Օրվա լրահոսը
86 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Ջոն Պրեսկոտը
86 տարեկանում կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ (1997-2007) Ջոն Պրեսկոտը, հայտնում է BBC-ն՝ հղում անելով նրա ընտանիքի ներկայացուցիչներին։ Նրանց խոսքով՝ Պրեսկոտը Ալցհեյմերի հիվանդություն ուներ և մահացել է խնամքի հաստատությունում։ Պրեսկոտը, երբ գտնվում էր Թոնի Բլեերի կառավարությունում, օգնել էր հարթել սուր հակասությունները Լեյբորիստների և արհմիությունների միջև հարաբերություններում: Ջոն Պրեսկոտը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի
Կարեւորել է Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների, միջխորհրդարանական համագործակցության զարգացումը
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը
Այսօր Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրն է
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր նշվել է Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին. տուգանքներ կիրառելու գործելակերպը իրենց տանում է սնանկացման
Հայաստանում դեղերի մանրածախ իրացում (դեղատնային գործունեություն) իրականացնող մի շարք ընկերություններ, որոնք միասին ներկայացնում են ավելի քան 600 դեղատներ, նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով հանձնարարել իրավասու մարմիններին դադարեցնել էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը, որը դեղատների սեփականատերերին կարող է հասցնել սնանկացման եզրին։ Ներկայացնում ենք
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
Թուրքիան և Ադրբեջանը սերտ կապեր ունեն ոչ միայն մշակութային, այլև՝ տնտեսական բնագավառում: Այս առումով նրանց հարաբերություններում էական նշանակություն ունի էներգետիկ ոլորտը, քանի որ երկուսն էլ հանդիսանում են դեպի Եվրոպա նավթի և բնական գազի խոշոր մատակարարներ։ Այնուամենայնիվ՝ այս երկրների միջև ժամանակ առ ժամանակ շահերի բախում է տեղի ունենում նավթի և գազի գնագոյացման ու մատակարարման հարցում: Թուրքիայի
Արարատ Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Աննա Վարդապետյանը արծաթյա ժամացույց է նվիրել Սասուն Խաչատրյանին․ ինչ նվերներ են ստացել պաշտոնյաները հոկտեմբերին. factor.am
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել հոկտեմբեր ամսվա ընթացքում ստացած նվերները։ Factor.am-ն ուսումնասիրել է՝ որ պաշտոնյան ումից ինչ նվեր է ստացել։ Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների
«Այս չնչին աջակցությունից զրկելով արցախցիներին՝ ՀՀ իշխանությունները խթանում են, որպեսզի մարդիկ ուղղակի գլխապատառ փախչեն Հայաստանից»․ Մետաքսե Հակոբյան
«Իշխանությունները տեսնում են, որ արցախցին հնարավորինս համառում է, փորձում է հաստատվել Հայաստանում՝ հասկանալով, որ սա միակ հնարավորությունն է՝ վաղը ինչ-որ բան փոխելու Արցախի հարցով»։
Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել
ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների կիրառման պրակտիկան։ Արդյունքում արձանագրվել է, որ հարուցված հանրային քրեական հետապնդումների հետ համադրության մեջ խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են, իսկ այլ և այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքերը՝ ավելացել։ Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննվել է
Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին. Փաշինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին
Մի շարք քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. նոյեմբերի 10-16-ը (2024թ․) ◾️Գյումրիում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ նոյեմբերի 13-ին, ◾️Արարատում՝ նոյեմբերի 10-ին, 15-ին և 16-ին, ◾️Հրազդանում՝ նոյեմբերի 11-13-ը և 15-ին, ◾️Վանաձորում՝ նոյեմբերի 11-ին, ◾️Ալավերդիում՝ չի գերազանցել։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Հանքաքար վերամշակող ՍՊԸ-ի ապօրինի ջրառը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մ., Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ում արձանագրել է մի շարք խախտումներ։ Մասնավորապես, հանքաքարի վերամշակման ընթացքում Ընկերությունը տարածքում առկա խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքների ընդհանուր՝ 2․800․000դր։ Ներկայացվել
Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը. նոյեմբերի 14-20-ը (2024թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Նոր Նորքում՝ նոյեմբերի 16-ին, ◾️Արաբկիրում՝ նոյեմբերի 14-ին, ◾️Շենգավիթում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ նոյեմբերի 19-ին, ◾️Կենտրոնում, Շենգավիթում, Արաբկիրում՝ չի գերազանցել։ ✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են նաև բացատրական լայնածավալ աշխատանք, ինչի արդյունքներից մեկն էլ արձանագրվեց նոյեմբերի 20-ին: Ժամը 17.30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է
«Կանաչ մտածողություն», պայքար սողանքների դեմ և աշխատանք` համայնքներում
Viva-ն և «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը դարձյալ անտառ են ստեղծում Ծառերից և ամուր բուսականությունից զրկված թեք լանջերը կլիմայական փոփոխության հետևանքով կարող են սողանքների պատճառ դառնալ: Տարիներ առաջ, Լոռու մարզի՝ լեռնային լանդշաֆտ ունեցող որոշ հատվածներում զգացել են բնության անկանխատեսելիության հետևանքները: Դրանցից մեկն էլ Լեռնաջուր համայնքն է, որի բարձրադիր լեռներից մեկի լանջին, ուշ աշնանը անտառ է ստեղծվում:
Վանաձորի դրամատիկականը Երեւանում Սարոյան խաղաց
Երեւանի հանդիսատեսին ներկայացվեց Վիլյամ Սարոյանի 115-ամյակին նվիրված «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը
Տրվել է շուկայից «Հացառատ»-ի «Չանախ» պանրի և մածունի հետկանչի և ոչնչացման կարգադրագիր
Անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզի, ք. Գավառ) անցկացվող վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները նմուշառում են կատարել կաթնամթերքի առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Փորձաքննության արձանագրության համաձայն՝ «Հացառատ» ապրանքանիշի «Չանախ» պանրի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Մածուն» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու հրաման է տվել
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու հրաման է տվել՝ նրան մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։ ՄՔԴ-ն նաև Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյաների ձերբակալման հրաման է տվել։ Նեթանյահուն և Իսրայելի այլ պաշտոնյաներն ավելի վաղ դատապարտել էին ՄՔԴ գլխավոր
Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպիսով՝ 2024թ. 9 ամիսների ճշտված պլանի համեմատ բյուջեի ընդհանուր և հարկային եկամուտները թերակատարվել են՝ համապատասխանաբար 6.4 և 7.8 տոկոսով։ Ավելին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց աճն էականորեն դանդաղել է։ Այս երևույթի վտանգավորությունը, թերևս, կառավարությունը նույնպես գիտակցում է, և, ամենայն հավանականությամբ, նաև
Ըստ Ուկրաինայի՝ ՌԴ-ն հարվածել է Դնեպրին, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով
«Ազատություն». Ըստ Ուկրաինայի՝ ՌԴ-ն հարվածել է Դնեպրին, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով: Անկախ աղբյուրներից դեռ այս տեղեկատվության հաստատում չկա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ իր ՀՕՊ համակարգերը խոցել են Մեծ Բրիտանիայի արտադրության Storm Shadow երկու թևավոր հրթիռներ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Կատարվում են պարզեցումներ, որոնք կդյուրացնեն նաև urban.e-gov.am հարթակում էլեկտրոնային ստորագրության գործածումը»
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել urban.e-gov.am էլեկտրոնային հարթակում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի կազմակերպման վերաբերյալ քննարկում։ Կոմիտեի մասնագետներից բացի քննարկմանը մասնակցել են նաև Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և հարթակը մշակած «Վի Իքս Սոֆթ» ընկերության ներկայացուցիչները։ Դիտարկվել են համակարգի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախորդ հանդիպման պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ պետք է
«Մարդը պետք է կարողանա ճիշտ գրել և ճիշտ խոսել իր լեզվով». ԳԱԱ-ում համաժողովում քննարկվեցին հայոց լեզվի զարգացման միտումները
Գիտության և կրթության ներկայացուցիչները քննարկեցին հայոց լեզվի զարգացման միտումները և դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում Սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայոց լեզու. նրա զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը, որին մասնակցեց ավելի քան 100 ուսուցիչ Հայաստանի տարբեր մարզերից։ Համաժողովի նպատակն էր ներկայացնել և քննարկել լեզվամտածողության, հնչյունաբանության, բառագիտության,
«Ասիական համ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել «Ասիական համ» ՍՊԸ-ին պատկանող խմորեղենի արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Զորակ): Արդյունքում՝ հայտնաբերվել է, որ տնտեսավարողը խմորեղենն արտադրում է բնակելի տան սենյակներից մեկում, ինչը սննդամթերքի արտադրությանը ներկայացվող նորմերի կոպիտ խախտում է: Բնակելի տան պայմաններում սննդամթերքի աղտոտումը կանխարգելող սարքավորումները և տարածքներն ունենում են մաքրման, ախտահանման և
Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա Հ․Շ․-ն 2024թ․ մայիսի 26-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպված հավաքին բազմամարդություն ապահովելու, հավաքի ընթացքում մեծաքանակ անձանց
«Իշխանությանը չեն հետաքրքրում արցախցիների խնդիրները, հետաքրքրում է իրենց աթոռի անվտանգությունն ու երկարաձգումը»․ ի՞նչ հետեւանք կունենա սոցիալական աջակցության չեղարկումը
«Ոչ թե իրենց պարգեւատրումների, շռայլությունների, պետական մեքենաների ու քարտուղարուհիների աշխատավարձերի հաշվին են խնայում, այլ խնայում են արցախցիների, սոցիալապես անապահով մեր հայրենակիցների հաշվին»։
Վախճանվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը
Ի Տեր հանգչեց Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը Ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 21-ին կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Գարեգին Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր
Խաչատրյանական հրավառություն՝ գումարած վիրտուոզ Լեա Զու
Մեկնարկել է Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը
«Երեխաների իրավունքները պետք է լինեն ոչ բանակցելի». ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ նշելու Երեխաների համաշխարհային օրը Հայաստանում
Գործընկերները Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը լուսավորում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կապույտ գույնով եւ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի անդրանիկ համերգը նվիրում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի տարեդարձին։ ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 21, 2024 թվական. Երեխաների համաշխարհային օրվա եւ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի առթիվ Հայաստանը միացել է աշխահի այլ երկրներին՝ կապույտ գույնով լուսավորելու խորհրդանշական կառույցներ, այս անգամ
«Որովայնում՝ օտար մարմիններ». ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) փոխգործակցության շրջանակում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առանձնապես խոշոր չափի «կոկաին» տեսակի թմրամիջոց։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, վերլուծական աշխատանքների արդյունքում պարզել են թմրամիջոց տեղափոխող անձի
Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է։ Եթե տեսնում են՝ մարդիկ մայրուղի են քանդում, պետք է հարցնեն՝ ունե՞ն թույլտվություն. Փաշինյան
Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը