Օրվա լրահոսը

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները, հիմնական արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին: Հաջորդիվ՝

ՊԵԿ նախկին նախագահի եկամուտներն ու ծախսերը՝ նախորդ երեք տարիների ընթացքում

Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2021 թվականին՝ մինչ այդ երկու տարի զբաղեցրել էր արդարադատության նախարարի պաշտոնը: Որպես ՊԵԿ նախագահ երեք տարի պաշտոնավարելուց հետո՝ նա հայտնվեց այն պաշտոնյաների ցանկում, որոնց Նիկոլ Փաշինյանը մի կիրակի SMS-ներով  հորդորեց հրաժարվել պաշտոնից: Ի՞նչ է նա հայտարարագրել 2024-ին՝ 2023 թ. –ի՝ իր եկամուտների, ունեցվածքի եւ ծախսերի վերաբերյալ: Պարոն Բադասյանի անշարժ

ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն

ԿԳՄՍ նախարարությունը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում նման քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը և մասնակցությունը

Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով

YouTube-ը մեր առօրյայի անբաժանելի մասն է: Դժվար է պատկերացնել մեկ այլ հարթակ, որտեղ մենք կարող ենք այդքան ճանաչողական տեղեկատվություն ստանալ այդքան պարզ ձևով: Viva-ի «Y» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների գերակշիռ մասը դիտում է «YouTube»-ի ամենատարբեր բովանդակություն՝ ֆիլմեր, փոդքասթներ, ժամանցային, մասնագիտական ու կրթական նյութեր, շորթեր (կարճ տեսանյութեր): Շատերն ունեն իրենց վլոգներն ու «YouTube»-յան ալիքները: «YouTube»-ն ամենալայն

Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև. Նարեկ Մկրտչյան

Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

Արդեն կան առաջին գտածոները. պեղումներ «Բաղաբերդ» ամրոցի տարածքում` նոր բացահայտումների սպասումով

ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ։ Հնագիտական աշխատանքները իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ արշավախումբը փլատակներից մաքրում է բարձունքին գտնվող ամրոցի պարիսպները՝ բացահայտելով միջնադարյան թաքնված մշակութային շերտերը։ Արդեն կան

Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առեվանգման փորձ՝ Եղեգնաձորում. 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել են

Թաթուլ Պետրոսյան. «Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ որեւէ կառույցի ղեկավար, որքան էլ իրեն ծառայած, նվիրված լինի, վերջին հաշվով օգտագործվելու է եւ դուրս է նետվելու»

Ու ասուլիսում փորձում էր արդարացնել իր WhatsApp-ի նամակը, իբրեւ թե տեսեք, ես գրավոր նամակ եմ ուղարկել, որ մարդիկ ընկալեն, որ ինքը գրավոր հանձնարարական է ուղարկել: Նա չի հասկանում անգամ, թե ինչ ասել է՝ գրավոր նամակ ուղարկել, հանձնարարական տալ: WhatsApp-ային հավելվածով նամակ ուղարկելը գրավոր ձեւակերպման հետ որեւէ կապ չունի:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ՝ Իրավասու մարմին) ձևավորումից ի վեր՝ 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր, նախաձեռնվել է 553 ուսումնասիրություն: Իրավասու մարմինը 172 անձի վերաբերյալ դատարան է ներկայացրել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ 201 միջնորդություն: Իրավասու մարմնի կողմից դատարան է ներկայացվել 116 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում

«Հաղթահարեցինք Քովիդը, պատերազմը, կարող եմ ասել, որ հիմա ամուր ոտքերի վրա ենք»․ «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրի շահառուն ստացած դրամաշնորհով ընդլայնել է բիզնեսը

20 տարուց ավելի է՝ Էմիլյա Միրզոյանի ընտանիքը զբաղվում է հյուրատնային գործունեությամբ։ Տարիների ընթացքում կուտակված փորձը սեփական բիզեսը հիմնելու հիմք է դարձել։ Էմիլյան ամուսնու հետ 2019-ին Տավուշի մարզկենտրոնում բացել է իր սեփական հյուրատունը։ Էմիլյան «Իմ քայլը» հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շահառուներից է։ Իր ներկայացրած բիզնես պլանը հայտնվել է լավագույն 42 բիզնես

Պարբերաբար եմ նշում, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման: Միջոցառման նպատակն էր անդրադառնալ Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները՝ դիտարկելով դրանք օրենքի նոր փոփոխությունների լույսի ներքո և առանձնացնելով այն

«Արեւմտյան Հայաստանը միջազգային իրավունքի ու պայմանագրերի մեջ հիշատակված է, պետությունների կողմից ճանաչված՝ այն համատեքստում, որ տեղի է ունեցել ցեղասպանություն»

«Արեւմտյան Ադրբեջանն» ու Արեւմտյան Հայաստանը համեմատելը նշանակում է, որ վաղուց նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ Ադրբեջանը դա շրջանառության մեջ է դրել։

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին․ երկու անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Քրեական ոստիկաններն արդեն

Հայաստանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց չի առարկում, որ նախատեսված փաստաթղթերն ընդունվեն, ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:      

Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը.(2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ ☑️ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի

ՄԻՊ-ն ընդգծում է փաստաբանության ինստիտուտի ամրապնդմանը յուրաքանչյուրիս աջակցության կարևորությունը

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցադրումների՝ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում են ներկայացվել մտահոգություններ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված փոփոխությունների՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Կարևորելով հարցը՝ Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս նախագծային փուլում օրենսդրական փոփոխությունների առնչությամբ իր կարծիքն է ներկայացրել ՀՀ

Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.2% անցյալ հոկտեմբերի համեմատությամբ

2024թ. հոկտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 2024թ․ հունվար-հոկտեմբերը 2023թ․ հունվար-հոկտեմբերի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.1% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 11․7%–ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 5․8%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 18.8%–ով 📈Շինարարության ծավալն աճել է 15․5%–ով 📈Արտահանման ծավալն աճել է 95.1%–ով 📈Ներմուծման ծավալն աճել է 50.8%–ով։ 2024թ․ հոկտեմբերը 2023թ․ հոկտեմբերի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը

Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են ՔՊ անդամ, շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառում են իրականցրել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչներ 25-ամյա Տիգրան Կիրիշչյանին և 25-ամյա Արամ Կալաջյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն Երևանի քրեական վարչությունում անձնական խուզարկությամբ Ա. Կալաջյանի մոտ

Բնակարանային մատչելիության ծրագիրը զրոյական ներառականություն ունի. Արտակ Բեգլարյան. ԱրցախԹիՎի

ԱրցախԹիՎի. Արցախի նախկին պետնախարար, «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ ՀՀ կառավարության բնակարանային մատչելիության ծրագիրը ռազմավարական և սահմանադրական լուրջ խնդիրներ ունի: «Իրականում» հաղորդաշարի տաղավարում նա խոսել է ծրագրում առկա բացերի և լուծման՝ իրենց տարբերակների մասին:

Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Չափնի բնակավայրի տարածքում, ապօրինի ծառահատման և փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Չափնի գյուղի բնակիչ 48-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Կաղնուտ բնակավայրի վարչական տարածքում բենզասղոցով ապօրինի հատել է կաղնի: Փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը տեղափոխվել է Կապանի

COP29-ի շրջանակում Ադրբեջանը ներկայացրել է գրքեր՝ Հայաստանը պատկերելով որպես ադրբեջանական տարածք

Ադրբեջանը հերթական յուրացուման փորձն է անում «Ազգային ճակատ». Ադրբեջանը COP29-ի շրջանակներում ցուցադրել է «Արևմտյան Ադրբեջանի» ճաշատեսակներ, այդ թվում՝ հայկական գաթան, որը ներկայացվել է որպես ադրբեջանական, և Երևանի մասին գրքեր, որոնք ներկայացնում են Հայաստանը որպես ադրբեջանական տարածք։    

Արցախի նորակառույց հուշարձանները Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ապօրինի շինություններ և քանդում են

«Ապառաժ». Արցախում, առաջին պատերազմից հետո, բացի հին եկեղեցիների վերանորոգումից, կառուցվել են նաև նոր եկեղեցիներ, որոնցից մեկն էլ Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղում: Այս գյուղի բնակիչների մեծ մասը բնիկ են, նրանց միայն փոքր մասի նախնիները գաղթել են Ղարադաղից։ 1890-ական թվականների սկզբներին այստեղ կար 25 տուն, 203 բնակիչ, իսկ 1897 թվականին 40 տուն, 96 բնակիչ։ Արցախյան առաջին պատերազմի

Էդգար Ղազարյան. «Ոչ մի պարագայում իշխանության մի թեւի ներկայացուցիչը իրավունք չունի ազդել մյուսի վրա, որովհետեւ դրանցով են ստեղծվում սահմանադրական իշխանության մարմինների հակակշիռները»

Էդգար Ղազարյան. «Ինքնավար պաշտոնի գործունեությանը որեւէ միջամտություն, հանցագործություն է, ու այս մարդը շատ հանգիստ նստել է Հանրայինում ու ազատ խոսում է, թե ինքը ինչ հանցանքներ է գործել»

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, ծանոթացել է առաջնագծում ընթացող աշխատանքներին

Նոյեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի: Նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել հանձնարարականներ: ՀՀ պաշտպանության նախարարություն

«Եվրադիտորդները լուծում են Հայաստանի անվտանգության հարցը, Նիկոլ Փաշինյանը երեւի չի գիտակցում եւ վերին աստիճանի անպատասխանատու հայտարարություն է անում»․ Տիգրան Խզմալյան

«Հայաստանը խաղաղության կարող է հասնել ոչ թե թղթերի հիման վրա, մենք կարող ենք խաղաղության ունենալ միայն ուժեղի դիրքից հանդես գալով»։

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը Մուրմանսկում մասնակցել է միջազգային թատերական փառատոնին և պարգևատրվել երկու հատուկ դիպլոմով

«Արկտիկական բեմ» երկրորդ միջազգային թատերական փառատոնի կազմկոմիտեի հրավերով և ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավարության աջակցությամբ  Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը 2024 թ․ նոյեմբերի 15-22-ը Մուրմանսկում մասնակցել է այս նշանակալի մշակութային իրադարձությանը և դրա արդյունքում պարգևատրվել երկու հատուկ դիպլոմով։ Սա երիտասարդ թատրոնի առաջին միջազգային բեմելը հանդիսացավ, որը 2022 թվականին հիմնադրած լինելով Ստեփանակերտում տեղի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովի նախաձեռնությամբ,

Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով. «Փաստինֆո»

«Փաստինֆո». Նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություններ են տեղի ունեցել՝ կոռուպցիոն գործով։ Նոյեմբերի 22-ին ձերբակալվել է կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի եւս մեկ աշխատակից՝ կոռուպցիոն գործով։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Կենտրոնի թաղապետարանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, որի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել

Մտավորականներն ու գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման

Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման Օրվա քաղաքային իշխանությունների ձեռամբ, դամոկլյան սրի պես, մի նոր աղետ է կախվում երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի գլխին։ Հունվարի 1-ից մինչև 300 դրամ թանկանալու է քաղաքային տրանսպորտի ուղեվարձը։ Վճռականորեն մերժում ենք քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը և միանում ենք «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնությանը՝ ընդդեմ

Աշտարակ-Ապարան ճանապարհին վթարի հետևանքով երկու հոգի հոսպիտալացվել է

Նոյեմբերի 25-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։

Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը Փարիզում հանդիպումների ընթացքում քննարկել է Ֆրանսիայի շարունակական ներգրավվածության կարևորությունը՝ հանուն ՀՀ անվտանգության

Վաշինգտոն – Մինչ Ադրբեջանը հյուրընկալում էր COP29-ը, և դրա բռնապետ նախագահը քննադատում էր Ֆրանսիային Հայաստանին աջակցելու համար, Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, նախագահ Քերոլին Մուգարի, ցմահ հոգաբարձու Նուբար Աֆեյանի և գործադիր տնօրեն Բրայան Արդունիի մասնակցությամբ մեկնեց Փարիզ ու շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային իր աջակցության համար և բազմաթիվ պաշտոնյաների հետ քննարկեց շարունակական ներգրավվածության

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031