Օրվա լրահոսը

Նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է

Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հասմիկ Պողոսյանի՝ հօգուտ պետական բյուջեի պետությանը պատճառված վնաս 25.252.200 ՀՀ դրամի չափով բռնագանձելու պահանջի մասով հայցապահանջը, գործն ուղարկեց ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

Եվրոպական դիտորդների հեռացումը կարող է խաթարել սահմանային իրավիճակի վերահսկումը և նպաստել լարվածության աճին. ԱԺԲ

Եվրոպական դիտորդներին հեռացնելու վերաբերյալ հայտարարության դատապարտում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ազգային-ժողովրդավարական բևեռը խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական փաստացի սահմանի մի մասից եվրոպական դիտորդներին հեռացնելու վերաբերյալ հայտարարությունը։ Այս քայլը վտանգում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և հակասում է մեր ազգային շահերին։ Այս հայտարարությամբ, որը հետևանք է Ադրբեջանի պահանջի, Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու, թե

Նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ը մարել է պարտավորությունները

2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության՝ իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հունիսի 7-ի դրությամբ ամբողջությամբ մարել են ունեցած շուրջ 1.16 մլրդ դրամի բոլոր պարտավորությունները: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մնացած 7 ընկերությունների նկատմամբ հարուցել է վարույթներ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման

«Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացի աղջկա երգը», որն ուրիշ ակնկալիքներով ստեղծագործություն է, իսկ հիմա մենք խոսում ենք պետական օրհներգի մասին»․ փոխնախարար

«Եթե գործող օրենքով պարտադիր է օրհներգի կատարումը դպրոցներում եւ բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաեւ քոլեջներում եւ մանկապարտեզներում»։

Փարիզի Պոմպիդու կենտրոնում կայացել է մեծարման երեկո՝ Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակներին նվիրված

Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 և Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակների հոբելյաններին: Հոբելյանական միջոցառումը ուղեկցվել է նաև Երվանդ Քոչարի` Պոմպիդու կենտրոնում պահպանվող երկու ստեղծագործությունների ցուցադրությամբ: Միջոցառումն ընթացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորեն Լե Բոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Ք. Ռեյի, Երվանդ Քոչարի

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի կապը Քլոյանների հետ. Քոչարյանի պաշտպանը տվյալներ ներկայացրեց

Պատվարժան դատարան, դուք մասնակցել եք «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, Քլոյան Անուշը եւս մասնակցել է. Արամ Վարդեւանյան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 28-ի

«Ես որեւիցե կոռուպցիոն բնույթի երեւույթների հետ առնչություն չեմ ունեցել»․ Քննչական կոմիտեի նախագահը տեղյա՞կ չէ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը

«Պաշտոնը երբեւիցե հավերժ չէ, մի օր աշխատանքի ենք, պաշտոնավարում ենք եւ մի օր պետք է պատրաստ լինենք լքել այդ պաշտոնը, դա ողբերգություն չէ»։

ՀԽՍՀ-ն և Ադրբեջանը 1983-84 թ.թ.-ից սկսած կատարել են սահմանագծում-սահմանազատում, որը 1988 թ.-ին իրագործվել է սյուների տեղադրմամբ. «Միասին»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Փաստում ենք, որ առերևույթ պետական դավաճանության հանցակազմի մեջ պետք է ներառվի Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի հանձնումը Ադրբեջանին կասկածահարույց ինչ-որ փաստաթղթի հիման վրա, որի հետքերն անգամ չկան ՀՀ ԱԳՆ-ում։

«Ընտանեկան բռնության ենթարկված անձը մինչև դատարան դիմելը պետք է գրավոր բողոքարկեր ոստիկանության ակտը՝ վերադասության կարգով»․ ինչ փոփոխություն է արվելու

Կառավարությունն առաջարկում է ընտանեկան բռնության գործերի քննության ընթացակարգերում որոշ փոփոխություններ կատարել։

Լիլիթ Մակունցը և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը

Նոյեմբերի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը և հարաբերությունների հիմնական ուղղությունների զարգացման ընթացքը։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Հիվանդանոցում գտնվելու օրերին ոստիկանությունից ոչ մեկը չի այցելել տուժածին եւ միայն 2,5 ամիս անց տեղի է ունեցել հարցաքննությունը

Ուշացումը բացատրվում է քննիչների ծանրաբեռնվածությամբ: Բայց որ Երեւանում օրական տեղի է ունենում 130-ի հասնող վթար, դա փաստ է, ընդ որում, ասում են, 7-8-ը՝ ճանապարհային ոստիկանության մասնակցությամբ: Դրանց թիվը կնվազի, եթե շեշտակիորեն բարձրացվեն ոչ միայն տուգանքի, այլ զրկումների տեւողության եւ քննությամբ վարորդական իրավունքի ստացման տուրքի չափերը: Ո՞վ է մեղավոր Գյուլբենկյան -Քոչար խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի եւ

Եթե հայրենասիրությունից եք խոսում՝ ավելի հայրենասեր մարդ, քան ես եմ՝ չեմ պատկերացնում. դատավոր Սարգիս Պետրոսյան

Ադքանն ինձ ոտքի պիտի կանգնեցնեիք, նո՞ր ասեիք, կարող էիք ասել առանց իմ ոտքի կանգնելու. Ռոբերտ Քոչարյան

Տուգանային հրապարակից մեքենաների ու մոպեդների անհետացման գործով քննություն է սկսվել

Տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել։ Լուրեր են շրջանառվում, որ անհետացումների հետ անմիջական կապ ունեն պարեկներից մի քանիսը։ Տեղեկության իսկությունը պարզելու համար «Սպուտնիկ Արմենիան»-ն գրավոր դիմել է ՀՀ ՆԳՆ և ստացել հետևյալ պատասխանը. «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն»։

«Ցանկացած մազի, մեզի, արյան նմուշ ում պետք է, կարող եմ տալ, թող գնան, թեստ հանձնեն»․ Կարեն Սարուխանյան

Կարեն Սարուխանյանն ասաց՝ այն պահին, երբ մենք գնում էինք արտահերթ ընտրությունների, ՀՀ վարչապետն ինձ առաջարկել է և առաջադրել որպես թեկնածու արտահերթ ընտրությունների գնալու պարագայում․ «Երբ իրավիճակն առարկայական հասկացանք, որ արտահերթ ընտրությունների արագ գնալ չենք կարող, և օրենքը պետք է փոփոխվի, ու արդեն իսկ դա կատարելու իրավունքն ի պաշտոնե ՀՀ վարչապետին է»։

Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք

Ակբա բանկի Mastercard քարտապանները մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ հնարավորություն ունեն գնել ավիատոմս և միանվագ ստանալ մինչև 20% քեշբեք՝ առավելագույնը 20 000 ՀՀ դրամ սահմանաչափով։ Քարտապանները քեշբեքից օգտվելու համար Ակբա բանկի կողմից թողարկված Mastercard ցանկացած տեսակի քարտով կարող են ձեռք բերել ավիատոմսեր հետևյալ ավիաընկերությունների պաշտոնական կայքերից կամ հավելվածներից. Wizz Air Aegean Airlines Transavia Eurowings Air France Condor Lufthansa

Մարդը գերագույն արժեք է

Օրերս սունդուկյանցիների կյանքում ուշագրավ իրադարձություն էր, բայց ոչ միայն հերթական պրեմիերայի կապակցությամբ: Էժեն Իոնեսկոյի աբսուրդ ժանրի «Ռնգեղջյուր» պիեսը, որ 1960 թվականին Փարիզի «Օդեոն» թատրոնում ներկայացվելուց ի վեր խաղացվել է բազմաթիվ անգամներ, այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի բեմադրական վարկածի շնորհիվ մի նոր շունչ առավ՝ մեր օրերին եւ ոգուն համապատասխան: Եվ դա հասկանալի է, երեւանցիները վաղուց

Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները գրոհում են Հալեպը

Ermenihaber. Թուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկում Սիրիա։ Այս մասին հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները Ըստ աղբյուրի՝ թուրքական կողմը Սիրիա է ուղարկում տանկեր, հրետանի եւ այլ զրահատեխնիկա։ Ենթադրվում է, որ այդ կերպ Անկարան փորձում է աջակցել «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորմանը, որը, այլ խմբավորումների աջակցությամբ, հարձակվում է Սիրիայի Հալեպ նահանգի վրա։ Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներին հաջողվել

Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել Սոֆիա Բաղրամյանը

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում 2024 թվականի շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվեց խնդիրների լուծման մրցույթ։ Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել հայ շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը: Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Արթուր Պողոսյանը, ՊԵԿ նախագահ՝ Էդուարդ Հակոբյանը

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ռազմավարական խնդիրը հետեւյալն է, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի համընդհանուր եւ համատարած արդարության զգացում։

Կիրանցից ահա այս թղթի հիման վրա հողերը հանձնեցին. Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ

Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը Կիրանցից ահա այս թղթի հիման վրա հողերը հանձնեցին, 30 տարվա ամրացրած, կահավորված առաջնագիծը փլուզեցին ու նվիրեցին թշնամուն։ Ի՞նչ միջոցներից և որքա՞ն գումար տրվեց ժողովրդին լռեցնելու համար:Ինչի՞ ստորագրեցին այս թուղթը «բացի 7 հոգուց»։ Ո՞ւմ են խնդրում, ինչի՞ համար: Բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում, հատկապես լրատվամիջոցների և իրավապաշտպան կազմակերպությունների։

Բոցաշունչ ճառերը մի կողմ

Հայաստանի համար խիստ կարեւոր հարցերում Հայաստանի իշխանությունները ինչ-որ պահից սկսած գործնականում հակադրվելո՞ւ են Մոսկվայի ու Բաքվի մոտեցումներին «Известия» թերթին տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը որոշ ուշագրավ գնահատականներով էր օրերս հանդես եկել: «Ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը մանրակրկիտ եւ շատ պատասխանատու գործընթաց է։ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որքան հնարավոր է շուտ

Կարծում են՝ իշխանության մնալու հնարավորությունն Ադրբեջանի ցանկությունների կատարման շղթան է. Հակոբ Հակոբյան. «168 ժամ»

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն այն կարծիքին է, որ գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի առաջին հերթին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հավատացնեն՝ իրենք փակել են Արցախի հարցը: «Անհնար է մի ողջ ժողովրդի զրկել իր բնօրրանից և դա հանգիստ թողնել ու անցնել: Դա շատ լավ հասկանում են միջազգային հանրության գլխավոր դերակատարները, տարբեր կառույցներ, նաև՝ Ադրբեջանը:

Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է այն արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը, ովքեր կարող են պետության նախատեսված գումարը կանխավճար մուծել և դրա հիման վրա վարկ վերցնել: Պայմանական, եթե 4 հոգանոց ընտանիք է և բնակարան է ցանկանում գնել Երևանում,

«Քաղաքական կոռուպցիա, որն ամենևին պարտադիր չէ, որ դրամական արտահայտություն ունենա». «168 ժամ»

Մամուլը, հետաքննական լրահոսը ողողված է պետության կարիքների համար ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումը «մեկ անձից գնումների» եղանակով կատարելու մասին տեղեկություններով։ Պետական ծախսերի, տնտեսության ու փողերի աշխարհում տարածված այս երևույթը՝ «մեկ անձից գնման» ու դրա միջոցով կոռուպցիոն գումարներ աշխատելու սխեման, միայն առաջին հայացքից է սոսկ բյուրոկրատական արատ։ Իրականում այն ունի շատ խորը քաղաքական սկզբնաղբյուրներ և քաղաքական համակարգի

Առանց ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու կարելի է շարունակել Գյումրի համայնքի ղեկավարումը և իրականացնել արտահերթ ընտրություններ. Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը, որ վերջին շաբաթներին կադրային ջարդ է իրականացնում թիմում` անգամ Սահմանադրությունը ոտնահարելու գնով, նախօրեի ուշ երեկոյան նոր անակնկալ հայտարարություն արեց, թե Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի համար մրցույթ կամ, ինչպես ինքն ասաց, փրայմըրիզ է հայտարարում։ Փաշինյանի խոսքով՝ Գյումրիում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար ինքը ստիպված է քաղաքապետի պաշտոնակատար նշանակել, բայց դրա համար նախ պետք է

Փաշինյանը երկիրը «ստանձնել» է մոտ 6 մլրդ դոլարի հասնող պետական պարտքով, իսկ պաշտոնավարման վեցուկես տարվա ընթացքում կրկնապատկել այն. «Փաստ»

Ոչ մեկ անգամ, հիմնվելով փաստական տվյալների վրա, նշել ենք, որ չնայած արտաքուստ շղարշին ու «փիարին», որ օրվա իշխանություններն ակտիվորեն կիրառում են, խաղամոլական «բիզնեսները» Հայաստանում ավելի ու ավելի են ծաղկում, տարածում իրենց շոշափուկներն ու մեծացնում ընդգրկման ծավալը: Բանն այն է, որ նշված «ոլորտում» տրիլիոնների հասնող շրջանառությունը թույլ է տալիս ինչ-ինչ տնտեսական աճեր ու աճող ցուցանիշներ ցուցադրել:

«Այն, ինչի մասին մենք խոսում ենք, գոյություն չունի: Սա ֆեյք նյուզի վրա հարուցված գործ է». Ալեքսանդր Կոչուբաև. «Հրապարակ»

Ազատամարտիկ Սերոբ Գասպարյանի գործով նոր զարգացումներ կան․ մեղադրող կողմը որոշել է ճարահատյալ քայլի դիմել՝ մեզ հետ զրույցում ասում է Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասել էր, որ չնայած վերջին անգամ դատարանը Սերոբ Գասպարյանի կալանքը եւս մեկ ամսով երկարացրեց, բայց արձանագրել է, որ հիմնավոր կասկածը նվազել է։

Կառավարության որոշմամբ` Հունգարիայում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն

Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել էին այն բանից հետո, երբ Հունգարիան Ադրբեջանին էր արտահանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած հանցագործ Ռամիլ Սաֆարովին։

Իրենց ներքին «բազարների» մեջ հայերին հիշելը Վրաստանի որոշ ընդդիմադիրների համար, կարծես, դառնում է սովորական երևույթ. «Փաստ»

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին իշխող կուսակցության ղեկավարների մասին վիրավորական գրառման մեջ ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել հայերի մասին։ «Եթե գենետիկայից ինչ-որ բան հասկանում եմ, այս երկու էակներն (խոսքը Բիձինա Իվանիշվիլիի և Իրակլի Կոբախիձեի մասին է – «Փաստ») իրենց տեսքով որևէ վրացական բան չունեն: Իվանիշվիլին միաժամանակ նման է սարմատ-սկյութների, պեչենեգների և խազարների խառնածին

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031