Օրվա լրահոսը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելում անցանկալի անձ է հայտարարվել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշն Իսրայելում անցանկալի անձ է հայտարարվել, նրան կարգելվի մուտք գործել երկիր: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում. «Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պերսոնա նոն գրատա եմ հայտարարել Իսրայելում և արգելել նրան երկիր մուտք գործել։ Յուրաքանչյուր ոք, որը չի կարող միանշանակ դատապարտել Իրանի նողկալի հարձակումն Իսրայելի վրա, ինչպես դա
«Արսեն Սողոմոնյանի մոտ մյուս Օթելոները նսեմանում են», – The Washington Post
Օպերային երգիչը 12 տարի անց Երևանում հանդես կգա մենահամերգներով
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում պետությանը պատճառված շուրջ 215մլն. դրամ վնաս վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ: Պարզվել է, որը ՍՊ ընկերության հայաստանյան առանձնացված մասնաճյուղը ստեղծվել է 2017թ․ ապրիլին՝ ԵՏՄ անդամ երկրների հետ
Fast Shift-ով հնարավոր է կատարել QR վճարումներ 22 000 վաճառակետերում
Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինը միացավ Իդրամ ընկերության բաց QR ենթակառուցվածքին՝ իր օգտատերերին հնարավորություն ընձեռելով Fast Shift բջջային հավելվածով արագ վճարումներ կատարել շուրջ 22 000 վաճառակետերում Իդրամի QR կոդի սկանավորմամբ։ Fast Shift-ի գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը նշել է․ «Ընկերությունը մշտապես ընդառաջ է գնում օգտատերերի պահանջներին, և սա վճարման գործընթացն ավելի ճկուն, արագ ու հարմարավետ դարձնելու
«Թուրքիայում ինստիտուցիոնալ լուրջ էրոզիա կա». Աճեմօղլու
Ermenihaber. Աշխարհահռչակ հայ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագետ-պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական վիճակին: «Թուրքիան այլևս թույլ չի տալու, որ տոկոսներն էլ ավելի շատ բարձրանան: Նորից իջեցնելու ենք: Կրկին տնտեսությունը կենսունակվելու է: Թուրքիայի առաջ ամենաշատը 20 տարվա պատուհան կան, գուցե և 15, եթե սրանից խուսափենք՝ շատ վատ է»,-ասել է նա, ապա նաև հավելել, որ
«Մենք բավականին ջանքեր ենք գործադրում, որ օգնենք իրեն». Նուբար Աֆեյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
Ինչ վերաբերվում է խաղաղության պայմանագրին՝ «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրը հույս հայտնեց, որ խաղաղության պայմանագիր կարող է լինել, բայց նաեւ բանտարկյալները պետք է ազատվեն:
Վրաստանի նախագահը հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը: Օրենքը ենթադրում է միասեռ ամուսնությունների, սեռափոխության, միասեռական անձի կամ զույգի կողմից երեխայի որդեգրման, ԼԳԲՏ թեմաների հանրահռչակման արգելք: Նշենք, որ Զուրաբիշվիլին դրա նկատմամբ վետո չի կիրառել, այլ պարզապես առանց ստորագրելու վերադարձրել է խորհրդարան: Հայկական ալիք
Fastex-ը մասնակցել է Սինգապուրում կայացած Token2049 միջոցառմանը
Ս․թ․ սեպտեմբերի 18-19-ը Ֆասթեքսը մասնակցել է Սինգապուրում անցկացվող Token2049 միջոցառմանը, որը կրիպտոակտիվների և համընդհանուր Web3 ոլորտի իրադարձությունների շարքում ամենահեղինակավոր միջոցառումներից է: Այն միավորում է այս ոլորտում միջազգային առաջատար կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ստեղծողների և մասնագետների, որոնք հնարավորություն ունեն առաջարկելու իրենց նորարարական լուծումները և քննարկելու ոլորտի զարգացման միտումները: Web3 ոլորտի ռահվիրաներից Ֆասթեքսը ներկայացրել է Fastex Exchange կրիպտոակտիվների
Ամբակում Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո հրաժարականի դիմում է գրել նաև ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը։ ՔԿԾ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստացի չհերքեցին, որ դիմում ներկայացվել է, միայն նշում են, որ այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները։ Հիշեցնենք, որ Ամբակում Գրիգորյանի նշանակմանն ի սկզբանե դեմ է եղել ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝
CEPA-ի և ճանապարհային քարտեզի կլիմայական գործողությունների կատարողականի վերաբերյալ Էկոլուրի վերլուծությունն ուղարկվել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակ՝ դիտարկման
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն վերլուծել է ՀՀ, ԵՄ և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԳԸՀ/CEPA, 2017 թվական) և դրա կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված կլիմային առնչվող գործողությունների կատարողականը։ Սույն թվականի սեպտեմբերի 13-ին Էկոլուրի կազմակերպած «ՀԸԳՀ-ի (CEPA) ճանապարհային քարտեզի թարմացմանն ընդառաջ» կլոր սեղանի ժամանակ վերլուծությունը քննարկվել է ՀՀ
«Մեզ համար շատ կարևոր է, որ այս ստորագրությունները հավաքվեն հնարավորինս արագ»․ Արտակ Զեյնալյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին
Արտակ Զեյնալյանն ի պատասխան լրագրողների հարցերի՝ նշեց, որ ևս 300․000 ստորագրություն է պահանջվելու, որ գործընթացը մտնի հանրաքվեի փուլ։
Հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտման գործողություններից. ոստիկանություն
Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, իսկ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ մոտ 90 մլն դրամը գերազանցող փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ր.Մ.-ն տևական ժամանակ թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ
«Կարևոր է գիտակցել այն ազդեցիկ ներուժը, որը ճարտարագիտությունն ու բարձր տեխնոլոգիաները կարող են ունենալ Հայաստանի զարգացման համար»
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2024» միջոցառումների շարքի բացման արարողությանը: Նախարարի առաջին տեղակալը շնորհավորել է ներկաներին միջոցառման մեկնարկի կապակցությամբ և նշել, որ նախարարությունը հանձնառություն է ստանձնել շարունակաբար աջակցելու նման նախաձեռնություններին՝ մշտապես ապավինելով հայ երիտասարդ տաղանդների մտքին ու գաղափարներին: Նախարարի առաջին տեղակալը ողջունելով միջոցառմանը ներկա
Այն արտահայտությունը, որը որպես վիրավորական արտահայտություն է ներկայացրել, իրեն չի հասցեագրված, իսկ ում հասցեագրված է, նա դատարան չի դիմել. Զարուհի Նախշքարյան
Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, նախքան դատարան դիմելը, երբեւէ հերքման կամ պարզաբանման կամ այլ ձեւով հարցին լուծում տալու առաջարկ «Փաստինֆոյին» չի արել
Նարեկ Մկրտչյանը գերժամանակակից պրոթեզների արտադրությամբ զբաղվող ընկերության փոխնախագահի հետ քննարկել է պրոթեզավորմանն առնչվող հարցեր
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Ռեյկյավիկում հանդիպել է գերժամանակակից պրոթեզների արտադրությամբ զբաղվող առաջատար Össur ընկերության գործադիր փոխնախագահ Օլաֆուր Գիյլֆասոնին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ռեյկյավիկում գերժամանակակից պրոթեզների արտադրությամբ զբաղվող առաջատար Össur ընկերության կենտրոնական գրասենյակում հանդիպել է ընկերության գործադիր փոխնախագահ Օլաֆուր Գիյլֆասոնին։ Քննարկվել են պրոթեզավորման գործընթացի իրականացմանը, աջակցող միջոցների որակական չափորոշիչներին ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող
ԱԱԾ-ն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հորդորում է հանրահավաքի ընթացքում զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը տապալելու կոչեր հնչեցնելուց
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, ելնելով ՀՀ սահմանադրական կարգը պահպանելու, անձի կամ կազմակերպության իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը կամ հասարակության կամ պետության օրինական շահերը պաշտպանելու առաքելությունից, հորդորում է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին 2024 թվականի հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքի ընթացքում զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, անձի կամ անձանց խմբի նկատմամբ
«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում հանդիպումներ կիրականացվեն Հայաստանի 50 մշակութային գործիչների հետ, ներգրավելով ավելի քան 4000 աշակերտի
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ–ը շարունակում է իրականացնել «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի աշնանային շրջափուլի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից: Հանդիպման բանախոսը կոմպոզիտոր, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանն էր: Նախագծի աշնանային փուլի շրջանակում արդեն իրականացվել են երեք հանդիպումներ. երկուսը՝ Լոռու մարզի
Մոլիբդենի եռօքսիդի արտադրամասի վառարանները շահագործվել են սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակների գերազանցմամբ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք խախտումներ։ Ընկերության մոլիբդենի եռօքսիդի արտադրամասի պտտվող գազային վառարանները շահագործվել են սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) չափաքանակների գերազանցմամբ, իսկ վառարաններից մեկը գործարկվել է առանց համապատասխան թույլտվություն։ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ առանց համապատասխան թույլտվության գազային վառարանի շահագործումը
Թել Ավիվի հին քաղաքում կրակ են բացել անցորդների վրա, կան զոհեր
«Ազատություն». Թել Ավիվի հին քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել անցորդների վրա, հաղորդվում է մի քանի զոհի մասին Իսրայելի ոստիկանությունը սա ահաբեկչություն է որակել։ Ըստ ոստիկանության՝ հարձակվողները երկուսն են եղել, երկուսն էլ «տեղում վնասազերծվել են»։ Ոստիկանությունը հայտնել է չորս զոհի և յոթ վիրավորի մասին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա. Արարատ Միրզոյան
Վարշավայի անվտանգության ֆորումում պատասխանելով Մերձավոր Արևելքում սրացումների մասին հարցին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է. «Հույս ունենք, որ այս կոնֆլիկտը լուծում կստանա՝ որքան հնարավոր է շուտ։ Մենք Հայաստանում առավելագույնն ենք անում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Իհարկե, մենք անհանգստացած ենք, երբ հարևան այլ երկրներ միմյանց հրթիռային հարվածներ են հասցնում»։
Հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկ վճարողներն իրականացրել են 532.5 մլն գործարք. գերազանցվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է 532.5 մլն գործարք` 9 տրլն 782.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 57.4 մլն գործարքով կամ 12.1%-ով, իսկ արժեքային` 1 տրլն 284.5 մլրդ
Ինչո՞վ է «զանգվածի մարդը» տարբերվում ամբոխից
Զանգվածային սպառման հիմնական հետեւանքը «Եթե ինչ-որ մեկը հետադիմական (ռեակցիոներ) է խաղում, ապա հաստատ այն նպատակով, որ հայրենիքի ու պետության փրկության անվան տակ ամեն ինչ հավասարեցնի գետնին ու լիակատար իրավունք ունենա ոտնակոխ անել մերձավորին՝ հատկապես այն դեպքում, երբ վերջինս իրենից ինչ-որ բան է ներկայացնում: Բայց հեղափոխականները նույն նպատակով են խաղում՝ ճնշվածների ճակատագրով եւ սոցիալական արդարությամբ արտաքուստ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5
Հակոբ Արշակյանը մասնակցել է Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 1-ին մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Մեքսիկայի պատմության առաջին կին նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը մեկնարկել է Մեքսիկայի Պատգամավորների պալատում` Սան Լասառո դահլիճում: Այնուհետեւ, նախագահական պալատում, տեղի է ունեցել օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ողջույնի պաշտոնական միջոցառումը: Հակոբ Արշակյանը Հայաստանի Հանրապետության անունից ջերմագին շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է փոխանցել Կլաուդիա
Պատասխանն Իրանը ձգձգեց երկու ամիս, քանի որ Արևմուտքը Գազայում հրադադար էր խոստացել. Ժաննա Վարդանյան. Region Monitor
Region Monitor. Նախօրեին Իրանը լայնածավալ օդային գործողություն է իրականացրել՝ 200 բալիստիկ հրթիռներ արձակելով Իսրայելի ուղղությամբ: Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ «իր գործողությամբ Իրանն Իսրայելի մի շարք հանցագործությունների վրեժն է լուծել»։ Իրանագետ Ժաննա Վարդանյանը Region Monitor-ի հետ զրույցում, մեկնաբանելով տարածաշրջանային վերջին իրադարձությունները ասում է. «Իրանը միշտ առաջնորդվել է պատերազմից խուսափելու սկզբունքով, և
Միջազգային համաժողովում ընթերցվել է Ալիևի ուղերձը, որում նա նշել է. «Հայաստանը վաղուց մեր տարածքներում էկոցիդ, ուրբիցիդ և կուլտուրոցիդ է իրականացրել»
Region monitor. Բաքվում այսօր տեղի է ունեցել «Անհետ կորածների խնդրի լուծում. ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի աջակցություն» թեմայով միջազգային համաժողով: 🔹Այն անցկացվել է բանտարկյալների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ։ 🔹Պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նաղըևն ընթերցել է նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը, որում, մասնավորապես, ասվել է. «Թեև հակամարտությունն ավարտվել
Լիբանանը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում, բայց ողբերգական կերպով
Իսրայելն օրերս սպանեց «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլահին: Իսրայելն այսօր գիտի բոլոր շարժերը, թաքստոցները, գաղտնի մարտավարությունը, զենքի պահեստները, թվում է, թե «Հըզբոլլահը» կորցրել է իր 90%-ը, ուժը, ռազմական բացը հսկայական է թվում, եւ մինչ ավելի քան 1000 լիբանանցի նահատակվում է, շիաները փողոցներում են՝ առանց ապաստանի… Տեսնում եմ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական շատ վերլուծաբաններ փորձում են
Երևանը՝ «պաշտպանված սրտի քաղաք»
Համայնքը «ՀԵՆԱՐ» և «Philips» հիմնադրամների հետ համագործակցությամբ, ինչպես նաև Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և Շտապօգնության ծառայության աջակցությամբ մեկնարկել է ծրագիր, որը բարելավելու է շտապ բժշկական օգնության արձագանքումը և բարձրացնելու է սրտի հանկարծակի կանգից փրկվելու հավանականությունը։ Նախաձեռնությունը ներառելու է կրթական ծրագրեր, որոնք ուղղված են սիրտ-թոքային վերակենդանացման (ՍԹՎ) մասին իրազեկվածության բարձրացմանը և կամավորների
Արագությունը գերազանցելը չարձանագրելու համար փորձել էր 5000 դրամով կաշառել պարեկներին
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները հոկտեմբերի 1-ի ժամը 16.00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 30-րդ կմ-ին, սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Երևանի բնակիչ 54-ամյա վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար փաստաթղթի հետ պարեկներին է ներկայացրել 5000 դրամ: Նա ձերբակալվել և, տրանսպորտային միջոցով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: ՀՀ ՆԳՆ