Օրվա լրահոսը

Ե՛վ արական, և՛ իգական սեռի ծխողների մոտ անպտղության մակարդակը երկու անգամ գերազանցում է չծխողների մոտ հայտնաբերված անպտղության մակարդակին. Արթուր Սարկիսով

Ծխախոտի ծխի քիմիական նյութերը (օրինակ՝ նիկոտինը, ցիանիդը և ածխածնի երկօքսիդը) ավելի են արագացնում ձվաբջիջների կորուստը: Ցավոք ձվաբջիջները չեն կարող վերականգնվել կամ փոխարինվել: Սա նշանակում է, որ դաշտանադադարը տեղի է ունենում 1-ից 4 տարի ավելի շուտ ծխող կանանց մոտ՝ համեմատած չծխողների հետ: Տղամարդ ծխողները կարող են ունենալ սերմնահեղուկի որակի նվազում՝ ավելի ցածր քանակով (սպերմատոզոիդների քանակ) և շարժունակությամբ (սպերմատոզոիդների շարժվելու ունակություն):

Լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ՝ Թբիլիսիում ցուցարարների դեմ. տասնյակ տուժածներ կան 

«Ազատություն». Տասնյակ տուժածներ կան Վրաստանում վաղ առավոտյան ոստիկանության կոշտ գործողություններից ու ցուցարարների հետ բախումներից հետո։ Թբիլիսիում խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը երեկ նոր թափ հավաքեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Այդ հայտարարությունից հետո ցուցարարերը սկսեցին հավաքվել Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։

Պուտինը կեղծում է․ Երևանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. «Փաստերի ստուգման հարթակ»

«Փաստերի ստուգման հարթակ». Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին Աստանայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ՀՀ կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի համար, տարօրինակ է»։ «Մի տեսակ տարօրինակ է, այնպես չէ՞»,— ասել է Պուտինը։ Նա նշել է, թե «Հայաստանի նկատմամբ ագրեսիա չի եղել», և ՀԱՊԿ-ը կոչված է արտաքին ագրեսիայից

Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Քեզ համար, Հայաստան» խորագրով ամենամյա հեռուստամարաթոնն իրականացվում է արդեն 27-րդ անգամ։ «Հեռուստամարաթոն-2024»-ի ողջ հասույթն այս անգամ ուղղվելու է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են սահմանային համայնքներում խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցումը, համայնքային բժշկական նոր կենտրոնների կառուցումը, սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և այլն։

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին. «Գեղարդ»

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։  Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը

Շահագրգռված ենք Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացմամբ. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը: Հակոբ Արշակյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ: «Վստահ եմ, որ Ղազախստանի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն միջխորհրդարանական բարեկամության ներկայացուցչական խմբի այցը Հայաստան խթան կհաղորդի երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը: Նա

Վերջին 300 տարիների համաշխարհային օպերաների ընտրանի մեկ ներկայացման մեջ. Համաշխարհային պրեմիերա Հայաստանում

Բացահայտ է, որ այս տեսակ նախաձեռնությունը, նույնիսկ միայն մտահղացումը չափազանց մեծ համարձակություն է պահանջում, քանի որ այն հանրությանը ներկայացնելու միայն ու միայն մեկ ճանապարհ կա, որը պետք է լինի արդեն ընտրածը` կատարյալ կատարվող և այնքան անթերի, որ հանդիսականը «բիծ» անգամ չգտնի դեռևս կատարողական մատուցման մեջ:

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի

Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել

««Արմավիր» ՔԿՀ-ում օրեր շարունակ հացադուլ անող երկու դատապարտյալները պահանջում են հիվանդանոց տեղափոխել իրենց»

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք։ Բազմաթիվ հիվանդություններով տառապող (ողնաշարի ճողվածք, գեպատիտ Ց, ՄԻԱՎ, շաքարային դիաբետ) 50-ամյա Աշոտ Իսրայելյանը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է, ունի ցածր ճնշում, ինքնազգացողությունը վատ է։ Մյուս դատապարտյալի՝ 56-ամյա Բախշի Դավթյանի հացադուլի 16-րդ օրն

Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով

Ս.թ. նոյեմբերի 22-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող  ftNfFT ֆիջիթալ սփեյսում ամփոփվել է «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ. կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով կարճաժամկետ դասընթացների շարքը: Մասնակիցներն ստացել են NFT-ների տեսքով հավաստագրեր: Միջոցառմանը ներկա են եղել Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Վախթանգ Աբրահամյանը, անդրադառնալով դասընթացներին, իր խոսքում նշել է. «Սա համատեղ

«Արցախցիները, ստանալով ՀՀ քաղաքացիություն, զորակոչվում են, դա ճիշտ չէ»․ Արմեն Պետրոսյան

Արմեն Ղազարյանն ասաց, որ ՏԿԵ նախարարն այս հարցն ուղղել է Պաշտպանության նախարարին, որպեսզի կարգավորվի։

Քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել են թմրամիջոցների գովազդներ. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Ամփոփելով այսօրվա օրը, կարող ենք արձանագրել, որ քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել են թմրամիջոցների գովազդներ։ Թմրամիջոցները չարիք են, որի դեմ պետք է բոլորս միասին պայքարենք։ Հ.Գ. Թմրամիջոցների տարածման դեմ մեր ակցիային այսօր միացել են հարակից տարածքում գտնվող համալսարանի ուսանողները։

Կոբախիձե. Եթե դեսպանի վարքագիծը չփոխվի, առաջին դիվանագիտական քայլը նրան ԱԳՆ կանչելը կլինի

Region monitor. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է երկրում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու հայտարարությանը՝ նշելով, որ վերջինս ուղղակիորեն ներգրավված է եղել նախընտրական քարոզարշավում՝ հօգուտ ընդդիմության և ընդդեմ իշխող կուսակցության։ Կոբախիձեն հայտնել է, որ եթե դեսպանի վարքագիծը չփոխվի, ապա առաջին դիվանագիտական քայլը նրան Վրաստանի ԱԳՆ կանչելը կլինի։

«Պատրաստ ենք Երեւանի հետ անկեղծ, առարկայական զրույցի»․ Միխայիլ Գալուզինը՝ հայ-ռուսական տնտեսական կապերի մասին

«Ռուսաստանը մնում է հանրապետության տնտեսական, պարենային և էներգետիկ անվտանգության ապահովման երաշխավորը»

Ալիևի միակ փրկօղակը հակահայկականությունն է, և եթե մի քանի տարի դիմադրենք, սեփական ժողովուրդը պատվանդանից վար կբերի և կսրբի նրան. ՀայաՔվե

Ադրբեջանն այսօր լուրջ խնդիրներ ունի։ Տնտեսական աճը շատ ցածր է, նավթի հանույթը նվազում է, սոցիալական խնդիրները սրվում են։ Հաջորդ տարի Ադրբեջանն ստիպված է 7%-ով նվազեցնել իր պաշտպանական բյուջեն, 20%-ով նվազեցնել Արցախի օկուպացիայի վրա կատարվող ծախսերը։ Չորս տարում Ադրբեջանը մոտ 11 մլրդ դոլար է ծախսել Արցախի յուրացման վրա, բայց ընդամենը 8000 մարդ է կարողացել վերաբնակեցնել պաշտոնական

«Ես ուզում եմ իմանալ՝ որտեղի՞ քաղաքացի եմ եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհվել մայորի կոչում»․ Արթուր Մոսիյան

Մոսիյանն ասաց, որ ունեցել է 070 կոդով անձնագիր, մինչեւ 2023 թվականն էլ հաշվառված է եղել Արցախի Հանրապետությունում։

Վահագն Խաչատուրյանը և Մուկաշ Իսկանդիրովը ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, որն արդյունավետ գործիք է համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու համար

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում: Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին կարեւոր տեղ ենք հատկացնում․ Միխայիլ Գալուզին

«Մենք համոզված ենք, որ 2020-2023 թվականների եռակողմ համաձայնագրերին համահունչ առաջընթացի համակարգված շարժումը կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կբացի դրա ստեղծագործական ներուժը»

Ադրբեջանը փորձում է արցախցիներիս զրկել վերադարձի կամքից․ Սերգեյ Շահվերդյան

«Ապառաժ». Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար, «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող բնաջնջման քաղաքականության եւ դրան հակազդելու քայլերի, Արցախի մշակութային ժառանգության միջազգային պաշտպանության ուղղությամբ ՀՀ անելիքների շուրջ։ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ արցախցիների իրավունքների պաշտպանությունն այսօր իրականացնում են հասարակական

«ԼՂ բնակիչներին նույնականացման քարտեր չպետք է տրվեին, սակայն տրվել են, հիմա չենք կարող այդքան մարդու համար խնդիր առաջացնել»․ Արմեն Ղազարյան

Արցախի ՄԻՊ-ը հարցրեց․ «Պարոն Ղազարյան, ես այս շենք մտել եմ՝ ցույց տալով ՀՀ նույնականացման քարտը, որը ես ստացել եմ 2022 թվականին։ Ինչպես եմ ես ստացել այդ փաստաթուղթը»։

Թե՛ բարելավումներ, թե՛ անկումներ. ինչպիսին էր տարին քաղհասարակության միջավայրի համար

Ինչպիսի՞ն էր տարին քաղաքացիական հասարակության միջավայրի համար․ «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» արդյունքների ներկայացում Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» ուսումնասիրության արդյունքների պաշտոնական ներկայացումը։ Միջոցառումը բացեցին ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը և «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագրի ղեկավար Սիմոնա Օգնենովսկան։ Ուսումնասիրության հիմնական արդյունքները

«Հայաստանի անկախությունը շատ ավելի արժեքավոր է, քան այն միլիոնավոր դոլարները, որոնք այսօր գործող իշխանության որոշ գործիչներ լցնում են իրենց գրպանը»․ Դումայի փոխխոսնակ

Նա հայտարարեց նաեւ՝ մինչ Ղարաբաղում մարտերը շարունակվում էին, Հայաստանից պատգամավորներ էին գալիս Պետդումա և խնդրում էին ՌԴ նախագահին ուղերձ փոխանցել՝ պատերազմը դադարեցնելու մասին․ «Այսօր նույն քաղաքական գործիչները Ռուսաստանին մեղադրում են անգործության մեջ»:

Ընդգծվել է ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը Հայաստան-Ադրբեջան սահմանին կայունության ապահովման հարցում

Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) ղեկավար կոմիտեի նախագահ Հեյկկի Աուտտոյի և անդամների հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 80 հազար ռուսաստանցի զինվոր է զոհվել

«Ազատություն». Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 80 հազար ռուսաստանցի զինվորական է զոհվել․ BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդիազոնա»-ն կամավորների թիմի հետ բաց աղբյուրներն ուսումնասիրելով նույնականացրել են նրանց։ Ամենեշատը զոհվել են Թաթարստանից, Բաշկիրիայից և Սվերդլովսկի մարզից ռազմաճակատ մեկնածները։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Արցախցիները չեն շտապում դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, վերադարձի իրավունքի կորուստը հիմնական մտահոգություններից մեկն է»․ Գեղամ Ստեփանյան

Թեեւ հայտարարված է արցախցիներին պարզեցված ու արագացված կարգով քաղաքացիության տրամադրման մասին, բայց, ըստ Գեղամ Ստեփանյանի, մարդիկ հանդիպում են բազմաթիվ տեխնիկական ու վարչարարական խնդիրների։

«Գիտության և դիվանագիտության համագործակցությունը կարող է ծառայել մեր պետության ազգային շահերին»

Սույն թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր» միջազգային գիտաժողովը։ Նպատակն էր քննարկել արդի փուլում կերպափոխվող տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները։ Գիտաժողովին մասնակցեցին դիվանագիտական, գիտական, կրթական, պաշտպանական կառույցների ներկայացուցիչներ։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Մարդկությունը գտնվում է աշխարհաքաղաքական

«Ոստիկանության ուշադրության կենտրոնում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը»

Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների

Ցե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակի ծրագիրը շարունակվում է և հասանելի է Արցախից տեղահանված երեխաների համար

Ցե-Կվադրատ Ամպեգան ուրախ է հայտարարել, որ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հայտարարված կրթաթոշակի ծրագրին կհատկացնի հավելյալ 20 միլիոն ՀՀ դրամ։ Հիշեցնենք, որ ծրագիրը ենթադրում է կրթաթոշակներ Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Կրթաթոշակի համար հատկացված ընդհանուր գումարը 2023թ․ կազմում էր 100 մլն ՀՀ դրամ։ Այս նախաձեռնությամբ անդրադարձ է

Համաշխարհային կոալիցիան թիկունք է կանգնում Արցախի հայ փախստականների՝ հայրենիք վերադառնալու իրավունքին

«Ապառաժ». Հավատքի վրա հիմնված եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համաշխարհային կոալիցիան հավանություն է տալիս միջազգային բանակցային հարթակ հիմնելու հրապարակային կոչին, որը կհեշտացնի միջազգային մանդատի ներքո՝ ապահովելու «Արցախի բնիկ հայ փախստականների համընդհանուր ճանաչված իրավունքը եւ նրանց հավաքական, պաշտպանված եւ արժանապատիվ վերադարձը»: Համատեղ հայտարարությունը կոչ է անում «միջազգային բանակցային հարթակ ստեղծել, որպեսզի Արցախը, Ադրբեջանը եւ տարածաշրջանային ու համաշխարհային

«Տղայականությանը պետք է վերջ դնել»․ Նորատ Տեր-Գրիգորյանցը Հայաստանին եւ ՌԴ-ին երկխոսելու կոչ է անում

Տավուշի մարզում սահմանազատում-սահմանագծում գործընթացի անվան տակ բարձունքների հանձնումն, ըստ գեներալ-լեյտենանտի, Հայաստանի համար հանգեցնելու է այն իրավիճակին, ինչպիսի իրավիճակում հայտնվեց Արցախը՝ Լաչինի միջանցքի փակվելուց հետո։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031