Օրվա լրահոսը
ԵՄ-Վրաստան հարաբերությունները գնալով վատանում են, եւ տարածաշրջանում Հայաստանը կարող է ԵՄ-ի համար կարեւոր գործընկերներից մեկը դառնալ. Սերգեյ Մելքոնյան. «Հրապարակ»
ԱԼԳ շրջանակում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ Լեհաստանի նախագահի հայտարարությունն ինչպե՞ս կընդունի Մոսկվան: Մելքոնյանի խոսքով՝ Ռուսաստանը սկզբունքորեն դեմ չէ, որ հետխորհրդային երկրները համագործակցեն ԵՄ-ի հետ, ինչը դրսեւորվել է նաեւ Ուկրաինայում:
Պարզ ասած՝ Փաշինյանի կադրերը բաժանվում են երկու մասի․ «իր հետ քայլածներ» և «պրոֆեսիոնալներ». «ՉԻ»
Նիկոլ Փաշինյանը վերջապես բարեհաճել է որոշ պարզաբանումներ ներկայացնել իր վարած կադրային քաղաքականության վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ իր նշանակած բարձրաստիճան պաշտոնյաները երկու խումբ են ներկայացնում․ կամ 2018 թ․ «հեղափոխական թիմի» անդամներ են, կամ 2018-ին արդեն իսկ ներգրավված են եղել պետական կառավարման համակարգում, իսկ հետո հեղափոխական գաղափարաբանության նկատմամբ «անհրաժեշտ համախոհություն են ցուցաբերել»։ Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանի
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանի՝ sms-ով հեռանալուց հետո Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ղեկավարում է Փաշինյանի վաղեմի ծանոթ, «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը։ Հարկ է նշել, որ Էդիկ Հակոբյանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանին կալանավորողն է եղել, որին 2024 թվականի գարնանը ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ «Ժողովուրդ» օրաթերթը
Բալահովիտում հրդեհ է բռնկվել չշահագործվող մանկապարտեզում
Նոյեմբերի 27-ին, ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է մանկապարտեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող մանկապարտեզում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 08:17-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ
Կեղծավորությունը ծայրահեղությունների պատճառ է դառնում
Որքան շատ են արեւմտյան «ձախական» շրջանակները եւ նրանց ազդեցության տակ գտնվող հայաստանյան իշխանամետ հ/կ-ները խեղաթյուրում եւ վարկաբեկում «ժողովրդավարություն», «հանդուրժողականություն», «պոլիտկոռեկտություն» հասկացությունները, այնքան շատ են աշխարհում ու մեր երկրում գլուխ բարձրացնելու հակառակ ծայրահեղությունները՝ ռասայական եւ ազգային խտրականությունը, սեքսիզմը: Ամենապարզ օրինակով. որքան բարձր հնչեն անզուսպ ֆեմինիստական բացականչությունները՝ «ախ, ինչպիսի՜ երջանկություն է, որ Հայաստանում կարեւոր պաշտոններ են զբաղեցնում
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Գավառ, Մարտունի, Սևան, Սիսիան քաղաքներում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԲԴԽ նախկին նախագահը
Գրիգոր Մինասյանի տիկնոջ հոր անունը Ալեքսանդր Ստեփանյան է: Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանն իրեն պատկանող ընկերությունն օտարել էր Ալեքսանդր Ստեփանյան անունով մարդու:
Պարզվեց, որ Մոսկվայում Քրիստոսից ավելի մեծ հեղինակություն վայելող մարդ կա. «ՉԻ»
Հովիկ Աղազարյանը, էն Հովիկ Աղազարյանը, որը Նիկոլ Փաշինյանին համարում էր իրեն ճշմարիտ ուղու վրա դրած, աչքերը բացած, դեպի պայծառ ապագա տանող Քրիստոս, հիմա ցույց տվեց, թե իր համար իրականում ինչ հեղինակություն է վայելում վարչապետը:
«ԺՊ-ն նաեւ թեկնածու է, վարչական ռեսուրսը տակը դրած». Լևոն Բարսեղյան
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում տեղի կունենան քաղաքապետի թեկնածուի նախնական ընտրություններ: Բացատրությունը խառն էր, բայց հասկանալի էր.- ՔՊ հնարավոր թեկնածուների մասին մարդիկ կարծիք են հայտնելու դեկտեմբերի սկզբին մի քանի օր, հետո առավել քվեներ հավաքած թեկնածուն կնշանակվի քաղաքապետի պաշտոնակատար, որն էլ «ամենայն հավանականությամբ» կհամարվի Ավագանու արտահերթ
Գիրքը բացահայտում է 1890-ականների թուրքական ջարդերից փրկված հայերի 8000 նամակները
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Բոլորովին վերջերս ստացա Երևանում 2021 թվականին լույս տեսած մի արժեքավոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից Արևմտյան Հայաստանում (ներկայիս Թուրքիա) կազմակերպված 300 հազար հայերի թուրքական ջարդերից փրկվածների 8000 ձեռագիր նամակներից մի քանիսը։ Վերա Սահակյանի հեղինակած այս եզակի գիրքը, որը հրատարակել է Մատենադարանը՝ Երևանի
Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյան. «Դատավարության ընթացքից դժգոհ չեմ, որովհետեւ կարծես թե հիմա ամեն ինչ դրվում է իր տեղը»
Հանրության մեջ Սամվել Վարդանյանի «ավտոբուսի գործ» անունով տարածում գտած դատական նիստի ընդմիջմանը Aravot.am-ը եւ նիստը լուսաբանող լրատվամիջոցները մի քանի հարց տվեցին տուժող ճանաչված ԱԺ իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանին: -Գո՞հ եք դատավարության ընթացքից: -Դժգոհ չեմ, որովհետեւ բոլոր դեպքերում արվում է ամեն ինչ, որպեսզի իրականությունը ի հայտ գա, որպեսզի օրենքի տառերը պաշտպանվեն՝ դատավորի կողմից, դատախազի կողմից: Իհարկե,
Կիրանցում գիշերվա 11-ին աշակերտները ֆուտբոլ են խաղում դպրոցի տարածքում, որը ադրբեջանցիներից 30 մետր հեռավորության վրա է. դպրոցի տնօրեն
Կիրանցի նորակառույց դպրոցի խնդիրները Նիկոլ Փաշինյանը չէ՞ր տեսել
ՔՊ-ն որոշել է Արմավիրի մարզպետի պաշտոնում առաջադրել Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վեդի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Գարիկ Սարգսյանի, Իջևանի ՏԿ-ում՝ Արթուր Ճաղարյանի, Վայք ՏԿ-ում՝ Մխիթար Մաթևոսյանի թեկնածությունները։ Վարչությունը որոշեց Արմավիրի մարզպետի պաշտոնում առաջադրել Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Սամվել Վարդանյան. «Վարչական վերահսկողության ներքո եմ. ոտքիս՝ «բրասլետ», ձեռքիս՝ ռացիա, շաբաթը մի անգամ ստորագրել, երկրից դուրս գալու արգելք… Մի խոսքով, սահմանափակումներ ու ահռելի ֆինանսական վնասներ, որ մինչեւ այսօր կրում եմ»
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով «ավտոբուսի գործ» անունն ստացած դատական նիստի ավարտին Aravot.am-ը զրուցեց Սամվել Վարդանյանի հետ: «Այս գործն ի սկզբանե ընդհանրապես պիտի չլիներ, որովհետեւ քրեորեն պատժելի ոչինչ չեմ արել: Ընդամենը հանրային պաշտոնատար անձին հանրային պարսավանքի եմ ենթարկել հանրային վայրում: Պատգամավորի պնդումը, թե ես նրա ճանապարհը փակել
Շողակաթ Վարդանյանի «1489» և Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմերը Օսկարի ցանկում են. «Հետք»
«Հետք». Նոյեմբերի 21-ին Ամերիկայի Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակեց «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդ 285 ֆիլմերից կազմված ցանկը (longlist). անիմացիոն, վավերագրական և միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգերում։ Վավերագրական ֆիլմ անվանակարգում ներկայացված 169 ֆիլմերի ցանկում են Շողակաթ Վարդանյանի «1489» և Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմերը։ Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբոր որոնումների մասին պատմող Շողակաթ Վարդանյանի
Նիկոլ Փաշինյանը որոշեց՝ ինչպես և ում է նշանակելու Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար ու թեկնածու
Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կայանալու են նախնական ընտրություններ։ Այս մասին քիչ առաջ տեսանյութով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչպես են ընտրելու Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որն ամենայն հավանականությամբ կդառնա թեկնածու։ «Սիրելի քաղաքացիներ, բոլորն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարելու առանց վարչապետի միջամտության։ Եվ այդ միջամտությունը կլինի հետևյալը՝
Հայաստանը բարձր է գնահատում Հայաստան-Լեհաստան քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանի և Լեհաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով
Դատավորը առանց խնդրի մեջ խորամուխ լինելու` լրագրողի նկատմամբ սանկցիա կիրառեց
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատախազի ներկայությամբ դատավորին ներկայացրել է իրականությունը
Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք. Այն զգացվել է նաև Սյունիքի մարզում
Սույն թվականի նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը
Ինչքա՞ն ժամանակ Գյումրին կմնա կոլապսային իրավիճակում
Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրու ավագանու լուծարման իրավական ճանապարհն այս պահին մնում է հունվար ամիսը ներառյալ ավագանու նիստեր չգումարելը։ «Նոյեմբերի 8-ին ՔՊ-ի նախաձեռնությամբ հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, հրավիրվել, բայց չի գումարվել, իրավական առումով այդտեղ խնդիր ունենք, որպեսզի նիստը գումարվեր և դա բխեր ՏԻՄ օրենքից, պետք է
Գերագույն Խորհրդի ավելի քան 200 պատգամավորներից ընդամենը 25-ն են կողմ քվեարկել, որ Անկախության հռչակագրի վերաբերյալ ձևակերպումը չլինի Սահմանադրության մեջ. Վարդան Հարությունյան. «Ա1+»
«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների, և նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան։ Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի՝ նա առաջինն է, որ սկսել է։ Այսուհետ նրա բոլոր քայլերը պետք է դիտարկել սպասվելիք ընտրությունների համատեքստում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով վերջին պաշտոնանկությունների մասին։ Վ․ Հարությունյանը լսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը և գրառում
Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է
Գիտելիքահեն տնտեսության ձևավորման, տնտեսության կառուցվածքային արմատական բարեփոխումների, արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի ապահովման ծրագրային խոստումների կատարման փոխարեն՝ մեր երկրում երկրաչափական պրոգրեսիայով աճում է վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպման ոլորտը։ Հետևանքները չեն ուշանում։ Ավելին, տարածվում ու արհավիրք են բերում հանրության գրեթե բոլոր շերտերի համար՝ հանրային ծառայողներից մինչև սովորական գյուղացի, երիտասարդներից մինչև տարեց, ունեվորից մինչև
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր արտադրությունը սկսել է թառափազգիներից, այժմ ներկայացնում է իշխանի բազմաթիվ տեսակներ։ Գործարանում ներդրվել է միջազգային փորձ և հատուկ տեխնոլոգիաներ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին։ ԱՐՏ-ՖԻՇ ընկերության՝ ժամանակակից սարքավորումներով վերազինելու գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ գործարանում տեղադրվել է նաև
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
Տեսանյութում Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների ծառայողներն են՝ կազմ ու պատրաստ անցնելու ուժեղացված ծառայության։ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն անցկացնում է շարային ստուգատես։ Ստուգվում է մեքենաների տեխնիկական վիճակը, հագեցվածությունը, պարեկների ընդհանուր պատրաստվածությունն ու արտաքին տեսքը: Ուժեղացված ծառայության մեկնարկից առաջ Արթուր Խուդինյանը հրահանգավորում է պարեկներին՝ հորդորում լինել հետևողական, իսկ երբ խոսքը վերաբերում է հասարակական
«Դուք ի՞նչ գիտեք ես ի՞նչ հարաբերություններ ունեմ Նիկոլ Փաշինյանի հետ, ի՞նչ եմ իրեն ուզել հասկացնել». Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյանի գործով հիմնական դատալսումներն ավարտվեցին, որոշումը կհրապարակվի երկու ամսից
Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգերում
Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենն այցելել է ՆԳՆ
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը
Ուշակով․ «ՀԱՊԿ վերադարձի դռները Հայաստանի համար բաց են»
«ՀԱՊԿ վերադարձի դռները Հայաստանի համար բաց են, և մենք հույս ունենք, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում», – այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ «Երևանը դե յուրե շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով»։ «Մենք կասկածի տակ չենք դնում սեփական կուրսը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արագածի տարածաշրջանում, Ապարան, Հրազդան, Վանաձոր, Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։ Տավուշի մարզում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր