Օրվա լրահոսը

«Մեկ տարի շարունակ Հայաստանի բոլոր պաշտոնյաների մեկնաբանություններում կարմիր տողով գնում է մեկ նախադասություն՝ սա քաղաքական որոշում է»․ Մետաքսե Հակոբյան

«Ժողովուրդը քաոսային իրավիճակում ստիպված դիմում է այլ կառույցների, որտեղ էլ շատ շատերը, օգտվելով արցախցիների հոգեվիճակից, ուղղակի շահագործում են նրանց՝ դարձնելով 40+10 սոցիալական ծրագրի մատերիալ»։

Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր. Փաշինյանը հանդիպել է ՔՊ խմբակցությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր:

«Եթե Վարշամն ասում է՝ իմն է, չեմ տալիս, դա ուրիշ թեմա է: Դա ուրիշ խնդիր է, ինքը իրավունք չունի չտալ, դա իրենը չի, որ չտա». Աղվան Հովսեփյանի գործով վկա

Համլետ Ղուշչյանը վատություն անելու համար հեռուստաըներության իր բաժնեմասը փոխանցեց Բոգոյին, իսկ Բոգոյից ո՞վ կարող էր վերցնել

«Մենք Սոմալիի՞ց էինք եկել, թե՞ Ջիբութիից, ՀՀ պաշտոնյաների կողմից խոսույթ կա, որ վերջում էլ պետք է շնորհակալ լինեինք»․ արցախցի պատգամավոր

«Իմ առաջարկությունն է Ալեն Սիմոնյանին, որ անհրաժեշտ է Արցախի Ազգային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջխորհրդարանական նիստ հրավիրել»։

Փաստաբան. «Երևանի ավագանու ներկայացուցիչը հեռացվեց նիստից` Երևանի ավագանուն ներկայացնելու ունակ չլինելու հիմքով»

Փաստաբան Վահե Գրիգորյանի ՖԲ գրառումը. «Սիրելի քաղաքացիներ, Կարմիր գծերի թանկացման դեմ դիմումի քննությունը կեսից ընդհատվեց ու հետաձգվեց, քանի որ իմ կողմից հնչեցված հարցերի մեծ մասին այդպես էլ չկարողանալով պատասխանել, Երևանի ավագանու ներկայացուցիչը հեռացվեց նիստից` Երևանի ավագանուն ներկայացնելու ունակ չլինելու հիմքով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին` ժամը 14:30: Շնորհակալություն»: Հիշեցնենք, որ խոսքը Վարչական դատարանում

«Արցախի Գերագույն դատարանը որոշել է, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետության համար չի կարող ընկալվել որպես օտարերկրյա պետություն»․ Ռոման Երիցյան

Արմեն Ղազարյանը նշեց, որ վերամիավորման մասին որոշմամբ ՀԽՍՀ քաղաքացիությունը կտարածվեր ԼՂ բնակչության վրա, եթե չլինեին հաջորդած իրադարձությունները։

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե 1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, 2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված

«Իշխանության ռադիկալ եւ ապօրինի որոշմամբ ավելի քան 120 հազար մարդու ՀՀ-ն դադարեց ճանաչել որպես սեփական քաղաքացի»․ Տաթեւիկ Սողոյան

«Եվ պետք է արձանագրել, որ նման ռադիկալ եւ ապօրինի դե ֆակտո որոշումը չստացավ որեւէ իրավական ձեւակերպում»։

Երկու օրով կլինի Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում երթեւեկության կազմակերպման փոփոխության փորձարկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի երկու օր: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով: Միաժամանակ անհրաժեշտ է Մաշտոցի պողոտայից ձախ շրջադարձ կատարելիս զիջել Մաշտոցի

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում

«Մի՞թե հնարավոր չի մեզ էլ տեղափոխել, որ չմնանք փլատակների տակ». 4-րդ կարգի վթարային շենքի բնակչուհի

Աղետը չի սպասում բնակչի ստորագրությանը կամ դատական գործընթացներին

Արդարության զրահը հագած…

Մեզ դատելու են Աստված, մեր նահատակներն ու հերոսները, գալիք սերունդները և պատմությունը: Հետևաբար, մեր այսօրվա ենթադրյալ հուսահատություններն ու հուսախաբությունները չեն կարող ավելի մեծ լինել, քան մեր կյանքն է և մեր անմահությունը: Ի վերջո, մեր իղձերն ու երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: Մինչ այդ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին:

Կարեն Կարապետյան. «Որոշում կայացրեցի ավարտել իմ աշխատանքները»

ՀՀ արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանի ՖԲ գրառումը. Հարգելի գործընկերներ, Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ և հաճույք էր աշխատել

«Հարց է առաջանում՝ ո՞ր երկրի քաղաքացիներն են Լեռնային Ղարաբաղի բնակիչները, պատասխանը մեկն է՝ նրանք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են»․ Արմեն Ղազարյան

«Եթե մենք դիտարկենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք միմիայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ապա Հայաստանի Հանրապետությունը չէր կարող նրանց ճանաչել փախստական»։

«Մեծ անորոշություն կա, թե սահմանի բացման դեպքում Թուրքիան ինչ մաքսային քաղաքականություն կվարի». Տնտեսագետ. Ermenihaber

Ermenihaber. Շարունակելով հայ–թուրքական սահմանի բացման շուրջ ծավալվող տնտեսագետների հետ հարցազրույցների շարքը Ermenihaber.am-ն այս անգամ հարցազրույց է անցկացրել «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանի հետ։ – Տիկին Ամիրխանյան, եթե Թուրքիան սահմանը բացի, Հայաստանն ի՞նչ հավանական օգուտներ կամ վնասներ կարող է ունենալ։ – Հարցադրումը բավական գլոբալ է, միաժամանակ և՛ կարևոր, և՛ հետաքրքիր։  Նաև պետք է նշել, որ ոչ

Դավիթ Առուշանյանը՝ հավանական թեկնածու․ արդեն հայտնի է՝ ինչ մեթոդով է Գյումրիում անցկացվելու քաղաքապետի ժ/պ-ի ընտրությունը

Ես կասեմ՝ այն մարդը, որ ժամանակավոր պաշտոնակատար չէ, նա ունի առավելություն, որովհետև կարողանալու է պատշաճ քարոզարշավ անել, իսկ այն մարդը, որը ժամանակավոր պաշտոնակատար է, իր ուսերին մեծ պատասխանատվություն է կրում, իսկ դա իրենից խլելու է 24/7 ռեժիմով աշխատանք։ Նա կարճ ժամանակահատված հետո ընտրությունների պիտի մասնակցի, իսկ դա նրա համար ոչ թե առավելություն է, այլ ժամանակի կորուստ, որովհետև չի կարողանալու լիարժեք քարոզարշավ անցկացնել։

Դանիել Դանիելյան. Ազնավուրին նվիրված հոբելյանական միջոցառումները հնարավորություն են տալիս աշխարհում պատշաճ ներկայացնելու նաև հայ կատարողական արվեստն ու մշակույթը

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջագայության եզրափակիչ փուլից առաջ հետևել է նվագախմբի փորձին, հետաքրքրվել հոբելյանական համերգային ծրագրով, ստեղծագործական և աշխատանքային այլ մանրամասներով: Հոբելյանական ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: ՀՊՖ  տնօրեն Արտյոմ Նաղդյանը

«Պետական ծառայության մեջ լինելու նրանց պոտենցիալն ամենևին սպառված չէ». Փաշինյանը՝ պաշտոնաթող գործընկերների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար:   «Վերջին օրերին, երբ ես ներկայացնում եմ մեր նորանշանակ գործընկերներին և խոսում եմ պաշտոնը թողած մեր գործընկերների մասին, նաև այս արձանագրումն եմ անում,

Լիազորությունները դադարեցրած Նարեկ Զեյնալյանի մանդատը տրամադրվել է Ալեքսանդր Ավետիսյանին

ԿԸՀ-ն արտահերթ նիստում պատգամավորական մանդատ է տրամադրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ ԿԸՀ-ն նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր

Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «TRT World» ֆորումի ժամանակ։ Նա անդրադարձել է Իսրայելի ռազմական գործողություններին ու խստորեն քննադատել «սիոնիստական վարչակազմին»։ Այդ ժամանակ դահլիճից բողոքի ձայն է լսվել։ Ներկաներից մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության և կոլլաբորացիոնիզմի մեջ։ Էրդողանի թիկնապահները փորձել են վրդովված քաղաքացուն լռեցնել և հեռացնել դահլիճից,

ՀՀ քաղաքացիների 61 տոկոսը կամ սխալ գիտի Հայաստանի անկախության օրը, կամ առհասարակ չգիտի․ Փաշինյանի հայտարարության հետքերով. FIP

«Փաստերի ստուգման հարթակ. Հոկտեմբերի 31-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով պետական մտածողության մասին, հայտարարել էր, թե բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության օրը ճշգրիտ չգիտի։ «Ինձ վրա մեծ տպավորություն է թողել այն փաստը, որ հարցման արդյունքներով՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի։ Այդ հարցումն իմ սեղանին

Ձեռնպահ մնալ Ալեքսանդր Սիրունյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելուց. հայտարարություն

Քաղաքական մեծամասնությունը հանդիսացող կուսակցության անդամի ընտրությունը ԲԴԽ անդամի պաշտոնում չի կարող երաշխավորել դատական իշխանության անկախությունը օրենսդիր և գործադիր մարմիններից

Առաջին հերթին պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը, այդ թվում՝ բուհերում. Մանասյան  

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը։ ՖԱՍԹ-ը նախաձեռնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ «Մենք այսօր շատ հեռու ենք

Ե՛վ արական, և՛ իգական սեռի ծխողների մոտ անպտղության մակարդակը երկու անգամ գերազանցում է չծխողների մոտ հայտնաբերված անպտղության մակարդակին. Արթուր Սարկիսով

Ծխախոտի ծխի քիմիական նյութերը (օրինակ՝ նիկոտինը, ցիանիդը և ածխածնի երկօքսիդը) ավելի են արագացնում ձվաբջիջների կորուստը: Ցավոք ձվաբջիջները չեն կարող վերականգնվել կամ փոխարինվել: Սա նշանակում է, որ դաշտանադադարը տեղի է ունենում 1-ից 4 տարի ավելի շուտ ծխող կանանց մոտ՝ համեմատած չծխողների հետ: Տղամարդ ծխողները կարող են ունենալ սերմնահեղուկի որակի նվազում՝ ավելի ցածր քանակով (սպերմատոզոիդների քանակ) և շարժունակությամբ (սպերմատոզոիդների շարժվելու ունակություն):

Լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ՝ Թբիլիսիում ցուցարարների դեմ. տասնյակ տուժածներ կան 

«Ազատություն». Տասնյակ տուժածներ կան Վրաստանում վաղ առավոտյան ոստիկանության կոշտ գործողություններից ու ցուցարարների հետ բախումներից հետո։ Թբիլիսիում խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը երեկ նոր թափ հավաքեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Այդ հայտարարությունից հետո ցուցարարերը սկսեցին հավաքվել Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։

Պուտինը կեղծում է․ Երևանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. «Փաստերի ստուգման հարթակ»

«Փաստերի ստուգման հարթակ». Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին Աստանայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ՀՀ կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի համար, տարօրինակ է»։ «Մի տեսակ տարօրինակ է, այնպես չէ՞»,— ասել է Պուտինը։ Նա նշել է, թե «Հայաստանի նկատմամբ ագրեսիա չի եղել», և ՀԱՊԿ-ը կոչված է արտաքին ագրեսիայից

Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Քեզ համար, Հայաստան» խորագրով ամենամյա հեռուստամարաթոնն իրականացվում է արդեն 27-րդ անգամ։ «Հեռուստամարաթոն-2024»-ի ողջ հասույթն այս անգամ ուղղվելու է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են սահմանային համայնքներում խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցումը, համայնքային բժշկական նոր կենտրոնների կառուցումը, սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և այլն։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031