Օրվա լրահոսը
Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. Անահիտ Մանասյան
Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին այցելել է Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, հանդիպել դպրոցականների, այդ թվում՝ հարակից դպրոցի սաների և ուսուցչական անձնակազմի հետ: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի,
Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար դրամ
Ներթափանցել են Խոսրովի անտառին կից հատուկ պահպանվող տարածք՝ նպատակ ունենալով որս իրականացնել
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում: Մի խումբ անձինք՝ զինված ակոսափող հրազենով, որսորդական հանդերձանքով և գիշերային տեսողության սարքավորումներով, ներթափանցել են հատուկ պահպանվող տարածք՝ ակնհայտորեն նպատակ ունենալով որս իրականացնել: CWR ռենջերները Տասանորդ (Դահնակ 2535 մ) լեռան լանջին կեսգիշերին մոտ՝ 23:30-ից սկսած, նկատել են
Ավտոտնակը հրկիզել էր նույն փողոցի բնակիչը. Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս»
Նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին, Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու մեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 3.49-ին, մարվել` 4.42-ին: Այրվել է «Լեքսուս» մակնիշի երկու մեքենա, մեկը`
ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, բայց այն կնախագահի Փաշինյանը. Ուշակով
«Արմենպրես». Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում․ նիստը կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։ «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի
Քննադատված վարկային համաձայնագիրը համապատասխանեց սահմանադրությանը. ՍԴ որոշում
Հատուկ կարծիքներ հայտնեցին դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Երվանդ Խունդկարյանը: Այդ կարծիքներին կանդրադառնանք առաջիկայում:
Դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման հարցն իրանական կողմի հետ քննարկման փուլում է. ՀՀ ԱԳՆ
Դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման հարցը քննարկման փուլում է, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից։ Իրանում վառելիքի գների բարձրացման հետևանքով ստեղծված իրադրության պատճառների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և առկա իրավիճակից ելքեր փնտրելու նպատակով ԱԳ նախարարությունը նախաձեռնել և շարունակում է քննարկումներն իրանական կողմի հետ՝ ակնկալելով, որ իրավիճակը կկարգավորվի հնարավոր սեղմ ժամկետում: «Տեղեկացնում ենք նաև,
ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ՀՀ վերջին մեկ տարվա ձեռքբերումները
ԳՐԵԿՈ-ի 98-րդ լիագումար նիստի ընթացքում (2024 թվականի նոյեմբերի 18-ից-22-ը) հետագա բարեփոխումների, ինչպես նաև ԳՐԵԿՈ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության և ԳՐԵԿՈ-ի քարտուղարության միջև լրացուցիչ խորհրդակցությունների արդյունքում ևս երեք հանձնարարական գնահատվել է բավարար կատարված: Այսպիսով, Հայաստանն ավարտում է ԳՐԵԿՈ-ի չորրորդ փուլի գնահատման փուլը՝ 6 մասնակի և 12 բավարար կատարված հանձնարարականի կատարողականի
Հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Ընդլայնված կազմով տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լեհական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին Հայաստան կատարած այցի համար ու նշել, որ ուրախ է հյուրընկալել վերջինիս ՀՀ Ազգային ժողովում: Լեհաստանի նախագահն
Հայաստան-Լեհաստան հարաբերությունները վերջին տարիներին զարգացման նոր դրսևորումներ են ստանում. ՀՀ նախագահը՝ Անջեյ Դուդային
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: «Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Վստահ եմ, որ Ձեր այսօրվա այցելությունը կխթանի հայ-լեհական հարաբերությունների առավել զարգացումը: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը ոչ միայն շարունակական կլինի, այլև կակնկալենք Լեհաստանի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը Եվրոպական միության գործընթացներում: Հաշվի առնելով
Գարեգին Երկրորդը քահանայական կոչման արժանացած 6 եկեղեցականներին պատգամեց նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
Նոյեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման արժանացած 6 եկեղեցականներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի: Հանդիպմանը Հայր Հարությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն
Ներքին Պտղնիի բնակիչը նռնակով սպառնալով՝ հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել
2024 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 20.00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող որդին, նռնակով սպառնալով, հրաժարվում է տեղափոխել համապատասխան բուժհաստատություն: Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները մեկնել են քաղաքացու կողմից մատնանշած հասցե և պարզել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչը հրաժարվում է բուժհաստատություն տեղափոխվել և ձեռքին պահելով նռնակ՝
Մանասյանի հետ հանդիպմանը բնակիչները մտահոգություն են հայտնել դատարանի Մարտունու նստավայրի փակման առնչությամբ
Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում պաշտպան Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ բռնի տեղահանված անձինք: Նրանք ներկայացրել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք
«Հարաբերությունների զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, որը ցավոք չեմ կարող ասել, որ մեծապես օգտագործված է». կայացել է Փաշինյանի և Լեհաստանի նախագահի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Շատ եմ կարևորում այս այցը Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը խթանելու առումով և կարծում եմ, որ իրականում հարաբերությունների զարգացման շատ մեծ
«Ձեւակերպումները շատ գնահատողական են, չափազանց ընդհանրական ու վերացական». ՍԴ դատավոր
Շատ հաճախ քաղաքացու կողմից դեղորայքի օգտագործումը չհիմնավորված է, դրանք քաոտիկ ծախսեր էին: Պրոտոկոլների համար ինչպիսի դեղորայքը պիտի օգտագործվի, գրել ենք, սահմանել: Եթե քաղաքացին ստանա, բժիշկը դուրս գրի, քաղաքացին այդ դեղատոմսով կարող է գնալ դեղատուն, այդ դեղատոմսով այդ գումարը կփոխհատուցվի: Այդ դեղորայքի դուրս գրման գործիքը էլեկտրոնային դեղատոմսն է, որը օգտագործում ենք ներկայումս որոշակի դեղերի համար
Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա. Ալեն Սիմոնյանի գրառումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Պարզվում է մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Նազարյանին, և պատգամավոր Նազարյանի «մեղքն» այն է, որ նա ինձ հետ Վիետնամ է եկել հերիք չէ, նաև լուսանկարվել է ինձ հետ: Իրավիճակը լրիվ անեկդոտային է, երկու օր առաջ մի պատգամավոր նեղսրտում է,
2020թ․-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցան աննկարագրելի մասշտաբի տվյալների արտահոսքեր, հատկապես՝ պետական սերվերներից. այդպես էլ չենք տեղեկացվել, թե ինչ դասեր են քաղվել. Սամվել Մարտիրոսյան
Տվյալների արտահոսքը և ընդհանուր անհոգությունը «Media.am». 2020 թվականի ամռանը ադրբեջանական հաքերները հրապարակեցին կորոնավիրուսով հիվանդների և կոնտակտավորների հազարավոր տվյալներ՝ ստանալով դրանք զանազան էլեկտրոնային փոստեր կոտրելով, որոնց միջոցով բժշկական հաստատությունների կամ ՏԻՄ մարմինների ներկայացուցիչները ազատորեն փոխանակվում էին այս տվյալներով։ 2020թ․-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցան աննկարագրելի մասշտաբի տվյալների արտահոսքեր, հատկապես՝ պետական սերվերներից։ Մենք այդպես էլ չենք տեղեկացվել, թե
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանի աշխատանքը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել դեսպան Դի Ռիզոյի աշխատանքը Հայաստանում եւ շնորհակալություն հայտնել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում նրա անձնական ներդրման ու ջանքերի համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ
«Որևէ մեկն ասե՞լ է ձեզ, որ կան ճնշումներ պատգամավորների նկատմամբ, կարծես թե՝ ոչ»․ Վլադիմիր Վարդանյանը՝ վարչապետի՝ հրաժարականի դիմում գրելու կամ մանդատ վայր դնելու խնդրանքների մասին
Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ քաղաքական թիմում կա քաղաքական պատասխանատվության տարր, և դա պետք է տարբերել իրավական պատասխանատվությունից։
Դեսպան Աթաբեկյանը և Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները
Նոյեմբերի 26- ին դեսպան Վահագն Աթաբեկյանը ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանի ուղեկցությամբ հանդիպել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Մորիս Սլիմին: Հանդիպմանը քննարկվեցին Լիբանանում և տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և հնարավոր զարգացումները: Լիբանանում Հայաստանի դեսպանություն
Հղիության ընդհատում, մեռելածնություն, ընդհուպ քաղցկեղ․ ինչպես է հանքարդյունաբերությունն անդրադառնում կանանց վրա. հարցում
Հետազոտությունն իրականացվել է 4 բնակավայրում՝ Ախթալա, Շնող, Թեղուտ եւ Մեծ Այրում
Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Իշխան Սաղաթելյան
«Հանուն արժանապատվության և հանուն Ֆրանսիայի միասնականության ապահովման… Եվրոպայում հաստատված նոր կարգերը հաշվի առնելով՝ ես այսօրվանից ընտրում եմ Գերմանիայի հետ համագործակցության տարբերակը». Ֆիլիպ Պետեն՝ Ֆրանսիայի Վիշիի կոլաբորացիոնիստական վարչակարգի վարչապետ «Ես հավատում եմ, որ սա խաղաղություն է մեր ժամանակների համար: Գնացեք տուն և հանգիստ քնեք». Նևիլ Չեմբերլեն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռացիոնալ հայրենասիրության և խաղաղասիրության անվան տակ թշնամու
Տիգրան Պետրոսյանը՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 1074 – Ա ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:
Պարտադիր ապահովագրության մասին օրենք չունենք ընդունված, բայց վերցնում ենք ծախսեր դրա իրականացման համար. ՍԴ դատավոր Հրայր Թովմասյան
Նշում եք՝ չկա ապահովագրական հիմնադրամ, չկա օրենք, բայց վարկային ծրագրի ցուցանիշներում հստակ նշված է՝ թե երբ ամբողջը կունենանք: 2025 թվականի վերջ կունենանք օրենքը եւ ենթաօրենսդրական ակտերը հաստատված, որպեսզի 2027 թվից կարողանանք մեր ամբողջ բնակչության համար ապահովել ծառայությունների հասանելիություն ապահովագրական համակարգի ներդրման միջոցով:
Վահագն Հարությունյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 1072 – Ա ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա- պետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակից
Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն իր ղեկավարած գերատեսչության 2025թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ խորհրդարանում անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին. «Կցանկանայի կրկին ընդգծել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության պայմանագրով Կովկասում ձեռք կբերվի տարածաշրջանային խաղաղություն և կայունություն»,- նշել է նա: Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
«Ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ ունենալով իրենց ինքնիշխան պետությունը, կայուն եւ հստակ նշված սահմաններով»․ Անջեյ Դուդա
«Լեհաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանն ավելի մոտ գտնվի եվրոպական ընտանիքին, գնահատում ենք Հայաստանի ներուժը, ինչպես նաեւ անցած ուղին, հարուստ պատմությունն ու մշակույթը»։
Enikos.gr. «Աթենքը Երևանին C-300 համակարգեր կփոխանցի»․Երևանը չի մեկնաբանում
«Ազատություն». «Հունաստանը պատրաստվում է Երևանին փոխանցել ՀՕՊ C-300 համակարգեր՝ փոխարինելով դրանք իսրայելական արտադրության սպառազինությամբ», – հաղորդում է ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով հունական Еnikos.gr կայքը։ Հունական լրատվամիջոցի պնդմամբ, Աթենքը պատրաստվում է Երևանին փոխանցել իր զինանոցում գտնվող ռուսական արտադրության ևս երկու ՀՕՊ համակարգեր։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել էր թոշակառուի ստորագրությունը, յուրացրել թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա միջոցառումը։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ, գործնական գիտելիք սովորեցնող մրցույթի գլխավոր հովանավորը Բիբլոս Բանկ Արմենիան է։ Մրցույթն այս տարի անցկացվեց 4-րդ անգամ՝ Կենտրոնական բանկի աջակցությամբ։ Տարվա մեկնարկին շուրջ 600 հայտադիմումից ընտրվել էին 200-ից ավելի ուսանող երևանյան ու մարզային համալսարաններից,