Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Թրամփը, չնայած իր հայտարարություններին, անկանխատեսելի գործիչ է»

Այսօր «Սպարապետ» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված ԱՄՆ եւ Վրաստանի ընտրությունների, ռուս-ուկրաինական եւ մերձավորարեւելյան հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային համակարգի վրա» թեմայով աշխատաժողովին մասնակցող քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին ասաց. «Թրամփի ընտրությունը, բնականաբար, լուրջ տեղաշարժեր կարող է իրականացնել ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ աշխարհի ամենատարբեր ուղղություններով: Օրինակ, Չինաստանի հետ կապված բավականին կոշտ գիծ է

«Կադրային փոփոխություններն իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»․ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարական ներկայացրած պաշտոնյաներն արել են համակարգային փոփոխություններ։

Մենք ո՞վ ենք, որ նախարարին տեսնենք. Արտաշատի ԲԿ աշխատակից

Նախարարն եկավ, փոխանակ ցածր խավի մարդկանց հետ խոսեր, խոսեց բաժնի վարիչների հետ, մեզ ոչ մեկ չի տեսել. Արտաշատի ԲԿ աշխատակից

Ստեփան Դանիելյան. «Հայաստանի ՆԳ նախարարությունը որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում»

«Սպարապետ» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված ԱՄՆ եւ Վրաստանի ընտրությունների, ռուս-ուկրաինական եւ մերձավորարեւելյան հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային համակարգի վրա» թեմայով աշխատաժողովում բովանդակային լուրջ քննարկում ծավալվեց արհեստավարժ զեկուցողների եւ թեմայով շահագրգիռ մասնագետների մասնակցությամբ: Քաղաքագետ, «Ասպետ» կենտրոնի համահիմնադիր Ստեփան Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Միացյալ Նահանգների, նույնիսկ Վրաստանի ընտրությունները, բնականաբար, փոխկապակցված են եւ ազդեցություն ունեն Հայաստանի վրա, որովհետեւ ամբողջ

Մեր մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե  մեդալներ

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը: Մեր մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե  մեդալներ: Ոսկե մեդալակիրներն են՝ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։ Արծաթե մեդալակիրներն են՝ Էլեն Բաբաջանյանը (53 կգ), Տիգրան Մինասյանը (55

Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ իշխանությունից. Ավետիք Իշխանյան

Aravot.am-ի զրուցակիցն է «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը –Նիկոլ Փաշինյանը՝ Մանկավարժական համալսարան կատարած իր վերջին այցի ժամանակ կրկին խոսեց, այսպես կոչված, ակադեմիական քաղաքի մասին՝ ասելով․ «Մենք ի՞նչ ենք ուզում, ըստ էության, անել: Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի, գիտակրթական ոլորտի, ուսանողների համար այս մեր ընդհանուր «տանը» ստեղծել մի կրթական սենյակ, որտեղ իրենք կարող են կենտրոնանալ

10 տարի առաջ այս օրը հատուկ օպերացիայի միջոցով, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց ադրբեջանցիների կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի 3 օդաչուների դին ու մասունքները. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատը, հատուկ նշանակության այլ ստորաբաժանումների և 4ՊՇ-ի (Ասկերան) օժանդակությամբ, հատուկ օպերացիայի միջոցով, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց ադրբեջանցիների կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի 3 օդաչուների դին ու մասունքները: Մինչև այդ, հայկական կողմը

«Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է անատամ Հայաստան, որը պանթուրքիզմի ֆուռերի համար կլինի «պռախոդնոյ դվոռ». Էդուարդ Շարմազանով

«Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի գործունեությունը հանգիստ չեն տալիս մեկ Ալիևին և նրա սազանդարներին, մեկ Նիկոլին ու նրա հաճախորդներին»

«Անորոշության մեջ ենք, քանի որ չեն կողմնորոշվում՝ ո՞րն է Գյումրիում իշխանազավթման ամենակարճ ճանապարհը»․ Նարեկ Միրզոյան

Շուրջ մեկ ամիս է՝ Գյումրին քաղաքային իշխանություն չունի,  ավելին անորոշ  է, թե երբ  կանցկացվեն արտահերթ ընտրությունները։  Չնայած օրենքը թույլ  չի տալիս այս քաղաքում ունենալ քաղաքապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել էր օրենսդրական փոփոխություններ կատարելու ու ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցը։ Քաղաքն այս պահին անորոշ ու սպասողական վիճակում է, նույնիսկ նրանք, ովքեր ոգևորված  հայտարարում էին

ՀՀ-ն դարձել է սպանության, նարկոբիզնեսի, վթարների, ռազբորկաների մեծ թիվ արձանագրող երկիր․ Գագիկ Մակարյան. «Ա1+»

«Այդ իրավապահ կառույցներից մենք ի՞նչ էինք ուզում ստանալ թվային կամ սկզբունքային առումներով։ Այդ նպատակները պետք է հստակեցվեին գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, վերլուծաբան Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին։ Տնտեսագետը գտնում է, որ պետությունը պետք է պլանավորի, թե տարբեր գերատեսչություններում կամ ոլորտներում ինչ ցուցանիշներ պետք է ունենանք։ Նման պլանավորման բացակայության պատճառով պաշտոնյաների համար

Կարեն Մալխասյանը դիմել է կառավարությանը՝ Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը գրում է. «Հարգելի գյումրեցիներ, Դիմել եմ կառավարությանը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ օրենքի համաձայն արդեն երկու շաբաթ է համայնքի ղեկավար չի ընտրվում: Հուսով եմ, իշխանությունները գիտակցում են, որ օր

«Խելամիտ էլիտաներին ձևավորում է հենց ժողովուրդը, ոչ թե օտարները». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների լոզունգներով նախապատրաստում էին կործանարար իշխանափոխությունը, ՀՀ Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանը, հանգամանորեն նկարագրելով իրավիճակը՝ պատասխանում էր հայ ժողովրդի զարգացմանը, անվտանգությանը և խաղաղ գոյակցությանն առնչվող հարցերին: Կանխազգալով աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում սպասվելիք հնարավոր զարգացումները,

«Այս տարի ուսումնական տարին հայտարարել ենք մշակութային կրթության տարի». Ժաննա Անդրեասյան

Մշակութային կրթության տարին՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները

Սիրելի՜ Հայրենակիցներ, Հարգելի՜ Գյումրեցիներ, փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել այն, ինչ կատարվել է այս ընթացքում իմ անձի շուրջ, մնացած հարցերին պատրաստ եմ պատասխանել հրապարակային՝ ցանկացած ձևաչափով։ 2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը խզեց հուշագիրը  «Բալասանյան Դաշինք»-ի հետ (Հուշագրի խզմանը ես դեմ եմ եղել` ունենալով իմ հիմնավորումները), մեր թիմում սկսվեց քննարկումներ քաղաքապետի հնարավոր թեկնածուի շուրջ: Ներթիմային քննարկումների

«Հայաստանի գլխավոր իշխանավորը պետք է հրավիրեր բոլոր դիվանագետներին, ներկայացներ Վիլսոնի իրավարար վճիռը եւ ոտնձգությունների բոլոր հավակնությունները դրանով վերացներ»․ Հայրիկյան

«Տնտեսական, սոցիալական տեռոր է հայ մարդկանց նկատմամբ, որպեսզի թշնամիների համար ճանապարհ բացվի, եւ Հայաստանի տերը դառնան նրանք»։

Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի օգտին լրտեսության համար, դատապարտվել 18 տարվա ազատազրկման

Դատարանը Սարգիս Գալստյանին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի օգտին լրտեսության համար և դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Գլխավոր դատախազությունից այլ մանրամասներ չհաղորդեցին

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը. Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյանը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Անդրադառնալով Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությանը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացը տևել է ավելի քան երկուսուկես տարի, որում ներգրավված են եղել աշխարհի մի շարք առաջատար հետազոտական կենտրոններ։ Նախարարի խոսքով՝

Անահիտ Մանասյանը Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է փախստականների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Քննարկման ընթացքում

Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել

«Առաջնահերթությունները, որոնք կան, պետք է արագ լուծվեն». Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում

2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության

Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակներն ու իրականացվող ծրագրերը, այդ թվում օրենսդրական նախաձեռնությունները՝ միտված ոլորտի զարգացմանը և առաջընթացին։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ արդեն

Թեհրանում անցկացվել է Իրանի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի 4-րդ նիստը

«Իրանն այսօր». Թեհրանում անցկացվել է Իրանի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի 4-րդ նիստը: Քննարկվել են ոլորտում համագործակցության զարգացման, նոր ուղղությունների նախանշման հարցեր: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հանդիպել է նաև Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալի հետ: Իրանի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի 3-րդ նիստն անցկացվել էր 2023-ի սեպտեմբերին:

Դատապարտյալի համար «Արմավիր» ՔԿՀ բերված աղցաններում թմրամիջոցներ են հայտնաբերվել․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

ՀՀ ԱՆ «Արամվիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի

«Այդ կենտրոնները պետք է իրար հետ գործակցեն՝ գրավիչ դարձնելով հայագիտությունը». Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Թուրքիան BRICS-ի հետ համագործակցելու առաջարկ է ստացել

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության (ԵՄ) հետ ունեցած հարաբերություններին։ Ֆիդանը նշել է, որ «BRİCS»-ից անդամակցության հրավեր չի ստացել, սակայն եղել է գործընկերության վերաբերյալ առաջարկություն, որն այժմ այն գնահատման փուլում է։ Նա նաև հայտնել է, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու իր նպատակին և

Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները

Օրերս Մալթայում տեղի է ունեցել թվային աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ftNFT YoCerebrum ամենամյա մրցանակաբաշխությունը։ Նախորդ երկու տարիներին միջոցառումն անցկացվել է Դուբայում, այս անգամ մրցանակաբաշխության անցկացման վայր էր ընտրվել Մալթայի Մանոել կղզու Ֆորտ Մանոել ամրոցը։ Մրցանակաբաշխությանը ներկա էր գտնվում Մալթայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրին, հրավիրված էին WEB3 թվային աշխարհի ներկայացուցիչներ, ինֆլուենսերներ և հանրային դեմքեր։ Երեկոյի

2025 թվականի խորդանիշ թռչնատեսակ է ընտրվել հայկական որորը

Ամփոփվել են «Տարվա թռչուն 2025» էկոկրթական արշավի քվեարկության արդյունքները։ Հանրային քվեարկության արդյունքում 2025 թվականի խորդանիշ թռչնատեսակ է ընտրվել հայկական որորը։ «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները․ Հայկական որոր (Larus armenicus)՝ 25,3% Առաջին հորիզոնականում է հենց այս թռչնատեսակը։ Ձեր ձայների մեծամասնությամբ Հայկական որորը ճանաչվեց որպես 2025 թվականի խորհրդանիշ թռչուն: Շատերն են շփոթում այս թռչնատեսակին, բայց Հայկական որորը

«Հայկական լոբբիի գործիքներ». Բաքուն արձագանքում է ամերիկացի կոնգրեսականների հայտարարություններին

«Ազատություն». Բաքուն արձագանքում է ամերիկացի կոնգրեսականների հայտարարություններին. COP29-ի շրջանակներում Ադրբեջան այցելած ԱՄՆ օրենսդիրները Ալիևի վարչակազմին մեղադրել են իրենց դեմ հարձակումներ, սադրանքներ կազմակերպելու մեջ։ Կոնգրեսական Ֆրենք Փալոնը պնդել է, որ եթե չլիներ ԱՄՆ դեսպանատան թիկնապահը, ինքը կարող էր «հիվանդանոցում հայտնվել»։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն, ի պատասխան, ամերիկացի օրենդիրներին անվանել է «հայկական լոբբիի գործիքներ», «ստախոս» և

Լրահոս
Թրամփը երդվեց

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031