրակոսյանն

ՈՒԺԵՂ ՄԱՐԶԵՐ՝

ՈՒԺԵՂ ՄԱՐԶԵՐ՝ ՈՒԺԵՂ ԿԵՆՏՐՈՆ Պարզվում է, Հայաստանում միջազգային կազմակերպությունները սկսել են այնպիսի սեմինարներ կազմակերպել, որոնք նպատակ ունեն ոչ այնքան գալ ու դաս տալ (ինչպես գրեթե միշտ վարվում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները), այլ ներկայացնելով իրենց ծրագիրը, ընդունել առաջարկություններ, քննարկման դնել դրանք եւ հաշվի առնել ծրագրի վերջնական մշակման ժամանակ։ Գերմանական տեխնիկական համագործակցություն (GTZ) կազմակերպությունը Հայաստանում իր գործունեությունը

Մատնիչ աղմուկ

Բաց նամակ Արամ Աբրահամյանին Պարոն գլխավոր խմբագիր։ Ձեր թերթը, հասկանալի նկրտումներով, հատկապես վերջերս չափազանց հաճախ է հոլովում Արտաշես Գեղամյանի անունը՝ մանր ու միջին տրամաչափի առիթներ փնտրելով թունալի խայթոցների համար։ Բնավ մտադիր չէինք դրանց արձագանքելու, սակայն մայիսի 15-ի համարում «Վարդան Մամիկոնյան» ստորագրությամբ հրապարակումը, նույնիսկ «Առավոտի» չափանիշներով խախտում է պարկեշտության ու բարեկրթության բոլոր սահմանները։ Մի կողմ թողնենք

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԻ

«Մեր մարզպետը ամեն տեղ հայտարարում է, թե գնել է ձեր թերթը»,- մեղադրում են մեզ Արարատի մարզից մեր թերթ այցելած ընթերցողները։ Մենք էլ որոշեցինք Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանից ճշտել, թե ումից եւ ինչպիսի գումարով է նա գնել «Առավոտը» կամ այս դեպքում՝ խմբագրակազմին։ -Կոնկրետ մարդ չի եկել խմբագրություն եւ նման բան չի ասել։ Խոսքը նամակի մասին է։

ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՈՉԽԱՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԵԶԴԻՆ ՀԱՅ Է

Երեկ վաղ առավոտյան կառավարության ընդունելությունների տանը կնքվել էր Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, որը ստորագրել էին Հայաստանի պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը եւ Բելառուսի ՊՆ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Չումակովը։ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որն անցկացվեց մայիսի 18-20-ը, մասնակցում էին նաեւ ՌԴ ՊՆ պատվիրակությունը ՌԴ ՊՆ, մարշալ Իգոր Սերգեեւի, Ղազախստանի ՊՆ, գեներալ-գնդապետ

«ՊԱՏՈՒՀԱՆՍ ԷԼ ՉԵՆ ՋԱՐԴԵԼ, ՈՐ ԻՐԵՆՑ ՀԻՇԵՄ»

ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆ -Պարոն Նազարյան, ընտրարշավը հետաքրքիր փուլ է մտել, ընտրակաշառքները մեկ առանձին վերցրած ընտանիքին՝ հասնում են մինչեւ 50, 100 դոլարի։ Սրա կողքին՝ ասֆալտապատում, այլ դրսեւորման ընտրակաշառք։ Ձեր հեղինակած «Քաղաքացիական օրենսգիրքն» ինչպե՞ս է կարգավորում այդօրինակ հարաբերությունները։ – Երիտասարդ տարիներիս մի ցինիկ ընկեր ունեի՝ ասում էր՝ զարմանում եմ՝ քրեական օրենսգիրքը, պետությունն ինչ գործ ունի կաշառակերության հետ։ Կաշառակերությունն

ԼԱՎ ԼՈՒՐ

Նիկոլայ Կոլեսնիկովի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում։ Նա փաստորեն արդեն առողջ մարդ է, հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն առայժմ ապրում է հիվանդանոցում։ Երեք շաբաթ անց Կոլյան տուն կմեկնի եւ բժիշկների ասելով կարող է նույնիսկ ամուսնանալ եւ առողջ երեխաներ ունենալ։ Հայաստանում «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից Վարդան Ալոյանը հայտնեց, որ Կոլյան ուզում է տուն գնալ, աշխատանքի

Ի՞նչ է ուզում մեզանից Ահարոն Ադիբեկյանը

Ինչպե՞ս է հայ ընտրողը (եւ ոչ, ասենք, ուզբեկ կամ գագաուզ) ընկալում իր ձայնը։ Ըստ «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի՝ ընտրությունը մեկի համար գաղափարի ընտրություն է։ Կանանց համար իրենց ձայնը «մի ինտիմ բան է», որը պետք է տա միայն նվիրյալին (պրն Ահարոնը հավանաբար լավ չի պատկերացնում, որ նվիրյալները՝ անգամ ազգի, կանանց «ինտիմ բաներից» ձայնը չէ, որ

ԵՐԱԶՈՒՄՍ ՄԻ ԹԵՐԹԻԿ, ՄՈՏՍ ԵԿԱՎ ՀԱՐՑՄՈՒՆՔԻ

… Ո՞նց էր համը ԱԻՄ-ի Ի՞նչ արդյունք, օգուտ եւ, վերջապես, իմաստ կարող է ունենալ որեւէ սոցիոլոգիական հարցում Հայաստանում։ Այն էլ՝ ընտրությունների, թեկնածուների հետ կապված հարցումներով։ «ԱԻՄ+» դաշինքը երեկ Հայաստանի տարբեր մարզերում սոցհարցում էր անցկացնում։ Հարցերը երկուսն էին՝ 1) 1998-ի մարտի 16-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ո՞ւմ եք տվել ձեր ձայնը, 2) 1999 թ. կայանալիք

ՀԱՅ ԿԱՍԱՆԴՐԱՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ

Ընտրություններից 10 օր առաջ հեռուստաքարոզարշավում կտրուկ ավելացել է գուշակությունների ու կանխատեսումների քանակը։ … ԱԻՄ+ դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Մեխակ Գաբրիելյանը կանխատեսեց, թե առաջընթացը պայմանավորված է լինելու իրենց ստացած ձայներով եւ 10 տոկոսից պակաս ստանալը հավասարազոր է պարտության՝ ժողովրդի կյանքը չի բարեփոխվի, տնտեսության վիճակն էլ բանի նման չի լինի։ … «Ազգային պետության» ներկայացուցիչ Ստեփան Դանիելյանը գուշակեց,

ՉԵՄ ԽՈՐԱՑԵԼ, ԲԱՅՑ ԳԵՂԵՑԻԿ ՉԻ

Նախորդի եւ ներկայի համեմատության դեպքում, ժողովրդական խոսքի համաձայն, նախապատվությունը տրվում է նախորդին։ Ժողովուրդը՝ չգիտենք, բայց նախկին եւ ներկա ԿԸՀ-ների անդամ Վահե Վարսանյանը դրանց համեմատության հարցում հետեւեց առածին եւ հրապարակավ էլ հայտարարեց այդ մասին։ Նախորդ ԿԸՀ-ի նախագահ Խաչատուր Բեզիրջյանից փորձեցինք պարզել նրա կարծիքը ներկա ԿԸՀ-ի մասին։ – Ճիշտն ասած, ես այդքան մոտիկից տեղյակ չեմ. վերջերս 10

ԿՈՇՏՈՒԿԻԴ ՊԵՍ ԾԱՆՈԹ

Կոմունիստների համակիրը չեմ բնավ, բայց չեմ կարող չնշել. առայժմ կարդացածս նախընտրական ծրագրերի մեջ չէր եղել որեւէ մեկը, որ կուսակցությանն այսքան հատուկ լիներ, որքան այս մեկը։ Հայկոմկուսը ոչինչ չի ավելացրել եւ չի պակասեցրել իր նախկին դրույթներին։ Թերեւս ավելի հեշտ է գործ ունենալ անխախտ եւ կայուն համոզմունքների տեր մարդկանց հետ, որքան էլ անընդունելի լինեն նրանց գաղափարները, քան

ԳԱԼԻՍ ԵՔ, ԵԿԵՔ, ՀԵՏՈ ԻՆՉ

Առանց Հրանտ Բագրատյանի անունը տալու, հայտնի իրավաբան Վլադիմիր Նազարյանը սուր քննադատության ենթարկեց նրա ղեկավարած ժամանակահատվածն այն հիմքով, որ ասվել է՝ 6 տարի խոսել ենք, հիմա էլ գալիս ենք գործելու։ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք 4-րդ էջում։ ԵԳՈՐՅԱՆՆ ԻՐ ՏԵՂԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ՞Ն «Առավոտին» տեղեկություն էին փոխանցել, թե Արարատի մարզային ընտրական հանձնաժողովում «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչը տեղամասային հանձնաժողովներում

ՊԱՇՏՈՆՆ ԷԼ ԿԾԱԽԵԻՆ, ՀԱՅՐԵՆԻՔՆ ԷԼ

Քաղաքական խորհրդի վերջին նիստին մասնակցած կուսակցություններից մեկի ներկայացուցիչն «Առավոտին» պատմեց, որ երբ իրենք մտահոգություն են հայտնել տեղամասային հանձնաժողովների տեղերի առուծախի վերաբերյալ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինքն էլ ունի նման տեղեկատվություն։ Նաեւ ուշադրություն է հրավիրել, թե ինչպես ձեռքներն ընկած առաջին իսկ առիթից, հնարավորությունից օգտվելով որոշ կուսակցություններ սկսեցին առեւտուր անել։ «Բա այդ մարդիկ որ պետական պաշտո՞ն

ԱՐԴՅՈ՞Ք ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՁԱԽԱՑՈՒՄ

Թեեւ քաղաքական շրջանակներն ու մեկնաբաններն առայժմ խուսափում են քանակական կանխատեսումներ անել մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, սակայն որակական գնահատականներ, այնուամենայնիվ, տրվում են: Դրանցից առավել տարածվածն այն է, որ խորհրդարանը դառնալու է նկատելիորեն ձախ ուղղվածություն ունեցող: Սակայն արդյո՞ք դա այդպես է: Ակնհայտ է, որ «ձախ-աջ» բաժանումը, որն արվում է ըստ սոցիալ-տնտեսական խնդիրների նկատմամբ քաղաքական ուժերի

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՐԱՎՍԼԱՎԱԿԱՆ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Հայտնի պատճառներով, Անդրկովկասի երկրներում հատկապես հետաքրքրություն դրսեւորեցին Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների նկատմամբ։ Բոլոր հակասական կանխատեսումների դեպքում էլ Անդրկովկասը մնում է իբրեւ առավել հավանական թեկնածուն՝ որպես նմանատիպ գործողությունների անցկացման վայր։ Անդրկովկասյան պետությունների կառավարությունները շտապեցին իրենց վերաբերմունքն արտահայտել հարավսլավական իրադարձությունների հանդեպ, ինչը հետագայում սկզբունքորեն կքննարկվի ամերիկացիների, եվրոպացիների, ռուսների եւ պարսիկների կողմից։ Թվում էր, թե հարավսլավական իրադարձությունները պետք

ԻՍԿ Ո՞ՒՐ ԵՆ ՕՂԵՐԸ

Մարտի 22-ից Կենտրոնի, Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում լսվում է Հակոբ Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործը։ Այսօր, հավանաբար, Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում այդ դատաքննությունը ավարտվի, եթե, իհարկե, ապրիլի 27-ից մինչեւ այսօր հացադուլ-ջրադուլի մեջ գտնվող Հակոբ Մարտիրոսյանն ի վիճակի է լինելու «մասնակցել» դատավարությանը։ Առայժմ մեղադրողն առաջարկել է (պահանջել) 14 տարի 6 ամիս 28 օր։ Տեղեկացնենք, որ

ԵՎ ԱՆՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է

Կրթության եւ գիտության նախարարությունը, չանսալով առողջ բանականության ձայնը, շարունակում է իր էշը քշել՝ բուհական ընդունելության քննությունները փոխարինելով դպրոցի ավարտական քննություններով։ Բայց ակնհայտ է, որ այդ էշը խրվելու է ցեխի մեջ։ Դպրոցի ավարտական քննությունները, որ նախկինում բուհական ընդունելության քննությունների ստվերում էին եւ խիստ ձեւական բնույթ ունեին, այս տարի հավակնում են փոխարինելու վերջիններիս եւ հայտնվելու համընդհանուր ուշադրության

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹԱԼԱՆԵԼ ՄԵՐ ԸՆԴԵՐՔԸ

Եվ նորից ոսկու մասին Ս/թ ապրիլի 28-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Հայաստանի ոսկեբեր հանքավայրերի ճակատագրի վերաբերյալ» իմ հոդվածը այդպես էլ մնաց առանց արձագանքի։ Իմ սպասելիքները չարդարացան։ Ե՛վ ՀՀ կառավարությունը, ե՛ւ ՀՀ արդյունաբերության նախարարությունը քար լռություն են պահպանում։ Ասել է թե՝ արհամարհում են ժողովրդի կարծիքը եւ լռելյայն տանում իրենց կողմից լավ մշակված՝ մեր տնտեսությունը թալանի ենթարկելու, ընդերքից

Ինչո՞ւ են լռում ազգայնականները

Հարցազրույց «Ազգայնական ակումբի» նախագահ Մուշեղ Լալայանի հետ -Ինչո՞ւ ազգայնականները, իբրեւ քաղաքական առանձին միավոր, չեն մասնակցում ընտրություններին։ – Հիմնականում այն պատճառով, որ առայժմ կայացած չեն որպես համախումբ եւ կարող քաղաքական ուժ։ – Իսկ ինչո՞ւ առայսօր Հայաստանում չի ձեւավորվում ազգայնական կարող ուժ։ – Նախ, որ ազգայնական գաղափարախոսության դեմ պայքար է տարվում ընդհուպ միջազգային մակարդակներով, ապա՝ Հայաստանում ազգայնականության

ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՉԿՈՐՑՆԵԼՆ Է

«Միասնություն» դաշինքի լիդերների հետ ընտրատուրիզմով զբաղված լրագրողներս օրը մի հայտնագործություն էինք անում։ Լոռի եւ Տավուշ կատարած այցելությունից հետո մեզ մոտ արդեն համոզմունք դարձավ, որ Հայաստանը այնքան էլ փոքրիկ եւ աղքատ երկիր չէ, եւ որ մեր հայրենի բնությունը ամենեւին էլ չի սահմանափակվում Մասիսի ֆոնին աճած զույգ բարդիներով կամ Սեւանա կղզու սրտաճմլիկ տեսարանով։ Յուրաքանչյուր քիչ թե շատ

Չէ՜, սա Բերեզովսկին չէր

ԱՊՀ նոր գործադիր քարտուղար Յուրի Յարովը թեեւ արտաքինից հեռավոր նմանություն ունի Բորիս Աբրամիչի հետ, սակայն նրանից անհամեմատ խոսքաշատ է։ Ընդ որում՝ նրա խոսքը՝ բացի այն, որ երկար է, հագեցած է նաեւ ուսուցողական երանգով։ Պրն Յարովն արդեն սկսել է իր առաջին շրջագայությունն ԱՊՀ երկրներ։ Երեկ հերթը Հայաստանինն էր։ Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ժպտերես Սուրեն

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930