Օրվա լրահոսը

Մայք Ջոնսոնը՝ վերստին ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ

Մայք Ջոնսոնը վերընտրվել է Ներկայացուցիչների տան խոսնակ։ 435 ներկայացուցիչներից նրա օգտին քվեարկեցին 218-ը։ Ջոնսոնի թեկնածությանը աջակցություն էր հայտնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Մայք Ջոնսոնը՝ «քրիստոնյա, ամուսին, հայր, ցմահ պահպանողական, սահմանադրական իրավունքի փաստաբան և փոքր բիզնեսի սեփականատեր» Ջեյմս Մայքլ Ջոնսոնը 52 տարեկան է։ Հանրապետական է Լուիզիանա նահանգից։ Աշխատել է որպես ավագ իրավախորհրդատու։ Հայրը հրշեջ է եղել։

Հանրապետական գերակայություն Վաշինգտոնում առաջիկա առնվազն երկու տարիներին․ մեկնարկել են ԱՄՆ 119-րդ Կոնգրեսի լիազորությունները

2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ընդհանուր ընտրությունների հիմքով այսօր մեկնարկում են Միացյալ Նահանգների 119-րդ Կոնգրեսի երկամյա լիազորությունները։ Նորընտիր կոնգրեսականները երդվել են հավատարիմ մնալ ԱՄՆ Սահմանադրությանը եւ անձնվիրաբար իրականացնել իրենց լիազորությունները։ Կկայանա խոսնակի ընտրություն Ներկայացուցիչների տունն այսօր նաեւ խոսնակ կընտրի։ Փոքրամասնություն կազմող դեմոկրատներն առաջադրել են Հաքիմ Ջեֆրիզի թեկնածությունը։ Հանրապետական մեծամասնության թեկնածուն 118-րդ Տան խոսնակ Մայք Ջոնսոնն

Ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Փաշինյան

ՔՊ Վարչության այսօրվա նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն` Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը: Նախնական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մարզչական նոր նշանակումներ Հայաստանի հավաքական թիմերում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ կայացել է ֆեդերացիայի մարզչական խորհրդի նիստը։  Որոշում է կայացվել մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Ռուդիկ Մկրտչյանին։ Մեծահասակների հավաքականի 2–րդ մարզիչը կշարունակի լինել Ռոբերտ Պետրոսյանը։ Կարեն Աղամալյանը կգլխավորի երիտասարդական հավաքականը։ Փորձառու մասնագետը այս տարիքային խմբի հավաքականի հետ արդյունավետ աշխատանքի մեծ փորձ ունի։ Վազգեն Բադալյանը նշանակվել է կանանց մեծահասակների

«Սահմանադրական դատարանի ութ դատավորներ 2025 թվականին ուղարկվելու են համապատասխան հաստատություններ». Էդգար Ղազարյան

«Հայելի» ակումբում 2025 թվականի իր առաջին եթերում ամփոփելով 2024 թվականին Հայաստանում տեղի ունեցած վտանգավոր իրադարձությունները՝ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանին: «Թող ոչ մի օր հանգիստ չքնեն Սահմանադրական դատարանի այն ութ դատավորները, որոնք 2025 թվականին ուղարկվելու են իրենց համապատասխան հաստատություններ: Դավաճանությունը, թշնամությունը իրենք արել են մեր ժողովրդի

Փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային․ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին, 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար, կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ

Ինչպես մենք ճիշտ էինք Սիրիայում՝ պատմությունը կհաստատի մեր իրավացիությունը Գազայի ճգնաժամի հարցում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից հատվածներ. Ինչպես մենք ճիշտ էինք Սիրիայում՝ չնայած բոլոր քննադատություններին, պատմությունը կհաստատի մեր իրավացիությունը Գազայի ճգնաժամի հարցում և կտեսնի, որ Թուրքիայի վերաբերմունքը հօգուտ արդարության է։ Մենք հուսով ենք, որ ազատության և արդարության արևը, որը ծագել է Սիրիայում 2024 թվականի վերջին շաբաթներին, կծագի նաև Գազայի երկնքում 2025 թվականին։ «Մեր տնտեսությունը  անընդհատ

Խաչանով/Ռուբլյով երկյակը Հոնգ Կոնգի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Հոնգ Կոնգում ընթացող Bank of Cina Hong Kong Tennis Open մրցաշարի զուգախաղերի քառորդ եզրափակչում Անդրե Ռուբլյովի հետ ընկերակցած 6:4, 7:6 հաշվով առավելության է հասել Յուկի Բհամբրի (Հնդկաստան)/Ալբանո Օլիվետտի (Ֆրանսիա) զույգի նկատմամբ եւ կիսաեզրափակչում մրցելու է զուտ ֆրանսիական Սադիո Դումբիա/Ֆաբյեն Ռաուլ զույգի հետ: Դրանից առաջ Խաչանովը, որը նաեւ մենախաղերին մասնակցելու հայտ

Արմավիրի մարզի գյուղերից մեկում հիվանդանոց տեղափոխված մայրը իր նորածին աղջկան նետել է արտաքնոցը․ shamshyan.com

Նորածնի մայրը դեկտեմբերի 30-ին «թունավորում» ախտանիշներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը, իսկ արդեն մի քանի օր հսկայածավալ աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզ քրեական և համայնքային ոստիկաններին հաջողվել է պարզվել իրականությունը:

Թուրքական Անթալիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Թուրքիայի Անթալիա նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալանիա հանգստավայրում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Էդգար Ղազարյան. «Ներքին համոզմունք ունեմ, որ 2025 թվականը պատմական տարի է լինելու հայ ժողովրդի համար, որ մեր պետությունը փրկելու ենք չարիքի մահաբեր, մահասեր ճիրաններից, վերականգնելու ենք մեր արժանապատվությունը»

«Հայելի» ակումբը, ինչպես նախապես խոստացել էր, 2025 թվականն սկսեց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին հյուրընկալելով, որն ամփոփեց 2024 թվականը: «Տարին ունեցել է 52 շաբաթ, բայց ես «Հայելի» ակումբում եղել եմ 54 անգամ: Նկատի ունեմ միայն իմ այցելությունները այստեղ: Նախ, տարվա, ամսաթվի փոփոխությունը ինձ համար առանձնապես խորհուրդ չունի: Ուզում եմ մեր

Լեհաստանը Եվրախորհրդում իր նախագահության գործունեության ծրագրում ներառել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը

Լեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և կայունացնել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում, նշվել է Եվրոպական խորհրդում նախագահությունում` Լեհաստանի գործողությունների ծրագրում։ «Դա թույլ կտա զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ։ Սա նաև աջակցություն կլինի վրաց ժողովրդի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին»,- ասվում է փաստաթղթում։

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները Դամասկոս են ժամանել, հանդիպել են Սիրիայի նոր առաջնորդի հետ

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներն այսօր Դամասկոսում հանդիպում են ունեցել Սիրիայի նոր առաջնորդի հետ։ Սա Եվրամիության խոշորագույն երկրների առաջին բարձրաստիճան ղեկավարների այցն է Սիրիա իսլամիստ զինյալների իշխանության գալուց ի վեր։ AFP -ի հրապարակած կադրերում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն և նրա գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքն են նախագահական նստավայրում՝ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպմանը: Բանակցություններից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Նոր մանրամասներ՝ այսօր Բագրատաշենի սահմանային գոտում տեղի ունեցած արտակարգ դեպքից․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի սահմանային անցման կետի խորը զննման անգարում տեղի ունեցած խոշոր հրդեհի առաջացման փաստով, որի հետևանքով կան տուժածներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժնի

Հարևանի տան վրա պայթուցիկներ է նետել. Հաղթանակ թաղամասում հնչածը կրակոցներ չէին

Օրեր առաջ հաղորդվել էր, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի վրա հարևանը կրակոցներ է արձակել։ Հայտնաբերված 33-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել էին Մալաթիայի քննչական բաժին։ Քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ամուսինները հաստատապես չեն տեսել, թե ինչով է կրակել տղամարդը։ Իսկ փորձագետի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ կրակոցի հետքեր

Հայաստանը կորցրել է ևս մեկ խաղաքարտ՝ այն անվճար զիջելով Ադրբեջանին․ Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Եթե հետևենք տոնական օրերի պետական ու «փորձագիտական»շրջանակների հռետորաբանությանը, կնկատենք, որ կարմիր թելով անցնում է մի սուտ. ըստ նրանց՝ 2024 թվականին Հայաստանը, ի տարբերություն նախորդ տարիների, որևէ կորուստ չի կրել։ Բնական է, որ հասարակությանը պետք է փոխանցել դրական ուղերձներ, բայց դրանք չեն կարող հիմնված լինել ստի վրա. չի

Շնորհակալագրեր են հանձնվել «Լեռնային Ղարաբաղի գրավոր ժառանգության պահպանման ու հանրահռչակման» ծրագրի մասնակիցներին

Մատենադարանի տնօրենը շնորհակալագրեր է հանձնել «Մեկնարկ» նպատակային ծրագրի անդամներին Մատենադարանում կայացած «Լեռնային Ղարաբաղի գրավոր ժառանգության պահպանման ու հանրահռչակման» ծրագրի շնորհանդեսին կայացած համերգին մասնակցելու համար: Արա Խզմալյանը ստեղծագործական բարձր նվաճումներ մաղթելով իր երիտասարդ հյուրերին՝ արժևորել է այդ գործում նրանց ու մանկավարժների անուրանալի վաստակը։ Շնորհակալագրեր են տրվել մանկավարժներ Կարինե Օհանյանին, Կարմեն Հարությունյանին, Հայկ Մանուկյանին և Մարգարիտա Թովմասյանին:

Կորոնավիրուսի դեմ պայքարում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ գործով 21 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. «Փաստինֆո»

Կորոնավիրուսի դեմ պայքարում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ գործով աղմուկը մարեց, գործի մի մասը դատարան ուղարկելուց հետո «մայր» գործը նախաքննական մարմնում դոփում է տեղում, խոշոր ձկներին իրավապահները հասանելիություն չունեն։ Հիշեցնենք, որ 2023թ․ մարտին իրավապահները նոր շունչ հաղորդեցին Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում հայտնաբերված մի շարք չարաշահումներին առնչվող քրեական գործին։ Քրեական վարույթը, սակայն, տևական

Սերը երբեք շատ չի լինում․ Էռնեստ Հովհաննեսյանը մրցանակի է արժանացել «Տարվա երգ» մրցանակաբաշխության ժամանակ

Երգը եւ Էռնեստին ներկայացնող Նազենի Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, սերը երբեք շատ չի լինում

Տոկաև. «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սև արկղերը Բրազիլիա ուղարկելը միակ ճիշտ որոշումն է, որը կօգնի ապահովել հետաքննության անաչառությունը

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) Ղազախստանում կործանված ինքնաթիռի թռիչքի ինքնագրիչները (սև արկղերը) Բրազիլիա ուղարկելը միակ ճիշտ որոշումն է, որը կօգնի ապահովել հետաքննության անաչառությունը. այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Կառավարական հանձնաժողովը որոշել է չվերթի ձայնագրիչներն ուղարկել Բրազիլիա, որտեղ արտադրվել է [ինքնաթիռը]: Վստահ եմ, որ դա միակ ճիշտ որոշումն է՝ ապահովելու հետաքննության

«Հայկական ավիաուղիներ»-ի օդանավում քաղաքացու մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Տղամարդուն դեռևս օդանավում տևական ժամանակ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, այդ թվում` ուղևոր երկու բժիշկների կողմից:

Հայաստանը՝ երկիր, ուր ամենաշատը կցանկանային այցելել. չեխական կայքի անդրադարձը

Չեխական ամենահայտնի լրատվական կայքերից մեկը դասել է Հայաստանը 2025թ.-ի 5 ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների շարքում։ Հարցման ժամանակ ընթերցողները նույնիսկ ընտրել են Հայաստանը որպես երկիր, որտեղ ամենաշատը կցանկանային այցելել: ՀՀ-ում Չեխիայի դեսպանություն

Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց 119 հասցեում գործող «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում գողություն է տեղի ունեցել։ Պարզվել է, որ հունվարի 1-ին ժամը 01:20-ից մինչև հունվարի 3-ը ժամը 05:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ բռնագանձել ավելի քան 668 մլն դրամ՝ վճռել է Հակակոռուպցիոն դատարանը

Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ նախատեսվում է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 668 մլն դրամ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ. Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ նախատեսվում է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, 2012-2019 թթ. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից՝ Աննա Վլադիմիրի Գասպարյանից, որպես

Փաշինյանի շնորհավորական ուղերձում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք ոչ միայն անընդունելի են ու վտանգավոր, այլև՝ հակասահմանադրական. Նորիկյան

Դուք պետության ղեկավարը չեք և պարտավոր եք չխախտել ՀՀ սահմանադրությունն ու տապալել սահմանադրական կարգը …

Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ ԼՂ տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի միանվագ նպատակային դրամական աջակցություն․ այն շահառու ընտանիքներին կփոխանցվի էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։ 2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող ընտանիքներին, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին, հրատապ կարիք ունեցող, սակայն

Արթիկում վիճաբանության ընթացքում 31-ամյա երիտասարդը դանակահարել էր համաքաղաքացուն

Հունվարի 1-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Համայնքային և քրեական ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արթիկի Շահումյան փողոցի հասցեներից մեկի մոտ տեղի

Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհը մեկուսացվել է. կա 3 տուժած

(Թարմացված) Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։ Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրատեխնիկա․ կա երեք

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031