Օրվա լրահոսը

«Ալիևը ստիպված էր հնչեցնելու, որ բանակցությունները տանում են դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում». Նաիրա Կարապետյան

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը գրում է. «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Իլհամ Ալիև, 07.10.2016թ: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի գրագետ արտաքին քաղաքականության արդյունքում մենք հաղթեցինք նաև դիվանագիտական ճակատում, և Ալիևը ստիպված էր հնչեցնելու, որ բանակցությունները տանում են դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում: Իսկ հետո եկավ Նիկոլը, սկսեց «բանակցել»

Հայաստանը չի միացել ԱՊՀ ԱԳ նախարարների երկու հայտարարությունների. «Ազատություն»

Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը: ԱՊՀ մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները մոսկովյան նիստում ընդունած համատեղ հայտարարությամբ

Էդգար Ղազարյան. «2020 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, ՊԲ-ում խորհրդակցություն անցկացրեց, եկավ, պատմեց մանրամասները ու Ադրբեջանի հիմնական հաջողությունները պատերազմում սկսվեցին հոկտեմբերի 7-ից»

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է: Նիկոլ Փաշինյանը նրան շնորհավորել է Մոսկվայում, ուր մեկնել է՝  նաեւ վաղը մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսեց հոկտեմբերի 7-ի մեկ այլ խորհրդի մասին: «Այսօրվա հետ կապված, ես մեկ ուրիշ բան եմ ուզում հիշեցնել: 2020

Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2024թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնից ստացվել է առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է նույն դիվիզիոնի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ կառավարություն  

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 17 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 9 ջրատար

Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

ԱՄՆ-ը և Արևմուտքը փորձում են սողոսկել Հարավային Կովկաս. ՌԴ նախագահի օգնական

«Ազատություն». ԱՄՆ-ը և Արևմուտքը փորձում են «սողոսկել» Հարավային Կովկաս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացի միջոցով, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Միացյալ Նահանգները և մի շարք այլ արևմտյան երկրներ փորձում են [Ադրբեջանի և Հայաստանի միջև] խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներին կցվել։ Մենք կարծում ենք, որ ողջ սևագիր աշխատանքները կատարվել են Մոսկվայում, և

Փաշինյանը ժամանակ չունի, զբաղված է Էրդողանի նվիրած գիրքը կարդալով. Մեսրոպ Առաքելյան

«Գրքում ամփոփված են Ռուբեն Վարդանյանի՝ տարբեր ժամանակներում ասված խոսքերը՝ հանդիպումներից, ելույթներից, որոնց մեծ մասին Ռուբեն Վարդանյանի գործունեությանը հետեւող մարդիկ տեղյակ են եղել,  բայց որի համար Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ժամանակ չունեն: Ոնց հասկանում ենք Փաշինյանը զբաղված է էրդողանի նվիրած գիրքը կարդալով: Բայց կարծում եմ, որ ինչպես իրենք, այնպես էլ շատերը դեռ առիթ կունենան ծանոթանալու

«Անկախ տեխնոլոգիական զարգացումներից՝ գիրքն այլընտրանք չունի». Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է գրադարանային ոլորտի մի շարք աշխատակիցների

Գրադարանավարի օրվա առթիվ այդ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով: Պարգևատրվել են նաև արդեն երրորդ տարին անցկացվող «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթող գրադարանները: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ

Հայ համայնքը լիբանանյան պետական-հանրային օրգանիզմի այնքան յուրային բաղադրիչ է, որ զանգվածային տարհանման հանգամանքը հավասարազոր կլինի պարզապես ծանր պահին Լիբանանը լքելուն, ընդհուպ՝ «դավաճանելուն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ըստ իս, շատ կարեւորի մասին, որին անդրադարձել եմ պարբերաբար, այլ առիթներով: Լիբանանի շուրջ ստեղծված ծանր ու բարդ վիճակը Հայաստանում առաջացրել է խոսակցություններ տեղի հայ համայնքի տարհանման թեմայով: Այդ խոսակցություններն անշուշտ բնական են, ելնելով Լիբանանի դեմ Իսրայելի ռազմական գործողություններից եւ դրանցից բխող վտանգներից: Այստեղ սակայն, կան մի քանի էական հարցեր,

Գրիգոր Մինասյանը նշանակվել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադառնում է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերեի կողմից նշանակվել է ընկերության կառավարիչ-բաժնետեր: Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը իրականացրել է դեռևս ընկերության հիմնադրման պահից մինչև 2022 թվականին պետական պաշտոն ստանձնելը: 2024 թվականի հոկտեմբերի 1-ից սեփական դիմումի համաձայն նա հեռացել է նախարարի պաշտոնից: Գրիգոր Մինասյանը իրավաբանական գիտությունների

Պուտինն ու Էրդողանը հաստատել են Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի միջոցառումների ընթացքում առանձին հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։ Նրանք հաստատել են Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի միջոցառումների ընթացքում առանձին հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածությունը:   «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Հայաստանի համար Համաշխարհային բանկի հետ հարաբերությունների խորացման և զարգացման կարևորությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ Կովկասի տարածաշրջանային տնօրենին

ԱՊՀ ԱԳ նախարարները դատապարտել են միակողմանի պատժամիջոցները. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտում են միակողմանի պատժամիջոցները, հորդորում զերծ մնալ նման քայլերից։ Համատեղ հայտարարությունն ընդունվել է Մոսկվայում կայացած նիստի արդյունքներով, որին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Ցանկացած պետության կողմից միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը և միջազգային իրավունքին։ Պետություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ

Պապոյանը և Փրայսը քննարկել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող աշխատանքները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքները տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Առանձին անդրադարձ

«Շուրջ 7 տասնյակ գիտնականների և տեխնոլոգիական համայնքի ձեռներեցների կոնսոլիդացիան Հայաստանն իսկապես որակապես փոխելու մասին է». Հակոբ Արշակյան

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է գործադիր կոմիտեի կողմից կատարված աշխատանքը՝ հիմնված նախորդ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մասնավորապես, զեկուցվել է 8 աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքը,

«Աշոցքում ու Ախուրյանում անասուններին հարկադիր մորթի ենթարկելու դեպքեր են գրանցվել, չպիտի թույլ տալ»․ ԱԺ պատգամավոր

Ասում են՝ ձեռնտու չէ պահելը, կաթնատու կենդանուն վերածել են մսացուի, բայց սա մեզ մեծ մտահոգության տեղիք է տալիս, սա չպիտի թույլ տալ, հատկապես երբ գյուղացիների մեծ մասը դեռ սպասելիք ունի պետությունից, թե հնարավոր է լուծեն մթերման հարցը։

Բեկորի ու հարյուրավոր մեր հերոս նահատակների շիրիմները մնացել են իրենց արյամբ սրբացած Արցախում, գերեվարված ու միայնակ. «Ապառաժ»

«Ապառաժ». Հոկտեմբերի 6-ին Արցախի ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, Ստեփանակերտի վաշտի առաջին հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 65-րդ տարելիցն էր։ Մեծագույն արժանքիներով օժտված հերոս, լեգենդ, որի օրինակով տարիներ շարունակ դաստիարակվում են բազում սերունդներ․ բնատուր զինվորական, համարձակ, վճռական, հնարամիտ, խիզախ ու հայրենասեր մարդու կերպար․․․ Ծնվել է Բաքվում, 1959-ին։ 1975-ին Ղուլյանների

Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը բարձր է գնահատել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման Հայաստանի փորձը՝ նշելով, որ հետաքրքրված են տեղայնացման հնարավորությամբ

Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է, որ դպրոցներում ակտիվորեն դասընթացներ են անցկացվում սննդային կրթության վերաբերյալ:

Շուրջ 14կգ. թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքով երկու անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ Ոստիկանության ծառայողների և քննիչների համագործակցության արդյունքում, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի ընդհանուր շուրջ 14կգ. թմրամիջոցների՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպք։ 2024թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ, Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս,

Արթուր Մարտիրոսյանը վերահաստատել է պատրաստակամությունը ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի հետ համագործակցության կայացման աշխատանքներն ակտիվացնելու առումով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) ներկայացուցիչներ Սոհի Ռաստեգարին և Ալեքսանդր Սիմոնյանին: Նախարարի տեղակալը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչներին և կարևորել երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը: Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մշակման

Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 տոկոսը Երևանում է. Աղասի Թավադյան

Հայաստանի տնտեսական զարգացման պատկերը հաճախ ներկայացվում է միայն ընդհանուր թվերով, սակայն իրականությունն ավելի բարդ է: Այս հոդվածում վերլուծվում են Հայաստանի աշխատաշուկայի վերջին միտումները։ Այս նյութում ցույց է տրված, թե ինչպես է մասնավոր հատվածի աճը կենտրոնացած մայրաքաղաքում: Այս նյութում ներկայացված չեն միայն խնդիրները, մենք առաջարկում ենք կոնկրետ լուծումներ, որոնք կարող են օգնել հավասարակշռել երկրի տնտեսական զարգացումը:

Արմեն Գրիգորյանը և դեսպան Բուշը անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության հեռանկարներին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, որ տիկին Բուշը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հեռանկարներին և քննարկել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ ԱԽ գրասենյակ

Մետրոպոլիտենի Գործարանային կայարանում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ կմեկնարկեն

Փոխարինման աշխատանքների ամբողջ ընթացքում Գործարանային կայարանը շարունակելու է ուղևորափոխադրումը։

Բալանդինին Բելառուսին արտահանձնելուց հետո նրա իրավունքների խախտման համար պատասխանատու է լինելու Հայաստանի Հանրապետությունը. ՀՔԱՎ

2024թ․ հոկտեմբերի 7-ին ՀՔԱՎ գրասենյակի հետ կապ է հաստատել մեր իրավական պաշտպանության ներքո գտնվող Բելառուսի քաղաքացի Վլադիմիր Բալանդինը։ Վ․Բալանդինին տեղեկացրել են, որ իրեն պատրաստվում են արտահանձնել Բելառուսի իշխանություններին։  Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ-ի կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների՝ ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է, եթե լուրջ

Նելսոն Մանդելայի նման Ռուբեն Վարդանյանն էլ է անցնում կյանքի կրակի միջով և դուրս է գալու դրա հակառակ կողմից. UWC նախագահ

News.am. Միացյալ Համաշխարհային Քոլեջների (UWC) ցանցն արժեքների մասին է, այն մասին, որ մենք ձգտում ենք կրթության գերազանցության, ինչպես նաև կրթության՝ հանուն խաղաղության: Այս մասին UWC Դիլիջան միջազգային դպրոցի տասնամյակի արարողության ժամանակ ասել է UWC միջազգային խորհրդի նախագահ Մուսիմբի Կանյորոն: Նա նշել է, որ իր սեփական փորձից է հասկացել, որ կրթությունը՝ հանուն խաղաղության հեշտ բան չէ

Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը. (2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.51մ (06.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 34սմ-ով։ ☑️Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930