Օրվա լրահոսը

Վարդենիսի դպրոցականները ծանոթացել են հայ հին և միջնադարյան մշակութային նմուշների ցուցադրություններին

Իրավունքներին վերաբերելի հարցերը պետք է հանրային լայն քննարկումների առարկա դառնան նաև հանրապետությունում տեղի ունեցող մշակութային միջոցառումների համատեքստում. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ և Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ Վարդենիսի դպրոցականները ծանոթացել են հայ հին և միջնադարյան մշակութային նմուշների ցուցադրություններին, այդ թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պատմությանը, այնուհետև քննարկել իրավահավասարությանն ու կանանց իրավունքների խթանմանն առնչվող

Դամբուլներ դեպի Մոզամբիկ 

«Ուղղական հոլով» Այսօրվանից «Առավոտը» սկսում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Այս սյունակները հեղինակի մոտեցումները, պատկերացումներն ու գնահատականներն են մեր իրականության ամենատարբեր երեւույթների վերաբերյալ: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս կտեսնեն ամեն ուրբաթ, իսկ aravot.am կայքում  կտեղադրվեն շաբաթ օրերին: Կարելի՞ է, արդյոք, պատկերացնել Հայաստանում իրականացվող մի այսպիսի սոցհարցում, որտեղ հարցերից մեկը հետեւյալն է. Եթե

ՌԴ-ում չեն խոսում Ադրբեջանում ոչնչացված ԽՍՀՄ հերոսների հուշարձանների մասին. Հովհաննես Բաղրամյանի թոռը վրդովված է

«Կիրովաբադում խորհրդային տարիներին կայարանի հրապարակում տեղադրվեց Բաղրամյանի կիսանդրին, և երբ սկսվեցին հայ-ադրբեջանական անկարգությունները, երիտասարդները շղթաներով բեռնատարով բարձրացան, փաթաթեցին այս կիսանդրին և դրանից հետո ոչ ոք չի տեսել այն: Մենք այն պահպանել ենք ընտանիքում պահվող լուսանկարներում»,-Մոսկվայում կայացած Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Հաղթանակի հրամանատարներ» հիմնադրամի անդամ Իվան Բաղրամյանը։ Նա ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի փառս Աստծո եւ աշխարհի խաղաղության» խորագրով: Այս մասին տեղեկացնում են «Միասին» համահայկական ՀԿ-ից: Համերգը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու և կաթոլիկ ծխերի

«Նիկոլը սարսափում է Անկախության հռչակագրից, ինչպես սատանան Խաչից»

«Անկախության հռչակագիրը պետք է մնա անփոփոխ եւ իր տեղում՝ Սահմանադրության նախաբանում, քանի որ չունի դադարեցման կամ խմբագրման իրավաբանական հիմք. այն դարերի համար ուղեցույց-փաստաթուղթ է եւ հանդիսանում է հայոց պետականության հարատեւության հիմնական հենասյունը»,- «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: – Օրերս, խորհրդարանի ամբիոնից, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ Անկախության հռչակագրին՝ ասելով. «Հայաստանի Անկախության հռչակագրի բովանդակությունն

«ԶՈւ Գլխավոր շտաբի պետին հրավիրում եմ հանդիպման, եթե չարձագանքի, կնշանակի՝ նա գտնվում է փող աշխատելու եւ չակերտավոր իշխանություն ունենալու այդ տիրույթում»․ Բագրատ սրբազան

«Բայց մենք վերջին հույսով հավատում ենք, որ հայրենիքի զգացումը, սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի ոչնչացել եւ չի մեռել»։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար (տեղ-տեղ առկա է մերկասառույց)։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային

Վճռաբեկ դատարանը նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի բողոքը բավարարել է

Վճռաբեկ դատարանն ընդգծել էր, որ նախարարն իր վրա դրված պարտականությունները իրականացնում է տարբեր մարմինների եւ աշխատակիցների միջոցով, վստահության եւ հավատարմության վրա հիմնված հարաբերություններում նախարարն այնպես պետք է գործի, որ. «առավելագույնս հոգատարություն եւ շրջահայացություն ցուցաբերի իր ընտրության նկատմամբ, որի արդյունքում այս կամ այն կերպ կարող է վնաս պատճառվել հանրային միջոցներին»: Նախարար եղած ժամանակ, Հասմիկ Պողոսյաի եւ

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի նոյեմբերի 29-ին տեղեկացրել էր, որ դատախազը նույն օրը հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան՝ հեռակա դատաքննության: Միաժամանակ, դատախազի կողմից դատարան էր ներկայացվել մեղադրյալ Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն: 2024 թվականի նոյեմբերի 29-ին

Բերիոյ Թեմի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տէր Պետրոս Արք. Միրիաթեան հանդիպում ունեցաւ Սուրիոյ խորհրդարանի երեսփոխանների հետ․ «Գանձասար»

Բերիոյ Թեմի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տէր Պետրոս Արք.Միրիաթեան հանդիպում ունեցաւ Սուրիոյ խորհրդարանի երեսփոխաններ մեթր Մարիա Գաբրիէլեանի եւ պր.Ապտօ Մուսալլիի հետ: Հանդիպումին մասնակցեցաւ Ս.Երրորդութիւն Եկեղեցւոյ Բարեսիրական Մարմնի ատենապետ Ժան Պապլանեան: Երեսփոխանները թեմակալ առաջնորդին հետ զրուցեցին երկրի դիմագրաւած դժուարութիւններուն մասին, մանաւանդ անցնող օրերուն զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն կողմէ Հալէպի սպառնացող վտանգին եւ նահանգի գաւառներուն մէջ ընթացող ռազմական

Արթուր Խաչատրյան․ Մենք տեսնում ենք, որ մի չմտածված որոշում՝ վավերացնել Հռոմի ստատուտը, ինչ ծանր դրության մեջ դրեց Հայաստանին․ «Հրապարակ»

«Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր, իսկ այն վավերացնելուց հետո նաեւ պատերազմական հանցագործությունները ենթակա են լինելու Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը»,- հայ-ռուսական հարաբերություններում հերթական պրոբլեմը ստեղծած Հռոմի ստատուտի՝ ՄՔԴ կանոնադրության վավերացման օրերին ՔՊ-ականներն այս հիմնավորմամբ էին բացատրում փաստաթղթին միանալու նախաձեռնությունը: Հռոմի ստատուտը վավերացնելուց մեկ տարուց ավելի է անցել, բայց

Կադրեր, որոնք վկայում են Սիրիայում Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Մի քանի կադրեր, որոնք վկայում են Սիրիայում Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին՝ Գլխավոր նկարում՝  Զինյալներից մեկը կրում է սիրիական ընդդիմության, Թուրքիայի և «Իսլամական պետության» դրոշները։  

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:   «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Ալիևը կլիմայական համաժողովի հարթակը կարողացավ օգտագործել իր հակահայկական թեզերը շրջանառելու և Ֆրանսիայի հասցեին վարկաբեկիչ խոսքեր ասելու համար․ «Փաստ»

ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը, որն այս տարի հյուրընկալվեց Ադրբեջանում, պաշտոնապես ավարտվեց։ Բաքուն նպատակ ուներ կլիմայական փոփոխությունները հաղթահարելու հարցում իր նախաձեռնողականությամբ ուղղակի «փայլատակել» միջազգային արենայում։ Պատահական չէ, որ Ադրբեջանը տևական ժամանակ նախապատրաստվում էր շատ բարձր մակարդակի ներկայացուցչական պատվիրակություններ ընդունելու հարցում, բայց առաջատար երկրների ղեկավարներն այդպես էլ չմասնակցեցին համաժողովին։ COP 29-ին չմասնակցեց անգամ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն

Սուրիական բանակը կը շարունակե դիմակայել Հալէպի եւ Իտլիպի գիւղերուն վրայ ահաբեկչական յարձակումներուն․ «Գանձասար»

«Գանձասար» – Սուրիական բանակի հրամանատարութիւնը յայտնեց, որ զինուած ուժերը, որոնք կը գործեն Հալէպի եւ Իտլիպի գիւղերու ճակատներուն վրայ, կը շարունակեն դիմակայել այն մեծ յարձակումին, որ սկսած են այսպէս կոչուած «ալ-Նուսրայի ահաբեկչական ճակատի»-ն մաս կազմող զինեալ ահաբեկչական խմբաւորումները, որոնք, բացի անօդաչու թռչող սարքերէն, կ՚օգտագործեն տարբեր տեսակի ծանր եւ միջին զինատեսակներ եւ կը յենին օտարերկրեայ ահաբեկչական խումբերու

Վրաստանում գիշերվա ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 107 անձ

Վրաստանում գիշերվա ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 107 անձ «ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության համար», հայտարարել է երկրի ոստիկանությունը։ Ներքին գործերի նախարարությունը շեշտել է, թե չնայած իրավապահների կոչերին՝ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի տարածքում տեղի ունեցած հանրահավաքը խախտել է սահմանված նորմերը։ Նշվում է նաև, որ հանրահավաքի մասնակիցների «բռնի գործողությունների արդյունքում» տուժել է ՆԳՆ

Բյուջեն լցնելու անվան ներքո շատ շուտով հարկային օղակը գցելու են բիզնեսի բոլոր ներկայացուցիչների վզին՝ խեղդելով շատերին․ «Փաստ»

Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակաբար դանդաղում է՝ հոկտեմբերին արձանագրելով այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4,2 %։ Սպասվում է, որ նոյեմբերի արդյունքներով աճի ավելի ցածր տեմպ ենք ունենալու։ Բնականաբար, աճի տեմպերի նվազումն իր ազդեցությունն է ունենալու պետբյուջե մուտքերի վրա։ Սակայն մինչ Հայաստանի տնտեսության վիճակը շարունակում է բարդանալ, կառավարությունը մտածում է, թե ինչպես պետք է ապահովի պետական

Առանց դիմադրության և «կրակոցների» մեկ ​​օրվա ընթացքում հակառակորդը չէր կրի նման քանակի կորուստներ. թվեր ու փաստեր՝ ընդդեմ կեղծիքի. «Սիվիլնեթ»

Հայաստանյան լրատվամիջոցներով հաճախ կարելի է լսել քաղաքական որոշ գործիչների և քարոզիչների այն թեզը, թե 2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախը չի կռվել և հանձնվել է «առանց կրակոցի»։ Նման նարատիվներ տարածում են Հայաստանի իշխանություններն ու նրանց մոտ կանգնած մարդիկ ու տեղեկատվական ռեսուրսները՝ հասարակության մեջ հոգեբանական որոշակի տրամադրություն ստեղծելու և Արցախի կորստի մեղքը բացառապես արցախցիների և այլոց վրա բարդելու

Մետաքսե Հակոբյան. Արցախցին ունի արժանապատվություն, և նրա նպատակը, մինչ բնօրրան վերադառնալը, հայրենիքի այս հատվածում արժանապատիվ կեցության հնարավորություն ունենալն է. «Փաստ»

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները քիչ-քիչ հարմարվում են նոր իրականությանը՝ մտքում ունենալով Արցախ վերադառնալու նպատակը: Բնակարանի կամ տան ձեռքբերումը շարունակում է մնալ կարևոր հարցերի ցանկում առաջինը, հաջորդիվ՝ աշխատանքի հարց, Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու դիլեմա, այստեղ նրանք ունեն մտավախություններ ապագայի հետ կապված: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ 2023 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին՝ բռնի տեղահանման

Նույն «քիմիայի» տարբեր «էլեմենտները»

Եթե մարդը քաղաքական գործիչ է, առավել եւս՝ պետության ղեկավար, ապա նրա հիմնական զբաղմունքը պետք է լինի տարբեր «ֆռիկներ» հորինելը՝ հնարավորինս արագ կողմնորոշվելով եւ առանց աչքը թարթելու սեփական «վարկածները» ներկայացնելով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այդ կազմակերպությունը պարտավոր չէր կռվել հայերի համար Արցախում: Հարց է առաջանում՝ Հայաստանի կամ

Պուտինի հայտարարությունը հիշեցրեց «02 Ոստիկանական լրատու» հաղորդման ժամանակ ինչ-որ ոստիկանի տված պարզաբանումը․ ՉԻ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը Ղարաբաղի հարցում որևէ պարտավորություն չուներ, իսկ Հայաստանի դեմ որևէ արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել։ Պուտինի հայտարարությունը հիշեցրեց 90-ականներին «02 Ոստիկանական լրատու» հաղորդման ժամանակ ինչ-որ միջադեպի վերաբերյալ ինչ-որ ոստիկանի տված պարզաբանումը․ «տուժողի ծեծում տեղի չի ունեցել, տեղի է ունեցել քաշքշում, փողկապի ձգում, գետնին տապալում»։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Հալեպից վերադարձել է Հայաստան

Անհնար է դարձել 2019 թվականից Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը։

Վահագն Համբարձումյան. «Ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում տարվա կեսին հարկման ռեժիմի փոփոխություն»

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող  մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման դաշտ տեղափոխելու կապակցությամբ այսօր հրավիրված քննարկման նախաձեռնության հեղինակներից «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Վահագն Համբարձումյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց. «Սա մի հանրային քննարկում է, որը նախատեսված է 13 հազար հարկ վճարողի կյանքի որակի փոփոխման հետ

Սալոմե Զուրաբիշվիլի. «Վրաստանում ապահով տեղ չի մնացել»

«Ա1+». Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, X սոցիալական հարթակում մեկնաբանելով բողոքի ցույցը ցրելու հատուկջոկատայինների գործողությունները, ասել է՝ Վրաստանում այլևս անվտանգ վայր չի մնացել։ «Վրաստանում ապահով տեղ չկա. եկեղեցու բակ կամ դեղատուն, ռոբիկոպերն ամենուր հետևում են ցուցարարներին՝ ծեծի ենթարկելու և ձերբակալելու։ Ռուսական իշխանություն, ռուսական մեթոդներ»,- գրել է նախագահը։

ՀՀ ՏԿԵ նախարարը շրջայց է իրականացրել Լոռու մարզի՝ ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ նոյեմբերի 29-ին շրջայց է իրականացրել Լոռու մարզի՝ ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում՝ տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։ Շրջայցին մասնակցել են նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, մարզի համայնքների ղեկավարները, ՏԿԵՆ ներկայացուցիչներ: Իրականացված աշխատանքներին

«Հարկային օրենսգրքի այս փոփոխություններից լինելու են վարքագծային կանոնների փոփոխություններ, վստահության պակասն ավելի է մեծանալու, ստվերը ավելի է մեծանալու». Հակոբ Ավագյան

ՓՄՁ ոլորտը ներկայացնող միությունները, ասոցիացիաները եւ միավորումներն այսօր մասնագիտական քննարկում էին կազմակերպել՝ նվիրված հարկային օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններին, որով մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի համակարգից տեղափոխվում է հարկման ընդհանուր համակարգ: Միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավերներ էին ուղարկվել փոխվարչապետին, էկոնոմիկայի նախարարին, ՊԵԿ նախագահի ժ/պ-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, տեղակալին եւ անդամներին՝ օրենքի նախագծի հեղինակներից եւ

Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել Հնդկաստանում ռազմական կցորդ նշանակելու մասին

«Արկադիա Տոնոյանին 2024 թվականի դեկտեմբերի 4-ից նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` ք. Նյու Դելի)»,- նշված է որոշման մեջ: Տոնոյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից:

Երբ ես գործարար էի, իսկ Աղվան Հովսեփյանը՝ քննիչ, ես իրեն առաջարկել եմ՝ եթե պետք է, ես քեզ գումար կտամ, դու կոռուպցիոն գործարքներից հեռու մնա. Մանվել Ղարիբյան

Ամբողջ հանրապետությունը գիտի՝ եթե ինձ հետ պարտնյոր չեք, չեք կարող որեւէ մեկի հետ պարտնյոր լինել. Աղվան Հովսեփյանի գործով վկա

Քանի դեռ շնչում եմ, թույլ չեմ տա իմ զավակի նվիրումն իր հայրենիքին փոշիացնեն. Խաչիկ Մանուկյան

Ցավոք, խորությամբ չենք ընկալում կատարվածը, ու կարծես սովորական են դարձել տեղատարափ կորուստներն ու հողզիջումները

Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ՎԲԿ է ընդունվել 1 տուժած

Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ քաղաքացի` ձեռքերի եւ դեմքի շրջանում առկա այրվածքներով: Տուժածն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր: Ցուցաբերվում է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031