Օրվա լրահոսը

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Հոլոդոմորը

Պահպանողական կուսակցությունը վերստին կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել և դատապարտել խորհրդային բռնազավթման տարիներին ուկրաինացի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը՝ Հոլոդոմորը, որի տարելիցն այս տարի նշվելու է նոյեմբերի 23-ին՝ շաբաթ օրը։ Ի հեճուկս միջազգային հանրության կողմից Հոլոդոմորը ճանաչելու և դատապարտելու քայլերին, Հայաստանի՝ ցեղասպանությունների կանխարգելման հանձնառությանը, ինչպես նաև Պահպանողական կուսակցության և քաղաքական համայնքի մեծ մասի՝ Հոլոդոմորը ճանաչելու

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի

Արդարացվեցին Սրբազան շարժման օրերին հետապնդման ենթարկված ևս երկու մասնակիցներ. փաստաբան

«Սրբազան պայքար». Դատարանն արդարացրեց Սրբազան պայքարի օրերին կալանավորված ևս երկու աջակիցների։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։ «ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով մեղադրվող պաշտպանյալս` Վահիկ Ավագյանը և ՀՀ քրեական օրենսգրքի 46- 236-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող մյուս պաշտպանյալս` Պերճ Խաչատրյանն այսօր արդարացվեցին իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով»,-գրում է փաստաբանը՝

«Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական». Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով Հռոմում

Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ Այն կրում էր «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական» խորագիրը («Sacred Grounds, Shared Vision»)։ Համաժողովը կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և Անգելիկումի էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ: Համաժողովին իր մասնակցությունն է բերել

Ահազանգ իրավապահներին. ուսուցչի օգնականը ապտակել է, երեխան ընկել է, մեջքը հարվածել սեղանին

Աշակերտի հայրը հաղորդում է ներկայացրել, հաղորդումը եւ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Չարենցավանի քննչական բաժին

Զրույց երաժիշտների միջեւ

Մոտ մեկ տարի առաջ ես դեռ չէի ճանաչում ազգությամբ քուրդ ռեժիսոր Պինար Օգրենչիին, մինչ այն օրը, երբ նամակ ստացա, որ ծնունդով Վանից այս կինը ֆիլմ է նկարում իր բառերով ասած՝ հայկական կարեւորագույն քաղաք Վանի մասին։ Նամակը գրելու առիթը նույնպես Վասպուրական աշխարհում ծնված Հայրիկ Մուրադյանի երգերն էին, որը ինչպես Պինարն է ասում՝ գանձի պես հայտնագործություն էր

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ՏԿԵ նախկին եւ ներկա նախարարները

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանն այդ պաշտոնին նշանակվել էր երեք տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսին: Մինչ այդ նա եւս երեք տարի՝ 2018-2021 թվականներին, Գեղարքունիքի մարզպետն էր: Մասնագիտությամբ աշխարհագրագետ Սանոսյանը (ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետը) բուհն ավարտելուց հետո վեց տարի (2006-2010թթ.) աշխատել է «Մակսեդան» վարժարանում, զուգահեռ դասավանդել է նաեւ Հյուսիսային համալսարանում (2007-2010) եւ

Ահազանգ իրավապահներին՝ հրել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված բուժառուին

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն

Վարդևան Գրիգորյան. Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի. «Իրավունք»

«Գյումրեցի նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանը վստահ է` իշխող Քաղաքացիական կուսակցության՝ Գյումրիում վերընտրվելու շանսերը զրոյական են․ -Գյումերիցիները միշտ էլ տարբերվել են իրենց խոսքով, գյումրեցուն սիրուն խոսքերով խաբել, համոզել չի լինի։ Չեմ կարծում, որ ՔՊ-ն այստեղ վերընտրվելու հնարավորություններ ունի, բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Տեսնենք ժամանակը գա, առաջադրումներ լինեն, կտեսնենք, ով ինչ շանսեր ունի։

Արցախը` «ոսկոր» Ալիեւի ռեժիմի «կոկորդում»

Ադրբեջանը կոշտ ու չդադարող քննադատությունների տարափի ներքո է COP 29-ի գագաթնաժողովից առաջ եւ ընթացքում միջազգային հանրության կողմից ալիեւյան ռեժիմի վերաբերյալ հրապարակային կոշտ քննադատությունների տարափն իսկապես տպավորիչ էր: Այդ քննադատության դոզան այն աստիճան ահռելի էր, որ մի օր անգամ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հրապարակավ հարկ համարեց այդ մասին խոսել եւ Արեւմուտքին քննադատել` Բաքվի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար:

Կորցված իսկակա՛ն կապիտալ. Բաքվի ֆիասկոն ու մեր անկարողությունը. «Ազգ»

«COP-29-ի հյուրընկալները մեղադրվում են կլիմայի պաշտպաններին ձերբակալելու մեջ»

Հայաստանն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը և հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ:                                                                                              Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդ­ների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի

«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ». Միքայել եպիսկոպոս Աջապահյան. «Իրավունք»

Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանից փորձել ենք հետաքրքրվել, թե ի՞նչ իրավիճակ է Գյումրիում, եւ ահա, Սրբազանի խոսքով․ -Այն որ Գյումրին այսօր ղեկավար չունի, դա իհարկե, լավ չէ, բայց դա Գյումրու մաքրության, աղբահանության ու մնացած կոմունալ ծառայությունների վրա չի անդրադարձել, նորմալ ընթանում են, պարզապես կան թղթաբանության հետ կապված որոշ հարցեր, որոնք անհարմարություններ են առաջացնում,

Պետք չէր բանակը հետ քաշել երկրորդ էշելոն ու թեթեւ զինված սահմանապահներին կանգնեցնել շատ լավ զինված, այսպես կոչված, սահմանապահների առջեւ. Դավիթ Ջամալյան. «Հրապարակ»

Թվում է, թե «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցող երկիրը ռազմականացման ճանապարհով չպետք է գնար, բայց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասում է, որ Ադրբեջանը խաղաղ համակեցության հակված չէ, ու այդ բանակցությունները «խաղաղություն» բառի շղարշի տակ Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրելու նպատակ ունեն։ «Ադրբեջանը պատրաստվում է կռվի, մեզնից պահանջում է ապառազմականացում, որպեսզի տեսանելի հեռանկարում ունենա կառավարելի թշնամի երկիր, որի

Իրանցի փորձագետը հաստատում է տարածաշրջանում նոր ռազմական բախման հավանականությունը. «Ազգ»

Վերջին շրջանում իրանցի քաղաքական փորձագետների հանրույթում հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայի շուրջ քննարկումներն աննախադեպ ծավալների են հասել: Բաքվում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած ԻԻՀ նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին, օրինակ, համոզված է, որ Հայաստանը «զանգեզուրյան» միջանցքի գործարկման հարցում գրեթե առարկություններ չունի Ադրբեջանի հետ, եւ միաժամանակ  այլընտրանքային տարբերակներ է առաջարկում, քննարկման նյութ դարձնելով նաեւ «խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Մոհսեն Փաքայինը, որը

Խնդիրն այն չէ, թե նախարար ով կնշանակվի, խնդիրն այն է` ով է կառավարության ղեկավարը. Նաիրա Կարապետյան. «Հրապարակ»

Ստացվեց, որ Հայաստանի ներքին գործերի նախարարը կին է, գլխավոր դատախազը կին է, արդարադատության, ԿԳՄՍ, առողջապահության նախարարները կին են, մարդու իրավունքների պաշտպանը կին է, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը կին է: Կանայք են նաեւ առաջին դեմքերից շատերի տեղակալները, օգնականները, խորհրդականները: Առաջներում Հայաստանում շատ քիչ էին կին պաշտոնյաները: Մենք ունեցել ենք սոցապահովության, ապա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, արդարադատության

Դա պե՞տք է մեզ. «Ազգ»

Առաջին անգամն եմ տեսնում, որ հյուրընկալվողը, այս պարագայում՝ վարչապետ Ն. Փաշինյանը, հյուրընկալողի տուն գնալիս, այս պարագայում՝ Մանկավարժական համալսարան, ի՛նքն է որոշում, թե ո՞վ եւ ովքե՞ր են լինելու այդ տանը: Արտառոց այդ դեպքին անձամբ ականատես եղա, երբ, չորեքշաբթի առավոտ, ուզեցի մուտք գործել իմ- մեր համալսարան՝ 3-րդ կուրսի ուսանողներիս դասախոսելու, այս անգամ՝ «Քարոզչական պատերազմներ» թեմայով: Դուռը իր

Ահազանգ իրավապահներին. երկրում չի եղել, բայց պայմանագիր է կնքել

Փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե

Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն առանց հանձնաժողովի նախագահի է, հիմք ընդունելով սեփական ուսումնասիրության եւ աուդիտի եզրակացության տվյալները, պարզել է, որ «Բաս վոյաժ» ՍՊԸ-ն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կատարել է նվիրատվություն թույլատրելի չափից 7 անգամ ավելի` 700 հազար դրամ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված ՎԻՎ/324/2024 23 էջանոց գործի արդյունքում նվիրատուի

Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը Վերջին շրջանում ՀՀ իշխանության որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ ջանք չեն խնայում 1990 թվականի օգոստոսի 23-ին միաձայնությամբ ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրն անվանարկել և անհեթեթ պատճառաբանություններով իրենց իսկ կողմից իրականացրած և ձախողած քաղաքականությունը, մասնավորապես, 2020 թ․ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունը պատճառաբանել Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված ուղենիշային դրույթներով։ Իսկ ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից

Այսօր այդ խոստումները ոչ ոք այլեւս չի հիշում. «Հրապարակ»

Ախր, շատ խոստումնալից էին նրա ելույթները` քաղաքացին այլեւս տուգանքի մատերիալ չէ, սաշիկներն ու լֆիկներն այլեւս չեն կեղեքելու ձեզ, թալանը հետ եմ բերելու, պետությունը զարգանալու է, Արցախի հարցը լուծելու եմ Արցախի ու Հայաստանի ժողովրդի սրտով, բոլոր որոշումները կայացնելու եմ ձեզ հետ միասին,

Մատդ որ պաշտոնյայի սանիկի վրա դնես, մեկը մեկից երիտասարդ ու բացառիկ փորձառու է: Տաղանդներ են. «ՉԻ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարությունում ներկայացրել է նորանշանակ նախարար, իր սանիկ Դավիթ Խուդաթյանին. «Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ, սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու»: «ՉԻ». Հա, միանշանակ այդպես է: Անցել են այն ժամանակները, երբ պատահական մարդկանց պաշտոններ էին տալիս միայն

Պատերազմի «մահամերձ» ցնցումները

Գրականության մեջ նկարագրված են բազմաթիվ դեպքեր, երբ մահամերձ հիվանդը, կյանքին հրաժեշտ տալուց առաջ, անսպասելիորեն ակտիվանում է, կտրուկ շարժումներ է անում, իսկ հետո մի քանի րոպեից կամ մի քանի ժամից հանգչում է: Չգիտեմ, կենսաբանական ինչ մեխանիզմներ են տվյալ դեպքում գործում, բայց հասարակական կյանքում նույնպես մենք հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ, օրինակ, ավտոկրատ ռեժիմները կամ դիկտատուրաներն իրենց

«Պատասխան միշտ կլինի». Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դնեպրին հարվածելու համար Ռուսաստանը կիրառել է առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ: Նման հրթիռով ռուսական բանակը խոցել է Հարավային մեքենաշինական գործարանը (Յուժմաշ), ասել է ՌԴ նախագահը բնակչությանն ուղղված հրատապ տեսաուղերձի ժամանակ։ Նրա խոսքով՝ այս հարձակումը պատասխան էր ամերիկյան և բրիտանական զինատեսակներով հարձակումներին Ռուսաստանի խորքում։ Մասնավորապես, նա ընդգծել է «Բրյանսկում

«Եթե «բարի թագավոր» խաղալու անհրաժեշտություն եղավ, հնարավոր է ինչ-որ մասով բավարարեն»․ Ռուբեն Մելիքյանը՝ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված ՄԻՊ-ի՝ ՍԴ դիմելու առիթով

Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ սա այն հարցերից է, որ չունի սուր քաղաքական նշանակություն, և կարծում է՝ այստեղ մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքի նշանակած քաղաքական թիմը՝ այսինքն՝ Քաղաքացիական պայմանագիրը, որոշակի ազատություն է տվել, նա էլ օգտվում է այդ ազատությունից։

Ինչո՞ւ էին վրդովվել Լուսաղբյուրի բնակիչները․ ծնողների պահանջով՝ դպրոցի տնօրենը հրաժարական է ներկայացրել

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Լուսաղբյուր գյուղում թեժ իրավիճակ էր ստեղծվել․ երեկ Aravot.am-ին էին զանգահարել մի քանի ծնողներ՝ տեղեկացնելով,  որ իրենք  բողոքի ցույց են կազմակերպել․ պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը։  Բողոքավորների ասելով, իրենք նախորդ օրը նույն պահանջով եղել էին նաև Շիրակի մարզպետարանում։ «Խնդրում ենք օգնել մեզ, այլապես գյուղում մարդասպանություն կլինի»,-ասում էին բողոքավորները։ Նրանց երեկվա բողոքի

«Գազպրոմբանկը» և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունները՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցուցակում

Ռուսաստանի երրորդ խոշոր բանկը՝ «Գազպրոմբանկը» և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունները հինգշաբթի օրը հայտնվել էին ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցուցակում։ Այդ կերպ փորձ է արվում սահմանափակել Ռուսաստանի հնարավորությունը խուսափելու հազարավոր այլ պատժամիջոցներից, որոնք կիրառվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր: Մինչ այս «Գազպրոմբանկ»-ը Ռուսաստանի ամենախոշոր բանկն էր, որ դեռ ընդգրկված չէր պատժամիջոցների ցուցակում։ Բացի այս պատժամիջոցների

Շատ կարևոր է, որպեսզի պետությունը փախստականների իրավունքների ապահովումն իրականացնի պատշաճ մակարդակով. Անահիտ Մանասյան

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Սահմանափակումներ և հնարավորություններ. Փախստականների և ապաստան հայցողների մարտահրավերները Հայաստանում» թեմայով աշխատաժողովը։ Բացման խոսքով են հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի -ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են ընդլայնված երկկողմ համագործակցության հարցեր

Տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ: «Զրույցում անդրադարձանք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված երկկողմ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին»,- գրել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում։

Հայաստանը դարձել է Միջազգային արևային դաշինքի լիիրավ անդամ

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի 104-րդ լիիրավ անդամ: Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը և Հնդկաստանի ԱԳՆ Տնտեսական դիվանագիտության և Բազմակողմ տնտեսական հարաբերությունների վարչությունների պետ Աբիշեկ Սինգհը պաշտոնապես փոխանակվել են ՀՀ նախագահի կողմից ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի վավերագրով և որպես նույն համաձայնագրի ավանդապահ կողմ հանդիսացող պետության՝ Հնդկաստանի ԱԳՆ

Լրահոս
Թրամփը երդվեց

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031