Օրվա լրահոսը
«Ընդհանուր ապագայի երաշխիք». Իգդիրում թուրք-ադրբեջանական տնտեսական նիստ է կայացել
Ermenihaner. Թուրքիայի Իգդիր նահանգում կայացել է Թուրքիա-Ադրբեջան սահմանային նահանգների տնտեսական համագործակցության նիստ: Կողմերը գլխավորապես քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված քայլեր: Խոսվել է նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման մասին: Միջոցառմանը ներկա են գտնվել Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության առևտրի ու օտարերկրյա ներդրումների հարցերով քաղաքականության վարչության ղեկավար Հազար Բեշիրովը: Ներկա են
Լիբանանից տեղահանուածները կը շտապեն վերադառնալ
«Ազդակ». Հարաւային Լիբանանի, Պէյրութի Հարաւային արուարձաններու եւ Պեքայի բնակիչները զինադադարի համաձայնութեան յայտարարութենէն եւ մասնաւորաբար ուժի մէջ մտնելէն ետք սկսան վերադառնալ իրենց բնակավայրերը: Զանգուածային վերադարձի պատճառով Սայտայի մայրուղիի դէպի հարաւ տանող ճամբուն, Պեքայի միջազգային մայրուղիին եւ Հարաւային արուարձաններու մուտքերուն վրայ խճողումներ ստեղծուեցան: Ի տես անոնց շարժումին, իսրայէլեան բանակի բանբեր Աւիխայ Ատրահի հարաւային Լիբանանի բնակիչներուն կոչ ուղղեց`
«Ինձ համար, որպես թատրոնի հիմնադիր կազմի արտիստի, մեծ ուրախություն է տեսնել Երևանի մնջախաղի թատրոնի 50-ամյա առաջընթացը». Լեւոն Իվանյան
Ստրինդբերգի պիեսի թեմայի Իննա Հախնազարյանի կողմից յուրատեսակ վերափոխված «Ուրվականներում» ամենակարևոր հանգամանքը, այստեղ մեծ- մեծ բառեր եմ ասելու, վիրտուոզ աստիճանի հասած մարմնական պլաստիկայի, բեմական կատարյալ դերասանական վարպետությամբ, բազմամարդ և հոգեբանորեն չափազանց խորը, բարդ փոխհարաբերություններով կյանքի մասին մեկ մեծ ներկայացմամբ ներկայացնելն է, որի կատարողական աստիճանը գուցեև հասու չէ անգամ միջազգային բեմի շատ դպրոցների համար, քանի որ երիտասարդ արտիստներն այն հրամցնում են ամենավերին սահմանային աստիճանների մակարդակի վրա:
Քուրդիստանի Էրբիլ քաղաքում միջազգային ցուցահանդեսին ներկայացվել է 15 հայկական ընկերության արտադրանք
Նոյեմբերի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն ազգային տաղավարով մասնակցել է Իրաքի Հանրապետության Քուրդիստանի Ինքնավարության Էրբիլ քաղաքում մեկնարկած «Agro Pack Iraq 2024» սննդի և փաթեթավորման միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին մասնակցել է 18 երկրի ավելի քան 350 կազմակերպություն։ Ազգային տաղավարում ներկայացվել է 15 հայկական ընկերության արտադրանք (պահածոյացված մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, սուրճ, օրգանական և բնական թեյեր, խոտաբույսեր,
37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար երկու անձ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024 թվականի նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ փողոցում կայանված Վազ 21214 մակնիշի ավտոմեքենայի կողքին կպչուն ժապավենով փաթեթներ նկատելու հանգամանքով պայմանավորված, ապօրինի թմրամիջոց պահելու և
Ավանեսյանը գոհունակությամբ է արձանագրել ԱԷՄԳ-ի հետ վերընթաց համագործակցությունը ուռուցքաբանության ոլորտում ՀՀ կարողությունների մեծացման ուղղությամբ
Գրոսսին վերահաստատել է ԱԷՄԳ պատրաստակամությունը ընդլայնելու փոխգործակցությունը
Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության հավակնոտ օրակարգ կառուցելու լայն հնարավորություններ ենք տեսնում. նախարար Միրզոյան
Նոյեմբերի 28-ին Հելսինկի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Մտքերն են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ՝ շեշտելով գործընթացում ակտիվ միջխորհրդարանական կապերի կարևորությունը։ Հայաստանի
Կփորձենք մեր նստացույցը տեղափոխել ԿԳՄՍ նախարարության մոտ. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
Դեկտեմբերի 8-ին մեր թատրոնի ծննդյան օրն է, որը նախապատրաստվում ենք դրսում նշել: Գոնե մինչեւ դեկտեմբերի 8-ը մեր թատրոնի դռների դիմաց ենք լինելու, ակցիաները շարունակվելու են, միայն նստացույցով չենք բավարարվի, կունենանք ճյուղավորված այլ գործողություններ, հանդիպումներ տարբեր մասնագետների հետ, հանրային միջոցառումներ, ներկայացումներ:
Գերմանիայում հանդիպումների ընթացքում քննարկել ենք Հայաստանի անվտանգային քաղաքականության առաջնահերթությունները. Խանդանյան
«Նոյեմբերի 25-27-ը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի, Մարիա Կարապետյանի, Հռիփսիմե Գրիգորյանի և Արսեն Թորոսյանի հետ Բեռլինում հանդիպումներ ենք ունեցել Գերմանիայի քաղաքական գործիչների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Այցը կազմակերպել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը։ Այցի ընթացքում հանդիպել ենք Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ Մանֆրեդ Գրունդի և Կնուտ Աբրահամի, Գերմանիայի արտգործնախարության պետնախարար Թոբիաս Լինդների, Գերմանիայի պաշտպանության
Մատենադարանի մասնագետները ազատազրկված անձանց մասնակցությամբ ձեռագրերի վերականգնման վարպետության դաս են անցկացրել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումը և այս համատեքստում վերջիններիս վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը, շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների հետ։ Նշված ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, հրատարակչության ղեկավար, Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի ավագ
«Մեր ցածր պետական տուրքերը վկայում են, թե որքանով ենք արժևորում մեր քաղաքացիությունը»․ Արմեն Ղազարյան
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը տեղեկացրեց՝ մեր առաջարկությունն է ստեղծել մեկ միասնական էլեկտրոնային միջավայր, որտեղ կվարվեն քաղաքացիության գործերն ամբողջությամբ։
Ընթացքի մեջ են Ամբերդ ամրոցի և Փարպիի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Արագածոտնի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը, խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 2.110.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները հետևել են ընթացիկ աշխատանքներին՝ հուշարձանապատկան, զարդանախշ բեկորների վերաշարման, ատամնավոր քիվերի վերաշարման և նորով լրացման ընթացքին: Հաջորդ
Միջազգային գիտաժողովն ամփոփեց երիտասարդների գիտահետազոտական աշխատանքները
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացել է «Գիտություն, ստեղծարարություն, նորարարություն» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովը, որը կազմակերպել է Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունը։ Բացման խոսքում ռեկտոր Սառա Նալբանդյանը նշել է, որ երիտասարդական գիտաժողովը տարեցտարի նոր մասշտաբներ է ստանում՝ ընդգրկելով նաև միջազգային բուհերի ներկայացուցիչների։ Ինչպես նաև գիտաժողովները մղում են երիտասարդներին կատարել հետազոտություններ և ներկայանալ իրենց մոտեցումներով ու
Ինչպես սովորել հայկական մշակույթն ու պատմությունը՝ խաղի միջոցով
«Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթողը հետաքրքիր լուծում է առաջարկում
Թուրքերը որոշել են վերականգնել Մարութավանքը
«Ակունք».Պաշտոնապես ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող Բաթման նահանգի Սասուն գավառի Մարութա լեռան գագաթին կառուցված հայկական Բարձր Աստվածածին վանքը վերականգնելու որոշում է կայացվել։ Այդ մասին հայտնել է Բաթմանի նահանգապետ Էքրեմ Ջանալփը։ Բաթմանի նահանգապետը նշել է, որ 2973 մ բարձրություն ունեցող Մարութա լեռան հայկական եկեղեցին վերանորոգելու է Հատուկ վարչության գլխավոր քարտուղարությունը։ Թուրք նահանգապետը նաև հայտնել է եկեղեցու
Եթե ԲԴԽ նախագահը մեկ sms-ով փախնում է, ինչ վիճակում կհայտնվեն դատավորները, եթե հանկարծ ստանան նման կարգի sms-ներ. Ռոբերտ Քոչարյան
Բոլոր դատավորները պետք է մտածեն, թե այս ԲԴԽ նախագահն ինչու մեզ այսպես խայտառակեց ու այսպիսի հիմար վիճակում մեզ դրեց. Քոչարյան
«Ուրախ ենք տեսնել առաջընթացը, որը համացանցը բերել է մեր կյանքի տարբեր ոլորտներ». նշվել է Հայաստանի ազգային դոմենի ստեղծման 30-րդ տարեդարձը
Հայաստանի ազգային դոմենի՝ .am-ի եւ այն կառավարող «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30-րդ տարեդարձի առիթով նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ հոբելյանական հանդիսավոր արարողություն։ Հրավիրված էին Հայաստանում ինտերնետի զարգացման եւ .am հայկական դոմենային տիրույթի ստեղծման ու ընդլայնման գործի երախտավորները, մարդիկ, որոնք 1990-ականների ճգնաժամի տարիներին գիտակցում էին համացանցի կարեւորությունը, հավատում՝ երկրի ապագային։ «Նվիրյալ ու պրոֆեսիոնալ աշխատանքի պատմություն է մեր կազմակերպության
«Անվադող չփոխելը մարդասպանություն է»․ ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
Փաշինյանը նշեց, որ սա քաղաքացիների մոտ ծախսերի ավելացում է ենթադրելու, իսկ անվադողերի բիզնեսով զբաղվողների գործերը որոշակիորեն լավանալու են, լինելու են շահարկումներ, բայց կառավարությունը գնում է այդ քայլին։
Երևանը կարևորում է ցանկացած նախագիծ, որն ուղղված է քաղաքային միջավայրի բարելավմանը. Պետոյանը՝ Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Պաշտոնական այցով երևանյան պատվիրակության կազմում Լոս Անջելեսում գտնվող Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ: Անդրադառնալով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին՝ կողմերը նկատել են, որ առկա է լայն դաշտ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փորձի փոխանակման համար: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ Երևանը կարևորում է ցանկացած առաջարկ
Լո՞ւրջ եք ասում. Ռոբերտ Քոչարյանը հեգնեց նիստը նախագահողին
Նույնիսկ իմ զարթուցիչը ՀՀ հիմնն է. դատավոր Սարգիս Պետրոսյանի հայրենասիրության ապացույցները
Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: 2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024
ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կշարունակի կատարել Կարեն Թումանյանը
Այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ, և լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը։ Դատական իշխանություն
«Պետական արարողակարգային միջոցառումների ժամանակ օրհներգի նոր տարբերակն է հնչում, ինչը կարող է մեկնաբանվել որպես օրենքի խախտում»․ Փաշինյան
Անդրադառնալով օրհներգի տեքստին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս նախագծով տեքստի մեջ որեւէ բառի փոփոխություն չի առաջարկվում։
ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը ինչ-որ չափով բնութագրում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո
Ցավալի է, որ Արևմուտքն ամբողջ ուժերը ծախսում է կեղծ խնդիրների դեմ պայքարելու համար
Օրենքի սխալ մեկնաբանման հետեւանքով դեռ որոշում են, թե որ դատարանը պետք է գործը քննի. «Գոյ» թատրոնի շահերի ներկայացուցիչ փաստաբան
Այսինքն, մենք տարիուկես դատական համակարգում ունենք մի իրավիճակ (իսկ մենք խոսում ենք ողջամիտ դատաքննության ժամկետների մասին), որ առարկայական մեր բարձրացված հարցերն ու խնդիրները որեւէ ձեւով չեն շոշափվել որեւէ մեկի կողմից
«Գյուղի բնակիչներն էլ դարդ չունեին, հա՞, ես մի օր կգնամ Վահրամաբերդ, հլա կտենամ՝ այդ ի՞նչ վիճակ եք ստեղծել այնտեղ»․ Փաշինյանը խիստ նկատողություն տվեց Շիրակի մարզպետին
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վահրամաբերդի դպրոցի դասասենյակը գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի անունով անվանակոչելու դեպքին։
Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ.-ից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ
Հարց 1։ Օգտվում եմ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից․ արդյոք կլինեմ 2025 թվականից նախատեսվող նորացված միջոցառման շահառու։ Պատասխան։ Այո՛, 2025 թվականից նախատեսվող նորացված սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը նույնն է՝ ինչ 2024 թվականի ընթացքում։ Հետևաբար՝ միջոցառումից կարող են օգտվել ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝ հանդիսացել են միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու, տեղահանվել են 2020 թ․հետո
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Շարմազանովին
Հրապարակումը, որին, ըստ Ձեզ, հղում եք կատարում, ընդամենը վերահաստատում է այն սկզբունքը, որ միջազգայնորեն ճանաչված միակ իրողությունները նրանք են, որոնք ամրագրված են իրավունքով։
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները
OVIO-ն հայտարարեց վերաբրենդավորման ավարտի մասին և ամփոփեց գործընթացի արդյունքները։ Վերաբրենդավորման մեկնարկից հետո կարճ ժամանակում ընկերությունը վերափոխել է բոլոր 26 վաճառքի և սպասարկման սրահները՝ դրանք ավելի ժամանակակից և նորարարական չափանիշներին համապատասխանեցնելով և սպասարկման առավելագույն հարմարավետություն ապահովելով։ Ընկերությունը բազմիցս նշել է, որ վերաբրենդավորումը պարզապես ապրանքային նշանի և գույների փոփոխություն չէ, այլ նոր մեկնարկի կետ։ Նոր ինքնությամբ OVIO-ն
Բաքուն բողոքի նոտա է հղել Վարշավային՝ Երասխ նախագահ Դուդայի այցելության կապակցությամբ
«Ազատություն». Պատճառն այն է, որ երեկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել էր հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Երասխ գյուղ, Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդների հետ պարեկություն արել։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե Լեհաստանի նախագահն «այցելելով դեռևս հայկական օկուպացիայի տակ գտնվող Քյարքի գյուղին հարակից տարածքներ՝ Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության հետ միասին մասնակցել է հակադրբեջանական քարոզչությանը»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: