Օրվա լրահոսը

Եթե Հայաստանն աջակցում է փաստաթղթերին, որոնք ընդունվում են, ուրեմն կա հնարավորություն, որ կվերադառնա լիաֆորմատ աշխատանքի ՀԱՊԿ շրջանակներում. Վլադիմիր Պուտին

«Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, համենայնդեպս՝ առայժմ։ Հայտարարել է, որ դադար է վերցնում, բայց միևնույն ժամանակ, աջակցում է բոլոր  փաստաթղթերին, որոնք ընդունվում են այսօրվա մեր հանդիպման ընթացքում։ Եթե դա այդպես է, ուրեմն կա հնարավորություն, որ Հայաստանը կվերադառնա լիաֆորմատ աշխատանքի այս միավորման շրջանակներում», – Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր

Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. ոստիկանությունը զգուշացնում է

Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Եվ սա միակ դեպքը չէ: Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահության շրջանակներում

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական բարեփոխումները և այդ հարցում Ֆինլանդիայի կողմից աջակցության ծրագրերը։ Արարատ Միրզոյանը և Էլինա

ՀԱՊԿ երկրները հանդես են եկել Եվրասիայում անվտանգության կայուն համակարգի ձևավորման օգտին

Սպուտնիկ Արմենիա. Աստանայում կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթի կարևոր կետերը. Հայտարարվել է ՀԱՊԿ-ի հետևողական զարգացման և ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) ժամանակակից և հեռանկարային սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով զինման կուրսին հավատարմության մասին: Հաստատվել է արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման, միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարում հավաքական ջանքերի ամրապնդման

Ցանկալի արդյունքի հնարավոր է հասնել միայն թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ համակարգված պայքարի դեպքում. Վարդան Վարդանյան

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Նա իր խոսքում նախանշել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով, որ ցանկալի արդյունքի հնարավոր է հասնել միայն համակարգված պայքարի

Սիգի ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումներ Սևանա լճում

Սևանա լճում ս.թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողական ուժեղացված և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը, ՇՄՆ «Սևանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ու Էկոպարեկային ծառայության մարզային վարչության պետը նավով շրջել են Սևանի ավազանում։ Միջոցառման ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթացել է Ազգային ժողովի պատգամավոր,

ՀԱՊԿ-ը չպետք է Ղարաբաղում կռվեր Երևանի համար, այդ իրավիճակում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. Պուտին

Հայաստանը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու ցանկության մասին, աջակցում է գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին, ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերադառնալու հավանականությունը պահպանվում է։

Սահմանադրական դատարանի դարի որոշումը. Արեգ Քոչինյան

ՍԴ որոշումը վերջակետ է դրել Սահմանադրության հարցը՝ բանակցային գործընթացի մաս դարձնելու ադրբեջանական փորձերի լեգիտիմությանը

Ո՞վ է վահրամաբերդցի գեներալը, որի պատճառով Շիրակի մարզպետը խիստ նկատողություն ստացավ Նիկոլ Փաշինյանից

Մեր դիտարկմանը, թե գուցե պատճառը նաև այն է, որ կենդանության օրոք անվանակոչումներ չեն անում, երևույթն անհամեստ է, Կարեն Արշակյանը պատասխանեց․ «Նման կարգի գեներալները շատ չեն»։

Շահագրգռված ենք Հայաստանի ու Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ. Վաղարշակ Հակոբյան

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ. Վաղարշակ Հակոբյան

Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի արտգործնախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը վերաբերող հարցեր

Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։  

Ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի վաճառքը անչափահասներին վաղուց է արգելված. Թունյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ աչքի էի անցկացնում մեր հայրենակիցների արձագանքները ՔՊ խմբակցության պատգամավորների այն նախաձեռնությանը, որով նախատեսվում է արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին: Արձագանքները գրեթե ամբողջությամբ դրական էին, ինչը վկայում է այն մասին, որ խնդիրը իրոք հասունացել էր, և այս լուծումը սպասված էր:

Օդում փոշու պարունակությունը Վանաձորում և Հրազդանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. նոյեմբերի 17-23-ը (2024թ․) ◾️Գյումրիում՝ օդում փոշու պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ◾️Հրազդանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նոյեմբերի 18-ին, 20-ին, 21-ին, ◾️Վանաձորում՝ նոյեմբերի 17-ին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

«Հեռուստատեսությամբ երեխաների կողմից դիտվող սննդի գովազդի ավելի քան 65%-ը չթույլատրված մթերքներ են»

Հեռուստատեսությամբ երեխաների կողմից դիտվող սննդի և խմիչքների գովազդի ավելի քան 65%-ը չթույլատրված մթերքներ են: Առողջապահության նախարարությունը, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ առաջին անգամ իրականացրել են Հայաստանում երեխաներին ուղղված սննդի և ընպելիքների մարքեթինգի վերաբերյալ ուսումնասիրություն: Արդյունքներն ամփոփվել են ԱՀԿ հայաստանյան գրասենյակում` ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտայի, հանրային

«Ադրբեջանը շատ կանխատեսելի հակառակորդ է, ամեն ինչ ասվում է բաց տեքստով, մնում է ժամանակին կանխել այդ ագրեսիվ ծրագրերը». Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Հայաստանն Ադրբեջանի դեմ պատերազմ է նախապատրաստում»,-այս վերնագրով հոդվածների պակաս այսօր ադրբեջանական իշխանական ու քարոզչական մամուլում չկա։ COP29-ը ավարտվեց և Ադրբեջանը վերադարձավ իր նախկին գործելաոճին՝ ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությանը։ Բոլորին էլ պարզ է, որ այս նյութերի նպատակը ուժի սպառնալիքի կիրառումն է,

Երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելու խնդիրը դուրս է պետության տեսադաշտից. գործատու

«Անկախ նրանից, որ դայակ ունենալը օգտակար է, միևնույնն է` երեխայի աճի, զարգացման, համար շատ կարևոր են երեխա-ծնող հարաբերությունները: Ցավոք Հայաստանում շատ փոքր տոկոս են կազմում այն գործատուները, որոնք իրենց աշխատավայրերում ստեղծում են երեխաների խնամքի կենտրոններ, որպեսզի ծնողը չունենա անհանգստություն»:

Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտաքին գործերի նախարարություն՝ կապված այդ երկրի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ արված քայլերի հետ։ «Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի՝ դեռևս Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող Քյարքի (Տիգրանաշեն) գյուղին

Օդում փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը. նոյեմբերի 21-27-ը (2024թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Նոր Նորքում՝ նոյեմբերի 23-ին և 25-ին, ◾️Արաբկիրում՝ նոյեմբերի 21-ին, ◾️Շենգավիթում՝ նոյեմբերի 24-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի

Մեր ռազմավարական խնդիրն է, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում. Փաշինյան

Օրենքի կատարումը պարտադիր է դառնում մանկապարտեզներում. նախատեսվում է փոխել ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը և սահմանել կատարման ստանդարտ

Տասմագամբետով. Շարունակում ենք Հայաստանը դիտարկել որպես դաշնակից՝ չնայած նրան, որ ՀԱՊԿ-ի միջոցառումներին չի մասնակցում

«Շարունակում ենք Հայաստանը դիտարկել որպես դաշնակից՝ չնայած նրան, որ ՀԱՊԿ-ի միջոցառումներին Երևանը չի մասնակցում», – Աստանայում գագաթնաժողովի ժամանակ հայտարարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: Հիշեցնենք՝ Երևանը հայտարարել է, որ չի մասնակցի ՀԱՊԿ-ի այդ միջոցառումներին, սակայն դեմ չէ ընթացիկ օրակարգի փաստաթղթերի ընդունմանը։ «ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը ինչ-որ չափով բնութագրում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը», – ասել է

«Ընդհանուր ապագայի երաշխիք». Իգդիրում թուրք-ադրբեջանական տնտեսական նիստ է կայացել

Ermenihaner. Թուրքիայի Իգդիր նահանգում կայացել է Թուրքիա-Ադրբեջան սահմանային նահանգների տնտեսական համագործակցության նիստ: Կողմերը գլխավորապես քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված քայլեր: Խոսվել է նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման մասին: Միջոցառմանը ներկա են գտնվել Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության առևտրի ու օտարերկրյա ներդրումների հարցերով քաղաքականության վարչության ղեկավար Հազար Բեշիրովը: Ներկա են

Լիբանանից տեղահանուածները կը շտապեն վերադառնալ

«Ազդակ». Հարաւային Լիբանանի, Պէյրութի Հարաւային արուարձաններու եւ Պեքայի բնակիչները զինադադարի համաձայնութեան յայտարարութենէն եւ մասնաւորաբար ուժի մէջ մտնելէն ետք սկսան վերադառնալ իրենց բնակավայրերը: Զանգուածային վերադարձի պատճառով Սայտայի մայրուղիի դէպի հարաւ տանող ճամբուն, Պեքայի միջազգային մայրուղիին եւ Հարաւային արուարձաններու մուտքերուն վրայ խճողումներ ստեղծուեցան: Ի տես անոնց շարժումին, իսրայէլեան բանակի բանբեր Աւիխայ Ատրահի հարաւային Լիբանանի բնակիչներուն կոչ ուղղեց`

«Ինձ համար, որպես թատրոնի հիմնադիր կազմի արտիստի, մեծ ուրախություն է տեսնել Երևանի մնջախաղի թատրոնի 50-ամյա առաջընթացը». Լեւոն Իվանյան

Ստրինդբերգի պիեսի թեմայի Իննա Հախնազարյանի կողմից յուրատեսակ վերափոխված «Ուրվականներում» ամենակարևոր հանգամանքը, այստեղ մեծ- մեծ բառեր եմ ասելու, վիրտուոզ աստիճանի հասած մարմնական պլաստիկայի, բեմական կատարյալ դերասանական վարպետությամբ, բազմամարդ և հոգեբանորեն չափազանց խորը, բարդ փոխհարաբերություններով կյանքի մասին մեկ մեծ ներկայացմամբ ներկայացնելն է, որի կատարողական աստիճանը գուցեև հասու չէ անգամ միջազգային բեմի շատ դպրոցների համար, քանի որ երիտասարդ արտիստներն այն հրամցնում են ամենավերին սահմանային աստիճանների մակարդակի վրա:

Քուրդիստանի Էրբիլ քաղաքում միջազգային ցուցահանդեսին ներկայացվել է 15 հայկական ընկերության արտադրանք

Նոյեմբերի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն ազգային տաղավարով մասնակցել է Իրաքի Հանրապետության Քուրդիստանի Ինքնավարության Էրբիլ քաղաքում մեկնարկած «Agro Pack Iraq 2024» սննդի և փաթեթավորման միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին մասնակցել է 18 երկրի ավելի քան 350 կազմակերպություն։ Ազգային տաղավարում ներկայացվել է 15 հայկական ընկերության արտադրանք (պահածոյացված մրգեր, բանջարեղեն, բնական հյութեր, սուրճ, օրգանական և բնական թեյեր, խոտաբույսեր,

37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար երկու անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024 թվականի նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ փողոցում կայանված Վազ 21214 մակնիշի ավտոմեքենայի կողքին կպչուն ժապավենով փաթեթներ նկատելու հանգամանքով պայմանավորված, ապօրինի թմրամիջոց պահելու և

Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության հավակնոտ օրակարգ կառուցելու լայն հնարավորություններ ենք տեսնում. նախարար Միրզոյան

Նոյեմբերի 28-ին Հելսինկի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Մտքերն են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ՝ շեշտելով գործընթացում ակտիվ միջխորհրդարանական կապերի կարևորությունը։ Հայաստանի

Կփորձենք մեր նստացույցը տեղափոխել ԿԳՄՍ նախարարության մոտ. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ

Դեկտեմբերի 8-ին մեր թատրոնի ծննդյան օրն է, որը նախապատրաստվում ենք դրսում նշել: Գոնե մինչեւ դեկտեմբերի 8-ը մեր թատրոնի դռների դիմաց ենք լինելու, ակցիաները շարունակվելու են, միայն նստացույցով չենք բավարարվի, կունենանք ճյուղավորված այլ գործողություններ, հանդիպումներ տարբեր մասնագետների հետ, հանրային միջոցառումներ, ներկայացումներ:

Գերմանիայում հանդիպումների ընթացքում քննարկել ենք Հայաստանի անվտանգային քաղաքականության առաջնահերթությունները. Խանդանյան

«Նոյեմբերի 25-27-ը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի, Մարիա Կարապետյանի, Հռիփսիմե Գրիգորյանի և Արսեն Թորոսյանի հետ Բեռլինում հանդիպումներ ենք ունեցել Գերմանիայի քաղաքական գործիչների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Այցը կազմակերպել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը։ Այցի ընթացքում հանդիպել ենք Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ Մանֆրեդ Գրունդի և Կնուտ Աբրահամի, Գերմանիայի արտգործնախարության պետնախարար Թոբիաս Լինդների, Գերմանիայի պաշտպանության

Մատենադարանի մասնագետները ազատազրկված անձանց մասնակցությամբ ձեռագրերի վերականգնման վարպետության դաս են անցկացրել «Վարդաշեն» ՔԿՀ-ում

Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումը և այս համատեքստում վերջիններիս վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը, շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների հետ։ Նշված ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, հրատարակչության ղեկավար, Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի ավագ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031