Օրվա լրահոսը

Եթե գիտահանրամատչելի նյութը առկա է, ապա այն, ի վերջո, ըստ պահանջի պետք է հասնի հասարակության տարբեր խավերին ու անհատներին

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Գիտության հանրամատչելիացման ու զարգացման վարչության պետ,  մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո ԱԹԱՅԱՆԻ հետ – Պրն Աթայան, նախ կխնդրեինք ներկայացնել Ձեր ղեկավարած վարչության ստեղծման անհրաժեշտությունը: – Գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի վարչությունը ՀՀ ԳԱԱ-ում ստեղծվել է ս.թ. գարնանը: Եթե լինենք հակիրճ, ապա այն ստեղծվել է հայրենական եւ համաշխարհային գիտության նվաճումների հանրամատչելիացման եւ հանրայնացման, ինչպես նաեւ

Ադրբեջանական պետական հեռուստաընկերությամբ «սատանա» են անվանել Գերմանիայի արտգործնախարարին և ԱՄՆ կոնգրեսականին. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանական պետական «Az TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոքին։ Նշեմ, որ Բերբոքը COP29-ի շրջանակներում եղել էր Բաքվում և քննադատել իշխանություններին մարդու իրավունքների հարցում առկա բացթողումների համար։

Ոչ միայն հետնապահություն, այլև՝ հետընթաց: Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Արմեն Աշոտյան

Իր վերջին ինքնազրույցի ընթացքում Փաշինյանի խոսույթի մի մասը նվիրված էր հնարավոր եվրահանրաքվեին և Հայաստան-ԵՄ հարցերին։ Այս պահին մի կողմ դնելով այդ հարցով նրա երկիմաստ ակնարկները և արդեն տեսանելի մանիպուլյացիաները, բացահայտեմ ձեզ համար, թե ինչ է Նիկոլը նաև այս հարցով թաքցնում մեզանից։ Ոմանք կհիշեն, թե մի քանի տարի առաջ ինչպես էր նա իրականությունից և կոնտեքստից կտրված

Աբրոյենց տոհմի նշանավորները. մեր հոգեկից հարազատը

Վերհուշի մասունքներ Ապարա՛ն. Հայոց քարակերտ հուշարձաններով, խունկ ու մոմով օծված եկեղեցիներով, Մեծ հերոսամարտում հաղթած լեռնցիներով, շինականի, մամիկների, հովիվների երգերով (Կոմիտասով՝ աշխարհ տարածված)։ Ապարան անվանումն արտաբերելիս, առաջինը Գեւորգ Մակարյանին եմ հիշում, որի կյանքի լավագույն տարիներն ու տասնամյակները, կյանքի մեծ մասը, ուժը, եռանդը, միտքը նա նվիրաբերեց Ապարանի շրջանի զարգացմանը։ Իր գործունեության սլաքն ուղղեց մարդկանց բարեկեցությանը, Ապարանի եւ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին

Սոցիալական ցանցերում հարաբերական լռությունս պայմանավորված էր այն հանգամանքով, որ, որպես քաղաքական թիմի ղեկավար, քաղաքական որոշում կայացնելու անհրաժեշտություն ունեի: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն այլևս ունի որոշում՝ մենք մասնակցելու ենք Գյումրի ավագանիի արտահերթ ընտրություններին: Այն բանից հետո, երբ կնշանակվի ընտրությունների օրը՝ կհայտարարենք ընտրություններին մասնակցության ձևաչափի և մեր թեկնածուի մասին: Մեծ հարգանք ենք տածում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս

Ռուբեն Վարդանյանի ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում

Նոյեմբերի 25, 2024 թ․։ «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` այս տարի ևս հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում 2021 և 2023

Ցավոք, այս հարցը դարձել է նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Գեղամ Մանուկյան

Տարատեսակ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների հետ պայմանագրեր կնքելիս առավել նախանձախնդիր լինել, որպեսզի բացառվի որևէ տեղեկության արտահոսքը:

Գրաֆիկական աշխատանքների ուսումնաստեղծագործական առաջին համագործակցությունը կամ ` ինչպես կարելի է անդունդի երկու կողմերի միջև կամուրջ կառուցել

Հատկանշական է, որ ցուցահանդեսին իրենց գործերով մասնակցում են գեղարվեստի, այս դեպքում` կերպարվեստի տարբեր ժանրերում` գեղանկարչության, դիզայնի և կիրառական արվեստի ասպարեզներում ուսում ստացող նոր սկսող և արդեն որոշակի ինքնահաստատման բարդ ճանապարհ անցած ստեղծագործ ուսանողները և ըստ այդմ «դիապազոնի» առումով շատ լայն ընդգրկում ունի գրաֆիկական պատկերացումների անսահման բարդ ու հետաքրքիր աշխարհը:

Վրաստանում ընտրությունները չեն համապատասխանել ԵՄ անդամակցության թեկնածու երկրի չափանիշներին՝ նշված է Եվրոպական խորհրդարանի բանաձևի նախագծում

Բանաձևի նախագծով՝ ԵԽ-ն Եվրոպական միությանն ու անդամ պետություններին հորդորում է պատժամիջոցներ սահմանել վրացի քաղաքական առաջնորդների և պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ժողովրդավարությունից հետընթաց կատարելու և ընտրական գործընթացի խախտման համար

 «Մեծարգոների ենթամշակույթի» դեմ պետք է կանգնեն նոր խոշոր հանրային միավորներ, որոնք կունենան և´ ժողովրդին ասելու-առաջարկելու բան, և´ ռեսուրսային հնարավորություն. Վահե Հովհաննիսյան

Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև, լինելու է պատկերացումների և ճանապարհի ընտրություն։ Իշխանությունը գնալու է ընտրության իր «Մեծարգոների ենթամշակույթով» , որը քաղաքական միավոր չէ, և «Հայաստանը Էրդողանի տակ» ծրագրով։ Նրանց խնդիրը լինելու է՝ ընտրության շեմին ստանալ կենցաղային, առանց որևէ հույսի

«Ֆոնդերի կառավարիչներից նախնական ախորժակ կա ՀՀ-ում ներդրումներ կատարելու»․ Արմեն Նուրբեկյան

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերը 30 տոկոս ներդրում կարող են անել ՀՀ տնտեսության մեջ․ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին

Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր

«Ազատություն». Թուրքիա արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։ Լրագրողն X-ի իր էջում գրել է, որ Թուրքիա էր մեկնել Երևանից՝ զբոսաշրջության նպատակով, սակայն իրեն բերման են ենթարկել և տեղեկացրել, որ գտնվում է «սև ցուցակում»։ Հաուերն ասում է, որ 16 ժամ անց իրեն Ստամբուլի օդանավակայնից հետ են ուղարկել Հայաստան։ «Ես ոչ մի հանցանք չեմ գործել»,

Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց, այլ Ադրբեջանն օգտագործեց COP 29-ը ՀՀ-ի դեմ քարոզչությունն առավել սրելու, նոր պահանջներ ներկայացնելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Բաքվում ավարտվեց ՄԱԿ-ի միջազգային կլիմայական կոնֆերանսը (COP29) և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս միջոցառման անցկացումն Ադրբեջանում տեղի էր ունեցել ՀՀ իշխանությունների համաձայնությամբ, ապա փորձենք հասկանալ, թե ով շահեց ու տուժեց: Նախ, սրան նախորդած պրոցեսում, Հայաստանը 2 հիմնական ակնկալիք ուներ: Առաջինը,

Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությունը դադարեցնելու ուղղությամբ․ Էրդողանը՝ Պուտինին

«Ազատություն». Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությանը վերջ դնելու համար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էդողանը։ Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանը նաև շեշտել է, որ Անկարան կշարունակի ջանքերը՝ նպաստելու խաղաղ գործընթացներին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություն են մեկնարկել

«Իրանն այսօր». ԻՀՊԿ և Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություն են մեկնարկել Իրանի Արդաբիլ նահանգի Ասլանդուզ շրջանում։ Զորավարժությունը «Արասի (Արաքս) համատեղ զորավարժություն» խորագրով է։ Զորավարժության հայտարարված նպատակը երկկողմ համագործակցության ամրապնդումը, կազմակերպված անօրինական զինված խմբերի դեմ պայքարը, ընդհանուր սահմանների անվտանգության ապահովումը, մարտավարական ու գործնական մակարդակներում ռազմական համագործակցության զարգացումն է։ Ավելի վաղ Իրանն ու Ադրբեջանը

Դեսպանը նշել է՝ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը գործուն կերպով կմիանա Եվրասիայում անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի մշակման համատեղ ջանքերին

«Մենք նաև ակնկալում ենք մեր հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար անվտանգության համակարգի մշակման ջանքերին։ Այս գաղափարն առաջ է քաշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին կայացած հանդիպման ժամանակ։ Հարցը բարձրացվել է նաև վերջերս Կազանում՝ BRICS գագաթնաժողովին», – ասել է դեսպանը։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

«Վերադարձ» ակումբը մեկ տարեկան է

Օրերս Երևանում կայացավ Արցախի Կիոկուշին կարատեի «Վերադարձ» ակումբ ՀԿ-ի հաշվետու մրցույթը՝ նվիրված ակումբի հիմնադրման 1 ամյակին։ Մարզական միջոցառումը մեկնարկել է Արցախի հիմնով։ Մրցույթի ընթացքում ամփոփել են մեկ տարվա գործունեության արդյունքները և շնորհակալագրեր հանձնել իրենց աջակցած կազմակերպություններին և անհատներին։ Մրցույթի հաղթողները պարգևատրվել են  հուշամեդալներով և պատվոգրերով։ «Վերադարձ» ակումբը հիմնադրվել է «Լույս» հիմնադրամի աջակցությամբ՝ սկզբում համախմբելով արցախցի

Մեծամտություն, մանիպուլյատիվ վարքագիծ, էմպաթիայի բացակայություն․ նարցիսիզմի նախանշանները

Թեև «նարցիսիզմ» հասկացությունն այնքան հին է, որ հասնում է մինչև հունական դիցաբանություն, իսկ որպես հոգեբանական  տերմին գործածության մեջ է դրվել դեռևս Զիգմունդ Ֆրոյդի կողմից, սակայն այսօր այս բնավորության գիծը կամ խանգարման տեսակն ավելի նկատելի է, և այդ հարցում շատ մեծ է սոցիալական ցանցերի դերը։ Նարցիսիզմն, ըստ էության, ինքնասիրահարվածության ծայրահեղ դրսևորում է, որի պատճառով մարդը սկսում

Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի ընթացքում Նարեկ Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին,

Գարիկ Սարգսյանը վարչական իրավախախտում է թույլ տվել, սակայն այդ իրավախախտման համար նրան չեն կարող տուգանել․ Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա – Գարիկ Սարգսյանը վարչական իրավախախտում է թույլ տվել՝ նա քեռու ընկերության հետ պայմանագիր կնքելուց առաջ շահերի բախման մասին չի հայտնել։ Իսկ այդ իրավախախտման համար նրան չեն կարող տուգանել, քանի որ տույժ նշանակելու 1 տարվա ժամկետը անցել է, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից (ԿԿՀ)։ Ավելի վաղ «Հետք» պարբերականը գրել

Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ․ՊՆ

ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ

Գազալցակայանում քաղաքացի է հոսանքահարվել և, գիտակցության չգալով, մահացել է․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի 1/1 հասցեում գործող գազալցակայանում քաղաքացի է հոսանքահարվել, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

«Չնայած Փաշինյանի ջանքերին՝ Աբովյան փողոցում ամեն 2-րդը ռուսերեն է խոսում, խանութներում ռուսական ապրանք է․ ՌԴ-ն ամենուր է»․ Պիետրո Շաքարյան

Ըստ նրա՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգային նկատառումները ՌԴ-ի համար չեն նվազում։

Ուկրաինայում կան ներքին դերակատարներ, որոնք ողջունում են պատերազմը․ Նիկոլայ Պետրո

Պրոֆեսորի գնահատմամբ՝ ռուս և ուկրաինացի էլիտաների միջև մոտ ժամանակներում փոխադարձ ըմբռնում չի լինելու։

«Եվրաատլանտյան վեկտորի պատճառով կորցրինք մեր տարածքների 20 տոկոսը, ՌԴ-ի հետ լիարժեք երկխոսել չենք կարող»․ Աբխաիձե

Ըստ Հարավային Կովկասում իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Շոթա Աբխաիձեի՝ այժմ Վրաստանն ունի հնարավորություն վարելու բազմավեկտոր քաղաքականություն։

ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ հետեւում են իմ սոցիալական էջերին, շատ կոնկրետ առաջարկություն ունեմ. եկեք 2025 թ․-ը հայտարարենք կրթվելու տարի․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։ Ինձ համար սա խիստ պարտավորեցնող փաստ է։ Բայց նաեւ հնարավորություն է, որ պետք է օգտագործել։ Այս առիթով խոնարհաբար շնորհակալություն եմ հայտնում այլ ազգերի ներկայացուցիչներին, ում հետաքրքիր է իմ համեստ եւ փոքրիկ

«Բայդենը նամակ էր ուղարկում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին, ասում՝ ստորագրեք, Թրամփը ժամանակ է ձգելու»․ Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ Դոնալդ Թրամփը կգա, կասի, ստորագրեք և շնորհակալություն հայտնեք պարոն Բայդենին այս հզոր ձեռքբերման համար։ Կարող է մի փոքր ժամանակ ձգել, շարունակել բանակցային գործընթացը, հասնել ինչ-որ մի կետի, որ կարողանա դափնու պսակները վերցնել, Նոբելյան մրցանակ ստանալ խաղաղության հասնելու համար։ Քաղաքագետը կարծում է՝ առաջիկա ամիսներին գուցե քայլեր տեսնենք Թրամփի կողմից։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևան քաղաքում` Նոյեմբերի

Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ԱՄՆ ընտրություններից հետո

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ այն միակ գերտերությունը ժամանակակից աշխարհում, որտեղ վարչակազմի փոփոխությունը կարող է ազդել գլոբալ և տարածաշրջանային դինամիկայի վրա: Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի ընտրությունից հետո ամբողջ աշխարհում նկատվեց այսպես կոչված «Թրամփի էֆեկտը»: Ռուսաստանի դեպքում հնարավորությունների պատուհանն արդյո՞ք կընդլայնվի, թե՞, ընդհակառակը, կփակվի։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները 2022 թվականից ի վեր Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն

Լրահոս
Թրամփը երդվեց

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031