Օրվա լրահոսը

«Համահայկական ճակատ» կուսակցությունը կազմակերպել էր արտահերթ համագումար

«Համահայկական ճակատ» կուսակցությունը 2024 թվականի նոյեմբերի 30-ին կազմակերպել էր արտահերթ համագումար։ Օրակարգում ներկայացվեցին կուսակցության գրանցումից ի վեր կատարված աշխատանքների հաշվետվությունը, հետագա աշխատանքների ուղղությունները, հատկապես՝ «Համահայկական ճակատ» շարժման Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի աշխատանքների գծով, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների և քաղբանտարկյալների հայրենիք վերադարձի, ինչպես նաև անհայտ կորած ՀՀ քաղաքացիների որոնման խնդիրների լուծումը: Ողջույնի խոսքով հանդես եկան «Համահայկական

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը կարելի է համարել խորը հավակնոտ, բայց միևնույն ժամանակ՝ խոցելի. Ermenihaber.am

Արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան փորձում է համադրել դիվանագիտական բազմակողմանիությունը և ինքնուրույն որոշումներ ընդունելու ունակությունը։ Այն մի կողմից փորձում է հարաբերություններ զարգացնել արաբական երկրների հետ, մյուս կողմից՝ սերտ կապեր պահպանել Ռուսաստանի հետ՝ չնայած Արևմուտքի հետ շարունակվող տարաձայնություններին։ ՆԱՏՕ-ում ունեցած անդամակցությունը Թուրքիան հաճախ օգտագործում է որպես լծակ՝ իր շահերը առաջ մղելու համար, ինչպես դա տեղի ունեցավ Շվեդիայի

Հայաստանի խնդիրն է վերջնականապես կողմնորոշվել իր ռազմա-քաղաքական և անվտանգային միջավայրի կառուցման մեջ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հայտնվեցին տեսախցիկների առաջ՝ ուրախ ժպտալով և սեղմելով ձեռքերը։ ԱՄՆ ընտրություններից մի քանի օր անց Պրահայում, ԵՄ ռազմական պաշտոնյաների և պաշտպանական արդյունաբերության ղեկավարների հանդիպման ժամանակ հիմնական տեսակետն այն էր, որ Թրամփի

Գեղամ Նազարյանին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից․ նա համաձայնել է․ «Հայաստան» խմբակցություն

«Հայաստան» խմբակցությունում բազմակարծությունը, հավաքաբար որոշումներ կայացնելը վարքականոն է։ Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։ Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար: Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից՝ վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։

«Քաղաքաշինության կոմիտեն ակտիվ աշխատում է բազմաբնակարան շենքերի կառավարման սկզբունքները վերանայելու, նոր օրենքի միջոցով առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ». Եղիազար Վարդանյան

Պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Երևանում շահագործման է հանձնվել բնակելի ևս մեկ թաղամաս։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նոյեմբերի 30-ին Արաբկիր վարչական շրջանում մասնակցել են «Ճառագայթ» բնակելի թաղամասի բացման արարողությանը։ Կոմիտեի ղեկավարը շնորհավորել է բնակիչներին, այդ թվում՝ այն 345 հանրային ծառայողներին, որոնք բնակարան են ձեռք բերել Քաղաքաշինության

Քաղաքացին փորձել է կալանավորված անձին փոխանցել իր մարմնում թաքցրած թմրամիջոց

Քաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձին․ «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի մոտից առգրավել են թմրամիջոցը Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կարճատև տեսակցության ժամանակ քաղաքացին կալանավորված անձին փոխանցելու է իր մարմնում թաքցրած թմրամիջոց։ Իրացնելով

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկոս, մաթեմատիկոս Սուրեն Մխիթարյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը և Մեխանիկայի ինստիտուտը խորը վշտով հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Մանուկի Մխիթարյանը: Ս. Մխիթարյանի գիտական հետազոտությունները վերաբերվում են առաձգականության մաթեմատիկական տեսության և առաձգամածուցիկության տեսության կոնտակտային և խառը եզրային խնդիրների, դրանց ուսումնադիրության արդյունքների կիրառություններին,

Այն վնասը, որ այս ռեժիմը հասցնում է նաեւ Հայաստանի հարկատուներին, բոլոր նախորդ իշխանությունների համեմատ, աննախադեպ է. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին Հայց առաջին. Ի՞նչ կարծիքի եք ռուսական հատուկ ծառայությունների, մասնավորապես՝ СВР-ի, Հայաստանի մասով վերջին հայտարարությունների մասին։ Պատասխան․ Պետք չէ լինել որեւէ երկրի հետախուզության ներկայացուցիչ արձանագրելու համար Հայաստանում արտաքին ազդեցության գործակալների աննախադեպ ակտիվությունը։ Դա այսօրվա Հայաստանում հանրահայտ փաստ է, ինչպես հենց ռուսներն են ասում՝ секрет Полишинеля: Տարօրինակ է

Ներկայացվել են էկոպարեկային ծառայության կառուցվածքը, գործառույթները, հաստիքների համալրման ընթացակարգը և այլ մանրամասներ

Ազգային ժողովի, Կառավարության, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացման միջոցառում։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նախարար Հակոբ Սիմիդյանը և անդրադարձել ծառայության գործարկման նախապատմությանը․ «2024 թվականի հունվարի 1-ից գործում է Էկոպարեկային ծառայության մասին նոր օրենքը և օրենսդրության գործարկումից

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը

Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2014 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը: Բերկրառատ

Նախարարն անդրադարձել է պետության ու մասնավոր հատվածի թվայնացման գործընթացներում ներգրավվածության կապն ամրապնդելու անհրաժեշտությանը

Թվայնացման ոլորտում պետություն-մասնավոր դինաﬕկ համագործակցությունը ընդլայնելու, խնդիրներն ուսուﬓասիրելու և լուծուﬓեր առաջարկելու նպատակով նոյեմբերի 30-ին կայացել է «Թվայնացի՛ր, Հայաստա՛ն» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարն անդրադարձել է պետության ու մասնավոր հատվածի թվայնացման գործընթացներում ներգրավվածության կապն ամրապնդելու անհրաժեշտությանը, հանրային ծառայությունները

«Խնդիրն այն է, որ Վրաստանում օլիգարխ Իվանիշվիլին է իշխում». վրացի քաղաքագետը՝ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրության մասին

Հարևան Վրաստանում կայանալիք նախագահական ընտրության մասին Aravot.am-ը զրուցել է վրացի քաղաքագետ, Սևծովյան միջազգային համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Նիկա Չիտաձեի հետ։ «Իվանիշվիլին ավելի շատ делец է, քան բիզնեսմեն» Մեր հարցին՝ արդյոք Վրաստանում նախագահը որևէ իրական քաղաքական կարողություն ունի՞՝ հաշվի առնելով, որ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգ է որդեգրել, Չիտաձեն պատասխանեց, որ նախագահը մեծամասամբ խորհրդանշական դեր ունի,

104 տարի առաջ Խորհրդային Ադրբեջանը Լեռնային Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչել է Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մաս

104 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, Խորհրդային Ադրբեջանը Լեռնային Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչել է Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մաս: Այսպես, 1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հաստատվում են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին

«Խորհրդարանը լեգիտիմ չէ, ինչպե՞ս կարող է մասնակցել նախագահական ընտրությանը»․ վրացի փորձագետ

Ինչպես հայտնի է՝ Սալոմե Զուրաբիշվիլիին փոխարինելու եկող նախագահին ընտրելու են Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորները և տեղական մարմիններից ևս 150 ներկայացուցիչ։ Դեկտեմբերի 14-ին սպասվելիք վրացական նախագահական ընտրության մասին Aravot.am-ը զրուցել է կովկասյան հարցերով փորձագետ Նիկա Չիտաձեի հետ։ «Վրաստանն այսօր ժողովրդավարական երկիր չէ» Մասնագետը սկզբունքորեն խնդիր չի տեսնում նախագահի ընտրության անուղղակի կարգի մեջ, չնայած նա պետության գլխի

«Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել օդ, ինչպես նաև՝ մարդկանց ուղղությամբ. նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ Էրեբունի թանգարանի մոտակայքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու, դրա ընթացքում կրակոցներ հնչեցնելու դեպքի առթիվ: Դեպքի վայրի զննությամբ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերվել

Գյումրու փոխքաղաքապետի 50-ամյակը՝ տնային կալանքում

Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որը 20 միլիոն դրամ գրավով տնային կալանքի է ենթարկվել Բալասանյան ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի՝  օտարման չենթակա, Պաշտպանության նախարարության սեփականություն հանդիսացող մեկ հեկտար հողատարածքը 13 միլիոն դրամով գնելու ու հետագայում Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին վերավաճառելու մեղադրանքով, և որի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, այսօր դարձավ 50 տարեկան։ Նրան շատերն

«Սիրիայից հայերի զանգվածային արտահոսք դեռեւս չկա․ ընդհանուր գործողությունների փոխկապակցված շղթայի տեսությունն է աշխատում»․ Շահան Գանդահարյան

Թուրքիայից աջակցություն ստացող ահաբեկիչները երեկվանից ներթափանցել Սիրիայի տարբեր շրջաններ, այդ թվում՝ Հալեպ եւ վերահսկողություն են սահմանել Հալեպ քաղաքի մեծ մասի նկատմամբ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում` Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի 2 օր: Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով: Միաժամանակ անհրաժեշտ է Մաշտոցի պողոտայից ձախ շրջադարձ

Ներքին գործերի նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության շուրջ 5 տասնյակ ներկայացուցչի հետ

Ներքին գործերի նախարարության և հասարակության միջև կապն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 29-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության շուրջ 5 տասնյակ ներկայացուցչի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է նմանատիպ հանդիպումների մասնակցային և ներառական լինելու

Դ. Անհաղթ – Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 30-ից Դ. Անհաղթ – Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Ուլնեցի փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև, տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Նշված խաչմերուկում

Ձեր արշինով մի՛ չափեք մարդկանց ընտանիքները, արժեքներն ու գլխի պարունակությունը. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար, «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը Էն տխրահռչակ ու սուտասան «բլոգերը» հերթական սուտն է հնչեցրել իմ մասին՝ պնդելով, թե աստղաբաշխական գնով տուն եմ առնում: Դեռ մի հատ էլ լուսանկար է հրապարակել, որն ինչ-որ մեկը գաղտագողի նկարել է շաբաթներ առաջ, երբ ես ու կինս հերթական ու սովորական բնակարանային առաջարկին էինք ծանոթանում Երևանի

Օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից՝ Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Սիրիայի հյուսիսում նորից թեժ պատերազմ է։ Ընդամենը երեք օրում ահաբեկիչները, որոնց աջակցում են Թուրքիայից, խախտել են ռազմաճակատի գիծը և ներթափանցել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպի նահանգ։ Ինչ է հայտնի այս պահին. ▪️Ահաբեկիչները գրավել են առնվազն Հալեպ քաղաքի մի հատվածը (քաղաքի արևմտյան կեսը)։ ▪️Ահաբեկիչների կողմից փակված է նաև Հալեպը երկրի մնացյալ

«Հրապարակն ու փողոցը շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնեն, չարիքի իշխանությունն անպարտելի չէ, փախուստի տեղ չունեն»․ Բագրատ սրբազան

«Սրանք անպարտելի չեն, ժողովուրդ, որովհետեւ արժեքային դաշտում չեն գտնվում, իրենք գտնվում են երկու երեւույթի պաշտամունքի մեջ՝ փողի եւ իշխանության»։

Վարդենիսի դպրոցականները ծանոթացել են հայ հին և միջնադարյան մշակութային նմուշների ցուցադրություններին

Իրավունքներին վերաբերելի հարցերը պետք է հանրային լայն քննարկումների առարկա դառնան նաև հանրապետությունում տեղի ունեցող մշակութային միջոցառումների համատեքստում. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ և Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ Վարդենիսի դպրոցականները ծանոթացել են հայ հին և միջնադարյան մշակութային նմուշների ցուցադրություններին, այդ թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պատմությանը, այնուհետև քննարկել իրավահավասարությանն ու կանանց իրավունքների խթանմանն առնչվող

Դամբուլներ դեպի Մոզամբիկ 

«Ուղղական հոլով» Այսօրվանից «Առավոտը» սկսում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Այս սյունակները հեղինակի մոտեցումները, պատկերացումներն ու գնահատականներն են մեր իրականության ամենատարբեր երեւույթների վերաբերյալ: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս կտեսնեն ամեն ուրբաթ, իսկ aravot.am կայքում  կտեղադրվեն շաբաթ օրերին: Կարելի՞ է, արդյոք, պատկերացնել Հայաստանում իրականացվող մի այսպիսի սոցհարցում, որտեղ հարցերից մեկը հետեւյալն է. Եթե

ՌԴ-ում չեն խոսում Ադրբեջանում ոչնչացված ԽՍՀՄ հերոսների հուշարձանների մասին. Հովհաննես Բաղրամյանի թոռը վրդովված է

«Կիրովաբադում խորհրդային տարիներին կայարանի հրապարակում տեղադրվեց Բաղրամյանի կիսանդրին, և երբ սկսվեցին հայ-ադրբեջանական անկարգությունները, երիտասարդները շղթաներով բեռնատարով բարձրացան, փաթաթեցին այս կիսանդրին և դրանից հետո ոչ ոք չի տեսել այն: Մենք այն պահպանել ենք ընտանիքում պահվող լուսանկարներում»,-Մոսկվայում կայացած Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Հաղթանակի հրամանատարներ» հիմնադրամի անդամ Իվան Բաղրամյանը։ Նա ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի փառս Աստծո եւ աշխարհի խաղաղության» խորագրով: Այս մասին տեղեկացնում են «Միասին» համահայկական ՀԿ-ից: Համերգը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու և կաթոլիկ ծխերի

«Նիկոլը սարսափում է Անկախության հռչակագրից, ինչպես սատանան Խաչից»

«Անկախության հռչակագիրը պետք է մնա անփոփոխ եւ իր տեղում՝ Սահմանադրության նախաբանում, քանի որ չունի դադարեցման կամ խմբագրման իրավաբանական հիմք. այն դարերի համար ուղեցույց-փաստաթուղթ է եւ հանդիսանում է հայոց պետականության հարատեւության հիմնական հենասյունը»,- «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: – Օրերս, խորհրդարանի ամբիոնից, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ Անկախության հռչակագրին՝ ասելով. «Հայաստանի Անկախության հռչակագրի բովանդակությունն

«ԶՈւ Գլխավոր շտաբի պետին հրավիրում եմ հանդիպման, եթե չարձագանքի, կնշանակի՝ նա գտնվում է փող աշխատելու եւ չակերտավոր իշխանություն ունենալու այդ տիրույթում»․ Բագրատ սրբազան

«Բայց մենք վերջին հույսով հավատում ենք, որ հայրենիքի զգացումը, սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի ոչնչացել եւ չի մեռել»։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031