Օրվա լրահոսը
Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել էր թոշակառուի ստորագրությունը, յուրացրել թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա միջոցառումը։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ, գործնական գիտելիք սովորեցնող մրցույթի գլխավոր հովանավորը Բիբլոս Բանկ Արմենիան է։ Մրցույթն այս տարի անցկացվեց 4-րդ անգամ՝ Կենտրոնական բանկի աջակցությամբ։ Տարվա մեկնարկին շուրջ 600 հայտադիմումից ընտրվել էին 200-ից ավելի ուսանող երևանյան ու մարզային համալսարաններից,
«Կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, ինչ իմ գլխին արեց»․ Հովիկ Աղազարյան
Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աղազարյանն ասաց, որ չի կարող վարչապետի խոսքից չճնշվել․ «Ավելի ճիշտ չազդվեմ՝ այն իմաստով, որ իր նկատմամբ ունեցած հարգանքը ինձ ստիպում է, որ եթե դիտողություն անի ինձ, նախատի, դա ինձ համար ընդունելի է»։
Կարեն Կարապետյան. Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքականությունից անցում դեպի վերականգնողական քաղաքականությանը
Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին
Oրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի եւ գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի համակարգի միջոցով կնքել աշխատանքային պայմանագրերը, պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային համակարգից օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերության կողմերին հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած
«Նման շրջանավարտ չենք ունեցել»․ Հրազդանի հումանիտար ինստիտուտի ռեկտորը արտասահմանում բնակվողին դիպլոմ տալու մասին
Այդ ուսանողն ընդունվել է, սակայն չորրորդ կուրսից հեռացվել է
Հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ Բացառություն է կազմել Արարատյան դաշտը, որտեղ դեպի ցիկլոնի կենտրոն տեղաշարժվող հարավ-արևելյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը բարձրացել է 3-5°C-ով և առանձին հատվածներում գերազանցել տվյալ օրը դիտված պատմական առավելագույն արժեքները։ ℹ️ Այսպիսով, գրանցվել է․ 🔳Արմավիրում +19․4°C ջերմաստիճան (պատմական առավելագույն +17․3°C, 1970թ․), 🔳Արտաշատում +17․4°C
«Ծրագրի նպատակն է «Գրպանից դուրս ծախսերի» կարգավորումը». Լենա Նանուշյան
«Մեր բյուջեն չի՞ բավարարում»,- հարցրեց զեկուցող Ս.Սաֆարյանը, նկատելով, որ «ավելի ծանր հիվանդությունները համաձայնագրում չեն ներառված, չնայած գումարը մեծ է»:
«Լոս Անջելեսի փորձը կարող է օգտակար լինել թվային վերափոխման ճանապարհով անցնող Երևանի համար». փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Պաշտոնական այցով ԱՄՆ այցելած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երկկողմ համագործակցության օրակարգում քաղաքապետներն առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Կարևորելով Լոս Անջելեսի փորձն ու գրանցած հաջողությունները նշված գործընթացներում՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ այն կարող է օգտակար լինել նաև թվային վերափոխման ճանապարհով
ՔՊ-ական նախկին պատգամավորը լրագրողներին հորդորեց՝ «Այսուհետ կլինի՞ իմ անձնական կյանքի մեջ չխառնվեք»
«Նման բան չկա»․ Նարեկ Զեյնալյանը՝ առողջապահության նախարար նշանակվելու մասին
Ֆինանսների նախարարի կասկածելի գործարքները՝ ըստ փաստաբանների
Փաստաբաններն ուսումնասիրել են Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները
«Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի». Մանասյանը հանդիպել է Մարտունի համայնքի ղեկավարին
Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ: Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել
«Հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»
Հարգելի՛ վարորդներ, հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Հրայր Թովմասյանը փորձում է բացել «սեւ արկղը»
Ըստ նրա, Սահմանադրական դատարան բերված համաձայնագիրն ասես «սայլից առաջ դրված ձի լինի»
Ադրբեջանի իշխանությունը միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի ստորագրումից և Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո, Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքների շուրջ սկսեց բազմաբնույթ հակահայկական քարոզչություն իրականացնել: Նման նպատակաուղղված քարոզչությունն առաջին հերթին թիրախավորում է Արցախի գրավյալ տարածքներում գտնվող բազմաթիվ հայկական քրիստոնեական հոգևոր հուշարձանները: Ադրբեջանական քարոզչամեքենան, հետևելով դեռևս խորհրդային տարիներին ձևավորված և Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգության յուրացմանը միտված քաղաքականությանը,
Երգասաց Վախթանգ Հարությունյանի անձնական օրինակը կամ մարդկային կերպարը լավագույնս ներկայացնում է bard-երգասացներին
«…Ու ինչ կգտնենք այդ խաչմերուկում, մենք դեռ չգիտենք
Ու ինչ է սպասվում նոր խաչմերուկում, ոչ ոք չգիտե…» Վախթանգ Հարությունյան
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 26-ին՝ լեռնային շրջաններում,
Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ հայ ժողովրդի զավակները պետք է հնարավորություն ունենան գերությունից վերադառնալու. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկերի փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին ելույթիս ամբողջկան հայերեն թարգմանությունը Համաժողովի հարգելի մասնակիցներ, գործընկերներ, բարեկամներ, Նախ և առաջ թույլ տվեք Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից շնորհակալություն հայտնել այս հանդիպման կազմակերպիչներին նման
QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կդառնա 7 օր
Բանկային քարտերով վճարումներ կատարելու գործընթացն ավարտական փուլում է
«Թյուրքալեզու երկրների ապրանքները շուկա դուրս կգան «Made in Turan» ապրանքանիշով»
Region monitor. «Ադրբեջանի ֆրանչայզինգի ասոցիացիա» հասարակական ասոցիացիայի խորհրդի նախագահ Ջամիդ Մովսումովը «Թուրան էլեկտրոնային առևտրի և արտահանման» ֆորումի շրջանակներում նշել է, որ թյուրքալեզու երկրների ապրանքները շուկա դուրս կգան «Made in Turan» ապրանքանիշով։ Նա ասել է, որ այս միջոցառմանը կներկայացվեն «Made in Turan» ապրանքանիշի ներքո առաջին արտադրանքները։
Մեմեր և բարոյականություն». հատվածներ AxelMondrian ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանի ելույթից
Մեր օրերում, երբ հումորը մարքեթինգային բովանդակությունում լայն տարածում է երաշխավորում, ե՞րբ է «խնդալու» և ե՞րբ է «լացելու» պահը: Արդյոք բրենդները դադարում են էթիկական լինել` վիրուսային տարածվածության ու փառքի համար արշավներում: Ցինիզմը մեմերի մշակույթում թուլացնո՞ւմ, թե՞ ուժեղացնում է արշավի հիմնական ասելիքը: Ի վերջո, ծիծաղո՞ւմ ենք հանդիսատեսի հետ, թե՞ հանդիսատեսի վրա, և այս ամենը ի՞նչ է մեզ
Գրագետ օգտվել արհեստական բանականությունից եւ չհայտնվել նրա ծուղակում
Ներկայացվեց «Արհեստական բանականության կիրառումը հայաստանյան մեդիայում. էթիկական նկատառումներ» քաղաքականության համառոտագիրը
Ադրբեջանցի հաղորդավարը փաստացի ասում է՝ որքան էլ Փաշինյանը իրավունքներից հրաժարվի, ի պատասխան Բաքուն՝ ոչնչից էլ չի հրաժարվելու. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանական քարոզչական ողջ դաշտը հարձակվել է «խեղճ» Փաշինյանի վրա «Արեւմտյան Հայաստան» եւ «Արեւմտյան Ադրբեջան» համեմատության համար։ Բայց այս հատվածը առանձնահատուկ հետաքրքիր է, որտեղ հաղորդավարը փաստացի ասում է՝ որքան էլ Փաշինյանը խեղճանա ու իրավունքներից հրաժարվի, ի պատասխան Բաքուն՝ ոչնչից էլ չի հրաժարվելու, հորինելու
Լեհաստանի նախագահը եղավ նաև Հիշողության պուրակում և, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, տնկեց արծաթափայլ եղևնի
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ։ Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Լեհաստանի
Շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք Արթիկում
ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք
ՀՀ պետական պարտքը հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ դոլար. փորձագետ
Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար: Առաջիկա երեք տարիների ընթացքում սրա 30%-ը ենթակա է մարման: Այս պարտքի 48.5%-ը արտարժույթով է: 2018թ.-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը 6.9 միլիարդ ԱՄՆ դոլար էր: Վեց տարվա ընթացքում այս իշխանությունը մեր պետության պարտքը գրեթե կրկնապատկել է: ՀՀ կառավարության կողմից ներգրաված պարտքի
Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Փաշինյան
Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձեւեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ։
Էրդողան. Իսրայելի վարչապետին ձերբակալելու Միջազգային քրեական դատարանի որոշումը շատ խիզախ քայլ է, Թուրքիան աջակցում է դրան
Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում կայացած կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով: Նա, անդրադառնալով Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի կայացրած որոշմանը, ասել է. «Միջազգային քրեական դատարանի հրամանը՝ ձերբակալելու Իսրայելի վարչապետ Նեթանյահուին և նախկին պաշտպանության նախարար Գալանտին, այդ ուղղությամբ իրականացված շատ խիզախ քայլ է: Նեթանյահուի և ցեղասպանական ցանցի համար
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում
Արևորդի ՀԿ-ն Ucom-ի աջակցությամբ այս անգամ է 10.44 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան տեղադրեց Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 2 մանկապարտեզում։ 2013 թվականին կապիտալ վերանորոգված մանկապարտեզի շենքի դիրքը տալիս է արևային կայանի մաքսիմալ արդյունավետ արտադրողականության հնարավորություն։ Տեղադրված կայանը հնարավորություն կտա հոգալու մանկապարտեզի ջեռուցման ողջ ծախսը, ինչպես նաև հոսանքի այլ ծախսեր։ Այժմ մանկապարտեզում
Այս փուլի ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ որոշակի դադարից հետո բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին: Այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են: Ինչո՞ւ եմ այդպես համարում, որովհետև կողմերը քննարկում են սահմանային այն տեղամասերի հաջորդականությունը, որտեղով պետք