Օրվա լրահոսը
Սպասվում են տեղումներ` ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված
Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի
Իշխանությունների միակ հստակ դիրքորոշումը… դիրքորոշում չունենալն է. հանգամանքներն ու իրենց տրամադրությունը որտեղ կտանեն՝ այդտեղ կհայտնվեն․ «Փաստ»
Նույնիսկ Արցախի թեմայով կամ սահմանազատման հարցի շուրջ հանրաքվե չկազմակերպեցին։
Էնքան վստահ է եղել, որ ինչ էլ լինի, իր փայ Քրիստոսը մեջքին կանգնած է. «ՉԻ»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը «խնդրել է» ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը եւ վերջինս այսօր երեկոյան կհայտարարի իր որոշման մասին, ասել է. «Ես իրեն զգուշացրել էի, որ գլխին սարքելու են»: «ՉԻ». Հետաքրքիր է, թե որտեղ են Հովիկ Աղազարյանի գլխին սարքել: Ինքն է իր գլխին սարքել: Իրեն ո՞վ
Հայկազուն Ալվրցյան. Փաշինյանը ոչ միայն Ադրբեջանին հերթական խաղաքարտն է տալիս, այլեւ բացահայտում է արդեն իսկ պայմանավորված ծրագիրը. «Հրապարակ»
Իսկ երբ պետության ղեկավարն է նման հերթական դավադրական հայտարարություն անում, դա նշանակում է` այդ հայտարարությունը հենց այդպես չի արվում, որովհետեւ փաստացի պատերազմի մեջ գտնվող թշնամու ջրաղացին որեւէ ղեկավար հենց այնպես ջուր չի լցնի, եթե նրա հետ համատեղ ծրագրեր չի իրականացնում եւ համախոհ չէ»,- ասում է Ալվրցյանը՝ նկատելով, որ հայ հասարակությունն այլեւս չպետք է զարմանա Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։
Հայաստանում անկախ օրենսդիր եւ դատական իշխանություն չկա
«Երբ պահը եկել է, որ պետք է որեւէ դատավճիռ կայացվի, ասել եմ՝ ելք է պետք այդ գործերին…», – ասում է Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ գործ ունի գործադիր իշխանության ղեկավարը կամ ներկայացուցիչը ինչ-որ բան ասել (իրականում՝ պահանջել) դատավորից: Նրանց միջեւ պաշտոնական շփում՝ ոչ ուղիղ, ոչ միջնորդավորված ընդհանրապես չպիտի լինի: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ հաջորդ տարվա հունվարի 20-ից
Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչ ուժը դարձել է ոսկերչական ապրանքների արտահանումը, բայց այն ոչ թե տեղական ներուժի հաշվին է, այլ Ռուսաստանից հումքը ներմուծվում է, ապա վերաարտահանվում. «Փաստ»
Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով, 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված 4,1 մլրդ դոլարի ոսկու (59 տոննա) 64 %-ը արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ մնացած մասը՝ Հոնկոնգ ու Չինաստան։ Սակայն վերջին շրջանում ոսկերչական ապրանքների արտահանումը նվազման միտումներ է ցուցաբերում։
Արգիշտի Քյարամյանի եւ նրա ընտանիքի հայտարարագրերը՝ նախորդող երեք տարիներին
Քննչականի նախկին նախագահը, կարծես թե, չի վստահում ՀՀ բանկային համակարգին եւ նախընտրում է փողը պահել «բարձի տակ»՝ ունի 50 հազար դոլար եւ 52 մլն դրամ կանխիկ գումար: Ընդ որում՝ այդ 50 հազար դոլարը կար ե՛ւ 2023 թվականի հայտարարագրում, ե՛ւ 2022 թվականի: Իսկ կանխիկ դրամով «պարկը» այս երեք տարիների ընթացքում «փքվել է», 2022-ին հայտարարագրված էր 38 մլն դրամ, 2023-ին՝ 42 մլն դրամ:
Ասել, որ Սերժի հետ համագործակցելը երազանք էր, կնշանակի ոչինչ չասել. Վան (Նեմրա) Եղիազարյանը Սերժ Թանկյանի հետ զուգերգի մասին
Ելույթից հետո՝ բեմից դեռ չիջած, Բրայան Մեյը ձեռքը պարզեց, «high five» արեցինք, ողջագուրվեցինք, շնորհավորեց մեզ լավ ելույթի համար, լրիվ ֆիլմի պես էր ամեն ինչ: Ու երբ գնացինք բեմի կողքի հատված, Սերժը դեպի մեզ եկավ, այնպես դիմավորեց՝ կարծես երկար տարիներ մեզ գիտեր, ոնց մենք իրեն, տպավորություն էր, որ մեր հազար տարվա ընկերներից է… Միևնույն ժամանակ մենք չէինք կարողանում այդքան շատ էմոցիաները մարսել: Հստակ հիշում եմ, որ խոսում էինք, բայց չեմ հիշում բովանդակությունը, աղմուկը շատ էր ու շատ մարդ կար։ Նաև հիշում եմ, որ մեծ ցանկություն կար լուսանկարվելու իր հետ, բայց չէինք ուզում շատ ծանրաբեռնել նրան… Ու հանկարծ Սերժն ասում է՝ «բա մի հատ չնկարվե՞նք»… էդ պահը չափազանց տպավորիչ էր ու մեզ համար շատ մեծ բան էր նշանակում…
Եթե ճիշտ կազմով հանդես գայինք, գրեթե չէին հնչի ոչ միայն Թուրքիայի այլ նաև Ռուսաստանի և Իրանի հիմները. Դավիթ Սանասարյան
Մանիպուլացիաներից այն կողմ
Հենց մոտեցա, սկսեցին թաքցնել. Ավագանու անդամն ահազանգել է իրավապահներին
Ամենաշոկայինն այն էր, երեխաներ էլ էին այդ տեսարանին ականատես. Տաթեւ Հովակիմյան
Ալիևն ընդգծել է, որ Թրամփի գործունեությունը կարևոր դեր կխաղա անվտանգության ապահովման գործում
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում Ալիեւը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ ընտրություններում վստահ հաղթանակը նրա քաղաքական կուրսի նկատմամբ ամերիկյան ժողովրդի մեծ աջակցության և վստահության հստակ արտահայտությունն է։
Դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումները քննարկվել են ԵԽ ներկայացուցչի հետ
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ջանլուկա Էսպոզիտոյի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարությանը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման օրակարգին ցուցաբերվող աջակցության համար։ Կողմերը քննարկել են ԵԽ-ի կողմից իրականացվող ծրագրերի
Իմ որոշումը պայմանավորված չէ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմամբ, ուրիշ փաստարկներ կան, որոնք ինձ ստիպում են եւս մի քիչ մտածել. Հովիկ Աղազարյան
Դե որ դուք ամեն բան չգիտեք, հետեւաբար, ես իմ որոշումները կայացնում եմ այն ամեն բանի հիման վրա, որ գիտեմ, իսկ դուք ամեն բան չգիտեք. Հովիկ Աղազարյան
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների
«Մեր լռակյացության ֆոնին Ալիևը դարձյալ տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին»․ քաղաքագետ
Բաքվում անցկացվող COP 29֊ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին ցուցահանդես՝ նվիրված այսպես ասած «Արևմտյան Ադրբեջանին», հերթական անգամ Հայաստանի ողջ տարածքը, խոհանոցն ու մշակույթը ներկայացնելով՝ որպես Ադրբեջան ու ադրբեջանական ժառանգություն։ Այստեղ մասնավորապես հայկական գաթան ներկայացվել է որպես ադրբեջանական, ցուցադրել են Երևանի մասին գրքեր, որտեղ Հայաստանը, ըստ նրանց, ադրբեջանական տարածք է, հայկական բոլոր եկեղեցիներն էլ՝ աղվանական են։
«Այն, ինչ մինչև հիմա արել ենք, ընդամենը ծաղիկներն են»․ «Գոյ» թատրոնի դերասան
Ըստ «Գոյ» թատրոնի շահերի ներկայացուցիչ Կարո Ասատրյանի իրենց և անկողմնակալ դիտորդի մոտ կա տպավորություն, որ դատավորն ունի ձևավորված գործողություն, և այն գործողությունները, որ կատարվել են, խոչընդոտելու են հայցի օբյեկտիվ քննությանը։
Լեհաստանի նախագահը ժամանել է Հայաստան
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Ավելի վաղ՝ Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում հաղորդագրություն էր տարածվել, որ Հանրապետության նախագահ Անջեյ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին` Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Շնորհավորում եմ Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում ենք սերտորեն համագործակցել ռազմավարական գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային կայունության ապահովման համար։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան
Ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը. «Դատավորների միություն»
Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական գործիչ, ով չի համապատասխանել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված չափանիշներին, պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով՝ կատարած ապօրինություններով խախտելով օրենքի գերակայության սկզբունքը և Սահմանադրության դրույթները ու սկզբունքները։ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ, որոնք նպատակաուղղված
ՆԳ նախարարությունը միանում է ընդդեմ գենդերային բռնության քարոզարշավին
Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա շրջանակում նոյեմբերի 25-ին Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» թեմայով քարոզարշավը, որի նպատակն է գենդերային բռնության ու տեսակների մասին իրազեկել բնակչությանը, խթանել հասարակության շահերի պաշտպանությանն ու բռնության կանխարգելմանն ուղված միջոցառումների իրականացմանը, ԶԼՄ-ներում խնդրի լուսաբանման տարածվածությանը, ամրապնդել կանանց իրավունքների և առողջապահության հարցերով զբաղվող կազմակերպությունների փոխլրացնող համագործակցությունը: ՆԳ նախարարությունը
Հովիկ Աղազարյանն անհայտ ժամկետով հետաձգել է մանդատը վայր դնել-չդնելու մասին որոշման հրապարակումը
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու վերաբերյալ իր որոշման հրապարակման ժամկետը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ այսօր երեկոյան 18:00 ին հայտարարությամբ հանդես կգա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Աղազարյանին խնդրել է մանդատը վայր դնել: Ըստ տարածված տեղեկությունների ՝ Աղազարյանի որոշման հետաձգումը պայմանավորված է ԱԺ նախագահ
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները, հիմնական արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին: Հաջորդիվ՝
ՊԵԿ նախկին նախագահի եկամուտներն ու ծախսերը՝ նախորդ երեք տարիների ընթացքում
Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2021 թվականին՝ մինչ այդ երկու տարի զբաղեցրել էր արդարադատության նախարարի պաշտոնը: Որպես ՊԵԿ նախագահ երեք տարի պաշտոնավարելուց հետո՝ նա հայտնվեց այն պաշտոնյաների ցանկում, որոնց Նիկոլ Փաշինյանը մի կիրակի SMS-ներով հորդորեց հրաժարվել պաշտոնից: Ի՞նչ է նա հայտարարագրել 2024-ին՝ 2023 թ. –ի՝ իր եկամուտների, ունեցվածքի եւ ծախսերի վերաբերյալ: Պարոն Բադասյանի անշարժ
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
ԿԳՄՍ նախարարությունը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում նման քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը և մասնակցությունը
Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով
YouTube-ը մեր առօրյայի անբաժանելի մասն է: Դժվար է պատկերացնել մեկ այլ հարթակ, որտեղ մենք կարող ենք այդքան ճանաչողական տեղեկատվություն ստանալ այդքան պարզ ձևով: Viva-ի «Y» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների գերակշիռ մասը դիտում է «YouTube»-ի ամենատարբեր բովանդակություն՝ ֆիլմեր, փոդքասթներ, ժամանցային, մասնագիտական ու կրթական նյութեր, շորթեր (կարճ տեսանյութեր): Շատերն ունեն իրենց վլոգներն ու «YouTube»-յան ալիքները: «YouTube»-ն ամենալայն
Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև. Նարեկ Մկրտչյան
Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը
Արդեն կան առաջին գտածոները. պեղումներ «Բաղաբերդ» ամրոցի տարածքում` նոր բացահայտումների սպասումով
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ։ Հնագիտական աշխատանքները իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ արշավախումբը փլատակներից մաքրում է բարձունքին գտնվող ամրոցի պարիսպները՝ բացահայտելով միջնադարյան թաքնված մշակութային շերտերը։ Արդեն կան
Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առեվանգման փորձ՝ Եղեգնաձորում. 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել են
Թաթուլ Պետրոսյան. «Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ որեւէ կառույցի ղեկավար, որքան էլ իրեն ծառայած, նվիրված լինի, վերջին հաշվով օգտագործվելու է եւ դուրս է նետվելու»
Ու ասուլիսում փորձում էր արդարացնել իր WhatsApp-ի նամակը, իբրեւ թե տեսեք, ես գրավոր նամակ եմ ուղարկել, որ մարդիկ ընկալեն, որ ինքը գրավոր հանձնարարական է ուղարկել: Նա չի հասկանում անգամ, թե ինչ ասել է՝ գրավոր նամակ ուղարկել, հանձնարարական տալ: WhatsApp-ային հավելվածով նամակ ուղարկելը գրավոր ձեւակերպման հետ որեւէ կապ չունի: